շատ լաւ անեկդոտ եմ երէկ կարդացել այստեղ
մտածեցի թարգմանել՝
— հայրիկ, հերոսները լա՞ւն են թէ՞ վատը։ — նրանք տարբեր են լինում, որդիս։ կան լաւերը, կան վատերը, կան նէյտրալները։ — բա ո՞րն ա տարբերութիւնը։ — հմ, ինչպէ՞ս բացատրել… ահա, օրինակ, եթէ հերոսը բարի ա, ապա գնում ա անտառ եւ պայքարում ա աշխարհի չար ուժերի դէմ՝ ոչնչացնում ա տարբեր հրէշներին, դեւերին, բայց անկապ չէ՝ այլ բարի եւ լուսաւոր նպատակներով։ կը խփի մի քանի տասնեակ գոբլին կամ տրոլ՝ նշանակում ա լաւ գործ արեց։ — իսկ եթէ չա՞ր հերոս ա։ — չարը, բանականաբար, չար գործեր ա անում՝ գնում ա անտառ, եւ անխղճօրէն ոչնչացնում ամէն պատահած հրէշի՝ որպէսզի աւելացնի աշխարհի չարչարանքը, թափուած արիւնը, եւ ցաւը։ կը սպանի տանջելով մի քանի տասնեակ գոբլին ու տրոլ՝ ու աւելի ա ուժեղանում։ — հմ, հայրիկ, իսկ ապա ի՞նչ կասես նէյտրալ հերոսների մասին։ — դրանք գնում են անտառ եւ սպանում տարբեր հրէշների բացարձակապէս բնական բալանս պահելու համար։ որ տրոլները շատ չլինեն, որ գոբլինները շատ չլինեն։ — ապա ո՞րն ա այդ հերոսների տարբերութիւնը։ — մեզ համար, որդիս՝ ոչ մի տարբերութիւն։ մենք քեզ հետ տրոլներ ենք։
#կատակ #զրոյց #աշխարհ #հեքիաթ #ֆենտեզի #անեկդոտ #չար #բարի #չարիք #բարիք
Հին խորհրդային կատակ՝
Ֆրանսուհին գալիս է սովետ, Մոսկուայով է ման գալիս, բաց մտոցի մէջ է ընկնում, վնասւում է։ Տանում են հիւանդանոց։ Որ ուշքի է գալիս, ասում է՝
— Գոնէ կարմիր դրօշակ կախէիք, զգոյշ լինէի։
Իրեն ասում են՝
— Օրիորդ, դուք որ սահմանն անցնում էիք, կարմիր դրօշ տեսե՞լ էք։
#կատակ #անեկդոտ #ֆրանսուհի #խսհմ #սսհմ #սովետ #դրօշ
Ուրեմն #Շերլոք Հոլմսն ու Ուաթսոնը օդապարիկով թռչում են, քամին անկապ տեղ է տանում, ջիպիէս էլ չունեն, չգիտեն ուր են։ Տեսնեն, տակից մարդ է անցնում, Ուաթսոնը նրան բղավում հարցնում է՝
֊ մենք ո՞րտեղ ենք։
֊ օդապարիկի մեջ ֊ պատասխանում է մարդը։
֊ ծրագրավորող է ֊ ասաց Հոլմսը
֊ հմ՞
֊ որովհետեւ լրիվ ճիշտ պատասխան տվեց, ու լրիվ անիմաստ։
ու տենց