երեք աղջիկ նստած անքուն թել են մանում մի իրիկուն թէ լինէի ես թագուհի ասում է մէկը սրտալի կը սարքէի vπn անվտանգ կը լինէր ատեն
թէ լինէի ես թագուհի նրա քոյրն է ասում բարի կը գործէի քոմփայեր ադա լեզուի անունը կը դնէի ցիկադա որի
թէ լինէի ես թագուհի երրորդ քոյրն է յուզուած ասում կը կենդանացնէի օհ֊ն օբերոն անունը կը լինէր՝ օվերտոն։
#ադա #ցիկադա #օբերոն #անքուն
https://www.youtube.com/watch?v=0yXwnk8Cr0c
պարզւում ա, նիւ եօրքի մետրօյի կառավարումը կատարւում էր պասկալով գրուած ծրագրով։ մինչեւ չփոխեցին ադայի։
իսկ գիտէ՞ք քանի տող կոդ օրը պիտի գրի ապահով ծրագրի հեղինակը։ կիմանաք էս տեսանիւթից։
#պասկալ #ադա #ծրագրաւորում #տէք #ծրագրաւորման_լեզուներ #պատմութիւն
սա եմ կարդում՝ ադայի չաթում եմ գտել՝ https://gautiersblog.blogspot.com/2024/03/benchmarking-generic-image-decoder-gid.html?m=1
փայթընի կոդը արտագրել են ադայով՝ 500 անգամ արագացել ա։ սա իհարկէ էդքան ադայի արագագործութեան մասին չի, ինչքան փայթընի դանդաղ լինելու։
բայց մտքովս ի՞նչ անցաւ։ դէ ես կարող ա լինէի էն մարդը որ շատ ա սիրում փայթըն ու ամէնն դրանով ա անում։
ու երեւի իմ սերունդը կապ ունի՝ ինձնից չի էդքան, մեր ժամանակ պասկալն էր մոդա, իսկ երբ պասկալով իսկապէս գրում ես, ոչ թէ պոլիտէքի առաջադրանքները, այլ իսկապէս մի կիրառելի բան քեզ համար, իր մոդուլներն ու ուժեղ տիպաւորմանը նէնց ես կպնում որ յետոյ երկար չես հասկանում ոնց ա որ սի֊ում օրինակ մինչ էսօր տէնց չի։
ու էսօր համալսարաններում երբ սիից ու սի փլասից են սկսում, դրանից յետոյ փայթընը շատ լաւն ա թւում ու ուզում ես ամէնն իրանով անել։
ու դա լաւ ընտրութիւն չի՝ մարդիկ կան կպնում են սիին՝ ասում են էֆեկտիւ ա իրանով, մարդիկ էլ կան, զգում են դրա խնդիրները ու կպնում են փայթընին։
բայց էդ լաւ ընտրութիւն չի՝ սիի ու փայթընի մէջ։
#փայթըն #պիտոն #սի #ծրագրաւորում #կրթութիւն #տեք #տէք #ադա
gcc 12֊ի նորութիւնները, ադայի աջակցութիւնը՝
https://gcc.gnu.org/gcc-12/changes.html#ada
շատ հաճելի ու հիացնող ա ա սա՝
>Greatly expanded code covered by contracts. Thanks to this work, there are now several Ada standard libraries fully proven in SPARK which means they have no runtime nor logical errors. They are mostly numeric and string handling libraries.
լաւ չեմ հասկանում SPARK֊ը, բայց ոնց որ վերջն ա իսկապէս։
#ադա #ծրագրաւորման_լեզուներ #թարմացում #լեզու
այստեղ տպաւորիչ թղթեր կան։
#ադա #ծրագրաւորում #սպարկ #ոչ_ձեր_իմացածը #տեք #թուղթ
պարզւում ա, հնարաւոր չի էփլի ափսթոր լցնել որեւէ բան, որը շինած ա gcc֊ով, կամ դրա վրայ հիմնուած կազմարկիչով։
այդ պատճառով, օրինակ, չի կարելի ադայով գրուած յաւելուած վերբեռնել՝ ադա կազմարկիչն այս պահին հիմնուած ա ջիսիսիի վրայ։
էփլը տարօրինակ պահանջներ ունի, զի ջիսիսի֊ով կարելի ա շինել նաեւ սեփականատիրական ծրագրակազմ։
ու ես հասկանում եմ որ էփլը վաղուց պատկերացնում էր ինչ տեսակի սահմանափակումներ են ուզում ունենալ, այդ պատճառով էլ ֆինանսաւորում էր llvm նախագիծը՝ որը կը լինի ֆորմալ ազատ, բայց իրենց պահանջներին կը բաւարարի։
նախ, պէտք չի էփլի բարութեան մասին պատրանքներ ունենալ՝ llvm֊ը բնաւ էլ էփլի նուէրը չէր համայնքին, այլ ստեղծուած իրավիճակում, երբ ազատ ծրագրակազմի շարժումն արդէն ուժեղ էր ու նախագծողները սովոր են ազատ գործիքների, եւ gcc֊ին բաւական զարգացած էր ու վաղուց ունէր բազմաթիւ ֆրոնտէնդներ, էփլին պէտք էր կարողանալ առաջարկել նախագծողներին ընդունելի այլընտրանք։
երկրորդը՝ շնորհակալութիւն fsf֊ին ու rms֊ին՝ մենք արդէն ունէինք ազատ գործիքներ, եւ էփլը մրցունակ լինելու համար ստիպուած էր իրենց կազմարկիչների նախագիծը ազատ դարձնել՝ այլապէս ունենալու էինք ոչ ազատ llvm, որով գուցէ նոյնիսկ արգելուած լինէր, կամ հնարաւոր չլինէր ոչ էփլի հարթակների համար ծրագրեր կազմարկել։
երրորդը՝ ես չեմ կարող գրել այօսի համար շատ լաւ ու շատ տարբեր ազատ գործիքներով՝ զի ֆաշիստ են։
չեմ կարող նաեւ իմ քոմփայլերով։ ու չեմ կարող նաեւ վերբեռնել ազատ ծրագիր՝ պիտի փակեմ, որ ըստ իմ արտօնագրի նոյնպէս չլինի տարածել իմ ծրագիրը՝ որ համատեղելի լինի գուգլի կամ էփլի կանոնների հետ։
եւս մի պատճառ էփլը չսիրելու, ու bsd արտօնագրերը չսիրելու։
բաւական տհաճ էր նաեւ պատմութիւնը, երբ vlc նուագարկիչը չէր կարելի աւելացնել գուգլի «փլէյ սթոր»՝ զի ըստ gpl արտօնագրի չի լինի մարդուց խլել ստացած ծրագիրը տարածելու ազատութիւնը։ իսկ գուգլը ուզում էր չթողնել ներբեռնուած յաւելուածը նոյնիսկ պահել մօտդ, կամ այլ սարքի մէջ տեղակայել։ վճարե՛լ ես ծրագրի համար, ոնց որ քո՛նն ա, բայց մէկ ա պիտի կախուած լինես գուգլից։
նոյնիսկ ազա՛տ ա ծրագիրը՝ vlc֊ն ա, որ հազար տարի գիտենք՝ բայց պարզւում ա այն պէտք ա դարձնել անազատ՝ խանութում ձրի ներբեռնելու հնարաւորութեամբ տեղաւորելու համար։
ու նուագարկիչի թիմը ստիպուած եղաւ կապուել նախագծին աջակցած բոլոր֊բոլոր կոդի քոմիթերների հետ եւ համոզել ռելայսնսել կոդը bsd արտօնագրով։
եւ ո՞նց են դրանից յետոյ ասում, որ bsd֊ն աւելի ազատ արտօնագիր ա՝ դրա օգնութեամբ մարդկանց զրկեցին ձեռք բերուած եւ ազատ ծրագիրը տարածելու իրաւունքից, ազատութիւնից, պարտադրելով խոշոր ընկերութիւնից կախուածութիւն, ու փաստացի մենք ունենք իրավիճակ, երբ bsd արտօնագիրը սատարում ա մենաշնորհներին։
#ադա #ծրագրաւորում #կազմարկում #կազմարկիչ #արտօնագիր #մենաշնորհ #էկրանահան #էփլ #ֆաշիստներ #գուգլ #ազատութիւն
մարդիկ SPARK֊ի կոդն էին թիրախաւորում, բայց արդիւնքում գտան խնդիր RISC-V ISA֊ի մէջ։
#ծրագրաւորում #տեք #ապահովութիւն #ծրագրաւորման_լեզուներ #ադա #սպարկ
ասում ա՝ I’m an ex Ada programmer but I was defeated by its complexity.
#ասումա #ադա
մէկը միւսից լաւը։
ինչո՞ւ պայթեց Արիան֊5֊ը։
https://habrahabr.ru/company/pvs-studio/blog/306748/
#ադա #ծրագրաւորում #արիան #արիան-5 #տիեզերք
Վերջերս դրա վառ օրինակն է հանդիսացել Ադա֊ն։ Եթէ Ադա֊ն պէտք է ունենայ ստանդարտ, աւելի լաւ է որ այդ ստանդարտը լինի աներկբայ։ Առնուազն երկու նախաձեռնութիւն եղաւ․ երկուսի արդնիւնք էր մօտ 600 էջ կազմող ֆորմալ տեքստ, այսինքն անգամներ շատ, քան անհրաժեշտ է համոզուելու համար, որ երկու թուղթն էլ սահմանում են նոյն լեզուն։ Այդ երկու փաստաթղթերի ակնյայտ անկառավարելիութեան պատճառն երկու խմբից ոչ մէկն էլ չէ, ոչ էլ այն ֆորմալ ձեւն է, որ իրենք կիրառել են, այլ ինքը լեզուն․ արդեօք չներկայացնելով ֆորմալ ձեւակերպում, լեզուի նախագծողները կարող են թաքցնել, որ առաջարկում են անկառավարելի հրէշ։ Այն, որ Ադա֊ն կը թեթեւացնի ծրագրաւորման խնդիրները եւ կաւելացնի մեր ջանքերի արդիւնաւէտութիւնը՝ այն հեքիաթներից է, որոնց հաւատալու համար պէտք է ունենալ զինուորական կրթութիւն։
գիտական ֆանտաստիկան եւ գիտական իրականութիւնը յօդուածից, Էդսգեր Վիբե Դեյքստրա։
Վերջերս դրա վառ օրինակն է հանդիսացել Ադա֊ն։ Եթէ Ադա֊ն պէտք է ունենայ ստանդարտ, աւելի լաւ է որ այդ ստանդարտը լինի աներկբայ։ Առնուազն երկու նախաձեռնութիւն եղաւ․ երկուսի արդնիւնք էր մօտ 600 էջ կազմող ֆորմալ տեքստ, այսինքն անգամներ շատ, քան անհրաժեշտ է համոզուելու համար, որ երկու թուղթն էլ սահմանում են նոյն լեզուն։ Այդ երկու փաստաթղթերի ակնյայտ անկառավարելիութեան պատճառն երկու խմբից ոչ մէկն էլ չէ, ոչ էլ այն ֆորմալ ձեւն է, որ իրենք կիրառել են, այլ ինքը լեզուն․ արդեօք չներկայացնելով ֆորմալ ձեւակերպում, լեզուի նախագծողները կարող են թաքցնել, որ առաջարկում են անկառավարելի հրէշ։ Այն, որ Ադա֊ն կը թեթեւացնի ծրագրաւորման խնդիրները եւ կաւելացնի մեր ջանքերի արդիւնաւէտութիւնը՝ այն հեքիաթներից է, որոնց հաւատալու համար պէտք է ունենալ զինուորական կրթութիւն։
գիտական ֆանտաստիկան եւ գիտական իրականութիւնը յօդուածից, Էդսգեր Վիբե Դեյքստրա։
#ադա #ծրագրաւորման_լեզուներ #դեյքստրա #յօդուած #քաղուածք #մէջբերում #ծրագրաւորում #կրթութիւն #հեքիաթ
ինչ հետաքրքիր է։ հասքելի եւ պասկալի հանդէպ հետաքրքրութիւնը աճում եւ նուազում է ուսումնական սեմեստրերի պարբերութիւններով։ (:
համոզուել ինքնուրոյն։
#էկրանահան #ծրագրաւորման_լեզուներ #ադա #պասկալ #հասքել #ծրագրաւորում
առաջին կարգի դոմենը։ ։Ճ
#ադա #փաստօրէն #այո #ծրագրաւորում
Նոր Ադայի քմփայլեր ա դուրս եկել։
Սա էլ Ադա-ով գրված վեհ ԾԱ-ի ցանկը։ Նենց բարձր ցանկ ա, բառացիորեն բարձր աշխատող սարքերի համար։
Սակայն, ես մի քիչ շփվել եմ էյր դեֆենս բաներ ադա-ով գրող տղեքի հետ։ Ասում են նույնիսկ Ադա95 չեն օգտագործում, ոչ մի օբյեկտներ։ Դե լավ դրանք ռադիկալ էին ու ինձ պարզ ա ինչի, բայց իրականում, վստահ չեի որ Ադա2005-ն ա առանձնապես անհրաժեշտ, ուր մնաց Ադա2012: Լավ, Ադա2005-ը ֆուլ ջեներիկ սափորթ ուներ, լինում էր թիթիզանալ պիպիսկաները համեմատելուց։ Է՞լ ինչ են ավելացնելու։ Գնամ կարդամ այդ մասին։
ու տենց
[փաստորեն][1], թիմը թույլատրեց c++ կիրառությունը gcc կոդի մեջ։
Սակայն,
որոշված է կիրառել որոշակի անորոշ (դեռ) լեզվի ենթաբազմություն։
Հարց է առաջանում՝ ո՞վ է հետևելու որ կոդը գայդլայններին համապատասխանի։
Ամենալավ լուծումը՝ ավտոմոտացումն է։ Եթե ավտոմատացնել, ապա դա նույնն է ինչ
սահմանել մի ենթաբազմություն ու իրա անունը դնել ասենք c++– կամ –c++, ++c–
կամ +-c-+
Ու էդպիսի ստանդարտ անել դրանով իսկ լուծելով չաղության հարցը։
C-ի դեպքում՝ SafeC-ն նմանատիպ օրինակն է։
Ադաի դեպքում դա արվել է SPARK լեզվի միջոցով։
Այսպիսով, լեզուն ֆսյո-տակի մի տեսակ ակնկարկում ա որ նիհարել ա ուզում։
_ու տենց _
[1]: http://gcc.gnu.org/ml/gcc/2010-05/msg00705.html
me: ի դեպ, ես ֆեդորա-բանգլադեշ իրկի չանելում եմ լռվում նաև
8:44 PM x: է հա հետո ?
me: ասի ես բանգլադեշում եմ մեծացել
ասել են այո մակառդակ
ասել են մենք չգիտեյինք որ հայաստանի մայրաքաղաքում տենց տեղ կա
բայց հայերին հարգում սիրում ենք
իրանք ստե եկեղեցի ունեն
ու տենց
x: հա դե ցենտր ա
8:45 PM գնաս ընդեղ գիտես պրոբլեմ չունես
me: բայց լուրջ եմ ասում իրկի սաղ չանելներից ադաենք ամենա դզողն են
նենց կայֆոտ այլընտրանքային ժողովուրդ են
x: ուրախ տղեք են ?
me: ադայով վեբ ափեր են գրում
հաաա, ու աղջիկներ կարևորը
x: վայքու
me: ու իրանց ասես՝ ապաչ, կասեն՝ այ մարդ
8:46 PM լիքը այլ բան կա՝ լայթհտտպդ, ֆաստսիջիայ
x: ռեդ5
me: ի՞նչ ես դրե ընկե ապաչի հետևից
եւ ես կակ րազ տենց եմ ինքս մտածում
x: տենց տեղերը պետք ա իրանցից տապոռ ըլնես
me: կավն են իրանք
x: վիմ – էմակսի մեթոդով
me: ես դաժե վախտին գրել եմ հոդված՝ հաքնայեդ սոֆտվար իս իսիեր թու հաք
8:47 PM տիպա մարդիկ փախած տեքնոլոգիաներ ընտրեք դրանց ջարդելու ձևերը մարդ չգիտի
համ էլ ստիլ ա
x: էդ կա
լրիվ համաձայն եմ
_ու տենց _