ահա, arm֊ն էլ ա օգտագործել branch prediction ու էդպէս էլ պիտի լինէր՝
https://www.youtube.com/watch?v=CjpEZ2LAazM ✓
սա շատ հետաքրքիր թութղ ա՝
https://arxiv.org/pdf/2406.08719
speculative execution֊ը բարդ լուծում ա, իսկ բարդութիւնից կարող են բխել խնդիրները։ պարտադիր չի որ բխեն, բայց մենք մարդ ենք, ու մեզ բարդ ա գործ անել բարդ համակարգերի հետ։
#մարդ_ես
ես հասկանում եմ որ մրցակցութիւնն ա ստիպում բոլոր տէք նախագծողներին բարդացնել դիզայնը, գտնել բարդ լուծումներ։ չնայած կարող ա եւ տակից դուրս չգան։
ու մրցակցութիւնը ոնց որ ստիպի իրանց լինել անպատասխանատու։ իրենք կարողանում են բարձր գնահատականներ հաւաքել տարբեր չափումներում ու թեստերում, բայց ահա հիմա ունեն բագ։ օկէյ, կը ֆիքսեն ու ուրախ կը վաճառեն մեզ նոր պրոցեսորներ։
իսկ եղած պրոցեսորի համար ֆիքսը եթէ լինի՝ ապա ծրագրային, ու կը դանդաղեցնի աշխատանքը։ ու էն ինչ շահել ենք speculative execution֊ի պատճառով, կը կոմպենսացուի ծրագրային ուղղումով։ լաւ ա եթէ աւելի դանդաղ չի աշխատի, քան առանց դրա կաշխատէր։
ու մի կողմից հա, նախագծողներն են, որ ուզում են գլխից վերեւ թռնել, ֆիզիկայի օրէնքներն անցնեն, ժամանակից առաջ ընկնեն։ իսկ նրանք որ չեն կարողացել՝ դուրս են մնում շուկայից, բիզնէսից։
միւս կողմից էդ մենք ենք, շուկան, որ չի ջոկում ինչ ա կատարւում, մանաւանդ էդ նոր ոլորտում, ու ուրախ գնում ենք էդպիսի պրոցեսորներ։
պահանջ չենք դնում որ լինեն աւելի դանդաղ, բայց աւելի պարզ դիզայնի ու յուսալի։
միւս կողմից՝ աշխարհն ա հիմա բարդացել։ ու գուցէ միայն ոլորտից չի՝ մենք առհասարակ չենք ջոկում ինչ ա կատարւում ու չենք կողմնորոշւում ինչ ա շուկան առաջարկում այս բարդ աշխարհում։
ինչն ա նաեւ սարսափելի՝ ջաւա սկրիպտ էքսփլոյթ կայ, ինչպէս եւ ինթելի նմանատիպ խնդիրների ժամանակ կար։ այսինքն՝ դիտարկչի մէջ կարող ա վնասակար կոդ աշխատել, իսկ դու չես էլ իմանայ։
ու ես տեսնում եմ որ արհեստական բանականութիւն ա օգտագործուելու որպէս quality assurance, որպէս թեստեր։ ու արդէն օգտագործւում ա։ ինչը մտահոգիչ ա, որովհետեւ ինքը կարող ա սխալուել, իսկ մենք կարող ա դա չջոկենք։
ու կարելի ա աւելի խորը գնալ ու նշել որ պետութեան կողմից ստանդարտիզացուած կրթութեան եւ թեստաւորման համակարգն ա բերում նրան որ բոլորը սովորում են մի ձեւով։ ու հիմա կը գայ արհեստական բանականութիւնը որը կը համարուի, որ աւելի լաւ ա իրան դրսեւորում, քան մարդիկ էդ նոյն ստանդարտիզացուած թեստերում։
#աբ #ապագայ #տէք #արհեստական_բանականութիւն #աբօ #մարդ #մարդիկ #երկաթ #պրոցեսոր #վրիպում #անվտանգութիւն #թեստաւորում #նախագծում #ծրագրաւորում #կրթութիւն #մրցակցութիւն #կապիտալիզմ #ազատութիւն #
հիմա բջնի բացեցի, էլի թափուեց վրաս, մտածեցի՝ տես է, քանի տարի ա չեն կարողանում էդ խնդիրը լուծել։ ոչ նրանք, ոչ էլ ջերմուկը։
ու կրկին մտածեցի՝ բայց չէ՞ որ նաբեղլաւի երբ բացում ես՝ համ շատ յարմար ա, համ երբէք էդպէս չի լինում։
ու կրկին մտածեցի՝ դէ իրանք դրսի ինուեստիցիայով են նաբեղլաւին լաւացրել, ու նաեւ եւրոպական շուկայ են հանում, իսկ եւրոպական շուկայ չես կարող հանել մի բան որ ամէն անգամ քո վրայ թափւում ա։ դա կարող ես հանել ռդ, ուր ջերմուկ ունենալը փառք ա, ու մարդիկ որ սովէտի պայմաններին են դիմացել, ամէն ինչին էլ, ընդհանուր առմամբ, սովոր են դիմանալ։
էհ։
#ջերմուկ #բջնի #նաբեղլաւի #հայաստան #վրաստան #քաղաքականութիւն #մրցակցութիւն #արտահանում #տնտեսութիւն #հանքային_ջուր #ջուր
փաստօրէն, հակամենաշնորհային օրէնքներն ամն֊ում արգելում են՝
— պայմանաւորուածութիւններ գների վերաբերեալ, ներառեալ բանաձեւեր, նուազագոյն եւ առաւելագոյն գների կամ զեղջերի սահմանում։ — բաժանել յաճախորդներին, շուկաներ, կամ տարածքներ։ — բոյկոտել յաճախորդներին, կամ մատակարարողներին, կամ այլոց։ — սահմանափակել արտադրութեան քանակը օգտագործելով շուկան՝ մրցակցութիւնը վերացնելու համար։
ես չգիտէի, որ առաջին երկուսը խնդրահարոյց են։ #շուկայ #շուկայական_յարաբերութիւններ #կապիտալիզմ #տնտեսութիւն #կառավարում #մենաշնորհ #հակամենաշնորհային_օրէնսդրութիւն #ամն #էթիկա #մրցակցութիւն
մարդիկ մրցակցութեան մասին են խօսում, ու ես իսկապէս չեմ հասկանում ինչի մասին են։ ես չունեմ ոչ մի մասնագիտական մրցակցութեան զգացողութիւն, եւ ոչ մի սոցիալական մրցակցութեան զգացողութիւն։ ես ֆոտո եմ անում, ես ուզում եմ որ լիքը մարդ ֆոտո անի։ ես ուզում եմ իրենց ֆոտոները նայեմ, հիանամ։ ես ուզում եմ օգնել լաւ նկարներ անեն, զարգանան։ ես երբեք չեմ մտածել «ինձ կանցնեն/չեն անցնի» տեսակէտից, ոչ թէ որովհետեւ ես ինքնավստահ եմ կամ «սեքիւր», չէ, ես բնաւ ինքնավստահ չեմ։ ես պարզապէս չեմ հասկանում ինչի մասին ա խօսքը։ ես չեմ հասկանում, եթէ ես ունեմ ինչ֊որ ծրագիր գրելու միտք, ո՞վ կարող ա ինձ խանգարել այն գրել։ ո՞ր մի մրցակցութիւնը։ կամ ես ուզում եմ սէնց նկարներ անել։ ո՞վ կարող ա ինձ խանգարել։ ինչ վերաբերում ա մասնագիտականին՝ բոլորս մեր ոլորտի սիրած ենթաբազմութիւնն ունենք, որի մէջ խորանում ենք։ հիմա ես ինչ֊որ բաներ գիտեմ, ու ինչ֊որ բաներից շատ թոյլ եմ։ ու ինչ֊որ այլ մարդիկ այլ բաների մէջ են խորացել։ ու էլի, ի՞նչ մրցակցութեան մասին ա խօսքը, նէնց չի որ բոլոր ընկերութիւններին պէտք են նոյն ենթաբազմութեանը տիրապետող մարդիկ։ ու նէնց չի որ իրենք կարողանում են գտնել այն ինչ ուզում են, միշտ էլ աշխատանքը կոմպրոմիս ա երկու կողմերի համար էլ։
ես չեմ հասկանում, ինչի մասին ա խօսքը ու ինչի ա լիքը ծանօթ մարդ անհանգիստ մրցակցութեան պատճառով։ էդ ի՞նչ ա։ չեմ հասկանում։ #մրցակցութիւն
Զաւինսկին նաեւ ասում էր՝
Գիտեմ, որ կլիշէ է, բայց սա բերում է «վատն աւելի լաւ է» մտքին։ Եթէ ծախէք բաւական ժամանակ եւ պատրաստէք կոդի կատարեալ հիմք, որն անելու է այն ինչ ձեզ պէտք է, ու տանելու է ձեզ 1.0 վարկածից մինչեւ 5.0֊ն, ու ամէնը հիանալի կը լինի… դէ, գիտէ՞ք՝ 1.0 վարկածը պահանջելու է երեք տարի շուկայ հանելու համար, իսկ ձեր մրցակիցը հանելու է իր 1.0֊ն վեց ամսից, եւ հիմա դուք խաղից դուրս էք։ Դուք երբեք չէք հրապարակի ձեր 1.0֊ն, քանի որ ինչ֊որ մէկն արդեն կերել է ձեր ճաշը։
Ձեր մրցակցի 1.0֊ն ունի աղբ կոդ, ու նրանք պէտք է արտագրեն դա երկու տարում, բայց գիտէ՞ք ինչ՝ նրանք կարող են արտագրել այն, քանի որ դուք արդէն չունէք աշխատանք։
Սա այն խնդիրներից է (ես յոգնել եմ վատ գրած ծրագրերից, ու ճիշտ է, ազատ ծա֊ի մէջ աւելի շատ է լաւ դիզայն արած ծա, բայց միեւնոյնն է, սա խնդիր է՝ բազմաթիւ աւելի դանդաղ, քան կարող էին լինել, եւ ոչ հուսալի ծրագրերը), որ ես չգիտեմ ինչպիսի այլ լուծում կարող է ունենալ։ Նախ միշտ չէ, որ մրցակիցը կոդը արտագրելու է եւ լաւացնելու է՝ եթէ դրա խիստ, խեղդող անհրաժեշտութիւն չի լինի։ Նաեւ՝ մրցակիցը միշտ էլ ունենալու է այլ մրցակիցներ, եւ աշխատելու է լարուած։ Ու գուցէ լուծումը կը լինէր օգտո՞ւողը, ով երեք տարի անց կը նախընտրէր ձեր 1.0֊ն մրցակցի 5.0֊ի՞ն, քանի որ ձեր 1.0֊ն աւելի արա՞գ է աշխատում եւ անկապ չի՞ պայթում։ Կամ գուցէ այն պատճառով, որ բաց ստանդարտների պարագայում (օրինակ՝ նոյն html֊ի հետ է աշխատում ծրագիրը, զննիչ է, եւ բաց ստանդարտը տալիս է մրցակցութեան հաւասար հնարաւորութիւն) աւելի հե՞շտ կը լինէր անցում կատարել մրցակցի ծրագրից՝ ձեր ծրագիր։
#Զաւինսկի #շուկայ #մրցակցութիւն #ծրագրաւորում #մէջբերում #քաղուածք
ապակենտրոնացումը ահաւոր կարեւոր է նոյնիսկ սովորական օգտուողի համար․ շատ յոգնեցնող եւ ուժերն անիմաստ սպառող է պահել եւ «սինք» անել մի քանի ինքնութիւն՝ այս կայքում — այս մարդկանց համար, այս կայքում՝ այս ընկերների խմբի համար։ ոնց որ մէկ գլոբալ ցանցի մաս չենք, այլ տարբեր, իրար հետ կապ չունեցող աշխարհներում։
մենք պէտք է հասկանայինք, ինչ կարող է համացանցը դառնալ հէնց սկզբից․ յօրինել առ֊էս֊էսն ու օփենայդին շատ աւելի վաղ․ դրանք պէտք է համացանցի հիմքը լինէին, այնպէս, ինչպէս էս֊էմ֊թի֊փի֊ն էր։
նոյնիսկ եթէ մարդն ընտրում է լուսանկարներ պահելու ծառայութիւն, նա կարող էր ընտրել որեւէ մէկը, եւ հետեւել ընկերներին ով պահում են նկարներ այլ ծառայութիւններում, որովհետեւ բոլոր սերուիսները կունենային տուեալների փոխանակման համար ընդհանուր ինտերֆեյսներ։ այդպէս մենք կունենայինք իրական մրցակցութիւն՝ որտեղ ամէն ծառայութիւնն ունի հաւասար հնարաւորութիւններ, իսկ ինչպէս է այդ հնարաւորութիւններն օգտագործելու, արդէն իր խնդիրն է՝ պէտք է ջանայ աւելի լաւ սերուիս մատուցել։
քանի որ եթէ սերուիսը դուրդ չի գալիս՝ կը վերցնես փասափուսեդ եւ կը տեղափոխուես այլ տեղ, ուր աւելի տաք է եւ լուսաւոր։
հիմա կարծես թէ մենք սա կորցրել ենք։ գուցէ ինչ֊որ նոր տեքնոլոգիա, առ֊էս֊էսի եւ օփենայդիի փոխարէն, կամ այն յաւելելով, ունակ կը լինի լուծել խնդիրը, կրկին մի գլոբալ ցանց դարձնել ինտերնետը։
ապակենտրոնացումը ահաւոր կարեւոր է նոյնիսկ սովորական օգտուողի համար․ շատ յոգնեցնող եւ ուժերն անիմաստ սպառող է պահել եւ «սինք» անել մի քանի ինքնութիւն՝ այս կայքում — այս մարդկանց համար, այս կայքում՝ այս ընկերների խմբի համար։ ոնց որ մէկ գլոբալ ցանցի մաս չենք, այլ տարբեր, իրար հետ կապ չունեցող աշխարհներում։
մենք պէտք է հասկանայինք, ինչ կարող է համացանցը դառնալ հէնց սկզբից․ յօրինել առ֊էս֊էսն ու օփենայդին շատ աւելի վաղ․ դրանք պէտք է համացանցի հիմքը լինէին, այնպէս, ինչպէս էս֊էմ֊թի֊փի֊ն էր։
նոյնիսկ եթէ մարդն ընտրում է լուսանկարներ պահելու ծառայութիւն, նա կարող էր ընտրել որեւէ մէկը, եւ հետեւել ընկերներին ով պահում են նկարներ այլ ծառայութիւններում, որովհետեւ բոլոր սերուիսները կունենային տուեալների փոխանակման համար ընդհանուր ինտերֆեյսներ։ այդպէս մենք կունենայինք իրական մրցակցութիւն՝ որտեղ ամէն ծառայութիւնն ունի հաւասար հնարաւորութիւններ, իսկ ինչպէս է այդ հնարաւորութիւններն օգտագործելու, արդէն իր խնդիրն է՝ պէտք է ջանայ աւելի լաւ սերուիս մատուցել։
քանի որ եթէ սերուիսը դուրդ չի գալիս՝ կը վերցնես փասափուսեդ եւ կը տեղափոխուես այլ տեղ, ուր աւելի տաք է եւ լուսաւոր։
հիմա կարծես թէ մենք սա կորցրել ենք։ գուցէ ինչ֊որ նոր տեխնոլոգիա, առ֊էս֊էսի եւ օփենայդիի փոխարէն, կամ այն յաւելելով, ունակ կը լինի լուծել խնդիրը, կրկին մի գլոբալ ցանց դարձնել ինտերնետը։
#համացանց #ինտերնետ #օփենայդի #առէսէս #ինքնութիւն #ծառայութիւն #հոստինգ #հնարաւորութիւններ #մրցակցութիւն
փաստօրէն այսօր ծա պրոդուկտը մրունակ լինելու համար պէտք է լաւը լինելուց բացի, լինի նաեւ ազատ։ դա իւրացրել է եւ մայքրոսոֆթը, եւ էփլը, որ բացել են c#֊ն ու swift֊ը համապատասխանաբար։
նախագծողի համար մրցունակ։
«հասարակ օգտագործողի» համար գրուած ծրագիրը բնաւ չի տուժի մրցունակ լինելու առումով, եթէ ազատ չէ։ այսօր։
քանի որ նախագծողները զարգացան եւ այսօր ունեն պահանջներ, որ առաջ չունէին։ բայց արդե՞օք կը գայ մի օր, երբ սովորական օգտագործողը կունենայ այդ պահանջը։
#ծրագրաւորում #նախագծող #պահանջ #մրցակցութիւն #ազատ_ծա #ծա #ազատութիւն
ինչպէս է մայքրոսոֆթը խաղից հանել ոչ իր կոմպիլյատորները՝
մենք շատ նպատակաուղղուած էինք որպէսզի մեր Delphi եւ C++ կոմպիլյատորներով ստանանք WinRT֊ի համար կոդ։ Այս պահին խնդիրն այն է, որ այն ՕՀ API֊ները, որ անհրաժեշտ են քո լեզուի RTL֊ն իրականացնելու համար թոյլատրուած չեն։ Գիտէք, ասենք RtlUnwind֊ը բացառութիւնների մշակման կամ VirtualAlloc֊ն յիշողութեան կառաւարման համար… Այդ եւ նման ֆունկցիաներին դիմելը աւտոմատ որակազրկում է ձեր ծրագիրը․ այն չի կարող լինել «պաշտօնական» WinRT ծրագիր եւ տեղակայւել մայքրոսոֆթի խանութից։
աղբիւր (անգլերէն)
երբ նման բաներ եմ կարդում, զգում եմ, ինչքան չեմ ուզում գործ ունենալ այդ փակ էկոհամակարգերի հետ, ու ինչ հաւէս է ծրագիր գրել ազատ միջավայրերում՝ ազատ հարթակների համար։
#ծրագրաւորում #մայքրոսոֆթ #կոմպիլյատորներ #ծրագրաւորման_լեզուներ #մրցակցութիւն
յիմարութիւն արի՝ ֆլիքր֊ի սեփականատիրական ծրագիր տեղակայելով։ այն իմ սարքի բոլոր «պատկերասրահի» նկարները լցրեց ֆլիքր։ գոնէ «հրապարակային» չարեց, բայց դա մի կողմ։
այս վարքագիծը ես սիպմտոմատիկ եմ համարում։ ու ոչ միայն նկարներ առանց հարցնելու տանելը, այլ ամենակարեւորը՝ ենթադրելն որ ես յիմար եմ։ (պարզուեց այդպէս էլ կայ, որ տեղակայել եմ այդ ծրագիրը)։ ու ես դեռ պէտք է երախտապարտ լինեմ, որ իրենք իմ տեղը գործ են արել, կանխատեսել են, որ իմ պէս յիմարի դուր պէտք է գայ որ իր նկարները արդեն ամպի մէջ են։
իսկ ինչո՞ւ էի պաշտօնական ֆլիքր «ափը» փորձում։ քանի որ ազատ ու «նատիւ» «ջոքր» անունով ծրագիրը որ ունեմ իմ յոլլայի մէջ, այնքան էլ լաւը չէ, ուզում էի տեսնել, ուրիշները ո՞նց են ապրում։
պարզ է եւ արժանի չէ նշելու, որ ես, բնական է այդ պաշտօնական փակ ֆլիքրը անմիջապէս հանեցի։ բայց խնդիրը մնում է։ գոյութիւն չունի ապակենտրոնացուած ձեւով նկարներ առցանց պահելու համակարգ։ մեդիագոբլինը դեռ սղոցում են, ու տպաւորութիւնս այն է, որ առանձնապէս ուժեղ տղաներ չեն աշխատում այդ նախագծի վրայ։ բացի դրանից մի հատ գոբլին էլ լինի, դա խնդիր չի լուծի․ այն կարող է շատ այլ ոչ հաճելի յատկութիւններ ունենայ։ մի քանի նման նախագիծ է պէտք, որ ընտրել լինի։
#սեփականատիրական_ծա #ազատ_ծա #ծա #ծրագրեր #ֆլիքր #ամպեր #ամպ #մեդիագոբլին #ընտրութիւն #մրցակցութիւն
մեզ մօտ ընդունուած է ասել, երբ օրինակ ինչ֊որ մէկը նախագիծ է ուզում սկսել՝ «դու մի արա, քանի որ այս մէկն արդեն նոյնից անում է»։ ոնց որ, որ առաջինի «գործին չխփես», այլ խօսքերով՝ մրցակից չլինես։
դա ասւում է հաւանաբար այն ենթադրութեամբ, որ դու անելու ես նախագիծը նոյն ձեւ, ինչպէս եւ առաջինը, ու ապա ի՞նչ իմաստ ունի երկու նոյն նախագծից ունենալ։
այո, անիմաստ է, երեւի թէ։
բայց եթէ դու անում ես այլ ձեւ, քո մօտ այլ մօտեցում է, այլ իրականացում, ապա դա միայն լաւ է։
ամէն մարդն կարող է անել մի ուրիշ ձեւի, մի ուրիշ կերպ։
քանի որ մարդիկ տարբեր են, ու տարբեր են մտածում։ նաեւ, դա առաջինին կը ստիպի մտածել, ինչպէ՞ս աւելի լաւը լինել, զարգանալ, ոչ թէ մնալ տեղում։
ու սա գուցէ որոշ չափով սոցիալիստական մօտեցում է, իսկ մենք, հայերը, ինչպէս եւ հրէաները, խորը ձախական ենք, ու պատահաբար չէ, որ բոլոր քսաներորդ դարի կուսակցութիւնները ձախական էին, ու մեր աջականներն էլ այնքան էլ աջական չեն։
եւ սա երեւի եղած համայնքի անդամներին պաշտպանող, ու համայնքի ֆրագմենտացիայից խուսափելու համար էլ է արւում, բայց միւս կողմից, դա թոյլ չի տալիս մրցակցութիւն լինի, ու դրանով իսկ համայնքի շահերին դէմ է։
այնպէս որ՝ մի հարցրէք՝ «անե՞մ, թէ չէ», «արժի՞ անել», ու առաւել եւս մի անհանգստացէք որ վատամարդ էք լինելու ինչ֊որ մէկի գործին խփելով։ Պարզապէս, ինչպէս շեֆս է սիրում ասել՝ «ջասթ դու իթ»՝ պարզապէս արա դա։ Ու արա լաւ։ ։Ճ
ուրեմն, ձախական գաղափարների հանդէպ իմ թերհաւատը պայմանաւորուած է մրցակցութեան բացակայութեամբ ու պլանային տնտեսութեամբ։ ես համոզուած եմ, որ մրցակցութիւնը շատ լաւ է, ու տեսնում եմ, ինչ լաւ է որ ամդ֊ն մրցում է ինթելի հետ, եւ ազատ սիլանգը՝ ազատ ջիսիսի֊ի հետ։ կրակոտ աղուէսը քրոմիումի հետ։
ու իրարից գաղափարներ են վերցնում, ինչպէս իրենք են ասում՝ «ցրում», ու ստեղ արդեն ես չեմ կարծում, որ ցրել է, ես կարծում եմ, որ էվոլիւցիա է, ու ընդհանուր առմամբ ասենք զննիչների կամ կոմպիլյատորների պորուլյացիան զարգանում է, ուժեղանում։
իսկ հայերը, իչնպէս ասում են, չգիտակցուած ձախոտ են, ու գուցէ այդ պատճառով է որ երբ ուզում ես ինչ֊որ բան անել, ասում են՝ այսինչը արդեն անում է, կամ ասում են՝ իրեն հարցրու/տեղեակ պահիր, կամ ասում են՝ առաջարկիր դուք միասին զբաղուէք։ ինչի՞ միասին։ մարդիկ տարբեր ձեւ են մտածում, ու նոյնիսկ այդ զոյգերով աշխատելու՝ ծրագրաւորելու միտքը ինձ անյաջող է թւում։ Շատ հազւադէպ են կազմաւորւում լաւ աշխատանքային կոլեկտիւներ, ու եթէ լինում են, ապա ինքնաբերաբար, ոչ թէ այդպէս։
ասելով՝ այնինչը անում է՝ դու չանես, կամ արա իր հետ, դու էվոլիւցիան ընդհատում ես։ ասում ես՝ մի ծնուիր, նոր թռչուն, արդեն կայ թռչուն։ մի ծնուիր նոր զննիչ՝ արդեն կայ զննիչ։ ու կարծում եմ, շատ լաւ կը լինի, եթէ ոչ մէկ այդպիսի առաջարկներ չլսի, ու իր ուզած գործն անի, անկախ ուրիշներից։
ու տենց
Մոբայլ ինտերնետ ով ունի, այլեւս պետք չէ կպնել տեղական կայաններին։
Դա ի դեպ տեղական կայանների շահերից է բխում, մրցակցություն կլինի, իրենց լսող չի լինի, կսկսեն լավանալ։ Այնպես որ ես կգրեմ ինետ ռադիո կայանների մասին՝
Սկսեմ նրանից, որ n900֊ի հետ գալիս է հավես ինտերնետ ռադիո կայաննքերի ցանկ։
Սթոք փլեյերով նրանք լինում է ոչ միայն լսել օնլայն, այլ եւ հեռարձակել ֆմ ալիքներով։
Այնպես որ կարելի է նույնիսկ մեքենա վարելիս չլսել տեղական ռադիոկայանները, լսել ցանցայինները։ Ինչպե՞ս՝ ձեռք բերելով որեւէ մոբայլ ինտերնետ փաթեթ, որ մի երեք հազար դրամով տալիս են ինտերնետ, ու միայն ինտերնետ ֊ առանց զանգերի։ Իսկ ո՞ւմ են պետք զանգերը, եթե դրանք ինտերնետով էլ են գնում։
Համոզված եմ որ ինչ որ «հեշտ» ձեւեր կան ռադիո լսելու ԳՆՈՒ֊ի վրա, բայց ես նախընտրում եմ հին լավ մփլեյերը։
pls փլեյլիստ քաշելով, տալիս ենք մփլեյերին՝
Մաեմո֊ի ալիքներից ես ինձ շել սկրիպտեր եմ գեներացրել, այսպիսի տեսք ունեն՝
Եթե ուզում եմ ձայնագրելով լսել, ապա՝
կամ
ինչն է հավես, որ ինտերնետ ռադիո լսելիս մեծ մասամբ կարիք չկա ձայնագրել կամ Այրի֊ի պես ծրագրեր օգտագործել, որ գուշակեն դուր եկած գործը, որ հետո գտնես, քաշես։
Մփլեյերը, ասենք այսպես ցույց է տալիս՝
Իսկ երբ վարողն է խոսում, գրում է՝
Բացի տուփից դուրս կայաններից, կարելի է լիքը ռադիո կայաններ գտնել։
Օրինակ այստեղ նույնիսկ հայկական կայանների ցանկ կա։
Հավես զանազան ալիքներ ունեն Սոմաֆմը, ոչ կոմերցիոն ռադիոկայան, որը ապրում է միայն դոնեյշնների շնորհիվ։
Շատ ալիքներ կան նաեւ ԴիջիթալիԻմփորթեդ կայանում
Վերջերս հետաքրքիր պրոեկտ է բացվել՝ ռադիո23։
Այնտեղ ի դեպ, կարելի է գրանցվել ու եթե կարողանում ես եթեր ապահովել, նրանք կտան ժամանակ։
Երբեմն հիանալի անգլերենով են խոսում, այնպես, որ տանում է, հիմնականում երաժշտությունը հավանում եմ, երբեմն էլ ճապոներեն՝ ու էլի եմ հավանում, փախած ու հավեսն է։ Դե ես ճապոնական պոպ սիրում եմ։
Այլ ռադիոկայանը սկսեցի լսել Ջեյմս Դարբինյանի (jay tea սփյուռքում, ու այստեղ ԿՄ֊ում) պատճառով։
Ինչպես եւ խորհուրդ է տրվում, նա նշել է իր մոտ #armenian թեգը, որ հայրենակիցները իրեն գտնեն, ու ահա՝ չի կրում հեռախոս, մտահոգված է քաղաքացիական ազատություններով, բանաստեղծություններ է գրում, ու ընդհանուր առմամբ հավես տղա է։ Ժամանակ առ ժամանակ գրում էր իր ռադիո հաղորդման մասին, որ անում է Օրեգոնի համալսարանի ռադիո կայանում։
Բնական է, որակն էլ համապատասխան է, ի՞նչ պետք է լինի համալսարանի ռադիոն։
Բայց մեր ռադիոկայաններից մեկ է լավն է։
Ի դեպ, այնտեղ փնտրում են ձայնագրություններ, ու մեր խմբերից, կարծում եմ, հավեսով «ժապավեն» կվերցնեին։
Ու բնականաբար՝ փոդքաստները։ Շատ եմ սիրում գփոդերը, որ կա Մաեմո Դիաբլո, Ֆրեմանթլ, Հարմաթանի համար, նեմո֊ի համար, ԳՆՈՒ համակարգերի, ունդ զա վայթեր։
Իսկ ահա իմ ռադիո, ու ոչ միայն փոդքասթների ցանկը, կան ֆոտոյի մասին, մի քանի հավես բրտիականան հաղորդում կա՝ մտածելն թույլ է տրվում, ասենք։
ու տենց
Հետաքրքիր է իմանալ, որ Լեյկայի, նույնիսկ վերջին, Մ մոդելները՝ այսինքն ամենաթանկ եւ ամենավեհ մոդելները, ավտոֆոկուս չունեն։
Ֆոկուսը իմ մշտական պրոբլեմն է։ Ես օգտագործում եմ հին օբյեկտիվներ, ու ձեռքով եմ բռնում ֆոկուս, հետեւաբար, կախված տարբեր հանգամանքներից, օրինակ նրանից, վյուֆայնդերը իմ աչքով ճի՞շտ է կարգավորված, թե խախտվել է, կհասցնե՞մ թե չէ, ես հաճախ ստանում եմ ոչ ֆոկուսի մեջ կադրեր։
Այնպես չէ, որ չեմ հասկանում այն պարզ բանը որ այն ինչ ուզում ես ցույց տալ, պետք է երեւա, իսկ որ երեւա, պետք է ֆոկուսի մեջ լինի։
Ես զարմացա, որ Լեյկայի ամենավերջին մոդելները միեւնույն է ավտոֆոկուս չունեն։
Կարդացի ինչու՞։ Պարզվում է, դիզայնը իրենց բարդ է փոխել։
Ունեն լավ դիզայն արված ժապավենային խցիկ, սարքեցին նույնից, բայց թվային։
Ավտոֆոկուսի մեխանիզմը ո՞րտեղ տեղավորեն առանց խցիկը մեծացնելու։ Տեղ չունեն։ Ու Քենոնի եւ Նիկոնի պես փող չունեն այնքան հետազոտություն անելու, ռադիկալ արտադրությունը փոխելու համար։
Ապա պարզապես այլ տարբերակ չունեն, քան ասել՝ մենք այլ կերպ ենք, մենք այլ ենք։ Մենք ռեյնջֆայնդեր ենք, առանց ավտոֆոկուսի ու տարբեր համովությունների։ Բայց մեր մոտ հիանալի որակ է, իսկ նկարողը պետք է ինքը իմանա ինչպես ֆոկուսվել, այնքան բարդ չէ, այն էլ մեր հիանալի հեռաչափի օգնությամբ։
Ու դա, ես կարծում եմ, ճիշտ որոշում է։
Ու լրիվ եւրոպական։
Եւրոպան չի հասցնում ոչ ամերիկացիների, ոչ էլ ճապոնացիների հետեւից։ Չի կարող։
Նրանք ուրիշ են։ Երբեք չեն կարողանա համեմատվել։
Բայց եւրոպական ընկերությունը միշտ կունենա իր սպառողին։
Եւրոպայում ու Ասիայում։ Իհարկե, ոչ ԱՄՆ-ում։
Որովհետեւ մրցելը՝ սխալ որոշում է։
Երբ օրինակ աղջկան այլ տղաներ են դուր գալիս, իր տղան սկսում է մրցել։ Իսկ ես էլ ունեմ երկու գլուխ։ Թարթիչներս էլ փոխեմ, ապա դուր կգա՞մ քեզ։
Մրցելը ու համեմատվելը սխալ է։
Նրանք ձեզնից լավը չեն, նրանք ուրիշ են։
Երբ սկսում ես մրցել, փոխվել, հետեւել այլերին, դուր գալու համար, կորցնում ես քեզ, ու երբեք նրա պես «լավը» չես լինի։
Ու նույնը կործանում է Նոկիա ընկերությանը՝ այֆոն սարքելու ձգտումը։
Ես նայում էի Նոկիա Ն9-ին, գիտեի որ այն ինձ պետք է խաղալու, գործ անելու համար, ու ձեռքս չգնաց այն գնել, այնքան բարակ, այնքան գլամուր էր։ Ու այդ բարակության համար նրանք զոհաբերեցին սդ քարտ սլոտը, ու մարտկոց փոխելու հնարավորությունը։
Ինչի՞։
Որովհետեւ մտածում են, որ այժմ պետք է լինել այֆոնի պես։
Ու դա է իրենց սխալը։ Վերջ, Նոկիան էլ չկա, եթե այդպես շարունակի։ Այֆոնի պես լինել պետք չէ, պետք էր լինել այնպիսին ինչպիսին կային։ Վաճառվելու էին բացի Եւրոպայից Չինաստաններում, Հնդկաստանում ու այո, Հայաստանում։
Բոլորը գիտեն, որ Նոկիան բարակ հեռախոս չէ։ Նոկիան պետք է շարունակեր արտադրել իր հաստ հեռախոսները, զարգացներ Մաեմոն, Սիմբիանը, այնպես ինչպես եւ պլանավորում էին։
(ի դեպ կարծում եմ, որ Մաեմո գծի N810 – N900 – N9 շարքի սարքերի դիզայնը գնալով վատանում էր, իսկ ամենալավը հենց N810-ն է։ Շատ հավես է, որ այժմ կարելի է նրա վրա քշել ժամանակակից nemomobile։)
Ու բնավ չվհատվել այն բանից որ նահանգներում չի վաճառվի։ Նահանգները ձեր տեղը չեն, այնտեղ անդրոիդ ու այֆոն է լինելու, դա պարզ է։
Նոկիա մեկ է չի լինի։ Իսկ թե լինի, ապա ամերիկյան վինդոս ֆոն օպերացիոն համակարգով, դա մեկ է նրանք չեն արդեն, միայն երկաթն է իրենցը։ Իսկ Նոկիան ավելին էր քան երկաթը։ Նոկիան սեփական ԾԱ ուներ, իր առավելություններով ու թերություններով։
Օրինակ, Սիմբիանի միջուկը ունակ չէր ապահովել այնպիսի գրաֆիկական էֆեկտներ, ինչպես ստացվում է Դարվինոտ ԱյՕսում ու Լինուքսոտ Անդրոիդում։ Նույն ժամանակ, նրանցից ոչ մեկը չի կարող ապահովել այնպիսի սնուցման խնայողություն, ինչպես Սիմբիանը։
Ու այո, Նոկիաները թանկ էին լինելու։ Ինչի, հիմա թա՞նկ չեն։ Թանկ են։
Եւրոպացիների ուժեղ հատկանիշները կապված են իրենց թույլ հատկանիշների հետ։ Այսպես, պասկալը եւրոպայից հասավ նահանգներ, սկսեց զարգանալ, վաճառվել այնտեղ, բայց՝ միայն վինդովսի տակ – եւրոպացիները ավելի դանդաղաշարժ են, ու դժվար են ընդունում նորը։ Բացի դրանից, զարմանալի չէ, որ Բորլանդի Դելֆիի նախագծողին, եւրոպացի Անդրեաս Հայլսբերգին «առավ» Մայքրոսոֆթը, դոթնեթ ստեղծելու համար, ու այդպես Բորլանդը պրծավ, իսկ դոթնեթը տարածվեց։
Իսկ Եւրոպական երկրներում օգտագործում եւ զարգացնում են, հնարավորին չափ իրենց տեքնոլոգիաները՝ Պասկալ, Մոդուլա, Օբերոն։ Իհարկե, գլոբալացման ժամանակ դա բարդ է, որովհետեւ կան այսպիսի մարդիկ, ով չի հասկանում ինչ արժեք ունի իր հայրենական արտադրանքը, ու գնահատում է այն ինչ տարածված է, բայց միեւնույն է, դա հնարավոր է։
Ու նույն պատմությունը եղավ երբ ԽՍՀՄ-ում որոշում ընդունվեց սեփական կարգիչներ նախագծելու տեղը կրկնօրինակել, թխել արտասահմանյանները։ Որովհետեւ այդպես ավելի էժան է։
Հա, էժան է, բայց այդպես դու միշտ մի քայլ հետ ես։
Միշտ։
Ու գնալով ավելի ես հետ մնալու։
Այսինքն, եղիր ու զարգացիր ինքդ ինչպիսին կաս դա միայն մարդկանց մասին չէ, դա ազգերի, պետությունների, ընկերությունների մասին էլ է։
ու տենց