2024-04-15-22974064

Ազատութիւնը՝ ինչ ուզես անելու իրաւունքն ա։ Իշխանութիւնը՝ ինչ ուզես ուրիշներին ստիպելու իրաւունք ա։ Իշխանութիւնը՝ ըստ սահմանման՝ ուրիշների ազատութիւնը սահմանափակելու ունակութիւնն ա։

Copyleft֊ը գործիք ա, որ քեզ տալիս ա ազատութիւն, բայց ոչ իշխանութիւն։

Թոյլատրող (permissive) արտօնագրերը տրամադրում են ե՛ւ ազատութիւն ե՛ւ իշխանութիւն՝ թոյլ տալով իշխանութիւն ունեցող մարդկանց՝ սահմանափակելու ուրիշների ազատութիւնները։

Ահա ինչու իշխանութիւն ունեցող մարդիկ (ու նրանք որ ձգտում են իշխանութեան) չեն սիրում copyleft։ Երբ դու սովոր ես իշխանութեան արտօնութիւններին, ուրիշների ազատութիւնը քեզ համար ճնշման ա նմանւում։

Մի՛ լսէք իշխանութիւն ունեցող մարդկանց։ Նրանք ձեզ ասելու են որ պէտք ա պաշտպանել իշխանութիւնը զի դու էլ գուցէ մի օր ունենաս իշխանութիւն։ Իրենք ասելու են որ դու պէտք ա լինես հարկերին դէմ, զի դու էլ գուցէ մի օր կունենաս իշխանութիւն։ Ասելու են որ դու՝ «ժամանակաւորապէս նեղուած միլիոնատէր» ես։ Նմանապէս, նրանք ասել են քեզ որ պէտք է օգտագործել MIT/BSD արտօնագրերը, որովհետեւ դու գուցէ մի օր ինքդ դառնաս «միլիարդատէր եւ սեփականատիրական ծրագրակազմի մագնատ»։

Դա, իհարկէ՝ սուտ ա։ Նրանք արդէն կալուածատէրեր են։ Նրանք ուզում են օգտագործել քո կոդը՝ քո իսկ ազատութիւնը սահմանափակելու համար։ Մենք չպէտք ա հիանանք իշխանութիւն ունեցող մարդկանցով, այլ պէտք ա պայքարէնք նրանց դէմ։

Դու կարող ես երազել իշխանութեան մասին, բայց այն ինչ քեզ պէտք ա՝ ազատութիւնն ա։

Մեզ պէտք ա պաշտպանել ազատութիւնը՝ ոչ իշխանութիւնը։ Մեզ պէտք ա յարգել մարդկանց եւ ոչ կալուածատէրերին, ոչ շէֆերին եւ ոչ առեւտրական հետաքրքրութիւնները։

Առաջարկիր մի քիչ ազատութիւն ինքդ՝ օգտագործիր copyleft արտօնագրեր։

բնօրինակի gemini յղում՝ gemini://ploum.net/2024-04-08-freedom-power.gmi

բնօրինակ վեբում

#ազատութիւն #իշխանութիւն #արտօնագիր

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ազատութիւն  իշխանութիւն  արտօնագիր