վերջերս հետաքրքրեց երեք բառի ծագումնաբանութիւն՝
ղալաթ, մետրօ, ու սլոբոտկա։
նախ մտածեցի՝ տեսնես, ղալաթը պարսկերէ՞ն ա թէ՞ թուրքերէն։ փնտրեցի «galat»֊ը։
գտաւ ինդոնեզիերէն։
նշանակում ա՝ «error» — սխալ։
փորձեցի «ghalat»՝
ապա գտաւ «հինդի» լեզուի բառ։
հմմմ, իսկ ես մտածում էի լրիւ այլ բան։
ապա փնտրեցի նայիրիի բառարաններում՝
ասում ա՝ արաբերէն։
ու հետաքրքիր ա, մալխասեանցի բառարանը 1944 թուի, իսկապէ՞ս դասական ուղղագրութեամբ ա։
նաեւ մտածում էի՝ տեսնես, ինչո՞ւ մետրօ։
մետրօպոլիտէն՝ ենթադրեցի որ պօլիս բառից կը լինի երկրորդ մասը։ յիշեցի, որ ռուսները, կայսրութեան կենտրոնին յղելիս ասում են՝ «մետրոպոլիա»։
պարզւում ա, «մետրօ»֊ն՝ յունարէն «մայր» ա, մայր քաղաք ա, մայրաքաղաք։
կամ դրա հետ կապ ունեցողները։
ստեփանաւանում կայ «սլոբոդկա» ռեստորան, գիւմրիում՝ նման անունով թաղամաս։
պարզւում ա, «սլոբոդա»֊ն «սուոբոդա» բառի հետ կապ ունի՝ ազատութեան մասին ա։
«սլոբոդա»֊ները հատուկ կարգավիճակով թաղամասեր, գիւղեր, տարածքներ էին, ուր բնակիչները ստանում էին որոշակի արտօնութիւններ, կամ ազատուիթիւններ՝ օրինակ հարկերից, կամ ֆեոդալներից։
յաճախ քաղաքներում դրանք պետական աշխատողներ էին։ բայց կային, նման, ազատ կարգավիճակով գերմանական բնակավայրեր, զի ռուսական կայսրութեանը պէտք էին մարդիկ, եւ գերմանացիներին տրամադրում էին արտօնեալ պայմաններ, միայն թէ գային, ապրէին։
ու տէնց։
#ղալաթ #մետրօ #սլոբոդկա #սլոբոտկա #սլաբոտկա #քաղաք #ծագումնաբանութիւն #բառարան #էկրանահան #պատմութիւն
— բա ո՞նց անել, որ ոստիկանութիւնը միշտ ընկնի ընտրակաշառք բաժանողների հետեւից, ոչ միայն էս ընտրութիւններին, անկախ նրանից ինչ իշխանութիւն ա։ — աւանդոյթ պէտք ա ձեւաւորուի։ — կարո՞ղ ա համակարգի հարց ա։ — ֆրանսիայում ընտրութիւնները կազմակերպում ա ոստիկանութիւնը, ընտրական յանձնաժողովի նախագահը ենթարկւում ա ոստիկանապետին, ոստիկանապետին նշանակում ա նախագահը։ կարայ, զանգի չէ՞, բայց չի զանգում։ աւանդոյթ ա ձեւաւորուել, որ էդ գիծը չեն անցնում։ ստեղ էլ ոստիկանին չեն կարող ասել՝ գնա մարդ սպանի։ — մէկ էլ թղթի հարց ա։ ո՞նց են մարդ ցրում՝ թղթով հրաման չեն գրում։ ասում են՝ գնա ցրի։ որովհետեւ հակասահմանադրական հրամանի համար, որը թղթով ա, ստորագրած ա, պատասխան են տալու։ — ֆրանսիայում նման բան ասեն՝ ասելու ա՝ թղթով գրէք, չէ՝ չէ։ իսկ թղթով ոչ ոք չի գրի։ — մեր մետրօյում, որ բացուեց, փորձում էին ծխել։ լիքը հետեւել են, տուգանում էին, որ տէնց բան չլինի։ — մեր մետրօյո՞ւմ։ — հա բա։ հիմա ծնուած օրուանից դու չես տեսել չէ՞ որ մետրօյում ծխեն։ մտքով էլ չի անցնի։ — ես որ էս ֆիրման եկել էի, ապշել էի, որ մարդիկ ծխարան են գնում ծխելու։ ծխարա՞ն՝ էդ ի՞նչ ա։ մեր նախկին տեղում ով ուր, երբ հաւէսը եկաւ ծխում էր։ մտածեցի՝ դա չիւո տեխնիկա դաշլա՝ ծխարան։ սրանք զուգարանից յետոյ ձեռք էլ կը լուանան։ — բայց էդ քո նախկին տեղից էլի մարդ ստեղ ընդունենք՝ գնալու ա ծխարան, ու ձեռք էլ ա լուալու։ — հաստատ։
#քաղաքականութիւն #մետրօ #ծխարան #ընտրութիւններ #ընտրակաշառք #աւանդոյթ #ոստիկանութիւն #օրէնք #զրոյց