արեւիկն ասում ա՝\r
\r
մտածում եմ դրսում «հայ» մնալու իմաստի մասին։ Երազումս էլ մէկին ասում էի,որ դա նոյնն ա, ոնց որ բաժանուես մէկից ու հա յիշես իրա մասին, հիւրասենյակումդ իրա նկարը կպցնես ամենաերեւացող պատին ու հա տանջես քեզ։\r
\r
իսկ ընկերս պատմում էր, որ իրան մէկն ասել ա թէ՝ աւելի լաւ ա ամն֊ում մնայ, հիմնադարմին փող ուղարկի։ ընկերս չմեկնաբանեց, բայց յետոյ ինձ ասաց, թէ դա նման ա հիւանդի մարմնին կաթիլային միացնելուն, ու տէնց պահելուն, բուժելու փոխարէն, եւ մտածելուն որ լաւ բան են անում։\r
\r
մէկ էլ յիշում եմ դեբատ՝ ռաբի մեիր կահանէի ու ալան դերշովիցի, ուր իրենց ուղղուած հարցերից մէկը մօտաւորապէս հետեւեալն էր՝ մեր երեխաները հարցնում են, ինչո՞ւ մնան, լինեն հրէայ։\r
\r
դէ բնական ա, ինչո՞ւ նիւ֊եօրքում մեծացող երեխան սովորի եբրայերէն։ ինձ որպէս սովետական հայաստանում մեծացող երեխայի դա պարզ չէր։\r
\r
ու հետաքրքիր ա որ իրենցից ոչ մէկը չկարողացաւ լաւ պատասխան տալ այդ հարցին։\r
\r
դերշովիցը, որ ազատական էր, ասաց՝ դէ չգիտեմ ինչի մնալ հրէայ, բայց կարելի ա մտածել էն հարցերի մասին, որ հրէաներն ունեն, օրինակ՝ պայքարել հակասեմիտիզմի դէմ։\r
\r
ինչին կոնսերուատիւ կողմը՝ կահանէն, շատ փայլուն պատասխանեց, որ կարծում ա թէ հակասեմիտիզմը՝ հրէայ մնալու շատ վատ պատճառ ա։\r
\r
բայց նա էլ դժուարացաւ լաւ պատճառ գտնել։ ու իր ասած պատճառը՝ թորան ա եւ աստծոյ պատուէրը։\r
\r
ինձ թւում ա երեխային, որ դրսում ա մեծանում, պէտք չի տանջել, պահանջելով որ նա լինի այն, ինչ չի կարող լինել, ինչը գոյութիւն չունի։\r
\r
մի բան էլ յիշեցի՝ ասորիները, որ ռեդիթում են շփւում, նման հարցեր են քննարկում, օրինակ մէկը հարցնում ա՝ աղջկայ հետ եմ հանդիպում մի երկու տարի ա, մտածում ենք ամուսնանալ, բայց մարյս ասաց թէ դէմ ա, պիտի ասորի աղջիկ գտնեմ՝ ի՞նչ անեմ։\r
\r
ու ես ասացի՝ հո դու դեբիլ չես՝ հանդիպում էք, լա՞ւ ա ձեզ, մտածո՞ւմ էք ամուսնանալու մասին, ի՞նչ կապ ունի ասորի ա թէ պապուաս։ իրողութիւններն ընդունել ա պէտք։\r
\r
ու ինձ իհարկէ ասորի համայնքը անիծեց եւ դաունվոթ արեց։\r
\r
ու հա, երեխային որ մեծանում ա իսրայէլում պէտք չի բացատրել որ նա հրէայ ա, նա արդէն հրէայ ա։ ինչպէս եւ վանաձորում, արթիկում կամ երեւանում մեծացող երեխայի։ նա արդէն հայ ա մեծանում։\r
\r
բնական ա, ծնուելուց հայ չի, բայց մեծանալով հայաստանում՝ դառնում ա։\r
\r
#հայ #քաղաքականութիւն #ազգայնականութիւն #պատմութիւն #դիասպորա #սփիւռք #լեզու #մշակոյթ #ինքնութիւն #կահանէ #շեստովիչ #համայնք #դեբատ #երեխայ #երեխաներ #սէր\r
\r
\r
\r
\r
—-\r
\r
@{ Revik Royan ; revik@spyurk.am} 07.12.2020, 14:21:04\r
\r
\r
\r
\r
\r
Մենք քիչ ենք ու մեր խնդիրները դա են ասում\r
\r
\r
\r
\r
Երևի արդեն երկու շաբաթ ա մտածում եմ դրսում «հայ» մնալու իմաստի մասին։ Երազումս էլ մեկին ասում էի,որ դա նույնն ա,ոնցվոր բաժանվես մեկից ու հա հիշես իրա մասին, հյուրասենյակումդ իրա նկարը կպցնես ամենաերևացող պատին ու հա տանջես քեզ։ Հայերի մի մասը երևի մտածում ա,որ սուրբ հայրենասիրության, կարոտի ու հայապահպանության գործ ա դա, որ եթե ինչ ու մեր էս Հայաստանի մնացորդն էլ կորցնենք եղած հայերի հետ միասին, գոնե դրսում լիքը հայ կմնա։ Բայց երբեք չեն մտածում էդ հայությունը պահպանելու վերջնանպատակի մասին։ Ի վերջո, իմաստը էդ հայ մնալու ի՞նչն ա, իրոք, հանուն ինչի՞։ Հանուն մի գեղեցիկ օր վերադարձի ու Հայաստանի վերականգնմա՞ն։ Եթե այո, ապա չկա ավելի լավ ժամանակ հետ գալու ու վերականգնելու քան հիմա։ Եթե ձև չունեիք ու գնացել եք/պետք է գնաք գնացեք վերջնանպատակով՝ կայանալ ու հետ գալ։ Իհարկե սիրիահայերին պատերազմը բերեց մեր մոտ, թող ներեն ինձ, բայց ես նենց ուրախ եմ, որ շատերը դիմացան ու մնացին մեր մոտ ու լիքը նոր բան ներմուծեցին մեր կյանքի ու մշակույթի մեջ։ Երազում եմ համշենահայերն ու մնացած բոլորն էլ գան։ Երբ երկրաշարժից հետո մարդիկ սկսեցին լքել Հայաստանը ու Հայաստանը հեչ գնալու տեղ չէր, իմ ծնողները, որոնք Ջավախքից են ու Հայաստան-Հայրենիք հասկացությունը իրենց համար շատ եթերային էր, հորս Ռուսաստանում սովորելուց հետո էլ այնտեղ էին մնացել ու արդեն կայացած կենցաղ ու աշխատանք ունեին, հետ եկան Հայաստան ու զրոյից սկսեցին։ Որովհետև զգացին,որ ունեն երկու Հայրենիք ու մեկը իրենց կաիրքն ունի։ Հայրս կարար փայլուն կարիերա ունենար Ռուսաստանում ու իրան մեծ դժվարությամբ թողեցին։ Ամեն դեպքում աշխարհը փուլ չեկավ ու ինքը ունեցավ փայլուն կարիերա այստեղ՝ Հայաստանում, երբեմն դրան էլ կանդրադառնամ։ Ու ևս մեկ անգամ շեշտեմ՝ հետ չեկան հենց Երևան, հետ եկան Ստեփանավան։ Չգիտես ինչի մեծամասնությունը մենակ Երևանն ա տեսնում Հայաստան հետ գալու մասին մտածելուց, որոշ փախստականներ էլ վիրավորվում էին, Վանաձոր, Գյումրի, Կապան գնալու մտքից։ Ամուսինս (այսուհետ Ռուբեն <3) Երևանի հենց կենտրոնում էր ապրում ու երազում էր ապակենտրոնացման մասին, մտածում էինք Գորիս գնալ, բայց եկանք Ստեփանավան ու մնացինք, վլոգ սկսեցինք Ստեփանավանում կյանքի մասին։ Քուրս էլ Շանհայից ինձ ասում էր մարդկանց մի բան ցույց տվեք,որ ուզենան գան Ստեփանավան, ոչմեկին ավերակները չեն գերում։ Անկեղծ ասած ես այսուհետ հենց միայն ավերակներ էլ ցույց եմ տալու, որովհետև ամեն ավերակ իմ աչքին նոր հնարավորություն ա։ Ավերակը գոնե կարաս վերականգնես։ Շատ ազգեր կյերազեին գոնե ավերակներով հայրենիք ունենալ։ Ռուբենն էլ ասում ա մենք պետք ա պայմաններ ստեղծենք, որ մարդիկ ուզենան հետ գալ։ Իսկ ես կարծում եմ, որ պետք ա գան մեր հետ հավասար ստեղծեն էդ պայմանները, որ հաստատ իրանց սրտով լինի։ Էլ չգիտեմ մոլորակները ոնց պետք ա դասավորվեն, որ մարդիկ ուզենան հետ գալ ու մեր հետ մի բան անել։ Կարճ ասած հետ գալուց ավելի հայապահպան, հայանպաստ, հայրենասեր բան չկա, ու ոչ մի փաստարկ իմ համար ուժ չունի։ «Բայց դրսում էլ են հայեր պետք»։ Այո, բայց ոչ երբ ամբողջ Հայաստանը դատարկ ա ու բոլորը դրսում են, մենք եկել հասել ենք նրան, որ հիմա պետք ա ասենք «Հա բայց Հայաստանում էլ են հայեր պետք»։ Առանց ձեզ էլ հայերը դրսում լիքն են, Թուրքիայում էլ լիքը հայ կա, համ կրիպտո-ծպտյալ համ բացահայտ, մեջն ի՞նչ կա։ Չեմ ուզում զրոյացնել անհատների գործունեությունը, որոնք իրենց դրսևորեցին այս պատերազմի ընթացքում, ցույցեր-ակցիաներ արեցին, մեր խնդրին ուշադրություն հրավիրեցին և պատերազմից առաջ էլ հայանպաստ գործ էին անում ամեն մեկը իր կարողացածի չափով։ Կանխավ ներողություն եմ խնդրում, եթե վիրավորում եմ ինչ-որ մտքով։ Շնորհակալություն բոլոր նրանց, ում շնորհիվ մի շարք քաղաքներ ընդունեցին Արցախի անկախությունը, բայց քանի դեռ ձեր բուն Հայրենիքը հզոր չէ, ձեր բոլոր ջանքերը մեծ դժվարությամբ են ինչ-որ բան փոխելու։ Հաստատ ցույցերում կային մարդիկ, ովքեր ունեն ամբիցիաներ ու այստեղ իրանց համար իրագործվելու հնարավորություններ չեն տեսնում։ Ես մարդիկ անկեղծ իրերն իրանց անունով են կոչում։ Չնայած ես կարծում եմ նույն Խաչատուր Աբովյանի համար ամբողջ աշխարհն էլ էր փոքր, բայց ինքը որոշեց մնա ու երկարատև նախագծով մի բան փոխի։ Կանխատեսելով մտքիս պատասխանը ասեմ՝ եթե Խաչատուր Աբովյանները շատ լինեին գուցե լիքը բան փոխվեր, բայց Աբովյանը մեկն էր։ Ու մենակ ինքն էր,որ արևելյան Հայաստանը բանի տեղ էր դնում ու ուզում էր զարգացնել։ Մնացած բոլորը Թիֆլիսից, Բաքվից, Գլենդելներից ու Մինվոդներից բացի ուրիշ տեղ իրանց ներուժը օգտագործելու տեղ չէին տեսնում։ Երևի Թումոյի ստեղծող Մարի Լու Փափազիյանի ներուժն էլ նենց միզեռ էր՝ կորեկի չափ, ուղիղ Հայաստանի հագով, դրա համար էլ ամուսնու ու երեխաների հետ վերադարձավ։ Ու այդ ներուժով, երկարատև ծրագրով կարողացավ մի քանի սերունդ զարգացնել, մտածելակերպ փոխել, կրթել, հնարավորություններ տալ ու դեռ շարունակում ա։ Իմ աչքի առաջ խեղջ ու սսկված երեխաները կենդանանալ սկսեցին արիների ընթացքում, խոսալ սովորեցին, իրենց ներկայացնել սովորեցին ու հիմա ամեն մեկը հսկայական պորտֆոլիո ունի, շատերը արդեն ֆրիլանս են անում, կամ նույն թումոներում են աշխատում։ Անձնական փորձից եմ խոսում։ Երբ Թումոյում մեր անիմացիաների փակ ցուցադրության ժամանակ ինքը մատնանշեց բոլոր բացթողումները ու թույլ կողմերը դահլիճից շատերը սկսեցին մեզ պաշտպանել, ասելով, որ Հայաստանում նման բան չի եղել ու Հայաստանի համար սա շատ լավ ա դես-դեն։ Ինքն էլ հարցրեց ինչի՞ Հայաստանում սրանից լավ չպետքա ու չի կարա լինի՞։ Ինչո՞վ ա Հայաստանը պակաս աշխարհից, որ պետքա գոհ մնանք եղած մակարդակով ու մտածենք դե Հայաստան ա, էսքանն էլ կա լավ ա՞։ Երևի սա մեր մտածելակերպի խնդիրներից մեկն ա՝ Հայաստանին ներողամտությամբ ենք նայում։ Ու մեկ էլ խնդիր ա, որ մարդիկ Հայաստանը ընկալում են որպես մի բան, որը հա էլ կար ու կլինի ու կարելի ա չանհանգստանալ,որ կվերանա։ Սիրելիներ, մենք բուն Հայաստանում շատ քիչ ենք, երկու միլիոն ինչ-որ պոչով, ըհը-ըհը երեք կարանք լինենք։ Չեմ ուզում վատատես լինել, բայց չեմ ուզում սահմանները բացվեն, մարդ ես գուցե թիվը կլորանա ոչ ի օգուտ մեզ։ Անպայման չի մենք էլ ամբողջը կորցնենք նոր մտածենք։ Նայեք եզդիներին, նայեք ասորիներին։ Իրանք ունենային ես մի կտորը բոլորով կհավաքվեյին էդ մի կտորի վրա ու տեղ չէին գնա։ Մինչև մենք ես կտորը չգնահատենք, չսիրենք, չզարգացնենք,չբնակեցնենք, մնացած Հայաստանը վերականգնելու մասին միտք-երազանք անգամ չպետք ա մեզ թույլ տանք։ Ու առհասարակ արևմտյան Հայաստանի վերականգնման մասին երազողները թող իրանց հարցնեն ո՞նց ենք վերականգնելու սենց տեմպերով։ Ու ամենակարևորը ո՞վ ա դա անելու, ստեղի երկու միլիոնով դժվար կարողանանք։ Իսկ եթե ինչ-որ հրաշքով կարողանանք մեր մեծ սիրուն Հայաստանը վերականգնել, ո՞ւր են երաշխիքները, որ կգաք հետ եթե դուք հիմա սկի ստեղ հետ չեք գալիս։ Դեռ անիծյալ իննսունականներին պետք ա հետ գայիք ու օգնեիք երկիր կերտել։ Տարբեր մեղադրանքներ են հնչում արևելյան Հայաստանում ապրողների հասցեին, թե բա բավականաչափ հայ չեք, լեզուն ես ինչ եք արել, երկիրն ինչ օրին ա ու նման բաներ։ Կան շատ գործոններ, ու լավ կլիներ հետ գաիք ու օգնեիք մեզ վերականգնվել։ Դուք եք թարմը, մենք ստեղ սաղս չիր ենք դարձել արդեն։ Մենք՝ Հայաստանի հայերը, հոգեպես, ֆիզիկապես, քանակապես, ֆինանսապես, մտավորականապես ու հնարավոր բոլոր ձևերով սպառված ենք։ Այս պահին Հայաստանից չգնալը, ուղղակի մնալ ոչինչ չանելը, ուղղակի խանութից ուտելիք գնելը (հարկ) արդեն իսկ սխրանք ա։ Դեպրեսիվ ենք ու քչերն են ելքեր տեսնում ու քչերը ապրել գիտեն, շատերն էլ սովետից-իննուսնականների-մթից-սովից կուրացած գոյատևման mode-ն են ակտիվացրել ու քթից հեռու չեն տեսնում, իրար են ուտում։ Շատերը ուղղակի անվերադարձ կորցրել են հեռուն նայելու հնարավորությունը։ Մեզ պետք են թարմ ու գրագետ նոր ուժեր, որ գան ստեղ մեր հետ դիմանան ու փրկեն մեզ ու են ինչ մեզ բոլորիս մնացել ա երկրի տեսքով։ Ու սա ասելով ես հեռանկարային եմ մտածում, տարիների կտրվածքով։ Անշուշտ ոչ մի բան հեշտ չի լինելու, ոնց ասում են կա տարիներով կուտակված խառնաշփոթ ու ոչ կոմպետենտություն, ինչպես նաև անիմաստ թղթաբանություններ։ Պետք ա գալ են մտքով, որ արագ չի լինելու, բայց կա հեռանկար, կա նպատակ։ Բացի ամեն ինչից մենք ուղղակի շատ քիչ ենք, որ կարողանանք մեծ փոփոխություններ արագ անել։ Գուցե եթե շատ լինեինք հեղափոխությունից հետո կունենայիք հաջող քաղաքական ուժեր։ Քիչ ենք։ Ինչքան էլ ես խանութ, հյուրանոց, սրճարան, կինոթատրոն ու նման բաներ չբացեմ Ստեփանավանում-Հայաստանում դրա սպառողը շատ քիչ ա, որ ինչ-որ փոփոխություն դրանից լինի։ Ինչքան էլ ես պլաստիկ չհավաքեմ իմ տան նկուղում, մեկ ա “SmartApaga”-ն չի գա դա տանի,ոնց անում ա դա Երևանում։ Մինչդեռ քսան ընտանիք գա նույն Ստեփանավան “SmartApaga”-ն էլ կգա ու երևի քաղաքը կտրաքի կյանքից։ Իրականում շատերի Արևմտյան Հայաստանին սպասելու ու այնտեղ հետ գնալու միտքը նույնքան անհեթեթ ա ու քիչ հավանական, որքան Ստեփանավանը Գլենդելի մրցակից դարձնելու իմ երազանքը։ Մրցակից էլ չէ, գոնե նույնքան հրապուրիչ։ Լավ թող Գլենդել չլինի, թող լինի Թիֆլիս։ Շատերը, ով հայ ա մնում դրսում կյանքում չի դիտարկում Հայաստան հետ գալը, լինի դա արևմտյան թե արևելյան Հայաստան։ Էդ դեպքում իրոք հարցրեք ձեզ ինչի՞ համար եք դա անում։ Ինձ թվում ա ժամանակն ա իրերն իրանց անունով կոչել։ Թող ամեն մեկն իրա համար դա անի, ես ստեղ պիտակներ չկպցնեմ։ Մենակ մեկը կկպցնեմ։ Օրինակ Ռուսաստան գնացած-հայ մնացածների համար՝ ոչ թե հայապահպանություն, այլ՝ ձուլվելու ամոթ ու կաղապարի պատճառով ձուլվելու անկարողություն։ Ավելի լավ ա ձուլվեն ու հանգիստ ապրեն, երեխեքին էլ ու հետագա սերունդներին էլ չանիծեն։ Խեղճ երեխեքը իզգոյ-վտարակ են դառնում, չեն հասկանում իրանք ես են թե են են։ Ծնվել-մեծանում ես մի երկրում, տեսնելով այդ երկրի մշակույթն ու կանոնները, հարզատ ես համարում դրանք, բայց դրանցով ապրել չես կարողանում՝ չի կարելի, մի տ օտար ես ինչքան էլ չնմնանակես,քեզ շրջապատող հայերն էլ մնացել են են թվականում,որինին եկել են ու չեն զարգանում,իսկ դու չես ուզում իրանց հետ ասոցացվել, պռոեկտում ես դա քո երևակայած Հայաստանի հայերի վրա ու զզվում։ Ամերիկաներում՝ բոլորը հանգիստ շաբաթ-կիրակի են վայելում, իսկ դու պետք ա գնաս հայկական դպրոց, սովորես էդ բարդ լեզուն ու ինչ-որ ձև սկսես էդ սաղ սիրել ու կապ զգալ հայրենիքիդ հետ, որի մասին մենակ լսել ես, կամ եթե եղել ես՝ երազել ես շուտ հետ գնալ ընկերներիդ մոտ, կամ ընկալում ես որպես եկեղեցիների ու տոլմայի գյուղ։ Եսիմ։ Անշուշտ ես չեմ զրոյացնում սփյուռքի հայերի ձեռքբերումները ու հայանպաստ գործունեությունը։ Ինչպես նաև չեմ զրոյացնում մշակույթի պահպանմանը միտված գործունեությունը։ Նաև ընկալում եմ, որ կրակը չընկան, որ հայ են ծնվել, ամեն մեկն իր կյանքն ունի ու իր ճակատագիրը, ամեն մեկի պատճառը պատճառ ա ու նման բաներ։ Ուզում եմ բոլորը իմանան, որ մեզ/ինձ իրենց գումարը չի պետք, մեզ/ինձ իրենց ներկայությունն է պետք։ ֆիզիկական։ Անձամբ ես ինձ լքված եմ զգում։ Ու ուզում եմ բոլորս ազատվենք ես ամբողջ մի դար ձգվող անհասկանալի անուրջից։ Մենք կպած հավատում ենք, որ մի օր Հայաստանը թափ կառնի ու մի օր էլ իրանք հետ կգան, իսկ իրանք, եսիմ, անկապ ա էսքանից հետո սա գրելը, բայց իրականում ես ամբողջը ենթադրում եմ, չգիտեմ էլ դրսում ապրող հայերը իրականում սպսում են էդ մի օր հետ գալուն, թե չէ, կամ արևմտյան Հայաստանը վերականգնելու երազանք ունե՞ն, թե դա ու հայ մնալը ուղղակի իրանց փոխանցվաց ռուդիմենտ միտք ա։ \r
\r
\r
Ստեփանավան «Միռու Միռ» գործարան\r
\r
#սփյուռք #հայ #Հայաստան\r
\r
\r
\r
—-\r
\r
\r
\r
profile says he also writes in English, so I am sharing this #newhere post.
@{ Սամս ; martiros_yan@spyurk.am} 13.06.2017, 15:08:36
ինձ բարի գալուստ սփյուռք։ գրեք ինձ ձեր հաշիվները եթե ունեք #սփյուռք
ժողովրդին դուր է գալիս։ փաստօրէն, միայն ինձ չի թւում։ ։Ճ
http://www.youtube.com/watch?v=-_c9ZIO_tlk
@{ Կապույտ Յոդել ( Blue Yodel ) ; levibyte@spyurk.am} Ուր 25 Ապր 2014 08:00:35 AMT
արա էս ինչ արագցելա արագցել
#սփյուռք
տեխնիկական մանրամասներ՝
— նորացրի ամբողջ համակարգը, հաւաքեցի gcc-4.8.2֊ով
— մայսքիւլ֊ից անցանք մարիադբ֊ի (կարեւորը սա է)
— նոր ջիսիսի֊ով հաւաքեցի ռուբին էլ
— ու թարմացրի սփիւռքի կոդն էլ
ահա
#սփիւռք #թարմացում #արագութիւն #փաստօրէն
ահա, այս քարտէզում էլ կանք։ դիասպորա ցանցի հանգոյցների։
https://social.mbuto.me/podmap.html
ու տենց
my friend prepared a script that transfers posts from rss feed to diaspora.
#սփիւռք
@{ ասոցիալական ցանց ; hanuman@spyurk.am} Ուր 31 Հնվ 2014 02:19:38 AMT
Վայելեք ։) , RSS-ներից դիասպորա փոսթ անող սքրիփթ
https://github.com/hanumanum/RSS-To-Diaspora
#shell #script #automation #cliaspora #Diaspora #Spyurk #RSS #ավտոմատացում #սփյուռք #tool #ապրեմես։)
Յիշո՞ւմ էք չէ, ասենք ֆրինեթի ժամանակը։ Երբ նիքով հնարաւոր էր հասկանալ, արդեօ՞ք մարդը հին օգտւողներից է, թէ նոր։
Առաջինները հնարաւորութիւն ունէին գրանցել իրենց անունները։ Դա այնքա՜ն գժանոց էր, երբ ունէիր, ասենք նորայր աթ ֆրինեթ։
Երեւում էր, որ հնաբնակ ես։
Դէհ, յահու֊ում այդ մասին անհնար էր մտածել։ Բոլոր լաւ անունները վաղուց զբաղեցւած էին։
Ու ապա մարդիկ սկսեցին ո՛վ՝ իր անուն֊ազգանունով հաշիւներ բացել, կամ անուն ազգանունից կազմւած յապաւում֊բառախաղով, ո՛վ էլ՝ հաքերական ձեւով, ասենք օ֊ի տեղը զրօ նշել, եւ այլն։ Կամ էլ՝ պետք էր լինել հնարամիտ, ու քեզ բնութագրող կեղծանուն մտածել։ Ինչը շատ հաւէս է։ Կարելի էր իմանալ, ով է իր կեանքում պուպսիկ88 մեյլ․ռու֊ն ու ով է մարիշոկ2֊ը։
Բայց, ինչպէս ասում է այս փոստերում մտահոգւած մարդը, այդ ժամանակներն էլ են անցել։ Յաջողակ չեն կեղծանուն ընտրելիս նոյնիսկ ծայրայեղ մարգինալները։
Խնդիրը աւելի է բարդանում, եթէ մեյլի հաշիւ չէք բացում, այլ ասենք՝ սքայփի։ Քանի որ եթէ մեյլի դէպքում կարելի էր գնալ, ու ասենք կանադա․քոմ֊ում, կամ մոզամբիկի փախած սերւերում գրանցել անունովդ հաշիւ, ապա սքայփը միակն է եւ անկրկնելի։ Կենտրոնացւած սերւիսների հե՞տ ինչ անել, ինչպէ՞ս այդ հարցը լուծել։
Լուծել, իրականում պէտք չէ։ Փոստերի հեղինակը բնաւ չի հասկացել, որ համացանցն ըստ բնոյթի ապակենտրոնացւած է։ Որ եթէ ֆրինեթը միակ հայկական տեղական ազատ մեյլ սերւերն էր՝ ֆրինեթ ցանցի մէջ, ապա համացանցում միշտ էլ կարելի է գտնել հարմար սերւիս։ Կամ՝ ստեղծել քոնը, գրանցո՞ւմ էին, չէ՞ իրենց ազգանունով դոմեններ, ու մեյլէր սարքում՝ արամ@արամեան․քոմ, ասենք։ Ահա, իսկ արի ու արա դա սքայփի, կամ դիմագրքի, կամ էլ որեւէ այլ սերւիսի դէպքում։
Այո, պատասխանը՝ ապակենտրոնացումն է։ զբաղւա՞ծ է ջոյնդիասպորայում օնիկը՝ գնա գերասպորա․դէ կամ սփիւռք․ամ։ Միշտ էլ տեղ կգտնես։ Բոլորին հարմար տեղ կգտնւի։ Քանի որ սերւերների քանակը սահմանափակւում է միայն ռեալ այփի֊ների քանակով, իսկ ռեալ այփի֊ները ipv6 ստանդարտով աւելի են, քան ատոմները մեր մոլորակի վրա։
Կենտրոնացւած սերւիսները կմեռնեն, ու ինչքան քիչ մենք իրենցով օգտւենք՝ այնքան շուտ։ Կամ ստիպւած կլինեն ապահովել ապակենտրոնացւած միջավայրում աշխատանք։ Ու դիմագիրքը ստիպւած կլինի թողնել իր յուզերներին «ֆրենդել» գփլասից, ու այլ սոցիալական ցանցերից։
Իսկ աւելի լաւ է՝ բացիր քո հանգոյցը, եւ տէր եղիր այն տարածքի, ուր քո սպասարկիչն է, քո տւեալներով հանդերձ։
Հ․ Գ․ — արդեն եկել է այլ ժամանակը։ Ժամանակը, երբ դիմագիրքը, օդնոկլասնիկը, եւ այլ սպասարկիչները չեն թողնում ունենալ հնարած անուն։ Իսկ ազատ ծառայութիւնները, դիասպորա֊ֆրենդիկա֊ի պէս, թողնում են մնալ անանուն։ ։Ճ
եւ այդպէս
— Ինչի՞դ է պետք իսկական անունդ գրես սփյուռքում։
— Դե, որ իմանան ես ինչ լավն եմ։
— Էլի կիմանան ինչ լավն ես։ Միայն անունը չեն իմանա, մականունը կիմանան։ Բայց էլի դու ես չէ՞ լավը։
#զրույց #սփյուռք #սփիւռք
#screenshot #diaspora #էկրանահան #լրահոս #սփյուռք #սփիւռք
#սփյուռք, այս ցանկն էլ է նորացել՝ http://arnet.am/spyurk_users.html
մի կես ժամից սփյուռքը անջտեմ, հիշողություն ավելացնեմ։
#սփյուռք
#ժողովուրդ դուք ինձ բողոքեք հա՞ եթե ինչ֊որ բան #սփյուռք ֊ում լավ չի աշխատում, իմանամ, թե չէ ինչ֊որ բաներ գիտեմ, ուղղում եմ կամաց կամաց, ինչ֊որ բաներ գուցե չգիտեմ։
#ժողովրդավարություն #հոգատարություն #համայնք
Նատյուրմորտ խատուտիկներով Still life with dandelions Натюрморт с одуванчиками #1993 #dandelions #Boris-Smelov #photo #photography #still-life #խատուտիկ #խատուտիկներ #Բորիս֊Սմելով #նատյուրմորտ #ֆոտո #լուսանկարներ #натюрморт #одуванчики #Борис-Смелов #фото #фотография
#diaspora #սփյուռք #սփիւռք
#Dandelions #1995 #Boris-Smelov ( who was banned in USSR )
#diaspora #սփյուռք
#photography #street-photography #photos #city #ban #censorship #Leningrad #Saint-Petersburg #ֆոտո #լուսանկարներ #քադաք #գրաքննություն #Լենինգրադ #Սանկտ֊Պետերբուրգ #фото #город #цензура #Ленинград #Санкт-Петербург #Петербург
երբ #հայերեն ինչ֊որ բան ես փնտրում #համացանց ֊ում, արդյունքների մեջ մեծ հավանականությամբ կլինի akumb.am ֊ի #հղում։ Ու #հետաքրքիր է #կարդալ այնտեղ եղած #քննարկումներ ֊ը։ Հիմա, այդ քննարկումները պակաս հետաքրքիր չեն լինում, բայց տեղափոխվել են #ֆեյսբուք, որտեղ տեղեկատվությունը փակ է՝ չեն ինդեքսավորվում ու, հետեւաբար, չեն փտնրվում։ Ի դեպ, #սփյուռք ֊ի #հրապարակային գրառումները փնտրվում են։
#սփիւռք, #այսօր սպասարկիչը կապ չուներ պրովայդերի պատճառով։ մենք կապ չունենք կապ չունենալու հետ։ #սփյուռք #կապ #համացանց #ուտենց #փաստորեն ######
#փաստորեն #զրույց ֊ները ճիշտ են երեւում, եթե իսկականխ այս՝ — նշան ֊ը կիրառել։
— ու տենց
#սփյուռք
իմ մեկնաբանությունից՝
ապա ես կարծում եմ որ #առցանց ֊ը պակաս #իրական չէ։ այնպես ինչպես մենք օգտագործում ենք #օդանավ քանի որ չունենք #թեւեր, մենք օգտագործում ենք #ցանց ֊ը, քանի որ չունենք #տելեպատիկ #հնարավորություններ (կամ դրանցով օգտվել չգիտենք)։ իսկ գնալով #օֆլայն, իմ մեկնաբանությամբ, դու գնում ես #պատահական ծանոթների #աշխարհ, այնտեղ ուր, օրինակ իմ հետ երբեք ոչ կծանոթանայիր, ոչ կշփվեիր։ իհարկե, շատ մոտիկ շփման համար մեզ պետք չէ ցանցը, ու պետք չէ շատ մարդ։ բայց ես այդ շփման մասին չեմ։ չնայած չեմ կարող չշեշտել որ հենց ցանցն է ինձ օգնել գտնել մոտիկ հենց ինձ մարդկանց։ ու այդ պատճառով եմ ես ինձ #սփյուռք ֊ում լավ զգում՝ այստեղ տարբեր հանգույցներում կան #մարդիկ ով կիսում է իմ գաղափարներն ու մտահոգությունները, ոչ թե ծաղրում դրանք։ այսինքն ես ավելի շատ հնարավորություն ունեմ զարգանալու ինչպիսին կամ։
#սփյուռք նկատում եմ այս տարբերակում որ եթե արդեն տարածել եմ գրառումը, ապա տարածել հղումը կորում է։ (:
#սփյուռք ֊ հենց նոր քոմիթ եղավ կոդը, անմիջապես նորացանք, ու հիմա #հայերեն թեգերին կրկին լինում է հետեւել։
#ասենք փորձեք հետեւել #ուպուծյու #ուբուձյու #արձակ #հավես #արվեստ #քաղվածք #գրքեր #եսնորեկեմ #թեստ #գրապահարան #ցնդաբանություն #անկապ #շներ #ֆոտո #լուսանկարներ #Երեւան #Վանաձոր #ֆիլմ #ուտենց
#այսօր #սփյուռք ֊ը միացրի #թումբլր ֊ին ու #ֆբ֊ին։ #վայելեք #սակայն #զգոն եղեք, #քանզի այլ ծառայություններ օգտագործելիս ձեր #փրայվասի ֊ն արդեն այն չէ #բնավ։
#ուռա՜ #սփյուռք ֊ նորացանք
նորացնում եմ #սփյուռք ը։ մի տաս րոպե կարող է չաշխատել։
#սփյուռք, մի քանի օր դիմացեք, խոսք են տվել սփյուռքի նոր ռելիզ֊ում այդ թեգին բաժանորդագրվելու խնդիրը լուծված կլինի։
Գրել եմ #բողոք, #տեղկոմ, #բզեզ ֊ի մասին՝ https://github.com/diaspora/diaspora/issues/4027 #անկապ #սփյուռք #հայերեն
ի դեպ եթե չեք նկատել, այսօր #սփյուռք ֊ը նորացել է։ բագերի մասին կարող եք մեկնաբանություններում գրել։ ես ասենք նկատեցի, որ թեգին բաժանորդագրվելիս չի կարողանում նորմալ յունիկոդ թեգը ցույց տալ։
Տեսեք ինչ է գրված Սփյուռքի մասին ակնարկներում։ #սփյուռք
hm, we experienced this ``` Redis::CommandError (OOM command not allowed when used memory > ‘maxmemory’.)
and I had to change overcommit memory to 1 and increase maxmem size to 128mb so that #redis could start. #diaspora
#սփյուռք
[բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)](https://spyurk.am/posts/a208698d0faec251)
#փաստորեն 103 հաշիվ կա #սփյուռք ֊ում՝ http://arnet.am/spyurk_users.html ամեն շաբաթ գեներացնելու եմ նորը։
@{Ռեբեսպիեռ ; sonaasl@spyurk.am} ու @{Ժպտուկագործ ; narekmouse@spyurk.am} դուք չէիք կարող փոխել անունը որովհետեւ պրոֆիլի թագերի քանակը հինգից շատ էր։ Նույնիսկ թագերը ջնջել չէր լինում։ Ես վերացրել եմ այդ թագերը ՏԲ֊ից, ու հիմա ձեր մոտ ամեն ինչ պետք է աշխատի։ Կապնվել եմ դիասպորայի դեվերի հետ որ հասկանանք ինչու է թույլ տվել հինգից ավել թեգ ընտրել, պետք է թույլ չտար։ #սփյուռք #ուտենց
թե չունեք ընկեր այլ հանգույցում, ապա այդ այլ հանգույցում չեն երեւում ձեր փոստերը, ու հետեւաբար չեն փնտրվի թագերով։ եթե գոնե մի մի ընկեր ունենաք joindiaspora.com֊ում ու diasp.eu֊ում, ապա ձեր փոստերը այնտեղ արդեն կերեւան ու թագերով կփնտրվեն։ #սփյուռք
#սփյուռք իզ ափ անդ ռանինգ։ #ուռա֊ուռա հայերենն էլ աշխատեց, #փաստորեն
11:42 սկսում եմ թարմացումները, գուցե մի կես ժամ չաշխատի #սփյուռք ֊ը։
ուզում եմ մի քանի փոսթերով կիսվել սփյուռքից, Իրանի մասին՝
Դեբատների ժամանակ Ռոմնին նշեց որ Սիրիան կարեւոր է որովհետեւ այն Իրանի «ուղին է դեպի ծով»։ Բանն այն է, Իրանը Սիրիայի հետ նույնիսկ սահման չունի, ինչպես երեւում է այս մանկակերպ մեկնաբանված քարտեզից։ Նաեւ Իրանը ունի ծով հարավային սահմաում։
հասարակական տրանսպորտ, Տել Ավիվ
Իրանը հստակ ուզում է պատերազմ։
Տեսեք ինչ մոտիկ են նրանք տեղակայել իրենց երկիրը մեր ռազմաբազաներին։
ու տենց
5:23 #սփյուռք ը տաս րոպեով հասանելի չի լինի երկաթ փոխելու պատճառով։
Նույնիսկ Դիասպորա*֊ում տուսվող ռուսները տարօրինակ են։
Քանի որ ձեզնից մեծ մասաը չգիտի, պատմեմ, որ Դիասպորայում հավաքված են մարդիկ, ով ունեն հետեւյալ արժեքներ՝ գիտություն, աթեիզմ, ժողովրդավարություն, ազատություն, խոսվում է այն մասին ինչ վատն է կապիտալիզմը, ինչ վատն էր Սովետի սոցիալիզմի մոդելը, ինչքան էական չէ մարդը գեյ է թե ոչ, ու ինչ կարեւոր է սեռական իրավական հավասարությունը, ու տենց բաներ։
Բայց այնտեղի ռուսները լրիվ տարօրինակ են։ Ինչ որ նոստալգիա ունեն Սովետի հանդեպ, երազում են այն վերականգնվի նախկին սահմաններում, ասում են, որ ԳԿՉՊ֊ն փրկում էր երկիրը, բայց չար ուժերը քանդեցին։
Մեկը կա, գրել է որ հավատացյալ է, ուղղափառ, ու միեւնույն ժամանակ քաղաքական հայացքներով Կոմունիստ է, որ ապրում է Լենինգրադ քաղաքում։ Բայց ախր ո՞նց կարելի է ուզել ապրել Լենինի անվան քաղաքում ու լինել կոմունիստ ու միեւնույն ժամանակ լինել հավատացյալ ու ուղղափառ՞։ Չի՞ տեսնո՞ւմ ինչ հակասող է։
Մեկն էլ կա, խառնվել է իմ ու Իմանդեսի զրույցին, ասում է դուք Մոսկվայի մասին եսիմինչերեն եք խոսում, պետք է ռուսերեն խոսեք, ու առհասարակ ես նյարդայնանում եմ երբ ոչ ռուսերեն խոսք եմ լսում փողոցում, ուզում եմ սկսել կրակել։ Կամ այլ տեղ է խառնվել, իրան կոտորում է, ինչ որ գեթոների մասին է խոսում, անգլերեն էլ լավ չգիտի, բան չենք հասկանում ինչ է ասում։
Էս Պուտինի պրոպագանդա՞ն է այդպիսին, թե՞ իրենց մոտ օդի մեջ ինչ որ նյութեր են խառնում։
ու տենց
Փաստորեն, Դիասպորան տարածված է Եվրոպայում։
Այս նկարը հանեց Վաչագանը երեկ podupti կայքից։
Հետաքրքիր է, որ լիքը գերմանական փոդ կա՝ 21 փոդ միայն Գերմանիայում։
Որ ասում եմ տեքնո ժողովուրդ են։
Նահանգներում ընդամենը հինգ թե վեց փոդ է, մնացածը բաշխված են Եվրոպայում, մեկ հատ Կորեայում։
Ու մի հատ էլ մեզ մոտ, Հայքում։
Մինչ սեփական նոդ տեղափոխվելը, ես հաշիվներ ունեի ջոյնդիասպորա․քոմ ու գեռասպորա․դե փոդերում։
Տեսնում էի ինչ որ տարբերություն՝ գեռասպորան ավելի արագ էր, գեռասպորան չուներ գուգլ անալիտիքս, չէր օգտվում ամազոնի քլաուդից ֆայլեր պահելու համար։
Հիմա տեսնում եմ, որ իրականում ջոյնդիասպորան երեւի ամենապրոբլեմատիկ փոդն է։
Ինչպես ասացի, դանդաղ է, ու ես մտածում էր որ դա ապակենտրոնացված դիզայնից է, չէ, պարզապես չեն ձգում։
ՋԴ֊ից այլ փոդեր դանդաղ են ֆեդերացվում փոստերը, ու երբեմն չեն էլ հասնում նկարները։
Ես սկզբից մտածեցի որ իմ խնդիրն է, ինչ որ բան սխալ եմ արել, հետո չաթվեցի դեվերի հետ, ասացին որ հենց ՋԴ֊ի խնդիրն է։ Ու իրոք, այլ փոդերի հետ այդպիսի խնդիր ես չունեի, ու նրանք չունեին իմ հետ։
Մեկ էլ սսլ֊ը, սովորաբար քրոմիումը ցույց է տալիս կանաչ փական, ու դա նշանակում է որ կապը կրիպտավորված է, ու խնդիր չկա։ Երբեմն սփյուռքը ցույց է տալիս դեղին փական, ու ես էլի կասկածում էի որ ինչ որ բան սխալ եմ արել։ Հետո հասկացա ֊ ինձնից չէ, եթե միայն սփյուռքի մարդկանց փոստերն եմ նայում, կանաչ է։
Ուրեմն այն մասին է, որ էջում ոչ սեքյուռ քոնթենթ կա։ Սկսեցի ընկերներիս էջերը հատ հատ բացել ֊ գերմանական փոդերը մաքուր են, ճիշտ են աշխատում, բոլորը կանաչ փականներով։
Դեղինը մի հատ փախած փոդ էր ու իհարկե, ջոյնդիասպորան։
Ինչ ասեմ, իրականում ես կարծում եմ, որ ամեն մի բակ, դպրոց, դասարան, ֆակուլտետ, խումբ, ախպերություն, քուչա, ընկերություն պետք է իր փոդը ունենա։
Հավեսով կօգնեմ բոլորին, ով ուզում է փոդ բացել, ինստալյացիան տրիվիալ չէ, որովհետեւ տղաները մի քիչ ոչ ավանդական գործիքներ են օգտագործում, ասենք ռուբի։ Այնպես որ դոմեն առեք, մի քիչ տառապեք, ու եթե չստացվի ասեք, կօգնեմ։
Նու չաթում էլ կօգնեն, եթե ինչ։
ընդհանուր առմամբ,
ու տենց
#Diaspora #սփյուռք #spyurk #dandelion #photo #photography #zenit bi #Anastasia-Danielyan
ուրեմն, սփյուռք․ամ դիասպորա սոցիալական ցանցի տեղական փոդը աշխատեց։
ու հիմա մենք միջազգային դիասպորա համայնքի լիարժեք անդամ ենք։
դեռ գրանցումը հրավերներով կլինի, հետո կտեսնենք։
տեղեկատվությունը պետք է որ ապահով լինի, քանի որ իմ մոտ հայելային ռեյդ զանգված է։
առաջին տպավորությունները՝ արագագործությունը անհամեմատ ավելի բարձր է, քան ջոյնդիասպորայի դեպքում։
թագերի մասին՝ դիասպորան բոլոր թագերով բոլոր փոստերը չի սինխրոնիզացնում։ այն գիտի ինչ որ փոստի մասին, եթե կա պատճառ։ պատճառ կարող է լինել այն, որ ինչ որ մեկը մեր փոդից հետեւում է այն փոդի մարդու, կամ այն փոդի մարդը հետեւում է մերոնցից մեկին, կամ ինչ որ մեկը ռեշեյր է արել կոնկրետ փոստ։
Ահա, եթե այն գիտի փոստը, ապա փոստի թագերով կփնտրի կգտնի։
Հիմա, ինչպե՞ս ֆրենդել ծանոթ ու անծանոթ մարդկանց։
Եթե արդեն գիտեք իր յուզերնեյմն ու փոդը, այդպես էլ գրում եք վերեւի սրչի մեջ։
Ասենք ես իրենց եմ ավելացնելու՝
Գերմանացիներից՝
piratenpartei@joindiaspora.com
երաժիշտներ՝
mode_analogue@joindiaspora.com
արվեստ, լուսանկարներ՝
չդասակարգված՝
jamesprothero@joindiaspora.com
ու էլի լիքը մարդ։
Կարող եք ընկերանալ ձեր ջոյնդիասպորա փոդի հետ, ապա մեր փոդը կիմանա այն ձեր հաշվի փոստերի մասին, ու այդ թագերով կփնտրի։
Ում ուզում եք՝ հրավիրեք։
Հրավերենրի քանակը անսահմանափակ է։
Ինչպես անել իմպորտ ֊ կարծես ոչ մի պատրաստի տեքնոլոգիա չկա։
Այնտեղ էքսպորտ կա, գուցե Արտակը նայի մեր դբ֊ն հասկանա, կարողանանք մի սկրիպտ գրել միասին՞։
Չգիտեմ, պե՞տք է այդպիսի լուծում։
Իսկ այստեղ Վիշափաքաղը հղումներ է թողել թարգմանիչների համար։
Այս պահին միայն թվիթեր քրոսփոստինգն է աշխատում, ֆբ ու թումբլր դեռ կավելացնեմ։
Ինչ հարցեր կան՝ տվեք փորձեմ պատասխանել։ (:
ու տենց
#Բարեւ, #Սփյուռք, #ԵսՆորիկեմ
Իսկ այս գիշեր ազատության հրապարակում ռուս զբոսաշրջիկների թիմը խաղում էր ֆուտբոլ պարսկահայ զբոսաշրջիկների հետ։
Պարսկահայերը դարպասը նշեցին կոշիկներով, ռուսները ֊ ուսապարկերով։
Պարսկահայերը՝ լայն, ռուսները՝ նեղ։
Պարսկահայերը վազում էին բոբիկ, ռուսները ֊ սանդալներով։
Ամեն թիմը ուներ իր երկրպագուներին, ով հետեւում էր խաղին Սպենդիարյանի արձանի վրայից։
֊ Ես հայ եմ, բայց պարսկահայ ֊ ասաց աղջիկը ռուսներին։
Ռուսները չհասկացան ու շարունակեցին փսփսալ իրար մեջ մինչ նրանցից մեկը բարձր ասաց
֊ տի շտո, տակ անի ժե պանիմայուտ
֊ դա նի պանիմա՜յուտ
Խաղի ժամանակ ինձ մի պահ թվաց, որ գուցե Երեւանը կդառնա Նյու Բռազիլ, իսկ Ռիո դե Ժանեյրոն կվերանվանեն Էրեբունի։ Բայց դա ընդհամենը մի պահ։
Հետո պարզվեց որ խաղացողներից մեկը (չհասկացա ում կողմից) տեղացի էր, ու երբ հաշիվը վեց վեց դարձավ, նա խաղը ընդհատեց։
֊ մենք շատ ենք խմել, էլ չենք կարող խաղալ, նիչյա, դռուժբա, Ռասիա, Իրան, Արմենիա։
Ռուսները չէին համաձայնվում։ Պարսկահայերը շփոթվեցին, չհասկացան։
֊ Դռուժբա, Արմենիա, Ռասիա, Իրան ֊ ինքն իր ձեռքերը սեղմեց ու բարձրացրեց օդ զգալով որ մեկնած ձեռքը ռուսները չեն սեղմի։
Ռուսները հիասթափված էին, ուզում էին հաղթել։
Ու ինձ այդ ժամանակ արդեն լրիվ պարզ դարձավ որ սա Ռիո դե Ժանեյրոն չէ։
Բնավ։
Թեկուզ եւ նոր։
_ու տենց _
բաժանում եմ դիասպորա սոց ցանցի հրավերներ։
թողեք մեկնաբանություն, ձեր էլեկտրոնային փոստի ինքնությունով, ու ես կուղարկեմ հրավերը։
դիասպորայում կա՝
– գփլասի պես դիզայն – ասում են թե գփլասը իրենցից է թխել, քանի որ նրանք ավելի շուտ են սկսել
– ռսս – ձեր գրածները ռսս-ով հասանելի են։ օրինակ այսպես մատյանի աջ մասում ես տեղադրել եմ իմ դիասպորայի երկու հաշիվների ռսսներից վերցրած ստատուսները։
– յունիքոդ թագեր – այսինքն հայերեն թագեր է լինում անել ։Պ
– թագերին բաժանորդագրվելու հնարավորություն – հրաշք է, պատիդ տեսնում ես քեզ հետաքրքրող թագերով հաղորդագրությունները
– այն ազատ ԾԱ է
– այն ձեզ չի հետեւում
– եթե դուք ինչ որ բան ջնջել եք, դա իրոք ջնջվում է, դուք եք տեղեկատվության տերը
– դիասպորան չի պատկանում կոնկրետ մարդկանց կամ կորպորացիայի, հետեւաբար, մեջբերում եմ ստեղծողներից մեկին՝ “…our distributed design means no big corporation will ever control Diaspora. Diaspora* will never sell your social life to advertisers, and you won’t have to conform to someone’s arbitrary rules or look over your shoulder before you speak.”
– քանի որ դիասպորան ձեզ չի հետեւում, ու գաղտնի ծառայությունների հետ չի աշխատում, այնտեղ կարելի է օգտագործել կեղծանուններ, պսեւդոնիմներ, մնալ անոնիմ։
– սա բաշխված (distributed) համակարգ է՝ The Diaspora social network is constructed of a network of nodes, or pods, hosted by many different individuals and institutions. Each node operates a copy of the Diaspora software acting as a personal web server. Users of the network can create an account on any server of their choice, but can interact with other users on all other server
այսինքն դուք կարող եք այնպես անել որ ձեր տեղեկատվությունը լինի ձեր իսկ մեքենայի վրա։
– կա քրոսփոսթ դեպի ֆբ, ծիվիչ ու թումբլր
սա կարող է պետք գալ այն պատճառով, որ ասենք ֆբ-ն փակ ակումբ է, ստատուսներին ռսս չի տալիս, ու փաստացի կան մարդիկ ով ձեզ կարդում է այնտեղ կամ այնտեղ կամ այնտեղ, որովհետեւ նրանք չգիտեն կամ չեն սիրում ռսս։
– դիասպորան շատ սոցիալ է։ ում չգիտես, ու չէիր էլ իմանա, թագերի պատճառով հեշտ ծանոթանում ես նման հետաքրքրություններով մարդկանց հետ։
– դիասպորան ունի հիանալի մոբայլ վեբ ինտերֆեյս։ ի տարբերություն ասենք այդենծիկայի կամ գփլասի։
ու վերջապես, ամենակարեւոր պատճառը
– դիասպորայում լայքը սրտիկով է նշում
ջոյնդիասպորա՜
ու տենց
Այն որ ազգային մշակույթը անհնար է պահել և զարգացնել սփյուռքում հեշտ ապացուցվում է։
Արտասահմանում երկու-երեք անգամ շատ հայ կա, քան Հայաստանում։
Իսկ այժմ նայենք հայկական քոնթենթը ինտերնետներում որտեղ է ստեղծվում։
Q. E. D.
_ու տենց _