ընկերոջս մօտ g-suite հաշիւը սինք չի լինում մի քանի ամիս ա։ չի էլ ուղարկում մէյլ։
փորփրեցի՝ չլուծուած լիքը դէպքեր են, դեռ 2015 թուից։
առաջարկուող լուծումները տրամաբանական են, ու սահմանափակ՝ անդրոիդում մեր հնարաւորութիւններով։ եւ ոչ ազատ ծրագրակազմի հնարաւորութիւններով՝ ջնջել «քեշը», հեռացնել եւ աւելացնել հաշիւը։
մարդիկ նաեւ նկատել են (ես էլ) որ սինքի ժամկէտ կայ, ու դրուած ա 999 օր, ու դա չի լինում փոխել։ բայց ասում են՝ հաշիւ հեռացնել֊աւելացնելուց յետոյ ուղղւոմւ ա։ մեզ մօտ չուղղուեց։ նաեւ մենք էդքան տուեալ չունենք, իրականում մի քանի ամսուայ մասին ա խօսքը։
մեկնաբանութիւն թողած մարդկանց մեծ մասին խորհրդները չեն օգնում։ եւ յաւելուածի խնդիրը, ոնց հասկացայ, մինչեւ այսօր լուծուած չի։
հետաքրքիր ա որ ընկերոջս մօտ էլ մայիսի մէյլերը կան, ու յետոյ էլ ոչ մի ձեւ չի թարմանում։ գուցէ «բագը» դրա հե՞տ ա կապուած։
ահա ձեզ ասք սեփականատիրական ծրագրակազմի մասին։ էնպէս չի որ ազատ ծրագրերի հետ խնդիրներ չեն լինում։ լինում են՝ բայց էդքան մարդու բողոքներին դժուար թէ ուշադրութիւն դարձրած չլինէին։ նաեւ, իրենցից մէկը կը վրիպազէրծէր, կը ֆիքսէր սխալը՝ կայ այդ ազատութիւնը։ դու ունես ֆիքսելու ազատութիւն։
ինչեւէ, պէ՞տք ա ասել որ ազատ k-9֊ով անմիջապէս աշխատեց իր մօտ ամէն ինչ։ (:
օկ, ոչ անմիջապէս, զի պէտք եղաւ դիտարկիչով մտնել հաշուի կարգաւորումներ, էնտեղ մտայ անվտանգութեան բաժին, ու տեսայ, ասում ա՝ հէնց որ ինչ֊որ մէկը հայաստանից (չի ասում այփին) փորձում էր կպնել մեզ երրորդ կողմի յաւելուածով։ սեղմեցի՝ այդ ես եմ։
յետոյ էլի չաշխատեց, ստիպուած եղայ այդ նոյն «անվտանգութեան» բաժնում մտնել «Less secure app access» ու ասել՝ հա, ուզում եմ աշխատի։
ու «իմափ» կարգաւորումներով արդէն ստացուեց կպնել։
2015 թուի գուգլի սափորթի շղթայ 2019 թուի շղթայ
ու տէնց։
յ․ գ․ առհասարակ, պէտք չի իրենց կազմակերպութիւնը էդքան փող տայ գուգլին։ բայց դէ ո՞վ ա իրենց համար մէյլ սպասարկիչ կարգաւորելու։
#անվտանգութիւն #սեփականատիրական_ծա #սեփականատիրական_ծրագրակազմ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #ծրագրակազմ #ազատութիւն #պատմութիւն #գուգլ #յաւելուած #կ-9 #ազատութիւն
մի հատ հին սամսունգ ունեն ընկերներս, որ ուինդոուս եօթի տակ կիրառելի չի։ մի գբ յիշողութիւն ունի որը բեռնուելուց յետոյ լրիւ զբաղուած ա։
մտածում եմ փորձել թեթեւ միջավայրով մանջարօ տեղակայել, տալ օգտագործեն։
մի պահ էս սամսունգ ծրագրակազմի մէջ բութ եղաւ, ու հրաժարուելու կոճակ չկայ։
չէ, կներես։
#չէ_կներես #էկրանահան #կարգիչ #սեփականատիրական_ծա #ծրագրակազմ
ինչի՞ ա մաեմօ֊լեստէն կամ պոստմարկէտօս֊ը օգտագործում միայն մէյնլայն միջուկ՝ դա միայն գաղափարական֊քաղաքական որոշում չի, այլեւ տեքնիկական՝
որովհետեւ բարդ ա յետոյ նայել ու թարմացնել տարբեր սարքերի համար միջուկների բազմազանութիւն։ եթէ դիցուք ունենք 100 սարք (հեռախօս), ամէն մէկն իր միջուկով, ապա ունենք նոյնքան միջուկի առանձին ֆորք՝ ֆիքսած վարկածներով, ու պարզ սեքիւրիթի փաթչ աւելացնելը դառնալու ա գլխացաւանք՝ լաւագոյն դէպքում պէտք կը լինի բեքփորտ անել այն հարիւր տարբեր կոդի մէջ, իսկ վատագոյն՝ ոչ մի բան էլ անել չի լինի, քանի որ նոյնիսկ միայն էդ կոնկրետ միջուկի վարկածը հասանելի ա միայն բինար ձեւով։
նաեւ, էն լինուքս միջուկը որը հեռախօսների մէջ ա, շատ ա տարբերուում մէյնլայնից ու մեր իմացած լինուքսից՝ ահաւոր շատ փոփոխութիւն ա պարունակում՝ սկսած գուգլից, վերջացրած soc֊ի՝ չիպսետի, ու հեռախօսի արտադրողի փաթչերով։ եւ տարբեր soc֊երի ու հեռախօսների արտադրողների մօտ լրիւ տարբեր փաթչեր են, որ անկապ տեղերում կոնֆլիկտներ կառաջացնեն։
https://wiki.postmarketos.org/wiki/The_Mainline_Kernel
#միջուկ #մաեմո #մաեմօ #պոստմարկետօս #պոստմարկետ #պոստմարկէտօս #պոստմարկէտ #մաեմօ-լեստէ #մաեմո-լեստէ #լինուքս #սեփականատիրական_ծա #սեփականատիրական_ծրագրակազմ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #տեքնոլոգիաներ #ազատութիւն
ահա ինչ է լինում, երբ սեփականատիրական նախագիծը չի գրաւում կենսունակ լինելու համար անհրաժեշտ շուկայի հատուած։
եթէ այն ազատ լինէր, ապա նաեւ կը լինէր կենդանի։
հետեւութիւն՝ մի աջակցիր սեփականատիրական ծա նախագծերին քիքսթարթերում։
#սեփականատիրական_ծա #ծա #ծրագրային_ապահովում #փրեսգրամ #շուկայ #տնտեսութիւն #համացանց #ազատութիւն
սեփականատիրական ծա֊ի նոր վարկած տեղակայելը իմ համար դարձել էր «ռիտուալ», մի կարեւոր արարողութիւն, երբ պէտք էր այդ «յաջորդ» ստեղները սեղմել, ինչ֊որ շատ լուրջ հարցերի պատասխանել, իսկ սխալը կարող էր ճակատագրական լինել։ աւտոմատացուած թարմացումներ վճարովի ծա֊ի համար, բնականաբար չկային, իսկ երբ եղան՝ քրոմի պէս, հասկացայ որ աւելի լաւ է չլինէին։ (:
#սեփականատիրական_ծա #ռիտուալ #քրոմ #թարմացումներ #նախագծում
սխալուեցի, սեփականատիրական Ֆլիքր ափ֊ը տեղակայեցի Յոլայիս մէջ։ օգտագործում եմ նատիւ եւ ազատ Ջոքր ծրագիրը, բայց բաւականացուած չեմ դրանով, ուզում էի թեստաւորել պաշտօնական ծրագիրը։
այդ սրիկան քաշեց, վերբեռնեց իմ խելախօսի միջի բոլոր նկարները։ ճիշտ է, նշեց որպէս ոչ հրապարակային, բայց վերբեռնեց։ եւ առանց հարցնելու։ ես լրիւ անակնկալի եկայ երբ մտայ իմ ֆլիքրի հոսքը եւ տեսայ անսպասելի նկարներ որ չեմ լցրել այնտեղ։
կարծում եմ, սա շատ սիմպտոմատիկ վարքագիծ է սեփաքանատիրական ծրագրերի համար։ ոչ միայն առանց հարցնելու տուեալներ վերցնելը, այլ ենթադրելն որ ես յիմար եմ, ու այն ինձ համար օգտակար գործ է անում։ ահա։
#սեփականատիրական_ծա #ֆլիքր #ծրագրեր #ազատութիւն
յիմարութիւն արի՝ ֆլիքր֊ի սեփականատիրական ծրագիր տեղակայելով։ այն իմ սարքի բոլոր «պատկերասրահի» նկարները լցրեց ֆլիքր։ գոնէ «հրապարակային» չարեց, բայց դա մի կողմ։
այս վարքագիծը ես սիպմտոմատիկ եմ համարում։ ու ոչ միայն նկարներ առանց հարցնելու տանելը, այլ ամենակարեւորը՝ ենթադրելն որ ես յիմար եմ։ (պարզուեց այդպէս էլ կայ, որ տեղակայել եմ այդ ծրագիրը)։ ու ես դեռ պէտք է երախտապարտ լինեմ, որ իրենք իմ տեղը գործ են արել, կանխատեսել են, որ իմ պէս յիմարի դուր պէտք է գայ որ իր նկարները արդեն ամպի մէջ են։
իսկ ինչո՞ւ էի պաշտօնական ֆլիքր «ափը» փորձում։ քանի որ ազատ ու «նատիւ» «ջոքր» անունով ծրագիրը որ ունեմ իմ յոլլայի մէջ, այնքան էլ լաւը չէ, ուզում էի տեսնել, ուրիշները ո՞նց են ապրում։
պարզ է եւ արժանի չէ նշելու, որ ես, բնական է այդ պաշտօնական փակ ֆլիքրը անմիջապէս հանեցի։ բայց խնդիրը մնում է։ գոյութիւն չունի ապակենտրոնացուած ձեւով նկարներ առցանց պահելու համակարգ։ մեդիագոբլինը դեռ սղոցում են, ու տպաւորութիւնս այն է, որ առանձնապէս ուժեղ տղաներ չեն աշխատում այդ նախագծի վրայ։ բացի դրանից մի հատ գոբլին էլ լինի, դա խնդիր չի լուծի․ այն կարող է շատ այլ ոչ հաճելի յատկութիւններ ունենայ։ մի քանի նման նախագիծ է պէտք, որ ընտրել լինի։
#սեփականատիրական_ծա #ազատ_ծա #ծա #ծրագրեր #ֆլիքր #ամպեր #ամպ #մեդիագոբլին #ընտրութիւն #մրցակցութիւն