սա սփիւռք չի ֆեդերացուել, յղումը տամ՝
https://ծմակուտ.հայ/content/14536513/
#պլենում #կոմկուս #թերթ #2021 #կոմունիստական_կուսակցութիւն #գիւմրի #լենինական #քաղաքականութիւն #ինտերնացիոնալ #զիւգանով #կոմունիզմ #հայ-ռուսական_յարաբերութիւններ #ելոյթ #արձանագրութիւն #յօդուած #գիւմրի #գորիս #տիմ #ընտրութիւններ
ՀԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ ՊԼԵՆՈՒՄԸ
Սոյն թուականի սեպտեմբերի 26ին տեղի ունեցաւ Հայաստանի Կոմունիստական կուսակցութեան Կենտրոնական Կոմիտէի հերթական Պլենումը։ Պլենումի աշխատանքներին ներկայ էին պլենումի 98 անդամներից 62ը, 19 հոգի մասնակցում էին առցանց ռեժիմով, պլենումից պլենում ընկած ժամանակահատուածում մահացել էին 17 անդամ, մասնակցում էին նաեւ պլենումի անդամութեան թեկնածուներ եւ հրաւիրրուածներ։
Նախքան պլենումի աշխատանքները սկսելը, պլենումի անդամներն ու բոլոր ներկաները մէկ րոպէ լռութեամբ հարգեցին 44 օրեայ Արցախեան պատերազմի զոհերի յիշատակը։
Պլենումի անդամները միաձայն ընտրեցին Երջանիկ Ղազարեանին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար։ Ընտրուեց նաեւ Կենտկոմի քարտուղարների կազմը։ ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար ընտրուեց Գագիկ Մանուկեանը, իսկ ընկերներ Անդրանիկ Ղուկասեանը, Բորիս Գիւրջեանը, Աշօտ Պապեանը եւ Մհեր Օհանեանը ընտրուեցին Կենտկոմի քարտուղարներ։
Կատարուեց Կենտկոմի պլենումի համալրում 17 անդամներով, ինչպէս նաեւ ՀԿԿ Կենտկոմի պլենումը հաստատեց Կենտկոմի բիւրօյի ընդլայնուած կազմը։
ՀԿԿ Կենտկոմի նորընտիր առաջին քարտուղարը հանդէս եկաւ ելոյթով, որում անդրադարձ կատարուեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, հայ֊ռուսական յարաբերութիւններին, կայանալիք ՏԻՄ ընտրութիւններին եւ կուսակցութեան հետագայ անելիքներին։
Ընկեր Ղազարեանն իր խօսքում նշեց, որ կոմունիստները գալիս են իշխանութիւն վերցնելու եւ կրկին տէր կանգնելու իրենց կառուցած երկրին։
Ելոյթ ունեցան նաեւ ընկերներ Գագիկ Մանուկեանն ու Անդրանիկ Ղուկասեանը։ Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ նաեւ Ռուսաստանի Դաշնութեան Կոմունիստական կուսակցութեան Կենտկոմի քարտուղար, հայրենակիցների հետ կապերի կոմիտէի նախագահի տեղակալ Կազբէկ Տայսաեւը, ով փոխանցեց ՌԴ Կոմկուսի նախագահ Գ․ Ա․ Զիւգանովի ողջոյնը հայ կոմունիստներին եւ իր ելոյթում նոյնպէս ընդգծեց հայ֊ռուսական յարաբերութիւնների կարեւորութիւնն ու դրանց խորացման անհրաժեշտութիւնը։
Պլենումն աւարտեց իր աշխատանքները «ինտերնացիոնալի» հնչիւնների ներքոյ։
ՅԱՐԳԵԼԻ ԼԵՆԻՆԱԿԱՆՑԻՆԵՐ, ԳԻՒՄՐԵՑԻՆԵՐ՝
Մեր կուսակցութեան ցուցակի հաստատումը մերժուեց Գորիսի տարածքային ընտրական յանձնաժողովի կողմից, ինչպէս նաեւ Ղափանի ու Սիւնիքի Վարչական դատարանի կողմից։ Շատ ուժեր կան, որոնք արդէն իսկ հասկանում են մեր խօսքի ու գործի շիտակ ուժն ու կարողութիւնը։ Այդ պատճառով էլ առաւել է կրկնապատկւում մեր կուսակցութեան յաղթանակի նշանակութիւնն ու կարեւորութիւնը Գիւմրիում՝ համայն Հայաստանի համար։
#պլենում #կոմկուս #թերթ #2021 #կոմունիստական_կուսակցութիւն #գիւմրի #լենինական #քաղաքականութիւն #ինտերնացիոնալ #զիւգանով #կոմունիզմ #հայ-ռուսական_յարաբերութիւններ #ելոյթ #արձանագրութիւն #յօդուած #գիւմրի #գորիս #տիմ #ընտրութիւններ
«լեննական»֊ը «պէսոկ» է։ Ինչպէս եւ «կիրովականը»։
մտածե՞լ էք, ինչո՞ւ են մարդիկ ասում՝ «պէսոկ», ու ոչ թէ, ասենք, շաքարաւազ։ որովհետեւ, սովետի ժամանակ հսսհ֊ի տարածքում չէր գործում լեզուի մասին օրէնք, որը կը պարտադրեր հայաստանի տարածքում վաճառւող ապրանքների վրայ հայերէն գրուած լինի։ ապա գրուած էր փոքրատառ՝ «սախարնի», եւ մեծատառ՝ «պեսոկ»։ մարդիկ էլ գնում էին խանութ, տառերը գիտէին, կարդում էին՝ «պեսոկ», ասում էին «պեսոկը» տուր։
սա գաղութացման գործընթացի մասնաւոր դէպքն է․ տեղական լեզուն դառնում է երկրորդ կարգի լեզու, քանի որ այն պաշտօնական չէ, իրենով այնպիսի կարեւոր բաներ, ինչպէս շաքարաւազն» է, չեն անուանւում։ սրանից յետոյ, երբ մարդն ասի՝ «շաքարաւազ»՝ իր վրայ ծուռ են նայում, թէ բա բոլորս «պէսոկ» ենք ասում, դու ումի՞ց ես լաւը, ինչո՞ւ մեր պէս չես խօսում։ այսպէս, եւ մաքուր հայերէնը դառնում է մարգինալների լեզու։ այսօր, ի դէպ, «պէսոկ»֊ի դերը խաղում է «ֆայլ»֊ը, բայց դա այլ մի քիչ այլ պատմութիւն է։
«լենինական» եւ «կիրովական» անուանումները պարտադրուած էին կենտրոնի կողմից․ բոլոր «հանրապետութիւններում» պէտք է լինէին կարեւոր կայսերական գործիչների՝ ասենք լենինի անունը կրող քաղաքներ։ այսպէս, երբ մենք դեռ շարունակում ենք ասել՝ «լենինական», կամ «կիրովական», որովհետեւ չենք մտածում, խորանում, կամ որովհետեւ այդպէս ենք սովոր, ու դա հարազատ դարձած անուանում է, պէտք է յիշել, որ այս վարքագիծը հենց այն է, ինչ պէտք էր կենտրոնական, կայսերական իշխանութեանը։
լեզուն օգտագործւում է որպէս քաղաքական գործիք, ասիմիլյացիան՝ որպէս գաղութացման գործընթացի կարեւոր մաս։
#լեզու #քաղաքականութիւն #գաղութացում #իմպերիալիզմ #լենինական #կիրովական #գիւմրի #վանաձոր #շաքարաւազ #ասիմիլյացիա