էդ անէկդոտը գուցէ գիտէք, երբ այլմոլորակայինները գալիս են երկիր… ռուսական անէկդոտ ա, էդ պատճառով տեսնում են որ ամէնը վատ ա, ճանապարհները նորոգած չեն, տները հազիւ են կանգնած, էսա կը փլուեն, ասում են մարդկանց՝ էդ ինչի՞ ա էդքան վատ ձեզ մօտ, ինչո՞վ օգնենք։ մարդիկ էլ ասում են՝ փող չունենք, դրանից ա տէնց։ այլմոլորակայիններն էլ ասում են՝ էս ի՞նչ տէնց ռեսուրս ա էդ փողը, կարո՞ղ ա ինչ֊որ տեղից գտնենք բերենք։ մարդիկ էլ ասում են՝ չէ, էդ մենք ենք տպում։ այլմոլորակայինները մտածում֊մտածում են, ու ջնջում են մարդկանց բանական կենդանիների ցանկից։
ռուսական ա, ու գուցէ ձախոտ էլ ա, զի յղում ա նրան թէ կապիտալիզմն ա տէնց համակարգ։
բայց ուզում եմ ասել էսպէս՝ տիեզերքում կայ ահռելի քանակի էներգիա։ արեւն էլ ա տալիս ահռելի քանակի էներգիա։
ու եթէ էդ էներգիան կոնուերտացնել դոլարի էսօրուայ կուրսով՝ կիլովատի համար՝ անպատկերացնելի գումարներ կը լինեն։
մենք ունենք ձրի էներգիա, որն ահաւոր շատ ա։
խնդիրն էն ա որ էդ էներգիան մենք կարողանում ենք օգտագործել միայն նրանից յետոյ որ այն որոշակի փոփոխութիւնների ա ենթարկւում մեզ մօտ, երկրում։ օրինակ՝ մենք կարող ենք ստանալ էլեկտրաէներգիա եւ սնել մեր տները՝ բայց առնուազն պէտք են արեւային էլեմենտներ, որ արտադրուած են էստեղ։ մենք կարող ենք խմել կաթ, կամ աւելի լաւ ա՝ դրանից ստացուած մածուն կամ կեֆիր, բայց կաթի համար մեզ պէտք ա կովը։ կովին պէտք ա խոտը։ եւ այլն։
փողն էլ աբստրակցիա ա էն ամէնի ինչ հնարաւոր ա ստեղծել երկրի վրայ։
ոչ մի այլմոլորակային չի կարող մեզ օգնել զի այն ինչ մեզ պէտք ա՝ ստեղծում ենք մենք, ու ստեղծում ենք էստեղ։
#տիեզերք #կատակ #կապիտալիզմ #մարդիկ #մոլորակ #անկապ
մարսի կամ լուսնի կայքին չես դիմի, եթէ html5 ա։
տիեզերքի հաղորդակարգը լինելու ա gemini֊ն, կամ նման մի բան։
#տիեզերք #համացանց
մարսի օնէքսից մի պատուիրէք՝ թանկ ա՝ https://www.youtube.com/watch?v=Us2Z-WC9rao
չոլ.us՝ https://www.youtube.com/watch?v=2WqJS8pMOwA
մեր կրօնական պաստառները, գոնէ, չեն խրախուսում մահանալ։ (((:
ամէնն ինչ ուզել էք իմանալ ֆաստ ֆուրյէ ալգորիթմի մասին, բայց վախեցել էք հարցնել՝ https://www.youtube.com/watch?v=nmgFG7PUHfo
#վիդեօ #քաղաք #տիեզերք
ասք բարադիութեան մասին
ուրեմն, շաթլի շարժիչները որ պատրաստում էին, հինգ հազար կմ պէտք ա գնացքով տեղափոխէին մինչեւ թռիչքի վայր։
մի անգամ գնացք ստուգողներից մէկը նկատում ա կարեւոր դետալի մէջ ճաք։ իր իսկ նկարագրութեամբ նկատել ա, զի եռակցման մաստագէտ էլ ա, ու նման բաներ աչքի են ընկնում։ նասա֊ն բաւական լաւ արձագանքեց, կանգնեցրեց գնացքը, դա բնաւ բարադի չէր, ու մինչեւ չմտածեցին ոնց նորոգել առանց բեռնաթափելու, չշարունակեցին։
շարժիչի մէջ չոր վառելիքն ա, ու եթէ վթար լինէր, մեծ հաւանականութեամբ այն կը բռնկուէր, ու եթէ դա լինէր բնակավայրին մօտ, մեծ պայթիւնից շէնքեր կը վնասուէին, նաեւ բնակչութիւնը պէտք կը լինէր էւակուացնել, նաեւ որովհետեւ վառելիքը տոքսիկ ա։
որպէս արդիւնք տեղափոխելու ընթացակարգը փոխեցին, նուազեցրին գնացքի արագութիւնը, ու յաճախ ստուգումներ սկսեցին իրականացնել։ մեկնաբանեցին, որ փաստօրէն, եղած գնացքները նման բեռի համար նախատեսուած չեն։
ինձ ապշեցնում ա այն, որ փաստօրէն էական էր անձը, էս մարդն էր որ ուշադիր էր, էս մարդն էր որ եռակցման հմտութիւններ ունէր։ բա եթէ էս մարդը չլինէ՞ր։
այլ պատմութիւն։ կոլամբիա սփէյս շաթլը կատարել էր առաջին շաթլի թռիչք 1981 թուին, իսկ 2003 թուին նոյն նաւը քանդուեց մթնոլորտ վերադարձի ժամանակ։ անձնակազմից ոչ մէկ կենդանի չմնաց։ նասան կանգնեցրեց շաթլների ծրագիրը մինչեւ պարզ չդառնայ ինչն էր վթարի պատճառը։ դա նաեւ վնասեց մտկ֊ի կառուցմանը, որը հետաձգեց գործարկումը երկուս ու կէս տարով։ շաթլն էր լաւ բեռնափոխադրիչ, եւ առանց շաթլ մտկ֊ն չէր լինի կառուցել։
բեկորները սփռուել էին 5000 կմ տարածութեան վրայ, եւ նասայի հետազօտողները հաւաքել են մնացորդները, որ փորձեն հասկանալ ինչ ա կատարուել։ ակնյայտ դարձաւ որ թեւերից մէկը վնասուած էր, եւ չդիմացաւ մթնոլորտ մտնելու ծանրաբեռնուածութեանը։
դիտեցին նաեւ թռիչքի տեսանիւթը, ՈՐԻ ՎՐԱՅ ԵՐԵՒՈՒՄ Ա ՈՐ ԹՌՆԵԼԻՍ ԲԵԿՈՐ Ա ՊՈԿՈՒԵԼ ՀՐԹԻՌՆԵՐԻ ՎԱՌԵԼԻՔԻ ԲԱԿԻՑ ՈՒ ԿՊԵԼ Ա ԹԵՒԻՆ։
եթէ յիշում էք, շաթլը ինքը կպած ա լինում մեծ վառելիքի բակին, իսկ կողքից երկու շարժիչներն են որ ամէնը օդ են բարձրացնում։ այդ բակը դրսից պատուած ա յատուկ ջերմամեկուսացնող փրփուրով։ թռիչքի ժամանակ փրփուրից մանր կտորիկներ էին պոկւում միշտ, դրանց կատակով անուանում էին պոպկոռն։ էս անգամ մեծ կտոր պոկուեց, եւ կպաւ թեւին։
տեսանիւթի վրայ դա երեւում ա։ թռիչքից յետոյ մարդիկ հաստատ պէտք ա նայէին էդ տեսանիւթերը, բա էլ ինչի՞ են նկարում։ պիտի իմանային որ մի բան եղել ա, ու օրինակ, տիեզերագնացներին առաջարկէին դուրս գալ, շրջել շաթլի շուրջը, նայել ի՞նչ ա եղել։ եթէ այդ բարադի վերաբերմունքը չլինէր, եօթ հոգու կեանք կը փրկին, դէ եւ շաթլը, բնականաբար։
իհարկէ, սա համեմատելի չի սովետա֊ռուսական բարադիութեան հետ, ուր երկրի ամբողջ բիւջէն դրել էին «բուրան» ծրագրի մէջ, իսկ յետոյ բուրանը ոչնչանում ա որովհետեւ անգարը փլւում ա տիեզերանաւի վրայ։
բայց բարադիութիւնն ամենուր ա, զուտ տարբեր չափերի։
երբեք պէտք չի թերագնահատել մարդկային բարադիութիւնը։
ու տէնց։
#տիեզերք #բարադի #պատմութիւն #շաթլ #չգիտեմ
ինքը շատ լաւ ա պատմում մտկ֊ի մասին՝
https://www.youtube.com/watch?v=XkM_04Ch76E
սա հատուած ա, բայց ինձ թւում ա ես վիդեօ եմ տեսել, ուր ամէնի մի կտորով էր։
#տիեզերք #մտկ #հաւէս
այն որ մենք վոյաջերով ուղարկել ենք մեր մասին պատմող նիւթեր՝ նրանից ա որ մենք մեր մասին պատմող կենդանիներ ենք։
մեր կենսաբանութիւնից ա, ըստ երեւոյթին որ ոչ միայն մեր քայլերով ու պատմութիւններով իրականում ինքներս մեզ ենք նկարագրում, այլեւ նոյնիսկ տիեզերք ենք ուղարկում մեր մասին պատմութիւններ։
այլ կենդանու տեսակ լինէր, այլ կենսաբանութեամբ, գուցէ հակառակն անէր՝ կը փակէր մոլորակը էկրանով, որ յանկարծ չմատնեն իրենց ռադիօ եւ այլ ալիքներով։
#մարդիկ #վոյաջեր #տիեզերք #կենսաբանութիւն #անկապ
հետաքրքիր ա, ոնց ա տէնց ստացուել, որ տիեզերքում սփռած լիքը էներգիա արտադրող կայաններ կան։
ո՞ւմ համար են արտադրում էներգիան։
ոնց որ յատուկ ցանած լինեն, այն յոյսով որ գուցէ մի քանի տեղ կեանք առաջանայ ու սպառող լինի։
#տիեզերք #կեանք #էներգիա #աստղ
որ ասում են՝ կարո՞ղ ա վիրտուալ իրականութեան մէջ ենք ապրում՝ մտածում եմ՝ դէ նայած որը սահմանենք կարծական, կամ իրական։
օրինակ, այսօր մենք գիտենք որ ամենատակի շերտում ունենք դաշտեր։
մասնիկներն արդէն՝ այլ աբստրակցիայի շերտում են։
մենք ապրում ենք լրիւ այլ շերտում՝ ոնց որ qt֊ով գրած միջավայր, որից լիքը լէյերներ կան մինչեւ մեքենայական կոդ ու թուանշային դիզայն։
ու դէ մեզ համար սա իրական եւ կարեւոր ա՝ նոյն ձեւ, ինչպէս մարիօյի համար իր աշխարհն ա իրական՝ պիքսելէյթդ եւ երկչափանի, բայց միեւնոյն ա՝ կարեւոր, եւ իր աշխարհի շրջանակներում եթէ կպնի վնասող էակներին, կամ ընկնի փոսի մէջ՝ կը մեռնի։ ու դէ ունի էնքան կեանք։
իսկ մեր աբստրակցիայի շերտում՝ մեզ պէտք ա օրինակ տուն, որը հա, էլի դաշտեր են, բայց դէ էդ չի նշանակում որ պէտք չի։ ու եթէ ինչ֊որ գիշատիչ գայ ոտքդ բռնի՝ չես ասի՝ դաշտեր են՝ աւելի լաւ ա չբռնի։ զի մեր վերացարկման շերտում ա։
#իրականութիւն #դաշտեր #աբստրակցիա #վերացարկում #կեանք #տիեզերք #աշխարհ #ծրագրաւորում
այն ամէնը, ինչ ուզում էիք իմանալ տիեզերական զաւթիչների մասին։
#տիեզերք #տիեզերական զաւթիչ #ռետրո #պիքսելարտ #խաղ
խօսում էի մէկի հետ, ասում էր, որ իր համար աշխարհի կենտրոնը տեղափոխելի է։ ասենք այսօր այս ժամին աշխարհի կենտրոնն ընկերոջ ծնունդին է։ ու նա պէտք է այդ աշխարհի կենտրոնում լինի։ յետոյ աշխարհի կենտրոնը տեղափոխւում է էն փարթիի։ ու նա գնում է էն փարթին։
ես էլ մէջբերեցի ջենթլի, ուր ասում է, որ ամէն կէտը աշխարհի տիեզերքի կենտրոնն է։
ու ասացի որ իմ կարծիքով կենտրոնն այն է, կարեւորն այն է, որը դու ես համարում կարեւոր։ եթէ փարթին է՝ ապա փարթին է։ եթէ էս սրճարանն է՝ ապա էս։ եթէ էս համայնքն է՝ ապա էս։ ըստ որում դու կարող ես լինել միաժամանակ տարբեր կենտրոններում՝ օրինակ այս ու այն համայնքների չաթերում։ բայց ընդհանուր առմամբ դու ես որոշում որն է կենտրոնը քո համար, քանի որ կենտրոնն էլ է յարաբերական։ ու ոչ օբյեկտիւ։ այլ սուբյեկտիւ։ #տիեզերք #կենտրոն
ես բացայայտել եմ տիեզերք բառը որտեղից է՝ տ֊ն ժխտում է, այսինքն՝ եզր չունեցող։
նաեւ որտեղից է մոլորակ բառը՝ մոլորուելու մասին է, մոլորակների շարժումները հասկանալու հետ է կապուած։ երբ մարդիկ երկնակամարի քարտէզներ են փորձել ստեղծել, ու նշում էին նոյն մոլորակը որտեղ է յայտնւում ժամանակի ընթացքում՝ ի տարբերութիւն աստղերի, բաւական անկանոն, անկապ, կամ այլ խօսքով՝ մոլորուած հետագիծ էր ստացւում։
ու տենց։ #հայերէն #տիեզերք #մոլորակ
ինչո՞ւ պայթեց Արիան֊5֊ը։
https://habrahabr.ru/company/pvs-studio/blog/306748/
#ադա #ծրագրաւորում #արիան #արիան-5 #տիեզերք
(:
գառնուց տեղափոխել են նորք։
#տիեզերք #թանգարան #երեւան
https://www.youtube.com/watch?v=HwBmPiOmEGQ
գիտէ՞ք ինչո՞ւ է ՀԷԼ֊ը ասում՝ «affirmative, Dave»։ Ահա թէ ինչու։ նաեւ ՆԱՏՕ֊ի ֆոնետիկ այբուբենում է օգտագործւում։ ահա։
#լեզու #ձայն #հաղորդակցութիւն #հէլ֊9000 #զրոյց #տեսանիւթ #գիտաֆանտաստիկա #հատուած #կինո #շարժապատկեր #ֆանտաստիկա #նատօ #այբուբեն #խօսք #տիեզերք
ասում է՝ «դէ որովհետեւ ես խաղում եմ իմ կանոններով, իսկ այս տիեզերքում այլ կանոններ են գործում» #չաթ #տիեզերք #խաղ
ես ինձ այնքան լաւ էի զգում, որ միշտ առցանց եմ։ ասենք նոյնիսկ դիւրակիր ինտերնետ էի օգտագործում, որ միշտ առցանց լինեմ։ բայց նկատում եմ, որ եթէ ինձ գրում են, ապա ինչ֊որ բան է պէտք ինձնից։ պարզապէս չաթուելու համար ոչ ոք չի գրի։ նկատի չունեմ դատարկ, նկատի ունեմ՝ մի բանի մասին խօսենք, քննարկենք, կիսուենք մտքերով։ այդքա՜ն բան կայ խօսելու։ չէ, կը գրեն, եթէ պէտք է խորհուրդ, կամ փորձով կիսուել, կամ բան է պէտք անեմ, ու պոչը կը քաշեն։ տենց համ միակողմանի է, համ օգտագործուած ես քեզ զգում։
հիմա մտածում եմ, որ ի՞նչ եմ ես առցանց լինում։ միայն աւելի վատ է դրանից։ վաղուց միայն վայֆայներով եմ, բայց դա էլ է անիմաստ։
թւում է, թէ երեւանը փոքր քաղաք է, ու մենք բոլորս իրար հետ քնել ենք գիտենք, բայց իրականում, իմ Երեւանը ահաւոր դատարկ է։ Իմ մոլորակն էլ է դատարկ։
Ես շփուել եմ եւ Եւրոպացիների, եւ Թիֆլիսցիների հետ, իրենց համար իմ ուրախութիւնը մէկ է, իմ վախը՝ անկապ է, իսկ իմ ցաւը՝ հեչ է։ Իրենք իրենցն ունեն։ Չեն կարող հասկանալ ինձ, ընկալել ինձ։ Դա այն պուլպուլակ իմացողի մասին է, որ Արեգն ասում էր, ու իրականում, հեչ էլ պուլպուլակի մասին չէ։ Ինձ տեղացին աւելի մօտ է։ Իսկ տեղացիների հետ էլ չեմ շփւում։ ։Ճ
իմ սիրած սրճարանը, երբ մտնում եմ՝ դատարկ է։ լուրջ։ մարդ չի լինում։ կամ եթէ լինում են, աւելի լաւ է չլինէին։ բայց կողքի փաբում տեղ չեն անում, դուրս են թափւում պարբերաբար, այնքան շատ են։ փաբի տերն էլ շատ լաւ տղայ է, ֆրինեթից գիտեմ նրան, միշտ ասում է մտիր, բան։ ահա։ ես կը մտնէի, բայց երեւանում չկան չծխած փաբեր։ (ի դէպ փաբը՝ փաբլիկ բառից է, քանի որ հասարակական տեղ է)։
իմ սիրած տեքնոլոգիայով նախագծուած չաթում՝ դատարկ է, նոյնիսկ ասենք սփիւռքի այլ հանգոյցներից, եւրոպայից մարդ չկայ առցանց։ մէկն է՝ դեւելոփերը Աւստրիայից, ով սփիւռքը ջաբերին է կպցրել։ իրար նայում ենք, որ կանաչ ենք, ահա։
իհարկէ, եթէ գնամ այրիշ, կամ մտնեմ դիմագրքի չաթ, ինձ կը գրեն։ (ես տը չեմ գրում ոչ մէկին, սպասում եմ, որ ինձ գրեն), բայց ինձ պէ՞տք է այն մարդը ով ինձ դիմագրքով է գրելու։ ի՞նչ խօսեմ իր հետ։ ես դիմագիրք սփիւռքից գրուածքներ եմ ուղարկում, հեռարձակում։ մթոմ, եթէ թումբլր ուղարկում եմ, ինչո՞ւ այնտեղ չʼուղարկեմ, թող տեսնեն։
ջիթոքում՝ գուգլի շնորհիւ ահագին մարդ կար։ ինքը ջաբեր էր, կարելի է առանց գուգլի հաշւի իրենց հետ չաթուել։
մի քանի հաւէս մարդու հետ ԿՄ֊ով էի ծանօթացել, չաթւում էինք։ ահագին լաւ միջաւայր էր, ստիպում էր մարդիկ գրեն, ու չէր սահմանափակում՝ եւ ռսս, եւ օփենայդի ունի։ յետոյ մի պահ մտածեցի, բա ինչո՞ւ վաղուց չեմ խօսել։ պարզուեց՝ դիմագիրք են բոլորը գնացել, ու սքայփ, այնտեղի չաթերը։ իսկ ջիթոք, որ ջաբերին կպնում էր, այլեւս չեն մտնում։ ահա թէ ինչ։
նոյնիսկ մասնագիտական համայնքներում՝ իմ համար ամենահետաքրքիր թեմայով չաթում տաս հոգի երբեք չի հաւաքւում։ իսկ թեման մեծ է, այդ պատճառով այդ մի քանի հոգին թեմայի առանձին ու չհամընկնող մասերով են հետաքրքրւում։ ։Ճ ու այդպէս, մէկը անյքան չգնահատուած էր զգում, որ իր տարիների գործը ոչ մէկին առանձնապէս չհետաքրքրեց, որ գնաց կորաւ, այլեւս չի երեւում։ բայց գժանոց գործ էր արել։
փոքր համայնքներում բարդ է, փաստօրէն։ հեչ էլ նախանձելու չէ։
մնում է իմաստ գտնել այս վիճակի մէջ, ասենք որ պուտինը ինքնաիզոլացման է գնում, ասում է որ սանկցիաներ է կիրառում եւրոպայի դէմ, իսկ ես ասենք, իմ իզոլացումը ոչ մի ձեւ չեմ օգտագործում, նոյնիսկ ափսոս է։
պէտք է ինչ֊որ բանի դէմ պրոտեստել։ մնում է լաւ բան մտածել։ ասենք ես դէմ եմ յանցաւոր վարչակարգին, կոռուպցիային… չէ, դա կարող է փոխուել, պէտք է աւելի կայուն բան մտածել․ ասենք նիւթոնեան ֆիզիկան։ իներցիայի օրէնքը դուրս չի գալիս։ քիչ է չենք կարողանում բացատրել, մի հատ էլ ենթակւում ենք։ ահա։ ինչո՞ւ պիտի ենթարկուենք մեզ համար անհասկանալի օրէնքներին։ ահա։։Ճ
այս քանի օրը՝ http://www.timeanddate.com/astronomy/meteor-shower/perseid.html
#պերսեիդներ #աստղաթափ #տիեզերք #աստղեր #երկինք
արդյո՞ք բանական կյանքը միշտ ու ամենուր այսպես է առաջանում։
առաջանում է ամենազզվելի էակների մոտ։ ասենք ոչ թե խաղաղ խոտակերների, ոչ թե ծառերի, այլ նրանց մոտ, ով ապրում է ուրիշների հաշվին, ով թալանում է, գողանում է ուրիշների ամեն ինչը՝ բնակավայրը, ուտելիքը, ջուրը, եւ իհարկե կյանքը։ ինչի՞ համար։ էներգիա արագ հայթհայթելու։
ու արդյքո՞ք պետք է այդպես միայն բանական դառնան, հազարավոր տարիներ անցնեն, ու նոր միայն նրանցից ոմանք զգան, ինչ անկապ բան է տեղի ունենում։ ու փորձեն դուրս լինել դրանից․ ասենք, վեգի դառնան, կամ բարձրաձայնեն կենդանիների կամ անտառների խնդիրները։ որ իրենց մասին լավագույն դեպքում քմծիծաղով խոսեն։
ինչպե՞ս է քենդանիների մոտ, երբ մեկը քեզ կծում է, պտտվում ես, խայթում ես։ առանց մտածելու։ նույնիսկ մեր հոգեբաններն են գրում՝ ագրեսիան դա նորմալ երեւույթ է, ինքնապաշտպանական, առանց դրա մենք չենք կարող, դա մեր բանականության հիմքում է։
գրողը տանի, ես չեմ ուզում դա իմ բանականության հիմքը լինի, ես չեմ ուզում, երբ ինձ կծում են, հետ կծել։
հետո էլ զարմանում ենք, որ մենք չենք կարողանում առանց սահմանների ապրել։ իհարկե չենք կարողանում, քանի որ մեկ է մեկը մյուսին ճնշելու է, դիսկրիմինացիայի է ենթարկելու։ ինչի համար ասես՝ եթե ազգությունները չլինեին(չնայած մեկ է կլինեին) ապա մի այլ հատկանիշ կընտրվեր։
կյանքը պրիմիտիվ է ու մանիպուլատիվ։
երբ թռչունները իրար կտուցահարում են, կամ գույնզգույն փետուրներ են աճեցնում տպավորություն գործելու, ապշեցնելու համար։
արդյո՞ք դա ազատ ընտրության մասին է։
արդյո՞ք գովազդն է ազատ ընտրության մասին։ դա էլ է չէ՞ մանիպուլյացիա։
ես ատում եմ գովազդը։ ես զզվում եմ մարկետինգից։ ես ատում եմ մանիպուլյացիաները, ու միեւնույն ժամանակ ես չեմ կարող ատել այդ գույնզգույն փետուրներով թռչուններին, քանի որ իրենք մեղավոր չեն, որ իրենք այդ մանիպուլյատիվ կապիտալիստական աշխարհում են ապրում, ու չեն կարող, ունակ չեն, ոչ գիտակցել, ոչ փոփոխություն անել։
բայց այդ նույն փետուրներին նայելով, ես հիշում եմ գովազդը, ես հիշում եմ ինչպես են ռուսաստանում ճզմում արցունքներ, ոտնակելով նոստալգիայի կոշտուկը, ես հիշում եմ ինչպես են մարդիկ իրար կպցնում։ ինչպես են ցույց տալիս որ «լավն են»։
բնական է, որ ես լավ հասկանում եմ նրենց, ով փորձում է միս չուտել, բնական է, որ ես անտարբեր չեմ կենդանիների խնդիրներին, ու բնական է, որ ես ուզում եմ այդ խաղերից դուրս լինել։
ես նույնիսկ չեմ սիրում, երբ «կրեածիվ» բառն են օգտագործում, քանի որ այն հիմնականում օգտագործում են կամ «կրեածիվ» գովազգ/մարկետինգ անելու մասին, կամ էլ, կպցնելիս «կրեածիվ» մոտեցում դրսեվորելու մասին։
հնարավոր չէ նույնիսկ գնալ մի տեղ ու հանգիստ հաց ուտել՝ անպայման կողքի սեղանի մոտ կլինեն իրենք, ով տպավորություն են գործում միմյանց վրա իրենց «փետուրներով»։
հնարավոր չէ համացանց մտնել՝ կրկին դրանք, տեսեք ինչ լավն են։
ու այդ ապշեցնելը նույնիսկ կյանքի ոճ է դառնում։ աննկատ է կատարվում։ մարդիկ պարզապես այդպես են ապրում։ այլ կերպ չեն կարողանում։ ու չկա մեկը քաշի թեւքից, ասի մի հատ քեզ նայի, այ կապիկ։ ինչի՞ ես դու էդքան կապիկ։ ինչի՞ չես կարող մարդ լինել առանց կապիկ լինելու։
արդյո՞ք պետք է գողանանք ուրիշներից, որ ապրենք։
արդյո՞ք մեզ այդքան պետք է շոյանք որ մենք իմանանք, որ կենդանի ենք։
արդյո՞ք պետք է ապշեցնենք, որ բազմանանք։
արդյո՞ք չկա բանական կյանքի առաջացման այլ եղանակ, առանց տենց ցածր լինելու՞։
ինչի՞ մարդիկ չեն կարող լինել անկեղծ։ ինչի՞ են կպցնում իրար ու այդքան իջնում։
հա, պարզ է, շփվելու կարիք կա։ բայց ո՞ւմ հետ։ ում որ ապշեցրի՞ր։ բնականաբար, ժամանակավոր, ինչպես խցիկի բռնկիչն է ապշեցնում, ու որոշ ժամանակ էլ բան չես տեսնում։
ինչի՞ պարզապես չեն ծանոթանում ու շփվում։ ինչի՞ չեն ասում — ըհը, սենցն եմ, այսպիսի «վատ» ու «լավ» հատկություններով, այդպիսի վախերով ու ցանկություններով։ ինչ կա սա է։
չեք հավանում, ուրեմն պետք էլ չէ հավանեք։
չեք շփվում, ապա պետք էլ չէ, որ շփվեք։
չեք կարդում ինձ, ուրեմն պետք էլ չէ որ դուք կարդաք։
այդ պատճառով էլ ֆբ֊ում ձեր աչքը չեմ խցկում։ ինձ ֆբ֊ի հղումներով եկածները պետք չեն։ որ գան, անմիջապես մի հիմարություն դուրս կտան, որ տխրեմ։
ինչի՞ս է պետք։
ես էս տիպի կյանքի կանոններից դուրս եմ ուզում լինել։
ես չեմ ուզում «կրեածիվ» լինել, քանի որ դա ցածր է։
ես չեմ ուզում նվեր անել, քանի որ դա մանիպուլատիվ է։ ես չեմ ուզում ասել, տես ես ինչ լավն եմ, ես ի՜նչ նվեր արի։ թեկուզ դա լինի մի հատ տպած լուսանկար։
ես չեմ ուզում նվեր ստանալ, քանի որ այդպես ազնիվ է։
ես չեմ ուզում լավություն անել, քանի որ դա ինքնագովազդի ձեւ է լինում հաճախ։
ես չեմ ուզում գովազդի ու մանիպուլացիաների մեջ ներգրաված լինել։
ու քանի որ այլապես ոչ ոք չի խաղում, ինձ կմնա ատել բոլոր մարդկանց, քանի որ իրենք չեն կարողանում դուրս լինել այդ հետամնաց կենդանական ռեֆլեքսներից ու խաղերից։ Քանի որ անկեղծությունը մարդկանց հետ չի աշխատում։ Իրենց պետք են մանիպուլյացիաներ։
— Մանիպուլացրեք ինձ ձեր ուշադրությամբ — ուզում են իրենք— ձեր շոյանքով, ձեր փետուրներով, ձեր ստատուսներով, ձեր կարեւոր լինելով… որ մենք հիանանք ու սպառենք, ու մոտիկ լինենք աստԽին։
ես տենց չեմ խաղում։
ու տենց
ես տենց չեմ խաղում՝ http://norayr.arnet.am/weblog/2013/09/15/ասք-բանական-կյանքի-ու-չխաղալու-մասին/
#ասք #բանականություն #սեքս #կենդանիներ #կյանք #տիեզերք #ամենը #42 #գովազդ #մարկետինգ #կապիտալիզմ
Անն Դրույանը և Կարլ Սագանը
http://en.wikipedia.org/wiki/Ann_Druyan
http://hy.wikipedia.org/wiki/Կարլ_Սագան
Ձեր խոնարհ ծառան, էպիստոլար մոծիվներով, հատուկ գիշերային նորությունների համար
ու տենց