շատ հաւէս նկարներ ա արել թիֆլիսում, կարօտեցի թիֆլիսին՝ https://www.youtube.com/watch?v=y7CO94uXppE
ու վերջ ժապաւէն ա orwo֊ի գունաւորը։
#թիֆլիս #թբիլիսի #տփղիս #ժապաւէն #ֆոտօ
իսկ գիտէ՞ք արչիլ քիքոձէն ով ա՝ ինքը նկարուել ա լեւան կոգուաշուիլու «կոյր ժամադրութիւններում»՝ որպէս ֆուտբոլի դասատու՝ որ այդ կոյր ժամադրութիւններ կազմակերպողն ա։
ու նշել են՝ կարդալիք։
#գիրք #կարդալիք #թիֆլիս #տփղիս #թբիլիսի #ճարտարապետութիւն #շէնք #արչիլ_քիքոձէ #հարաւային_փիղը #կոյր_ժամադրութիւններ #լեւան_կոգուաշուիլի
կարող եմ պատմել արկադի տէր֊թադեւոսեանի պատմութիւնը, որ նա կիսել ա մի միջոցառմանն ուր ես եղել եմ։
նա մեծանում էր թիֆլիսում, խօսում էր ռուսերէն, հայ իրան չէր զգում, բնականաբար։
պատմում էր որ դպրոցում համարձակութիւն էր ունեցել արտայայտուել իր կարծիքի՝ աննա կարենինայի վերաբերեալ, որ դէ բարոյական չի ամուսնու հանդէպ տէնց վարուել։ (:
նաեւ որ մաթէմից էր լաւ, ու մի օր իրան կանչել են ասել են, որ ուզում են ուղարկել վորոնեժ՝ մաթէմի օլիմպիադայի, որ վրաստանը ներկայացնի։
բայց, ասին, չենք կարող տէնց ուղարկել, տէր֊թադեւոսով ազգանունով, պիտի փոխես, դարձնես վրացական։ նաեւ ասին ինչպէս՝ ասին՝ գնում ես ծնողների հետ ոստիկանութիւն, տաս֊տասնհինգ ռուբլի ա կաշառքը, տալիս էք՝ փոխում են։ ասին՝ սարքի ինչ֊որ տատիշուիլի, կամ նման մի բան։
արկադին շատ ոգեւորուեց, շատ էր ուզում գնահատուած լինել, գնալ օլիմպիադայի, ու անհանգստացաւ որ կարող ա չստացուի։ գնաց տուն, ու սկսեց հօրը համոզել, որ ազգանունը փոխեն։ հայրը, անսպասելիօրէն, մտահոգուեց։ կապուեց իր բարեկամի հետ, որ յայտնի գիտնական էր։ գնացին իր տուն խորհուրդ հարցնելու։
գիտնականը հայ էր, բայց առաջ գնալու համար, փոխել էր ազգանունը, դարձրել վրացական։ ասում էր որ շատ զղջում ա այդ համար, ու խորհուրդ տուեց իր սխալը չկրկնել։ հայրն ազդուեց, ու որոշեց երեխու ազգանունը չփոխել։ փոքրիկ արկադին շատ նեղացել էր հօրից, որ իր լաւը չի ուզում, ազգանունը չի փոխում, որ նա գնայ օլիմպիադայի։
յետոյ մեծացաւ, ընդունուեց ռազմական ուսումնարան։ այնտեղ ոգեշնչուել էր ինտերնացիոնալիզմի գաղափարներով(որ ի դէպ լաւն են, ես շատ հաւանում եմ, ճանաչում ա որ կան ազգեր, ու ամէն ազգն էլ կարեւոր ա), բայց իհարկէ հայ իրան չէր զգում, դարձել էր սովէտական սպայ, ծառայել էր աֆղանստանում, գերմանիայում։
բայց այնպէս ստացուեց, որ ամուսնացաւ հայի հետ՝ գիւմրուց հայ աղջկայ հետ։
ու երբ արդէն հանգիստ տեղում էր՝ բելառուսում էր ծառայում, հէնց այն նոյն «բելովեշսկայա պուշա»֊ում, ուր յետոյ կը կնքուի բելառուսի, ռուսաստանի ու ուկրաինայի միջեւ պայմանագիրը որ փաստացի վերջ ա տալու խսհմ֊ին։ բայց դա դեռ ապագայում էր, դեռ չէր զգացւում որ խսհմ չի լինելու։
ու այդ ժամանակ կինն իրեն աւելի ա սղոցում, թէ գնանք հայաստան, էրեխէքը մեծանում են, թող էնտեղ մեծանան, թող հայի հետ ընտանիք կազմեն, իրենց էրեխէքը հայերէն իմանան։ իսկ նա դէ չէր հասկանում, ինչի մասին ա կինը խօսում, ինչի համար, ու հաւէս չունէր տէնց հեռու տեղեր գնալու։
վերջը կինը յաղթեց, նա կազմակերպեց իր տեղափոխումը հայաստան՝ երեւան։
մի տարի չանցած սկսուեց արցախեան շարժումը։ արկադիի կինը գնում էր միտինգների, իսկ յետոյ մի պահ հայաստան ուղեւորեցին գեներալ… գրողը տանի, մոռացայ ազգանունը, ես յիշում եմ այդ ժամանակը, եւ նա էլ սպաներին պարտադրեց որ միշտ զէնք ունենան իրենց հետ։ եւ արկադին գալիս էր տուն ատրճանակով, կնոջն ասում էր՝ էս ձեզ դէմ ա իմ ատրճանակը, որ քո պէսներին՝ ազգայնականներին, միտինգ անողներին, կրակեմ։
մի օր նա խնդրանք ստացաւ՝ ուղեկցել օդանաւ, որ խոջալուի օդանաւակայան տանելու ա դեղամիջոցներ՝ ստեփանակերտի հիւանդանոցի համար, եւ հետ ա բերելու մի քանի հիւանդ, որ աւելի լաւ ա հայաստանում բոժուեն։ ասին որ կարող ա խնդիրներ լինեն բայց սովետական սպայի ներկայութիւնը կօգնի դրանք հարթել։
ասին՝ չասես որ հայ ես, եթէ հնարաւոր ա, փաստաթղթերդ մի ցոյց տուր այնտեղ, ներկայացիր այնպէս իբր ռուս ես։
էդպէս, գնաց, ու բախուեց խնդիրների հետ՝ խոջալուի օդանաւակայանը փաստացի վերայսկւում էր ադրբեջանցիների կողմից։ չեմ յիշում, արդեօք յաջողուեց ուղարկել դեղամիջոցները ստեփանակերտ, բայց յիշում եմ որ պատմում էր՝ չէր լինում հիւանդներին վերցնել օդանաւ։ ու մի տղայ կար վիրաւոր, որ օդանաւակայանի ղեկավարութիւնը չէր թողնում տանել օդանաւի մէջ։ արկադիի բանակցութիւնները ոչ մի արդիւնքի չբերեցին, իրան ասում էին՝ «տանում ես էս հայի բուժես, որ դառնայ հայ տեռորիստ»։ ու էդպէս նա սիրտը կախ, ունակ չլինելով այդ երեխային բերել երեւան բուժուելու, վերադարձաւ։
այդ այն պահն էր, երբ նա զգաց որ հայ ա։ ու ինչ֊որ բան փոխուեց։ դրանից շատ չանցած նա դուրս եկաւ սովետական բանակից, եւ գրուեց «սասունցի դաւիթ» կամաւորական ջոկատ, որպէսզի նպաստի իր գիտելիքներով ու հմտութիւններով հայկական պաշտպանութեանը։
ու տէնց։
#կոմանդոս #կոմանդօս #արկադի_տէր-թադեւոսեան #պատմութիւն #շարժում #խսհմ #թիֆլիս #խոջալու #օդանաւակայան #ութսունականներ #պատերազմ #խաղաղութիւն
երեւանի մասին ասում ենք՝ կենտրօն, բայց նկատի ունենք՝ քաղաքային միջավայր։
ու քաղաքային միջավայրի ամենակարեւոր հատկութիւններից ա, որ այն լինի զանազան ու հետաքրքիր, լինի քայլելով բացայայտել նոր եւ տարբեր միջավայրեր։
այսպէս կոչուած կենտրոնն ըստ էութեան քաղաքի միակ մասն ա ուր դա քիչ թէ շատ հնարաւոր ա՝ ոչ միայն նոր ու տարբեր շէնքեր, միջավայրեր, այլեւ հետաքրքիր, արուեստոտ եւ պատմական դարձած շէնքեր՝ կամերային երաժշտութեան տունը, երիտասարդականը։
այդպէս ա ընդհանուր առմամբ եւրոպայում, եւ պատմականօրէն ստացուել, եւ այսօր մտածուած ա արւում, որ իրար երկու նման շէնք չլինի, ու միջավայրը լինի հետաքրքիր եւ փոփոխուող։
յիշում եմ, ինչպէս էի եւրոպայում մոլորւում՝ ես սովոր էի՝ եւ երեւանից, եւ ռուսական քաղաքներից՝ զուգահեռ փողոցներին։
մտածում էի՝ էս փողոցով արդէն քայլել եմ, արի դրա զուգահեռով գնամ, յետոյ էլի հետ կը գամ։ արի ու տես, որ հետ գալն արդէն տրիւիալ չի՝ «զուգահեռ» փողոցը թեքւում ա այլ կողմ, միւսը՝ այլ կողմ՝ փողոցներն ուղիղ չեն։ բայց բացայայտելու ատ բան կայ՝ էսպիսի շէնք ա, դրա կողքը՝ էսպիսի։
ասում են, թէ աջափնեակն ա քիչ թէ շատ քաղաքային, կամ օրինակ՝ մամիկոնեանցը, բայց չնայած կան մայթեր, գազոններ, եւ ծառեր՝ իմ նշած բազմազանութեան եւ բացայայտելի լինելու հատկութիւնը չունեն՝ աջափնեակում ինչքան ուզում ես քայլիր՝ տեսնելու ես նոյն շէնքերը, ու դա, կասէի՝ ձանձրալի ա, եթէ ոչ՝ ճնշող։
եւրոպական քաղաքները (եւ ի դէպ թիֆլիսը) ինձ ապշեցրել էին այսպէս կոչուած կենտրոնի (մեր հասկանալով) բացակայութեամբ՝ ամէն տեղ կար բազմազանութիւն, ամէն տեղ կար հետաքրքիր բան, կամ այցելելու պատճառ՝ օրինակ կոնկրետ ֆոտո խանութ, կամ կոնկրետ պատկերասրահ, կամ սրճարան, կամ թանգարան, կամ աշխատանքի վայր, կամ հաւէս այգի։
այգիներն էլ են առանձին պատմութիւն՝ թիֆլիսն օրինակ, պատմականօրէն շատ կանաչ քաղաք ա, ուր շատ այգիներ կան։ երբեմն՝ շատ մանր, փոքր, բայց դրանք էլ ա հետաքրքիր գտնել, հաւէս ա զգալ որ գիտես տեղը, միւս անգամ գտնել։
յիշում եմ, իննսունականներին զարմանում էի, որ երեւանի օղակաձեւ այգում ես կարող եմ հանդիպել գրեթէ բոլորին։ զբօսնում էի շան հետ ու զարմանում, որ բոլորն այնտեղ են զբօսնում, կամ զրուցում նստարաններին։ հիմա հասկանում եմ՝ բա ի՞նչ անէին, այլ զբօսնելու տեղ չկար։ ու գիտէ՞ք՝ շատ շատ մարդ էր, հազիւ էին տեղաւորւում, որովհետեւ հաւէս այգի էր, ու բոլորն էլ ուզում էին քայլել, վայլել այն։ իսկ գիտէ՞ք ինչու հիմա այդպէս չի՝ ենթադրում եմ որ այդպէս չեղաւ այդ օղակաձեւի սրճարանացման գործընթացների հետ միասին՝ երբ դու նախկինում ունէիր մանր արահետներ, իսկ դրանց փոխարէն հիմա այգու ամբողջ լայնքով պիցցերիա ա՝ դու չես ուզում այնտեղ այլեւս զբօսնել՝ դա զբօսնելու տեղ չի։
նոյնիսկ իննսունականների աղքատ երեւանը անհամեմատ աւելի հաւէսն էր։ նաեւ՝ ըստ քաղաքական համակարգի՝ անհամեմատ աւելի ազատական, մարդիկ էին տարբեր, կարգինն էր քիչ։ դա նկատելիօրէն փոխւում էր քոչարեանական ժամանակներում, ես այդ փոփոխութիւնները զգում էի որպէս դրսի կենդանի, որպէս շան հետ ամէն օր զբօսնող մարդ։
երէկ անցնում էի կարէն դեմիրճեանի փողոցով՝ դէպի սարեան։ ու յիշեցի, որ հէնց այնտեղ, սարեանի մօտ, կար մի ապշելու շէնք՝ քառակուսի, էն սեւ քարից, բոլոր կողմերից՝ փայտէ պատշգամբով։ այն իհարկէ շատ պայթած վիճակում էր՝ բայց այն կարելի էր դարձնել շատ սիրելի եւ հարազատ, եւ երեւանեան տուսուելու տեղ՝ իր բակով։ փոխարէնն այսօր ունենք երեւանի ամենասարսափելի բարձրայարկերից մէկը։
այստեղ յիշում եմ իմ այն միտքը, որ ցանկացած ընդհանուր, հանրային միջավայրը, ուր բոլորն անում են «ոնց կարում» են, դառնում ա բոլորի համար ատելի միջավայր։ փողոցներն, ուր բոլորը քշում են ոնց ուզեն՝ բոլորն են ատում, այդ «ոնց ուզեն» քշողներն էլ։ քաղաքը, ուր ով ուզում էր ու «կարում» էր՝ իր սարսափներն էր կառուցում՝ դառնում ա հէնց այդ նոր սարսափների բնակիչների համար էլ ատելի։
բոլորը չեն կարող ապրել պայմանական «օպերայի» մօտ՝ այդ «օպերան» կորցնելու ա իր հմայքը։ փոխարէնը կարելի էր ստեղծել հաւէս քաղաքային միջավայր՝ ցածրահարկ եւ խիտ շէնքերով, որտեղ կրկին հաւէս կը լինէր զբօսնել, այնքա՛ն, որ այդ պայմանական օպերայի շրջակայի բնակիչները կուզէին այնտեղ գնալ զբօսնելու, եւ այդպէս մենք կը նպաստէինք, որ երեւանն էլ չլինի մի կենտրոնով, եւ անյոյս շրջակայ բնակավայրերով քաղաք, այլ լինէր աւելի չկենտրոնացած, աւելի հաւէս, աւելի ընդարձակ՝ երբ ընդարձակումն արդիւնաւէտ ա, այնպէս ա ընդարձակւում ,որ ուզում ես այդ ընդարձակուած վայրերում լինել։
ու այո, ծեծուած թեմա ա, ու այո՝ շատ պարզ ճշմարտութիւններ եմ գրել։ բայց հարցն այն ա, որ մեր խնդիրները սովորաբար հէնց այդ պարզ ճշմարտութիւնների հետ են կապուած։
#երեւան #քաղաքաշինութիւն #քաղաք #թիֆլիս #ճարտարապետութիւն #միջավայր #փողոց #շէնք #պատմութիւն
թիֆլիսից՝ — վարորդները ահագին քաղաքակրթուել են։ շատ անսպասելի ա լինում, բայց հիմնականում ճանապարհ են տալիս։ զգում են որ քեզ պէտք ա, ասենք դուրս գալ պարկինգից, ու էլի հանգիստ կանգնում են ու հանգիստ սպասում են։ սիգնալ տալ չկայ։ վիճակը էդպէս չի մարնեուլիում, ուր ահաւոր են քշում ու կտում են ամէն կողմից։
— քարտով չյաջողուեց վճարել միայն մի կնոջ, որ նռան հատիկներ ու բարբարիս էր վաճառում խաղաղութեան կամրջի մօտ։ մնացածին՝ նոյնիսկ փողոցային նռան հիւթ ճզմողին եղաւ վճարել քարտով։
— սոֆիա մելնիկովայի ֆանտաստիկ դուքանը թարմացրել ա մենիւն՝ այնտեղ հիմա կան մելնիկովային նուիրուած գրքից մէջբերումներ, նկարներ, ու բանաստեղծութիւններ։ նշանակում ա՝ հայերէն տառեր, եւ ասենք բաժբեուկ֊մելիքեանի պոեզիան։ գործերը նաեւ տպած կախած են պատերին։
— ոչ մի փակ տարածքում այլեւս չեն ծխում։ ու գիտէք, ես որ ընդհանուր առմամբ հակուած եմ որ «օբեկտի» տիրոջը չթելադրեն, ծխում են իր մօտ թէ չէ, ու շուկան էդ հարցը լուծի, հասկանում եմ որ ոչ մի վատ բան չեղաւ, մէկ մէկ դուրս են գալիս ծխելու, ում պէտք ա։ մելնիկովան դրանից չդարձաւ չմելնիկովա, ու ոչ մի աղէտ չեղաւ։ շատ հանգիստ չեն ծխում։
(հիմա գրեցի, ու մտածեցի, չէ՞ որ հանրային տեղերի մասին ա խօսքը։ ու եթէ ես առաջ ասում էի, թէ կանգառներում կամ տրանսպորտում՝ հասկանում եմ որ արգելուած լինի, որովհետեւ ընտրուիթիւն չունես, իսկ այ սրճարան կարող ես եւ չգնալ՝ դա այլ տիպի հանրային տարածք ա, հիմա մտքովս երկու բան անցաւ՝ նախ հա, մէկ ա հանրային ա, ու երկրորդը՝ շուկան ա իրականում էդ հարցը լուծում։ այն երկրներում, ուր շուկան էնպիսին ա, որ պիտի ծխեն, նման օրէնք ընդունելն իրատեսական չի։ իսկ էն երկրներում, ուր մարդիկ ընհդանուր առմամբ հասկանում են, որ պէտք չի չծխողներին խանգարել ու ծխցնել, ու կան առանց օրէնք էլ վայրեր ուր չեն ծխում՝ էնտեղ նման օրէնքը եւ կը գայ։ օրինակ՝ երբ տաս տարի առաջ հայաստանում կար միայն մի չծխելով տեղ՝ աչաջուրը, բնական ա որ նման օրէնք ոչ մէկ չէր ընդունի։ երբ էսօր լիքը տեղերում չեն ծխում, նոյնիսկ միրզոյեանում, ապա արդէն նման օրէնքը կարող ա լինել, որովհետեւ հանրութիւնը հակւում ա նրան, որ էդ ա նախընտրելին։
ու դէ երեւի նոյնը արտասահմանում եղաւ՝ հանրութիւնը հակուեց՝ ուրեմն ժողովրդավարութիւնը եւ շուկան են։
— մարդիկ սիրում են լռուել փողոցներում։ էդ եղել ա, ու շարունակում ա լինել։ անկապ հաւաքւում են ու մի տեղ կանգնում խօսում են կամ անկապ կանգնում են։ ինձ թւում ա՝ մոսկուա֊պիծերում էլ տէնց բան կայ, բայց վստահ չեմ։ հաւէս ա ամէն դէպքում։ չէ, ծխելու օրէնքի հետ կապ չեմ տեսնում։
— կեանքը էլ աւելի ա աշխուժացել։ ահաւոր շատ նոր բացուած տեղեր։
— լիքը փոքր մեքենաներ կան։ իսկապէս շատ փոքր։ երեւանում ես էդքան փոքր մեքենաներ չեմ տեսել։ ինձ դուր ա գալիս՝ ունես փող փոքր մեքենայի՝ քշում ես փոքր մեքենայ։ ու այո, կարող ա թոշակառու ես ու հազիւ ես շարժւում, ու յարգուած մարդ ես։ քեզ սիգնալ չեն տալու։ ոչ մէկին սիգնալ չեն տալու, որովհետեւ սիգնալ տալու դարն անցել ա։ գոնէ թիֆլիսում։
— մի միջոցառման եմ եղել, որ միայն տեղացիներ էին՝ ջազ էին նուագում իրենց թատրոններից մէկի ֆոյեում, ու մարդիկ եկել էին, գարեջուր ու գինի էին խմում, պարում֊խօսում էին։ մի քանի հարիւր հոգի։ հետաքրքիր ա, որ մեզ մօտ ջազ լսում են, միայն նստած, ու եթէ խմելով՝ ապա սուրճ կամ կոնեակ, բայց ոչ գարեջուր։ ու մտածում եմ, լրիւ կարող էին մեզ մօտ երաժիշտները էդպէս փող աշխատել, ու մարդիկ էլ շատ աւելի հաւէսով կը գային։ ջազն էլ չէր ընկալուի որպէս անհասկանալի կամ շատ վեհ բան։ ու չէ, ինձ էդ երաժշտութիւնը մօտ չէր, ու մեր ջազ նուագողները բնաւ չեն զիջում։
— հայերէն խօսքն ամէնուր էր։ ու հայերը նէնց… լաւ չէին հագնուած։ չգիտեմ էլ, որտե՞ղ են էդ ամէնը առնում, ճարում։ երեւի մալաթեայի՞ց։
— վրացիները հիմնականում շատ սծիլնի տեսք ունեն։ սանրուացքները, հագուկապը։ շատ հաւէս ա իրենց նայել։
— հին շէնքերը ունեն տեքստուրաներ, պատերը հարթ չեն, ու այո, ես բաուհաուս սիրում եմ, բայց հին շէնքերի տեքստուրաները հաւէս համ են տալիս քաղաքին։
— կաֆէ գալերի֊ում էլ ֆանքշն ուան ա։ ամէն տեղ ա։
— մարնեուլիի սմարտը փակուել ա, իրա փոխարէն վրացական ցանցի խանութ ա՝ սպառ կամ սպար, չգիտեմ։
— բացայայտել եմ պելամուշի անունով ուտելիք։ հետաքրքիր բան ա։
— ֆոտոգրաֆիայում ապրող կատուի անունը՝ սուպրա ա։ էդ վրացերէն նշանակում ա՝ խնջոյք։ հետաքրքիր ա որ ֆոտոգրաֆիա հա ինչ֊որ մարդիկ մտնում են։ ու դա համ էն մասին ա, որ շուկայ կայ, համ էլ էն մասին ա, որ թիֆլիսում տարածքները էժան են, ու կարելի ա վերցնել։ երեւանի կենտրոնում տարածքներն աւելի թանկ են։
— ֆոտոգրաֆիայում վաճառուող սուրճը՝ քոֆի լաբի սուրճն ա։
#թիֆլիս #տփղիս #կատու #սուպրա #երթեւեկութիւն #սուրճ #սպար #պելամուշի #ջազ #միջոցառում #շուկայ #հանրային_տարածք #ժողովրդավարութիւն
ես իրան լսել եմ թփղիսում, հոռումում, չորսից ինը առաւօտուայ պահել ա մարդկանց, ու ինձ, ու վերջն էր։
#բասիանի #թիֆլիս #տփղիս #էլեկտրոնային
#բասիանի #bassiani #թիֆլիս #տփղիս
ինձ թուում էր ես էս տարածել եմ, բայց հիմա ոչ #բասիանի, ոչ էլ #bassiani պիտակով չեմ գտնում։
այնպէս որ ահա յղումը։
#թիֆլիս #թբիլիսի #մշակոյթ #էլեկտրոնային
հարարիի էս խօսքում կոմունիզմ ներկայացնող պատկերակը ցուցադրում ա տփղիսի էն մոդերնիստական շէնքը, որը նախագծելու համար ստալինի ժամանակ կարող ա գնդակահարէին։
https://www.youtube.com/watch?v=uxPdPpi5W4o
#հարարի #եւրոպա #թիֆլիս #տփղիս #շէնք #ճարտարապետութիւն #պատմութիւն #կոմունիզմ #ազատութիւն
#ֆոտո #թիֆլիս #բակ
@{ անանուխի ջեմ ; laaandau@spyurk.am} 31.03.2019, 1:10:27
#էսպետքասփիւռքել
նոյն ատեն փոլար իներշիան գալիս ա թիֆլիս։
#էկրանահան #բասիանի #գնալիք #թիֆլիս
սէնց էլ տարածեմ՝ գնայ մատեան։ #ֆոտո #ընկերութիւն #արսենի_փողոց #կապ #համայնք #թբիլիսի #թիֆլիս #տփղիս #նկար #երեւան #աղջիկ #շէնք #խաչմերուկ #քաղաք #էկրանահան
մի ժամանակ կար, երբ նիկոլաս յաար էիր փնտրում, քիչ նիւթ կար, բայց էս թիֆլիսի կտուրի վիդեօն միշտ բերում էր։ հիմա էլ ա առաջիններից դա բերում՝
https://www.youtube.com/watch?v=1Upj_Ib30K4
էլի եմ կիսել, բայց թո՛ղ լինի։ համ էլ ստեղ ա՝ https://t.me/lseliq/545
այստեղ շեշտեմ, որ ես տելե֊ին լուրջ չեմ վերաբերւում ու չեմ բացառում որ մի օր դրա հետ կապ չեմ ունենայ։
#թիֆլիս #կտուր
#թիֆլիս #1919 #տփղիս #թբիլիսի #դիզայն #էկրանահան #սոֆիա_մելնիկովա #տառատեսակ #տառաշարում
գիրքը, պարզւում ա, չի տպուել՝
В качестве одного из ярких примеров этого деятельного художественного взаимодействия на международном уровне можно привести сборник «Софии Георгиевне Мельниковой. Фантастический кабачок», опубликованный в Тифлисе в 1919 году и посвященный, как гласит название, актрисе Софии Мельниковой. Сборник включал иллюстрации, выполненные Александром Бажбеук-Меликовым, Сигизмундом Валишевским, Наталией Гончаровой, Ладо Гудиашвили, Кириллом Зданевичем, Михаилом Калашниковым, Игорем Терентьевым, и тексты Нины Васильевой, Татьяны Вечорки, Дмитрия Гордеева, Ильи Зданевича, Кара-Дарвиша (Акопа Генджана), Василия Катаняна, Алексея Кручёных, Григола Робакидзе, Тициана Табидзе, Игоря Терентьева, Александра Чачикова, Николая (Колау) Чернявского, Григория Шайкевича и Паоло Яшвили. В 1918 году был подготовлен Юрием Дегеном, Дмитрием Гордеевым, Борисом Корнеевым и поэтический альманах «Фантастический кабачок». Альманах был отправлен в типографию, но так и не был напечатан, так как у издателей не хватило средств, чтобы оплатить печать. Сохранились только несколько сброшюрованных экземпляров без обложек.
հետաքրքիր ա, հայերէնը բաժբեուկ֊մելիքեանի՞նն էր, թէ յակոբ գենջեանինը։ զի վասիլ կատանեանին չգիտեմ ու չեմ գտել իր մասին ոչ մի բան։
#հայերէն #թիֆլիս #1919 #տփղիս #թբիլիսի #դիզայն #էկրանահան #սոֆիա_մելնիկովա #տառատեսակ #տառաշարում
նոյն գրքից՝ «Սոֆիա Գեօրգիեւնա Մելնիկովային։ Ֆանստաստիկ դուքան»։
#հայերէն #թիֆլիս #1919 #տփղիս #թբիլիսի #դիզայն #էկրանահան #սոֆիա_մելնիկովա #տառատեսակ #տառաշարում
աստուած, սոֆիա մելնիկովայի ֆանտաստիկ դուքանը։
#հայերէն #թիֆլիս #տփղիս #թբիլիսի #դիզայն #էկրանահան #սոֆիա_մելնիկովա #տառատեսակ #տառաշարում
շախմատ խաղացող ծրագրերը երկու ձեւ են լինում։ դէ շախմատը լաւ բարդ ա, ու մի երկու դար ա բոլոր խաղերի (դէ բակի խաղերի չէ) պարտիաները գրում են, ու երկու համընկնող պարտիա չի եղել։ ահագին կեանքի պէս ա, չհաշուած այն, որ կեանքն աւելի բարդ ա։
վերադառնանք, դէ երկու տեսակի կան՝ որ ստրատեգիա են հաշւում, ու որ քայլեր են հաշւում՝ թէ սէնց անեմ, նա սէնց անի։ եթէ շատ պարզ իրավիճակ ա, խաղի վերջն ա, ապա քայլեր հաշուելն արդիւնաւէտ ա։ եթէ խաղի սկիզբն ա, ապա քայլերն հաշուելն արդիւնաւէտ չի՝ արդիւնաւէտը ստրատեգիան ա։
ու կեանքում էլ ա սէնց, երեւի։ երբ մտածում ես՝ եթէ ես էս իր զանգին կամ բզելուն արձագանքէի, լրիւ այլ կարող ա լինէր՝ էդ նման ա նրան, երբ խմած են քշում, վթար են անում, յետոյ ասում են՝ եթէ էն պահին աջ քաշէի, բան չէր լինի։ ապեր, իրավիճակն այն էր, որ դու խմած էիր, աջ քաշէիր, այլ տեղ էր վթար լինելու։
ու կեանքն ահաւոր ոչ միանշանակ ա, այդ պատճառով էլ աւելի բարդ ա ստրատեգիկ մտածել։ ու մարդիկ մտածում են հաշուելն ա արդիւնաւէտ։ իսկ արդիւնաւէտը երեւի ստրատեգիան ա։ որովհետեւ կարեւոր չի, ֆէյլ լինելու ես թէ չէ։ կարեւորն ա, ուր ես ուզում հասնել։
եթէ գնում ես թիֆլիս, ու ճանապարհին փոս ա, անիւը պայթում ա, հո չես ասի՝ երեւի սխալ էի գնում, գնամ բաքու։ անիւը փոխում ես, գնում ես թիֆլիս։
ու հա, կարող ա չհասնես։ բայց գիտես որ ճիշտ էիր անում։ անկախ նրանից ֆէյլ լինելու ես թէ չէ։
ու տէնց։
#շախմատ #կեանք #հաշուարկ #ստրատեգիա #թիֆլիս #ուղի #ճանապարհ
մի հատ ահաւոր քուլ հագնուած զոյգ եմ տեսնում, մտածում եմ՝ ահ էս թիֆլիսցիները, պատրաստում եմ կամերան որ էսա մօտենան նկարեմ, մէկ էլ տղան նայում ա ինձ, ասում ա՝ բարեւ։ երեւանցիներ են։ #թիֆլիս #փողոց #երեւան
տարվերդեանի յիշողութիւնները http://nashasreda.ru/mikael-tariverdiev-ya-prosto-zhivu/ #ռուսերէն #տարվերդեան #յիշողութիւններ #սովետ #խսհմ #թբիլիսի #թիֆլիս
դա նախ թիֆլիսի կեանքի մասին ա, ու այն մասին ինչպէս թիֆլիսն ազդեց որ նա դառնայ երաժիշտ։
դա մասնաւորապէս իրական սովետի մասին ա՝ ինչպէս էին թիֆլիսում մարդկանց հաւաքում, ինչպէս չէին շփւում էդ մարդկանց բարեկամների հետ, ինչպէս գրադարաններից հաւաքում էին որոշ գրքեր երաժշտութեան մասին, ինչպէս մոսկուայում նա կարողանում էր որոշ գրքեր կարդալ քանի որ արամ խաչատրեանն էր իրեն բերում դրսից ու թաքուն տալիս ու ասում էր որ մարդու չասի։
ինչպէս նա թքած էր ունենում վարչակարգի վրայ ու երբ իրենք՝ նա ու ֆիլմի ռեժիսորը, հրաւիրուած էին լինում արտասահման, ու սովետը չէր թողնում ռեժիսորը գնայ, իսկ իրեն թողնում էին՝ հրաժարւում էր, ու տենց տասնամեակներ չի գնացել դուրս, քանի որ էդ արժէքներն ունէր, ու սոլիդարութիւնն ունէր, դա իր համար աւելի կարեւոր էր քան դուրս գնալը։ #սոլիդարութիւն
թբիլիսիի գիշերներ https://www.youtube.com/watch?v=6McQ3pEmDZQ #թիֆլիս #լսելիք
http://www.postpravdamagazine.com/tbilisi-fucking-documenting-sexual-awaking-omara-gogichaishvili/ #թիֆլիս #թբիլիսի
https://www.youtube.com/watch?v=OgWyslzkGos ասում ա՝ կաֆէ գալերին իմ համար տաճար ա, եկեղեցի ա, որովհետեւ այն փոխեց իմ կեանքը։ ես մի գիշեր մնացի այնտեղ, իմ վրացի ընկերները չդիմացան, գնացին, ու առաւօտը ես այլ մարդ էի։ ես չգիտէի որ այսպիսի հնչողութիւն կայ, որ այսպիսի աշխարհ կայ, որ այդպէս կարձագանքեմ այդ երաժշտութեանը, ահաւոր տպաորուած էի, ու հասկացայ որ կեանքս փոխուեց, ես իմացայ մի նոր աշխարհի մասին ու ես սկսեցի այն հետազօտել։ յետոյ իմացայ, որ կաֆէ գալերի֊ի շէնքում առաջ ռուսական եկեղեցի էր, ու դա շատ իրոնիկ ա։ #թիֆլիս #էլեկտրոնային_երաժշտութիւն #երաժշտութիւն
էս խաչերով սենեակն ա HOROOM֊ը բասիանիի՝ https://www.youtube.com/watch?v=1B_Yl2pXVv0, փոքր ա, ու այնտեղ իմ հասկանալով աւելի հաուսոտ բաներ են լինում, իսկ մեծ՝ լողաւազանի սենեակում ՝ տեխնո։ #բասիանի #թիֆլիս
իսկ գիտէ՞ք ինչ ա նշանակում #բասիանի։ վրացերէն՝ ბასს-იანი՝ բաս ֊ով, ու դա բառախաղ ա՝ յղում ա բասենի ճակատամարտին։ ըստ անգլերէն վիքիի՝ ճակատամարտ էր՝ վրաստանի թագաւորութեան եւ սելջուկների միջեւ, ըստ հայերէն սովետական վիքիի՝ բիւզանդեայի եւ կրկին սելջուկների միջեւ՝
Բիւզանդական զօրքը գլխաւորել են Վասպուրականի կատապան (կառաւարիչ) Ահարոն Բուլղարը, «Անիի եւ Իբերիայի» կատապան, հայազգի զօրաւար Կատակալոն Կեկաւմէնոսը, Հիւսիսային Միջագէտքի կառաւարիչ Գրիգոր Մագիստրոսը, որոնց օգնել է վրաց իշխան Լիպարիտը՝ իր քեռորդի Չորտուանելիի հետ։
(հայերէն վիքիի էջը կպած չէր անգլերէն եւ այլ թարգմանութիւնների, նոր յղեցի իրար, ապրեմ ես։)
այստեղից էլ բասիանիի միլիտարիստական լոգոն։ (: սա էլ քարտէզ, որ պատկերացնէք բասենը որտեղ էր մեր արեւմտեան հայաստանի տարածքում։
#բասեն #ճակատամարտ #պատմութիւն #քարտէզ #լոգո #մարկետինգ #հետազօտութիւն #թիֆլիս #թբիլիսի
էս խաչերով սենեակն ա HOROOM֊ը բասիանիի՝ https://www.youtube.com/watch?v=6kGhk0fPhyY #բասիանի #թիֆլիս
էս տարիւերդիեւի մեմուարները շատ հետաքրքիրն են՝ http://nashasreda.ru/mikael-tariverdiev-ya-prosto-zhivu/ #պատմութիւն #թիֆլիս #սովետ #ռուսերէն
երեւանի տարածքը՝ 223 կմ² թիֆլիսի տարաթքը՝ 742 կմ²
բնակչութիւն, թիֆլիս՝ 1,118,035 երեւան՝ 1,060,138
խտութիւն՝ թիֆլիս՝ 3,194.38/կմ² երեւան՝ 4,800/կմ²
#թիֆլիս #երեւան
նիկոլաս ջաարը թիֆլիսում, կարծեմ մի հինգ տարի առաջ՝ https://www.youtube.com/watch?v=vAxqcQoT14Q #նիկոլաս_ջար #թիֆլիս #տփղիս #լսելիք
թիֆլիսով իմ ուղեցոյցը(թարմացուող) https://drive.google.com/open?id=1Dbppkt6KdvUG3JlAiYHAKP4s41M&usp=sharing
#թիֆլիս #տփղիս #թբիլիսի #քարտէզ
նիկոլաս ջաարը թիֆլիսում սեպտեմբերի քսանմէկին՝ https://spacehall.com/night/decoder-nicolas-jaar-live/ #թիֆլիս
Հանդիպում են Պուտինն ու Սաակաշուիլին։ Պուտինն ասում է՝ «էս ինչ ձեւ է — Թիֆլիսում ռուսական օկուպացիայի թանգարան էք բացել։ Ի՞նչ ռուսական օկուպացիա։ Չէ՞ որ վրացիներ են Սովետական Միութիւնը կառավարել։ Փաստացի՝ Ռուսաստանն էր օկուպացուած։»։ Որին Սաակաշուիլին պատասխանում է՝ «իսկ դուք բացէք Մոսկուայում վրացական օկուպացիայի թանգարան։ Մենք չենք նեղանայ»։
#հարցազրոյց #կախա_բենդուկիձէ #կոռուպցիա #ռուսերէն #վրաստան #բարեփոխումներ #թիֆլիս #թբիլիսի #օկուպացիա
ես էլ ինձ շատ լաւ կը զգայի որ սենց տեղ ապրէի։ նոյնիսկ այդ շունը համոզուած եմ որ լաւ է իրեն զգում դրանից։ շատ շուն ֆրենդլի քաղաք է։ #թիֆլիս
չգիտեմ երեւո՞ւմ է որ ծռուել է։
էլի յոլլա, մի տարի առաջ։
#թբիլիսի #թիֆլիս #դուռ #մուտք #շէնք #քաղաք #փողոց #լուսանկարներ #փողոց (:
նկարել եմ յոլլայի խցիկով։ մի տարի առաջ։ մշակել եմ համակարգչի վրա։
#թիֆլիս #թբիլիսի #քաղաք #կատու #պատշգամբ #լուսանկարներ #նկար #կատու #խաղող
իսկ թիֆլիսն այնպէս է նախագծուած, որ մեքենայով գնում ես, գնում ես, չես կանգնում։ դրան աջակցում են միակողմանի փողոցները։
նաեւ այդպէս աւելի քիչ հաւանական է, որ ասենք լուսակիրին կանգնես՝ խփեն։
առհասարակ, քանի որ արագ են քշում — զգօն են, ու վթարներն այնտեղ անհամեմատ աւելի քիչ են։
#դիզայն #նախագիծ #քաղաք #թիֆլիս #թբիլիսի #զգօն
Թիֆլիսում էլ խաղաղութեանը նուիրուած բացօդեայ ռոք համերգ էր։ Ենթադրում եմ որ մոսկովեան խաղաղութեան երթի հետ պարզապէս չի զուգադիպել։
#խաղաղութիւն #համերգ #թիֆլիս #տփղիս #ռոք #փողոց
Բոլոր անտուն անտեր շների ականջներին կլոր ոշան կայ։ Առաջ մի անգամ էի նկատել, մտածում էի, բան է կպել։ Երեւի ինչ֊որ ձեւ նշում են, չգիտեմ ինչ, որ պատուաստա՞ծ են, ստերիլւզացուա՞ծ են։ ահա։
#թիֆլիս #շներ #փողոց #քաղաք #ուտենց
փաստօրէն, այն, որ օղակաձեւ խաչմերուկ մտնելիս, Թիֆլիսում քեզ չեն զիջում, չի նշանակում, որ այստեղ (այնտեղ) զիջել ընդունուած չէ։ Պարզապէս իրենց մօտ կանոններն են թարս, կամ աւելի ճիշտ, մեզ մօտ են թարս, մնացել են սովետից, իսկ ամբողջ աաշխարհում օղակ մտնողն է զիջում։
Սկզբից զարմացայ, երբ օղակ մտնողները ինձ ճանապարհ էին տալիս, իսկ յետոյ նկատեցի այն եռանկիւնները, որ մտնողների համար են են նկարուած, ոչ թէ օղակում գտնւողների։ Չգիտեմ, ինչու առաջ չէի նկատում, գոցէ չʼկայի(ն)։ ահա։
#թիֆլիս #փողոց #քաղաք #ուտենց
Փետրվարի 16֊ին Խրամի գետի մոտ վրացական զինված ուժերի պարտությունից հետո, Կարմիր Բանակի համար բացվեց Թբիլիսիի ճանապարհը։ Վրացական զինված ուժերի գլխավոր հրամանատար էր նշանակվել գեներալ Գիորգի Կվինիտաձե֊ն։ 11֊րդ Կարմիր Բանակի եւ դրա ստորադաս զորամասերի («Հայաստանի հեծելազոր բրիգադի» եւ հետագայում «Բաքվի կարմիր կուրսանտների») հրամանատարը Ա․ Գեկկեր֊ն էր։
Խրամի գետի մոտ ծանր պարտության արդյունքում մոտ 700 վրացի զինվորական նահանջեցին Թբիլիսի։ Ինքը Գ․ Կվինիտիձեն այսպես էր գնահատում վիճակը՝ «Թբիլիսիի ճակատագիրը որոշված էր արդեն Կարմիր Կամուրջի եւ Խրամիի ճակատամարտերով։
Շարունակութիւնը՝ Թիֆլիսի պաշտպանությունը 1921֊ի փետրվարին
#Թիֆլիս #Թբիլիսի #պաշտպանութիւն #կարմիր֊բանակ #օկուպացիա #պատերազմ #պատմութիւն #Վրաստան #Ռուսաստան #ազատութիւն
Վարորդն լսում է մեր խոսքը, ասում է՝
— Հա՞յ եք։
— Դուք է՞լ։
Նա շարունակում է ռուսերեն՝
— Տատիկս էր հայ, Սաթինյան։
— Թիֆլիսահա՞յ։
— Այո, Թիֆլիսահայ։
Ու դնում է հատուկ մեզ համար երաժշտություն, մի մասը ռուսերեն, մի մասը հայերեն, կարծես «իմ հայաստան» է կոչվում։
— Լավ ա՞ — հարցնում է։
Ու ստեղ մերոնք լռում են… քանի որ նենց չի որ լավ է, բայց ի՞նչ ասես։
Հետո հետաքրքրվում է՝
— Սուրբ Սարգիսն արդեն անցա՞վ։
— Հա, անցավ։
— Բա զատիկը ե՞րբ է։
— Մարտին կարծես։
— Սկզբից լեհերի մոտ է, հետո հայերի, հետո մեր մոտ— ասում է, կամ նման մի բան։
— Հա,— ասում ենք, — երեւի։
Վերջում ես ջերմ «դիդի մադլոբա» ասացի։
Մարդը ուզում էր ուրախացնել, «տազ դավեզու, շտո ի տեբե պրիյատնը…» վիճակով։ Հիմա ո՞նց բացատրես, որ մենք լավ տղա չենք էդ երգը մեր համար չի։
ու տենց
#զրույց #զրոյց #վրաստան #թբիլիսի #թիֆլիս #տաքսի #վարորդ #սուրբ֊սարգիս #զատիկ #երգ #ուղեւորութիւն #ուղեվորություն #հայեր #ուտենց
Մոտենում եմ մի կնոջ, ու ասում եմ՝
— մէ առ վիցի քարթուլի, — ու շարունակում ռուսերեն — ո՞ր համարն է կենտրոն իջնում։
— ինչի, դուք վրացերեն չե՞ք կարդում։
— նենց չի, որ լրիվ չեմ կարդում, շատ դանդաղ եմ կարդում, չեմ հասցնում
— իսկ ինչո՞ւ չեք կարդում։
— … ես այստեղ չեմ ապրում
— իսկ որտե՞ղ եք ապրում։
— Երեւանում
— Սա ձեզ տանում է, նստե՛ք։
#զրույց #զրոյց #վրաստան #թբիլիսի #թիֆլիս #ուտենց
Ու եթե 1905-ին Կոստան Զարյանը գրում է. «Թիֆլիսում ողբերգական դեպքեր էին տեղի ունենում, բայց Թիֆլիսը ուրախ էր ու Դավիթի լերան վրայ ֆունիկուլիորի վագոնը կանգ էր առել կես ճամբին մեծ բզեզի նման…», այսօր Թիֆլիսում լուրջ բաներ են կատարվում, բայց նա ուրախ է, կամ` «և նա ուրախ է»… Իսկ ֆունիկուլյորի վագոնը չի կանգնել բզեզի նման, այլ սահուն վեր ու վար է անում Դավիթի բարձունքի վրա: Այնինչ, մեր ճոպանուղին բզեզի նման կանգ է առել ու Նորքի բարձունք էլ չի բարձրանում…
http://zham.am/am/news/16036.html
#Թբիլիսի #Թիֆլիս #Երեւան #Մտածմինդա #ֆունիկուլյոր #ճոպանուղի #անցյալ #ապագա #Զարյան #դինամիկա #կյանք #քաղաք
http://norayr.arnet.am/weblog/2013/06/05/պատմություն-թիֆլիսի-հեծանիվի-մասին/
#Թբիլիսի #Թիֆլիս #հեծանիվ #Կամո #Զեմմել #էտը֊սուձբա #պատմություն #քաղաք #փողոց #արվեստ #Tbilisi #თბილისი #ველოსიპედი #ქუჩა #ქალაქის
http://www.echo.msk.ru/programs/apriscatole/1071368-echo/
Ты знаешь, вот мы говорим о людях, мы говорим обо всяких достопримечательностях, но мне кажется, что самое главное в Тбилиси – это какая-то его совершенно волшебная атмосфера, когда ты весь город ощущаешь как свой собственный дом. Тебе уютно всюду. Даже если ты отошел от своего родного дома, где ты живешь, постоянно в школу ходишь, отошел бог знает на сколько километров. Это поразительно просто. И я очень хорошо помню, что там люди готовы… ну, то есть как вам сказать, там постоянный контакт с окружающими, постоянный! И вот идешь, я помню, маленький по улице, один – кто бы ни шел тебе навстречу: «Мальчик, ты что сделаешь? Почему ты один? Все в порядке? Иди-иди, ты знаешь, куда идешь»
#Թբիլիսի #Թիֆլիս #Տփղիս #քաղաք #քաղվածք #փողոց #կապ #Tbilisi #Tiflis #city #quote #street #contact #Тбилиси #თბილისი #ქუჩის #ქალაქის #შეთავაზება #დაუკავაშირდით
տեսեք է, Թբիլիսիյում դեռ սովետի ժամանակ որտեղից էլ ճարել են սենց ավտո էին քշում։ Բա էն դեղին շորիկով աղջիկը որ լրիվ սովետից չէ։ Թբիլիսցիները միշտ սծիլնի էին, վերջն են։
Look, even during Soviet era Tbilisians managed to find such a stylish car. And that girl in a red dress - she does not look like soviet girl, they did not have anything colourful to wear. Tbilisians were always stylish, always different.
Գիտեք, Թբիլիսիի սլոգալը՝ Թբիլիսի լավզ յու, իսկ քանի որ անպատասխան սէր չի լինում, ես էլ եմ սիրում Թբիլիսին, այն անհնար է չսիրել։
If you don’t know, the slogan of Tbilisi is “Tbilisi loves you”. And because there is no unrequited love, I love Tbilisi in return. It is just impossible to not love it.
ֆոտոն այստեղից via @{Գեղամ ; gegham@spyurk.am}
#Tbilisi #Georgia #car #girl #street #city #love #Soviet #history #photo #style #taste #Թբիլիսի #Վրաստան #մեքենա #աղջիկ #Թիֆլիս #Տպղիս #փողոց #քաղաք #սէր #սովետ #պատմություն #լուսանկարներ #ֆոտո #լուսանկար #ոճ #սծիլ #ճաշակ #თბილისი #საქართველოს #მანქანის #გოგონა #ქუჩის #ქუცა #ქალაქის #მიყვარს #ისტორიის #სტილი #გემოვნების
ասում է՝ — էն որ ցարի ժամանակ ասում էին․ ուզում ես փող աշխատես՝ գնա Բաքու, ուզում ես ուտես֊խմես՝ գնա Թիֆլիս, ուզում եմ քաք՝ գնա Էրիվան, հիմա էլ բան չի փոխվել։
#զրույց #էնոր #ասումա #փող #Բաքու #Թիֆլիս #Էրիվան #Երեւան ##
http://en.wikipedia.org/wiki/Armenians_in_Tbilisi #Հովհաննես֊Այվազովսկի #Հովհաննես֊Այվազյան #ივანე-აივაზოვსკი #Hovhannes-Aivasovsky, #Hovhannes-Aivazian #Թբիլիսի #Տփղիս #Թիֆլիս #თბილისი #Tbilisi #արվեստ #art #քաղաք #city #հայ֊նկարիչներ #armenian #armenian-painters #գեղանկարչություն ######
Սկսած դեռ #Արտաշիսյաններ ի #հելլենիզմ ից և 5-րդ դարի #լուսավորչականություն ից՝ #հայկականություն ը միշտ եղել է #արևմտյան քաղաքակրթության բաղկացուցիչ մաս : Նոր ժամանակներում այս #ավանդույթ ը շարունակվել է: Այսպես, #Պոլս ի և #Թիֆլիս ի, իսկ հետագայում նաև 20-30-ականների #Երեւանի մշակութային, հատկապես #գրական սերունդը ներգծված է եղել #համաշխարհային միտումներում և զարգացել է դրանց #համընթաց: Սա է պատճառը, որ հե՛նց այդ սերնդի կողմից են ստեղծվել ամենալայն ճանաչում ստացած #արժեքներ ը, որոնք հպարտությամբ կոչում ենք « #ազգային »: Այս ավանդույթն ընդհատվեց #ստալին յան բռնապետության կայացմանը զուգահեռ և վերջնական ձևակերպում ստացավ #40֊ականներին: Նախ ոչնչացվեցին #Արևելյան #Հայաստան ի #մշակույթի առաջատար դեմքերը : Սակայն նույնիսկ ֆիզիկական ոչնչացումն ամենամեծ հարվածը չէր: #Ստալին յան #գաղափարախոսություն ը, հիմնված « #կոմունիզմ ը մեկ երկրում կառուցելու» թեզի և «թշնամիներով շրջապատված լինելու» #տագնապ ի վրա, երկիրը տարավ դեպի #մեկուսացում ՝ և՛ քաղաքական, և՛ մշակութային: Միաժամանակ երկրի ներսում ստալինյան #ռեժիմ ը դրսևորվեց որպես տիպիկ #թերմիդոր ՝ թաքնված հակահեղափոխական և #պահպանողական #ռեակցիա: Սա հանգեցրեց մշակույթում առաջադիմական մղումների ճնշմանը և #կեղծ դասականության հաստատմանը
#առաջին֊ապառնի #ապազգային֊ազգայնականություն #Հայաստան #աշխարհ #գաղութատիրություն #մշակույթ #սովետ #անցյալ #ապագա #ադաթ #ավանդույթ #զարգացում #ներկա #այսօր֊եւ֊այստեղ #այսօր #այստեղ #ազգ #ազատություն #անկախություն #Հրանտ-Տէր-Աբրահամեան #ունիվերսալիզմ
http://groghucav.am/2012/11/15/հրանտ-տէր-աբրահամեան-ազգային-ունիվեր/