գուգլ քարտէզի վրայ կայ շիրախալա պորտալ։
#քարտէզ #պորտալ #շիրախալա #էկրանահան
մարդիկ էն էակներն են որ ահաւոր սիրում են պատմութիւններ։ ու ոչ միայն իրենց յօրինուած պատմութիւնները՝ մենք ունենք պատմութիւն գիտութիւնը՝ որ իմանանք իրականութիւնն ինչպէս ա եղել։
մարդիկ էն էակներն են, որ ահաւոր սիրում են քարտէզներ։ դրանով էլ ա ջոնի հարիսը գերում՝ քարտէզներ ա ցոյց տալիս։
ու քարտէզները միայն քարտէզ չեն՝ տուեալ են։
ու երբ մենք գիտաֆանտաստիկայում երեւակայում էինք ապագայ համացանցն ինչ ձեւ ա լինելու՝ պատկերացնում էինք ունիւերսալ գիտելիքի աղբիւր։ օրինակ, դագլաս ադամսը պատկերացնում էր գալակտիկական հանրագիտարանը ու դրա հետ մրցող աւտոստոպով շրջողների գալակտիկական ուղեցոյցը։ դա էդքան բնական ա մեզ համար որ դա ա պէտք։
ու պատահական չի որ ունենք ուիքիպեդիան։
ու պատահական չի որ լիքը հետազօտութիւն ա արուած։
ու մարդկանց էս վիդեօն նաեւ հետաքրքիր ա որովհետեւ հետազօտութիւն ա։
ու էս վիդեօյում ինձ ապշեցնում ա էն, ինչքա՛ն տուեալ արդէն կայ այդ շրջանի մասին։ չկային տուեալներ միայն էդ մարդկանց մասին, էն էլ արդէն կան։ ՕՂԱԿԸ ՍԵՂՄՒՈՒՄ Ա՝ հնարաւոր չի աննկատ մնալ։ որովհետեւ աննկատ մնալու իրաւունքը ստորադասւում ա մարդկանց կողմից՝ գիտելիք ունենալու պահանջին՝ առանցքային պահանջին։
ըստ որում՝ հանրային գիտելիք՝ բոլորին հասանելի։
https://www.youtube.com/watch?v=h42QVfrUVFw
#քարտէզ #հետազօտութիւն #անգլերէն #հանրագիտարան #համացանց #գիտելիք
openstreetmap֊ում նշուած են օկուպացուած տարածքները՝
#քարտէզ
զբօսախաղ՝ https://www.youtube.com/watch?v=UAytdpfTz-w
քարտէզ՝
#խաղ #քարտէզ #պատմութիւն
չէ, կներես։
կայ առանց ջս֊ի աշխարհ։
#համացանց #դիտարկիչ #էկրանահան #քարտէզ
gg
֊ն կրկին անցաւ openstreetmap
֊ի։ զի ռուսները եկան ու յաճախորդներն էնքան շատացան, որ պիտի գուգլին ահաւոր մեծ գումարներ տան։
հետեւողական կը լինէր, եթէ «տիգրան մեծ» անողները շուտ մտածէին թուանշային գաղութացման մասին, եւ աւելի քիչ կախում ունենային տեք գիգանտներից, նաեւ այն ժամանակ, երբ դեռ խիստ անհրաժեշտ չի։
#քարտէզ #յաւելուած
շատ հետաքրքիր ա՝
— նախ փիսիկը միայն ռումիներէն ա։ երեւի խօսակցական լատիներէնի՞ց ա մեզ հասել։
— նկատւում են կոշկաներ ու մաշկաներ։ վաու, մաշկան, աւելի հի՞ն բառ ա, մարիամի հե՞տ չի կապուած միայն։
— նաեւ կայ շուեդական կիսան, որը մնաց ռուսերէնում։
#կատու #լեզու #քարտէզ #փիսօ #փիսիկ
պոստմարկէտօսում գտայ նաեւ gnome-maps ծրագիրը։
սէյլֆիշում ես սովորել էի օգտագործել միայն սէյլֆիշի համար, սիլիկա կլասերով գրուած յաւելուածներ, եւ հիմա չեմ կարողանում նոյն յաւելուածներն օգտագործել պոստմարկէտում։
այդ առումով ջանքը, որ դրուած էր սէյլֆիշի յաւելուածներ նախագծելու մէջ՝ զգալի կերպով կորած ա։
եւ եւս մի անգամ զգոոմ եմ, ինչ կարեւոր ա ծրագրեր գրելիս չկպնել սիլիկայի պէս առանձին եւ փակ գրադարանի։
միակ սէյլֆիշ նախագիծը, որ նաեւ հասանելի ա պոստմարկէտօսում՝ ժամացոյցների հետ աշխատող ամազֆիթն ա՝ զի փիգզը հաւէս դեւելոփեր ա եւ լուրջ ա մօտեցել աշխատանքին ու մի համակարգին կպած չի մնացել։
իսկ ես վերադառնամ գնօմի քարտէզներին՝
միայն այսօր նկատեցի որ նոր իրողութիւններն արդէն արտացոլուած են օփենսթրիթմէփում։ բայց եթէ հադրութի շրջանի լղիմ֊ի քարտէզի մասը ինչ֊որ ձեւ նշուած ա, ապա չեմ տեսնում նման գծեր նաեւ մարտակերտի եւ մարտունու շրջանների դէպքում՝ ոնց որ մարտակերտի մասի լղիմի սահմանը չկայ քարտէզում, միայն ընթացիկ վիճակը, որը հետեւողական չի։
պէտք ա խմբագրել, բայց ես չեմ պատկերացնում ինչպէս՝ նման բարդութեան խմբագրում չեմ արել։
էհ։
#քարտէզ #արցախ #էկրանահան #սէյլֆիշ #պոստմարկէտօս #նախագծում #ազատութիւն
սթարլինկ արբանեակների իրական ժամանակի քարտէզ։
#սթարլինկ #արբանեակ #համացանց #քարտէզ
քարտէզի ծագումը չգիտենք, բայց @{Րուփեն; shekspir55@spyurk.am}ը կիսուել էր kmz ֆորմատի մի քարտէզով, որ կարողանում էր գուգլ մէփսը բացել։
պարզուեց, դա զիպած kml նիշք ա, ու ես օսմ֊ի իւմէփով օվերլէյ սարքեցի՝ http://umap.openstreetmap.fr/en/map/armenia-overlay-of-notable-places-0_477452#8/39.954/46.478
կամ այսպէս, պանելով՝ https://norayr.am/maps/armenia0/
#քարտէզ
էս քարտէզն էլ ա ցոյց տալիս ինչքան մենք աշխարհի մաս չենք։ ընդհանուր առմամբ աշխարհի կապուած մասերի #քարտէզ ա։
@{ fstoppers (unofficial) ; fstoppers@spyurk.am} 5/10/2020, 8:33:24 PM
A Map Tracking Live Global Creative Production Status
#business posted by pod_feeder_v2
#սէյլֆիշ #էկրանահան #քարտէզ
@{ bicycle repairman ; tigrangh@spyurk.am} 2/17/2020, 9:47:44 PM
ջիջի ափփը՝ փլեյ սերվիսի փոխարեն microG-ով աշխատելուց https://microg.org/ https://microg.org/download.html
microG-ին էլ պետք ա, որ սիսթեմը signature spoofing թույլ տա … ստեղ գրած ա թե ոնց անես։ https://github.com/yeoldegrove/sailfish-signature-spoofing-lxc արդյունքում ափփը միանում ա, ու չի բողոքում, որ գուգլ սերվիսները չկան։ #gg #osm
#շատ #քարտէզ #նորեկ #ովկիանոս #բարի_գալուստ #զրոյց
@{ Poorly Drawn Lines (unofficial) ; poorlydrawnlines@diaspora.hzsogood.net} 16/08/2019, 23:50:10
Welcome
#comics #poorlydrawnlines posted by pod_feeder_v2
ահա, արդէն ռենդերած պատրաստ ա։ (: #քարտէզ #երեւան https://www.openstreetmap.org/changeset/73160144 սրա հետքերով
էս ճանապարհը էդուարդը բացել ա տուել։
նկարեցի, որ հիմա անցում կայ դարպասների միջով, շէնքը նշուած էր որպէս խանութ, հանեցի, ու հիմնական շէնքը նշեցի որպէս ՀՀ կառավարութեան աշխատակազմի գործերի կառավարչութեան տրանսպորտային բաժին, սարսափելի բարդ անուն ա, բայց ինչ կայ էդ ա։
#քարտէզ #երեւան
վիա @{bicycle repairman; tigrangh@spyurk.am}՝ http://luminocity3d.org/WorldPopDen/ #քարտէզ
եսայեան վարժարան։
#պօլիս #էկրանահան #քարտէզ
անմեղութեան թանգարան
#պօլիս #քարտէզ
#քարտէզ
դիմի այգու մօտ եմ։
#վանաձոր #քարտէզ
իսկ գիտէ՞ք ինչ ա նշանակում #բասիանի։ վրացերէն՝ ბასს-იანი՝ բաս ֊ով, ու դա բառախաղ ա՝ յղում ա բասենի ճակատամարտին։ ըստ անգլերէն վիքիի՝ ճակատամարտ էր՝ վրաստանի թագաւորութեան եւ սելջուկների միջեւ, ըստ հայերէն սովետական վիքիի՝ բիւզանդեայի եւ կրկին սելջուկների միջեւ՝
Բիւզանդական զօրքը գլխաւորել են Վասպուրականի կատապան (կառաւարիչ) Ահարոն Բուլղարը, «Անիի եւ Իբերիայի» կատապան, հայազգի զօրաւար Կատակալոն Կեկաւմէնոսը, Հիւսիսային Միջագէտքի կառաւարիչ Գրիգոր Մագիստրոսը, որոնց օգնել է վրաց իշխան Լիպարիտը՝ իր քեռորդի Չորտուանելիի հետ։
(հայերէն վիքիի էջը կպած չէր անգլերէն եւ այլ թարգմանութիւնների, նոր յղեցի իրար, ապրեմ ես։)
այստեղից էլ բասիանիի միլիտարիստական լոգոն։ (: սա էլ քարտէզ, որ պատկերացնէք բասենը որտեղ էր մեր արեւմտեան հայաստանի տարածքում։
#բասեն #ճակատամարտ #պատմութիւն #քարտէզ #լոգո #մարկետինգ #հետազօտութիւն #թիֆլիս #թբիլիսի
թիֆլիսով իմ ուղեցոյցը(թարմացուող) https://drive.google.com/open?id=1Dbppkt6KdvUG3JlAiYHAKP4s41M&usp=sharing
#թիֆլիս #տփղիս #թբիլիսի #քարտէզ
փաստօրէն, մեր մօտ բացի Տանձուտից հոսում է նաեւ Խնձորուտ անունով գետ։
#տանձուտ #խնձորուտ #գետ #քարտէզ
ահա, գտայ քարտէզը, 26 թուին Թուրքիան չունէր սահման Նախիջեւանի հետ, եւ Հայաստանի արեւելեան սահմանն ուրիշ էր, ամենանկատելին այն սեպն է Ջերմուկի ու Վարդենիսի միջեւ որ հետագայում կառաջանայ։
#հայաստան #արցախ #քարտէզ
https://torflow.uncharted.software/
#թոռ #քարտէզ #հոսք
բաթումի որ մասն է լինելու ջրի տակ։
ու տենց։
իծաքարը օփեն սթրիթ մափում։
ու տենց
հեյ, @{Բռունցք Բժշկյանց ; hrexen@spyurk.am}, կարող ես գտնել քո տունը ու նշել դրա համարը, կամ փողոցի անունը, եթէ գիտես/այդպիսին կայ։
http://www.openstreetmap.org/#map=16/40.8684/45.3155
#իծաքար #քարտէզ
Բաթումի որ մասն է լինելու ջրի տակ։
#բաթում #քարտէզ #գլոբալ_տաքացում #էկրանահան #ծով #քաղաք
պարոն սուրէնի արուած լիլիթի նկարն եմ ճանաչել։ (:
#քարտէզ #նկար #պարոն_սուրէն
ներքին օդային գծեր։
#քարտէզ #գծագիր #հայաստան #աւիացիա #օդանաւակայան #պատմութիւն
օսմ֊ում չկայ։
#թբիլիսի #էփլ #ափլ #քարտէզ #էկրանահան #կեղծ #նկար
նկարեցի անցած ուղին այս կայքի օգնութեամբ։ իհարկէ ճշգրիտ չէ, քանի որ լաւ չեմ յիշում ճանապարհը, նաեւ որովհետեւ սերուիսը հրաժարւում էր ուղի նախագծել ասենք ճահիճով։
#էկրանահան #քարտէզ #հեծանիւ #ուղի
ուղին լաւ չի գրուել, բայց կարելի է զգալ։
#զգալ #էկրանահան #քարտէզ #հեծանիւ
շատ հաւէս տեղ սանկտ֊պետերբուրգում։
#մշակոյթ #արուեստ #ցուցահանդէս #պետերբուրգ #քաղաք #քարտէզ #էկրանահան #յարկեր #հաւէս #հիփսթեր #սրճարան #ցուցասրահ
կանգնել եմ Դիլիջանում մի քանի րոպէով, որ տեղացի վարորդներին հարցնեմ արդեօք հանգիստ է նոյեմբերեանի ճանապարհը։ իսկ տաքսիստը նկատեց, որ հետեւի անիւս մի քիչ իջած է։ ապա գնացի կողքի «վուլկանիզացիան», դուրս եկայ մեքենայի միջից, վերադառնամ, տեսնեմ՝ վո՜ւյ, այս ի՞նչ աղջիկ է նստած կողքս։ (:
իսկ ահա անձնական ռեկորդը՝ տասներկուս ու մի քիչ ժամ ղեկին։ 😛
եւ այդպէս
կանգնել եմ Դիլիջանում մի քանի րոպէով, որ տեղացի վարորդներին հարցնեմ արդեօք հանգիստ է նոյեմբերեանի ճանապարհը։ իսկ տաքսիստը նկատեց, որ հետեւի անիւս մի քիչ իջած է։ ապա գնացի կողքի «վուլկանիզացիան», դուրս եկայ մեքենայի միջից, վերադառնամ, տեսնեմ՝ վո՜ւյ, այս ի՞նչ աղջիկ է նստած կողքս։ (:
իսկ ահա անձնական ռեկորդը՝ տասներկու ու մի քիչ ժամ ղեկին։ :P
#աղջիկ #լուսանկարներ #նկար #դիմանկար #ուղեւորութիւն #քարտէզ #ուղի #բաթում #դիլիջան #էկրանահան
Ստեփանաւանի օդանաւակայանը գործարկուել է 1980 թուին։ Ինչպէս եւ Գորիսի դէպքում, դրա համար ընտրուել էր նոր, ապագայ զարգացման հեռանկարով տարածք, փոխարէնը հնի, որ պիտանի էր միայն Ան֊2 օդանաւերի համար։ 1982 թուին այստեղ նաեւ գործարկուել էր օդանաւակայանի նոր շէնքը։
Օդանաւակայանը օրը երկու երեք յակ֊40֊ի չուերթ էր ընդունում, այստեղ էին նաեւ տեղակայուած գիւղա֊տնտեսական աւիացիայի օդանաւերը։
Երբ դեռ ութսունականներին Ադբաշեանը պաշտօնազրկուեց, իր «հետնորդները» ապամոնտաժեցին աէրոնաւիգացիոն սարքաւորումները, իսկ օդանաւակայանի շէնքը սկսեցին օգտագործել որպէս անասնաֆերմա։ Արդիւնքում, 1988֊ի երկրաշարժից յետոյ օդանաւակայանը ունակ էր ընդունել այն ժամանակ այնքան անհրաժէշտ չուերթներ միայն ցերեկը, եւ լաւ տեսանելիութեան պայմաններում։
#ստեփանաւան #գետաւան #օդանաւակայան #լոռի #էկրանահան #քարտէզ #ադբաշեան #1980 #1988 #երկրաշարժ #ան֊2 #յակ֊40 #անասնաֆերմա #աւիացիա
արբանեակների ինտերակտիւ քարտէզ http://qz.com/296941/interactive-graphic-every-active-satellite-orbiting-earth #քարտէզ
ըստ Ֆլորիդայի քարտէզի, մեզ մօտ ստեղծագործող դասակարգ չկայ։ ։Ճ
#քարտէզ
այն զգացողութիւնը, երբ շուրջդ շունչ չկայ, մոռացուած քանդած ճանապարհ, սարեր, ամպեր, հսկայ հողմաղացների սառը սուլոցը, ու խելախօսդ բռնում է «Pushkin» ssid֊ով վայֆայ աքսես փոյնթ։
ու տենց
ստորջրեայ մալուխների քարտէզ
http://www.submarinecablemap.com/
#քարտէզ #մալուխ #համացանց #ինտերնետ #էկրանահան #կապ
#ասք կրթական ցուցահանդէսի մասին
#կրթութիւն #ցուցահանդէս #ինսթիգեյթ #մերգելեան #այբ #ֆիզբաթ #ռոբոտներ #քարտէզ #աղուէս #կրիայ #այգեստան #բերձոր #գուգարք #կարգիչ #ծրագրաւորում #կոպտեր #անօդաչու֊թռչող֊սարքեր #աթչ #արմթաբ #դպրոց #լուսանկարներ #երեւան
ահա, այս քարտէզում էլ կանք։ դիասպորա ցանցի հանգոյցների։
https://social.mbuto.me/podmap.html
ու տենց
ահա, այս քարտէզում էլ կանք։ ։Ճ
https://social.mbuto.me/podmap.html
#սփիւռք #քարտէզ #հայաստան #երեւան #էկրանահան #diaspora #map #armenia #yerevan #screenshot #windowmaker
փաստօրէն այս պաստառների մէջ ուբունթու է՝ իւնիթի֊ի դոքը երեւում է։
#փաստօրէն #փաստորեն #ուբունթու #լինուքս #իւնիթի #երեւան #քարտէզ #չվացուցակ #չւացուցակ #էկրանահան #փողոց
#yerevan #map #transport #schedule #ubuntu #unity #time-table #street #screenshot
#Շուշի #էկրանահան #գիֆ #անիմացիա #օփենսթրիթմէփ #օսմ #քարտէզ #Shoushi #screenshot #openstreetmap #osm #gif #animation #map
իմ վրայ ազդում էր, որ Շուշին օփենսթրիթմէփում դատարկ էր։ այո, առանձնապէս մարդաբնակ չէ, բայց մարդիկ ապրում են։ այսօր առցանց խմբագրիչի միջոցով աւելացրի հարիւրաւոր շէնքեր։ իհարկէ, մանհեթեն չէ, բայց էլի վատ չէ։ ։Ճ
իմ վրայ ազդում էր, որ Շուշին օփենսթրիթմէփում դատարկ էր։ այո, առանձնապէս մարդաբնակ չէ, բայց մարդիկ ապրում են։ այսօր առցանց խմբագրիչի միջոցով աւելացրի հարիւրավոր շէնքեր։ իհարկէ, մանհեթեն չէ, բայց էլի վատ չէ։ ։Ճ
#Շուշի #էկրանահան #գիֆ #անիմացիա #մափերո #օփենսթրիթմէփ #օսմ #քարտէզ #Shoushi #screenshot #mappero #openstreetmap #osm #gif #animation #map ###########
այսօրւա արկածներից
#երեւան #աբովեան #ուրւագիծ #մաեմո #էկրանահան #տեղանք #քարտէզ
ուզում եմ մի քանի փոսթերով կիսվել սփյուռքից, Իրանի մասին՝
Դեբատների ժամանակ Ռոմնին նշեց որ Սիրիան կարեւոր է որովհետեւ այն Իրանի «ուղին է դեպի ծով»։ Բանն այն է, Իրանը Սիրիայի հետ նույնիսկ սահման չունի, ինչպես երեւում է այս մանկակերպ մեկնաբանված քարտեզից։ Նաեւ Իրանը ունի ծով հարավային սահմաում։
հասարակական տրանսպորտ, Տել Ավիվ
Իրանը հստակ ուզում է պատերազմ։
Տեսեք ինչ մոտիկ են նրանք տեղակայել իրենց երկիրը մեր ռազմաբազաներին։
ու տենց
Փաստորեն, Դիասպորան տարածված է Եվրոպայում։
Այս նկարը հանեց Վաչագանը երեկ podupti կայքից։
Հետաքրքիր է, որ լիքը գերմանական փոդ կա՝ 21 փոդ միայն Գերմանիայում։
Որ ասում եմ տեքնո ժողովուրդ են։
Նահանգներում ընդամենը հինգ թե վեց փոդ է, մնացածը բաշխված են Եվրոպայում, մեկ հատ Կորեայում։
Ու մի հատ էլ մեզ մոտ, Հայքում։
Մինչ սեփական նոդ տեղափոխվելը, ես հաշիվներ ունեի ջոյնդիասպորա․քոմ ու գեռասպորա․դե փոդերում։
Տեսնում էի ինչ որ տարբերություն՝ գեռասպորան ավելի արագ էր, գեռասպորան չուներ գուգլ անալիտիքս, չէր օգտվում ամազոնի քլաուդից ֆայլեր պահելու համար։
Հիմա տեսնում եմ, որ իրականում ջոյնդիասպորան երեւի ամենապրոբլեմատիկ փոդն է։
Ինչպես ասացի, դանդաղ է, ու ես մտածում էր որ դա ապակենտրոնացված դիզայնից է, չէ, պարզապես չեն ձգում։
ՋԴ֊ից այլ փոդեր դանդաղ են ֆեդերացվում փոստերը, ու երբեմն չեն էլ հասնում նկարները։
Ես սկզբից մտածեցի որ իմ խնդիրն է, ինչ որ բան սխալ եմ արել, հետո չաթվեցի դեվերի հետ, ասացին որ հենց ՋԴ֊ի խնդիրն է։ Ու իրոք, այլ փոդերի հետ այդպիսի խնդիր ես չունեի, ու նրանք չունեին իմ հետ։
Մեկ էլ սսլ֊ը, սովորաբար քրոմիումը ցույց է տալիս կանաչ փական, ու դա նշանակում է որ կապը կրիպտավորված է, ու խնդիր չկա։ Երբեմն սփյուռքը ցույց է տալիս դեղին փական, ու ես էլի կասկածում էի որ ինչ որ բան սխալ եմ արել։ Հետո հասկացա ֊ ինձնից չէ, եթե միայն սփյուռքի մարդկանց փոստերն եմ նայում, կանաչ է։
Ուրեմն այն մասին է, որ էջում ոչ սեքյուռ քոնթենթ կա։ Սկսեցի ընկերներիս էջերը հատ հատ բացել ֊ գերմանական փոդերը մաքուր են, ճիշտ են աշխատում, բոլորը կանաչ փականներով։
Դեղինը մի հատ փախած փոդ էր ու իհարկե, ջոյնդիասպորան։
Ինչ ասեմ, իրականում ես կարծում եմ, որ ամեն մի բակ, դպրոց, դասարան, ֆակուլտետ, խումբ, ախպերություն, քուչա, ընկերություն պետք է իր փոդը ունենա։
Հավեսով կօգնեմ բոլորին, ով ուզում է փոդ բացել, ինստալյացիան տրիվիալ չէ, որովհետեւ տղաները մի քիչ ոչ ավանդական գործիքներ են օգտագործում, ասենք ռուբի։ Այնպես որ դոմեն առեք, մի քիչ տառապեք, ու եթե չստացվի ասեք, կօգնեմ։
Նու չաթում էլ կօգնեն, եթե ինչ։
ընդհանուր առմամբ,
ու տենց
Գիտե՞ք որտեղ է կայանած Կիլիկիան։
Այ այստեղ՝
Մայրուղիով անցնելիս բնավ չի երեւում ու բարդ չէ բաց թողնել։
Կարելի է տախտակամածով անցնել, նավը նայել։
Ու տեսնել ինչպես են այլ նավակներ պատրաստում։
Վայրը կոչվում է Այաս նավահանգիստ, հին Այասի, ուր Մարկո Պոլոն էր եկել, պատվին։
Իսկ այսօր օգոստոսի քսան երեքն է, Անկախության Հռչակագրի օրը։
եւ այդպես
Աֆրիկյանների ակումբ վերադառնալիս ստանում եմ իմակ՝ Սարհատը չեք֊ին է լինում՝
Երթի ուղին՝ Աֆրիկյանների ակումբ, ԱՈԿՍ, Արամի խաչմերուկ, Ազգային պատկերասրահ, Ջանփլոդյանների թատրոն/Սպայի տուն, Բունիաթյանի շենքը/Յունիբանկ/Ամերիա, Սեւան Հյուրանոց, ծածկած շուկա, Մաշտոցի պուրակ, Արտակարգ Իրավիճակների նախարարություն, նրա դիմացը գտնվող Աֆրիկյանների այլ շենքը, Պուշկին ֊ Տերյան խաչմերուկում մնացած պատեր, Աֆրիկյանների ակումբ
ուղին գրված է՝ ՋիՓիԷսՌիքորդեր֊ով,
նկարված է՝ Մափերո֊ով
ազատ քարտեզներ օգտագործելով։
եւ այդպես
Ես միամտորեն մտածում էի, որ մետրոյի գծերը կայանից կայան ուղիղ են։
Ու այս քարտեզը տեսնելուց հետո միայն հասկացա, որ Երեւանի տակը ժայռեր են, ու մետրոն հեշտ չէր կառուցել։
Փաստորեն, այն անցնում է հենց Կինո Մոսկվայի կողքով, հետո թեքվում դեպի Նալբանդյան, պտտվում, ու նոր հասնում Երիտասարդական։
Իսկ երբ ես երիտասարդ էի ու անպատկառ, եւ ծնողներիս հետ ապրում էի Սայաթ֊Նովա֊Աբովյան խաչմերուկում, ինձ միշտ թվում էր, որ գնացքը հենց մեր շենքի տակով է անցնում։
Հետաքրքիր է, ինչպես է հետո գիծը սերպանտինի պես գալարվելով հասնում Մարշալ Բաղրամյան։
Ի դեպ, այս քարտեզը ստացված է openstreetmap֊ի, եւ հիանալի leaflet գրադարանի օգնությամբ։
եւ այդպես
– Ահա, հասանք տեղ։
– Ոնց, արդե՞ն։
– Նենց չի որ արդեն, բայց այո, դեռ հասանք, տեղ։
– Հասանք, հասանք, հասանք Տեղ։
Հիրավի խորհրդավոր է Արցախի ճանապարհը։
Պարզվում է, մինչ Արցախ հասնելը, նախ պետք է հասնել Տեղ։
Ինչպես տեսնում եք Տեղը նշված է քարտեզի վրա։ Այս_տեղ_ կա «_Տեղի_ ալրաղաց», եւ այլ _տեղ_արժան վայրեր ուր _տեղի_ են ունենում _տեղ_ական նշանակության իրադարձություններ։
_Տեղ_ում դեռ զարգացած չեն _տեղ_եկատվական _տեղ_նոլոգիաները, որի պատճառով այստեղ չեն անց կացվում բարքեմփներ, եւ այն կորցնում է իր ակտուալությունը այս թեգի տակ։ Իսկ բնակավայրի մասին _տեղ_եկություններ ստանալը հնարավոր է _տեղ_ի _տեղ_եկատվական բյուրոյում կամ _տեղ_ական ինքնակառավարման մարմիններում, օրինակ _տեղ_ապետարանում _տեղ_եանալով։
Առեղծվածներ, հեքիաթներ, քարտեզներ՝ մնացեք մեզ հետ։
ու տենց
ու տենց