ահա, arm֊ն էլ ա օգտագործել branch prediction ու էդպէս էլ պիտի լինէր՝
https://www.youtube.com/watch?v=CjpEZ2LAazM ✓
սա շատ հետաքրքիր թութղ ա՝
https://arxiv.org/pdf/2406.08719
speculative execution֊ը բարդ լուծում ա, իսկ բարդութիւնից կարող են բխել խնդիրները։ պարտադիր չի որ բխեն, բայց մենք մարդ ենք, ու մեզ բարդ ա գործ անել բարդ համակարգերի հետ։
#մարդ_ես
ես հասկանում եմ որ մրցակցութիւնն ա ստիպում բոլոր տէք նախագծողներին բարդացնել դիզայնը, գտնել բարդ լուծումներ։ չնայած կարող ա եւ տակից դուրս չգան։
ու մրցակցութիւնը ոնց որ ստիպի իրանց լինել անպատասխանատու։ իրենք կարողանում են բարձր գնահատականներ հաւաքել տարբեր չափումներում ու թեստերում, բայց ահա հիմա ունեն բագ։ օկէյ, կը ֆիքսեն ու ուրախ կը վաճառեն մեզ նոր պրոցեսորներ։
իսկ եղած պրոցեսորի համար ֆիքսը եթէ լինի՝ ապա ծրագրային, ու կը դանդաղեցնի աշխատանքը։ ու էն ինչ շահել ենք speculative execution֊ի պատճառով, կը կոմպենսացուի ծրագրային ուղղումով։ լաւ ա եթէ աւելի դանդաղ չի աշխատի, քան առանց դրա կաշխատէր։
ու մի կողմից հա, նախագծողներն են, որ ուզում են գլխից վերեւ թռնել, ֆիզիկայի օրէնքներն անցնեն, ժամանակից առաջ ընկնեն։ իսկ նրանք որ չեն կարողացել՝ դուրս են մնում շուկայից, բիզնէսից։
միւս կողմից էդ մենք ենք, շուկան, որ չի ջոկում ինչ ա կատարւում, մանաւանդ էդ նոր ոլորտում, ու ուրախ գնում ենք էդպիսի պրոցեսորներ։
պահանջ չենք դնում որ լինեն աւելի դանդաղ, բայց աւելի պարզ դիզայնի ու յուսալի։
միւս կողմից՝ աշխարհն ա հիմա բարդացել։ ու գուցէ միայն ոլորտից չի՝ մենք առհասարակ չենք ջոկում ինչ ա կատարւում ու չենք կողմնորոշւում ինչ ա շուկան առաջարկում այս բարդ աշխարհում։
ինչն ա նաեւ սարսափելի՝ ջաւա սկրիպտ էքսփլոյթ կայ, ինչպէս եւ ինթելի նմանատիպ խնդիրների ժամանակ կար։ այսինքն՝ դիտարկչի մէջ կարող ա վնասակար կոդ աշխատել, իսկ դու չես էլ իմանայ։
ու ես տեսնում եմ որ արհեստական բանականութիւն ա օգտագործուելու որպէս quality assurance, որպէս թեստեր։ ու արդէն օգտագործւում ա։ ինչը մտահոգիչ ա, որովհետեւ ինքը կարող ա սխալուել, իսկ մենք կարող ա դա չջոկենք։
ու կարելի ա աւելի խորը գնալ ու նշել որ պետութեան կողմից ստանդարտիզացուած կրթութեան եւ թեստաւորման համակարգն ա բերում նրան որ բոլորը սովորում են մի ձեւով։ ու հիմա կը գայ արհեստական բանականութիւնը որը կը համարուի, որ աւելի լաւ ա իրան դրսեւորում, քան մարդիկ էդ նոյն ստանդարտիզացուած թեստերում։
#աբ #ապագայ #տէք #արհեստական_բանականութիւն #աբօ #մարդ #մարդիկ #երկաթ #պրոցեսոր #վրիպում #անվտանգութիւն #թեստաւորում #նախագծում #ծրագրաւորում #կրթութիւն #մրցակցութիւն #կապիտալիզմ #ազատութիւն #
բուլղարիայում, ի տարբերութիւն խսհմ֊ի, կարողացել են 6502֊ի կլոն սարքել։ սա այս CM630P֊ն էր, կամ գուցէ СМ630Р֊ն։ (:
8708֊ը նշանակում ա որ 1987 թուի 8֊րդ շաբաթուայ մէջ են արտադրել։
#բուլղարիա #6502 #CM630P #СМ630Р #պրոցեսոր #պատմութիւն #պրավեց #պրաուեց #պրաւեց
arm֊ն ունի swine հրաման։
#էկրանահան #պրոցեսոր
էն օրը ասում էի բռունցքին, որ risc-v֊ը իրականում ազատ պրոցեսոր չի, բայց չհասցրինք նորմալ խօսել, հիմա աւելի երկար պատմեմ։ ինքն ունի ազատ ինտերֆէյս՝ instruction set architecture, բայց ոչ ազատ իմպլեմենտացիա։
ազատ իմպլեմենտացիաներ գտել եմ գիտհաբում, չգիտեմ ինչքանով կիրառելի են։
նաեւ, եթէ arm֊ի հետ գործ էք ունեցել, էնտեղ նկատել էք, բինար ֆայլեր կան, որ բութ լոադերին պիտի տաս։ arm֊ի ֆիրմուէր ֆայլեր են։ առհասարակ էս ֆիրումեր բառը մշուշոտ ա ու ինչ ասես կարող ա նշանակել։ եւ ծրագրակազմ որ սարքի մէջ ա, եւ ծրագրակազմ որը լոադ ա լինում սարքի մէջ, եւ ծրագրակազմ որ սարքի կողքից մեր օպերացիոն համակարգում ա՝ որեւէ ծրագրակազմ ընկերութիւնից, «ֆիրմային» ծրագրակազմ։
ibm pc ճարտարապետութեան «բաց» լինելը՝ փաստացի bios֊ի ինտերֆէյսի (ոչ իմպլեմենտացիայի) բաց լինել էր։ ցանկացած ընկերութիւն կարող էր արտադրել ibm համատեղելի համակարգիչ, քանի որ կարող էր իմպլեմենտ անել բիօսը, զի «քոլլերը» յայտնի էին ու իմպլեմենտ անելը լեգալ էր։
յայտնի էին նաեւ առաջին էփլների «քոլլերը», բայց դրանք իմպլեմենտ անելն էր ապօրինի։ ու էփլը դրանով լուրջ զբաղուեց հէնց ութսունականներին եւ կանխեց էփլ համատեղելի կարգիչների ստեղծումը։
(չկանխեց սովետական շրջանում, զի փակ անկախ «մայլա» էին, ինչ ուզում անում էին (ներսում, չէին կարողանում, իհարկէ իրենց կարգիչը վաճառել արեւմուտքում, բայց ոչ մէկ չէր էլ առնի, հետ էին, մրցունակ չէին), գիրք էլ էին տպում առանց որեւէ մէկին փող տալու, պրոցեսորներ էին ցրում, նոյն ibm֊ի լոգօ֊ով տպում հէնց գողացած դիմակից։ բայց սովետական շրջանում էփլ համատեղելի կարգիչ չկարողացան սարքել՝ կար երկու նախաձեռնութիւն որոնց մասին գիտեմ, մէկը՝ բուլղարական pravetz֊ն էր, միւսը՝ սովէտական agat֊ը, երկուսն էլ լիովին համատեղելի լինել չկարողացան, ագատի համար ծրագրերը պէտք էր ադապտացնել (բայց աւելի հեշտ էր, քան զրօյից գրել), բայց դիսկերի ընթերցիչներն էին ահաւոր որակի, բուլղարականներն աւելի որակով էին, բայց էլի, բնականաբար, անորակ, անհամեմատելի իսկական էփլի ընթերցիչների հետ։)
risc-v֊ի դէպքում այդ ծրագրակազմը լրիւ կարող ա լինել փակ, կապուած պրոցեսոր արտադրող ընկերութեան հետ։
այս պահին ունենք նաեւ համեմատելի, ազատ պրոցեսոր՝ powepc֊ն։ 2019֊ին բացել են ինտերֆէյսը, կրկին՝ isa֊ն միայն։ ու ոչ բոլորի համար, բայց աքսէսը դրան հեշտացուած ա։
եւ ինչն ա լաւ, կայ VHDL֊ով գրուած ազատ իմպլեմենտացիա։
այստեղ էական տարբերութիւն կայ՝ ազատ ֆիրմուեր՝ https://git.raptorcs.com/git/։
power֊ի դէպքում ֆիրմուերը մեզ ծանօթ bios֊ի պէս ա, rom֊ի մէջ ա լցուած։
մեքենաներ կան, ու թանկ են։ կարելի ա օգտագործել որպէս սերուեր, կան որպէս դեսքթոփ՝ amd gpu֊ներով։ կոչւում են տալօս՝ https://raptorcs.com
մէկ էլ սէնց նախագիծ կայ՝ https://www.powerpc-notebook.org/en/ բայց իրենց գործերն դանդաղ են առաջ գնում։
ու կողքից անկապ ասեմ, ինձ թւում ա power֊ը նաեւ ապահով ճարտարապետութիւն ա, որովհետեւ big endian ա։ վստահ չեմ որ big endian֊ն առհասարակ լաւ լուծում ա, դա չի հարցը։ բայց դրա վրայ, լսել եմ, bsd֊ները ահաւոր շատ բագեր ունեն, ու ամէն ինչ վատ ա աշխատում։ լինուքսները փորձել եմ, շատ լաւ աշխատում են։ բայց անկապ ասածս այն ա, որ մտածում եմ, big endian լինելու պատճառով, ու փախած ճարտարապետութիւն լինելու պատճառով, ինքն անհամեմատ աւելի ապահով ա։ սովորաբար չարամիտ ծրագրակազմը ցածր մակարդակի լուծումներ ա կիրառում, որ էս ճարտարապետութեան վրայ դժուար աշխատեն, ինչպէս նախատեսուել ա։ բայց զուտ դրա տարածուած չլինելու պատճառով, այն պատճառով որ չեն ակնկալում այն երէսել։
ու տէնց։
#պրոցեսոր #երկաթ #տեք #կարգիչ #համակարգիչ #ճարտարապետութիւն #անվտանգութիւն #նախագծում
ռուսաստանը սպասում ա ռետրոհամակարգչութեամբ հետաքրքրուողների պայթիւն։
տաղանդաւոր ծրագրաւորողները կը գրեն ժամանակակից ծրագրակազմ միկրօշաների, վեկտորների, ռադիօ֊86ռկ֊ների, միկրօ-80֊նների եւ բկ֊0010֊ների համար։ բայց չեն գրի ագատների համար, զի ագատների միջի 6502֊ից չեն ճարի։
կատակս բացատրեմ՝ սովէտի ժամանակ, ութսունականներին որոշում էր կայացուել դպրոցների համար համակարգիչ արտադրել, որը կը լինի էփլ ][
֊ի կլոն։ որ լինի օգտագործել դրա ծրագրակազմը։ սովէտում արդէն գողացել էին եւ արտադրում էին ինթել8080֊ը՝ որպէս կռ580, եթէ չեմ սխալւում, նաեւ այդ չիպն էր, որ առանց նման նախագծելու, տպում էին հէնց ամերիկայից գողացած կաղապարից՝ դրա մէջ նկարած «ինթել» բառով։
(այո, չիպերի մէջ լինում ա բառեր նկարել։ հայ նախագծողները, երբ դեռ նանոմետրերը թոյլ էին տալիս, թողնում էին իրենց անունները, եւ գուցէ ձեր հեռախօսի մէջ միկրօչիպ կայ, որը եթէ բացես եւ մանրադիտակով նայես, գրուած կը լինի «xcho» կամ նման մի բան։)
իսկ 6502֊ի կաղապար չունէին, կամ չէին կարողանում տպել։ փորձ արուեց կռ580֊ով ծրագրային էմուլեացիա անել 6502֊ը, բայց լաւագոյն դէպքում ստանում էին 1.5 անգամ դանդաղ պրոցեսոր։
վերջապէս, անճար, որոշեցին պակասող դոլարները ծախսել եւ ձեռք բերել իրական 6502֊ներ։ այո, խսհմ֊ում դոլարի խիստ պակաս կար։ օրինակ, «աբբա» խմբին վճարում էին նաֆթի գնացքներով։ իսկ «պեպսի»֊ն չէին ձգում, սկզբից վճարում էին օղիով, բայց ամն֊ում այդչափ օղու պահանջարկ չկար, ինչքան խսհմ֊ում՝ «պեպսի»֊ի։ եւ «պեպսի»֊ին սկսեցին վճարել հին ռազմական նաւատորմի նաւերով։ ասում են, «պեպսիի» տնօրէնն ասել էր ամն նախագահին՝ «մենք աւելի արագ ենք զինաթափում խսհմ֊ը, քան դուք»։ բայց եւ «պեպսի»֊ն չգիտէր ինչ անել նաւերի հետ, ու վերջում ծախեցին որպէս ժէշտ պարզապէս։
ամէն դէպքում, խսհմ֊ում հասկանում էին որ խիստ հետ են, եւ երկրին շտապ պէտք ա համակարգչային գրագիտութեան որոշակի մակարդակ։ էփլի նմանակ կարգիչը՝ «ագատը», միեւնոյնն ա այնպիսին չստացուեց, որ ծրագրերն առանց փոփոխութեան իրա վրայ աշխատեն։ ծրագրաւորողները յատուկ ադապտացնում էին ծրագրերն այնպէս որ «ագատ»֊ի վրայ աշխատեն։
պէտք ա ասել, «ռադիօ֊86ռկ»֊ն, որի նախագիծը տպուած էր, ինչպէս կարելի ա կռահել, 86 թուին «ռադիօ» ամսագրում, իսկապէս խթանեց համակարգչային գրագիտութիւնը ռադիօսիրողների եւ իրենց ընտանիքների եւ ընկերների շրջանում։
եւ հետագայում այդ նախագծի վրայ հիմնուած «միկրօշա» կարգիչն էլ խթանեց՝ ամենաէժան համակարգիչն էր, որ հնարաւոր էր ձեռք բերել, չունէր գրաֆիկական ռեժիմ, այսինքն պիքսէլներով հնարաւոր չէր նկարել՝ միայն տառեր, թուեր, նշաններ էր ցոյց տալիս։ եւ ունէր 32 կբ օպերատիւ յիշողութիւն, որն այն ժամանակ էլ արդէն շատ քիչ էր։
իմ գրագիտութիւնն էլ խթանեց այդ կարգիչը։ դէ ինչ, սպասեմ իր համար նոր ծրագրերի։ պարզապէս, ստեղնաշարը սարսափելի վիճակում ա, զի անորակ էր, եւ սնուցման բլոկը թռւռող հոսանք ա տալիս, դրանով չի միանում, պէտք ա հոսանքի բլոկը փոխարինել։ իսկ մոնիտորին, ներողութիւն, հեռուստացոյցին միացնելը հեշտ ա, զի մի լարով ա տալիս պատկերը, քանի որ պատկերը սեւ֊սպիտակ ա։
#ռետրոհամակարգչութիւն #կարգիչ #պատժամիջոց #ռետրո #ռետրօ #պատմութիւն #խսհմ #պրոցեսոր #համակարգիչ
ահա, նոր խոցելիութիւն ա յայտնաբերուած, այս անգամ ոչ միայն ինթել, բայց եւ արմ դիզայնի պրոցեսորների մօտ։ կրկին՝ branch prediction մեքանիզմի մէջ ա խնդիր, կարողանում են բաներ փոխել դրա պատմութեան մէջ, եւ հասնել ծրագրի այլ կատարման։
https://www.vusec.net/projects/bhi-spectre-bhb/
այս երեքը նոյն խնդրի տարբեր արտայայտումն են՝
https://security-tracker.debian.org/tracker/CVE-2022-0001
https://security-tracker.debian.org/tracker/CVE-2022-0002
https://security-tracker.debian.org/tracker/CVE-2022-23960
ինթել պրոցեսորների մեծ մասը խոցելի ա, ոնց որ ատոմները միայն խոցելի չեն։
arm աշխարհից խոցելի են Cortex-A15, Cortex-A57, Cortex-A72/73/75/76/77/78, Cortex-X1, Cortex-X2, Cortex-A710, Neoverse N1, Neoverse N2, Neoverse V1, եւ հաւանական ա՝ Cortex-R դիզայնները։
ըստ երեւոյթին, եթէ ունէք անդրոիդ կամ այօս սարք, որը չի ստանալու թարմացումներ՝ այն խոցելի ա լինելու։
#անվտանգութիւն #պրոցեսոր #ինթել #արմ #նախագծում #խոցելիութիւն #դիզայն
դոմինօ֊ով էլ ա լինում կարգիչ հաւաքել։
https://www.gwern.net/docs/www/think-maths.co.uk/5d2586e9724de4c5df5b354ee6117fcc2e1b722b.pdf
#համակարգիչ #կարգիչ #պրոցեսոր #նախագիծ #թուղթ
մելտդաունի պէս պրոցեսորի բագեր գիտէի որ փնտրում էին, ու կասկածում էին որ կան։ եւ կասկածում էին հէնց branch prediction մեքանիզմի մէջ։
բայց արդէն 13 տարի առաջ, փաստօրէն, փնտրում էին՝
https://www.reddit.com/r/technology/comments/6rpvy/kaspersky_to_demo_exploit_of_intel_cpu_bug_that/
#պրոցեսոր #վրէպ #անվտանգութի
պարզւում ա սէնց նախագիծ կայ՝ https://ulx3s.github.io/
ու օբերոնի պորտ դրա համար՝ https://github.com/emard/oberon
ի դէպ, RISC-V֊ը ազատ չի, ընդամէնը ազատ սպեկ ունի, ինտերֆէյս, ոչ իրականացում։
ի տարբերոթիւն Վիրտի RISC֊ը լրիւ ազատ պրոցեսոր ա։
#պրոցեսոր #համակարգիչ #կարգիչ #նախագիծ #ելատեքստ #ազատութիւն
այն օրը ցանցառներում խօսում էինք, ինձ թւում էր որ փայնֆոնի երկաթը համեմատելի ա իմ xperia xa2֊ի երկաթին։
փորձեցի փնտրել համացանցում, բան չհասկացայ, բացի նրանից որ փայնֆոնինը՝ 1.152ghz֊նոց 4 հատ cortex a53 պրոցեսոր ունի, իսկ էքսպերիան՝ 8 հատ 2.2ghz֊նոց Qualcomm Snapdragon 630 ա (14 nm)։
հիմա ի՞նչ ա սա մեզ ասում։
ժամանակին չափել էի մի պրոցեսորի արագագործութիւն տարբեր մեքենաներիս վրայ։ փայնբուքը հաւասար էր գնում ընդամէնը core2 համակարգչի, բայց այն տաքանում էր, ու հովացում միացնում, իսկ փայնփուքը՝ լուռ։ նաեւ վերջինն ունի վեց պրոցեսոր, իսկ ինթելն ունէր ընդամէնը երկու։ բայց ես մէկի վրայ էի չափում։
հիմա հեռախօսներ, բեմահարթակում երեքն են՝ pinephone, xperia xa2, motorola droid4։
ահա, փորձեցի չափել արագագործութիւնը ըստ մի պրոցեսորի՝
droid4
վերջին պրոցեսոր՝
processor : 1
model name : ARMv7 Processor rev 3 (v7l)
BogoMIPS : 598.42
Features : half thumb fastmult vfp edsp thumbee neon vfpv3 tls vfpd32
CPU implementer: 0x41
CPU architecture: 7
CPU variant : 0x1
CPU part : 0xc09
CPU revision : 3
Hardware : Generic OMAP4 (Flattened Device Tree)
Revision : 0000
Serial : 0000000000000000
pinephone
վերջին պրոցեսոր՝
processor : 3
BogoMIPS : 48.00
Features : fp asimd evtstrm aes pmull sha1 sha2 crc32 cpuid
CPU implementer: 0x41
CPU architecture: 8
CPU variant : 0x0
CPU part : 0xd03
CPU revision : 4
xperia xa2
պրոցեսոր՝
Processor : AArch64 Processor rev 4 (aarch64)
(առանձին ու սկբից ա միայն գրած, այլ սարքերի վրայ այդպէս չի)
վերջին պրոցեսոր՝
processor : 7
BogoMIPS : 38.40
Features : fp asimd evtstrm aes pmull sha1 sha2 crc32
CPU implementer: 0x51
CPU architecture: 8
CPU variant : 0xa
CPU part : 0x801
CPU revision : 4
ելատեքստ՝
user@devuan-droid4:~/bench$ cat bench.cpp
#include <stdio.h>
class Fib
{
private:
int _value;
public:
Fib(int n) { _value = n; }
int value()
{
if(_value <= 2)
return 1;
Fib f1 = Fib(_value - 1);
Fib f2 = Fib(_value - 2);
return f1.value() + f2.value();
}
};
int main()
{
for(int i=0; i<2; i++)
{
Fib x = Fib(40);
printf("n=%d\n", x.value());
}
return 0;
}
արդիւնքներ՝
xperia xa2
[root@XperiaXA2-DualSIM ~]# time ./bench
n=102334155
n=102334155
real 0m 10.02s
user 0m 9.90s
sys 0m 0.00s
[root@XperiaXA2-DualSIM ~]#
փայնֆոն՝
user@devuan-pinephone:~/bench$ time ./bench
n=102334155
n=102334155
real 0m13.109s
user 0m13.065s
sys 0m0.005s
user@devuan-pinephone:~/bench$
մոտորոլա դրոիդ4՝
user@devuan-droid4:~/bench$ time ./bench
n=102334155
n=102334155
real 0m16.393s
user 0m15.783s
sys 0m0.174s
user@devuan-droid4:~/bench$
գոնէ այս հաշուարկի մէջ տարբերութիւնը փայնֆոնի ու էքսպերիայի մէջ մեծ չի։ էքսերիան դրոիդից էլ ա խնդիրը լուծում մօտ մէկ ու կէս անգամ արագ։
երեքն էլ բաւական մօտ են արդիւնքներով։
մի նկատողութիւն՝ էքսպերիան, աւելի ճիշտ՝ սէյլֆիշը, նորմալ լինուքս չի մնացած երկուսի պէս, ու openrepos֊ում մի gcc նախագիծ կայ, որը չկարողացայ էլ տեղակայել։ ու 64բիթ պրոցեսոր ունենալով, 32բիթ օհ ա քշում։ (իրականում aarch64 ճարտարապետութիւնը, բնաւ amd64֊ի պէս չի պահում համատեղելիութիւն 32բիթանի arm միջուկների հետ, պարզապէս այդ (ինչպէս եւ որոշ այլ չիպսեթները կատարում են ե՛ւ մի ե՛ւ միւս isa֊ին համապատասխան հրամաններ) մնացածը դեբիան են՝ փայնֆոնը՝ 64բիթ, դրոիդը՝ 32բիթ, ու ես սէյլֆիշի տակ թեստն արեցի droid֊ի վրայ ստացած բինար նիշքով։ եթէ հէնց էքսպերիայի վրայ կազմարկէի, ինձ թւում ա եւս մի հինգ֊տաս տոկոսի առաւելութիւն կը լինէր։
#տեք #լինուքս #թեստ #հեռախօս #խելախօս #ֆիբոնաչի #արագագործութիւն #պրոցեսոր #օպերացիոն_համակարգեր #համակարգիչ #կարգիչ
>«PowerPC֊ն մահացած ա, եւ վաղուց»։ Ոչ. PowerPC֊ն լաւ էլ կենդանի ա եւ առաջարկում ա արտադրողական արժէք նրանց, որ գիտեն ինչպէս քաղել այն։ Համակարգիչ օգտագործելն աւելին ա, քան իւթիւբ եւ սոցիալական մեդիա օգտագործելը, բայց դա մի պնդում ա որ բարդ ա հասցնել 2000֊ից յետոյ ծնուածներին, որովհետեւ իրենք գաղափար չունեն ինչի համար էին օգտագործւում համակարգիչները պատմականօրէն։
աղբիւր, անգլերէն։
ջորջ մարտինն օգտագործում ա դօս մեքենայ «գահերի խաղը» գրելու համար։
կարող եմ նաեւ աւելացնել որ ես ունեմ g4 մեքենայ, որի վրայ քշում եմ ամենաժամանակակից լինուքս, ու այն նորմալ աշխատում ա։ երբեմն նոյնիսկ անակնկալի եմ գալիս նրանից, ինչ արագ ա շինում, հաւաքում որոշ ծրագրերը։
ու չնայած, ոնց հասկանում եմ, 32 բիթանի powerpc պրոցեսորներ այսօր չեն արտադրւում, powerpc֊ն մահացած չի՝ կան նոր 64 բիթանի պրոցեսորներ որ նախագծւում են, արտադրւում եւ աշխատում իրական սերուերային մեքենաների վրայ։
աւելին, powerpc֊ն ազատ ա արձակուել ibm֊ի կողմից, այնպէս ինչպէս risc-v֊ն ա ազատ՝ ամէն մէկը (որ կարող ա) կարող ա նախագծել եւ արտադրել համատեղելի պրոցեսորներ։
#պրոցեսոր #այբիէմ #լինուքս #համակարգիչ #կարգիչ
այստեղ լինուսն ասում ա որ սերուերային հարթակի ճարտարապետութիւնը պէտք ա լինի ծրագրաւորողի հարթակի ճարտարապետութեանը մօտ։
յիշեցի այս յօդուածը՝ zx spectrum ֊ի համար ծրագրաւորման մասին. նշում ա, որ օգտագործում էին նոյն ճարտարապետութեան իրական պրոցեսորներ՝ սերուերի վրայ։
Սպեկտրում ծրագրաւորելու բոլոր գործիքներն աշխատում էին CP/M֊ի տակ՝ դա ստանդարտ օպերացիոն համակարգ էր միկրոհամակարգիչների համար մինչեւ MS-DOS֊ի տարածումը։ CP/M֊ը նախագծուած էր 8080 եւ Z80 պրոեսորների համար, եւ երկու Z80֊ներով տպասալ ապրում էր VAX֊ի մէջ՝ օպերացիոն համակարգ աշխատեցնելու եւ օգտատէրերին սպասարկելու համար։ Եթէ երկու հոգի արդէն օգտագործում էին տպասալը, ապա ձեզ մնում էր Z80֊ի ծրագրային էմուլեատոր VAX֊ի պրոսեսորի վրայ — ինչը լրիւ քամում էր իր հզօրութիւնը, դանդաղեցնելով աշխատանքը բոլորի համար։
#պրոցեսոր #ճարտարապետութիւն #նախագծում #կազմարկում #ծրագրաւորում #վաքս #սպեկտրում #օպերեցիոն_համակարգեր #լինուս #պատմութիւն #ռետրո #ռետրոհամակարգչութիւն