երէկ պատմում էի որ 2015֊ին, երբ ղրիմն արդէն եղել էր, ու պատժամիջոցներ կային, պիտերում իրանց «նորմալոտ» մարդկանց հետ շփւում էի, բնաւ ոչ պուտինական, ու իրանք համ պուտինից էին դժգոհ, համ ղրիմը վերցնելուց։
բայց ո՞նց էին դժգոհ՝ տէնց կատակներ էին անում, ահագին թեթեւ էին տանում։ որ բացատրեմ ինչ ձեւ, ասացի, ոնց որ լինում ա մէկի երեխան այլ երեխայի ա ծեծում, ոնց որ գիտի նա որ լաւ չի արել, խօսացել էլ ա երեխու վրայ, բայց դէ թեթեւ ա տանում, զի իրա երեխուն չեն ծեծել, այլ հակառակը, կամ գուցէ կատակ անի այդ մասին։
#ղրիմ #2015 #պատերազմ #ռուսաստան #կատակ #էհ
ծեծուած բան եմ ասում, բայց սուդէտները հիտլերին «ներեցին», ասին դէ լաւ, մարդ ա, լինում ա։ յետոյ տեսանք ինչ եղաւ։
նոյնը ղրիմը, որի պատճառով պուտինի վրայ բաւական ճնշում եղաւ, ու ապա ահա արդիւնքը։
#նուաճողականութիւն #պատժամիջոց #սուդէտներ #ղրիմ #պուտին #հիտլեր #պատմութիւն
պաւել ֆելգենգաուերին ռուսերէն էի հետեւում, լաւ ա որ ազատութիւնն իրան գտաւ, հարցազրոյց վերցրեց՝
հայաստանի եւ տարածաշրջանի մասին են խօսում, պատերազմի։ ինձ համար նոր բան չկայ, զի ես իրան այլ տեղերում հետեւում էի, բայց առաջարկում եմ կարդալ՝ շատ ողջամիտ մարդ ա ու լաւ մասնագէտի տպաւորութիւն ունեմ։
մէջբերում եմ, սակայն, լրիւ այլ հատուածներ, որ մեզ ուղղակիօրէն չեն վերաբերում՝
Դէ, մենք ինքներս շատ բան գնում ենք դրսից: Քանի որ մինչ Ղրիմը դա հիմնական աղբիւրն էր։ Ղրիմից առաջ միայն Ամերիկայում տարեկան 1,5 միլիարդ դոլարի հասնող գնումներ էինք արել։ Դա հենց այն է, ինչ կոչւում է երկակի օգտագործման ապրանքներ։ Այսինքն՝ էլեկտրոնային շղթաներ, յատուկ պողպատներ, յատուկ պլաստմասսա։ Երբ նրանք սկսեցին փակել այս հնարաւորութիւնը, շատ մեծ խնդիրներ առաջացան։ Շատ լուրջ նախագծեր հետաձգուեցին անորոշ ժամկէտով, քանի որ մենք չունենք մեր սեփական բաղադրիչները։
Ռուսաստանը դեռ խնդիրներ ունի անօդաչուներ պատրաստելու հետ, բայց Չինաստանը դա անում է։ Ռուսական անօդաչու թռչող սարքերը, որոնք առայժմ կարող են իրականում գործել, Իսրայէլից գնուածներն են՝ Searcher-2-ները, որոնք արտադրւում են Ռուսաստանում արտօնագրով և կոչւում են «Ֆորպոստ»։ Եւ սա մինչ այժմ մեր հիմնական անօդաչու սարքն է: Այն հարուածային չէ, բայց քիչ թե շատ տեղեկութիւններ է հաւաքում, և նրա շնորհիւ մենք լաւ ջարդեցինք ուկրաինացիներին, պարտութեան մատնեցինք Ուկրաինայի զինուած ուժերին՝ Իլովայսկի կաթսայում։ Դրանք բոլորն անօդաչու թռչող սարքեր էին, որոնք կապուած էին հրետանու և բազմակի արձակման հրթիռային համակարգերի հետ։ Եւ կրկին՝ մենք գիտէինք, թէ որտեղ են գտնւում ուկրաինացիները և ինչ են նրանք անում, բայց նրանք չգիտէին, որ մենք հատել ենք սահմանը և մտել Դոնբաս։ Նրանք պարզապէս դա չգիտէին, չգիտէին որտեղ, ինչ։ Նոյն իրավիճակը, ինչ ունեցան հայերը։ Այն ժամանակ մենք ինչ-որ բան գնեցինք Իսրայէլից։
#պաւել_ֆելգենգաուեր #աթս #պատերազմ #ռուսաստան #ուկրաինա #անօդաչու #ղրիմ #հարցազրոյց
վաչագանը պատմում էր որ շատ վաղուց եղել ա շուշում կազմակերպած միջոցառմանը, ուր կային տեղացի երեխաներ, ու ինչ֊որ զինուորական էր խօսում եւ իրենց բացատրում էր որ իրենք միշտ ապրելու են պատերազմի պայմաններում։
ինձ թւում ա էդ լաւ օրինակ ա ցոյց տալու, ինչքան անհեթեթ ա միշտ պատերազմի պայմաններում ապրելու պատրաստ լինելը։ ու անհեթեթ ա մարդուն պատրաստել դրան։
իմ չորս ռուսախօս գործընկերներից երեքը ղրիմի անեքսիայի ժամանակ ասում էին՝ նահանջելու տեղ չկայ, հետեւում մոսկուան է։ ըստ որում պարզ չէր ով էր իրենց վրայ յարձակուել (ենթադրւում էր որ ամն֊ը) ու ոնց որ թէ նահանջել էլ պէտք չէր որովհետեւ իրենք էին ղրիմը գրաւել, ոչ թէ մէկը յարձակուել էր իրենց վրայ։
բայց նահանջելու տեղ չունէին ու պիտի ղրիմը գրաւէին։ այլապէս հետեւում մոսկուան էր արդէն։
այստեղի մեկնաբանութիւններիցս։
#պատերազմ #խաղաղութիւն #ղրիմ #նահանջ #անեքսիա #ընկալում #քաղաքականութիւն
հետաքրքիր ա որ պուտինը ղրիմի անեքսիայով բերեց ռուսաստանեան քաղաքականութիւն հողեր տալու֊չտալու թեման։
հիմա (ապագայում) որ քաղաքական գործիչն էլ լինի ակտիւ, իրան տալու են էդ հարցը՝ տալո՞ւ ա հողերը, թէ՞ չէ։
ու դժուար կը լինի իսկապէս նորմալ մարդու գալ իշխանութեան, որովհետեւ եթէ ասի՝ ի՞նչ ղրիմ, հո դուք չէ՞ք գժուել, եկէք եղբայրական ուկրաինայի հետ մտերմանանք, հերիք ա կռուի մէջ լինել, եկէք սանկցիաները հանեն, տնտեսութիւնը զարգացնենք, եկէք ինտեգրուենք աշխարհի քաղաքակիրթ աշխարհի մէջ՝ իրան չեն հասկանայ մի պատճառով՝ հողերը տուող ա, դաւաճան։
#ռուսաստան #ղրիմ #քաղաքականութիւն
սա էլ ձել Կարաւաջոյական նկար։
#կարաւաջո #տենեբրիզմ #ղրիմ #վաճառւում_է #էպիլյացիա #երեւան
իրենց ղրիմը։
#լուսանկարներ #ղրիմ #պետերբուրգ
Երբ մերձբալթեցիներն ու լեհերն էին դա ասում, բոլորին թւում էր, որ իրենք պարանոյիկ են։ Ասում էին՝ դուք ապրում էք հին վախերով։ Իսկ հիմա պարզուեց, որ բալթեցիներն ու լեհերն աւելի ադեկուատ են, քան ամերիկացիներն ու եւրոպացիները։
աղբիւր — ռուսերէն
#ռուսերէն #քաղաքականութիւն #պատմութիւն #հասարակութիւն #պուտին #ռուսաստան #ուկրաինա #ղրիմ #խաղաղութիւն #պատերազմ #եւրոպա #ամն #բալթիա #լեհաստան #ազատութիւն
Տ․ Ֆելգենգաուեր․ Մարդիկ չեն տեսնում փողոց դուրս գալու իմաստ։ Հոգնեցի՞ն։ Չե՞ն հասկանում։
Ա․ Մակարեւիչ․ Արդիւնք չկայ։ Որովհետեւ սեղմում ես կոճակը — ստանում ես արդիւնք։ Այսպէս են սովորեցրել։ Կոճակը սեղմեցին, իսկ արդիւնք չկայ։ Ուրեմն, կոճակը չի աշխատում։
Տ․ Ֆելգենգաուեր․ Իսկ ո՞րն է այլընտրանքը։ Մուրճո՞վ է, ինչ է, պէտք կոճակին հարուածել։
Ա․ Մակարեւիչ․ Զանգվածների գիտակցութեան մանկամտութիւն։
Տ․ Ֆելգենգաուեր․ Մանկամտութի՞ւն։
Ա․ Մակարեւիչ․ Իհարկէ։ Իհարկէ։ Եթէ ինչ֊որ բանի ես ուզում հասնել, պէտք է անընդհատ զարկել։ Իսկ առաջին փորձից միայն կատուներն են ծնում, աւելին չի ստացւում։
աղբիւր
#զրոզց #պայքար #մակարեւիչ #անդրեյ֊մակարեւիչ #էխո #հարցազրոյց #պուտին #պրոտեստ #ժողովուրդ #ընդդիմութիւն #կարծիք #հատուկ֊կարծիք #տատյանա֊ֆելգենգաուեր #ղրիմ #ռուսաստան #ուկրայինա #ազատութիւն
Սաւիկ Շուստեր, Պուտինի ու Հիթլերի խօսքերի համեմատութիւն
Савик Шустер, сравнение речей Путина и Гитлера
Savik Shuster, comparison of Putin’s and Hitler’s speeches. (in Russian)
http://www.youtube.com/watch?v=6HjUZrNOEC8
#савик-шустер #путин #гитлер #сравнение #речь #россия #украина #крым
#սավիկ֊շուստեր #պուտին #պուծին #հիտլեր #համեմատութիւն #ռուսերէն #ղրիմ #խօսք
#putin #hitler #speech #comparison #crimea #russia #ukraine #savik-shuster
ստացւում է, բոլորը ընդունել են, որ Ղրիմը Ռուսիայի մաս է, ու բանակցութիւններն արդեն լրիւ այլ ոլորտում են։ ու ոչ ոք չի խօսում փաթեթային, փուլային, կամ մադրիդեան սկզբունքներով կոնֆլիկտը լուծելու մասին։
#ղրիմ
Ղրիմը ոչ մի դէպքում Արցախի զուգահեռը չէ։ Սեպարատիստ չէ։ Արցախն ու Ուկրայինան են կենտրոնախոյս, իսկ Ղրիմը՝ կենտրոնամէտ է։ Եթէ եւ կայ զուգահեռ, ապա Ղրիմի ռուսների եւ ԼՂ֊ի թաթարական փոքրամասնութեան մէջ։
ու տենց
Ղրիմը ոչ մի դէպքում Արցախի զուգահեռը չէ։ Սեպարատիստ չէ։ Արցախն ու Ուկրայինան են կենտրոնախոյս, իսկ Ղրիմը՝ կենտրոնամէտ է։ Եթէ եւ կայ զուգահեռ, ապա Ղրիմի ռուսների եւ ԼՂ֊ի թաթարական փոքրամասնութեան մէջ։
#Ղրիմ #Ուկրայինա #Հայաստան #Արցախ #սեպարատիզմ #ազատութիւն #անկախութիւն
նոր անցնում էի ազատութեան հրապարակով, ժառանգութեան հաւաքն էր։ խօսնակն ասում էր՝ «ինձ չի հետաքրքրում թէ մենք Զիմբաբուէ֊ի շարքում ենք, ինձ հետաքրքրում են իմ երկրի շահերը» — այնպէս, իբր անկասկած է, այս խայտառակութիւնը մեր շահերից բխող էր։
#հաւաք #ժառանգութիւն #ղրիմ #հայաստան #ազատութիւն ####
մնում է միայն սուս փուս ամաչել http://www.kasparov.ru/material.php?id=53353F29EF3C3 #հայաստան #ղրիմ
Սենսացիոն մանրամասներ Սարգսյան-Պուտին հեռախոսազրույցից
Վահրամ Մարտիրոսեան
http://www.lragir.am/index/arm/0/society/view/96711
#պուտին #սերժ #ղրիմ #վահրամ֊մարտիրոսյան #զրույց #զրոյց #######
Վալերիա Նովոդւորսկայա․ Հայաստանը խղճին եւ մարդկային պարտքին հակառակ քայլ է անում։ Վախենում եմ, որ այդ քայլի համար վճարելու է։ Հայաստանը ինքն էր պայքարում իր Ղարաբաղի համար, տարել է ցեղասպանութիւն, էթնիկական զտումներ Արդբեջանի կողմից։ Եթե այժմ Պուտինի աջակցութեան յոյս է փայփայում, ու մոռանում է, որ հենց Ռուսաստանն է կռուացրել Ադրբեջանն ու Հայաստանը, ու դրանով կապել իրեն եւ մէկը, եւ միւսը, ապա, իհարկէ ստորութիւն է անում։
Валерия Новодворская: Армения поступает не в ладу с совестью и человеческим долгом. Боюсь, что это на ней отзовется. Она сама была в таком же положении. Она сама боролась за свой Карабах. Она сама подверглась геноциду, этническим чисткам со стороны Азербайджана. Если сейчас она не рассчитывает на путинское заступничество и забывает о том, что именно Россия поссорила Азербайджан и Армению и, таким образом, привязала к себе и ту, и другую страну, она, конечно, делает подлость.
http://www.svoboda.org/content/transcript/25305148.html
#հայաստան #արցախ #լեռնային֊ղարաբաղ #ադրբեջան #բանակ #ադրբեջան #հակամարտութիւն #ազատութիւն #ղրիմ #ուկրայինա #ռուսաստան #քաղաքականութիւն #սերժ֊սարգսյան #անկախութիւն #армения #арцах #нагорный-карабах #армия #азербайджан #украина #россия #крым #свобода #независимость #######################
Սակայն Լեռնային Ղարաբաղի բանակը սուպեր ուժեղ է։ Այնտեղ չի ստացուի պարզապէս զօրք մտցնել ու վերցնել Լեռնային Ղարաբաղը։ Ես հասկանում եմ, որ այնտեղ մարդիկ կանգնելու են մինչեւ իրենց բոլորին չոչնչացնեն։ Բայց։ Պաշտպանուած թիկունք Հայաստանը ունենալ պարտաւոր է։ Այդ պատճառով ընտրելու բան չի մնում։ Ծանր վիճակում է։
Хотя армия Нагорного Карабаха суперсильная. Там не получится просто так ввести азербайджанские войска и взять Нагорный Карабах. Я понимаю, что там люди будут стоять, пока их всех не истребят. Но! Тем не менее, все-таки иметь защищенный тыл Армения должна. Поэтому выбирать не приходится. Она в тяжелом состоянии.
http://www.svoboda.org/content/transcript/25305148.html
#հայաստան #արցախ #լեռնային֊ղարաբաղ #ադրբեջան #բանակ #ադրբեջան #հակամարտութիւն #ազատութիւն #ղրիմ #ուկրայինա #ռուսաստան #քաղաքականութիւն #սերժ֊սարգսյան #անկախութիւն #армения #арцах #нагорный-карабах #армия #азербайджан #украина #россия #крым #свобода #независимость #######################
Լաւ հոդւած է, լրիւ մէջբերումներ են՝
Այսօրվա աշխարհը հիերարխիկ ուժի պայքարն է ցանցային ուժի դեմ http://www.lragir.am/index/arm/0/interview/view/95789
#Գևորգ֊Տեր֊Գաբրիելյան #ապակենտրոնացում #սովետ #ռեալպոլիտիկ #իդեալպոլիտիկ #վարչակարգ #պուտին #ռուսաստան #հայաստան #ուկրայինա #ղրիմ #մայդան #մարտի1 #իվանիշվիլի #րաֆֆի #լիպարիտյան #կոռուպցիա #նոմենկլատուրա #կրթություն #արժեքներ #ազատություն