ժամանակին էսպիսի հոսք էի սարքել (ուժերս երկար չհերիքեցին վարել այն ու երեւի պէտք էր պիտակ յօրինել փոխարէնը) ուր հաւաքում էի դէմքին թռնող կայքերի էկրանահաններ։
էսօր աչքովս ընկաւ բադիկի փնտրելու արդիւնքների մէջ, որ ջորջ հոցը (տասնեօթ տարեկանում այֆոնն էր կոտրել), երբ թուիթերում էր աշխատում, հեռացրել էր այդ դէմքին թռնելը, բայց թուիթերի թիմը դա հետ բերեց, զի վախենում էին mDAU֊ն (monetizable daily active users)֊ը պակասի։
ու երեւի հիմնաւորո՞ւմ ունէին։
այսինքն՝ թռնում ա, որովհետեւ մարդիկ մանիպուլացւում են թռնելով։
զարմանում եմ՝ ո՞նց են մանիպուլացւում։
երբ իմ դէմքին ա թռնում՝ ռեակցիաս էն ա որ էլ կեանքում չկտացնեմ նոյնիսկ էդ կայքի յղումը։
#մանիպուլացիա #ապտակ #համացանց #բիզնէս #շահոյթ #կայք # դիզայն
ինչի՞ ա կառավարութիւնը մեզ գուգլանալիտիկս անում։
ես կարծում եմ որ գիտեմ՝ չեն ջոկում որ էդ «քուլ» չի։ գիտեն լաւ բան են անում։ դրանից ա։
#կրթութիւն #էկրանահան #կայք #ազատութիւն
translator.am֊ի կտակը գիտէք։
երէկ նկատեցի, որ երկրորդ՝ տղամարդկանց բաժնում բացակայում ա 12֊րդ կէտը անգլերէն եւ ռուսերէն տարբերակներում։
>Փալաս է այն տղամարդը, որ թույլ է տալիս պարելու պատրվակով ուրիշ տղամարդ իր կնոջը խտտի (գրկի) պտտի:
հմմմ։ ինչի՞ ա աւելացել միայն մի տարբերակում։
ամենատակից նշուած ա որ
>Նզովյալ լինի այն անձը, ով իմ մահից հետո կհեռացնի այս էջը:
չլինի՞ ինչ֊որ մէկը որոշել ա աւելացնել այս տողը, բայց մոռացել ա աւելացնել այլ լեզուներում։ թէ՞ այլ մշակոյթներում օկ ա խտտել֊պտտելը։ թէ՞ գուցէ էդ բառերը դժուար թարգմանելի՞ են։
ու սկսեցի նայել հին վարկածները, որ հասկանամ, ե՞րբ ա աւելացել այդ 12֊րդ կէտը։
2009֊ին կտակը չկար։
կայքում որպէս մէյլ նշուած էր seua.am
տիրոյթի մէյլ։
2010֊ին աւելանում ա մի հեռախօսահամար, իսկ մէյլը փոխւում ա՝ արդէն gmail
֊ի հասցէ ա։
մեր մասինը դեռ չի պարունակում կտակը կամ դրա յղումը, բայց էս տարի աւելանում են գովազդային պայմաններ
էնտեղ Tom Banner
֊ի (top նկատի ունեն) համար ուզում են 100_000 դրամ (ada֊ի ոճով եմ սիրում թուերը գրել) իսկ տակի բաների՝ 65_000 դրամ։
2011֊ի նոյեմբերին առաջին անգամ արձանագրուել ա կտակը՝ էդ անգամ դեռ որպէս համեստ յղում «մեր մասին» էջի տեքստի տակ, որը տանում ա .doc
նիշքի։
2012֊ին տեքստը չի փոխուել, .doc
նիշքի md5
գումարը նոյնն ա։
մինչեւ 2019 թուի մայիսի 21֊ը նիշքը չի փոխուել՝
մի տեղ 2019 թուի յունուաիր 12֊ից մինչեւ մայիսի 21֊ը հատուածում էջը փոխւում ա։
հիմա արդէն aboutus.html֊ը ինքն ա պարունակում տեքստը։
կէտերը սակայն 11֊ն են։
2020 թուի յուլիսի 19֊ին դեռ 11 կէտ։
2021֊ին էջից «սնէփշոթ» չի հանուել։
2022֊ի վերջին սնէփը էլի 12֊րդ կէտը դեռ չի պարունակում։
2023֊ին էջի սնէփշոթ չի արուել (դե՞ռ)։
ինչ֊որ պահին 2022֊ի յուլիսից մինչ էսօր ցանկում աւելացել ա այդ 12֊րդ կէտը։
հիմա, արդե՞օք հեղինակը կենդանի ա, թէ՞ այն աւելացուել ա առանց հեղինակի իմանալու։
այդ հարցին բարդ ա պատասխանել։
պոլիտէքնիկի կայքում կայ իր էջը։
ուիքի֊ում էլ կարծես նշուած չի որ մահացել ա։
կարելի ա ենթադրել որ «amendment»֊ը ինքն ա արել։ մենք պարզեցինք երբ ա փոփոխութիւնը եղել, բայց չենք իմանում, ինչի՞ այդ փոփոխութիւնը տեղ չի գտել անգլերէն եւ ռուսերէն թարգմանութիւնների մէջ։ թուրքերէնի յղումը, չնայած կայ՝ տանում ա դատարկ էջ։
#հետազօտութիւն #փոփոխութիւն #կայք #կտակ #թարգմանիչ
զբօսանքներ երեւանով՝ http://visualizing.yerevan.tilda.ws/
մայիսի 20֊ից յունիսի 18։
#երեւան #կայք #զբօսանք #ճարտարապետութիւն #պատմութիւն
բրիտանական գիտնականները պիրատած երաժշտութիւն տարածելու մասին աշխատութիւն են հրապարակել, որում մասնաւորապէս ասւում ա՝
ya.ru
֊ն։java script
, եւ այցելուի մեքենան տաքացնում։mp3
նիշքեր։java script
֊ները։ դա՝ lightaudio.ru
կայքն ա։ծաւալուն հետազօտութեանը ծանօթացէք ինքներդ, բաւական հետաքրքրաշարժ ա, եթէ հնարաւորութիւն ունէք գտնել այն վճարովի պարտէզներում, կամ այդ պարտէզների պարիսպներից դուրս։ js
֊ով, կամ առանց դրա։
ու տէնց։
#հետազօտութիւն #կայք #անկապ
հիմա wordpress
չեմ օգտագործում, ու չեմ կարող համոզուել որ ուղղուեց։
բայց աստուած, եօ՜թ տարի տեւեց, մինչեւ ուղղեցին։
ու տէնց։
#էկրանահան #բլոգ #ուորդփրես #կայք #ծրագրաւորում
էլեկտրոնիկա առնելու «օլդսքուլ» կայք՝ https://www.buyicnow.com
#էլեկտրոնիկա #կայք
էսօր «հումուս֊կիմչի»֊ում էս լուսանկարչի հետ եմ ծանօթացել՝
https://www.frederikcornelis.be
#լուսանկարիչ #ֆոտո #ֆոտօ #կայք #յղում #ժապաւէն
լիւկը՝ իր արդէն հիւգօ֊ով սարքած բաղադրատոմսերի կայքի մասին՝
https://toobnix.org/w/4ZpY3HDW3psqaVH87F5wQS
#լիւկ #խոհանոց #հիւգօ #կայք #բաղադրատոմս #կայք #տեսանիւթ
վինսէնթ մունը հետաքրքիր կայք եւ եօթիւբ ալիք ունի։ ալիքի անունն ա՝ փոքր մոլորակներ, ու ամբողջ աշխարհից երաժշտութիւն ա հաւաքում՝ փախած ու սպանիչ բաներ կան։
ձեզ կարող ա հետաքրքրի համշէնի երաժշտութիւն երգող այշենուր կոլիվարը։
իսկ ահա ձեզ համասեան իր կայքից՝
https://www.vincentmoon.com/video-view-musiques-darmenie-2013-457.html
#համասեան #երաժշտութիւն #լսելիք #արուեստ #կայք
էն օրը կարդում էի՝ արագացման չափիչին դիմելու համար յատուկ թոյլտւութիւն պէտք չի, եւ յաւելուածներն են դիմում, եւ կայքերը։
դրանով կարող են հասկանալ, որ զուգարանում ես, զուգարան գնալու եւ լռուելու շաբլոնները։ դրանով կարող են նաեւ լսել ինչ ա խօսւում հեռախօսի սփիքերով։ առանձին բառեր հասկանալ (դե՞ռ) չեն կարողանում, բայց լինում ա կռահել (90% ճշտութեամբ) խօսողի սեռը, եւ նոյնականացնել անձին ձայնահետքերի տուեալների բազայով։
օրինակ, facebook, instagram, whatsapp յաւելուածները միշտ են հաւաքում արագացման չափիչի տուեալները։
դիտարկիչն էլ չի հարցնում, երբ կայքը դիմում ա չափիչին, եւ կայքերը հաւաքում են արագացման չափիչների տուեալները։
այսպէս կայքերն ու յաւելուածների սպասարկիչները, օրինակ, կարող են իմանալ տեղանքդ, նոյնիսկ եթէ տեղայնացումն անջատել ես, կամ նման սարքից հեռախօսիդ մէջ չունես (որը դժուար թէ)։ հնարաւոր ա կռահել, որ դու գտնւում ես շատ այլ մարդկանց հետ միասին մի աւտոբուսի, գնացքի, կամ մեքենայի մէջ՝ արագացման չափիչները սինքրոն տուեալներ են տալու։
մօտաւորապէս նոյնը ռուսերէն։
ես այսքանը կարդալով անմիջապէս ձեռքից կը գցէի հեռախօսը, յետոյ ուշքի կը գայի, եւ կանջատէի այն ընդմիշտ։
ի՞նչ անել։ (:
ես կասէի՝ հրաժարուել ոչ ազատ յաւելուածներից եւ ծրագրակազմից առհասարակ։ այո, gg֊ից էլ։ այո, բարդ ա։ բայց բարդ ա զի դրան էք սովոր։ կարելի ա ձեռք բերել այլ սովորութիւններ։ ինձ օրինակ, բարդ ա առանց իմ նախընտրած sailfish֊ի յաւելուածների։
ամենահամարձակները կարող են փորձել ձեռք բերել pinephone pro, /e/ հեռախօս, կամ sailfish֊ի կողմից աջակցուող xperia֊ներից մէկը, եւ խնդրել ընկերներից մէկին տեղակայել սէյլֆիշ։
այդ օհ֊երը 100%֊ով չեն լուծելու գաղտնիութեան խնդիրները, բայց զգալի տարբերութիւն են տալու։
այդ լուծումներն իմաստ ունեն նաեւ նրանով, որ շատ յաւելուածներ դրանց վրայ պարզապէս չեն աշխատի։ իսկ ինչը հնարաւոր ա աշխատեցնել՝ օրինակ google֊ի մէյլը՝ աւելի լաւ ա չաշխատեցնել։
չաթերից, օրինակ, պէտք ա հրաժարուել։ անցնել ազատ հաղորդակարգերի՝ jabber֊ի կամ matrix֊ի։ բարդ բան չկայ։ ստեղ էլ բազմիցս գրուել ա։ պարզապէս քաղաքական կամք ա պահանջւում։ ու կրկին՝ ոչ թէ «մեսինջեր», այլ հանրութեան կողմից ձեւակերպուող, սահմանուող հաղորդակարգ։
ու չսպասել ազատ, ոչ կոմերցիոն յաւելուածներից ամէն «ֆիչըրները», որ ունեն նմանատիպ կոմերցիոն, հարուստ ընկերութիւնների արտադրած լուծումները։
կարելի ա փորձել պարզել, կամ եթէ չէք կարողանում՝ խնդրել ընկերներին պարզել՝ արդե՞օք հնարաւոր ա ձեր հեռախօսի վրայ տեղակայել lineageos, ու եթէ չէ՝ յաջորդ հեռախօսը ձեռք բերելիս ընտրել այն, որի վրայ հնարաւոր ա։ պատրաստ լինել, որ ձեր նախկինում օգտագործած յաւելուածների զգալի մասը դրա վրայ չի աշխատի՝ զի անիմաստ ա ունենալ ազատ օպերացիոն համակարգ, որ դրա վրայ աւելացնէք «google play services»֊ը իր լրտեսութեամբ, ու էդ նոյն յաւելուածները, որոնցից փախչում էիք։
հրաժարուել անազատ օպերացիոն համակարգերից կարգչի վրայ էլ։ արդէն վաղուց չեմ զարմանում լինուքս քշող մարդ հանդիպելիս, հակառակը՝ զարմանում եմ ուինդոուս կամ մակօս քշող մարդ հանդիպելիս։ բարդ չի, լուծումը մի քայլում ա, ձեռք պարզելու հեռաւորութեան վրայ։
օգտագործել պարզ դիտարկիչներ՝ netsurf֊ի պէս, մուտք գործել, կամ երեւի ելք գործել ջեմինի տիրոյթ։
այո, ջեմինի տիրոյթը (դե՞ռ) մեծ չի, ու շատ գրաւիչ չի՝ զուսպ ա։ իսկ netsurf֊ը ձեր իմացած կայքերի մեծ մասը ցոյց չի տալու։ բայց նաեւ չի կարողանայ աշխատեցնել վտանգաւոր կոդի մեծ մասը։
ընտրել այլ կայքեր, նաեւ օգտագործել rss ընթերցիչներ՝ առանձին ծրագրով ստանալու համար տարբեր կայքերից թարմացումները։ այդ ընթերցիչներից մէկը thunderbird֊ն ա։ բայց դէ պէտք ա ինքներդ ջանք դնէք, փորէք, փնտրէք, ընտրէք այն, որը ձեզ դուր ա գալիս։
ջանք պահանջւում ա, բայց ապրելն արդէն ջանք պահանջում ա, անկախ ապրելն՝ առաւել եւս։ եւ զոհաբերութիւններ՝ զի ձեռքբերումներն առանց զոհաբերութիւնների չեն լինում։
ձեռքբերումների համար չի լինում չվճարել՝ այդ պարզ ճշմարտութիւնը (վիճելի պա՞հ՝ ո՞րը չի), երեւի, պէտք ա սովորեցնել մանկուց՝ որ ապագայում այլ ակնկալիքներ չլինեն։
քո որոշումը ոչ միայն կարեւոր ա նրանով, որ քո կեանքն ա փոխում՝ դա քաղաքական քայլ ա, շուկայի ուղերձներից մէկը։ կարելի ա անվերջ խօսել գաղտնիութեան մասին եւ ամէն օր մտնել ֆէյսբուք՝ դա ոչ մի կերպ չի փոխի աշխարհը, իսկ կողքիններդ լուրջ չեն վերաբերուի ասածներիդ։
էական չի ինչ են մարդիկ խօսում, էականն ա՝ ինչ են անում։ նաեւ ձեզ հանդէպ։
ու տէնց։
#վերահսկողութիւն #արագացման_չափիչ #գաղտնիութիւն #անձնական_տեղեկատւութիւն #ազատութիւն #տեղեկատւութիւն #յաւելուած #կայք #համացանց #մարդիկ #քաղաքականութիւն #քայլ #ազատ_ծա #ծրագրակազմ #կեանք #ջանք #կապ
https://100r.co/site/about_us.html
սա շատ հետաքրքիր կայք ա, լիքը կարդալու բան կայ։
այստեղից էլ ա կարելի սկսել՝ https://100r.co/site/story.html
էդ կայքը նաեւ աշխատում ա շատ պարզ, առանց ջս, վիքի֊ով։ վիքի֊ն էլ աշխատում ա 64կբ յիշողութիւն ունեցող վիրտուալ մեքենայով։
կիլոբայթ, դուք ճիշտ կարդացիք։ զի այդ վիրտուալ մեքենան հաւէս հարթակ ա տարբեր փոքր համակարգիչների համար ծրագրեր գրելու համար։ ու այդ հարթակի համար կան եւ խաղեր, եւ երաժշտութիւն գրելու եւ նուագելու ծրագրեր։
նաեւ անպայման տեսէք սա՝ https://wiki.xxiivv.com/site/oscean.html
#համակարգիչ #արուեստ #ռետրո_համակարչգութիւն #կայք #յղում
եթէ դու ուզում ես տելեգրամում, թուիթերում կամ ֆէյսբուքում էջ բացել եւ էնտեղ բաներ գրել՝ յիշիր մայսփէյսը, գուգլ փլասը, վէյվը, բազը, ֆրենդսթերը, վայնը, միրկատը, այթիւնզ պինգը, ֆրենդֆիդը, դէյլիբութը, յիկ եակը…
ֆուկույաման սովէտի անկումից յետոյ գրում էր որ ժամանակը վերջացել ա, զի արեւմտեան արժէքները յաղթել են եւ վերջ։
բայց արդե՞օք էդպէս ա։ մենք ունենք ընդվզող ռուսաստան, ունենք հզօրացող ասիա, ու խառը միջին արեւելք։
վերջը չեկաւ։
եւ թուիթերն էլ չի վերջը լինելու։
եւ տելեգրամն էլ։
փոխարէնը ունեցիր բոլորից անկախ, քո՛ սկզբնաղբիւրը համացանցում։
եթէ սպառողդ այսօր ֆբ֊ում ա կամ թուիթերում՝ կը տաս իրենց յղում, ինչպէս անում են իրենց յարգող զլմ֊ները, որ պէտք ա գնան սպառողի մօտ։
իրենք թողնում են յղում որ տանում ա իրենց կայքին։
եւ այդպէս աւելի արժանավայել ա։ բնաւ «քուլ» չի թուիթերում/ֆբ֊ում գրելը։ «քուլը» քո կայքում գրելն ա։
#համացանց #ազատութիւն #արժանապատւութիւն #արժանապատուութիւն #նախագծում #քաղաքականութիւն #տելեգրամ #թուիթեր #ծիւիչ #կայք #վերջ #եւ_վերջ #գուգլ #ֆէյսբուք #մայսփէյս #պատմութիւն #ֆուկույամա #ժամանակի_աւարտ #ժամանակի_վերջ #ժամանակ
#404 #ռեդհետ #լինուքս #կայք #էկրանահան
ԱՍՏՈՒԱ՛Տ
լրիւ ոնց որ խառնում ես սաղ
ահաւոր մեծ կայք ա, վիդեօներով ու նկարներով լի։
հեղինակի մասին՝ https://beyondresolution.info/ABOUT
եւ գլիթչ մանիֆեստը՝ https://beyondresolution.info/Glitch-Studies-Manifesto
#գլիտչ #գլիթչ #մանիֆեստ #կայք #էկրանահան #էսթետիկա #արուեստ
ճապօնացիների բայկերների մաստոդոն հանգոյցներն էի նայում, ու պատահած հոսքերից մէկում գտայ էս ֆիրման՝
մէկն իր հեռախօսն էր նկարել, ու բլեքբերիի պէս քենդիբառ ստեղնաշարով էր, մտածեցի՝ տեսնես ինչ ա, կարո՞ղ ա փախած ճապօնական ֆիրմա ա։
ու ոնց որ՝ հա, ճապօնական ֆիրմա ա, կայքն երկու լեզուով ա՝ անգլերէն ու ճապոներէն։
իրականում իրենց տիտան հեռախօսի դիզայնն ինձ դուր չի գալիս, բայց միւս կողմից՝ կոպտոտ են բոլոր դիզայններն էլ, տէնց ոճ ա։
#հեռախօս #սարք #ճապոնիա #տիտան #քենդիբառ #կայք
այսօր էլ էս էպիզոդը դիտեցի, ու մտածեցի՝ տեսէք, երբ լենտան փակում էին՝ անձնակազմը պարզապէս հաւաքուեց, գնաց ռիգա, ու բացուեցին նոր՝ մեդուզա, անուան տակ։
դա նրա շնորհիւ էր, որ լրատուական կայքին շատ բան պէտք չի՝ հիմնականում ազատ տեքնոլոգիաներ են, ու նման կայք կարելի ա մի քանի օրում սարքել։
իսկ երբ եանդէքսն էին ճնշում՝ էդ մարդիկ չէին կարող դուրս գալ, գնալ այլ տեղ, այլընտրանքային եանդէքս բացել, որը իրան էնպէս ա պահելու, որ ինուեստորները փողը չհանեն։ զի իրենք փակ են պահել իրենց նախագծածները, ու այդ փակ կոդը մնում էր նոր եանդէքսին։
էսպէս, մտածում եմ, որ քո կոդը բացելը քեզ նոյնիսկ ապահովագրում ա, շեշտելով ինչքան են կարեւոր ընկերութեան մարդիկ, ու մարդիկ են որ անում են, կազմում են ընկերութիւնը։
նախկին գրառումներն այդ ֆիլմը նշելով՝ սա ու սա։
#ինտերնետ #համացանց #ազատութիւն #խօսքի_ազատութիւն #ազատ_ծա #ծրագրակազմ #կայք #լրատուամիջոց #գրաքննութիւն #ռուսաստան #վաւերագրական #պատմութիւն
ես վերջերս շատ եմ նկարում միջին ֆորմատ՝ աւելի յստակ՝ նկարում եմ mamiya rb67֊ով, որի ժապաւէնի վրայ թողած նկարի չափսը՝ մօտ 6x7 սանտիմետր ա։ իրականում 7.5 ա, ու այդ խցիկով հիմա շատ եմ նկարում ինստաքս, որը 6x6 ա։
աչքի ա ընկնում՝ ինչ կարճ յստակութեան խորութիւն ա (depth of field), միջին ֆորմատով լուսանկարելիս։ օրինակ, բոյսիկի մի տերեւիկը ֆոկուսի մէջ ա, ու դրան շաաատ մօտ գտնուողները՝ արդէն չէ։
մտածեցի՝ սովորական ժապաւէնի կադրի չափ լուսազգայուն մակերեւոյթ ունենալու դէպքում՝ ո՞րն ա էն սեթափը, որով հնարաւոր ա նման բան ստանալ։
պարզւում ա՝ բնաւ էլ անհասանելի բան չի, ես նման սեթափներ ունեմ։
ահա, այս կայքի հաշուիչով ստուգեցի։ իմ մամիյայի 120մմ ոսպնեակը՝ 3.8 մաքսիմալ բացուածք ունի։ դրեցի՝ չորս՝ ֆորա տալով սովորական չափսին։ այս մակերեւոյթի120մմ֊ին համապատասխան սովորական կարդի համար ոսպնեակը կը լինի՝ 56մմ։ ու չնայած ես ունեմ հէնց մամիայի 56մմ (ու մտածում էի՝ տեսնես ինչի՞ ա հէնց տէնց տարօրինակ 56, ոչ թէ հէնց 50, ու հիմա մտածում եմ՝ կարո՞ղ ա որ համապատասխանի իրենց միջին ֆորմատի խցիկների 120֊ին), որոշեցի փորձել հէնց սովորական հիսունը, որը շատ շատ խցիկների հետ եկող լռելեայն ոսպնեակն էր։
ապա տեսնում ենք, որ 50մմ֊ի դէպքում, 135 ժապաւէնի կադրի չափսի դէպքում ունենք լրիւ նոյն յստակութեան խորութիւնը, ինչ ես ստանում եմ 6x7֊ի դէպքում՝ 120մմ֊ով։ փաստօրէն, ոչ մի անհասանելի բան, ընդամէնը 1.4 ոսպնեակ։
եթէ փոխենք 1.4֊ը աւելի սովորական 1.8֊ով՝ ապա 0.13 մետրը կը դառնայ 0.17 մետր։ մեծ տարբերութիւն չի։
փաստօրէն՝ միջին ֆորմատին համեմատելի յստակութեան խորութիւն ստանալու համար ունենալով սովորական ժապաւէն կամ այսպէս կոչուած «ֆուլֆրէյմ» թուանշային խցիկ՝ բաւական ա ձեռք բերել 1.4 բացուածքով ոսպնեակ։
իհարկէ, վիճակը շատ ա փոխւում երբ ունես այսպէս կոչուած «կրոպ» կամ APS-C սենսոր։ ապա օրինակ ֆուջի x100֊ը որի ոսպնեակի ամենամեծ բացուածքը 2.0 ա, 23մմ իր ոսպնեակով նոյն հեռաւորութեան պայմաններում կունենայ 0.61 մետր յստակութեան խորութիւն։ եւ իսկապէս, էդ խցիկով պէտք չի ակնկալել այսքան սիրուն լղոզած ֆոնով դիմանկարներ ստանալ։
#ֆոտո #ժապաւէն #թուանշային #միջին_ֆորմատ #դիմանկար #ֆոկուս #լուսանկարչութիւն #տեքնիկա #ոսպնեակ #յստակութեան_խորութիւն #բացուածք #կայք #հաշուարկ #էկրանահան #ուտէնց
առաջին անգամ եմ տեսնում, որ ասեն, թէ էջը ամենալաւը օպերայով ա դիտւում։
#զննիչ #օպերա #կայք
երբ թարմացնում են պհպ֊ն, բայց ոչ կայքը։ երեւի աւտոմատ ա թարմացել, իսկ կայքի նախագծողը չի էլ տեսել սխալը։ բայց տեսնես ո՞նց ա աւտոմատ թարմացել։ իկչեւէ։
#կայք #էկրանահան #ակումբ
սպանիչ միտք ա՝ եռաչափ գոյնի ընտրիչ՝ https://d3x0r.org:444/javascript/colorPicker/index4.html
այառսիի d3x0r֊ից։ ահա։
#գոյն #ծրագրաւորում #կայք #տեքնոլոգիաներ
norayr.am/tmp֊ն ժամանակաւոր՝ temporary տուեալների համար ա, պէտք ա նաեւ ունենալ՝ norayr.am/pmt — permanent, մնայունների համար։ #մնայուն #կայք
չգիտեմ ինչքանով են դրանք «հայկական», բայց տեղական ժայռապատկերներից վերցուած նկարներ են, ու ահա կարծես թէ վիշապ գաղափարագիրն այս տեսքն ունի։
#վիշապ #կայք #գաղափարագիր #ժայռապատկեր
այսպիսի կայքեր արդէն յաճախ չենք տեսնում։ երբ հանդիպում եմ, ոնց որ քաղաքի հին մասում լինեմ։
#համացանց #պատմութիւն #կայք
կոմպիլյատորի լաւ կայքը ինչ տեսք ունի։
#կայք #կոմպիլյատոր #էկրանահան #օդապարիկ #ամրոց #սքուիք #սմոլթոք #ծրագրաւորում
այստեղ եմ գտել՝ https://pastvu.com/p/367739
ինձ թւում է շատ նկարներ են աչքովս ընկել, որ այնտեղ չկայ։ պէտք է գտնել աւելացնել։
#երեւան #կայք #ֆոտո #պատմութիւն #լուսանկարներ
#ռուսերէն #ինչու #կայք #էկրանահան
իսկ եթէ չէք նկատում։
#էկրանահան #հայփոստ #ժամանակ #ապագայ #ծա #կայք #փոստ
շատ հաւէս կայք՝ http://everylastdrop.co.uk/
#ջուր #կայք #յղում
Մարտակերտում կով են վաճառում։ Հոլանդական։
#Մարտակերտ #կով #վաճառք #կայք #Արցախ
new site which is dedicated to the victims of the soviet repressions.
@{ Փրչրթան✱ Թանաքեան ; norayr@spyurk.am} Շբթ 12 Հլս 2014 04:27:15 AMT
կայքը նւիրւում է խորհրդային տարիների բռնադատուածների յիշատակին
#խսհմ #սովետ #յիշատակ #պատմութիւն #կայք #բռնապետութիւն #ազատութիւն
#ussr #cccp #repressions #history #freedom
կայքը նւիրւում է խորհրդային տարիների բռնադատուածների յիշատակին
#խսհմ #սովետ #յիշատակ #պատմութիւն #կայք #բռնապետութիւն #ազատութիւն
Կառլա Կոռնելիոն սիրողական և ոչ ֆորմալ նկարչուհի է, ով փորձարկումներ է կատարում նկարազարդումների, քանդակագործության, գեղանկարչության, տպագրության, լուսանկարչության, ֆիլմերի և երաժշտության հետ։ Նա ձգտում է իր արվեստում միախառնել տարբեր շերտերի և միջավայրերի համադրություններ և ստանալ մեկ ամբողջական արտադրանք, որը հաճախ քաոսային է լինում։ Նրա աշխատանքները հումորային ձևով փորձում են պատկերացում տալ այն մասին, որ երկու հակասական բաներ կարող են միասին համադրվել, ինչպես օրինակ՝ առնականությունը և կանացիությունը, կարեկցանքը և մոլեռանդությունը, սատանիզմը և հավատքը, հարաբերականությունը և օբյեկտիվությունը։ Կառլան ծնվել է Մանիլա քաղաքում Ֆիլիպիններ իսկ ներկայումս ապրում և աշխատում է Երևանում:
աղբիւր՝ http://senoreel.weebly.com/
#երեւան #կայք #նփակ #արուեստ