2022-03-30-10245374

էն օրը ասում էի բռունցքին, որ risc-v֊ը իրականում ազատ պրոցեսոր չի, բայց չհասցրինք նորմալ խօսել, հիմա աւելի երկար պատմեմ։ ինքն ունի ազատ ինտերֆէյս՝ instruction set architecture, բայց ոչ ազատ իմպլեմենտացիա։

ազատ իմպլեմենտացիաներ գտել եմ գիտհաբում, չգիտեմ ինչքանով կիրառելի են։

նաեւ, եթէ arm֊ի հետ գործ էք ունեցել, էնտեղ նկատել էք, բինար ֆայլեր կան, որ բութ լոադերին պիտի տաս։ arm֊ի ֆիրմուէր ֆայլեր են։ առհասարակ էս ֆիրումեր բառը մշուշոտ ա ու ինչ ասես կարող ա նշանակել։ եւ ծրագրակազմ որ սարքի մէջ ա, եւ ծրագրակազմ որը լոադ ա լինում սարքի մէջ, եւ ծրագրակազմ որ սարքի կողքից մեր օպերացիոն համակարգում ա՝ որեւէ ծրագրակազմ ընկերութիւնից, «ֆիրմային» ծրագրակազմ։

ibm pc ճարտարապետութեան «բաց» լինելը՝ փաստացի bios֊ի ինտերֆէյսի (ոչ իմպլեմենտացիայի) բաց լինել էր։ ցանկացած ընկերութիւն կարող էր արտադրել ibm համատեղելի համակարգիչ, քանի որ կարող էր իմպլեմենտ անել բիօսը, զի «քոլլերը» յայտնի էին ու իմպլեմենտ անելը լեգալ էր։

յայտնի էին նաեւ առաջին էփլների «քոլլերը», բայց դրանք իմպլեմենտ անելն էր ապօրինի։ ու էփլը դրանով լուրջ զբաղուեց հէնց ութսունականներին եւ կանխեց էփլ համատեղելի կարգիչների ստեղծումը։

(չկանխեց սովետական շրջանում, զի փակ անկախ «մայլա» էին, ինչ ուզում անում էին (ներսում, չէին կարողանում, իհարկէ իրենց կարգիչը վաճառել արեւմուտքում, բայց ոչ մէկ չէր էլ առնի, հետ էին, մրցունակ չէին), գիրք էլ էին տպում առանց որեւէ մէկին փող տալու, պրոցեսորներ էին ցրում, նոյն ibm֊ի լոգօ֊ով տպում հէնց գողացած դիմակից։ բայց սովետական շրջանում էփլ համատեղելի կարգիչ չկարողացան սարքել՝ կար երկու նախաձեռնութիւն որոնց մասին գիտեմ, մէկը՝ բուլղարական pravetz֊ն էր, միւսը՝ սովէտական agat֊ը, երկուսն էլ լիովին համատեղելի լինել չկարողացան, ագատի համար ծրագրերը պէտք էր ադապտացնել (բայց աւելի հեշտ էր, քան զրօյից գրել), բայց դիսկերի ընթերցիչներն էին ահաւոր որակի, բուլղարականներն աւելի որակով էին, բայց էլի, բնականաբար, անորակ, անհամեմատելի իսկական էփլի ընթերցիչների հետ։)

risc-v֊ի դէպքում այդ ծրագրակազմը լրիւ կարող ա լինել փակ, կապուած պրոցեսոր արտադրող ընկերութեան հետ։

այս պահին ունենք նաեւ համեմատելի, ազատ պրոցեսոր՝ powepc֊ն։ 2019֊ին բացել են ինտերֆէյսը, կրկին՝ isa֊ն միայն։ ու ոչ բոլորի համար, բայց աքսէսը դրան հեշտացուած ա։

եւ ինչն ա լաւ, կայ VHDL֊ով գրուած ազատ իմպլեմենտացիա։

այստեղ էական տարբերութիւն կայ՝ ազատ ֆիրմուեր՝ https://git.raptorcs.com/git/։

power֊ի դէպքում ֆիրմուերը մեզ ծանօթ bios֊ի պէս ա, rom֊ի մէջ ա լցուած։

մեքենաներ կան, ու թանկ են։ կարելի ա օգտագործել որպէս սերուեր, կան որպէս դեսքթոփ՝ amd gpu֊ներով։ կոչւում են տալօս՝ https://raptorcs.com

մէկ էլ սէնց նախագիծ կայ՝ https://www.powerpc-notebook.org/en/ բայց իրենց գործերն դանդաղ են առաջ գնում։

ու կողքից անկապ ասեմ, ինձ թւում ա power֊ը նաեւ ապահով ճարտարապետութիւն ա, որովհետեւ big endian ա։ վստահ չեմ որ big endian֊ն առհասարակ լաւ լուծում ա, դա չի հարցը։ բայց դրա վրայ, լսել եմ, bsd֊ները ահաւոր շատ բագեր ունեն, ու ամէն ինչ վատ ա աշխատում։ լինուքսները փորձել եմ, շատ լաւ աշխատում են։ բայց անկապ ասածս այն ա, որ մտածում եմ, big endian լինելու պատճառով, ու փախած ճարտարապետութիւն լինելու պատճառով, ինքն անհամեմատ աւելի ապահով ա։ սովորաբար չարամիտ ծրագրակազմը ցածր մակարդակի լուծումներ ա կիրառում, որ էս ճարտարապետութեան վրայ դժուար աշխատեն, ինչպէս նախատեսուել ա։ բայց զուտ դրա տարածուած չլինելու պատճառով, այն պատճառով որ չեն ակնկալում այն երէսել։

ու տէնց։

#պրոցեսոր #երկաթ #տեք #կարգիչ #համակարգիչ #ճարտարապետութիւն #անվտանգութիւն #նախագծում

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ պրոցեսոր  երկաթ  տեք  կարգիչ  համակարգիչ  ճարտարապետութիւն  անվտանգութիւն  նախագծում