գիւմրու իշխանութիւնները երկրաշարժի հետեւանքները մաքրելիս խոստացել են նաեւ դոմիկներից ազատուել։ բնակիչներից ոմանք փորձեցին դոմիկները «աբլիցովկա» անել, բայց քաղաքապետարանը նման երեսպատած կառոյցները քանդելու ա։
#գիւմրի
ազգային պատկերասրահում էլ կայ երեւան ֆոտօ ֆեստի ցուցադրութիւն՝ 7֊րդ ու 1֊ին յարկերում։
երեւի առաջին անգամ պատկերասրահի պատմութեան մէջ սովէտական շրջանը նկարագրուած ա որպէս օկուպացիա։
համադրողը վրացի ա՝ նեստան նիջարաձէ։
այդ շրջանից կան վրաստանի գիւղերի նկարներ, երեւանի, գիւմրու տեսարաններ։
պլպլան ժամը՝
երեւան՝
հայ հիփսթերներ՝
մագնում գործակալութեան նկարների մէջ ցուցադրուած ա նաեւ կարլ դէ կայզերի զուարթնոցի նկարը՝
այդ նկարի մասին 2013֊ին հրապարակում եմ արել։
զոնտիկ՝
եթէ չէք տեսել այս անձրեւանոցներին վերաբերող գրառումս, ապա տեսէ՛ք այստեղ։
ցուցադրութիւնը կը լինի մինչեւ նոյեմբերի 28֊ը։ պատկերասրահն աշխատում ա մինչեւ երեկոյեան վեցը, բայց կիրակի օրերը՝ մինչեւ հինգը։
#պատկերասրահ #ցուցահանդէս #փառատօն #երեւան #գիւմրի #պատմութիւն #օկուպացիա #անձրեւանոց #զուարթնոց #ֆոտո #ֆոտօ #լուսանկարչութիւն #ցււցադրութիւն
#գիւմրի #կոմմունա #ինչեւէ #սուրճ
ինադուին գիւմրիում նաեւ ասում են՝ մախսուզ։
— մախսուզ կենես։
#ինադու #մախսուզ #գիւմրի #հայերէն
գիւմրիում կայ անսնձան (գլիւտէն ֆրի) հաց՝
սայաթ֊նովայի կֆց֊ի մօտ կայ դալան, դեղատուն, ու անշուք խանութ, որտեղ եկ գտնւում ա էս հացը։
#սնձան #գիւմրի #խանութ #պիտակ #հաց #լաւաշ #եգիպտացորեն
https://www.youtube.com/watch?v=pRfuI72A9Lk
#գիւմրի
երեւանի եղած ոչ ապակենտրոն վիճակը կարելի էր հարթել էս նոր թաղամասներով։ նայում եմ ու սիրտս ցաւում ա որ չեն կարողացել։
մէկը՝ ամերիկեանի, նախագահականի վերեւները ընկած տարածքն ա։ եթէ էնտեղ փողոցներ լինէին, ոչ թէ ճանապարհներ, քայլելի միջավայր, կառաջանային հանրային վայրեր, կամ մի հատ էլ հանրային վայր ըստ նախագծի նախատեսէին՝ վերջ տեղ էր լինելու։
միւսը՝ հեռուստաաշտարակի մօտակայքում կառուցուող շէնքերը՝ անմիջապէս երկու գրաւիչ բան կայ, համ տեսարանը քաղաքին, համ աշտարակն ա կողքդ։ էնտեղ էլ բաւական էր քայլելի միջավայր սարքել՝ ամէն օր էնտեղ էի գնալու։
ու հա, նախկին սիւնիքի մարզպետի տան կողմերի, մոնումենտի վերեւի լանջում կառուցուողը։ ուր նոյնիսկ յոյս չկայ որ գնացքի գծի փոխարէն առաջացած ճանապարհը կը դառնայ փողոց՝ այն կոչւում ա «ուլնեցի֊ռուբինեանց աւտոմայրուղի»։ իսկ փոխարէնը կարող էր լինել շատ հաւէս քայլելի տարածք։ հիմա մարդիկ իրանք ջոկել են որ խոստումնալից տեղ ա, ու գալիս նայում են քաղաքին, ամէն գիշեր շատ կայանած մեքենաներ կան, զոյգեր կան։ չնայած էդ տեղը կոչւում ա «ջանդամի գեօռ», զի ժամանակին շատ հեռու էր։
միայն էդ տեղում են կանգնում, որովհետեւ միայն էդ տեղն ա որ չի եղել փակել փողոցից, շատ ա «դիք», ու էնտեղ հնարաւոր չի բան կառուցել։ ճիշտ ա, մարդիկ էլ իրենց ամենալաւ կողմից ցոյց չտուեցին, էդ դիտահարթակից նայում ես ներքեւ՝ ամէնը շշեր են։
նոյնը դաւթաշէնի կողմից ձորի բերանը։ դէ էն կողմից՝ ̶w̶e̶s̶t̶ ̶c̶o̶a̶s̶t̶, աջ ափից գոնէ թումօյի այգին կայ։ քաղաքի կողմից ձորն արդէն չի օգտագործած՝ միայն «մալականի այգին» ա օգտագործել։ այնինչ այդ այգին կարելի էր ձգել ձորի երկայնքով ու տէնց երկար քայլելի հանրային տարածք ստեղծել։
աշխարհում սովորել են՝ նախկինում քաղաքները ծովափներն ու գետափները չէին ջոկում օգտագործել՝ լայն ճանապարհներ էին գցում էնտեղ, ու կտրում մարդկանց ափեցիր։ հիմա ճանապարհները հանում են, հանրային վայրեր ստեղծում։ դա եւ նիւ֊եօրքն ա արել, եւ փարիզը։ դէ քաղաքներ կան, ուր միշտ էլ քայլելի են եղել գետափնեայ տեղերը, օրինակ ցիւրիխը։ մեր ափերն էլ ձորերն են։
շատ կարեւոր ա որ փողն ինտելեկտին, հմտութիւններից առաջ չանցնի։ դա նոյնիսկ գիւղերում ա երեւում։ երբ փող չկայ՝ ֆունկցիոնալ են մօտենում, սիրուն տունիկներ սարքում։ երբ կայ՝ աւելորդութիւններով եսիմինչ, զի ճաշակը դեռ չի հասել փողին։
կամ երբ փող կայ, իսկ ինտելեկտը չի հերիքում՝ անում ես էն ինչ արել ենք երեւանում վերջին քսան֊երեսուն տարին։ գիւմրին փող չունէր, ու ամէն անգամ էնտեղ գնալիս ես մտածում էի՝ ահաւոր ա որ աղքատ ա, բայց լաւ ա կապիտալ չկայ էդ ամէնը քանդի այլանդակի։ ու հիմա երբ կապիտալն արդէն կայ՝ եւ մեծ կապիտալը, եւ մարդկանց ձեռքում էլ մի քիչ փող կայ՝ ամէնը էնպէս չի արւում ոնց կարուէր ընդամէնը տաս տարի առաջ։
սովորական մարդկանց հետ խօսում եմ, ասում են՝ ինչ յիմար էի, էն փայտից սիրուն պատմական պատուհանը կամ դուռը հանեցի, էս յիմար մետաղապլաստը դրեցի, հիմա եմ ջոկում, էն ժամանակ չէի ջոկում։ նոյնը խոշոր կապիտալը։ նոյնը քաղաքային իշխանութիւնները։
ու տէնց։
#քաղաք #նախագծում #երեւան #հանրային_տարածք #քայլելի_միջավայր #գիւմրի #մարդիկ
սա սփիւռք չի ֆեդերացուել, յղումը տամ՝
https://ծմակուտ.հայ/content/14536513/
#պլենում #կոմկուս #թերթ #2021 #կոմունիստական_կուսակցութիւն #գիւմրի #լենինական #քաղաքականութիւն #ինտերնացիոնալ #զիւգանով #կոմունիզմ #հայ-ռուսական_յարաբերութիւններ #ելոյթ #արձանագրութիւն #յօդուած #գիւմրի #գորիս #տիմ #ընտրութիւններ
ՀԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ ՊԼԵՆՈՒՄԸ
Սոյն թուականի սեպտեմբերի 26ին տեղի ունեցաւ Հայաստանի Կոմունիստական կուսակցութեան Կենտրոնական Կոմիտէի հերթական Պլենումը։ Պլենումի աշխատանքներին ներկայ էին պլենումի 98 անդամներից 62ը, 19 հոգի մասնակցում էին առցանց ռեժիմով, պլենումից պլենում ընկած ժամանակահատուածում մահացել էին 17 անդամ, մասնակցում էին նաեւ պլենումի անդամութեան թեկնածուներ եւ հրաւիրրուածներ։
Նախքան պլենումի աշխատանքները սկսելը, պլենումի անդամներն ու բոլոր ներկաները մէկ րոպէ լռութեամբ հարգեցին 44 օրեայ Արցախեան պատերազմի զոհերի յիշատակը։
Պլենումի անդամները միաձայն ընտրեցին Երջանիկ Ղազարեանին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար։ Ընտրուեց նաեւ Կենտկոմի քարտուղարների կազմը։ ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար ընտրուեց Գագիկ Մանուկեանը, իսկ ընկերներ Անդրանիկ Ղուկասեանը, Բորիս Գիւրջեանը, Աշօտ Պապեանը եւ Մհեր Օհանեանը ընտրուեցին Կենտկոմի քարտուղարներ։
Կատարուեց Կենտկոմի պլենումի համալրում 17 անդամներով, ինչպէս նաեւ ՀԿԿ Կենտկոմի պլենումը հաստատեց Կենտկոմի բիւրօյի ընդլայնուած կազմը։
ՀԿԿ Կենտկոմի նորընտիր առաջին քարտուղարը հանդէս եկաւ ելոյթով, որում անդրադարձ կատարուեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, հայ֊ռուսական յարաբերութիւններին, կայանալիք ՏԻՄ ընտրութիւններին եւ կուսակցութեան հետագայ անելիքներին։
Ընկեր Ղազարեանն իր խօսքում նշեց, որ կոմունիստները գալիս են իշխանութիւն վերցնելու եւ կրկին տէր կանգնելու իրենց կառուցած երկրին։
Ելոյթ ունեցան նաեւ ընկերներ Գագիկ Մանուկեանն ու Անդրանիկ Ղուկասեանը։ Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ նաեւ Ռուսաստանի Դաշնութեան Կոմունիստական կուսակցութեան Կենտկոմի քարտուղար, հայրենակիցների հետ կապերի կոմիտէի նախագահի տեղակալ Կազբէկ Տայսաեւը, ով փոխանցեց ՌԴ Կոմկուսի նախագահ Գ․ Ա․ Զիւգանովի ողջոյնը հայ կոմունիստներին եւ իր ելոյթում նոյնպէս ընդգծեց հայ֊ռուսական յարաբերութիւնների կարեւորութիւնն ու դրանց խորացման անհրաժեշտութիւնը։
Պլենումն աւարտեց իր աշխատանքները «ինտերնացիոնալի» հնչիւնների ներքոյ։
ՅԱՐԳԵԼԻ ԼԵՆԻՆԱԿԱՆՑԻՆԵՐ, ԳԻՒՄՐԵՑԻՆԵՐ՝
Մեր կուսակցութեան ցուցակի հաստատումը մերժուեց Գորիսի տարածքային ընտրական յանձնաժողովի կողմից, ինչպէս նաեւ Ղափանի ու Սիւնիքի Վարչական դատարանի կողմից։ Շատ ուժեր կան, որոնք արդէն իսկ հասկանում են մեր խօսքի ու գործի շիտակ ուժն ու կարողութիւնը։ Այդ պատճառով էլ առաւել է կրկնապատկւում մեր կուսակցութեան յաղթանակի նշանակութիւնն ու կարեւորութիւնը Գիւմրիում՝ համայն Հայաստանի համար։
#պլենում #կոմկուս #թերթ #2021 #կոմունիստական_կուսակցութիւն #գիւմրի #լենինական #քաղաքականութիւն #ինտերնացիոնալ #զիւգանով #կոմունիզմ #հայ-ռուսական_յարաբերութիւններ #ելոյթ #արձանագրութիւն #յօդուած #գիւմրի #գորիս #տիմ #ընտրութիւններ
#գիւմրի #փողոց #նկար #անկապ
այսօր մտել ենք սոնայի ծնողների մօտ, իսկ էնտեղ հեռուստացոյցով գիւմրու աւագանու նախընտրական դեբատներն էին։
ես զգացի ինձ ոնց որ տարանտինօյի հերոսը, որ մտնում ա կինոթատրոն ֆիլմի կէսից, էնտեղ կռիւ են անում, բայց չգիտի ո՞ւմ մասին անհանգստանայ, գիտի որ կայ լաւն ու վատը՝ եւ հարցնում ա մօտակայքում նստածին՝ ո՞վ ա լաւը։
տէնց, ուզում էի հարցնել՝ ո՞վ ա լաւը։
զի ինձ համար էսօր ակնյայտ ա՝ կայ լաւը ու վատն իր սփոյլերներով։
ու տէնց, էնտեղ կար մէկը, որ «թասիբով կուսակցութիւնների դաշինք» էր ներկայացնում։
շատ բնութագրող տեսք ունէր։
#թասիբ #ժողովրդավարութիւն #քաղաքականութիւն #ընտրութիւններ #գիւմրի #աւագանի #քաղաք
յ․ գ․ պէտք ա նշել, քպ֊ի ներկայացուցչին էլ անմիջապէս ճանաչեցի՝ դէմքին գրած էր որ քպ֊ից ա։
իսկ կոմունիստների ներկայացուցիչը նոյնիսկ «դեկրետ» բառն օգտագործեց՝ իրենից էլ էր ակնյայտ ով ա ու ինչ բեքգրաունդից։ (:
էսպէս, բոլորը տարբեր, եւ բոլորից ակնյայտ իրենք ով են։ #մարդիկ
յ․ յ․ գ․ էսօր կարծիք ա հնչել, որ «քանի որ բաղրամեանի այգին այլեւս փակ ա՝ ժողովրդավարութիւնը վերջացաւ», եւ դա իհարկէ մարդու կողմից էր, ով ժողովրդավարութեանը չի հաւատում, եւ փնտրում եւ գտնում ա այն ինչ յարմար ա։
սա՝ նախընտրական դեբատները՝ ժողովրդավարութեան ու յեղափոխութեան նուաճումն են։
մեր բոլորի նուաճումներից ա։ ու էդքան անկապ ա երբ ինքդ քո նուաճումը չես գնահատում ու չես նկատում։
#դրա_համար_ենք_յեղափոխութիւն_արել
փաստօրէն, պուտինը չի մասնակցում գիւմրու տիմ ընտրութիւններին՝
https://www.youtube.com/watch?v=otCeVowg3l0
#գիւմրի #պուտին #պաստառ
#գիւմրի #գրաֆիտի #տեղեկութիւն #գիտելիք #քաղաք #փողոց
#ֆոտո #ֆոտօ #հայաստան #գիւմրի #ապարան #էկրանահան #արուեստ
փաստօրէն այսօր սենց բան կայ՝ http://youthcamp.yic.am/ (: #գիւմրի
տեսե՞լ էք՝ https://www.youtube.com/watch?v=mQ1RL-NOAMo #բարբառ #գիւմրի #արցախ #հայերէն
գաղտնիք չէ, որ գիւմրեցիներից շատերին դուր է գալիս իրենց քաղաքը լենինական անուանել։ կամ լեննական։ իսկ վանաձորցիները հազուզդէպ չէ, որ օգտագործում են «կիրովական» անուանումը։
արդե՞օք դա լենինին կամ կիրովին շատ սիրելուց է։ կարծում եմ, որ ոչ։
ու հայերը մեծամասամբ պատկերացում ունեն լենինի եւ ընկերների՝ հայ ազգին հասցրած վնասների մասին։
ապա ինչո՞ւ են շարունակում իր անունով քաղաքը կոչել։
ես տարբերակներ պատկերացնում եմ, բայց վարկածներից ոչ մէկը բաւական ծանրակշիռ չեմ համարում, լենինի անունը շօշափելու համար։ գուցէ գիւմրեցիներն արտայայտում են իրենց նոնկոմֆորմի՞զմը։ գուցէ իրենց արդէն հարազա՞տ է այդ անունը, ու իրենք իրենց լեննականցինե՞ր են պատկերացնում։
ինձ թւում է, կար մի կարեւոր քայլ, որն այդ երկու քաղաքներում չի արուել՝ վերանուանումը պէտք է կատարուէր ըստ հանրաքուէի։ լենինգրադը վերանուանուել է սանկտ պետերբուրգ ըստ հանրաքուէի արդիւնքների։ ու «լենինգրադ» այնտեղ այլեւս չեն ասում՝ ասում են, թերեւս «պիտեր», բայց ոչ «լենինգրադ»։ ու եթէ այդ մարդիկ, այդ գիւմրեցիներն կամ վանաձորցիները քուէարկէին, դժուար թէ իրենք կը քուէարկէին լենինի անունով քաղաքում ապրելու օգտին։ ու երբ իրենք ընտրութիւնն անէին, ապա, կարծում եմ, այսօր շատ աւելի շատ մարդ կը նախընտրէր օգտագործել նոր անուանումները։
իրենք կը զգային, որ դա իրե՛նց որոշումն է, իրենց մասնակցութեամբ կատարուած որոշում է, իրե՛նց ընտրութիւնն է, ո՛չ թէ վերեւից պարտադրած որոշում է ինչ֊որ պաշտօնեաների, ում իրենք առանձնապէս չեն յարգում։
ու տենց։
«գործագործ» խաղը գիւմրում անուանում են «բադերի որսորդ»։
#գործագործ #գիւմրի #բադերի_որսորդ
բարքեմփ գիւմրու «ռասսիլկան» բոլորդ ստացել էք չէ՞։ իմ հասկանալով ասացին, եթէ ուզում էք ներկայացում անել, արէք հանրամատչելի բան, ասենք ինչպէս ֆեյսբուքում վիրուսներ չկպցնել անվտանգութեան մասին։
#բարքեմփ #գիւմրի
«լեննական»֊ը «պէսոկ» է։ Ինչպէս եւ «կիրովականը»։
մտածե՞լ էք, ինչո՞ւ են մարդիկ ասում՝ «պէսոկ», ու ոչ թէ, ասենք, շաքարաւազ։ որովհետեւ, սովետի ժամանակ հսսհ֊ի տարածքում չէր գործում լեզուի մասին օրէնք, որը կը պարտադրեր հայաստանի տարածքում վաճառւող ապրանքների վրայ հայերէն գրուած լինի։ ապա գրուած էր փոքրատառ՝ «սախարնի», եւ մեծատառ՝ «պեսոկ»։ մարդիկ էլ գնում էին խանութ, տառերը գիտէին, կարդում էին՝ «պեսոկ», ասում էին «պեսոկը» տուր։
սա գաղութացման գործընթացի մասնաւոր դէպքն է․ տեղական լեզուն դառնում է երկրորդ կարգի լեզու, քանի որ այն պաշտօնական չէ, իրենով այնպիսի կարեւոր բաներ, ինչպէս շաքարաւազն» է, չեն անուանւում։ սրանից յետոյ, երբ մարդն ասի՝ «շաքարաւազ»՝ իր վրայ ծուռ են նայում, թէ բա բոլորս «պէսոկ» ենք ասում, դու ումի՞ց ես լաւը, ինչո՞ւ մեր պէս չես խօսում։ այսպէս, եւ մաքուր հայերէնը դառնում է մարգինալների լեզու։ այսօր, ի դէպ, «պէսոկ»֊ի դերը խաղում է «ֆայլ»֊ը, բայց դա այլ մի քիչ այլ պատմութիւն է։
«լենինական» եւ «կիրովական» անուանումները պարտադրուած էին կենտրոնի կողմից․ բոլոր «հանրապետութիւններում» պէտք է լինէին կարեւոր կայսերական գործիչների՝ ասենք լենինի անունը կրող քաղաքներ։ այսպէս, երբ մենք դեռ շարունակում ենք ասել՝ «լենինական», կամ «կիրովական», որովհետեւ չենք մտածում, խորանում, կամ որովհետեւ այդպէս ենք սովոր, ու դա հարազատ դարձած անուանում է, պէտք է յիշել, որ այս վարքագիծը հենց այն է, ինչ պէտք էր կենտրոնական, կայսերական իշխանութեանը։
լեզուն օգտագործւում է որպէս քաղաքական գործիք, ասիմիլյացիան՝ որպէս գաղութացման գործընթացի կարեւոր մաս։
#լեզու #քաղաքականութիւն #գաղութացում #իմպերիալիզմ #լենինական #կիրովական #գիւմրի #վանաձոր #շաքարաւազ #ասիմիլյացիա
http://www.svoboda.org/content/article/26795716.html
#ռուսերէն #գյումրի #գիւմրի #հայաստան #ռուսաստան #ռազմաբազա #էկրանահան #մեկնաբանութիւն #տատիկ֊պապիկ #արարատ
Գանապոլսկին այն քչերից է ով մարդ է մնում՝
Բայց՝ ոչ, միապետները խոլոպների վրա ջանքեր չեն վատնում, եւ նա Երեւան է ուղարկում գերզգացմունքային ու գերբարոյական մի մարդու, ով հայտնի է ճիշտ խոսքերը՝ ճիշտ վայրում ասելու հմտությամբ (հիմնականում՝ անտառում)՝ Բաստրիկինին: Վարպետորեն իրականացված կրեմլյան «կեղտ» որոշում՝ հենց եղբայրական հայ ժողովրդի բարեկամության եւ կարեկցանքի ոգուն համապատասխան: Եվ թող հիմա հայերը խորհեն, թե ինչ են իրենցից ներկայացնում նրանք, ովքեր հավերժ բարեկամության երդումներ են տալիս, ովքեր միշտ հիշում են պատմության եւ կրոնի ընդհանրությունները
Եվ հետո, ես ցանկանում եմ, որ հայերը դիտեն հանգստյան օրերի ռուսաստանյան ամփոփիչ հեռուստածրագրերը, որտեղ այն 3 րոպեների ընթացքում, երբ կխոսվի Հայաստանի մասին (եթե ընդհանրապես խոսվի), Ժիրինովսկին կպատմի, որ ընտանիքին սպանել են ամերիկացիները (ի դեպ, արդեն ասել է), իսկ աղմուկը բարձրացվեց, որպեսզի հայերը դուրս գային մայդան: Իսկ հաղորդավարների կողքին կանգնած «պոլիտշավկաները» կսկսեն մկկալ հայ եւ ռուս ժողովուրդների հավերժ եւ անխախտ բարեկամության մասին:
հայերէն թարգմանութիւնը լրագրում՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/71423/109325
#գիւմրի #գյումրի #հայաստան #ռուսաստան #բաստրիկին #սարգսեան #պուտին #ժիրինովսկի #մայդան #հեռուստատեսութիւն #ռուսերէն
լեոնիդ ստորչի գրառումը՝
http://leonidstorch.livejournal.com/50513.html
#գիւմրի #գյումրի #հայաստան #ռուսաստան #բաստրիկին #սարգսեան #պուտին #ռուսերէն
երբ նոյնիսկ ռուս ընդդիմադիրների ես կարդում, իրենց յուզողը հիմնականում այն է որ իրենց ռազմաբազան մնայ, իրենք այդ տեսակէտից են դիտարկում։ ահա։ #գիւմրի
լաւ այս յղումն էլ՝ http://slon.ru/world/kak_armyane_vidyat_russkuyu_kushchevku_v_gyumri-1205054.xhtml
#գիւմրի #հայաստան #ռուսաստան #գաղութացում
Ինչո՞ւ Վանաձորում, Գիւմրիում կան ռոք խմբեր, իսկ Ստեփանակերտում՝ ոչ։ Արդե՞օք Արցախը ազատ է։
ասք բացակայող ռոք խմբերի մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2014/08/ասք-բացակայող-ռոք-խմբերի-մասին/
#ասք #ռոք #ռոք֊երաժշտութիւն #Ստեփանակերտ #Վանաձոր #Գիւմրի #երաժշտութիւն #վերահսկողութիւն #արցախ #ժողովրդավարութիւն #հայկական֊երաժշտութիւն #հասարակութիւն #մտքեր #նոմենկլատուրա #պրոտեստ #սոցիալիզմ #սոց֊ռեալիզմ #քաղաքականութիւն #ազատութիւն #ազատություն #հասարակություն #քաղաքականություն #երաժշտություն #հայկական֊երաժշտություն #վերահսկողություն #ռոք֊երաժշտություն #Հայաստան #Երեւան #մտքեր
Մօտս հարց ծագեց․
Ինչո՞ւ կան Վանաձորեան ռոք խմբեր, ինչո՞ւ կան Գիւմրու ռոք խմբեր, բայց չկայ մեզ յայտնի Ստեփանակերտից ռոք խումբ։
Երբ միեւնոյն ժամանակ, այցելելով Վանաձոր, Գիւմրի եւ Ստեփանակերտ, անհնար է չնկատել, ինչքա՜ն աւելի շատ ռեսուրս եւ փող է դրուած Ստեփանակերտի մէջ, ինչքա՜ն աւելի կենդանի եւ բարեկարգ է այդ քաղաքը, Հայաստանի միւս քաղաքներից։ Պատերազմի հետեւանքներ Ստեփանակերտում չեն երեւում, իսկ Վանաձորում եւ Գիւմրում երկրաշարժի հետեւանքները տեսնում ենք։
Ես իհարկէ շատ Արցախցի ընկերներ չունեմ, այնտեղ երկար չեմ ապրել, ու գուցէ բան չեմ հասկանում, բայց եւ այնպէս չէ որ այլ մարզերից շատ ընկերներ ունեմ, կամ այնտեղ ապրել եմ։ Ինձ մօտ տպաւորութիւն կայ, որ ոչ միայն ռոքի հետ է այս վիճակը, այլ առհասարակ, առանձնապէս հետաքրքրուող, եւ հետեւաբար զարգացած մարդիկ Արցախում քիչ են, քան այլ մարզերում։ Մեզ մօտ՝ ՀՀ այլ մարզերում, բոլորը նուագում են, բոլորո ֆոտո են անում, թէկուզ ժապաւէնով, բոլորը ինչ֊որ ձեւ ստեղծագործում են, ինչ֊որ չափով արուեստագէտ են։
Սա մեր դարաշրջանն է, կրեատիւ դարաշրջանն է։ Ինչո՞ւ այնտեղ այդպէս չէ՞։
Ես կարծում եմ, բոլորը, ով մի քիչ աւելի ոչ մակերեսային Արցախն գիտի, զգում է, որ այնտեղ ազատ չէ, լարուած է։ Որ այնտեղ շատ աւելի, քան այլ տեղեր այն Ստալինեան ոգին կայ՝ սա պետութիւն քանդող է, սա մեզ վատն է ուզում, եթէ ուրախ չէ նրանով, ինչ կայ, ապա թշնամու լաւն է ուզում, մատնիչ է։ Ու դա, իհարկէ, գալիս է այնտեղի ֆեոդալական համակարգից։ Ֆեոդալների ժամանակ կային «պրիդւորնի» ստեղծագործողներ, բայց ոչ ազատ ստեղծագործողների դասակարգ։ Եւ ռոք խմբեր էլ չկային։
Ինձ թւում է, որ պատասխանն ազատութիւնն է։ Ներքին ազատութիւնը, որը Արցախն այդպէս էլ չստացաւ մեր ազատագրական պայքարից յետոյ։
Ազատ արցախը ողջունում է ձեզ՝ գրուած է Գորիս Ստեփանակերտ մայրուղու պաստառներին։ Բայց արդե՞օք Արցախն ազատ է։ Ազատ երկիր է։ Ոչ այն ազատ երկիրը, ուր, ինչպէս սովետական երգում էր ասւում, «այդքան ազատ է շնչել»։ Այլ այն ազատ երկիրը, որ ամերիկեան ֆիլմերում են ասում ոստիկաններին։ Սա ազատ երկիր է։ Ձեռքերդ քաշիր, ոստիկան։
Ինչպէս տեսնում ենք, գործը բնաւ էլ սոցիալ տնտեսական պայմանների մէջ չէ։
Արուեստն ազատ մարդկանց գործն է։
**Ռոքը՝ պրոտեստ արտայայտող երաժշտութիւն է։ **
(Իհարկէ, երբ ինչ֊որ բան շատ պահանջարկ ունի, դրա որակն ընդհանուր առմամբ ընկնում է։ Քանի որ առաջանում է շատ անւորակ առաջարկ։
Երբ ասենք, շարպեյ ցեղատեսակի շունը շատ պահանջարկ ունի, ով ասես չի սկսում զբաղուել դրանց բուծմամբ, ու արդիւնքում աշխարհում յայտնւում են շարպեյին ոչ շատ նման ինչ֊որ զանազան շներ։
)
Կրկին՝ ռոքը պրոտեստ արտայայտող երաժշտութիւն է։ Հնարաւո՞ր է Արցախում պրոտեստ արտայայտել։ Հնարաւո՞ր է, որ արուեստն, առհասարակ, լինի ոչ քաղաքականացուած։ Ես չեմ կարծում, քանի որ կեանքը քաղաքականութեան հետ սերտ կապ ունի։ Եթէ ֆոտո ես անում, կարող ես «սխալ» բան ֆոտո անել, որ «աղբը տանից կը հանի», կամ չի բխի տեղական կապիտալիկի եւ իշխանիկների շահերից։
Եթէ երաժշտութիւն ես գրում, եւ խօսք, այդ խօսքը պիտի արտայայտի այն, ինչ դուր չի գայ իշխանիկներին, ու ժողովուրդ մանիպուլացնողներին։ Դա ակնյայտ է։
Ես չեմ ասում, որ ռոքը արգելուած է Արցախում։ Ես կարծում եմ, որ ընդհանուր մթնոլորտն այնտեղ չի աջակցում նրան, որ ռոք խմբեր ծնուեն, աճեն եւ զարգանան։ Որ արուեստ լինի ընդհանրապէս։
Եթէ յիշում էք, Անդրէ Ժիդը իր «վերադարձ ԽՍՀՄ֊ից» գրքում, եւ դրա շարունակութեան մէջ, շատ զարմացած էր, որ սովետում արուեստ չկար։ Որտե՞ղից լիներ արուեստ Ստալինեան սովետում, եթէ ոչ միայն ընդհատակեայ։
Արցախում երբ Վորլիքին դիմաւորող ցոյց է լինում, ակնյայտ է, որ դա իշխանութիւնների կազմակերպուած ցոյցն է, քանի որ այնտեղ ոչ մի ինքնաբուխ բան չի լինում, որը իշխանութիւնների սանկցիան չունի։ Առնուազն պիտի հաստատուած լինի մի շատ բարձրաստիճան չինովնիկի կողմից։
Արցախում բոլորը զգում են այդ ճնշուածութիւնը, իհարկէ, դեռ երբեմն գոհ են, որ գոնէ ապրում են այդ երկրում, որ կենդանի են, բայց զգում են, որ առանց սանկցիայի արուեստը չի կարող գոյատեւել, եւ չեն էլ ստեղծագործում։
Այդ իսկ պատճառով մենք ունենք այսպիսի սոց֊ռեալիզմ Ստեփանակերտի կենտրոնում։
Սովետը մօտ է։ Մեր կողքն է։ Եւ ոչ միայն հիւսիսից։ Մեր մէջ։
Եւ այնտեղ չկայ գոնէ մի քիչ ազատ արուեստ, չկայ արուեստ, որը կարելի է տեսնել Կաֆեսճեանի այգում, կամ այնպիսի, ինչպէս Բաբաջանեանի, Կարա֊Բալայի արձանն է։ Բնական է, որ այնտեղ չի կարող լինել ՆՓԱԿ֊ի պէս մի բան։
Իսկ սա, ի դէպ, մեր պատճառով էլ է։ Գուցէ այդպէս չէր լինի, եթէ Արցախն պարզապէս Հայաստանի մարզ լիներ, Լոռու ու Շիրակի պէս։ Թէկուզ գոնէ Սիւնիքի։ Գուցէ նաեւ այդպէս չէր լինի, եթէ մենք ստեղ էլ ժողովրդավարութիւն ունենայինք, ոչ թէ գըբըշնիկներ եւ նոմենկլատուրա։ Ապա Արցախի հանդէպ էլ վերաբերմունքը այլ կը լիներ, չէ՞ որ Արցախը փաստացի Հայաստանի մաս է։ Ու մեզնից է, թէ ինչ է այնտեղ կատարւում, իրենք այնքան ինքնուրոյն չեն, անկախ չեն, եւ չեն էլ կարող լինել, մենք ենք, որ նոյն Արցախի համար, իրենց ազատութեան համար, պէտք է այստեղ ժողովրդավարութիւն հաստատենք։ Ու տեսնո՞ւմ էք, արուեստից եմ խօսում, ու էլի չի լինում քաղաքականութեան կողմ չգնալ։ Քանի որ կեանքը քաղաքականութիւն է, իսկ արուեստը կեանքի մաս է։
եւ այդպէս
հավատս չի գալիս։
ու տղա ա Գիլանը, ով էլ կասկածեր․
Լեգենդար Deep Purple խմբի վոկալիստ Յան Գիլանը ու Black Sabbath խմբի կիթառահար Թոմ Այոմին ստեղծել են Whocares անվանմամբ բարեգործական սուպերխումբ։ Այս մասին հաղորդում է Undercover-ը։
Նախագծին իրենց մասնակցությունը կբերեն Iron Maiden խմբի թմբկահար Նիկո Մակ-Բրեյնը, Deep Purple-ի նախկին ստեղնահար Ջոն Լորդը, HIM-ի կիթառահար Միկո Լինդստրեմը և Metallica-ի էքս-կիթառահար Ջեյսոն Նյուսթեդը։
Մայիսի 6-ին աստղային խումբը կթողարկի երկու՝ Out Of Mind և Holy Water երգերից բաղկացած դեբյուտային սինգլը։ Երգերը հասանելի կլինեն թվային ֆորմատով, կձայնագրվեն CD-ների ու վինիլներ վրա։ Նախագծի վիդեո-թիզերը հնարավոր է դիտել YouTube կայքում։
Whocares խմբի երաժշտության վաճառքից գոյացած ամբողջ հասույթը կփոխանցվի Գյումրի քաղաքի երաժշտական դպրոցին՝ վերանորգման աշխատանքների իրականացման համար։ Գիլանն ու Այոմին, ովքեր արդեն երկար ժամանակ է, ինչ օգնում են դպրոցին, 2010թ. երաժշտական գործիքներ տրամադրեցին դպրոցի սաներին։
Whocares-ի սինգլի CD տարբերակին կցված կլինի 40 րոպեանոց վավերագրական ֆիլմ, որը կպատմի Գյումրիի դպրոցի մասին։
Իսկ սա այն հոլովակն է որի մասին ասվում էր՝
Տեսանյութից սքրինշոթներ՝
ու տենց
Я не осознавал серьезности ситуации ни во время землетрясения, ни в первые несколько часов после него. Пока не пришел папа…