2020-05-27-4321053

ես վերջերս շատ եմ նկարում միջին ֆորմատ՝ աւելի յստակ՝ նկարում եմ mamiya rb67֊ով, որի ժապաւէնի վրայ թողած նկարի չափսը՝ մօտ 6x7 սանտիմետր ա։ իրականում 7.5 ա, ու այդ խցիկով հիմա շատ եմ նկարում ինստաքս, որը 6x6 ա։

աչքի ա ընկնում՝ ինչ կարճ յստակութեան խորութիւն ա (depth of field), միջին ֆորմատով լուսանկարելիս։ օրինակ, բոյսիկի մի տերեւիկը ֆոկուսի մէջ ա, ու դրան շաաատ մօտ գտնուողները՝ արդէն չէ։

մտածեցի՝ սովորական ժապաւէնի կադրի չափ լուսազգայուն մակերեւոյթ ունենալու դէպքում՝ ո՞րն ա էն սեթափը, որով հնարաւոր ա նման բան ստանալ։

պարզւում ա՝ բնաւ էլ անհասանելի բան չի, ես նման սեթափներ ունեմ։

ահա, այս կայքի հաշուիչով ստուգեցի։ իմ մամիյայի 120մմ ոսպնեակը՝ 3.8 մաքսիմալ բացուածք ունի։ դրեցի՝ չորս՝ ֆորա տալով սովորական չափսին։ այս մակերեւոյթի120մմ֊ին համապատասխան սովորական կարդի համար ոսպնեակը կը լինի՝ 56մմ։ ու չնայած ես ունեմ հէնց մամիայի 56մմ (ու մտածում էի՝ տեսնես ինչի՞ ա հէնց տէնց տարօրինակ 56, ոչ թէ հէնց 50, ու հիմա մտածում եմ՝ կարո՞ղ ա որ համապատասխանի իրենց միջին ֆորմատի խցիկների 120֊ին), որոշեցի փորձել հէնց սովորական հիսունը, որը շատ շատ խցիկների հետ եկող լռելեայն ոսպնեակն էր։

ապա տեսնում ենք, որ 50մմ֊ի դէպքում, 135 ժապաւէնի կադրի չափսի դէպքում ունենք լրիւ նոյն յստակութեան խորութիւնը, ինչ ես ստանում եմ 6x7֊ի դէպքում՝ 120մմ֊ով։ փաստօրէն, ոչ մի անհասանելի բան, ընդամէնը 1.4 ոսպնեակ։

եթէ փոխենք 1.4֊ը աւելի սովորական 1.8֊ով՝ ապա 0.13 մետրը կը դառնայ 0.17 մետր։ մեծ տարբերութիւն չի։

փաստօրէն՝ միջին ֆորմատին համեմատելի յստակութեան խորութիւն ստանալու համար ունենալով սովորական ժապաւէն կամ այսպէս կոչուած «ֆուլֆրէյմ» թուանշային խցիկ՝ բաւական ա ձեռք բերել 1.4 բացուածքով ոսպնեակ։

իհարկէ, վիճակը շատ ա փոխւում երբ ունես այսպէս կոչուած «կրոպ» կամ APS-C սենսոր։ ապա օրինակ ֆուջի x100֊ը որի ոսպնեակի ամենամեծ բացուածքը 2.0 ա, 23մմ իր ոսպնեակով նոյն հեռաւորութեան պայմաններում կունենայ 0.61 մետր յստակութեան խորութիւն։ եւ իսկապէս, էդ խցիկով պէտք չի ակնկալել այսքան սիրուն լղոզած ֆոնով դիմանկարներ ստանալ։

#ֆոտո #ժապաւէն #թուանշային #միջին_ֆորմատ #դիմանկար #ֆոկուս #լուսանկարչութիւն #տեքնիկա #ոսպնեակ #յստակութեան_խորութիւն #բացուածք #կայք #հաշուարկ #էկրանահան #ուտէնց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ֆոտո  ժապաւէն  թուանշային  միջին_ֆորմատ  դիմանկար  ֆոկուս  լուսանկարչութիւն  տեքնիկա  ոսպնեակ  յստակութեան_խորութիւն  բացուածք  կայք  հաշուարկ  էկրանահան  ուտէնց