2021-11-20-7202932

ասք բարադիութեան մասին

ուրեմն, շաթլի շարժիչները որ պատրաստում էին, հինգ հազար կմ պէտք ա գնացքով տեղափոխէին մինչեւ թռիչքի վայր։

մի անգամ գնացք ստուգողներից մէկը նկատում ա կարեւոր դետալի մէջ ճաք։ իր իսկ նկարագրութեամբ նկատել ա, զի եռակցման մաստագէտ էլ ա, ու նման բաներ աչքի են ընկնում։ նասա֊ն բաւական լաւ արձագանքեց, կանգնեցրեց գնացքը, դա բնաւ բարադի չէր, ու մինչեւ չմտածեցին ոնց նորոգել առանց բեռնաթափելու, չշարունակեցին։

շարժիչի մէջ չոր վառելիքն ա, ու եթէ վթար լինէր, մեծ հաւանականութեամբ այն կը բռնկուէր, ու եթէ դա լինէր բնակավայրին մօտ, մեծ պայթիւնից շէնքեր կը վնասուէին, նաեւ բնակչութիւնը պէտք կը լինէր էւակուացնել, նաեւ որովհետեւ վառելիքը տոքսիկ ա։

որպէս արդիւնք տեղափոխելու ընթացակարգը փոխեցին, նուազեցրին գնացքի արագութիւնը, ու յաճախ ստուգումներ սկսեցին իրականացնել։ մեկնաբանեցին, որ փաստօրէն, եղած գնացքները նման բեռի համար նախատեսուած չեն։

ինձ ապշեցնում ա այն, որ փաստօրէն էական էր անձը, էս մարդն էր որ ուշադիր էր, էս մարդն էր որ եռակցման հմտութիւններ ունէր։ բա եթէ էս մարդը չլինէ՞ր։

այլ պատմութիւն։ կոլամբիա սփէյս շաթլը կատարել էր առաջին շաթլի թռիչք 1981 թուին, իսկ 2003 թուին նոյն նաւը քանդուեց մթնոլորտ վերադարձի ժամանակ։ անձնակազմից ոչ մէկ կենդանի չմնաց։ նասան կանգնեցրեց շաթլների ծրագիրը մինչեւ պարզ չդառնայ ինչն էր վթարի պատճառը։ դա նաեւ վնասեց մտկ֊ի կառուցմանը, որը հետաձգեց գործարկումը երկուս ու կէս տարով։ շաթլն էր լաւ բեռնափոխադրիչ, եւ առանց շաթլ մտկ֊ն չէր լինի կառուցել։

բեկորները սփռուել էին 5000 կմ տարածութեան վրայ, եւ նասայի հետազօտողները հաւաքել են մնացորդները, որ փորձեն հասկանալ ինչ ա կատարուել։ ակնյայտ դարձաւ որ թեւերից մէկը վնասուած էր, եւ չդիմացաւ մթնոլորտ մտնելու ծանրաբեռնուածութեանը։

դիտեցին նաեւ թռիչքի տեսանիւթը, ՈՐԻ ՎՐԱՅ ԵՐԵՒՈՒՄ Ա ՈՐ ԹՌՆԵԼԻՍ ԲԵԿՈՐ Ա ՊՈԿՈՒԵԼ ՀՐԹԻՌՆԵՐԻ ՎԱՌԵԼԻՔԻ ԲԱԿԻՑ ՈՒ ԿՊԵԼ Ա ԹԵՒԻՆ։

եթէ յիշում էք, շաթլը ինքը կպած ա լինում մեծ վառելիքի բակին, իսկ կողքից երկու շարժիչներն են որ ամէնը օդ են բարձրացնում։ այդ բակը դրսից պատուած ա յատուկ ջերմամեկուսացնող փրփուրով։ թռիչքի ժամանակ փրփուրից մանր կտորիկներ էին պոկւում միշտ, դրանց կատակով անուանում էին պոպկոռն։ էս անգամ մեծ կտոր պոկուեց, եւ կպաւ թեւին։

տեսանիւթի վրայ դա երեւում ա։ թռիչքից յետոյ մարդիկ հաստատ պէտք ա նայէին էդ տեսանիւթերը, բա էլ ինչի՞ են նկարում։ պիտի իմանային որ մի բան եղել ա, ու օրինակ, տիեզերագնացներին առաջարկէին դուրս գալ, շրջել շաթլի շուրջը, նայել ի՞նչ ա եղել։ եթէ այդ բարադի վերաբերմունքը չլինէր, եօթ հոգու կեանք կը փրկին, դէ եւ շաթլը, բնականաբար։

իհարկէ, սա համեմատելի չի սովետա֊ռուսական բարադիութեան հետ, ուր երկրի ամբողջ բիւջէն դրել էին «բուրան» ծրագրի մէջ, իսկ յետոյ բուրանը ոչնչանում ա որովհետեւ անգարը փլւում ա տիեզերանաւի վրայ։

բայց բարադիութիւնն ամենուր ա, զուտ տարբեր չափերի։

երբեք պէտք չի թերագնահատել մարդկային բարադիութիւնը։

ու տէնց։

#տիեզերք #բարադի #պատմութիւն #շաթլ #չգիտեմ

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ տիեզերք  բարադի  պատմութիւն  շաթլ  չգիտեմ