սա ցոյց ա տալիս ինչպէս ա իւթիւբը հաշւում դիտումները։ մէկ ու կէս ժամանոց վիդեօն, որը հրապարակուել ա տասնչորս րոպէ առաջ արդէն ունի վեց ու ինը հազար դիտում։ բնական ա, որ դիտուել ա մաքսիմում տասնչորս րոպէ։ հաւանաբար, իւթիւբն այդպէս ա հաշւում, որ շոյի արտադրողին, ասելով՝ տես ինչ լաւ ա որ ինձնով հրապարակեցիր, քեզ ստեղ էդքան դիտում ու սիրում են։
#իւթիւբ #վիճակագրութիւն #հաշուարկ #շոյանք
ես վերջերս շատ եմ նկարում միջին ֆորմատ՝ աւելի յստակ՝ նկարում եմ mamiya rb67֊ով, որի ժապաւէնի վրայ թողած նկարի չափսը՝ մօտ 6x7 սանտիմետր ա։ իրականում 7.5 ա, ու այդ խցիկով հիմա շատ եմ նկարում ինստաքս, որը 6x6 ա։
աչքի ա ընկնում՝ ինչ կարճ յստակութեան խորութիւն ա (depth of field), միջին ֆորմատով լուսանկարելիս։ օրինակ, բոյսիկի մի տերեւիկը ֆոկուսի մէջ ա, ու դրան շաաատ մօտ գտնուողները՝ արդէն չէ։
մտածեցի՝ սովորական ժապաւէնի կադրի չափ լուսազգայուն մակերեւոյթ ունենալու դէպքում՝ ո՞րն ա էն սեթափը, որով հնարաւոր ա նման բան ստանալ։
պարզւում ա՝ բնաւ էլ անհասանելի բան չի, ես նման սեթափներ ունեմ։
ահա, այս կայքի հաշուիչով ստուգեցի։ իմ մամիյայի 120մմ ոսպնեակը՝ 3.8 մաքսիմալ բացուածք ունի։ դրեցի՝ չորս՝ ֆորա տալով սովորական չափսին։ այս մակերեւոյթի120մմ֊ին համապատասխան սովորական կարդի համար ոսպնեակը կը լինի՝ 56մմ։ ու չնայած ես ունեմ հէնց մամիայի 56մմ (ու մտածում էի՝ տեսնես ինչի՞ ա հէնց տէնց տարօրինակ 56, ոչ թէ հէնց 50, ու հիմա մտածում եմ՝ կարո՞ղ ա որ համապատասխանի իրենց միջին ֆորմատի խցիկների 120֊ին), որոշեցի փորձել հէնց սովորական հիսունը, որը շատ շատ խցիկների հետ եկող լռելեայն ոսպնեակն էր։
ապա տեսնում ենք, որ 50մմ֊ի դէպքում, 135 ժապաւէնի կադրի չափսի դէպքում ունենք լրիւ նոյն յստակութեան խորութիւնը, ինչ ես ստանում եմ 6x7֊ի դէպքում՝ 120մմ֊ով։ փաստօրէն, ոչ մի անհասանելի բան, ընդամէնը 1.4 ոսպնեակ։
եթէ փոխենք 1.4֊ը աւելի սովորական 1.8֊ով՝ ապա 0.13 մետրը կը դառնայ 0.17 մետր։ մեծ տարբերութիւն չի։
փաստօրէն՝ միջին ֆորմատին համեմատելի յստակութեան խորութիւն ստանալու համար ունենալով սովորական ժապաւէն կամ այսպէս կոչուած «ֆուլֆրէյմ» թուանշային խցիկ՝ բաւական ա ձեռք բերել 1.4 բացուածքով ոսպնեակ։
իհարկէ, վիճակը շատ ա փոխւում երբ ունես այսպէս կոչուած «կրոպ» կամ APS-C սենսոր։ ապա օրինակ ֆուջի x100֊ը որի ոսպնեակի ամենամեծ բացուածքը 2.0 ա, 23մմ իր ոսպնեակով նոյն հեռաւորութեան պայմաններում կունենայ 0.61 մետր յստակութեան խորութիւն։ եւ իսկապէս, էդ խցիկով պէտք չի ակնկալել այսքան սիրուն լղոզած ֆոնով դիմանկարներ ստանալ։
#ֆոտո #ժապաւէն #թուանշային #միջին_ֆորմատ #դիմանկար #ֆոկուս #լուսանկարչութիւն #տեքնիկա #ոսպնեակ #յստակութեան_խորութիւն #բացուածք #կայք #հաշուարկ #էկրանահան #ուտէնց
շախմատ խաղացող ծրագրերը երկու ձեւ են լինում։ դէ շախմատը լաւ բարդ ա, ու մի երկու դար ա բոլոր խաղերի (դէ բակի խաղերի չէ) պարտիաները գրում են, ու երկու համընկնող պարտիա չի եղել։ ահագին կեանքի պէս ա, չհաշուած այն, որ կեանքն աւելի բարդ ա։
վերադառնանք, դէ երկու տեսակի կան՝ որ ստրատեգիա են հաշւում, ու որ քայլեր են հաշւում՝ թէ սէնց անեմ, նա սէնց անի։ եթէ շատ պարզ իրավիճակ ա, խաղի վերջն ա, ապա քայլեր հաշուելն արդիւնաւէտ ա։ եթէ խաղի սկիզբն ա, ապա քայլերն հաշուելն արդիւնաւէտ չի՝ արդիւնաւէտը ստրատեգիան ա։
ու կեանքում էլ ա սէնց, երեւի։ երբ մտածում ես՝ եթէ ես էս իր զանգին կամ բզելուն արձագանքէի, լրիւ այլ կարող ա լինէր՝ էդ նման ա նրան, երբ խմած են քշում, վթար են անում, յետոյ ասում են՝ եթէ էն պահին աջ քաշէի, բան չէր լինի։ ապեր, իրավիճակն այն էր, որ դու խմած էիր, աջ քաշէիր, այլ տեղ էր վթար լինելու։
ու կեանքն ահաւոր ոչ միանշանակ ա, այդ պատճառով էլ աւելի բարդ ա ստրատեգիկ մտածել։ ու մարդիկ մտածում են հաշուելն ա արդիւնաւէտ։ իսկ արդիւնաւէտը երեւի ստրատեգիան ա։ որովհետեւ կարեւոր չի, ֆէյլ լինելու ես թէ չէ։ կարեւորն ա, ուր ես ուզում հասնել։
եթէ գնում ես թիֆլիս, ու ճանապարհին փոս ա, անիւը պայթում ա, հո չես ասի՝ երեւի սխալ էի գնում, գնամ բաքու։ անիւը փոխում ես, գնում ես թիֆլիս։
ու հա, կարող ա չհասնես։ բայց գիտես որ ճիշտ էիր անում։ անկախ նրանից ֆէյլ լինելու ես թէ չէ։
ու տէնց։
#շախմատ #կեանք #հաշուարկ #ստրատեգիա #թիֆլիս #ուղի #ճանապարհ