#փաստօրէն, եթէ socialhome֊ից ա թուով պիտակը տարածւում mastodon, ապա աշխատում ա որպէս պիտակ։
mastodon֊ը թոյլ չի տալիս թուով պիտակ երբ իրենից են փոստում, բայց ոչ երբ իրեն ա հասնում։ (:
#մաստոդոն #պիտակ #սոշըլհոմ #թիւ #դաշնեզերք
երբ փնտրում ես բանանաֆոն, գալիս ա ոմն Րաֆֆու բանանաֆոն ալբոմը։ #երաժշտութիւն #մեծ_հայեր #բանանաֆոն #րաֆֆի #երաժշտութիւն #փաստօրէն
աշխարհը գժուել ա՝ ամն֊ում թրամփ ա, ռդ֊ում պուտին, իսկ մատրիքսը հտտպ֊ով ա աշխատում։
#աստուատ #էկրանահան #ծրագրաւորում #տեքնոլոգիա #մատրիքս #խի #փաստօրէն #կազմարկում
փաստօրէն, երբ երկու գերմանիա կար, հայերէն երկուսն էլ գդհ էին՝ մէկը դեմոկրատական, մէկը՝ դաշնային։
#հայերէն #գերմանիա #գդհ #փաստօրէն
փաստօրէն, էդ ահաւոր «արձանի» հեղինակը արա սարգսեանն ա՝ https://hy.m.wikipedia.org/wiki/Անտառի_արքա_(քանդակ,_Դիլիջան)
իսկ խանջեանի տան յօդուածն ահաւորն ա ու ոչ հանրագիտարանային։ ու նշուած չի որ մազմանեանն ա կառուցել, չնայած ես կասկածում եմ, որ մազմանեանն ա։
#փաստօրէն #դիլիջան
աաա փաստօրէն իմ tri-x֊ը ժամկէտնանց էր։ ես մոռացել էի, կամ ուշադրութիւն չէի դարձրել։ ու էդքա՛ն լաւ ա իրան պահել, էդքան լաւ փուշ ա եղել։
էսօր անին ինձ մի կոճ տուեց, տեսնեմ՝ կոճի գոյներն այլ են, ու համեմատեցի տուփերը։ նորի լինկն էլ կոդակ ալարիսի կայքն ա տանում։
#փաստօրէն #ֆոտո
#փաստօրէն էն որ ասում էի վերջ էլեկտրոնային ա բլէյդ ռաների մէջ, էդ հանս ցիմմեր էր՝ https://www.youtube.com/watch?v=waBWUyWuZk8 #լսելիք #սայրի_վրայով_վազողը #2049 #ֆանտաստիկա #հակաուտոպիա #հանս_ցիմմեր
գործի բերումով մի քանի դեւելոփերի հետ եմ շփուել, պարզւում է, իրենք պանիկում են երբ իրենցից բան ես ուզում որի համար պատրաստ գրադարան չունեն։ ու բաւական էլ փող են վերցնում՝ ընդամէնը կուբիկներով ծրագրիկ հաւաքելու համար։ եթէ կուբիկ չկայ, պէտք է ինքնորոյն կուբիկ սարքել, ապա նոյնիսկ աւելի շատ գումար չեն ուզում՝ պարզապէս հաւէս չունեն այդ գործն անելու։ #փաստօրէն
յայտնագործութիւն եմ արել․ նկատե՞լ էք, թէյ խմելուց յետոյ բաժակի մէջ հետքեր, ասենք՝ ջրի մակարդակի գիծն է մնում։ տակ վոտ, եթէ կիտրոնով թէյ ես խմում՝ չեն մնում։ (: #փաստօրէն #թէյ #յայտնագործութիւն #կիտրոն
Երբ իմացել էի, որ «սանս»֊ը ֆրանսերէն նշանակում է «առանց», մտածեցի, կարո՞ղ է «սանս սերիֆ» նշանակում է՝ առանց «զասեչկա»֊ների։ ու ահա, իսկապէս, այդ էլ նշանակում է։ (:
#փաստօրէն #իսկապէս #ֆրանսերէն
փաստօրէն միտնիկի տատիկը հայ է։ #էկրանահան #ռեբա_վարդանեան #տատիկ #կեւին_միտնիկ #ֆիլմ #փաստօրէն
մի չորս, եթէ ոչ հինգ տարի ձեռք չտուած ֆանթուս թարմացրի։ ես մտածում էի, հոգիս հանելու է, նոր աշխատի, կամ ստիպուած կը լինեմ նորից մինիմալ սթեյջից հաւաքել։ սակայն, փաստօրէն բաւական պարզ եղաւ։ (: #ֆանթու #փաստօրէն
փաստօրէն, այսպիսի թուային հեռաչափ խցիկ էր արտադրւում 2004֊ից մինչեւ 2007 թիւ։ արտաքնապէս յիշեցնում է բեսսա վոյգտլանդերը, հաւանաբար դրա փոփոխուած վարկածն է։ վեց մեգապիքսել որոշութեամբ aps-c (1.5 անգամ կադրից փոքր) սենսոր ունէր։
https://en.wikipedia.org/wiki/Epson_R-D1
#փաստօրէն #խցիկa
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/3/3e/Drug_danger_and_dependence.png
#փաստօրէն
փաստօրէն, մեդիավիքի֊ն ոչ միայն սովորական արտաքին յղումները դուրս տանող սլաքիկով է նշում, այլեւ դիմագիրք կամ ինստագրամ տանող արտաքին յղումները փականով է նշում։
կուզէի իմանալ որն է պատճառը ըստ իրենց, եւ ինչպէս այդպէս ստացուեց։
#փաստօրէն #արտաքին_յղում #վիքի #վիքիպեդիա #փական #ֆեյսբուք #դիմագիրք #ինստագրամ #ամպ #համացանց
փաստօրէն, սեւ «Պրակտիկա»֊ներ են լինում։ (:
#փաստօրէն #խցիկ #պրակտիկա #գդհ #գեղեցկութիւն #ֆոտո #ժապաւէն
ճային փաստօրէն սեփականաշնորհել են։ այն որ աբովեանի ճանապարհին է։
նա հիմա գտնւում է (եւ հաւանաբար պատկանում) «չայկա» ռեստորանի տարածքում։ ճայի թեւն է միայն երեւում՝ այն պարիսպի հետեւից է դուրս գալիս։
նկարելս չեկաւ։ նաեւ շատ բարդ է։ ճայը շրջապատուած է նոր շինութիւններով ու չէր երեւալու միեւնոյնն է, նոյնիսկ եթէ ազատ լինէր։
#ճայ #փաստօրէն #կապիտալ #սեփականաշնորհում #աբովեան #սեւան #ճանապարհ #մոդերնիզմ
առաջին կարգի դոմենը։ ։Ճ
#ադա #փաստօրէն #այո #ծրագրաւորում
փաստօրէն, Լեւան Կոգուաշուիլին, ով նկարել է «Կոյր ժամադրութիւններն» ու «Փողոցային օրերը» նաեւ նկարել է «Սանթիսիմո» յոգուրտի ու «Սանտինո» կաթնամթերքի գովազդ։
#փաստօրէն #կոյր֊ժամադրութիւններ #փողոցային֊օրեր #լեւան֊կոգուաշուիլի #կոյր֊ժամադրութիւններ #լեւան֊կոգուաշւիլի #գովազդ #ֆիլմ #վրացական֊կինո #կինո #թբիլիսի #քոբուլեթի #վրաստան #սէր #պատմութիւն #կեանք #դպրոց
փաստօրէն տրէքը թարգմանուած է հայերէն։
#հայերէն #փաստօրէն #թրէք #թարգմանութիւն #օբերոն #ակտիւ֊օբերոն #ա2
փաստօրէն այսպէս է, այստեղից քաշում ես national root ca հաւաստագիրը ու իմպորտ անում (եւ ինեյբլ) ասենք ադոբ ռիդերի մէջ։ դրանից յետոյ կարողանում ես կարդալ փաստաթուղթը ու ընթերցիչը ասում է որ սաղ ճիշտ է։ այսպէս եթէ դուրս էք ուղարկում, այս յղումը տալիս էք, իրենք որ կարողանան համոզուել։ եթէ հհ֊ին վստահում են, ապա իր սերտիֆիկատին էլ պէտք է վստահեն։ ահա։
#փաստօրէն #ստորագրութիւն #հաւաստագիր
հահա, լրիւ «lost in translation» վիճակ՝ ըստ տխրահռչակ բուդապեշտեան մեմորանդումի ուկրաինան ստացել է անվտանգութեան «գարանտիաներ» թղթի ուկրաիներէն եւ ռուսերէն վարկածներում իսկ անգլերէն ոչ թէ «warranties», այլ «assurances»։ ուկրաինային տուպը գցել են, ու դա կուչման հրապարակային ասաց՝ «չիթիդ օն», ահա։
#փաստօրէն #ուկրաինա #կուչմա #անվտանգութիւն #քաղաքականութիւն #թարգմանութիւն #ռուսերէն #անգլերէն #ուկրաիներէն #ազատութիւն #ուտենց
#փաստօրէն այսպիսի նախագիծ կայ, անդրոիդ x86֊ի համար, ու իրենց գուգլ կոդը փակել է։ կարելի է տեղակայել նոյնիսկ ntfs֊ի վրայ, վինդովսի հետ միասին նոյն բաժնում։ ճիշտ է, իմաստը։ ահա։
#անդրոիդ
իսլանդիայում այսպիսի կատուներ են բնակւում՝ https://en.wikipedia.org/wiki/Yule_Cat #իսլանդիա #կատու #փաստօրէն
փաստօրէն, երբ մարդու հետ չես շփւում, հեռու ես, իրան աւելի լաւ ես սկսում ճանաչել։ ահա։
#փաստօրէն #զիմաստութիւն
փաստօրէն, ըստ հետազօտող Աթանաս Քիրխերի, վիշապները «անդերգրաունդ»֊ի ներկայացուցիչներ են (մի շարք այլ կենդանիների եւ որոշ մարդկանց պէս), ապրում են գետնի տակ, քարանձաւներում։ հազուադէպ են երեւում մեզ՝ միայն երբ մոլորւում են։
#վիշապ #վիշապներ #աթանաս֊քիրխեր #անդերգրաունդ #փաստօրէն
փաստօրէն, եթէ քենոն֊մ42 ադապտերն ունի այսպիսի կոնտակտներ ապա այն կարողանում է շփուել խցիկի հետ։ յայտնում է նրան ինչ֊որ դեֆոլթ օբյեկտիւի տուեալներ, կարեւոր չէ, ու ապա քենոնը երբ ֆոկուսւում ես այն կարմիր կէտերն է վառում, եթէ ֆոկուսը այդ կէտի տեղում է, եւ չխկացնելու կոճակը թեթեւ սեղմուած է։
ռուսական ֆորումներում սրան չգիտես ինչու ասում են «ադուվանչիկ», խատուտիկ։ չնայած ես սովոր եմ առանց օգնութեան ֆոկուսուել (ու տապալուել այդ գործում) բայց հաւէս է։ նաեւ կան այնպիսի ադապտերներ, որ կարելի է իրենց մէջ գրել, ինչ ես ուզում իրենք յայտնեն խցիկին։
#փաստօրէն #ադապտեր #քենոն #մ42 #խցիկ #ֆոտո
փաստօրէն՝ http://allevents.in/yerevan
#փաստօրէն #միջոցառումներ #երեւան
վաու, փաստօրէն, Ադբաշեանը (ՀՀ քաղ․ աւիացիայի նախպէտ, Արցախի քաղ․ աւիացիայի վարչ․ պետ) ոչ միայն խօսում է հայերէն, այլեւ ՌԴ֊ի՝ մեր նկատմամբ գործողութիւնների մասին, ասում է՝ «չի սազում», իսկ սովետը բռնապետութիւն անուանեց։ երեւի իրան Պասկալեւան է դաստիարակել, ասում է՝ սիրահարուած եմ, ինչ հայրենասէր կին է։ ։Ճ
ինչեւէ, դիտէք եւ կիմանաք, արդե՞օք կապ կայ քաղ․ աւիացիա ունենալու, «բաց երկնքի» եւ ազգային անւտանգութեան հետ, պատուի կոդեքսի մասին, ինչո՞ւ մեր աւիաընկերութիւնները սնանկանում են, եւ ինչքա՞ն վառելիք են ծախսում զանազան օդանաւերը, ինչո՞ւ են իրականում աւելի շատ ծախսում, ի՞նչ է կատարւում Ստեփանակերտի օդանաւակայանում, եւ այլն։
https://www.youtube.com/watch?v=wstq2ch0hak
#փաստօրէն #հայերէն #ադբաշեան #դմիտրի֊ադբաշեան #ռուսաստան #հայաստան #արցախ #աւիացիա #էյր֊արմենիա #արմավիա #քաղ֊ավիացիա #ավիացիա #հայկական֊աւիաուղիներ #փոքր֊աւիացիա ###
պարզւում է, քիւթի փրոփերթիները դինամիկ են։ իրանց կարող ես ռանթայմ աւելացնել QObject::setProperty()֊ով ։
ու իրանք տողով են իդենտիֆիկացւում, գնում է, ստրինգով լուքափ է անում թեյբլի մէջ, որ գտնի։ քանի որ լեզուի մէջ փրոփերթի չկայ, դա արդեն կոմպիլյատորի գործը չէ։
բացի դրանից, սիգնալն ու սլոտը առանձին ես նկարագրում, ու եթէ մէկի դէպքում տաս տող, իսկ միւսի՝ թիւ ու քոնեքտ անես իրանց, քոմփայլ թայմ ոչ մի սխալ չի լինի։ միայն ռանթայմ։ իսկ հինգում ինչ֊որ ձեւ են արել, որ արդեն քոմփայլ թայմ լինի սխալը բռնել։
#փաստօրէն #կոստիլ #անկապ #ծրագրաւորում #ուտենց
ֆու, լուծուեց։ էս ի՜նչ հաւէս դետեկտիւ էր այսօր։ իսկ հիմա ասեմ որ փաստօրէն saas֊ի մասին էջը թարմացրել են, ու գրեթէ ամբողջութեամբ փոխել։ հիմա արդեն խօսում ենք saass֊ի մասին, արժի վերընթերցել։
https://www.gnu.org/philosophy/who-does-that-server-really-serve.html
#փաստօրէն #թարմացում #յղում #ազատ֊ծա #ազատութիւն
փաստօրէն, պատճառ կայ, ինչու են անգլերէն նոյն կենդանուն տարբեր «սթեյթ»֊ում նկարագրում տարբեր բառերով, ասենք «փոռք» ու «փիգ», «բիֆ» ու «քաու», «լէմբ» ու «շիփ»։
http://silaenglishmagazine.com/history-english-language-pig-pork/
#անգլերէն #պատմութիւն #լեզու #փաստօրէն #կենդանիներ
#փաստօրէն ծիւիչում ոչ միայն հէշթեգեր կան, այլեւ դոլարթեգեր http://www.wired.com/2009/02/on-twitter-is-t/
այսօր գործընկերս ասաց՝
— Նորայր, քո հուման֊քոմփութեր, աւելի ճիշտ, քո հուման֊հուման ինտերֆեյսը շատ անյարմար է։ շատ։ պարզապէս հնարաւոր չէ։
ու դա միայն սկիզբն էր։
#փաստօրէն #զրոյց #ուտենց
#փաստօրէն, այստեղ՝ https://www.cs.utexas.edu/users/EWD/transcriptions/EWD08xx/EWD888.html Դեյքստրան գրում է այն մասին, ինչպէս է նա ապրել Վիրտի տանը, ու հիացել Վիրտի գործերով։
#դեյքստրա #վիրտ #ծրագրաւորում
փաստօրէն երեւանում թէյ սարքելու դասընթացներ կան։ վա՛ու։
#փաստօրէն #երեւան #թէյ
փաստօրէն, արդեն warehouse֊ի նոր ծրագրերի ցանկում։
#փաստօրէն #յոլլա #էկրանահան #հայերէն
փաստօրէն ֆրենդիկան կարողանում է գփլաս փոստ անել, ինչպէս նաեւ գփլասից ստատուս վերցնել։
#ֆրենդիկա #գփլաս #փաստօրէն
փաստօրէն, «վախտ» բառը, (որը կարծես թէ գրական հայերէնում չկայ), հնարաւոր է, որ եկել է արաբերէն «ուախտ» բառից, որ նշանակում է «ժամանակ»։
#փաստօրէն #արաբերէն #հայերէն #ժամանակ
Ռուսաստանն ընտրում է դինոզաւրի ուղի, ով հրաժարւում է էվոլիւցիայից։ Ուկրաինան ուզում է փոխուել, ու առաջացնում է դինոզաւրի կատաղութիւնը։
Փաստօրէն Նեւզորովն էլ է փոխուել, առաջ ահաւոր ազգայնամոլ էր։
#փաստօրէն #նեւզորով #ուկրաինա #ռուսաստան #պատերազմ #չեչնյա #հակամարտութիւն #պատմութիւն #յեղափոխութիւն #փոփոխութիւն #էվոլիւցիա
#փաստօրէն, Նազարբաեւն այբուբենը փոխում է կիւրեղատառից լատինատառ։
@{ ասոցիալական ցանց ; hanuman@spyurk.am} Կրկ 06 Հլս 2014 12:43:05 AMT
#այբուբեն #latin #cirillic http://news.ku.edu/2014/06/23/ku-professor-aiding-kazakhstan-switching-native-language-latin-alphabet
#փաստօրէն, թարգմանելու են վերջը ջինսերի սերունդը՝ http://www.aravot.am/2014/06/05/467499/
#գիրք #գրքեր #ջինսերի֊սերունդ #ჯინსების-თაობა #գրականութիւն
փաստօրէն կոնտեքստի փոփոխութիւնը իրօք ծանր բան է։ ես փորձեցի լինել ոչ բազմախնդիր՝ երբ ուտում եմ, չեմ կարդում, երբ կարդում եմ՝ չեմ չաթւում։ ուղեղս շատ աւելի հանգիստ է, քիչ է հոգնում։
#փաստօրէն #բազմախնդիր #ուղեղ #կարդալ #հանգիստ #ուտենց
#փաստօրէն, պոլիմորֆիզմը Լիմբո֊ում յիշեցնում է շաբլոններ՝ http://9fans.net/archive/2004/05/373
#լիմբո #ինֆերնո #պոլիմորֆիզմ #ծրագրաւորում
ժողովրդին դուր է գալիս։ փաստօրէն, միայն ինձ չի թւում։ ։Ճ
http://www.youtube.com/watch?v=-_c9ZIO_tlk
@{ Կապույտ Յոդել ( Blue Yodel ) ; levibyte@spyurk.am} Ուր 25 Ապր 2014 08:00:35 AMT
արա էս ինչ արագցելա արագցել
#սփյուռք
տեխնիկական մանրամասներ՝
— նորացրի ամբողջ համակարգը, հաւաքեցի gcc-4.8.2֊ով
— մայսքիւլ֊ից անցանք մարիադբ֊ի (կարեւորը սա է)
— նոր ջիսիսի֊ով հաւաքեցի ռուբին էլ
— ու թարմացրի սփիւռքի կոդն էլ
ահա
#սփիւռք #թարմացում #արագութիւն #փաստօրէն
աաա՜ փաստօրէն եթէ մարքդաուն օգտագործել, ոչ թէ էյջթիէմէլ, ապա թումբլրը հասկանո՜ւմ է։
#աաա՜ #փաստօրէն #մարքդաուն #էյջթիէմէլ #թումբլր #ակնարկ #սիփւռք
Փաստօրէն, Բորխեսը այս տողերն է ընտրել որպէս Բաբելոնեան գրադարան պատմուածքի մակագիր՝
Այս արվեստը թույլ կտա ձեզ մտահայել քսաներեք տառերի տարբեր համակցությունները…
մելամաղձութեան կազմախօսութիւնը, մաս 2, բաժին II, գլ. IV
#մակագիր #բնաբան #էպիգրաֆ #բորխես #բորխէս #բաբելոնեան֊գրադարան #23 #մելամաղձութեան֊կազմախօսութիւնը #մէջբերում #քաղուածք #գիրք #արուեստ #փաստօրէն
այն մարդուն տեսայ, ով միշտ կարմիր դէմքով էր, ու միշտ խմած էր, ու ունէր ժառանգուած լուսանկարչատուն աբովեան փողոցի դալանում։ իսկ ասում էին՝ մահացել է։ համ էլ այս անգամ կարմիր դէմքով չէր։ այսինքն իր մօտ կարելի է փորձել երեւակել արծաթէ ժապաւէն։
#ժապաւէն #երեւան #երեւակում #փաստօրէն #ֆոտո ###
փաստօրէն այս պաստառների մէջ ուբունթու է՝ իւնիթի֊ի դոքը երեւում է։
#փաստօրէն #փաստորեն #ուբունթու #լինուքս #իւնիթի #երեւան #քարտէզ #չվացուցակ #չւացուցակ #էկրանահան #փողոց
#yerevan #map #transport #schedule #ubuntu #unity #time-table #street #screenshot
փաստօրէն ՏՌՏ֊ն հայերէն վարկած ունի։ «մշակոյթ ու արուեստ֊գիտութիւն/տեխնիկա» – ամբողջը մի բաժին է։ (it turned out trt has armenian pages)
#փաստորեն #փաստօրէն #հայերեն #հայերէն