տեսէ՛ք է, ամէն յօդուածի տակ օրէնքին են յղում։ իսկ լրագիրը հակառակը՝ ռսս֊ի մէջ լրիւ նիւթն ա դնում, ու հետեւաբար սփիւռքի հոսքում լրիւ նիւթն ա մէջբերւում։
ու առհասարակ, սա ի՞նչ ա նշանակում, առաւօտը ամէն մի ֆբ օգտատիրոջ հետեւի՞ց ա ընկնելու, յղի սրան, ու պահանջի որ մէջբերման մէջ «էական մաս» չլինի՞։ ու նաեւ իրենք գոյնով չեն նշում այդ էական մասը, կամ սէնց՝ <էական> էական բովանդակութիւն </էական> ու կարող ա չես ջոկում որն ա էականը։
օրէնքն էլ ա իհարկէ յիմար, ու հաշուի չի առնում համացանցային իրավիճակը։
ու շատ հետաքրքիր ա, ո՞նց ա այդ իրենց ասածը կպնում վերեւի սոց․ հարթակների գոյնզգոյն տարածման կոճակների հետ։ էդ կոճակները երեւի վերնագիրն ու յղումն են տեղադրում, իսկ արդե՞օք վերնագիրը չի բացայայտում էական մասը։
ինձ թւում ա, էս մարդկանց թարմացում ա պէտք, որ իրավիճակ ա փոխուել։ ու ապա օրէնքներին էլ։
#պատճէնաշնորհ #օրէնք #քաղուածք #մէջբերում #էկրանահան #առաւօտ #լրագիր #թարմացում
էս նկարի նիշքի անունն ա՝ steal_this_comic.png
, ահա (:
#պատճէնաշնորհ #լսելիք #ազատութիւն
https://www.youtube.com/watch?v=7Q25-S7jzgs #պատճէնաշնորհ
https://www.youtube.com/watch?v=gMxhIfG0MpY վո՛ու, ես չգիտեմ այս մարդու համար «ազատութիւնը» նպատակ է թէ միջոց, բայց ահա թէ ինչ է լինում երբ համակարգն ազատական է, ու ստեղծւում են բիզնես ուժեր ու շահեր որ հարցի տակ են դնում եղած համակարգը, որը նոյնպէս ստեղծուել է այլ բիզնես շահեր ապահովելու պատճառով։ ու բնական է որ նոր ուժը մտնում է քաղաքականութեան մէջ։
ու երեւի ցանկացած մրցակցող ուժ ով ջանում է ստեղծել իր համար աւելի «արդար» մրցելու պայմաններ, կարող է կոչել իր պայքարը՝ պայքար յանուն ազատութեան։
տղան էլ, ըստ երեւոյթին գերմանական արմատներ ունի, խօսելու ձեւից էլ մի քիչ զգացւում է։
ու երեւի խելացի է, ու կպչուն սեւեռուն, որը նաեւ արտայայտւում է իր լաւ խաղալ կարողանալով։ (: #պատճէնաշնորհ #ազատութիւն #քաղաքականութիւն
https://www.youtube.com/watch?v=tvIjlQWmwhA
#ամպ #պատճէնաշնորհ #թորենթ #համացանց #ռուսերէն