դուբնովի յօդուածը այն մասին, ինչու #electricyerevan ֊ը չի «քաղաքականացուելու» եւ «մայդանանալու»։
ուզում եմ ասել երկու բան․
— դա բնաւ էլ զարմանալի չէ, որ ռուսական զլմ֊ները electricyerevan֊ը ընկալեցին որպէս հակառուսական շարժում։
— եօթ դրամը ընդամէնը մասնաւոր դէպք է։
սկսենք առաջինից․ որովհետեւ իրենք՝ ռուսները գիտեն, որ այդ դէպքը հայ֊ռուսական բարեկամութեան մտերմութեան հետեւանքներից մէկն է։ դա մենք ենք, որ, գուցէ միշտ չենք տեսնում պատճառա֊հետեւանքային կապը։
մեզ զուտ թանկացո՞ւմն է տխրեցնում, թէ՞ կապ ունի այն կոռուպցիոն գործընթացը, որի հետեւանքն է այդ թանկացումը։
երբ գտնւում ես ոչ ժողովրդավարական երկրի «ազդեցութեան գօտում», նշանակում է, որ ժողովրդավարութիւնը քո մօտ թուլանում է, նշանակում է կոռուպցիան քո մօտ ուժեղանում է։
եթէ եօթ դրամն է, ապա ուրեմն մենք միայն այս եօթ դրամի հետ չենք օկ, բայց մնացած անկախութեան եւ ժողովրդավարութեան թուլացման, իսկ կոռուպցիայի ու գաղութացման հզօրանալու գործընթացների հետ օկ ենք։
եօթ դրամը ընդամէնը մասնաւոր դէպք է, որը շատ երեւացող է։
իսկ այսօր իրենց պէտք է բարեկա՞մ հայաստան թէ՞ կախեալ հայաստան
իրենք 2008֊ին աջակցե՞լ են սս֊ի իշխանութիւն իւրացնելուն։ հաւանաբար՝ այդ մասին կարելի է դատել իրենց զլմ֊ներից։ չէ՞ որ լտպ֊ն իր ելոյթներում բազմիցս նշել էր, որ հայաստանը պէտք է բարեկամական յարաբերութիւններ ունենայ ռդ֊ի հետ։
այնպէս որ այո, սա անկախութեան մասին է։ ոչ թէ եօթ դրամի։ դա ռդ֊ում անմիջապէս զգացին։ անկախութիւնը պակաս՝ դրսի ազդեցութիւնը ուժեղ, եւ հակառակը։ այսօր փտացնող դրսի ազդեցութիւնը ո՞ւմն է՝ ռուսաստանինը։ ապա իրենք հասկանում են, որ սա եօթ դրամի մասին չէ, այլ նրա, որ մենք իրենց ազդեցութեան գօտուց եկած «վարակներից» շատ գոհ չենք։
հիմա այն հարցի մասին՝ իրե՞նք են ազդում, թէ՞ մենք այնքան էլ անկախ չենք։ ասում են՝ «եթէ» մեր իշխանութիւններն աւելի անկախ լինէին։ այո, առանցքային բառը՝ եթէ։
ես հակուած եմ մտածել, որ երկուսն էլ է․ եւ իրենք են ազդում, եւ մենք ոչ այնքան անկախ ենք։ մէկը միւսից բխում է, մէկը միւսի հետ կապի մէջ է։ արդե՞օք կարելի է մէկը դիտարկել առանց միւսի։
ընդհանուր առմամբ, ինձ հետաքրքրում է․ դիցուք եօթ դրամը ստանում էք, գնալո՞ւ էք տո՞ւն ձեզնից գո՞հ։ լաւ, այս անգամ, այս գրպանից այս փողը չհանեցին։ իսկ յետո՞յ։
ու տենց
չդիմացայ ես, այսօրուայ նկարները լցրեցի, ահա՝
մէկը հողաթափերով էր եկել, իրեն քոյրն ասում է՝
— գնա՛ տուն, կարգին կօշիկ հագիր, արի, այս հողաթափերով փախուստն հարմար չէ։
— ես որ գնամ տուն, էլ ինձ չեն թողնի դուրս գամ։
ասում եմ՝
— դէ գնա «ռոբերտո»֊ի վիտրինան ջարդիր, որն ուզում ես վերցրու։
հ․ գ․ նրանց համար ով կատակը չհասկացաւ։ ռոբերտոն ցուցարարներ չեն կողոպտել, դա իշխանական բեմադրութիւն էր, փրուֆլինկ։
#electricyerevan #կատակ
չդիմացայ, այսօրուայ նկարները լցրեցի։
#electricyerevan #լուսանկարներ #երեւան #հաւաք #բաղրամեան #փողոց #մարդիկ
կտուր էի փնտրում, լրիւ կողպէքներով են։ #electricyerevan
ցրելուն սպասելիս։
#electricyerevan
տէրտէրները թռան։ #electricyerevan
տղաներ են, փաթաթւում են ծածկոցներով որ քնեն․
— դու ջոգի՞ր որ բոմժերը նորմալ ազգ են։
#զրոյց #electricyerevan
ուզում եմ ասել, այս քաղաքականը, որ ձեզ այստեղ ու այստեղ բացատրում են, որ, դուք, այո, քաղաքականցնում էք ու լաւ էք անում, քանի որ պէտք է չգիտեմ ինչպէս այլասերուել որ քաղաքական չստացուի, թւում է երբեմն վեհ, հեքիաթային, երբեմն էլ կեղտոտ, բայց իրականում ոչ մէկն է ոչ միւսը։ պարզապէս կենցաղային է, առօրեայ գործընթաց է։
այս ցոյցերն ինձ համար «տօն, որը միշտ քեզ հետ է» հեգնական պիտակով են։ մարդիկ, ով առաջին անգամ են ինչ֊որ բան անում՝ շատ ոգեւորւում են։ ասենք՝ առաջին անգամ գնացել է քաղաքից դուրս, կամ հակառակը՝ քաղաք։ ամէն ինչ նոր է, էնդորֆիններ, ու էլ ինչ ասես չի արտադրւում։
բայց իրականում, քաղաքական պայքարը, եւ քաղաքականութիւնը ինքնին, ահաւոր կենցաղային եւ առօրեայ գործընթաց է։ աւելին, ասեմ, որ այն պարտաւորութիւն է, եւ պատասխանատւութիւն։
լտպ֊ն որ ասում էր «ախոռներ մաքրելու» մասին, շատ մօտ էր ձեւակերպել, երեւի գիտէր ինչ էր ասում։
իրականում, ցոյցի գնալը՝ տուն հաւաքելու պէս մի բան է։ ինչի, ո՞վ է սիրում տուն հաւաքել։ ես դրա տեղը, այսօր ուզում եմ գնալ գրադարան, կամ ասենք, կարդալ մի բան, պտտուել համացանցով, կամ պարզապէս զբօսնել։
բայց չէ՝ պէտք է հաւաքել։ հիմա կամ պիտի թողնեմ, կամ էլ աւելի է վատանալու։
նոյնն էլ, եթէ ասենք քեզ իզուր տեղը տուգանել են, ու պիտի գնաս, իրաւունքներդ պաշտպանես դատարանում։ ո՞վ հաւէս ունի։ կենցաղային, զզուելի գործ է։ սա էլ ձեզ արտաքին քաղաքական գործընթացի զուգահեռ։
քաղաքականութեանը որտեղից էլ չմասնակցես՝ կենցաղ է։ կենցաղի մէջ էլ, իհարկէ, կարելի է հաւէս բան գտնել, դա այլ հարց է։
այդ քաղաքական գործընթացներն էլ նոյն բանն են՝ պիտի գնաս այդ ցոյցին ցցուես, քանի որ չանես — աւելի վատ է լինելու։ ու իմանաս որ այո, գուցէ քո փայ բռնութիւնն էլ ստանաս։
պարտաւորութիւն է՝ քանի որ դու չանես, ո՞վ անի։ քանի որ կարող է հաւէս չունես դրա։ դա հիմա, առաջին անգամ է ձեզ համար, հաւէս է թւում։ իսկ իրականում՝ էէէէ, էլի պիտի գնա՞մ, գրողը տանի, ինչի՞, բան ու գործ չունե՞մ։ բայց դէ այո, պիտի գնաս, գրողը տանի։ այո։ ու ասենք աշխատանքից յետոյ գնում ես այլ աշխատանքի, որն արդեն բնական է չի վճարւում՝ պարտաւորութիւն է։
(ի դէպ, վճարուելու մասին․ վիքի֊ում կանոն կայ, որ յօդուած գրելու համար պէտք է փող չստանաս։ որովհետեւ, եթէ մէկը ստանայ, ապա միւսը չի ուզի գրել, կասի՝ ես ինչի՞ պիտի ձրի անեմ այն, ինչ ուրիշը փողով է անում։ նոյնն էլ այստեղ է, իրականում ցոյցին «փողով բերուած մարդկանց» մասին խօսքերը սովորաբար իշխանական հեքիաթ են լինում, քանի որ ոչ մի իրական քաղաքական ուժի ձեռք չի տալիս այսպէս բարոյազրկել իր շարժման իրական աջակիցներին։ փողով բերում են ընտրութիւնների, ու սովորաբար իշխանութիւնները, կամ նման բարոյազուրկ, յուսահատ ուժերը։)
պատասխանատւութիւն է՝ քանի որ ամէն քայլդ կարող է սխալ մեկնաբանուել, կամ ստուեր գցել ամբողջ շարժման վրայ, կամ առհասարակ յիմարութիւն լինել։ լինի դա հարցազրոյց, որ դու տուել ես, գրուածք, որ դու թողել ես, մի շիշ գարեջուր, որ ձեռքիդ բռնել ես, կամ բառ, որ դու ասել ես՝ ոստիկանին, կամ մէկ ուրիշին։
այսօր տօն է ձեզ համար ամենօրեայ, բայց դա երկար չի տեւի։ կարեւորն այն է, երբ յոգնէք դրանից, ի՞նչ էք անելու, թողնելո՞ւ էք, թէ՞ հասկանալու էք, որ պարտականութիւն է, ու թէկուզ այնքան էլ հաճելի չէ, պէտք է անել, եւ լինել զգօն ու պատասխանատու ընթացքում։
կներէք, եթէ ձեզ հաճելի բան չասացի։
տօն, որը միշտ քեզ հետ է
#electricyerevan
որդանենք Մարիօ֊ի ստորերկրրեայ աշխարհի մոտիւներով երգ ունեն։ (: բասն անում է՝ նանա֊նանա֊նանա նանա֊նանա֊նանա (((: #մարիօ #որդան #electricyerevan (սոյն գրառմամբ վարպետ համբսը բացում է վերոյիշեալ պիտակը սփիւռքում)։ ու տենց