կարելի ա երկու բառով նկարագրել ամէն այթի ընկերութիւնը՝
կարում են՝ անում են։
մարդ ա իրա «կարեցած» չափով։
«կարում ենք անում ենք սպը» են։
#տէք #տտ #բիզնես #էթիկա #ազատութիւն
ես միշտ դգոհում եմ որ ամէնը թռնում են դէմքիս (կայքերը օրինակ), ու առաջարկներ անում՝
գրանցուիր, ու միւս տարբերակը՝ ոչ հիմա։
ահաւոր զզուելի ա որ չեն ուզում ընդունել որ կայ տարբերակ եւ չգրանցուելու։
բայց էսօր տեսայ windows֊ն պատուհան ա հանել՝ միացնել բեքափ, ու երկու կոճակ ունի՝
յիշեցրու ինձ (ու կարող ես ընտրել ինչքան ժամանակից), ու միւս կոճակի վրայ՝
«no thanks»։
վաու, էս ի՞նչ էր։
էս տէք ոլորտը երեւանի փողոցների պէս ա՝ եթէ սիգնալ չեն տալիս ու քեզ հասնող ճանապարհը տալիս են՝ զարմանում ես։
#մայքրոսոֆթ #ուինդոուս #էթիկա #ծրագրակազմ
էթիկայի առցանց դասընթաց եմ անցնում՝ ներարականութեան մասին։
ամէն ձեւ մտածում են, ոնց մարդուն ներառել եւ յանկարծ նա չմնայ չներառուած։
ու ես լրիւ սա ընկալում եմ որպէս դիսկրիմինացիա՝ ես ուզում եմ լինել չներառուած։
ես պատճառ պատրուակ եմ փնտրում լինել չներառուած։
#աշխատանք #էթիկա #ներառականութիւն #կողմնակի
իրականում անդրոիդ իւզերների (չգիտեմ, այօս շատ չեմ տեսել) վիճակը ողբալի ա։ այսինքն՝ մեր շուրջը գտնուող համարեա գրեթէ բոլոր մարդկանց։
իրենք շատ չեն զգում, զի էդ վիճակը, իհարկէ նման ա իրենց օգտագործած վեբի՝ երբ դէմքին ինչ֊որ պահանջներ, կամ լաւագոյն դէպքում՝ առաջարկութիւններ են թռնում, երբ էստեղ֊էնտեղ գովազդ ա դուրս թռնում, ու առհասարակ նաւարկելը, զբօսանքը բաւական annoying ա։ դա չեն զգում, չի չեն պատկերացնում որ կարող ա այդպէս չլինել։
իսկ այդպէս չլինել կարող ա էն կայքերի հետ, որ էթիկային հետեւում են, ինչպէս եւ էն յաւելուածների հետ որ ազատ են, ու հետեւաբար էլի էթիկային հետեւում են։ սակայն մոբայլ օհ֊ի դէպքում որպէս կանոն էդ ընտրութիւնը չկայ՝ արդէն տուփից դուրս մարդը ստանում ա իր bloatware֊ը, որը չի կարող հանել իր մեքենայից։
ինչը ահաւոր ա՝ ու մենք սովոր ենք ապրել էդ աշխարհում։
քչերն են որ համաձայն չեն էս վիճակի հետ։ ու իսկապէս, եթէ ունենալ թէկուզ lineage եւ միայն fdroid֊ի յաւելուածները տեղադրել՝ ապա կարելի ա մի քիչ աւելի հանգիստ աշխարհում ապրել։
սթիլ, ես կարծում եմ որ էդ անել պէտք չի։ էդ մէկ ա նպաստում ա գուգլի անդրոիդ հարթակին, իսկ միւս կողմից ազնիւ չի։
մենք մեր օհ֊երն ունենք, շատ լաւ ա որ իրենք իրենց անդրոիդը էնպիսին են արել, որ բարդ լինի մեր սովորական, ասենք gtk֊ով գրած ծրագիրը տեղափոխել՝ կապել են մէկ֊երկու լեզուի հետ՝ մեզ մօտ լրիւ լիբերալ վիճակ ա ու ինչ ասես լեզու չի օգտագործուում, ինչների՞ս ա պէտք իրենց հարթակը։
այնպէս ինչպէս չենք մտնում իրենց ոչ էթիակպէս պահող կայքեր, այդպէս աւելի լաւ ա չօգտագործել իրենց անդրոիդը։
ու այո։ տեսէք, կան ընկերութիւններ, որ հասկանում են, զգում են։ յոլլա հեռախօսի վրայ շատ բարդ ա գտնել բրենդի անունը։ փայնբուքի ու փայնֆոնի վրայ նոյնպէս։ սէյլֆիշ օհ֊ը լռելեայն ձեր ուզած գոյներով ա ու ծրագրերում աւելորդ գոյներ չկան՝ ամէնը համեստ ա ու չի գրաւում յատուկ ուշադրութիւն։ չի ճչում, որ իրան նայես։ չի թռվռում պահանջելով ուշադրութիւն։ չի դէմքին թռնում որ գրանցուես կամ անես ինչ֊որ բան որ իրենց ա պէտք։ չի թարմանում առանց քո համաձայնութեան։ լինուքսներում չի լինի հանդիպել էն ինչ ես տեսել եմ վերջերս վինդոուսում՝ ռեսթարթ չկար՝ կար՝ թարմացնել եւ ռեսթարտել։ չկայ որեւէ բան որը ձեր վզին կապում են։
ու այո ողբալի վիճակում են մարդիկ որ քշում են վինդոուս, ու որ քշում են անդրոիդ։
խղճանք իրենց, բայց եւ իմանանք, որ ոչ մի բանով չենք կարող օգնել։ իրենք չեն ուզում, իրենց էդպէս ա լաւ։
#ազատութիւն #մարդիկ #անդրոիդ #ուինդոուս #էթիկա #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #տեքնոլոգիաներ #համացանց #յաւելուած #էսթետիկա #ճաշակ
փաստօրէն, հակամենաշնորհային օրէնքներն ամն֊ում արգելում են՝
— պայմանաւորուածութիւններ գների վերաբերեալ, ներառեալ բանաձեւեր, նուազագոյն եւ առաւելագոյն գների կամ զեղջերի սահմանում։ — բաժանել յաճախորդներին, շուկաներ, կամ տարածքներ։ — բոյկոտել յաճախորդներին, կամ մատակարարողներին, կամ այլոց։ — սահմանափակել արտադրութեան քանակը օգտագործելով շուկան՝ մրցակցութիւնը վերացնելու համար։
ես չգիտէի, որ առաջին երկուսը խնդրահարոյց են։ #շուկայ #շուկայական_յարաբերութիւններ #կապիտալիզմ #տնտեսութիւն #կառավարում #մենաշնորհ #հակամենաշնորհային_օրէնսդրութիւն #ամն #էթիկա #մրցակցութիւն
մտածեցի լրացում անել այն էթիկայի եւ բարոյականութեան մասին գրառմանը։
մտածեցի, որ էթիկա բառը մենակ մարդու մասին չի։ դա միշտ իր ու մէկ կամ շատ այլ մարդկանց յարաբերութեան մասին է։ օրինակ, յիշեցի, ինչպէս էինք մենք, երբ ձայներիզները վերադարձնում էինք, աշխատում պերեմոտած լրիւ մի կողմ փաթաթած տալ։ դա վերաբերմունքի, մօտեցման, յարգանքի, էթիկայի մասին էր։
իսկ բարոյական կամ անբարոյական անուանելու համար պէտք չէ յարաբերութիւն դիտարկել։ կարելի է ասել, որ ասենք նա անբարոյական է, քանի որ ճմրթած շապիկ է հագնում։ այսինքն պէտք է որեւէ մի նշան, ոչ թէ յարաբերութիւն կոնկրետ այլ անձի հետ։ նշան՝ ինչպիսին է նա։ եւ հետեւաբար՝ պիտակ։ նա՝ ճմրթած շապիկ հագնող է՝ հետեւաբար անբարոյական։
իսկ երբ նա պտտել է կամ չի պտտել ժապաւէնը, դա բոլորի հանդէպ չէ, դա այն մարդու հանդէպ է, ում վերադարձնում է ժապաւէնը։ կամ, ում չի վերադարձնում, կամ ժամանակին չի տալիս, կամ տալիս է ծամած ու չի ասում։ դա յարաբերութեան մասին է արդեն յստակ մարդկանց միջեւ։
#էթիկա #բարոյականութիւն #յարաբերութիւն #մարդիկ #ձայներիզ #ազատութիւն
բարոյականութիւն բառը չեմ սիրում։
որովհետեւ այն ենթադրում է ընդհանուր կանոնների ցանկ, որին բոլոր հասարակութեան անդամները պէտք է ենթարկուեն, եթէ բարոյական են։ յիշենք նաեւ, որ այն փոփոխւում է ժամանակում եւ տարածքում։
իսկ մարդիկ շատ զանազան են, որ կարողանան հաղորդակցուել նոյն պրոտոկոլի սահմաններում եւ նոյն ձեւով։
այսպէս, քանի որ բարոյականութիւնը ընդհանրացնող է, ես կարծում եմ, որ այն տոտալիտար է։
բռնապետական է։ ու ընդհանուր առմամբ, բռնութեան մասին է։
բարոյականութիւնը՝ բռնութիւն է, անձի վրա բռնանալ է։
ու ապա ես օգտագործում եմ էթիկա բառը, որպէս հասկացութիւն, որը սահմանում է այս եւ այս մարդու յարաբերութիւնը։ ամէն երկուսի յարաբերութիւնը ունիկալ է, անկրկնելի։
ու ապա ամէն երկուսի միջեւ հաղորդակցման կանոններն են ունիկալ։
էթիկայի պարզ օրինակ․ դու ինձ ասել ես որեւէ մի բան։ ես տարածել եմ։ կարող է օկ ես, որ տարածեմ։ կարող է՝ ոչ։ կախուած է տարբեր զանազան մանրուքներից։ ու դա մենք ինքներս ենք որոշում, սովորաբար առանց պայմանագիր կազմելու, ու իրար հասկանում ենք։
ու սա ընդհանուր կանոնների մասին չէ։ սա կոնկրետ այս մարդու եւ այս մարդու մասին է։
շատ լիբերալ է։ անձնաւորուած։ բողոքական։ ոչ ուղղափառ։ ազատութեան մասին է։
հենց այդպէս։
այսօր ջիփոդերով, մեդիա.ամ հոսքում քնարին են ցոյց տալիս՝ http://youtube.com/watch?v=8Hs2SCrU_lQ
#մեդիա #լրագրող #քաղաքականութիւն #էթիկա