կախան ուղիղ ասում էր՝ գիտէինք որ մօտաւորապէս էսքան գողացել ա՝ բռնում պահում էինք, մինչեւ չխոստովանէր ու չվերադարձնէր։
մեզ մօտ էլ հիմք են փնտրում, չեն գտնում, եւ այլն։ #թաւշեայ #օրէնք #յեղափոխութիւն #կախա_բենդուկիձէ #ռեֆորմներ
Կախայից մի հատ էլ մէջբերում ու խոստանում եմ այսօր էլ չանել։
կայ երկու թեմա որ հեշտ են մտնում մարդկանց մէջ՝ իրենց բացառիկութեան, եւ իրենց հանդէպ հոգատար լինելու անհրաժեշտութիւնը։ միասին դա այդպիսի պայթուցիկ միացութիւն է՝ նացիոնալ֊սոցիալիզմ։ #կախա_բենդուկիձէ
Հանդիպում են Պուտինն ու Սաակաշուիլին։ Պուտինն ասում է՝ «էս ինչ ձեւ է — Թիֆլիսում ռուսական օկուպացիայի թանգարան էք բացել։ Ի՞նչ ռուսական օկուպացիա։ Չէ՞ որ վրացիներ են Սովետական Միութիւնը կառավարել։ Փաստացի՝ Ռուսաստանն էր օկուպացուած։»։ Որին Սաակաշուիլին պատասխանում է՝ «իսկ դուք բացէք Մոսկուայում վրացական օկուպացիայի թանգարան։ Մենք չենք նեղանայ»։
#հարցազրոյց #կախա_բենդուկիձէ #կոռուպցիա #ռուսերէն #վրաստան #բարեփոխումներ #թիֆլիս #թբիլիսի #օկուպացիա
սա շատ լաւ տեքստ է որ պարբերաբար մարդկանց տալիս եմ կարդան՝
Ու այդ գեներալը մեզ ասում է՝ «Այո, այո, կարող եմ օգնել»։ Ո՞նց։ «Իմ մօտ կան ծանօթ դաղստանցիներ»։ Ի՞նչ կապ ունեն դաղստանցիները, քո մօտ բանակ է, նաւատորմ։ Դաղստանցիներին ինքներս էլ կարող ենք դիմել։ «Բայց դրանք լաւ դաղստանցիներ են»։ Շնորհակալութիւն։ Մի ձեւ կը փորձենք առանց դաղստանցիների։
https://republic.ru/russia/kak_delat_reformy_v_rossii-1185417.xhtml
համ էլ ես այսօր 2008֊ի հակակոռուպցիոն շապիկով եմ։
#հարցազրոյց #կախա_բենդուկիձէ #կոռուպցիա #ռուսերէն #վրաստան #բարեփոխումներ