5.8
https://earthquake.usgs.gov/earthquakes/eventpage/us7000j56z/executive
#երկրաշարժ #էկրանահան #յղում
ես զգացել էի, լիւստրան էլ շարժւում էր, բայց երկար չէր յայտնւում կայքում, չէի հասկանում ինչի։
ահա, հիմա կայ։ չեմ գժուել։
https://earthquake.usgs.gov/earthquakes/eventpage/us7000j56z/executive
#երկրաշարժ
https://earthquake.usgs.gov/earthquakes/eventpage/us6000iqx6/executive
ես զգացի։ ու վախեցայ։
#երկրաշարժ #էկրանահան
շատ հետաքրքիր յաճախ տրուող հարցեր երկրաշարժների մասին՝
https://www.usgs.gov/programs/earthquake-hazards/faqs-category
#երկրաշարժ #հարց #անգլերէն
irc սենեակներում բնակուող shaob բոտը պատմում ա տեղի ունեցող երկրաշարժների մասին։
ըստ երեւոյթին ինչ֊որ api֊ով ա վերցնում։
մտածում եմ, լաւ կը լինէր ձայնային ազդանշան ստանալ բոտից, որովհետեւ հնարաւոր ա համացանցով աւելի շուտ իմանալ երկրաշարժի մասին, քան այն կը հասնի մեզ մօտ։
բայց եթէ ամէն մի երկրաշարժից վեր թռնել, ապա ամբողջ օրը վեր ես թռնելու։
պէտք ա երեւի հատուկ բոտ սարքել, որը տարածաշրջանի երկրաշարժներից ա տեղեկացնելու։
ոնց որ հնարաւոր ա այս էջով հետեւել տարածաշրջանի երկրաշարժներին։
#երկրաշարժ #համացանց
այ եթէ ինձ կանչէին, հարցնէին ինչ կը լինի երեւանի հետ 9 բալ երկրաշարժի դէպքում, դա կը լինէր աստղային ժամս, ու ես մանրամասն կը պատմէի սարսափներ՝ առաջին օր՝ էսպէս, երկրորդ օր՝ էսպէս, երրորդ օր՝ եւ կենդանիները կը նախանձեն մեռեալներին։
#երեւան #երկրաշարժ #աղէտ
#երկրաշարժ #ակադեմիա
Ստեփանաւանի օդանաւակայանը գործարկուել է 1980 թուին։ Ինչպէս եւ Գորիսի դէպքում, դրա համար ընտրուել էր նոր, ապագայ զարգացման հեռանկարով տարածք, փոխարէնը հնի, որ պիտանի էր միայն Ան֊2 օդանաւերի համար։ 1982 թուին այստեղ նաեւ գործարկուել էր օդանաւակայանի նոր շէնքը։
Օդանաւակայանը օրը երկու երեք յակ֊40֊ի չուերթ էր ընդունում, այստեղ էին նաեւ տեղակայուած գիւղա֊տնտեսական աւիացիայի օդանաւերը։
Երբ դեռ ութսունականներին Ադբաշեանը պաշտօնազրկուեց, իր «հետնորդները» ապամոնտաժեցին աէրոնաւիգացիոն սարքաւորումները, իսկ օդանաւակայանի շէնքը սկսեցին օգտագործել որպէս անասնաֆերմա։ Արդիւնքում, 1988֊ի երկրաշարժից յետոյ օդանաւակայանը ունակ էր ընդունել այն ժամանակ այնքան անհրաժէշտ չուերթներ միայն ցերեկը, եւ լաւ տեսանելիութեան պայմաններում։
#ստեփանաւան #գետաւան #օդանաւակայան #լոռի #էկրանահան #քարտէզ #ադբաշեան #1980 #1988 #երկրաշարժ #ան֊2 #յակ֊40 #անասնաֆերմա #աւիացիա
երեկ kornelij{.lj-user}-ի թողած այս հղումով փրկարարների հիշողություններն էի կարդում։
Այո, հուզվեցի, այո, ահավոր էր, այո, շնորհակալություն։
Բայց ինչի՞ ամեն երեք տողը մեկ գրել «վայ էս ինչ պարկետ էր էս փլատակների տակ, վայ ես կյանքում տենց ռեմոնտ չեմ տեսել»։ Եկել եք դիակ մարդ հանե՞ք թե պարկետին նայեք։ Լավ էլի։
հա,
ու տենց
Я не осознавал серьезности ситуации ни во время землетрясения, ни в первые несколько часов после него. Пока не пришел папа…