ինձ թուում ա մեզ մօտ ու դէ #հետխորհրդային տարածքում պետական #կառավարում ֊ը #ահաւոր ա, մասնաւորապէս որովհետեւ կառավարման մակարդակը առհասարակ ցածր ա։
արեւմուտքում, ենթադրում եմ, պետական կառավարումը էլի վատն ա՝ զի պետական ա, բայց քանի որ կառավարումը ընդհանուր առմամբ աւելի բարձր մակարդակի վրայ ա՝ պետական կառավարիչները էլի նոյն մարդիկ են որ կառավարում են սովորել նոյն համալսարաններում, ու գուցէ աշխատել են մասնաւոր ընկերութիւններում։
ու դէ երեւի ամենալուզերներն են գնում #պետական գործի, բայց էդ էլի աւելի բարձր #մակարդակ ֊ի ա վերածուում։
փաստօրէն, հակամենաշնորհային օրէնքներն ամն֊ում արգելում են՝
— պայմանաւորուածութիւններ գների վերաբերեալ, ներառեալ բանաձեւեր, նուազագոյն եւ առաւելագոյն գների կամ զեղջերի սահմանում։ — բաժանել յաճախորդներին, շուկաներ, կամ տարածքներ։ — բոյկոտել յաճախորդներին, կամ մատակարարողներին, կամ այլոց։ — սահմանափակել արտադրութեան քանակը օգտագործելով շուկան՝ մրցակցութիւնը վերացնելու համար։
ես չգիտէի, որ առաջին երկուսը խնդրահարոյց են։ #շուկայ #շուկայական_յարաբերութիւններ #կապիտալիզմ #տնտեսութիւն #կառավարում #մենաշնորհ #հակամենաշնորհային_օրէնսդրութիւն #ամն #էթիկա #մրցակցութիւն