այն որ մենք վոյաջերով ուղարկել ենք մեր մասին պատմող նիւթեր՝ նրանից ա որ մենք մեր մասին պատմող կենդանիներ ենք։
մեր կենսաբանութիւնից ա, ըստ երեւոյթին որ ոչ միայն մեր քայլերով ու պատմութիւններով իրականում ինքներս մեզ ենք նկարագրում, այլեւ նոյնիսկ տիեզերք ենք ուղարկում մեր մասին պատմութիւններ։
այլ կենդանու տեսակ լինէր, այլ կենսաբանութեամբ, գուցէ հակառակն անէր՝ կը փակէր մոլորակը էկրանով, որ յանկարծ չմատնեն իրենց ռադիօ եւ այլ ալիքներով։
#մարդիկ #վոյաջեր #տիեզերք #կենսաբանութիւն #անկապ
իմակ եմ ստացել՝
տեսայ սփիւռքում վերջին գրառումդ
ու նայում էի այստեղ՝ տարբեր լեզուներով ի՛նչ ողջոյններ են ուղարկել, տես ինչքան տարբեր է։ օրինակ թուրքերը ողջունում են բոլոր թրքախօսներին (տիեզերական փանթուրքիզմ)
բոլորը ողջունում են մարդկութեան կամ իրենց ազգի անունից, իսկ շվեդերէնը պարզապէս ողջոյն է մէկ մարդու՝ ծրագրաւորողի անունից, նա թքած ունի մնացեալ մարդկութեան վրայ կամ չի ասոցացնում իրեն նրանց հետ ։Ճ
ճապոներէնը ասում է՝ բարև, ի՞նչ կայ ։Ճ
մէկ այլ լեզւում հարցնում են՝ ո՞նց էք, ճաշե՞լ էք ։Ճ
http://voyager.jpl.nasa.gov/spacecraft/greetings.html
#վոյաջեր
բոլոր անոնց որ կը գտնուին տիեզերքի միգամածութիւնէն անդին, ողջոյններ։
#վոյաջեր #հայերէն
ի դէպ, կարծես հասկացել եմ որտեղից է ծագել տիեզերք բառը՝ եզր չունեցող։ (: