ուզում եմ bsd արտօնագիր սիրողները հասկանան որ bsd ընտանիքի օպերացիոն համակարգերը էսօր անհամեմատ աւելի զարգացած կը լինէին, եթէ apple֊ը իրենց կոդը չվերցնէր ու չսարքէր macos ու ios։ եթէ չկարողանար՝ ապա աշխարհը շատ աւելի շարժառիթ կունենար եւ ջանք կուղղոէր նաեւ bsd համակարգերը զարգացնելուն։
macos֊ը այնքան լաւն ա ինչքան կայ էն պատճառով, որ apple֊ը խնայել ա ահռելի գումարներ երբ վերցրել ա տասնամեակների ընթացքում ամենատարբեր մարդկանց ջանքերով ստեղծած freebsd֊ի սորսը։
էդ մարդիկ ջանք են դրել, որ էսօր apple֊ը լինի էդքան հարուստ։
եթէ apple֊ը չկարողանար վերցնել սորսը՝ չէր էլ կարողանայ գրել էն macos֊ը որն ունէր։ զի aqua գրելը էդքան բարդ չէր ինչքան տասնամեակների զարգացում ստացած հիմքը։
ու չէր լինի macos։ իսկ եթէ չլինէր macos՝ ազատ օպերացիոն համակարգերը, ու նոյն bsd ընտանիքի համակարգերը աւելի մեծ ուշադրութեան կարժանանային։
նաեւ էն բոլոր մարդիկ որ գործ են արել ու կոդ են նուիրել freebsd համակարգին՝ փաստացի հարստացրել են apple֊ը։ եւ հիմա գուցէ իրենց երեխաները առնում են overpriced սարքեր եւ հպարտանում են որ էդ սարքերն ունեն։
շատ բարի մարդիկ դուրս եկան bsd֊ին աջակցողները։
համ apple֊ին օգնեցին որ սնանկ չլինեն, համ հարստացրին, համ ոչ մի բան չստացան, համ էլ դրանից յետոյ նոյն apple֊ին փող են տալիս։
յ․ գ․ սկզբից գրեցի որ «macos֊ը այդքան լաւը չէր լինի»՝ նշանակում ա որ ընդունում եմ որ լաւն ա։ բայց նաեւ կոմերցիան սպանում ա լաւը։ ու էդքան էլ լաւը չի macos֊ը։ եթէ apple֊ը չկարողանար օգտուել իրեն նուէր հասած աշխատանքից՝ freebsd֊ն էսօր շատ աւելի լաւը կը լինէր քան apple֊ը ստացել ա այն ֆորք անելով։ զի կոմերցիան եւ աւտորիտարիզմը այլ նպատակներ ա հետապնդում քան ժողովրդավարապէս կառավարուող ազատ նախագիծը։
#արտօնագիր #ազատութիւն
Ազատութիւնը՝ ինչ ուզես անելու իրաւունքն ա։ Իշխանութիւնը՝ ինչ ուզես ուրիշներին ստիպելու իրաւունք ա։ Իշխանութիւնը՝ ըստ սահմանման՝ ուրիշների ազատութիւնը սահմանափակելու ունակութիւնն ա։
Copyleft֊ը գործիք ա, որ քեզ տալիս ա ազատութիւն, բայց ոչ իշխանութիւն։
Թոյլատրող (permissive) արտօնագրերը տրամադրում են ե՛ւ ազատութիւն ե՛ւ իշխանութիւն՝ թոյլ տալով իշխանութիւն ունեցող մարդկանց՝ սահմանափակելու ուրիշների ազատութիւնները։
Ահա ինչու իշխանութիւն ունեցող մարդիկ (ու նրանք որ ձգտում են իշխանութեան) չեն սիրում copyleft։ Երբ դու սովոր ես իշխանութեան արտօնութիւններին, ուրիշների ազատութիւնը քեզ համար ճնշման ա նմանւում։
Մի՛ լսէք իշխանութիւն ունեցող մարդկանց։ Նրանք ձեզ ասելու են որ պէտք ա պաշտպանել իշխանութիւնը զի դու էլ գուցէ մի օր ունենաս իշխանութիւն։ Իրենք ասելու են որ դու պէտք ա լինես հարկերին դէմ, զի դու էլ գուցէ մի օր կունենաս իշխանութիւն։ Ասելու են որ դու՝ «ժամանակաւորապէս նեղուած միլիոնատէր» ես։ Նմանապէս, նրանք ասել են քեզ որ պէտք է օգտագործել MIT/BSD արտօնագրերը, որովհետեւ դու գուցէ մի օր ինքդ դառնաս «միլիարդատէր եւ սեփականատիրական ծրագրակազմի մագնատ»։
Դա, իհարկէ՝ սուտ ա։ Նրանք արդէն կալուածատէրեր են։ Նրանք ուզում են օգտագործել քո կոդը՝ քո իսկ ազատութիւնը սահմանափակելու համար։ Մենք չպէտք ա հիանանք իշխանութիւն ունեցող մարդկանցով, այլ պէտք ա պայքարէնք նրանց դէմ։
Դու կարող ես երազել իշխանութեան մասին, բայց այն ինչ քեզ պէտք ա՝ ազատութիւնն ա։
Մեզ պէտք ա պաշտպանել ազատութիւնը՝ ոչ իշխանութիւնը։ Մեզ պէտք ա յարգել մարդկանց եւ ոչ կալուածատէրերին, ոչ շէֆերին եւ ոչ առեւտրական հետաքրքրութիւնները։
Առաջարկիր մի քիչ ազատութիւն ինքդ՝ օգտագործիր copyleft արտօնագրեր։
բնօրինակի gemini յղում՝ gemini://ploum.net/2024-04-08-freedom-power.gmi
#ազատութիւն #իշխանութիւն #արտօնագիր
ասէն դէպքում, ինձ համար աւելի ազատ արտօնագիրն այն ա որ աոելի ա հոգում օգտուողի ազատութեան մասին։
եւ ոչ այն, որ աւելի ա հոգում որ օգտուողի ազատութիւնը սահմանափակուի՝ ինչպէս սեփականատիրական ծրագրակազմի դէպքում ա։ իսկ բսդ արտօնագրով կոդը սահուն անցնում ա սեփականատիրականի կարգավիճակի։
#արտօնագիր #ազատութիւն
https://www.youtube.com/watch?v=WVTWCPoUt8w
էստեղ 42֊րդ րոպէում լինուսը gpl֊ից ա խօսում, ու էւոլիւցիայի հետ զուգահեռներ տանում։
#լինուս #իւնիքս #ելոյթ #պատմութիւն #արտօնագիր
պարզւում ա, հնարաւոր չի էփլի ափսթոր լցնել որեւէ բան, որը շինած ա gcc֊ով, կամ դրա վրայ հիմնուած կազմարկիչով։
այդ պատճառով, օրինակ, չի կարելի ադայով գրուած յաւելուած վերբեռնել՝ ադա կազմարկիչն այս պահին հիմնուած ա ջիսիսիի վրայ։
էփլը տարօրինակ պահանջներ ունի, զի ջիսիսի֊ով կարելի ա շինել նաեւ սեփականատիրական ծրագրակազմ։
ու ես հասկանում եմ որ էփլը վաղուց պատկերացնում էր ինչ տեսակի սահմանափակումներ են ուզում ունենալ, այդ պատճառով էլ ֆինանսաւորում էր llvm նախագիծը՝ որը կը լինի ֆորմալ ազատ, բայց իրենց պահանջներին կը բաւարարի։
նախ, պէտք չի էփլի բարութեան մասին պատրանքներ ունենալ՝ llvm֊ը բնաւ էլ էփլի նուէրը չէր համայնքին, այլ ստեղծուած իրավիճակում, երբ ազատ ծրագրակազմի շարժումն արդէն ուժեղ էր ու նախագծողները սովոր են ազատ գործիքների, եւ gcc֊ին բաւական զարգացած էր ու վաղուց ունէր բազմաթիւ ֆրոնտէնդներ, էփլին պէտք էր կարողանալ առաջարկել նախագծողներին ընդունելի այլընտրանք։
երկրորդը՝ շնորհակալութիւն fsf֊ին ու rms֊ին՝ մենք արդէն ունէինք ազատ գործիքներ, եւ էփլը մրցունակ լինելու համար ստիպուած էր իրենց կազմարկիչների նախագիծը ազատ դարձնել՝ այլապէս ունենալու էինք ոչ ազատ llvm, որով գուցէ նոյնիսկ արգելուած լինէր, կամ հնարաւոր չլինէր ոչ էփլի հարթակների համար ծրագրեր կազմարկել։
երրորդը՝ ես չեմ կարող գրել այօսի համար շատ լաւ ու շատ տարբեր ազատ գործիքներով՝ զի ֆաշիստ են։
չեմ կարող նաեւ իմ քոմփայլերով։ ու չեմ կարող նաեւ վերբեռնել ազատ ծրագիր՝ պիտի փակեմ, որ ըստ իմ արտօնագրի նոյնպէս չլինի տարածել իմ ծրագիրը՝ որ համատեղելի լինի գուգլի կամ էփլի կանոնների հետ։
եւս մի պատճառ էփլը չսիրելու, ու bsd արտօնագրերը չսիրելու։
բաւական տհաճ էր նաեւ պատմութիւնը, երբ vlc նուագարկիչը չէր կարելի աւելացնել գուգլի «փլէյ սթոր»՝ զի ըստ gpl արտօնագրի չի լինի մարդուց խլել ստացած ծրագիրը տարածելու ազատութիւնը։ իսկ գուգլը ուզում էր չթողնել ներբեռնուած յաւելուածը նոյնիսկ պահել մօտդ, կամ այլ սարքի մէջ տեղակայել։ վճարե՛լ ես ծրագրի համար, ոնց որ քո՛նն ա, բայց մէկ ա պիտի կախուած լինես գուգլից։
նոյնիսկ ազա՛տ ա ծրագիրը՝ vlc֊ն ա, որ հազար տարի գիտենք՝ բայց պարզւում ա այն պէտք ա դարձնել անազատ՝ խանութում ձրի ներբեռնելու հնարաւորութեամբ տեղաւորելու համար։
ու նուագարկիչի թիմը ստիպուած եղաւ կապուել նախագծին աջակցած բոլոր֊բոլոր կոդի քոմիթերների հետ եւ համոզել ռելայսնսել կոդը bsd արտօնագրով։
եւ ո՞նց են դրանից յետոյ ասում, որ bsd֊ն աւելի ազատ արտօնագիր ա՝ դրա օգնութեամբ մարդկանց զրկեցին ձեռք բերուած եւ ազատ ծրագիրը տարածելու իրաւունքից, ազատութիւնից, պարտադրելով խոշոր ընկերութիւնից կախուածութիւն, ու փաստացի մենք ունենք իրավիճակ, երբ bsd արտօնագիրը սատարում ա մենաշնորհներին։
#ադա #ծրագրաւորում #կազմարկում #կազմարկիչ #արտօնագիր #մենաշնորհ #էկրանահան #էփլ #ֆաշիստներ #գուգլ #ազատութիւն
այս մասին առաջին միտքս այն ա որ ըստ ազատ արտօնագրի ծրագրակազմը պիտի համապատասխանի կարեւոր պայմանի՝ հնարաւոր լինի այն օգտագործել, ինչպէս օգտատէրն ա ուզում։ ոչ թէ ինչպէս ուզում ա ծրագրակազմ գրողը։
երկրորդն այս ա՝ ես հա տեսնում եմ էն խնդիրը որ այսօրուայ վեբի ստանդարտներն քիչ ա էնքա՛ն են բարդացել, մի հատ էլ էնքա՛ն արագ են զարգանում, որ ոչ ոք բացի էն երկուսից ունակ չէր տեմպերը պահել։
դա հին խնդիր ա, նոր խնդիր չի։
հնարաւոր չի մի նոր թիմ կտրուկ գրի ու շուկայ հանի նոր այլընտրանքային դիտարկիչ՝ եղածներն արդէն դուրս եկան մրցարշաւից, իսկ մոզիլլան նոյնիսկ փակել ա իր՝ ռասթով նոր շարժիչ գրելու թիմը։
իթ երկու խաղացողն արդէն քիչ են՝ ու ապագայ կայքերը կամ պէտք ա գան ստանդարտի որոշակի ենթաբալմութեանը, կամ՝ մենք ազատութիւն կունենանք gemini֊ում, ոչ թէ w3c֊ում, զի դիտարկիչ պատրաստելը բարդ չի լինի ու դիտարկիչի մենաշնորհի վտանգ չի լինի։
#դիտարկիչ #համացանց #ազատութիւն #ազատ_ծրագրակազմ #ազատ_ծա #արտօնագիր #մոզիլլա #մոզիլա #զննիչ #գրաքննութիւն
https://xn--69aa8bzb.xn–y9a3aq/@kamee/105533040201981539 https://blog.mozilla.org/blog/2021/01/08/we-need-more-than-deplatforming/ https://www.youtube.com/watch?v=BMXrfmRSprM https://www.theverge.com/2020/8/15/21370020/mozilla-google-firefox-search-engine-browser
չգրեցի, ինչպէս հնարաւոր դարձաւ հեռախօսի միջի նկարներով կիսուել։
ստիպուած եղայ տեղակայել «android™ app support» sailfish֊իս վրայ։ ահա ինչեր մարդ կանի սոշըլհոմի պատճառով։
եւ դա էլ էր բարդ՝ նախ պէտք ա նշել որ վճարովի արտօնագրով ա։ ես այն ձեռք էի բերել եւ գրեթէ չեմ օգտագործել այլ սարքի վրայ, յետոյ ձեռք բերեցի նոր սարք, տեղակայեցի սէյլֆիշ, իսկ անդրոիդ սափորթ չէի էլ մտածում աւելացնել։ ու ահա հիմա նոր կարիք եղաւ, փնտրում եմ «խանութում», չեմ գտնում։ չաթերում շփուեցի, պարզեցի որ արտօնագիրը կպած ա սարքին, ու պէտք ա դիմել jolla֊ի սափորթին, խնդրել որ արտօնագիրը տեղափոխեն նոր սարքի վրայ։ ու որ դա սովորաբար չեն անում, ու պարտաւոր չեն։
դիմեցի՝ պարզուեց նաեւ որ մի քանի օր ա տեւում որ արձագանքեն, ու դա նորմալ ա։ երկու օր անց պատասխանեցին, տեղափոխեցին։ շատ բարի են։
#սէյլֆիշ #անդրոիդ #սոշըլհոմ #արտօնագիր
լիքը մարդիկ կարողանում են ոչ թէ պարզապէս օգտուել, այլ հէնց՝ take advantage of էն ինչ այլ մարդիկ արել են, ու դա ոչ մի ձեւ չի օգնում այդ աշխատանքը կատարած մարդկանց, կամ համայնքին՝ օգնում ա միայն իրենց։
դա կատարուում ա ամենատարբեր շերտերում։
սկսած դեբիլ դեւելոփերից որ կարողացել ա կայք սարքել որը վիդեօ ա փոխարկում իսկ տակից օգտագործում ա ffmpeg֊ը, որն ազատ ու համայնքի կողմից զարգացած գործիք ա, կամ կայքից որը տեքստ ֆայլերի ֆորմատներն ա իրար փոխում, բայց տակից օգտագործում ա ասենք կալիբրի փոխարկիչը, ու էդ կայքերը ձեզ ցոյց են տալիս գովազդ, թռնում են ձեր դէմքին զանազան առաջարկներով, ու լկտիութիւն են ունենում ուոթերմարկ դնել նկարի վրայ որը խմբագրել են տակից աշխատող ազատ imagemagick֊ով, քանի որ իրենց փող եւ անձնական տուեալներ չէք տալիս։
իսկ աւարտած դէ օրինակ անդրոիդ հեռախօսների արտադրողներով, որ ինչ ասես չեն աւելացնում լինուքս կերնելի մէջ, պլիւս լիքը ձեզ համար անպիտան, բայց իրենց համար կարեւոր սոֆթ են աւելացնում հեռախօսի մէջ, որը ձեզ վաճառում են։ ու էդ հեռախօսն ունենալիս դուք չէք կարող էդ ամէնը հանել։
էսպէս իրենք օգտուում են համայնքի սարքած բարիքներից՝ իսկ յետոյ անհամեմատ աւելի քիչ ջանք դնելով այդ գործի վրայ՝ աշխատում են անհամեմատ աւելի շատ փող։
ինչո՞ւ՝ որովհետեւ կարող են։ որովհետեւ մեր արտօնագրերը իրենց թոյլ են տալիս։ որովհետեւ մարդիկ կան, որ ասում են, որ bsd արտօնագիրը ամենալիբերալն ա։ ես այդ պնդման հետ բնաւ համաձայն չեմ։ այն ամենալիբերալը չի՝ ամենաալտրուիստականն ա։ ըստ որում ալտրուիստական ա ոչ թէ մարդկանց մեծամասնութեան՝ իրենց դնում ա վատ վիճակի մէջ, այլ մի քանիսի համար ա ալտրուիստական, որ փող են քաղելու հեղինակների արած գործից։
ու ես մտածում եմ, որ պէտք չի անել նոյնը, ինչ անում են իրենք։ էթիկապէս ճիշտ չի օգտագործել անդրոիդ նոյնիսկ իր ազատ ձեւով՝ ռեպլիկանտի, կամ թէկուզ ազատին մօտ՝ լինէյջի ձեւով։
պէտք չի։ դրանով մենք չենք նպաստում մեր ազատ օհ֊երի լաւացմանը, դրանով մենք նպաստում ենք անդրոիդում հասանելի յաւելուածների շատացմանը։ դրանով մենք նպաստում ենք որ vlc֊ն դարձել ա bsd արտօնագրի տակ՝ զի gpl ծրագրակազմը չի կարող լինել փլէյ սթորում՝ փլէյ սթորի պայմաններով ամէնը ինչ այնտեղից ներբեռնած ա՝ չի կարելի տարածել։
ու նաեւ էթիկապէս լաւ չի։ պէտք չի անել էնպէս ինչպէս իրենք են անում։ մեզ պէտք չեն իրենց սարքած պսեւդո ազատ գործիքները։ մենք մերը սարքում ենք ու կարող ենք զարգացնել։
#ազատութիւն #ծրագրակազմ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #միջուկ #կերնել #լինուքս #անդրոիդ #արտօնագիր
սա շատ կարեւոր վիդեօ ա այսօր, բայց երախտագիտութեան թեման մի կողմ, սա դիտելիս մի բան մտածեցի։ նախկինում փոխադարձութիւն ու էմփաթիա ունեցող մարդիկ ունէին էւոլիւցիոն առաւելութիւններ։ մասնաւորապէս որովհետեւ կիսում էին իրար հետ գիտելիք, հմտութիւններ։ էսօր այդ մարդիկ կիսում են գիտելիքներ, հմտութիւններ համացանցով մէկ՝ եւ իւթիւբ վիդեօներում այն մասին, ինչպէս նորոգել մեքենաներ, եւ ազատ ծրագրային ապահովման միջոցով։
ու մտածեցի՝ արդե՞ք համացանցը մեզ էքսփլոյթ չի անում, խոցելի չի դարձնում, զի այսօր բոլորն են կարող օգտուել, առանց որեւէ փոխադարձութեան ցանկութեան նոյնիսկ, եւ աւելին՝ երբեմն կը ցանկանան օգտագործել դա ընդդէմ մեզ՝ որոշ կիսուողների։
այդ պատճառով էլ ես սիրում եմ ջիպիէլը, ինքը չի թոյլ տալիս մեզ էնքան խոցելի դարձնել, օգտագործել, ինչպէս բիէսդի արտօնագիրը։
#ջիպիէլ #բիէսդի #ջպլ #բսդ #արտօնագիր #համացանց #մարդիկ