Ես արդեն գրել եմ ինչու չեմ կարծում որ գլոբալացումը հնարավոր է։
Հետաքրքիր միտում կա, տեքնոլոգիական, ու անշուշտ հակագլոբալիստական։
Փաստորեն, պարզվում է, որ լավ տեքնոլոգիաները հակագլոբալիստական են։
Կան տարբեր ապակենտրոնացված, ֆեդերատիվ ցանցեր՝ դիասպորա, ֆրիենդիկա, ստատուսնետ, եւ այլն։
Ու ամեն մի դիասպորա սերվերը շփվում է այլ դիասպորա սերվերի հետ ինչ որ մի պրոտոկոլով, իսկ ֆրիենդիկա սերվերը ֊ այլ ֆրենդիկա սերվերի հետ այլ պրոտոկոլով։
Հետո կար էֆորթ այդ բոլոր պրոտոկոլները ունիֆիկացնելու, ու ստեղծելու մեկ ընդհանուր պրոտոկոլ, սմտպ֊ի նման։
Ու պարզվում է, որ չի լինում մեկ պրոտոկոլ անել, որովհետեւ երբ ունիվերսալացնում ես ինչ որ բան, միաժամանակ այն սահմանափակում ես՝ սահմանափակում ես դեվելոփերի մտավոր ազատությունը, ծրագրերի ֆունկցիոնալությունը, ֆունկցիանոլի ընդլայնումը դառնում է ավելի բարդ, դեվելոփերները ու առհասարակ, կարգինը արտակարգ չի լինում։
Իսկ ունիվերսալ ծրագիրը՝ վատ ծրագիր է։
Ու ավելի ժամանակակից մոտեցում հայտնվեց, պոլիգլոտ մոտեցում։
Այսինքն բոլոր ծրագրերի «ազգերը» սովորում են այլ «ազգերի» լեզուները։
Ու այսպես, երբ ես փորձարկում էի ֆրենդիկա, քանի որ այնտեղ կա ռսս ռիդեր, ու ուզում էի մարդ ֆրենդել, ինձ առաջարկեց ֆրենդիկայի մարդուն ֆրենդել իմ սփյուռքի հաշվից, եթե ես որեւէ դիասպորա հաշից ունեմ։
Այսինքն արդեն գործում է, դիասպորայից լինում է ընկերանալ ոչ միայն այլ դիասպորա փոդի յուզերի, այլ եւ այլ ցանցի, այլ ֆեդերացիայի յուզերի հետ քանի որ դիասպորան գիտի ֆրենդիկայի լեզուն։
Այնպես որ մենք տեսնում ենք որ լավ նախագիծը բնավ էլ գլոբալացված չէ, ունիֆիկացված չէ, զանազան է։
Պարզապես կան կապեր զանազան տեքնոլոգիաների մեջ։
ու դա լավ նախագիծ է, լավ նախագծին չի խոչընդոտում հետ համատեղելիությունը, բոլորը զարգանում են այնպես ինչպես ուզում են, անկախ ուրիշներից, բայց չեն կորցնում շփվելու ունակությունը։
Իհարկե, ինչպես մեկ լեզվով, ասենք անգլերեն, չի լինի անել համով արտահայտություն, ինչպես գերմաներեն, այնպես էլ հայերեն չի լինի անել այնպիսի համով արտահայտություն, ինչպես ռուսերեն, եւ ռուսերեն մի այլ համով արտահայտություն, ինչպես հայերեն, ու բնական է, որ ամեն տեղ ամեն ֆունկցիոնալը հասանելի չի լինի, բայց մարդիկ կունենան ընտրություն, քանի որ տարբեր մարդիկ ունեն տարբեր պահանջներ, ու եթե մեկի համար մի ֆունկցիան շատ կարեւոր է, ապա մյուսի համար՝ բնավ կարեւոր չէ։
Որովհետեւ մարդիկ տարբեր են, ու տարբեր ձեւ են մտածում։
Ու եթե դա չլիներ մենք բնավ չէինք զարգանա։
ու տենց
Ինձ շաաաատ ա դուր գալիս տրանսակցիոն անալիզի «բոլոր մարդիկ լավն են» գաղափարը։
Ես լրիվ գիտակցում եմ որ «կռուծիծ» ա դա։
Ու գիտեմ, որ եթե մարդիկ գիտակցեին այն, որ իրանք լավն են, ապա նրանք չեին անի լիքը հիմարություններ որ իրենց համոզեն որ իրենք լավն են։
Գոնե այն էժան ձևով, փորձելով շրջակա մարդկանց ցույց տալ որ նրանք ավելի վատն են, ու մտածելով որ եթե մարդիկ կան որ վատն են, ապա իրանք ավելի լավն են։ Էդ նաև բերում ա «ամաչել»-ուն։ Ու այդ պատճառով ա որ ես ասում եմ՝ ամաչելը մանկապատենական զգացմունք ա ու բնավ առողջ չէ։ Որովհետև դարձել ա մանիպուլյացիաների լավ միջոց ու ուղիղ կապ ունի ամբողջովին «վատը» լինելու հետ։
Իսկ պատճառները գտնել, թե ինչու է մեկը ավելի լավ, իսկ մեկը ավելի վատ՝ շաաատ հեշտ ա։ Իրանց փնտրելը երկար պետք չէ բնավ։
Ու խփում է դա առաջին հերթին մի քիչ աչքի ընկնող, տարբերվող մարդկանց։
Կարգինըծ բառը այստեղից ա նաև առաջանում։
Եթե «կարգին» ես, քեզ բան ասող քիչ կլինի, որովհետև դու իրենց պես աներջանիկ ես ու տխուր։
Ընդ որում տխուր բառը ակնարկում է «ունիլոե գավնո» խոսքը։
Էդպես։
Երրորդ անգամ եմ գրում․
Կարգինը՝ արտակարգ չի լինում բնավ։
ու տենց
Ստանդարնտները լավ բան են։ Ինչ որ ստանդարտ պետք ա լինում։ Նույնիսկ ասենք շփման մեջ, միմյանց հասկանալու համար։ Կամ թերմերի մեջ, կրկին՝ հասկանալու համար։
Սակայն, երբ ստեղծում եք նորը ստանդարտին հետևելը, կամ համապատասխանելը հաճախ բերում է վատ որոշումներին, ու վատ դիզայնին։
Ասենք, երբ Ստրաուստրուպը C++ նախագծելուց փորձում էր պահպանել C-ի հետ համատեղելիությունը, դա բերեց ինչպես տգեղ լուծումների, այնպես էլ լեզվի չաղացմանը։
Ուինդոուս/Սոլարիս-ներում – պահպանել նախկին տարբերակների հետ համատեղելիությունը որոշումը բերեց գրադարանների չաղացմանը։
Ի տարբերություն, Վիրտը, նախագծելով Մոդուլան որոշեց չպահպանել պասկալի հետ համատեղելիությունը։ Փոխարենը, նա գրեց քոնվերթեր, պասկալից մոդուլա տրանսլացիա անելու համար։ Նույնպես նա վարվում էր և հետագայում, Մոդուլայից Օբերոն քոնվերթեր գրելով, քանի որ հասկանում էր՝ համատեղելիությունը պահպանելը կբերի տգեղ դիզայնի։
Բաց ԾԱ-ի աշխարհում համատեղելիություն պահպանելը իմաստ չունի։
Փոխվեց գրադարանը՝ փոխվում է ծրագիրը որը այն օգտագործում է։ Եթե ծրագրի հեղինակը հետաքրքրված չէ, դա անում է մեյնթեյները կամ յուրաքանչյուր մեկը ում այդ ծրագիրը պետք է։ Այսպիսով, բաց ԾԱ-ն չունենալով համատեղելիության շերտ՝ ավելի նիհար է։
Ինչպես ես արդեն գրել եմ, կարգինը՝ արտակարգ լինել չի կարող։
Այս պատճառով Պլան9-ը և Ինֆերնոն, որոնց դիզայնի մեջ, ի դեպ, անկերես է Օբերոնի ազդեցությունը, չեին կարող հետևել սովորական Յունիքս/Պոսիքս ստանդարտների։
Ու պարզ է որ նրանք լայն չեն կիրառվում այն պատճառով, որ ծրագրերի մեծ մասը գրված է տեքնոլոգիաներով, որոնք անհամատեղելի են Ինֆերնոի հետ։ Օրինակ, C-ով կոդ այնտեղ ափլիքեյշն լեվել չի օգտագործվում, դրա համար կա Լիմբո։
Սակայն, նոր դիզայն կարող է իրեն թույլ տալ կորմորացիա որը նախագծում է ու տարածում նոր համակարգ։
Ես Անդրոիդ-ի մասին եմ։
Գուգլը լինուքս միջուկի հիման վրա ստեղծել է «նոր» համակարգ, ձեռք է բերել նոր ջավա վիրտուալ մեքենա։
Դրայվերների խնդիր մոբայլ սարքերի համար չկա՝ միևնույն է լիքը նոր դրայվեր գրվել է։
Լինուքսից օգտագործվել է սքեդուլերը, թիսիփի սթեքը, և այլն։ Սի-ով ափլիքեյշն կոդ գրելն նախատեսված չեր։
Այսինքն, կարելի էր անել համակարգ, որտեղ կան դիզայնի նոր ընտրություններ, ինչպես ընդհանուր հասցեական տարածությունը։ Բայց էդպիսի բան արված չէ։ Ընդ որում Լինուքս միջուկի քաստոմիզացիայի վրա այնքան ռեսուրս է ծախսվել, որ այդ ուժերը անհրաժեշտ էր ծախսել Ինֆերնոն փրոդաքշն և մոբայլ սարքեր բերելով։
Որովհետև նոր է, արագագործ, ու գեղեցիկ։
ու տենց
Այն մարդիկ, որոնք ձգտում են կարգին-ին, չեն հասնի արտակարգ-ին։
ու տենց