2020-04-25-4251354

ինչի՞ ա մաեմօ֊լեստէն կամ պոստմարկէտօս֊ը օգտագործում միայն մէյնլայն միջուկ՝ դա միայն գաղափարական֊քաղաքական որոշում չի, այլեւ տեքնիկական՝

որովհետեւ բարդ ա յետոյ նայել ու թարմացնել տարբեր սարքերի համար միջուկների բազմազանութիւն։ եթէ դիցուք ունենք 100 սարք (հեռախօս), ամէն մէկն իր միջուկով, ապա ունենք նոյնքան միջուկի առանձին ֆորք՝ ֆիքսած վարկածներով, ու պարզ սեքիւրիթի փաթչ աւելացնելը դառնալու ա գլխացաւանք՝ լաւագոյն դէպքում պէտք կը լինի բեքփորտ անել այն հարիւր տարբեր կոդի մէջ, իսկ վատագոյն՝ ոչ մի բան էլ անել չի լինի, քանի որ նոյնիսկ միայն էդ կոնկրետ միջուկի վարկածը հասանելի ա միայն բինար ձեւով։

նաեւ, էն լինուքս միջուկը որը հեռախօսների մէջ ա, շատ ա տարբերուում մէյնլայնից ու մեր իմացած լինուքսից՝ ահաւոր շատ փոփոխութիւն ա պարունակում՝ սկսած գուգլից, վերջացրած soc֊ի՝ չիպսետի, ու հեռախօսի արտադրողի փաթչերով։ եւ տարբեր soc֊երի ու հեռախօսների արտադրողների մօտ լրիւ տարբեր փաթչեր են, որ անկապ տեղերում կոնֆլիկտներ կառաջացնեն։

https://wiki.postmarketos.org/wiki/The_Mainline_Kernel

#միջուկ #մաեմո #մաեմօ #պոստմարկետօս #պոստմարկետ #պոստմարկէտօս #պոստմարկէտ #մաեմօ-լեստէ #մաեմո-լեստէ #լինուքս #սեփականատիրական_ծա #սեփականատիրական_ծրագրակազմ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #տեքնոլոգիաներ #ազատութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ միջուկ  մաեմո  մաեմօ  պոստմարկետօս  պոստմարկետ  պոստմարկէտօս  պոստմարկէտ  մաեմօ-լեստէ  մաեմո-լեստէ  լինուքս  սեփականատիրական_ծա  սեփականատիրական_ծրագրակազմ  ազատ_ծա  ազատ_ծրագրակազմ  տեքնոլոգիաներ  ազատութիւն