մի քանի օր առաջ ժապաւէն էինք երեւակում, ու որոշեցի համեմատել ակուարիումի համար նախատեսուած էլեկտրոնային ջերմաչափը իմ հին սպիրտայինի հետ։ կասկածում էի որ սպիրտայինը յստակ չի ու ուզում էի իմանալ՝ ո՞նց եւ ինչքան են տարբերւում իր ցուցումները։
սպիրտայինի մէջ թուղթ ա դրած, ու նէնց տպաւորութիւն ա որ այն կարող ա շարժուել։ մի խօսքով «ստաբիլնըսծի նէ խուատայետ» զգացողութիւն ա։
ահա եւ թեստի արդիւնքները՝
#ժապաւէն #ֆոտո #ֆոտօ #թեստ #երեւակում
երեւակել ա 35 տարի առաջ նկարուած հօր ժապաւէնը՝ https://www.lomography.com/magazine/169603-expired-film-developing-ancient-black-and-white-film
#երեւակում #ժապաւէն #ֆոտո #ժամկէտնանց
երեւակելու հեշտ ձեւեր՝ https://www.youtube.com/watch?v=kp8cACHz_Og #երեւակում
հաստատուած է՝ բարեկամութեան իւպիտերում միջին ֆորմատի ժապաւէն են երեւակում։
#ժապաւէն #երեւակում #իւպիտեր #բարեկամութիւն #երեւան
այն մարդուն տեսայ, ով միշտ կարմիր դէմքով էր, ու միշտ խմած էր, ու ունէր ժառանգուած լուսանկարչատուն աբովեան փողոցի դալանում։ իսկ ասում էին՝ մահացել է։ համ էլ այս անգամ կարմիր դէմքով չէր։ այսինքն իր մօտ կարելի է փորձել երեւակել արծաթէ ժապաւէն։
#ժապաւէն #երեւան #երեւակում #փաստօրէն #ֆոտո ###