երբ տեսնում եմ անդրոիդի հայերէն ֆոնտեր, մտածում եմ՝ սիրունչիտարօն, մտածում եմ՝ ոնց սրիկաները թարումեանի որակեալ ֆոնտերը չվերցրին, հիմա բոլորը էս ֆոնտերին պիտի նայեն։
յետոյ մտածեցի՝ շատ լաւ ա, իրանց չի հասնում լաւ ֆոնտ, թող էդ տգեղ ֆոնտը լինի անդրոիդում։
#անդրոիդ #տառատեսակ
այստեղ @hal9000@xn–69aa8bzb.xn–y9a3aq ֊ը հրապարակել ա հայերէն եւ կիւրեղատառ ֆոնտեր pebble ժամացոյցների համար։
շատ անհրաժեշտ ռեսուրս ա pebble սիրողների համար՝ ես էդպիսի չորս հոգի անձամբ գիտեմ, որ էսօր pebble են օգտագործում։
կայքը նկարագրում ա ինչպէս ֆոնտերը տեղակայել, բայց դա այլեւս չի ստացւում, առնուազն մի քանի անդրոիդի վրայ ինչ ես փորձել եմ։ խնդիրն այն ա, որ նոյնիսկ total commander֊ով ինչ փորձում ես՝ pebble յաւելուածը ցանկի մէջ չի յայտնւում, որ դրանով բացես էդ մեր նիշքը։
որոշ ժամանակ տառապելուց յետոյ, վերջապէս կարողացայ դա անել միայն ու միայն այս եղանակով՝ total commander օգտագործելով՝
նախ, գտնում ենք ներբեռնուած նիշքը՝ arm_cyr.pbl
, total commander֊ում՝
հիմա պէտք ա սեղմել վերեւի աջի երեք կէտիկը, ու ընտրել՝ configure՝
ընտրել internal associations՝
կը տեսնենք դատարկ ցանկ՝
սեղմենք new association՝
պէտք ա ներմուծել ֆայլի ընդլայնում՝
գրում ենք՝ play:.pbl
ու նշում ենք Command: Play (foreground)
՝
հիմա պէտք ա սեղմել ներքեւի քառակուսին՝ պատկերակը՝
յետոյ ընտրել Installed apps
՝
ու էս ցանկում վերջապէս Pebble յաւելուածը կը յայտնուի՝
ահա, հիմա երբ ընտրեցինք, պատկերակը մերն ա՝
OK, APPLY
հիմա երկար պահում ենք arm_cyr.pbl նիշքի վրայ, ու ընտրում՝ Open with՝
բայց էս ցանկում Pebble յաւելուածը չկայ՝
էստեղ նշում ենք file://url չէքսոքսը՝
ու ահա, Pebble ֊ը յայտնուեց, ընտրե՛նք՝
եւ խնդրեմ՝
ահա, էսպէս կարելի ա էսօր՝ 2024 թուին աւելացնել տառատեսակ Pebble ժամացոյցի մէջ։
եթէ total commander֊ը գոյութիւն չունենար, ինձ թւում ա դա հնարաւոր չէր լինի։
#pebble #total_commander #android #փեբլ #անդրոիդ #ժամացոյց #էկրանահան #տառատեսակ #հայերէն #կիւրեղատառ
էսօր հին ընկերոջս տեսայ, կիմչի֊ում թէյ խմեցինք։
կիմչիի սեղանին ծաղիկներ էին դրած, նկարեցին android֊ի գործիքներից մէկով ու պարզեցին որ շանբերան ծաղիկն ա, անգլերէն՝ snapdragon։
մէկն էլ փորձեց snapdragon փնտրել, ասացի՝ էսա chipset֊ն ա բերելու qualcomm֊ի։ ու հա, բերեց։
ու էդ պահին ընկերս հարցրեց՝ ո՞նց անեմ, որ եօթիւբը «բեքգրաունդ» վիճակում շարունակի նուագել։
ասում ա՝ գնացի նոյնիսկ հիւսիսային պօղոտայի xiaomi֊ի, էնտեղ էլ նայեցին, նայեցին, ասին՝ չենք կարող անել։
ասում ա՝ յետոյ ես ձեւը ինքս գտել էի՝ դիտարկիչով էի աշխատացնում, դրա մէջ աշխատում էր։ յետոյ ասում ա «քրոմը» թարմացաւ, ու մի պահ սկսեց էլ չթողել։
ասի՝ ինչ֊որ բան կարդացել եմ այդ մասին։
ասի՝ սպասի։ տեղակայեցի իրան fdroid, մտածեցի՝ դրա մէջ հաստատ մի բան կը գտնուի որ էդպէս կաշխատի։ փնտրեցի youtube, տեսայ ինչ֊որ libretube կայ։
ասի՝ փորձենք, տե՛ս, սա ազատագրող յաւելուած ա, այն կաշխատի «բեքգրաունդ»֊ում երեւի։
իհարկէ, հոգիներս դուրս եկաւ, մինչեւ xiaomi֊ի android֊ի վրայ fdroid֊ը տեղակայեցինք, բայց ես արդէն փորձ ունէի, գիտէի ինչ բարդ ա։ եւ ի դէպ, դրա միջերէսը ամենաշատը չեմ սիրում տարբեր android֊ներից, զի չունի յաւելուածների ցանկ, պիտի գտնես պատկերակը էկրանին։
չգիտեմ ինչի՞ էն էդպէս արել, համարում են որ դեբի՞լ են իրեցն օգտուողները, եթէ էկրանին չդնեն, չե՞ն ֆայմի գտնել։ ինչեւէ։
իսկապէս, աշխատեց libretube֊ը, ու ես ասացի, թէ՝ տես, ազատում ա, ազատագրող ա։
ու մտածեցի որ ասում ենք «ազատ» մարդիկ չեն ջոկում ինչ ենք ասում։ իսկ «ազատագրող»֊ը կամ «ազատողը» շատ աւելի հասկանալի ա։ ու իմաստն աւելի ա արտայատում։
#ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #ազատութիւն #ծրագրակազմ #անդրոիդ #տեք #եօթիւբ #յաւելուած #պատմութիւն #առօրեայ #եզրաբանութիւն
անդրէ շտալցը շատ հետաքրքիր գրառում ա արել (նոր չի արել, ես եմ նոր կարդացել) այն մասին, ինչպէս էր փորձում իր js
֊ով գրուած secure scuttlebutt
֊ի յաւելուածի՝ manyverse
֊ի, կոդի հատուածները թարգմանել rust
֊ի։
ահա՝ https://staltz.com/rust-for-mobile-not-yet.html
հիմնականում լաւ նորութիւններն էին՝
js
֊ից rust
բարդ չէր, ահագին հեշտ թարգմանւում էր։չնայած նա գոհ էր, եւ աւելի շատ էի սպասում։
ինչը չի չափել, ու ինչն ինձ հետաքրքիր ա՝ օպերատիւ յիշողութեան օգտագործումը։ ինձ թւում ա՝ պիտի շաաատ աւելի քիչ լինէր։
իսկ վատ նորութիւնները, ինչի համար էլ հետարկեց իր փոփոխութիւնները՝
ասում ա՝ 3 րոպէ էր rust
քոմփայլերին պահանջւում մի պարզ գրադարան շինելու համար։
իսկ ամէն գրադարանը պէտք ա հաւաքէր մի քանի պրոցեսորի համար։ ու պարզւում ա որ պէտք ա երկար սպասել, որ ստանաս ու փորձարկես արդիւնքը։ սա յայտնի խնդիր ա, ու կան լուծումներ՝ տեսականօրէն rust
֊ը կարողանում ա «քեշ» անել շինելու արդիւնքները, բայց շտալցին չյաջողուեց այդ «քեշաւորումն» օգտագործել մոբայլ գործիքների հետ՝ nodejs-mobile
, Android Gradle
, ու դէ XCode
֊ի։
ասում ա՝ մեծ էր։
ասում ա, ստացւում էր, որ 100մբ֊ից մեծ apk
ա լինելու manyverse
֊ի մօտ, եթէ ամէնը rust
֊ի թարգմանեմ։
էստեղ ես չգիտեմ։ մի կողմից՝ 100մբ֊ն, հա, շատ ա։ ու էդ ամէնը օպերատիւ յիշողութեան մէջ ա լինելու։ միւս կողմից՝ js
կոդը չնայած փոքր ա աւելի՝ դէ տեքստ ա, բայց եւ ինտերպրետացիան անհամեմատ, իթ, աւելի շատ օպերատիւ յիշողութիւն ա պահանջելու։
էստեղ կարելի ա ասել, որ երեւի թէ, եթէ rust
չլինէր, այլ կներէք, «նորմալ» նատիւ կոդ գեներացնող լեզու, ամէն դէպքում էդքան մեծ կոդ չէր գեներացնի։ ու էդ խնդիրը չէր զգայ։
նաեւ, երկար չէր տեւի դա։
պլիւս դրան իր մօտ ստացւում էր, որ ամէն իր ռասթ մոդուլը պէտք ա ունենար նոյն կախուածութիւնները՝ «base64, byteorder, cfg-if, libc, memchr, rand, serde, thread_local» ու իր մօտ չէր ստացւում որ դրանք մէկ անգամ լինեն, այլ ոչ ամէն ռասթ մոդուլի համար։
ասում ա՝ գուցէ հնարաւոր ա որպէս դինամիկ գրադարան դրանք աւելացնել, բայց էլի՝ գաղափար չունեմ ինչպէս։
էստեղ կասեմ՝ գուցէ էլի ռասթից ա, որ յարմար միջոցներ չի տալիս դրա համար։
օրինակ, չնայած ես դա չեմ սիրում, բայց պասկալում շաաաատ հեշտացուած ա կրոսպլատֆորմ գրադարաններ գեներացնելը՝ մոդուլի վերնագիրը դնում ես ոչ թէ unit
այլ library
եւ քոմփայլերը գեներացնում ա քեզ so
, dll
կամ dylib
։
էստեղ էլ այլ խնդիր՝ apple
֊ի հետ կապուած, իրենք sdk
֊ից հանել են բոլոր dylib
֊երը, ու փոխարինել tbd
֊ներով։
եւ շաատ կարեւոր պահ՝ իր rust
֊ով գեներացուած բինարները չեն աշխատում՝ պայթում են android 5
֊ի տակ։ իսկ ի պատիւ իրան, նա մտածում ա այն մասին, որ հին անդրոիդների վրայ իր յաւելուածն աշխատի՝ զի մտահոգուած ա մեանմայի օգտատէրերի մասին։ իսկ իրենց զգալի մասը՝ անդրոիդ հինգի վրայ են։
բնօրինակն ունէք, թէ էլի մանրամասներ են հետաքրքրում։
ընդհանուր առմամբ, ինձ թւում ա, ռասթի մոլորեցնող հմայքը ստիպեց անդրէին այն փորձել, եւ հիասթափուել։ բայց եթէ նա նոյնը փորձէր անել ոչ էդքան մարկէտ արուած լեզուով, բայց նատիւ կոդ գեներացնող լեզուով՝ շատ հաւանական ա, աւելի լաւ արդիւնք ունենար։
ի դէպ, հէնց հիմա ռասթ ա շինում մեքենաս։ գիշերը թարմացումը չեղաւ, զի 13գբ տեղ չմնաց այն շինելու համար։ իսկ փայնբուքի վրայ լաւ զգում եմ՝ թէ ուզում եմ ֆայրֆոքս, պիտի շինեմ նաեւ ռասթ, իսկ այ դա տեւում ա աւելի երկար, քան ֆայրֆոքս շինելը՝ մի երկու֊երեք օր։
եւ այդպէս։
#անդրոիդ #այօս #սքաթլբաթ #յաւելուած #ծրագրաւորում #կազմարկիչ #կոմպիլեատոր #քոմփայլեր #ռասթ #ջս #մենիվերս #էփլ #պատմութիւն
մայրիկս ահաւոր տարած ա «դուօ լինգօ» յաւելուածի վրայ, արդէն երկու տարի ա միշտ պարապում ա, անգլերէն ա սովորում։ հաւէսի համար։
ոչ միայն յաւելուածով, բայց յաւելուածը ամենօրեայ ա իր համար։
նոր հեռախօսները չի սիրում, զի էկրանները մեծ են։ կարգչով չի սիրում «դուօ լինգօ» անել, զի յոգնում ա։
կարճ ասած, լիքը աղբ կար իր հին հեռախօսի մէջ, նախապէս դրուած ծրագրեր որ տեղ եւ ռեսուրսներ էին զբաղեցնում, հա քեշ մաքրելով էր զբաղոոած։
մտածեց՝ չի լինի հայրիկիս հին հեռախօսի վրայ, որն էլի փոքր էկրանով ա, «դուօ լինգօ» աշխատեցնել։
բայց այդ անդրոիդ չորսի վրայ յաւելուածը չաշխատեց՝ չէր լինում մուտք գործել։
ասացի՝ տուէք փորձեմ, կամ կը փչացնեմ, կամ մի բան կանեմ։
կարողացայ նստեցնել լինեէյջ 18.1, ու փաստօրէն էս հեռախօսի մէջ այլեւս չկայ լռելեայն աղբ, եւ այն դարձել ա անդրոիդ 11։
ու լաւ էլ արագ աշխատո՛ւմ ա։
հիմա ես լսել եմ, որ «դուօ լինգօ»֊ն առանց «գուգլ փլէյ սերուիսների» չի աշխատում։
էլի փնտրեցի, տեսնեմ մի հնդիկ ա պատմում ոնց չի կարողանում մուտք գործել յաւելուած «գուգլ» օպցիայի վրայ սեղմելով, ու յետոյ մոբայլ դիտարկիչով ա սկսում օգտագործել։
մտածեցի՝ հմ, չլինի՞ միայն գուգլով մտնելու համար ա այդ «գափս»֊ի պահանջը։
էնքաաան չէի ուզում «գափփս» տեղակայել, վերջը չտեղակայեցի, «աւրորա սթոր»֊ից տեղակայեցի «դուօ լինգօն», մուտք գործեցի իմէյլով։ ու աշխատե՛ց։
ճիշտ ա, նաեւ իմացայ որ դիտարկչի մէջ ա հնարաւոր օգտագործել։ իսկ յաւելուածը երեւի մէկ ա վեբ տեքով ա գրուած ու էլի ծանր ա, բայց գուցէ մի քիչ պակա՞ս ծանր լինի էս սարքի վրայ, քան դիտարկչի հետ միասին։
ամէն դէպքում չէի սպասում որ էս հնութեան սարքի վրայ կը լինի բաւական արագ օգտագործել գրեթէ վերջին անդրոիդը։ ու շատ աւելի յարմարաւէտ ա դարձել։
եւ ունենք գրեթէ ազատ համակարգ՝ միջուկն ա անազատ, եւ դէ յաւելուածը։ (:
#անդրոիդ #ազատ_ծրագրակազմ #ազատութիւն
allwinner a64
֊ի android
միջուկը որ տարածել էր նախագծող ընկերութիւնը, մեղադրուել ա «սեւ մուտքեր» ունենալու մէջ։
այդ փակ android
միջուկները ունեն խոցելիութիւն, որ թոյլ են տալիս ամէն հեռախօսի վրայ աշխատող յաւելուած ստանայ ադմինիստրատիւ արտօնութիւններ։
չիպսէթը pinephone
֊ից գիտեմ։ ու սա եւս մի պատճառ ա սարքի վրայ չունենալու որեւէ օհ, որն օգտագործում ա փակ android
֊ի միջուկ։
այլ հարց ա նաեւ ինձ հետաքրքրում, օրինակ ինչի՞ sony
֊ն կամ ինչ֊որ այլ մէկը «պալիծ» չի եղել իրենց միջուկներով։
պարզապէս աւելի լա՞ւ են աշխատում։ աւելի մաքո՞ւր, թէ՞ աւելի աննկատ։
կամ պարզապէս ես չեմ խորացել, իսկ շատերի վրայ գտած խոցելիութիւններ կան։
#լինուքս #միջուկ #անդրոիդ #տեք #անվտանգութիւն
ուրեմն, ամաչելու սխալ եմ գտել իմ, փլէյ վերբեռնած, անդրոիդի վարկածի photolightmeter
֊ի մէջ։
բայց դէ ո՞րտեղից իմանայի, դոկումենտացուած չի, ԱԶՆԻՒ ԽՕՍՔ։ (:
լինուքսում հեշտ ա՝ պարզապէս ֆայլից կարդում ես։ դէ էլի լաւ դոկումենտացուած չէր, բայց եղաւ ջոկել։ տառապեցի, փորձեցի, ջոկեցի։
իսկ անդրոիդում ահագին բարձր մակարդակի ափի ա, ու ո՞վ կը մտածէր, որ սենսորը կարող ա «ստոպ» արած վիճակում լինի, ու այն պէտք ա «ստարտ» անել։ չեմ էլ հասկանում ինչ ա դա նշանակում, զի արդե՞օք նոյնը չի՝ միջուկը լինուքսն ա, մի ֆայլից երբ կարդում ես՝ տուեալները ստանում ես։
բայց, ի դէպ, անդրոիդների տակ, էդ նոյն /sys/bus/iio/devices
֊ի մէջ չեմ գտնում լոյսի սենսորի նիշք։
ու դէ, չգիտեմ որտեղից ա անդրոիդի ափի֊ն վերցնում որ տայ։
բայց ինչեւէ, ընդամէնը այս երկու տողն ամէնը փոխեցին։
ու ստուգեցի՝ անդրոիդի ու փայնֆոնի վրայ, լրի՛ւ նոյն ցուցմունքներն են հիմա տալիս երկու յաւելուածները՝ մէկը լինուքսի, մաեմօ֊ի, միւսը՝ անդրոիդի, շատ հաւէս ա։
վիդեօ կանեմ, կը հրապարակեմ։
ու տէնց։
#լուսաչափ #լուսանկարչութիւն #ֆոտօ #լինուքս #մաեմօ #անդրոիդ #յաւելուած #պասկալ #տեք
չգիտեմ, կարո՞ղ էք սա կրկնել՝
https://gitlab.com/fdroid/fdroidclient/-/issues/2408
#անդրոիդ
շատ կարեւոր յղում՝ https://dontkillmyapp.com/
այն մասին ինչպէս ամէն տեսակ անդրոիդ համակարգին համոզել, որ յաւելուածը չսպանի։
#անդրոիդ #յղում #ծանուցում
անդրոիդ փայնֆոնի վրայ՝
https://forum.pine64.org/showthread.php?tid=10613
#փայնֆոն #փայնֆօն #անդրոիդ #օհ
եթէ յիշում էք, ես ունէի մաեմօյի համար գրուած լուսանկարչի գործիք՝ photographic light meter։ այն վերցնում էր լոյս սարքի «ambient light sensor»֊ից, եւ հաշւում խցիկի կարգաւորումները՝ պահաժամը, բացուածքը։
ահա, այսպէս աշխատում էր մոտորոլա դրոիդ չորսի վրայ, մաեմօ լեսթէ համակարգի տակ՝ https://toobnix.org/w/bdb44078-0236-43bf-a189-6f6865f60d7a
տառատեսակի չափսը յետոյ ֆիքսեցի։
իսկ երէկ գիշերը նստեցի, բաւական հեշտ տեղափոխուեց անդրոիդի վրայ՝ delphi֊ի fmx֊ի միջոցով։
մի քանի փոփոխութիւն պէտք եկաւ՝ օրինակ LCL֊ի Label.Caption֊ը FMX֊ում՝ Label.Text ա։
ու եթէ լինուքսի վարկածում վազում եմ /sys/bus էդ կողմերով, որ գտնեմ լուսաչափի նիշքն ու կարդամ դրանից տուեալներ, ապա այս դէպքում պարզապէս անդրոիդի ափին եմ կանչում՝ իհարկէ FMX֊ի կլասի միջոցով։
տեղափոխելը տեւեց մի երեք ժամ, բայց եթէ հմտութիւններ արդէն ունենայի՝ կարող էր տեւել տասնհինգ րոպէ։
դեռ թեստաւորել եմ միայն մի նոկիա 8֊ի վրայ, աշխատում ա՝
նկարները երէկ գիշերն եմ արել։
ու տէնց։
#անդրոիդ #լուսաչափ #մաեմօ #մաեմո #պասկալ #դելֆի #լուսանկարչութիւն #ֆոտո
հետաքրքիր ա՝ ստացւում ա որ jolla֊ի արտադրած jolla սարքը աւելի անազատ ա, քան նոյնիսկ sony open device program֊ի xperia֊ները․ վերջիննեերը կաերլի ա ֆլեշ անել՝ ուզածդ իմեջը մէջը գցել։ նոյնը հնարաւոր էր n900֊ի հետ։
եւ նման սարք փչացնելուց չես վախենում՝ սխալ անես՝ զրօյից ռեինսթոլ կանես։
ու հետաքրքիր ա որ jolla սարքը փակ ա ոչ թէ jolla ընկերութեան չար լինելուց, այլ այն պատճառով, որ ընկերութիւնը թոյլ էր ու կախուած էր աւելի մեծ խաղացողներից՝ լիցենզաւորելով իրենցից այփիի զգալի մասը։
իսկ սոնին հզօր եւ անկախ խաղացող ա։ ու կարող ա իրան թոյլ տալ լինել «բարի» եւ ունենալ բաց սարքերի ծրագիր։
որպէս աւարտ շեշտեմ որ սոնիի բաց սարքը չի նանաշկում որ այն աշխատելու ա մէյնլայն միջուկով։ պէտք ա օգտագործել սոնիի փակ միջուկը։
ու իրական բաց սարքն որ բարեփախտաբար այսօր ունենք՝ փայնֆոնն ա։ էսօր դրա օհ֊երի մի մասը կրկին անդրոիդ միջուկ են քշում, բայց կան ազատ միջուկով օհ֊եր։ ու օրինակ, մեգիի կերնել շիփ անողներ։
ու տէնց։
#ազատութիւն #սէյլֆիշ #յոլլա #եօլլա #սարք #հեռախօս #լինուքս #միջուկ #անդրոիդ #տեք
չգրեցի, ինչպէս հնարաւոր դարձաւ հեռախօսի միջի նկարներով կիսուել։
ստիպուած եղայ տեղակայել «android™ app support» sailfish֊իս վրայ։ ահա ինչեր մարդ կանի սոշըլհոմի պատճառով։
եւ դա էլ էր բարդ՝ նախ պէտք ա նշել որ վճարովի արտօնագրով ա։ ես այն ձեռք էի բերել եւ գրեթէ չեմ օգտագործել այլ սարքի վրայ, յետոյ ձեռք բերեցի նոր սարք, տեղակայեցի սէյլֆիշ, իսկ անդրոիդ սափորթ չէի էլ մտածում աւելացնել։ ու ահա հիմա նոր կարիք եղաւ, փնտրում եմ «խանութում», չեմ գտնում։ չաթերում շփուեցի, պարզեցի որ արտօնագիրը կպած ա սարքին, ու պէտք ա դիմել jolla֊ի սափորթին, խնդրել որ արտօնագիրը տեղափոխեն նոր սարքի վրայ։ ու որ դա սովորաբար չեն անում, ու պարտաւոր չեն։
դիմեցի՝ պարզուեց նաեւ որ մի քանի օր ա տեւում որ արձագանքեն, ու դա նորմալ ա։ երկու օր անց պատասխանեցին, տեղափոխեցին։ շատ բարի են։
#սէյլֆիշ #անդրոիդ #սոշըլհոմ #արտօնագիր
աստուատ, լրիւ չտես վիճակներում եմ, սէյլֆիշ դիտարկիչ քշելով, չէի իմանում սէնց բաներ կան՝ ֆայրֆոքսում դաբլ թափ արի՝ տեքստի չափսը հարմարեցնում ա։
#աստուատ #լրիւ #չտես #սէյլֆիշ #դիտարկիչ #վիճակներ #քշել #ֆայրֆոքս #էկրանահան #անդրոիդ #լինեէյջ #տեքստ
իրականում անդրոիդ իւզերների (չգիտեմ, այօս շատ չեմ տեսել) վիճակը ողբալի ա։ այսինքն՝ մեր շուրջը գտնուող համարեա գրեթէ բոլոր մարդկանց։
իրենք շատ չեն զգում, զի էդ վիճակը, իհարկէ նման ա իրենց օգտագործած վեբի՝ երբ դէմքին ինչ֊որ պահանջներ, կամ լաւագոյն դէպքում՝ առաջարկութիւններ են թռնում, երբ էստեղ֊էնտեղ գովազդ ա դուրս թռնում, ու առհասարակ նաւարկելը, զբօսանքը բաւական annoying ա։ դա չեն զգում, չի չեն պատկերացնում որ կարող ա այդպէս չլինել։
իսկ այդպէս չլինել կարող ա էն կայքերի հետ, որ էթիկային հետեւում են, ինչպէս եւ էն յաւելուածների հետ որ ազատ են, ու հետեւաբար էլի էթիկային հետեւում են։ սակայն մոբայլ օհ֊ի դէպքում որպէս կանոն էդ ընտրութիւնը չկայ՝ արդէն տուփից դուրս մարդը ստանում ա իր bloatware֊ը, որը չի կարող հանել իր մեքենայից։
ինչը ահաւոր ա՝ ու մենք սովոր ենք ապրել էդ աշխարհում։
քչերն են որ համաձայն չեն էս վիճակի հետ։ ու իսկապէս, եթէ ունենալ թէկուզ lineage եւ միայն fdroid֊ի յաւելուածները տեղադրել՝ ապա կարելի ա մի քիչ աւելի հանգիստ աշխարհում ապրել։
սթիլ, ես կարծում եմ որ էդ անել պէտք չի։ էդ մէկ ա նպաստում ա գուգլի անդրոիդ հարթակին, իսկ միւս կողմից ազնիւ չի։
մենք մեր օհ֊երն ունենք, շատ լաւ ա որ իրենք իրենց անդրոիդը էնպիսին են արել, որ բարդ լինի մեր սովորական, ասենք gtk֊ով գրած ծրագիրը տեղափոխել՝ կապել են մէկ֊երկու լեզուի հետ՝ մեզ մօտ լրիւ լիբերալ վիճակ ա ու ինչ ասես լեզու չի օգտագործուում, ինչների՞ս ա պէտք իրենց հարթակը։
այնպէս ինչպէս չենք մտնում իրենց ոչ էթիակպէս պահող կայքեր, այդպէս աւելի լաւ ա չօգտագործել իրենց անդրոիդը։
ու այո։ տեսէք, կան ընկերութիւններ, որ հասկանում են, զգում են։ յոլլա հեռախօսի վրայ շատ բարդ ա գտնել բրենդի անունը։ փայնբուքի ու փայնֆոնի վրայ նոյնպէս։ սէյլֆիշ օհ֊ը լռելեայն ձեր ուզած գոյներով ա ու ծրագրերում աւելորդ գոյներ չկան՝ ամէնը համեստ ա ու չի գրաւում յատուկ ուշադրութիւն։ չի ճչում, որ իրան նայես։ չի թռվռում պահանջելով ուշադրութիւն։ չի դէմքին թռնում որ գրանցուես կամ անես ինչ֊որ բան որ իրենց ա պէտք։ չի թարմանում առանց քո համաձայնութեան։ լինուքսներում չի լինի հանդիպել էն ինչ ես տեսել եմ վերջերս վինդոուսում՝ ռեսթարթ չկար՝ կար՝ թարմացնել եւ ռեսթարտել։ չկայ որեւէ բան որը ձեր վզին կապում են։
ու այո ողբալի վիճակում են մարդիկ որ քշում են վինդոուս, ու որ քշում են անդրոիդ։
խղճանք իրենց, բայց եւ իմանանք, որ ոչ մի բանով չենք կարող օգնել։ իրենք չեն ուզում, իրենց էդպէս ա լաւ։
#ազատութիւն #մարդիկ #անդրոիդ #ուինդոուս #էթիկա #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #տեքնոլոգիաներ #համացանց #յաւելուած #էսթետիկա #ճաշակ
լիքը մարդիկ կարողանում են ոչ թէ պարզապէս օգտուել, այլ հէնց՝ take advantage of էն ինչ այլ մարդիկ արել են, ու դա ոչ մի ձեւ չի օգնում այդ աշխատանքը կատարած մարդկանց, կամ համայնքին՝ օգնում ա միայն իրենց։
դա կատարուում ա ամենատարբեր շերտերում։
սկսած դեբիլ դեւելոփերից որ կարողացել ա կայք սարքել որը վիդեօ ա փոխարկում իսկ տակից օգտագործում ա ffmpeg֊ը, որն ազատ ու համայնքի կողմից զարգացած գործիք ա, կամ կայքից որը տեքստ ֆայլերի ֆորմատներն ա իրար փոխում, բայց տակից օգտագործում ա ասենք կալիբրի փոխարկիչը, ու էդ կայքերը ձեզ ցոյց են տալիս գովազդ, թռնում են ձեր դէմքին զանազան առաջարկներով, ու լկտիութիւն են ունենում ուոթերմարկ դնել նկարի վրայ որը խմբագրել են տակից աշխատող ազատ imagemagick֊ով, քանի որ իրենց փող եւ անձնական տուեալներ չէք տալիս։
իսկ աւարտած դէ օրինակ անդրոիդ հեռախօսների արտադրողներով, որ ինչ ասես չեն աւելացնում լինուքս կերնելի մէջ, պլիւս լիքը ձեզ համար անպիտան, բայց իրենց համար կարեւոր սոֆթ են աւելացնում հեռախօսի մէջ, որը ձեզ վաճառում են։ ու էդ հեռախօսն ունենալիս դուք չէք կարող էդ ամէնը հանել։
էսպէս իրենք օգտուում են համայնքի սարքած բարիքներից՝ իսկ յետոյ անհամեմատ աւելի քիչ ջանք դնելով այդ գործի վրայ՝ աշխատում են անհամեմատ աւելի շատ փող։
ինչո՞ւ՝ որովհետեւ կարող են։ որովհետեւ մեր արտօնագրերը իրենց թոյլ են տալիս։ որովհետեւ մարդիկ կան, որ ասում են, որ bsd արտօնագիրը ամենալիբերալն ա։ ես այդ պնդման հետ բնաւ համաձայն չեմ։ այն ամենալիբերալը չի՝ ամենաալտրուիստականն ա։ ըստ որում ալտրուիստական ա ոչ թէ մարդկանց մեծամասնութեան՝ իրենց դնում ա վատ վիճակի մէջ, այլ մի քանիսի համար ա ալտրուիստական, որ փող են քաղելու հեղինակների արած գործից։
ու ես մտածում եմ, որ պէտք չի անել նոյնը, ինչ անում են իրենք։ էթիկապէս ճիշտ չի օգտագործել անդրոիդ նոյնիսկ իր ազատ ձեւով՝ ռեպլիկանտի, կամ թէկուզ ազատին մօտ՝ լինէյջի ձեւով։
պէտք չի։ դրանով մենք չենք նպաստում մեր ազատ օհ֊երի լաւացմանը, դրանով մենք նպաստում ենք անդրոիդում հասանելի յաւելուածների շատացմանը։ դրանով մենք նպաստում ենք որ vlc֊ն դարձել ա bsd արտօնագրի տակ՝ զի gpl ծրագրակազմը չի կարող լինել փլէյ սթորում՝ փլէյ սթորի պայմաններով ամէնը ինչ այնտեղից ներբեռնած ա՝ չի կարելի տարածել։
ու նաեւ էթիկապէս լաւ չի։ պէտք չի անել էնպէս ինչպէս իրենք են անում։ մեզ պէտք չեն իրենց սարքած պսեւդո ազատ գործիքները։ մենք մերը սարքում ենք ու կարող ենք զարգացնել։
#ազատութիւն #ծրագրակազմ #ազատ_ծա #ազատ_ծրագրակազմ #միջուկ #կերնել #լինուքս #անդրոիդ #արտօնագիր
հիմա որ գործի չեմ գնում՝ ջոկել եմ՝ անդրոիդը միայն հաւկի համար էի օգտագործում (դէ դրոն ամէն օր չեմ քշում) ու դէ պէտք չի էլ գալիս, անջատել եմ։ միայն սէյլֆիշն ա միացրած։ #հաւկ #անդրոիդ #սէյլֆիշ
մի քանի տարի առաջ՝ դէ աղքատ երկիր ենք, լիքը ծանօթ կար, որ անդրոիդ հեռախօս էին ուզում, բայց «ֆիրմա» հեռախօս չէին ձգում, ու էժան չինական սարքեր էին առնում։ որոշ սարքերը նշուած էին էս կամ էն մակնիշով, բայց դէ կեղծ էին։ որոշ հայերը հասկանում էին, որ «ֆիրմա» ապրանք չունեն, բայց իրենց համոզում էին, թէ դա «չինական ա, բայց պատենտով սարքած ա», ինչ֊որ հին եւ սովետական արտայայտութիւն։
ինչեւէ, էս սարքերում չէր լինում գուգլ փլէյ խանութը։ ու ես էդ մարդկանց տեղակայում էի ֆդրոիդը, այնտեղից յաւելուածներ ներբեռնում։
ես էլ գուգլ փլէյ տեսած չկայի, ու մտածում էի, որ երեւի էնտեղ լաւ ու կարեւոր յաւելուածներ կան, իսկ դէ ֆրդոիդը աղքատիկ բան ա։
յետոյ, անցեալ տարի իսկապէս ունեցայ սոնիի անդրոիդ փլէյ֊ով եւ խաղ արեցի։ ու էնքան զարմացայ, զի պարզեցի որ փլէյի ծրագրերն ինձ պէտք չեն։ քեարթու են, գովազդ են ցոյց տալիս, անճաշակ, վառ գոյների պատկերակներով են։ փլէյում նաւարկելը նման չէր կեանքի խնջոյքի, ցանկութիւն կար թռնել էդ տեղից։
ու հիմա ես այդ նոյն սարքի վրայ քշում եմ լինէյջ, ուր ունեմ միայն ֆդրոիդ ու դրանից եմ յաւելուածներ քաշում։ ունեմ դրոնի կառավարման ծրագիր, որ ներբեռնել եմ հէնց մաւիկի կայքից։ առանց փլէյ։ որը մաւիկի կողմից շատ լաւ ա։
դոկտորոուն յիշեցրեց, որ այօսը էն համակարգն ա, ուր չես կարողանում տեղակայել ծա, եթէ այն էփլի կողմից հաստատուած չի։
էնպէս որ էսօր ունէք իսկական, մերկ անդրոիդ քշելու հնարաւորութիւն, իսկ լաւագոյն յաւելուածները գտնւում են ֆդրոիդ խանութում՝ ազատ են։
#անդրոիդ #այօս #լինեէյջ #դիւրակիր #հեռախօս #պատմութիւն #ազատ_ծա #ազատութիւն #ճաշակ
անդրոիդն էլ, այօսն էլ ձեզ կպցնում են իրենց էկոհամակարգին։ երկուսի նպատակն ա։
տարբերութիւնն այն ա, որ անդրոիդի դէպքում հնարաւոր ա ունենալ ազատ բիլդ։ բայց, մարդկանց մեծ մասը կասի՝ պէտք չի։
եւ կը նախընտրի ասենք սամսունգի անդրոիդը։
իսկ նրանք, ով կը քշեն lineage կամ /e/, միեւնոյն ա վրայից կը դնեն gapps, զի իրենց պէտք են փլէյ սթորի յաւելուածները։ կամ գուգլ փլէյ սերուայսիզ օգտագործող յաւելուածներ։
ու դէ, չեն սահմանափակի իրենց ֆդրոիդի ազատ յաւելուածներով։
եւ ուրեմն, ո՞ւմ էր պէտք թէ ազատ բիլդ ես քշում։ էն ա սամսունգ քշի։ տէնց։
#անդրոիդ #ազատութիւն
ինչն էր ինձ տանջում անդրոիդում, ու ինչը վերացաւ սէյլֆիշ անցնելով, այն ա, որ երբ անդրոիդում էդ հիմնական միացնելու կամ անջատելու կոճակը սեղմում էի, հանգում էր, հա, բայց եթէ բացում էի, ապա լոգին էր ուզում։
իսկ դէ լոգինս կարճ չի։
ու ես ստիպուած սպասում էի նա յանգցնի էկրանը։ յանգցնի, զի դրանից յետոյ չէր արգելափակւում, կարող էի որոշ ժամանակ էլի կոճակը սեղմելով բացել ու աշխատել։ բայց ստիպուած էի, ու ձմռանը, սպասել, բռնել սարքը ձեռքերիս մէջ, որ յանգի, որ հանգիստ դնեմ գրպանը, իմանամ բան չի սեղմուի անկապ։ որ բացելը հեշտ լինի։
իսկ սէյլֆիշում սեղմում եմ կոճակը՝ յանգում ա։ ու չի արգելափակւում։ արգելափակելու յատուկ կոճակ կայ ինտերֆէյսում, բայց դա եթէ սեղմում ես, որ արագ բացում, ոչ շատ ուշ՝ էլի յատուկ բաց ա բերում։
#անդրոիդ #սէյլֆիշ #միջերէս #յարմարաւէտութիւն
այսպէս, ֆոնային ռեժիմում նուագելու համար յաւելուածը փող ա ուզում։
իսկ սէյլֆիշի յաւելուածները մեծ մասամբ չեն էլ դիտարկել դէպք, երբ յաւելուածը մինիմիզացւում ա։ ու շարունակում են նուագել։ մասամբ այն պատճառով, որ չեն դիտարկել, որ կանգնեցնեն, մասամբ այն, որ համակարգը լրիւ բազմաառաջադրանքային ա։
այսպէս սեփականատիրական ծրագրերը կարող են ոչ թէ պահանջել փող արած գործի համար, այլ անել գործ, ու պահանջել վճարել, որ այդ արածը չկիրառեն։
ի դէպ, ես այսպէս եմ սկսել մտածել դիջէյութեան մասին՝ այնքան էի ուզում կիսուել սիրած երաժշտութեամբ, որ միացնում էի սէյլֆիշով սարքը բարձրախօսներին, ու մէկից յետոյ միւսը դնում, տարբեր յաւելուածներով։
այդ պահին նկատեցի, որ այն ինչ անում եմ, աւելի ա նման դիջէյութեան, ու սկսեցի հասկանալ, որ շատ եմ ուզում կիսուել երաժշտութեամբ, ու անել դա հաւէս։
#էկրանահան #անդրոիդ #սէյլֆիշ #ազատութիւն #դիջէյութիւն #տեքնոլոգիա
https://www.youtube.com/watch?v=1BH460c9_Aw&list=PLVQNyvSWkbJS5p7EM1yJ3Io3AUQiT96of #լազարուս #պասկալ #անդրոիդ
ասենք էս ի՞նչ ա, ինձ դուր չի գալիս համակարգ ուր տէնց բաների համար առանձին յաւելուած ա պէտք։ ու լիքը հարցի պատասխանն ա՝ there’s an app for that, զի պէտք չի, կամ ինչի՞ պէտք ա պէտք լինի։ #անդրոիդ #էկրանահան
անդրոիդի պատկերասրահ ծրագիր թոյլ է տալիս ստանալ նկարի նիշքի անունը, եւ չափսերը։ այօսի նման ծրագիրը չի տալիս, ոչ մէկն, ոչ միւսը։
#անդրոիդ #այօս
Անդրոիդ սարքով ՈւոթսԱփ զանգի ընթացքում փոխանակուած սիգնալները վերլուծելով հետազօտողները կարողացան աւելի լաւ ստուգել ՈւոթսԱփ կլիենտի նոյնականացման գործընթացը; յայտնաբերել թէ որ կոդեկն է ՈւոթսԱփն օգտագործում մեդիա հոսքերում (պարզուեց որ Օպուս 8 եւ 16 կիլոհերց որակով); հասկանալ, ինչպէս է հրապարակւում հերթափոխ սպասարկիչների մասին մասին տեղեկատւութնիւնը, եւ որն է հերթափոխ սպասարկչի ընտրութեան ձեւը; հասկանալ, ինչպէս են կլիենտները յայտնում իրենց վերջնակէտային հասցէները մեդիա հոսքերի համար։
#ուոթսափ #անդրոիդ #հետազօտութիւն #օպուս #կոդեկ #ռեւերս_ճարտարագիտութիւն #անգլերէն #յօդուած
եթէ չէք ուզում քսաբերում ձեր աւատարի տեղը անդրոիդ երեւայ, ձեզ նկար աւելացրէք։ (:
ու կարող էք ինքներդ ձեզ ռոստերի մէջ աւելացնել, որ ինչպէս հայելում, տեսնէք ինչ տեսք ունէք կողքից։ (:
#ջաբեր #քսաբեր #անդրոիդ #հայելի
անդրոիդիի համար քրոմիւմի (ոչ թէ քրոմի) բիլդ կարելի է քաշել այստեղից կամ հաւաքել ինքնորոյն։
անդրոիդի համար երկու նիշք է ստացուելու՝ content shell, chrome shell։ ահա։
#ազատ֊ծա #քրոմիում #անդրոիդ #զննիչ #պատկերակ
#փաստօրէն այսպիսի նախագիծ կայ, անդրոիդ x86֊ի համար, ու իրենց գուգլ կոդը փակել է։ կարելի է տեղակայել նոյնիսկ ntfs֊ի վրայ, վինդովսի հետ միասին նոյն բաժնում։ ճիշտ է, իմաստը։ ահա։
#անդրոիդ
ուզում եմ մի բան գրել, բայց չեմ ուզում խելացի բան գրել, քանի որ խելացի չեմ, ու չեմ ուզում սրամիտ բան գրել, քանի որ սրամիտ չեմ։
ուզում եմ էմոցիոնալ բան գրել, բայց չեմ կարող, քանի որ չեմ երազում, չեմ երազում ոչ մի տեսակի ոչխարների մասին. ոչ գէր (ուդու֊շէ), ոչ էլ էլեկտրական։
այնպէս որ պարզապէս միա ուոլլեսի պէս ասեմ մի բան.
մի բան։
ահա։
#անդրոիդ #ռեպլնկանտ #երազանք #ոչխարներ #ուդու֊շէ #մի֊բան #ասա֊մի֊բան #հեյ #միա֊ուոլլես
ուրեմն ընկերս cyanogenmod է քշում, պարզւում է իր մէջ privacy guard անունով ծրագիր կայ, ու կարելի է ըստ ծրագրի իրաւունքներ կարգաւորել։
ասենք այսպէս՝
այսպիսի հնարաւորութիւն, ի դէպ կայ եւ հասարակ գնու/լինուքս համակարգերում, ասենք այսպէս ափ արմորի օգնութեամբ կարելի է սահմանափակել սքայփի վարքագիծը։
իսկ ինչն է վախենալու, դա այն, որ վայբերը, պարզւում է, երբ պատահի, պարբերաբար, անկապ տեղը խցիկին է դիմում՝
այսինքն կամերային դիմելու ոչ մի պատճառ չունի, զանգ չկայ, ոչ մի բան։ վայբերին չես բզում, մէկ էլ անկապ դիմում է։ գուցէ թոռով կպնողներին ա աւելի ուշադիր։
ինչն է նաեւ հետաքրքիր, այն է, որ ըստ պաշտօնական կայքի, վայբերը չնայած պահանջում է, բայց չի օգտագործում կատարուած զանգերի մատեանին դիմելու լիազօրութիւնը։
բայց տեսնում ենք, որ այն զանգերի ցանկը բացում է։ անկախ նրանից ինչ է ասում։
ու տենց
վայբերը, պարզւում է, երբ պատահի, պարբերաբար, անկապ տեղը խցիկին է դիմում՝
http://norayr.arnet.am/weblog/2014/12/08/13500/
#վայբեր #էկրանահան #անդրոիդ #անվտանգութիւն #գաղտնիութիւն #խցիկ #ուտենց
Իսկական հաքը՝ ինչ֊որ անկապ ու անպէտք բան կոտրելը չէ։ Իսկական հաքը իմաստ պիտի ունենայ, խնդիր լուծի։
Հիմա պատմեմ ինչպէս եմ ես լուծել մի խնդիր։
Ժամանակին, 2000֊2001 թուերին կար հաւէս բառարան, որ բոլորը իրենց պարտքն էին համարում իրենց համակարգերում ունենալ, կոչւում էր՝ armdicto։ Պատրաստել էր ոմն Տրոյը, իսկ նրան օգնել էին երկու աղջիկ, ում անունները «էբաութ» բաժնում նշել էր։
Այդ բառարանը անցեալ դարի բառարան է։
Նախ, որովհետեւ այսօր արդեն ընդունուած չէ ազատ ԾԱ֊ի տարածման շնորհիւ (բարեբախտաբար) որ բառարանի հետ աշխատող ծրագիրը, եւ բառարանի նիշքերը իրենք, կապուած լինեն։
Նաեւ, այս բառարանը աշխատում էր Windows ՕՀ֊ում x86֊ի վրայ։
Իսկ ի՞նչ անել GNU/Linux կամ MacOSX օգտագործողների՞ն։
Օկեյ, սա դեռ լուծելի է։ wine֊ի օգնութեամբ լինում է աշխատեցնել որոշ windows ԾԱ GNU/Linux եւ MacOS X համակարգերում։
Ահա եւ աղջիկների անունները՝
Իսկ ի՞նչ եթէ ես ուզում եմ այլ բառարանի ծրագրի հետ աշխատեցնել այս բառարանի բառերի բազա՞ն։
Իսկ ի՞նչ եթէ ես չեմ վստահում ոչ ազատ ԾԱ֊՞ին։ Ի դէպ, Տրոյ անունը լաւ յոյսեր չի ներշնչում։ Ի՞նչ իմանաս ինչ է անում այս ծրագիրը։
Իսկ ի՞նչ, եթէ ես ուզում եմ պատճենել փակցնել թարգմանուած բառը, իսկ այն, փաստօրէն, armscii-8 կոդաւորումով է։
Բայց լաւ, մենք արդեն իրօք 21֊երորդ դարում ենք, եւ ոչ միայն Յունիկոդ ենք օգտագործում,այլ եւ ոչ միայն Ինթել պրոցեսորներ։ Ասենք ես երեւի աւելի շատ ARM ունեմ քան Intel։
Բացի դրանից ես ունեմ PowerPC պրոցեսորով երկու համակարգիչ, իսկ ոմանք ունեն MIPS պրոցեսորներով լափթոփներ։
Իսկ ի՞նչ, եթէ ես ուզում եմ օգտուել այս աշխատանքով իմ խելախօսի վրայ։
Ասենք դուք կարող է ունէք Անդրոիդ կամ ԻՕՍ, իսկ ես ասենք ունեմ Սեյլֆիշ։
Այսինքն մեզ պէտք է այս բառարանը ARM֊ի վրայ։ Ի՞նչ անել։
Նախ կարողանալ հանել այդ բառարանը ծրագրից։
Ես գտել եմ (գուգլի օգնութեամբ) այս ծրագիրը համացանցում՝ http://users.freenet.am/~osprog1/ArmDicto%20v1.1.rar
Չգիտեմ ով է այս osprog1֊ը, բայց շնորհակալութիւն նրան։
Քաշեցինք՝
Հիմա բացենք ռառ֊ով։
Օկեյ, ոչ մի բառարանի նիշք էլ չկայ։
Այն ինչ֊որ տեղ թաքցուած է։ Ո՞րտեղ։ Այստեղ՝ data1.cab նիշքում։
Այո, այսպիսի հաւէս ծրագրեր կան ԻնսթալՇիլդ ցաբ նիշքեր բացելու համար։
Հիմա գտնում ենք main.dat նիշքը Program_Executable_Files/Data պանակում։
Օկ, եթէ փորձենք հասկանալ ի՞նչ ֆորմատի է, բան պարզ չէ։
Օկեյ, նայենք այն հեքս խմբագրիչով։
Ահա, տեսնում ենք, ինչ֊որ զրօներ են, յետոյ ինչ֊որ “(null)” յետոյ՝ BB EF 2C 20 BBEF BB ED C7 F3 …
Սա հաստատ ARMSCII-8 է։ Ստուգում ենք՝ այո, թարգմանութեան տեքստն է։
Յետոյ էլի գնում են զրօներ, իսկ յետոյ յաջորդ բառը՝ abandon, եւ ամէնը կրկնւում է։
Լաւ, իսկ ի՞նչ է մեզ պէտք վերջում։ Մեզ պէտք է ասենք tab separated նիշք, ուր սկզբից բառն է, յետոյ ԹԱԲ է գնում, յետոյ բառի թարգմանութիւնը։ Կարծես կարելի է փորձել կոտրել։
Դէ, ամէն ինչ այդքան պարզ չէր։
Նախ, զրօներ անկապ յայտնւում են, պարզւում է, եւ բառերի, եւ թարգմանութիւնների արանքում։
Բաւական ջանք է պահանջում, ահա այսպէս է արւում՝ [https://github.com/norayr/armdicto-hack/blob/master/armdictohack.Mod
]4
Արանքում պէտք է քոնուերտել արմսքի֊ից դէպի յունիկոդ՝ https://github.com/norayr/armdicto-hack/blob/master/ArmsciiUTF.Mod
լաւ, կարծես լինում է։ Սա իրականում ամենաբարդ մասերից էր, չնայած այնքան պարզ անցանք այստեղ։
բայց եւ կոդը ամէն ինչ բացատրում է։
Ինչ֊որ սխալ armscii-8 շարուածք են օգտագործել, այդ պատճառով և֊ը սխալ է, a2֊ի տեղը a8 է, սխալ տառատեսակներ էլ կային, յիշում եմ։ Նախ սա ուղղում ենք՝
Հիմա կարծես թէ նորմալ ելքային նիշք է տալիս, բայց ինչ֊որ անկապ նիշեր կան, ասենք minor բառը նորմալ չի երեւում։
Օկ, նայում ենք մութքային նիշքը։
Էս ի՞նչ «FB» է, ինչո՞ւ ոչ նորմալ, լատինատար «o»։ Պարզւում է, fb֊ն armscii֊ի «օ»֊ն է։ Երեւի աղջիկները հաւաքելիս շփոթուել են, կամ սխալ շարուածք ունէին։ Ինչեւէ։ Իսկ ո՞նց է ինքը արմդիկտո֊ն սա ցոյց տալիս։
Պարզւում է՝ ոչ մի ձեւ չի կարողանում։
minor բառը պարզապէս չի կարողանում գտնել, ու բաց է թողնում։
Լաւ, մենք գտանք տուեալների բազայի սխալ։ Ուղղենք, եւ հասանելի դարձնենք այս բառը մեր ազատ ծրարգրերում։
Ինչպէ՞ս բայց։ Ես չեմ ուզում ձեռքով նիշք խմբագրել։ Համ էլ, կարող է էլի՞ նման խնդիրներ լինեն։
Աւտոմատացնում ենք։
Ափդեյթ․ հիմա մտածում եմ, ինչքան աւելի էլեգանտ կը լիներ նոյնը անել Օբերոնով՝
Պարզապէս գիշերը չէի մտածել, որ ծրագիրը կարելի է ոչ միայն կոնուերտելու համար օգտագործել։
եւս մի ափդեյթ․ իրականացրի ամէնը Օբերոնով, եւ ուղղեցի եւ֊երը եւ փոխեցի հայերէն տեքստի մէջ հանպիդող սխալ «~» նիշերը ճիշտ «՜» երկարացման նշաններով։ այսպէս, ահա։Ճ
հիմա այսպէս՝
111֊ը 6f֊ն է, այսինքն լատինատառ օ֊ն։
Այո՛, փոխուեց։
Է՞լ ինչ կայ ուղղելու։
Փաստօրէն, այստեղ, gyve բառից յետոյ ինչ֊որ սխալ բառ է՝
Ահա, եւ կրկին ինքը արմդիկտո֊ն չի կարողանուց ցոյց տալ՝
Ի դէպ, ինձ թւում է, ես փորձում էի այս բառը փնտրել, ուզում էի իմանալ, ինչո՞ւ էր իմ սիրած խաղերից մէկը gobbler կոչւում։ Ինչեւէ։
Ֆիքսում ենք՝
Իսկ սա՞ ինչ է, իմ ստացած նիշքում flance֊ից յետոյ ինչ֊որ b0 կայ, ահա եւ մուտքում էլ էր՝
Ի՞նչ է անում, ինչո՞ւ համար՝
Ֆիքսում ենք՝
Հիմա կրկին աշխատացնում ենք հաքը, ու նայում ինչ է լինում՝
ահա, հիմա եթէ տալիս ենք ասենք ինտերակտիւ stardict_stardict-editor ծրագրին, ասում է որ կրկնւող բառեր կան։ իրօք, դբ֊ի մէջ կան։ եւս մի սխալի տեսակ, որը գտանք։
օկ, սա արդեն հեշտ է լուծւում՝
եւ հիմա անելով
ստանում ենք ելքային բառարաններ։
Դրանք կարելի է տեղադրել ~/.stardict/dic պանակի մէջ եւ օգտագործել դեսքթոփի վրայ՝
իսկ կարելի է լցնել ~/.local/share/harbour-sidudict պանակի մէջ եւ օգտուել Սեյլֆիշի վրայ՝
Անդրոիդի համար էլ նման բառարաններ կան, դրանք են՝ GoldenDict, ColorDict, Wordmate Fora Dictionary եւ AntTek Dict, կարճ ասած՝ շնից շատ են։
Յոյսով եմ, մարդիկ կան, ով հասկանում են, որ առցանց ծրագրերը, եւ մասնաւորապէս բառարանները, ինչքան էլ լաւը չʼլինեն, մենք չենք վերահսկում, ու դրանք մնում են ՍԱԱՍ, ի տարբերութիւն ծրագրերի ու տուեալների, որ մենք օգտագործում ենք լոկալ։
Ամբողջ նախագիծը՝ հաք անող ծրագրի ելատեքստը եւ սկրիպտը ազատ լցուած են գիթհաբում՝ https://github.com/norayr/armdicto-hack
իսկ բառարանների պանակը՝ այստեղ է http://norayr.am/armdicto/
— http://norayr.am/armdicto/armdicto.zip ստացուած բառարանի նիշքերը
— http://norayr.am/armdicto/armdicto.txt թաբերով բաժանուած բառերի ելատեքստը։
նաեւ հասանելի է գիթհաբում։
ի դէպ, այդ ելատեքստը կարելի է եւ հետ ստանալ բառարանի նիշքերը դեքոմփայլ անելով։
Կրկնում եմ շնորհակալութիւնն անծանօթ Լուսինէ Յարութիւնեանին եւ Աննա Մխիթարեանին, ենթադրում եմ որ իրենք են կազմել այս բառարանը։
բարի գալուստ XXI֊րդ դար, ահա։
ու տենց
այն ծրագրի (որի մասին նախորդ գրառումս էր) հեղինակը այսպիսի հաւէս ծրագիր էլ ունի, ընդ որում՝ բոլոր (գրեթէ) հարթակների համար՝
http://www.youtube.com/watch?v=9MAi5ob-LhU
#անդրոիդ #ափ #ծրագիր #երաժշտութիւն #ձայն #թրեքեր #ռետրո #8բիթ #պիքսելարտ #արուեստ
այս ծրագիրն օգտագործում է ԱՆՍ սինթեզաթորը՝ Եւգենի Մուրզինի ֆոտոէլեկտրոնային երաժշտական գործիքը, որի վրայ նա աշխատել է 1937֊1957 թուերին։
http://www.youtube.com/watch?v=lzoVnqLy29U
#անդրոիդ #անս #ափ #ծրագիր #երաժշտութիւն #ձայն #ձայնագրիչ #թուղթ
նրանք, ով առաջ իրենց տանը կահույքը ցելոֆանապատում էին, հիմա էլ չեն պոկում իրենց խելախոսների էկրանի թափանցիկ շերտը գովազդներով ֊ էնէֆսի, սամսունգ։ Այդպես էլ օգտվում են, հազիվ տեսնելով թե ինչ է գրված։ ու այո, #անդրոիդ ը լեյմ է։
Հետաքրքիր է իմանալ, որ Լեյկայի, նույնիսկ վերջին, Մ մոդելները՝ այսինքն ամենաթանկ եւ ամենավեհ մոդելները, ավտոֆոկուս չունեն։
Ֆոկուսը իմ մշտական պրոբլեմն է։ Ես օգտագործում եմ հին օբյեկտիվներ, ու ձեռքով եմ բռնում ֆոկուս, հետեւաբար, կախված տարբեր հանգամանքներից, օրինակ նրանից, վյուֆայնդերը իմ աչքով ճի՞շտ է կարգավորված, թե խախտվել է, կհասցնե՞մ թե չէ, ես հաճախ ստանում եմ ոչ ֆոկուսի մեջ կադրեր։
Այնպես չէ, որ չեմ հասկանում այն պարզ բանը որ այն ինչ ուզում ես ցույց տալ, պետք է երեւա, իսկ որ երեւա, պետք է ֆոկուսի մեջ լինի։
Ես զարմացա, որ Լեյկայի ամենավերջին մոդելները միեւնույն է ավտոֆոկուս չունեն։
Կարդացի ինչու՞։ Պարզվում է, դիզայնը իրենց բարդ է փոխել։
Ունեն լավ դիզայն արված ժապավենային խցիկ, սարքեցին նույնից, բայց թվային։
Ավտոֆոկուսի մեխանիզմը ո՞րտեղ տեղավորեն առանց խցիկը մեծացնելու։ Տեղ չունեն։ Ու Քենոնի եւ Նիկոնի պես փող չունեն այնքան հետազոտություն անելու, ռադիկալ արտադրությունը փոխելու համար։
Ապա պարզապես այլ տարբերակ չունեն, քան ասել՝ մենք այլ կերպ ենք, մենք այլ ենք։ Մենք ռեյնջֆայնդեր ենք, առանց ավտոֆոկուսի ու տարբեր համովությունների։ Բայց մեր մոտ հիանալի որակ է, իսկ նկարողը պետք է ինքը իմանա ինչպես ֆոկուսվել, այնքան բարդ չէ, այն էլ մեր հիանալի հեռաչափի օգնությամբ։
Ու դա, ես կարծում եմ, ճիշտ որոշում է։
Ու լրիվ եւրոպական։
Եւրոպան չի հասցնում ոչ ամերիկացիների, ոչ էլ ճապոնացիների հետեւից։ Չի կարող։
Նրանք ուրիշ են։ Երբեք չեն կարողանա համեմատվել։
Բայց եւրոպական ընկերությունը միշտ կունենա իր սպառողին։
Եւրոպայում ու Ասիայում։ Իհարկե, ոչ ԱՄՆ-ում։
Որովհետեւ մրցելը՝ սխալ որոշում է։
Երբ օրինակ աղջկան այլ տղաներ են դուր գալիս, իր տղան սկսում է մրցել։ Իսկ ես էլ ունեմ երկու գլուխ։ Թարթիչներս էլ փոխեմ, ապա դուր կգա՞մ քեզ։
Մրցելը ու համեմատվելը սխալ է։
Նրանք ձեզնից լավը չեն, նրանք ուրիշ են։
Երբ սկսում ես մրցել, փոխվել, հետեւել այլերին, դուր գալու համար, կորցնում ես քեզ, ու երբեք նրա պես «լավը» չես լինի։
Ու նույնը կործանում է Նոկիա ընկերությանը՝ այֆոն սարքելու ձգտումը։
Ես նայում էի Նոկիա Ն9-ին, գիտեի որ այն ինձ պետք է խաղալու, գործ անելու համար, ու ձեռքս չգնաց այն գնել, այնքան բարակ, այնքան գլամուր էր։ Ու այդ բարակության համար նրանք զոհաբերեցին սդ քարտ սլոտը, ու մարտկոց փոխելու հնարավորությունը։
Ինչի՞։
Որովհետեւ մտածում են, որ այժմ պետք է լինել այֆոնի պես։
Ու դա է իրենց սխալը։ Վերջ, Նոկիան էլ չկա, եթե այդպես շարունակի։ Այֆոնի պես լինել պետք չէ, պետք էր լինել այնպիսին ինչպիսին կային։ Վաճառվելու էին բացի Եւրոպայից Չինաստաններում, Հնդկաստանում ու այո, Հայաստանում։
Բոլորը գիտեն, որ Նոկիան բարակ հեռախոս չէ։ Նոկիան պետք է շարունակեր արտադրել իր հաստ հեռախոսները, զարգացներ Մաեմոն, Սիմբիանը, այնպես ինչպես եւ պլանավորում էին։
(ի դեպ կարծում եմ, որ Մաեմո գծի N810 – N900 – N9 շարքի սարքերի դիզայնը գնալով վատանում էր, իսկ ամենալավը հենց N810-ն է։ Շատ հավես է, որ այժմ կարելի է նրա վրա քշել ժամանակակից nemomobile։)
Ու բնավ չվհատվել այն բանից որ նահանգներում չի վաճառվի։ Նահանգները ձեր տեղը չեն, այնտեղ անդրոիդ ու այֆոն է լինելու, դա պարզ է։
Նոկիա մեկ է չի լինի։ Իսկ թե լինի, ապա ամերիկյան վինդոս ֆոն օպերացիոն համակարգով, դա մեկ է նրանք չեն արդեն, միայն երկաթն է իրենցը։ Իսկ Նոկիան ավելին էր քան երկաթը։ Նոկիան սեփական ԾԱ ուներ, իր առավելություններով ու թերություններով։
Օրինակ, Սիմբիանի միջուկը ունակ չէր ապահովել այնպիսի գրաֆիկական էֆեկտներ, ինչպես ստացվում է Դարվինոտ ԱյՕսում ու Լինուքսոտ Անդրոիդում։ Նույն ժամանակ, նրանցից ոչ մեկը չի կարող ապահովել այնպիսի սնուցման խնայողություն, ինչպես Սիմբիանը։
Ու այո, Նոկիաները թանկ էին լինելու։ Ինչի, հիմա թա՞նկ չեն։ Թանկ են։
Եւրոպացիների ուժեղ հատկանիշները կապված են իրենց թույլ հատկանիշների հետ։ Այսպես, պասկալը եւրոպայից հասավ նահանգներ, սկսեց զարգանալ, վաճառվել այնտեղ, բայց՝ միայն վինդովսի տակ – եւրոպացիները ավելի դանդաղաշարժ են, ու դժվար են ընդունում նորը։ Բացի դրանից, զարմանալի չէ, որ Բորլանդի Դելֆիի նախագծողին, եւրոպացի Անդրեաս Հայլսբերգին «առավ» Մայքրոսոֆթը, դոթնեթ ստեղծելու համար, ու այդպես Բորլանդը պրծավ, իսկ դոթնեթը տարածվեց։
Իսկ Եւրոպական երկրներում օգտագործում եւ զարգացնում են, հնարավորին չափ իրենց տեքնոլոգիաները՝ Պասկալ, Մոդուլա, Օբերոն։ Իհարկե, գլոբալացման ժամանակ դա բարդ է, որովհետեւ կան այսպիսի մարդիկ, ով չի հասկանում ինչ արժեք ունի իր հայրենական արտադրանքը, ու գնահատում է այն ինչ տարածված է, բայց միեւնույն է, դա հնարավոր է։
Ու նույն պատմությունը եղավ երբ ԽՍՀՄ-ում որոշում ընդունվեց սեփական կարգիչներ նախագծելու տեղը կրկնօրինակել, թխել արտասահմանյանները։ Որովհետեւ այդպես ավելի էժան է։
Հա, էժան է, բայց այդպես դու միշտ մի քայլ հետ ես։
Միշտ։
Ու գնալով ավելի ես հետ մնալու։
Այսինքն, եղիր ու զարգացիր ինքդ ինչպիսին կաս դա միայն մարդկանց մասին չէ, դա ազգերի, պետությունների, ընկերությունների մասին էլ է։
ու տենց
հանդիպեցի հին ընկերներիս, որ դարձել են բրիտանացի գիտնականներ։
լրիվ սփյուրքահայացել են, գիտեն որ այստեղ չեն ապրելու, բայց արդեն որոշել են կենտրոնում տուն ձեռք բերել։
ամենակարեւորը՝ նրանցից մեկը բողոքեց, թե բա էս ձեզ մոտ արդեն մոդա է հայատառ գրելը, իսկ ես իմ անդրոիդով չեմ կարողանում ֆեյսբուքում կարդալ։
ասացի, դե մտեք hy-am.org այնտեղ գրված է ինչ անել, որ կարդաք։
բա պետք է ռութ անե՞լ, բա գարանտիան ի՞նչ կլինի – սկսեցին նվնվալ։
հետո խոսեցինք, ասացի, լավ եկեք մտնենք իմ մոտ, թափով ռութ անեմ, ֆոնտերը լցնեմ։
ու սկսվեց՝ իրենց մոտ վերջին ափդեյթն էր, այսինքն անդրոիդ 2.2.1, որը հթց-ների վրա չի ջարդ-վում։
ես էլ չեմ խոսում այն մասին, թե ի՞նչ կլինի՞ մարդը իր խելախոսի վրա ադմին ունենա։ բայց լավ թե չի ուզում ունենալ, ինչի՞ է պետք ադմինիստրատիվ լիազորություն ընդամենը տառատեսակ ավելացնելու համար։
այսպիսով, չեղավ, այս տարբերակը (դեռ) չի ջարդվում։ պետք է երկաթի կտոր, որ մի այլ ընկերս ունի, ու որով նանդ փրոթեքշնը հեռացվում է։
այնպես որ մենք կհանդիպենք այլ անգամ, երբ ես զինված կլինեմ երկաթի կտորով։ բայց այդ ամենը արդեն իսկ սխալ է, աննորմալ է
աննորմալ է
– ունենալ սարք ու համակարգ, որի ադմինը չես, ու լիքը բան չես կարող անել
– նույնիսկ տառատեսակ տեղակայել – դիզայնի սխալ է իմ կարծիքով
– ունենալ ինտերնետ սարք, որը հայերեն չի կարդում ու գրում։
բայց կան մարդիկ, որ ասում են, որ հայերենն է սխալ լեզու, քանի որ «անդրոիդ» պլատֆորմայում այն չկա։
ու տենց
When Android was first announced, Google’s evangelists touted it as an open ecosystem that would enable innovation—a hardware and software reaffirmation of the Carterfone decision. They spoke of a future where users would be free from restrictions and be able to install whatever software they want.
Sadly, those promises were never fulfilled and the dream of an open mobile ecosystem around Android never materialized. In reality, Android has become an insular platform developed almost entirely behind closed doors in an environment that is hostile to external contributors and is mired in a culture of secrecy that serves a small handful of prominent commercial hardware vendors and mobile carriers.
The vast majority of Android smartphones are encumbered by lockdown mechanisms that block installation of third-party firmware. Some mobile carriers even block installation of external software entirely, in stark contradiction of Google’s early promises. The availability of Android source code after each release was really the last remnant of openness in Android—and now it’s gone. The whimsical notion that Android is an open platform is a tattered fabrication that has been stretched beyond the average open source software enthusiast’s capacity to suspend disbelief.
ու տենց
Since version 2.3 it is possible to write purely native application
without a line of java code.
This is an example:
http://developer.android.com/reference/android/app/NativeActivity.html
That gives us more freedom when choosing the tools.
und so weiter
փաստորեն, Օպերա Մինին Սիմբիանի տակ ստարտ լինելուց նայում ա ինչ ֆոնտ կա համակարգում։
իսկ առհասարակ, իմ տպավորությունները քաստըմ ֆոնտերի/հեռախոսների հայաֆիկացումից։
ինչպես և ակնկալում էինք։
Ոչ մի պրոբլեմ չկա maemo, meego, windows mobile համակարգերի հետ։
այո, windows mobile-ը ֆոնտ տեղադրելու կտրվածքով առումով բնավ ավելի բարդ չէ, քան linux-ը։
պարզապես քոփի ա լինում ինչ որ պանակի մեջ։ ինսթալեր սարքելն ել հեշտ ա։
իսկ դե լինուքսում, կամ .fonts-ի մեջ, կամ /usr/share/fonts-ի մեջ գցում ես ttf ֆոնտ՝ աշխատում ա։
կամ ել ասենք այսպիսի ինսթալեր եմ սարքում։
ամենաբարդը, ինչպես և ակնկալվում էր՝ անդրոիդն է։
Այո, ջարդած, քասթըմ բութ իմաջ ինսթալ արած անդրոիդի մեջ ֆոնտ լցնելու ձև կա․ ռեբութ ինթո «սեյֆ» մոդ, մաունթ /system rw, հետո adb push տառատեսակները այնտեղ։
Իսկ եթե ուզում ես յուզերի համար պատուհանիկ սարքել, որ ինքը այնտեղ կոճակ սեղմի, ու ֆոնտերը լցվեն, ապա պիտի, բնականաբար adb.exe-ն ունենաս։
Անակնկա՜լ։ Այն ռեդիսթրիբյութաբլ չէ բնավ։
Օփեն սորսը գուգլից։
Ստացվում է, որ լեգալ մնալու համար, պետք է պատուհանիկում մի հատ ել կոճակ ավելացնել, բրաուզ, որ մարդը սկզբից անդրոիդ սդկ քաշի, անզիպ անի, ու հետո ցույց տա որտեղ ա ադբ-ն ու հետո նոր էդ ադբն օգտագործել լինի։
Համ ել, պարզվում ա, որ միմիայն ռութ անելը որոշ մոդելների հետ ու որոշ ֆիրմվերների հետ էդքան գլխացավանք ա, որ էլ դու սուս։
Սիմբիանի հետ քիչ թե շատ պարզ ա։ Կարծես, չի լինի ինսթալեր սարքել, որը ունակ կլինի DriveLetter:ResourceFonts-ի մեջ ինչ որ բան գրել։
Բայց եթե usb-ով միացնել համակարգչին, քոփի անել կլինի։
Այլ հարց․ տարբեր մոդելների մոտ, համակարգի ֆոնտերի անունները տարբեր են։
Անհրաժեշտ է ինտերնետներում գտնել ցանկ, որ մեդելի անուն – ֆոնտերի անուններ, տեղեկատվությամբ։
առաջարկները՝ ֆստուձյու։ եթե կան։
ու տենց
էս անմեղ անդրոիդահեռախոսի էկրանին նայեցի,
ու հայացքս անմիջապես պատկերից հանեց ի՞նչը
էդ թուրքերի բրենդ սարքողը լավ հիշվող ու աչքի ընկնող լոգո ա հնարել։
կամ իմ մոտ անձնական ա։
ու տենց
Ահա թե ինչպես են լոմում կոտրում hts hero հերոսներին։
պաթառաքաղներով։
Լև, դու սիրում ես էդքան ֆոռքեր անել, որ հետո համակարգը վատանա։
Արի դու լուչշե անցի անդրոիդներ ֆոռքերով հարվածելուն, ջարդելու նպատակով, ոչ մի պոեզիա։
ու տենց
Բլոգը ճիշտ օգտագործեմ, որպես վեբ լոգ՝
[այստեղից][1]
_ու տենց_
[1]: http://www.linux.org.ru/news/pda/5500848/page1?lastmod=1288758835336#comment-5513735
Ստանդարնտները լավ բան են։ Ինչ որ ստանդարտ պետք ա լինում։ Նույնիսկ ասենք շփման մեջ, միմյանց հասկանալու համար։ Կամ թերմերի մեջ, կրկին՝ հասկանալու համար։
Սակայն, երբ ստեղծում եք նորը ստանդարտին հետևելը, կամ համապատասխանելը հաճախ բերում է վատ որոշումներին, ու վատ դիզայնին։
Ասենք, երբ Ստրաուստրուպը C++ նախագծելուց փորձում էր պահպանել C-ի հետ համատեղելիությունը, դա բերեց ինչպես տգեղ լուծումների, այնպես էլ լեզվի չաղացմանը։
Ուինդոուս/Սոլարիս-ներում – պահպանել նախկին տարբերակների հետ համատեղելիությունը որոշումը բերեց գրադարանների չաղացմանը։
Ի տարբերություն, Վիրտը, նախագծելով Մոդուլան որոշեց չպահպանել պասկալի հետ համատեղելիությունը։ Փոխարենը, նա գրեց քոնվերթեր, պասկալից մոդուլա տրանսլացիա անելու համար։ Նույնպես նա վարվում էր և հետագայում, Մոդուլայից Օբերոն քոնվերթեր գրելով, քանի որ հասկանում էր՝ համատեղելիությունը պահպանելը կբերի տգեղ դիզայնի։
Բաց ԾԱ-ի աշխարհում համատեղելիություն պահպանելը իմաստ չունի։
Փոխվեց գրադարանը՝ փոխվում է ծրագիրը որը այն օգտագործում է։ Եթե ծրագրի հեղինակը հետաքրքրված չէ, դա անում է մեյնթեյները կամ յուրաքանչյուր մեկը ում այդ ծրագիրը պետք է։ Այսպիսով, բաց ԾԱ-ն չունենալով համատեղելիության շերտ՝ ավելի նիհար է։
Ինչպես ես արդեն գրել եմ, կարգինը՝ արտակարգ լինել չի կարող։
Այս պատճառով Պլան9-ը և Ինֆերնոն, որոնց դիզայնի մեջ, ի դեպ, անկերես է Օբերոնի ազդեցությունը, չեին կարող հետևել սովորական Յունիքս/Պոսիքս ստանդարտների։
Ու պարզ է որ նրանք լայն չեն կիրառվում այն պատճառով, որ ծրագրերի մեծ մասը գրված է տեքնոլոգիաներով, որոնք անհամատեղելի են Ինֆերնոի հետ։ Օրինակ, C-ով կոդ այնտեղ ափլիքեյշն լեվել չի օգտագործվում, դրա համար կա Լիմբո։
Սակայն, նոր դիզայն կարող է իրեն թույլ տալ կորմորացիա որը նախագծում է ու տարածում նոր համակարգ։
Ես Անդրոիդ-ի մասին եմ։
Գուգլը լինուքս միջուկի հիման վրա ստեղծել է «նոր» համակարգ, ձեռք է բերել նոր ջավա վիրտուալ մեքենա։
Դրայվերների խնդիր մոբայլ սարքերի համար չկա՝ միևնույն է լիքը նոր դրայվեր գրվել է։
Լինուքսից օգտագործվել է սքեդուլերը, թիսիփի սթեքը, և այլն։ Սի-ով ափլիքեյշն կոդ գրելն նախատեսված չեր։
Այսինքն, կարելի էր անել համակարգ, որտեղ կան դիզայնի նոր ընտրություններ, ինչպես ընդհանուր հասցեական տարածությունը։ Բայց էդպիսի բան արված չէ։ Ընդ որում Լինուքս միջուկի քաստոմիզացիայի վրա այնքան ռեսուրս է ծախսվել, որ այդ ուժերը անհրաժեշտ էր ծախսել Ինֆերնոն փրոդաքշն և մոբայլ սարքեր բերելով։
Որովհետև նոր է, արագագործ, ու գեղեցիկ։
ու տենց
гугл выпустил бесбейсикоподобный язык для андроид. ну читаю я что это талое, смотрю пример 🙂
_ու տենց _