ի՞նչ եմ իմացել՝ ուրեմն իրանում վաղուց «փակ են» «մաստոդոնը» ու «քոնուերսէյշնսը»։
այսինքն՝ mastodon.social
֊ը եւ converations.im
֊ը։
նաեւ (սա նորութիւն չի) իրանոոմ փակ էին թուիթերն ու տելեգրամը, բայց նախարարութիւնները շարունակում էին իրենց պաշտօնական թուիթերեան եւ տելելեգրամեան ալիքները թարմացնել։ ֆարսիով, տեղացիների համար։
#ազատութիւն #գրաքննութիւն #համացանց #իրան #քոնուերսէյշնս #մաստոդոն #թուիթեր #տելեգրամ
«կոնցեպտ սթորի» ինստագրամն են բլոկել։ չգիտեմ, ինչի՞ համար, երեւի միայն նկարներ եւ գներ էին դնում այնտեղ։
բայց ուզում եմ ասել, որ ինչի համար էլ չլինի՝ լարուած ա պահում մարդկանց։ մարդիկ հիմա ինքնագրաքննութեամբ են զբաղուած լինում, արտայայտութիւններ են փնտրում, որ սխալ չմեկնաբանուի՝ ու չփակեն իրենց հաշիւը։
իհարկէ, կարելի ա ասել՝ դէ, ինչի՞ են ինստագրամում։ բայց բիզնէս ա, բիզնէսին կարեւոր ա գնալ սպառողի մօտ, գնալ այնտեղ, ուր շուկան ա։
իսկ սպառողն այնտեղ ա։
էհ։
#գրաքննութիւն #ինքնագրաքննութիւն #երեւան #համացանց #խօսքի_ազատութիւն #ազատութիւն
ռոբ բրէքսմենը մատուցում ա իր ծառայութիւնը որպէս ֆբ֊ին այլընտրանք։
բայց այն ֆեդերացուած չի, ու կրկին կենտրոն ա։ պարզապէս նա երդւում ա որ իրան կարելի ա վստահել։ ես կարծում եմ, որ ճիշտ ա ասում, բայց դա ախր լուծում չի։
#ապակենտրոնացում #գրաքննութիւն #գաղտնիութիւն #համացանց
ռդ֊ից ընկերոջս հետ եմ խօսում, պատմում ա, որ իրենց քաղաքական ակտիւիստները նստած են առանձին փակ չաթերում, իրար հետ քաղաքականութիւն են քննարկում։
ասում ա՝ իբր փորձում են պաշտպանուած լինել, որ ասածների համար չբռնեն նստեցնեն։ բայց, ասում ա, չէ՞ որ ասածների համար նոյն յաջողութեամբ կարող են նստեցնել՝ չաթում ամէն մէկը կարող ա էկրանահան անել, որի հիման վրայ գործ կը սկսուի։
իսկ ներքին անվստահութիւնը իրար հանդէպ կարող ա վհուկների որսի վերածուել։
ասում ա՝ չեմ հասկանում, ինչի՞ համար ա պէտք քաղաքականութիւնը ոչ հանրային քննարկել։ դէ, բացի այն դէպքից, երբ կոնկրետ մարդուն ես ուզում քո տեսակէտը հասցնել։
մի այլ միտք էլ էր ասել, նման բան ես վաղուց «զոմբիների» «ես քաղքէնի եմ» երգի մասին էի գրել՝ ասում ա որ չի սիրում «վատնիկ» բառը, որը պիտակում ա պուտինի երկրպագուներին, եւ իրենց ներկայացնում որպէս դեբիլ ալկաշներ։
ասում ա՝ մեր խնդիրը հանրութեան մի մասը ծաղրելը չի, մեր խնդիրը իրենց կարծիքը փոխելն ա։ իսկ էդ ձեւով դու իրենց պարզապէս նեղացնում ես՝ քաղաքական հայեացքների վրայ քո ուզած ձեւով չես ազդում։
#քաղաքականութիւն #վերահսկողութիւն #ազատութիւն #զրոյց #ապակենտրոնացում #գրաքննութիւն #հանրութիւն #հրապարակայնութիւն
ռեդիթի մի շղթայ եմ ուզում գտնել, դիտարկչի պատմութեամբ անցայ, մի տաս տաբ բացեցի, տեսնեմ էնտե՞ղ ա։
մէկ էլ տեսնեմ՝ տաբերից մէկում «noNewNormal» համայնքի յղումով եմ գնացել, ու այն հիմա «կարանտինի» մէջ ա։
հասկանալի ա որ շատ կոնսպիրոլոգիա կար այնտեղ, բայց պէ՞տք էր փակել։
կամ՝ պէ՞տք ա ռեդիթով օգտուել։
#գրաքննութիւն #համացանց #ազատութիւն
լեշեկին գիտեմ զի սէյլֆիշի մասին վիդեօներ ա անում։
#իւթիւբ #նիւփայփ #յաւելուած #գրաքննութիւն #համացանց #ազատութիւն
ինչը պարոն դորսին, եւ իր պէսները չեն գիտակցում (եթէ փորձում են աշխարհը լաւացնել, ինչ էլ դա նշանակի) դա տարրական քաղաքագիտութիւնն ա՝ երբ մարդիկ լսուած չեն, արհամարուած են, չունեն քաղաքական որոշ հնարաւորութիւններ (իսկ թուիթերը փաստացի քաղ․ արտօնութիւն ա), ապա իրենք ծայրայեղանում են։
ոչ մէկ դուրս չի գալիս ընդհատակից գեղեցկացած, ինչպէս ասում ա եկատերինա շուլմանը։
ու դուք դեռ զարմացած կը լինէք տեսնելով ինչ էակներ են դուրս գալու ընդհատակից։
#ընդհատակ #գրաքննութիւն #քաղաքագիտութիւն #քաղաքականութիւն #խօսքի_ազատութիւն #ազատութիւն #համացանց
այս մասին առաջին միտքս այն ա որ ըստ ազատ արտօնագրի ծրագրակազմը պիտի համապատասխանի կարեւոր պայմանի՝ հնարաւոր լինի այն օգտագործել, ինչպէս օգտատէրն ա ուզում։ ոչ թէ ինչպէս ուզում ա ծրագրակազմ գրողը։
երկրորդն այս ա՝ ես հա տեսնում եմ էն խնդիրը որ այսօրուայ վեբի ստանդարտներն քիչ ա էնքա՛ն են բարդացել, մի հատ էլ էնքա՛ն արագ են զարգանում, որ ոչ ոք բացի էն երկուսից ունակ չէր տեմպերը պահել։
դա հին խնդիր ա, նոր խնդիր չի։
հնարաւոր չի մի նոր թիմ կտրուկ գրի ու շուկայ հանի նոր այլընտրանքային դիտարկիչ՝ եղածներն արդէն դուրս եկան մրցարշաւից, իսկ մոզիլլան նոյնիսկ փակել ա իր՝ ռասթով նոր շարժիչ գրելու թիմը։
իթ երկու խաղացողն արդէն քիչ են՝ ու ապագայ կայքերը կամ պէտք ա գան ստանդարտի որոշակի ենթաբալմութեանը, կամ՝ մենք ազատութիւն կունենանք gemini֊ում, ոչ թէ w3c֊ում, զի դիտարկիչ պատրաստելը բարդ չի լինի ու դիտարկիչի մենաշնորհի վտանգ չի լինի։
#դիտարկիչ #համացանց #ազատութիւն #ազատ_ծրագրակազմ #ազատ_ծա #արտօնագիր #մոզիլլա #մոզիլա #զննիչ #գրաքննութիւն
https://xn--69aa8bzb.xn–y9a3aq/@kamee/105533040201981539 https://blog.mozilla.org/blog/2021/01/08/we-need-more-than-deplatforming/ https://www.youtube.com/watch?v=BMXrfmRSprM https://www.theverge.com/2020/8/15/21370020/mozilla-google-firefox-search-engine-browser
այսօր էլ էս էպիզոդը դիտեցի, ու մտածեցի՝ տեսէք, երբ լենտան փակում էին՝ անձնակազմը պարզապէս հաւաքուեց, գնաց ռիգա, ու բացուեցին նոր՝ մեդուզա, անուան տակ։
դա նրա շնորհիւ էր, որ լրատուական կայքին շատ բան պէտք չի՝ հիմնականում ազատ տեքնոլոգիաներ են, ու նման կայք կարելի ա մի քանի օրում սարքել։
իսկ երբ եանդէքսն էին ճնշում՝ էդ մարդիկ չէին կարող դուրս գալ, գնալ այլ տեղ, այլընտրանքային եանդէքս բացել, որը իրան էնպէս ա պահելու, որ ինուեստորները փողը չհանեն։ զի իրենք փակ են պահել իրենց նախագծածները, ու այդ փակ կոդը մնում էր նոր եանդէքսին։
էսպէս, մտածում եմ, որ քո կոդը բացելը քեզ նոյնիսկ ապահովագրում ա, շեշտելով ինչքան են կարեւոր ընկերութեան մարդիկ, ու մարդիկ են որ անում են, կազմում են ընկերութիւնը։
նախկին գրառումներն այդ ֆիլմը նշելով՝ սա ու սա։
#ինտերնետ #համացանց #ազատութիւն #խօսքի_ազատութիւն #ազատ_ծա #ծրագրակազմ #կայք #լրատուամիջոց #գրաքննութիւն #ռուսաստան #վաւերագրական #պատմութիւն
@{քամիի արխիւ; o_o@spyurk.am}ն էստեղ՝ https://open.audio/library/tracks/87238/ խօսում ա այն մասին, որ մարդիկ երեւի սովոր չեն սոց․ ցանցի կողմից գրաքննուելուն, եւ աւելի են նշանակութիւն տալիս պետական գրաքննութեանը։
նման բան ասում էր եւ վարլամովը, թէ՝ մի՛ տէնց վախեցէք, պետութիւնը չի գրաքննում։
ու մտքովս անցաւ՝ իսկ չէ՞ որ ամն֊ում կայ օրէնք, որ պետութիւնը չի կարող հեռարձակել ամն տարածքի համար։ ու այդ ամերիկեան ձայները, ազատութիւն ռադիօկայանը, որ հեռարձակում էին սովետի համար, պետական ռադիօ կայաններ էին, եւ իրաւունք չունէին ամն տարածքում հեռարձակել։
զի պետութիւնը կարող ա չարաշահել իր ուժը։
հիմա մտածենք՝ ո՞նց ա գրաքննութիւնը լինում, սոց․ ցանցերից դուրս, նոյն ռուսաստանում։ շատ պարզ՝ ձեռք բերելով, տիրանալով մեդիաներին, զլմ֊ներին։ սկզբից դա էն֊տ֊վ հեռուստաընկերութիւնն էր, վերջերս՝ լենտան էր, էսօր՝ վեդոմոստի֊ն։
պետութիւնը ինքը չի էլ գրաքննում։ գուցէ զլմ֊ն առնի պետ․ կորպորացիա, օրինակ գազմպրոմը, իսկ գուցէ նոյնիսկ պարզապէս պուտինի ախերութիւնից մէկի ընկերութիւնը։
ամն֊ում վիճակն աւելի լաւ ա, զի կան տարբեր խաղացողներ, եւ հետեւաբար, խաղացողների որոշակի բալանս։ դա եւ նշանակում ա՝ դեմոկրատիա, որի մասին մեզ սիրում են ասել աւտոկրատներին սատարող ուժերը, որ այն չկայ։ այն հէնց էդ ձեւ էլ արտայայտւում ա՝ կան տարբեր խաղացողներ։ արանքում, երբեմն, ժողովրդի տարբեր խաւեր շահում են։
եւ աւտոկրատները փիս զարմանում են, թէ ինչպէս եղաւ, ինչ֊որ մէկը, ասենք, սորոսը, իր խաղն ա խաղում։ ո՞նց թէ՝ խաղում ա։ իրենց թւում ա՝ միայն իրենք պիտի խաղան։
ու, ինչ վերաբերում ա ռուսաստանեան սոց․ ցանցերին՝ վկոնտակծիկը դուրովի ձեռքից գնաց, երբ հարց ծագեց՝ ուկրաինացիների մասին տեղեկատւութիւն տալու մայդանի ժամանակ։ ձեռքից գնաց, ոչ թէ ձեռքից առան, զի դուրովը հասցրեց ջոկել, որ էսա ձեռքից առնելու են, ու արագ ծախեց ու թռաւ ռուսաստանից։
մեզ մօտ կորնելին խօսում էր ֆէյսբուքում «չկենտրոնանալու» մասին, ու կանչում էր հայլենդ։ մոռանալով, որ ապակենտրոնացումը՝ ֆեդերատիւ կապի մասին ա, իսկ հայլենդից ֆբ եւ հակառակը ֆեդերացիա չկար։ դժուար չի ենթադրել, որ ա — հայլենդը տալիս էր տուեալներ պետութեանը, կամ, առնուազն, պետութեանը ձեռք էր տալիս, բնականաբար, որ դժգոհները իրար հետ կապ չունենան։ դա, այդ կապից կտրելը մատուցուել էր, որպէս՝ ապակենտրոնացում։
ի տարբերութիւն, ամն֊ում թիմ կուկին երկար չէին կարողանում համոզել պետութեանը այֆոն բացող գործիք տրամադրել, որն օգտագործուելու ա բացարձակապէս ահաբեկիչների ու քրէականների դէմ պայքարում։ կուկը՝ բիզնեսմէն ա։ նա գիտի, որ էփլը ունի մրցակցային առաւելութիւն, ու պետութեանը բանալիներ տալը, նշանակում ա նաեւ զրկել իրեն այդ մրցակցային առաւելութիւնից։
իսկ ինչի՞ ենք մենք վախեցած հէնց պետական գրաքննութիւնից։ նախ, որովհետեւ պետութիւնն ունի բռնութեան մենաշնորհ, ու, ինչպէս ռդ֊ում կատարւում ա, ռեփոստ արած մեմասիկի համար, քո դուռը կը կոտրեն, եթէ չհասցնես բացել, եւ քեզ կը պառկացնեն պարկէտին եւ կը տանեն։ նաեւ կարող են մօտիկներիդ ոչ նախանձելի կեանք ապահովել՝ խուզարկումներով, եւ քաղմասերով քաշքշելով։ քանի որ բիզնէսը սերտաճած ա պետութեան հետ՝ եւ էնքան էլ բիզնէս չի, զի լիազօրուած պայմաններում ա աշխատում, նաեւ կարող ես աշխատանքից զրկուել։
ի՞նչ ա կատարւում երբ պետութիւնը չունի սոց․ ցանցերին տոտալ վերահսկողութիւն, ինչպէս ամն֊ում ա։ նախ, դիցուք պրիզմ եւ նման գործիքներ իսկապէս կան։ ինչը հաւանական ա՝ ինչի՞ ա հեշտ ստեղծել պրիզմ՝ զի ունես կոտրելու, վերահսկելու մի կէտ՝ ֆբ։ single point of failure — ստացա՞ր վկոնտակծիկի ղեկավարութիւն՝ ստացար եւ իւզերբէյզը։ եւ իսկապէս՝ բա ինչի՞ են էդքան թանկ վաճառւում մի քանի հոգանոց տտ ընկերութիւնները, որոնց գրած կոդը էնքան էլ մեծ չափի չի, այսինքն՝ առանձնապէս IP(intellectual property) չկուտակած ընկերութիւնները։ վաճառւում են ահաւոր թանկ, մի քանի միլիարդ դոլարով, զի առնողը չի առնում տեքնոլոգիան, կամ սերուերները, առնողը ձեռք ա բերում իւզերներին։
իսկ հիմա, պրիզմը մի կողմ։ սոց․ ցանցերը, որ ցանց չեն, այլ կէտ, հանգոյց, ենթարկւում են իրենց տիրոջը, կամ տէրերին։ տէրերն ունենում են իրենց քաղաքական դիրքորոշումները։ եւ ապա լռեցնում են նրանց, ում ասածները չեն համապատասխանում իրենց քաղաքական դիրքորոշմանը։ այդ մասին կայ երկար զրոյց ջէք դորսիի, իր թուիթերի ամենակարեւոր աշխատողներից մէկի, եւ թիմ փուլի միջեւ՝ ռոգանի պոդքաստում։ խորհուրդ եմ տալիս լսել ամբողջը։ այնտեղ թուիթերցիները համաձայնում են՝ այո, մենք կոնկրետ սատարում ենք մեր ընտրած գաղափարներին, լռեցնելով դրանց հակառակ գաղափարների հնչեցումը։
ու անշուշտ, թուիթերը չի կարող որեւէ մէկին տանել բանտ։ թուիթերը կարող ա ընդամէնը լռեցնել։ բայց եւ էսօր մենք չունենք, երեւի չհաշուած հիւսիսային կորէան, բացարձակ տոտալիտար հանրութիւն, այսօր աւտոկրատիաների ժամանակ ա։ ու ըստ թրենդի՝ այսօր կարող են լռեցնել։ այսօր լռեցնելը՝ ընկերութեան կողմից համարեա գրեթէ նոյն ուժն ունի, ինչ լռեցնելը՝ պետութեան կողմից, զի էդ ընկերութիւնն ունի որոշակի շփման մենաշնորհ։ եթէ կարելի ա պնդել, որ ամն֊ում քաղաքական քննարկումների տեղը՝ թուիթերն ա, ապա եթէ քեզ լռեցրին թուիթերում՝ քեզ լռեցրին ագորայում՝ հանրային տեղում, ուր քննարկում են։ դու ինչքան ուզես, կարող ես գրել անձնական բլոգումդ, իհարկէ, բայց արդե՞օք լսուած կը լինես։
այստեղ կարելի ա ասել, որ ցանցային թափանցիկութեան հետ հարցը դեռ էնքան վատ չի՝ բլոգդ, կամ պոդքաստդ, եթէ եւ դանդաղի, կը լինի լսել, եւ որ մարդիկ են որոշում, ինչպէս են ստանում տեղեկատւութիւն։ էդ իրենք են որոշել, որ ստանում են այն ֆբ֊ում, կամ թուիթերում, եւ ոչ թէ առանձին բլոգերից՝ ռսս֊ով։ դրան իհարկէ նպաստել ա google reader֊ի փակումը, բայց չէ՞ որ այլընտրանքներ կան։ եւ արդե՞օք կարելի ա խօսել գրաքննութեան առկայութիւնից, երբ կայ այլընտրանք, բայց մարդիկ քեզ չեն ուզի լսել այդ ձեւով՝ դժուարանում եմ ասել։
կարող եմ միայն յուսալ որ այս հարցը մի օր կը լուծուի սոցիալական մակարդակում՝ շուկան կը փոխուի։
իսկ հէնց այս օրերի ընթացքում, քանի որ ամէնը սրւում ա, մի քանի անգամ աչքովս անցաւ, որ մարդիկ զրկուել են աշխատանքից, իրենց չֆէյք, իրական պրոֆիլներում չսատարելով բլմ֊ին։ ոնց որ թէ կրկին, պետութիւնը չի, բայց երեւի թէ որտեղ էլ աշխատես՝ նման կարծիքների համար աշխատանք կորցնելու վտանգ կայ։
հիմա դա գրաքննութի՞ւն ա, թէ գրաքննութիւն չի։ ու ինչո՞վ ա պակաս ազդեցիկ, քան պետականը, բացի, իհարկէ, նրանից, որ գիշերը մի քանի «չիկիստ» վորոնոկով չեն գայ եւ չեն տանի գնդակահարելու։ բայց այդ էտապը, ոնց որ թէ անցել ենք, ու բացառում ենք։
ու տէնց։
#գրաքննութիւն #քաղաքականութիւն #քաղաք #համացանց #խօսքի_ազատութիւն #ազատութիւն
շատ իզուր, հիմա երբ ինձ ասեն՝ թուրքերը ձեր ամենալաւ բարեկամներն են՝ ո՞նց սա աչքը խցկեմ։
#գրաքննութիւն #խօսքի_ազատութիւն #ազատութիւն
@{ առավոտ ոչ պաշտոնական ; aravot@spyurk.am} 5/29/2020, 9:00:10 PM
Youtube-ը հեռացրել է Թուրքիայի քաղաքացի հրեա գործարարի՝ Հայոց ցեղասպանության մասին ատելության խոսք պարունակող տեսանյութը. Еrmenihaber.am
#լուրեր #միջազգային #դողանքասադոլու #հայոցցեղասպանություն #հրեագործարարի posted by pod_feeder_v2
հոնգկոնգցիները շարունակում են պրոտեստները՝ վիրտուալ տարածքում՝ խաղի մէջ։
#հոնգկոնգ #հոնգ_կոնգ #չինաստան #խաղ #պրոտեստ #հաւաք #գրաքննութիւն #էկրանահան #ազատութիւն
դէ գուրիեւին էի լսում աւտոկրատիաների մասին, ու հետաքրքիր ա, ոնց են իրենք հաշւում ժողովրդավարութեան ինդէքսը։
օրինակ՝
By contrast, Armenia was re-upgraded from an “authoritarian regime” to a “hybrid regime”[10] as a result of constitutional changes that shifted power from the presidency to parliament.
չնայած փաստացի էդ կարող էր լինել միայն աւելի վատ՝ սերժը փոխել էր, որ մնար։ ու հանրութեան հասունութիւնը թոյլ չտուեց դա լինի։ այսինքն՝ սերժը մնար՝ մէկ ա ժողովրդավարութեան ինդէքսը բարձրացել էր։
տեսնենք, յաջորդ թարմացմամբ կարո՞ղ ա «flawed democracy» դառնանք։
ժողովրդավարութեան ինդէքսը նաեւ լաւ ա նրանով, որ շեշտում ա, որ ժողովրդավարութիւնը բինար չի, ինչպէս ասենք դրա օպպոնենտները նշում են՝ «դէ ոչ մի տեղ չկայ ժողովրդավարութիւն»։ կայ, բայց տարբեր ա։
#ժողովրդավարութիւն #ազատութիւն #քաղաքականութիւն #գուրիեւ #ելոյթ
էդ ելոյթում նաեւ հետաքրքիր ա, որ կիրթ մարդիկ, որ եւ ժողովրդավարութեան, եւ աւտոկրատիաների ժամանակ աւելի լաւ են ապրում անկիրթ զանգուածից, միեւնոյն ա աւտոկրատիայի ժամանակ դժգոհ են կեանքից, իսկ ժողովրդավարութեան ժամանակ՝ երջանիկ են։
իսկ անկիրթ մարդիկ որպէս կանոն միշտ էլ դժգոհ են։
մէկ էլ, շատ կարեւոր ա խօսքի ազատութիւնը, պէրուի դիկտատորն ասում էր՝ թող տեղի ունենայ ընդդիմադիրի պրես կոնֆերանսը, կարեւոր ա որ ոչ մի լրատուամիջոց այդ մասին չյայտնի — ապա այն չի եղել։
ու իր օգնականը բոլորից ստորագրութիւններ էր վերցնում, որ երեւի շանատժէր — վերցրել եմ էսքան փող որ էսինչ բանը սէնց անեմ կամ չանեմ։ ու յեղափոխութիւնից յետոյ էդ թղթերը յայտնի դարձան։ ու համացանցը ստեղ կտրուկ վիճակը փոխում ա — հնարաւոր չի պրակտիկօրէն էնքան մարդու լռեցնել կաշառելով կամ վախեցնելով։ բայց էդքան արտայայտուող էլ պէտք ա լինի, որովհետեւ եթէ քիչ են՝ հեշտ ա կաշառել, եթէ շատ են — կաշառելու կամ վախեցնելու ռեսուրսը սկսում ա չհերիքել։ #համացանց #գրաքննութիւն
հա մէկ էլ ես որ թթից ջնջուելու լինէի, կը մտածէի որ ափսոս ա անիմաստ ջնջուեմ, կը փորձէի քաղաքական ենթատեքստ տալ, թէ ասենք, քանի որ գաբը փակում էք, գրաքննութիւն էք անում, ես էլ ստեղ չեմ լինի, բան։
#գրաքննութիւն #թութ #քաղաքականութիւն #պատրուակ #համացանց #ազատութիւն #ենթատեքստ
իսկ երէկ լսել եմ ռադիոլաբի հաղորդում, որը ստիպեց ինձ մտածել, արդեօք սխալ չի պատերազմի ժամանակ գրաքննութիւնը։ https://www.wnycstudios.org/story/fu-go #գրաքննութիւն #օդապարիկ #հետազօտութիւն
Այս հատուածը Երկիր Նայիրիից․
«Բերդը շինել են նայիրցիները, բայց, դժբախտաբար, այդ նոյն բերդն է հիմա եկուոր սրիկաներին ― սոխերին ― պաշտպանում թէ մեզնից, բերդի եւ քաղաքի իսկական տէրերից ― եւ թէ ամեն մի թշնամուց: Օրը կը գայ ― եւ նրանք կը գնան:»
Հետաքրքիր է, որ Վիքիդարանում «սոխերը» կայ, իսկ Ըհաուզքիփերի մոտ չկայ․
https://hy.wikisource.org/wiki/Երկիր_Նաիրի/Մասն_առաջին http://armenianhouse.org/charents/yerkir-nairi/04-part-i.html
հաւանաբար տարբեր խմբագրութիւններով է գիրքը դուրս եկել, ու մի անգամ խուսափել է գրաքննութիւնից, միւս անգամ՝ չէ, կամ ոչ այնքան։
#սոխեր #գրաքննութիւն #չարենց #երկիր_նայիրի #գիրք #հայերէն
ես ինձ ինքնագրաքննութիւն եմ անում՝ գրում ջնջում եմ։ մեյլում, չաթում, ստեղ էլ։ ահա։
#գրաքննութիւն
Քոփիռայթը կորցրել է իր արդիականությունը, այնպիսին ինչպսիսն այն կա հիմա։ Հեղինակային իրվունքի մասին օրենքները ստեղծվել են մինչ թվային դարաշրջանը, երբ գիրքը, նկարները, եւ քոփիռայթի այլ առարկաները, այդքան հեշտ չէր կրկնօրինակելը, եւ հստակ կարելի էր գծել սահմաններ, կրկնօրինակման, պարզապես դիտելու, ու տարածելու մեջ։ Հիմա, ամեն ինչ փոխվել է։ Թվային աշխարհում այդ սահմանները գծելը այդքան էլ հեշտ չէ։
Բնական է, որ այդ ակտի պրոեկտը չէր լինի, եթե փաստացի անհամապատասխանություն չստեղծվեր քոփիռայթի գաղափարի, ու ժամանակակից թվային աշխարհի մեջ։
Եթե չլինեին հեղինակայնի իրավունքի մասին օրենքներում հատուկ փոփոխություններն ու ուղղումները, ապա ամեն անգամ, երբ համացանցային զննիչը ցույց տար քոնթենթը՝ տեքստը, լուսանկարները, (ցույց տալու համար այն ստեղծում է կրկնօրինակը համակարգչի հիշողության մեջ), դա կլիներ օրենքի խախտում։
Այսինքն, քոփիռայթը արդեն իսկ մեղմացվել է, որովհետեւ հակառակ դեպքում վեբը գոյություն չէր ունենա։
(Բրեդբերիի 451 Ֆարենհեյթի գիրք հիշող, այսինքն հիշողության մեջ գիրք կրկնօրինակողներն էլ են ըստ էության քոփիռայթ խախտող)
Ինչպե՞ս ակտի ընդունումը կազդի Հայաստանի վրա։
Այնպես, ինչպես եւ այլ երկների վրա։
Զանազան ինտերնետ աղբյուրներ կփակվեն, ու օգտակար քոնթենթի քանակը կտրուկ կպակասի։
Զարմանալի չէ, որ Վիքիփեդիան, Գուգլը, մի շարք սոց․ ցանցեր, Մոզիլան ու Օպերան դեմ են արտահայտվում այդ օրենքին։
Պետք է նաեւ նշել, որ դեմ են արտահայտվում նաեւ մի շարք իրավապաշտպան պազմակերպություններ, ինչպիսիք են ACLU (American Civil Liberties Union)-ն եւ Human Rights Watch-ը։
Հետո, այլ երկրների համար դա կլինի նախադեպ, նրանք կարող է հետեւեն այդ օրինակին։
Օրինակ, Սարկոզիի վարչակարգից, որն արդեն ընդունել է HADOPI օրենքը, դա սպասելի է։
Այսպես, Եվրամիությունում լուրջ վտանգ կար, որ կընդունվեն ԾԱ պատենտներ, որոնք մինչ այդ գործում էին միայն Միացյալ Նահանգներում եւ եւս մի քանի երկրներում։
Այն ժամանակ էլ կայքերը նախաձեռնել էին բողոքի ակցիաներ։ Բարեբախտաբար ԵՄ կառավարությունը բավական ողջամիտ գտնվեց, ինչպես նաեւ ընտրողների ճնշման տակ, օրինագիծը չընդունվեց։
Այնուամենայնիվ, այն որ ՄՆ-ում դրանք գործում են, արդեն մեզ սահմանափակում է։ Օրինակ, տարածված ԳՆՈՒ/Լինուքս դիստրիբուտիվներում տուփից դուրս չեն լինում մպերեք կամ դվդ նվագելու կոդեկներ, որովհետեւ այդ դիստրիբուտիվները նախատեսնված են Ամերիկյան շուկայի համար, իսկ այնտեղ ԾԱ պատենտները գործում են։
Մենք, սակայն, օգտվում ենք նույն դիստրիբուտիվներից։
Կարեւոր է նկատել, ինչպես են պայքարում ՄՆ քաղաքացիները՝ նրանք գրում են նամակներ սենատորներին։ Դա ցույց է տալիս, թե որն է գործող ժողովրդավարությունը։ Չնայած կան ակտը ընդունելու մեջ հետաքրքրված մեդիա կորպորացիաներ, կան նաեւ ընտրողների, ժողովրդի ազդեցության լծակները իրենց ներկայացուցիչների վրա։
եւ այդպես
SOPA-ի մասին ես իմացա Դիասպորայի «stop censorship» հղումից։ Այսօր բացեցի ՖՖ-ն, ու հասկացա, որ Մոզիլլան էլ է միացել շարժումին։
ու տենց
[այստեղից][1]
_ու տենց_
[1]: http://www.securitylab.ru/news/396151.php