շաքարաւազին նուիրուած ռուսական սպամ։ դրա կողքերում ինձ մօտ չինական առաջարկութիւններ են՝ cnc հաստոց ձեռք բերելու, եօգայի շորերի, կամ տպասալների արտադրութեան՝
ահա, մի հատ էլ սպամ ռոսնեֆտից՝
#սպամ #ռուսերէն #պատժամիջոց #ռոսնեֆտ #էկրանահան #շաքարաւազ
ծեծուած բան եմ ասում, բայց սուդէտները հիտլերին «ներեցին», ասին դէ լաւ, մարդ ա, լինում ա։ յետոյ տեսանք ինչ եղաւ։
նոյնը ղրիմը, որի պատճառով պուտինի վրայ բաւական ճնշում եղաւ, ու ապա ահա արդիւնքը։
#նուաճողականութիւն #պատժամիջոց #սուդէտներ #ղրիմ #պուտին #հիտլեր #պատմութիւն
երէկ խօսում էի ռդ֊ից վաղուց, մօտ տաս տարի ինչ հայրենադարձ ճարտարապետի հետ, ասում էր՝ դէ ռուսաստանում իկեան փակել են, իսկ ստեղ չի էլ եղել։ (:
աշխարհից կտրուած լինելը պատժամիջոցին համարժէք բան ա։
#պատժամիջոց #օդ #իկեա #զրոյց
https://www.youtube.com/watch?v=YyxgCZ1mNIA
#շաքար #տնտեսութիւն #պատժամիջոց #ռուսաստան #ռուսերէն
«էմփայր սթրայքս բեք»՝ ռդ֊ն պատասխանել ա պատժամիջոցներով՝ ջօ բայդենին արգելել են մուտք ռուսաստան։
խե՜ղճը, չի կարողանալու սոչիում հանգստանալ, ստիպուած կը լինի մի կերպ բաւարարուել կալիֆորնիայի կամ ասենք իտալիայի ափերով։
իտալիա գնայ ի՞նչ անի՝ այլեւս նոյնիսկ չի կարողանայ պատիւ ունենալ սոլովեօվին այնտեղ պատահաբար հանդիպելու։
տեսա՞ք ռդ֊ն ոնց հետ խփեց։ բա՛։
չեն սովորում էլի էդ արեւմուտքի ժողովուրդն իրենց սխալների վրայ։ անցեալ անգամ էլ ռդ֊ն ո՜նց խփեց, ոչ ոք չէր սպասում որ ի պատասխան արեւմտեան պատժամիջոցներին ինքն իր հանդէպ պատժամիջոցներ կը կիրառի՝ թաղում էին ներմուծուած սնունդը, որ մարդկանց չհասնի։
«ի պատասխան մենք կը ռմբակոծենք վորոնեժը» — ասում են ռուսները նկարագրելով նման, արդէն սովորական դարձած իշխանական արձագանքը։
սաղ հէչ, խեղճ բայդէն, պատկերացնում եմ ոնց են տխրել ամբողջ ընտանիքով այդպիսի շրջադարձից։
#ռուսաստան #բայդեն #պատժամիջոց #անկապ
ռուսաստանը սպասում ա ռետրոհամակարգչութեամբ հետաքրքրուողների պայթիւն։
տաղանդաւոր ծրագրաւորողները կը գրեն ժամանակակից ծրագրակազմ միկրօշաների, վեկտորների, ռադիօ֊86ռկ֊ների, միկրօ-80֊նների եւ բկ֊0010֊ների համար։ բայց չեն գրի ագատների համար, զի ագատների միջի 6502֊ից չեն ճարի։
կատակս բացատրեմ՝ սովէտի ժամանակ, ութսունականներին որոշում էր կայացուել դպրոցների համար համակարգիչ արտադրել, որը կը լինի էփլ ][
֊ի կլոն։ որ լինի օգտագործել դրա ծրագրակազմը։ սովէտում արդէն գողացել էին եւ արտադրում էին ինթել8080֊ը՝ որպէս կռ580, եթէ չեմ սխալւում, նաեւ այդ չիպն էր, որ առանց նման նախագծելու, տպում էին հէնց ամերիկայից գողացած կաղապարից՝ դրա մէջ նկարած «ինթել» բառով։
(այո, չիպերի մէջ լինում ա բառեր նկարել։ հայ նախագծողները, երբ դեռ նանոմետրերը թոյլ էին տալիս, թողնում էին իրենց անունները, եւ գուցէ ձեր հեռախօսի մէջ միկրօչիպ կայ, որը եթէ բացես եւ մանրադիտակով նայես, գրուած կը լինի «xcho» կամ նման մի բան։)
իսկ 6502֊ի կաղապար չունէին, կամ չէին կարողանում տպել։ փորձ արուեց կռ580֊ով ծրագրային էմուլեացիա անել 6502֊ը, բայց լաւագոյն դէպքում ստանում էին 1.5 անգամ դանդաղ պրոցեսոր։
վերջապէս, անճար, որոշեցին պակասող դոլարները ծախսել եւ ձեռք բերել իրական 6502֊ներ։ այո, խսհմ֊ում դոլարի խիստ պակաս կար։ օրինակ, «աբբա» խմբին վճարում էին նաֆթի գնացքներով։ իսկ «պեպսի»֊ն չէին ձգում, սկզբից վճարում էին օղիով, բայց ամն֊ում այդչափ օղու պահանջարկ չկար, ինչքան խսհմ֊ում՝ «պեպսի»֊ի։ եւ «պեպսի»֊ին սկսեցին վճարել հին ռազմական նաւատորմի նաւերով։ ասում են, «պեպսիի» տնօրէնն ասել էր ամն նախագահին՝ «մենք աւելի արագ ենք զինաթափում խսհմ֊ը, քան դուք»։ բայց եւ «պեպսի»֊ն չգիտէր ինչ անել նաւերի հետ, ու վերջում ծախեցին որպէս ժէշտ պարզապէս։
ամէն դէպքում, խսհմ֊ում հասկանում էին որ խիստ հետ են, եւ երկրին շտապ պէտք ա համակարգչային գրագիտութեան որոշակի մակարդակ։ էփլի նմանակ կարգիչը՝ «ագատը», միեւնոյնն ա այնպիսին չստացուեց, որ ծրագրերն առանց փոփոխութեան իրա վրայ աշխատեն։ ծրագրաւորողները յատուկ ադապտացնում էին ծրագրերն այնպէս որ «ագատ»֊ի վրայ աշխատեն։
պէտք ա ասել, «ռադիօ֊86ռկ»֊ն, որի նախագիծը տպուած էր, ինչպէս կարելի ա կռահել, 86 թուին «ռադիօ» ամսագրում, իսկապէս խթանեց համակարգչային գրագիտութիւնը ռադիօսիրողների եւ իրենց ընտանիքների եւ ընկերների շրջանում։
եւ հետագայում այդ նախագծի վրայ հիմնուած «միկրօշա» կարգիչն էլ խթանեց՝ ամենաէժան համակարգիչն էր, որ հնարաւոր էր ձեռք բերել, չունէր գրաֆիկական ռեժիմ, այսինքն պիքսէլներով հնարաւոր չէր նկարել՝ միայն տառեր, թուեր, նշաններ էր ցոյց տալիս։ եւ ունէր 32 կբ օպերատիւ յիշողութիւն, որն այն ժամանակ էլ արդէն շատ քիչ էր։
իմ գրագիտութիւնն էլ խթանեց այդ կարգիչը։ դէ ինչ, սպասեմ իր համար նոր ծրագրերի։ պարզապէս, ստեղնաշարը սարսափելի վիճակում ա, զի անորակ էր, եւ սնուցման բլոկը թռւռող հոսանք ա տալիս, դրանով չի միանում, պէտք ա հոսանքի բլոկը փոխարինել։ իսկ մոնիտորին, ներողութիւն, հեռուստացոյցին միացնելը հեշտ ա, զի մի լարով ա տալիս պատկերը, քանի որ պատկերը սեւ֊սպիտակ ա։
#ռետրոհամակարգչութիւն #կարգիչ #պատժամիջոց #ռետրո #ռետրօ #պատմութիւն #խսհմ #պրոցեսոր #համակարգիչ