էդ անէկդոտը գուցէ գիտէք, երբ այլմոլորակայինները գալիս են երկիր… ռուսական անէկդոտ ա, էդ պատճառով տեսնում են որ ամէնը վատ ա, ճանապարհները նորոգած չեն, տները հազիւ են կանգնած, էսա կը փլուեն, ասում են մարդկանց՝ էդ ինչի՞ ա էդքան վատ ձեզ մօտ, ինչո՞վ օգնենք։ մարդիկ էլ ասում են՝ փող չունենք, դրանից ա տէնց։ այլմոլորակայիններն էլ ասում են՝ էս ի՞նչ տէնց ռեսուրս ա էդ փողը, կարո՞ղ ա ինչ֊որ տեղից գտնենք բերենք։ մարդիկ էլ ասում են՝ չէ, էդ մենք ենք տպում։ այլմոլորակայինները մտածում֊մտածում են, ու ջնջում են մարդկանց բանական կենդանիների ցանկից։
ռուսական ա, ու գուցէ ձախոտ էլ ա, զի յղում ա նրան թէ կապիտալիզմն ա տէնց համակարգ։
բայց ուզում եմ ասել էսպէս՝ տիեզերքում կայ ահռելի քանակի էներգիա։ արեւն էլ ա տալիս ահռելի քանակի էներգիա։
ու եթէ էդ էներգիան կոնուերտացնել դոլարի էսօրուայ կուրսով՝ կիլովատի համար՝ անպատկերացնելի գումարներ կը լինեն։
մենք ունենք ձրի էներգիա, որն ահաւոր շատ ա։
խնդիրն էն ա որ էդ էներգիան մենք կարողանում ենք օգտագործել միայն նրանից յետոյ որ այն որոշակի փոփոխութիւնների ա ենթարկւում մեզ մօտ, երկրում։ օրինակ՝ մենք կարող ենք ստանալ էլեկտրաէներգիա եւ սնել մեր տները՝ բայց առնուազն պէտք են արեւային էլեմենտներ, որ արտադրուած են էստեղ։ մենք կարող ենք խմել կաթ, կամ աւելի լաւ ա՝ դրանից ստացուած մածուն կամ կեֆիր, բայց կաթի համար մեզ պէտք ա կովը։ կովին պէտք ա խոտը։ եւ այլն։
փողն էլ աբստրակցիա ա էն ամէնի ինչ հնարաւոր ա ստեղծել երկրի վրայ։
ոչ մի այլմոլորակային չի կարող մեզ օգնել զի այն ինչ մեզ պէտք ա՝ ստեղծում ենք մենք, ու ստեղծում ենք էստեղ։
#տիեզերք #կատակ #կապիտալիզմ #մարդիկ #մոլորակ #անկապ
երէկ պատմում էի որ 2015֊ին, երբ ղրիմն արդէն եղել էր, ու պատժամիջոցներ կային, պիտերում իրանց «նորմալոտ» մարդկանց հետ շփւում էի, բնաւ ոչ պուտինական, ու իրանք համ պուտինից էին դժգոհ, համ ղրիմը վերցնելուց։
բայց ո՞նց էին դժգոհ՝ տէնց կատակներ էին անում, ահագին թեթեւ էին տանում։ որ բացատրեմ ինչ ձեւ, ասացի, ոնց որ լինում ա մէկի երեխան այլ երեխայի ա ծեծում, ոնց որ գիտի նա որ լաւ չի արել, խօսացել էլ ա երեխու վրայ, բայց դէ թեթեւ ա տանում, զի իրա երեխուն չեն ծեծել, այլ հակառակը, կամ գուցէ կատակ անի այդ մասին։
#ղրիմ #2015 #պատերազմ #ռուսաստան #կատակ #էհ
շատ լաւ անեկդոտ եմ երէկ կարդացել այստեղ
մտածեցի թարգմանել՝
— հայրիկ, հերոսները լա՞ւն են թէ՞ վատը։ — նրանք տարբեր են լինում, որդիս։ կան լաւերը, կան վատերը, կան նէյտրալները։ — բա ո՞րն ա տարբերութիւնը։ — հմ, ինչպէ՞ս բացատրել… ահա, օրինակ, եթէ հերոսը բարի ա, ապա գնում ա անտառ եւ պայքարում ա աշխարհի չար ուժերի դէմ՝ ոչնչացնում ա տարբեր հրէշներին, դեւերին, բայց անկապ չէ՝ այլ բարի եւ լուսաւոր նպատակներով։ կը խփի մի քանի տասնեակ գոբլին կամ տրոլ՝ նշանակում ա լաւ գործ արեց։ — իսկ եթէ չա՞ր հերոս ա։ — չարը, բանականաբար, չար գործեր ա անում՝ գնում ա անտառ, եւ անխղճօրէն ոչնչացնում ամէն պատահած հրէշի՝ որպէսզի աւելացնի աշխարհի չարչարանքը, թափուած արիւնը, եւ ցաւը։ կը սպանի տանջելով մի քանի տասնեակ գոբլին ու տրոլ՝ ու աւելի ա ուժեղանում։ — հմ, հայրիկ, իսկ ապա ի՞նչ կասես նէյտրալ հերոսների մասին։ — դրանք գնում են անտառ եւ սպանում տարբեր հրէշների բացարձակապէս բնական բալանս պահելու համար։ որ տրոլները շատ չլինեն, որ գոբլինները շատ չլինեն։ — ապա ո՞րն ա այդ հերոսների տարբերութիւնը։ — մեզ համար, որդիս՝ ոչ մի տարբերութիւն։ մենք քեզ հետ տրոլներ ենք։
#կատակ #զրոյց #աշխարհ #հեքիաթ #ֆենտեզի #անեկդոտ #չար #բարի #չարիք #բարիք
#փայնֆոն #գաղտնիութիւն #էկրանահան #կատակ
ուղղագրութեան հետ կատակելու, իմ տպաւորութեամբ՝ ալիքներ են լինում։ երեւի այն ժամանակաշրջաններում, երբ նոր մարդկանց զանգուած սկսում ա առնչուել գրի հետ՝ այդ կատակների ալիքները վրայ են հասնում։
այսպէս էր, ըստ երեւոյթին այն ժամանակ, երբ ամերիկացիների մեծ զանգուած սկսեց գրել֊կարդալ, ու ի յայտ եկած մեմերի (որ էն ժամանակ դեռ այդպէս չէին անուանւում) միջից մեզ մնաց օկը։
ու այնպէս էր երեւի էն ժամանակ, երբ յայտնուեց ռուսերէնի «օլբանսկին»՝ կրկին, մի ժամանակաշրջանում, երբ ինտերնետը տարածուեց, շատ մարդ սկսեց գրել֊կարդալ, եւ անել սովորական սխալներ՝ ի դէպ կրկին՝ սխալների զգալի մասը կապուած էր նրա հետ, որ գրւում ա ոչ այնպէս, ինչպէս լսւում։
ու միայն հայերը որոշեցին կատակն օրինականացնել՝ առաջին ̶բ̶ո̶լ̶շ̶ե̶ւ̶ի̶կ̶ե̶ա̶ն̶ արդի ուղղագրութեամբ։
#ուղղագրութիւն #կատակ #օկ #պատմութիւն #լեզու
սոցիալիզմի հինգ հակասութիւնները՝
— ոչ մէկ չի աշխատում, բայց պլանները կատարուում են։ — պլանները կատարուում են, բայց խանութները դատարկ են։ — խանութները դատարկ են, բայց տներում ամէն ինչ կայ։ — տներում ամէն ինչ կայ, բայց բոլորը դժգոհ են։ — բոլորը դժգոհ են, բայց բոլորը կողմ են քուէրակում։
սովետի ժամանակուայ կատակ
#սովետ #խսհմ #սոցիալիզմ #քաղաքականութիւն #կատակ #պատմութիւն
սովետի կատակներից յիշեցի՝ ես իհարկէ ունեմ իմ տեսակէտը, բայց ես այն դատապարտում եմ ու դրան չեմ աջակցում ու չեմ սատարում։ #սովետ #կատակ
Հին խորհրդային կատակ՝
Ֆրանսուհին գալիս է սովետ, Մոսկուայով է ման գալիս, բաց մտոցի մէջ է ընկնում, վնասւում է։ Տանում են հիւանդանոց։ Որ ուշքի է գալիս, ասում է՝
— Գոնէ կարմիր դրօշակ կախէիք, զգոյշ լինէի։
Իրեն ասում են՝
— Օրիորդ, դուք որ սահմանն անցնում էիք, կարմիր դրօշ տեսե՞լ էք։
#կատակ #անեկդոտ #ֆրանսուհի #խսհմ #սսհմ #սովետ #դրօշ
մէկը հողաթափերով էր եկել, իրեն քոյրն ասում է՝
— գնա՛ տուն, կարգին կօշիկ հագիր, արի, այս հողաթափերով փախուստն հարմար չէ։
— ես որ գնամ տուն, էլ ինձ չեն թողնի դուրս գամ։
ասում եմ՝
— դէ գնա «ռոբերտո»֊ի վիտրինան ջարդիր, որն ուզում ես վերցրու։
հ․ գ․ նրանց համար ով կատակը չհասկացաւ։ ռոբերտոն ցուցարարներ չեն կողոպտել, դա իշխանական բեմադրութիւն էր, փրուֆլինկ։
#electricyerevan #կատակ
ստեղ գրեմ թէ չէ մոռանալու եմ։ #ասում_է
արաբը բակում խալին է ծեծում, հրէան անցնելիս հարցնում է՝
— ի՞նչ, խոդ չի ընկնո՞ւմ։
#կատակ #տրոլինգ #խալի #հրէա #արաբ #պատմութիւն