եօթիւբում հրապարակել են an impossible project ֆիլմը, ու ամենասկզից խօսում էին թուանշային դետոքսի մասին։
ու ես կարծում եմ՝ սիրելով կեանքի ոչ թուանշային մասը, սիրելով զբօսնել, հեծանիւ քշել, անալոգ լուսանկարել եւ երեւակել, եւ երազելով որ լաւ տպել մի օր կը սովորեմ՝ այնուամենայնիւ ես չէի հակադրի թուանշայինը դրան, շեշտելով դետոքսի անհրաժեշտութիւնը։
դետոքս պէտք չի լինել թիւից։ դետոքս լինում են ոչ թէ համակարգիչներից, այլ կորպորատիւ եւ տոքսիկ միջավայրից։
էս ամէն ինստագրամներն ու ֆէյսբուքները՝ համացանցում մասնաւոր տարածքներ են՝ մոլլ գնալու պէս ա։
համացանցում հանրային տարածքներ էս մարդիկ չգիտեն։ իսկ մասնաւոր տարածքները abusive ու մանիպուլատիւ վարքագիծ ունեն։ չէ որ նրա համար չեն ստեղծուած որ դու էնտեղ զբօսնես։ եթէ փող չես տալիս, գոնէ մի բան քերեն վրայիցդ՝ տուեալներդ, որ վաճառեն, գոնէ մի օգուտ լինի։ (գոնէ չի, շատ ա)
մտածեցի ընկերոջս մէյլ գրեմ՝ riseup֊ում ա իր մէյլը։ ու մտածեցի՝ ես էլ է ունեմ էնտեղ մէյլ, բայց չեմ օգտագործում։
ինչի՞՝ որովհետեւ ես իմն ունեմ։ ես անտուն չեմ, ես իմ սպասարկիչն ունեմ։ ինձ պէտք չի սրա֊նրա տարածքի, թէկուզ հանրային, յոյսին լինել։
ու էն որ էջն անուանում էին home page՝ իմաստ ունի, բայց եթէ իսկապէս քոնն ա, եթէ տուն ունես համացանցում։
հանրային տարածքներ համացանցում կան։ ու տարածքն անվերջ ա՝ մարդիկ կարող են իրենք իրենց տուն սարքել։ ու կախուած չլինել ոչ մէկից։
դրա համար պէտք ա հասկանալ որ քեզ վատ ա, ու մի քիչ գրագէտ լինել։
#համացանց #ազատութիւն #հանրային_տարածք #տարածք
երեւանի եղած ոչ ապակենտրոն վիճակը կարելի էր հարթել էս նոր թաղամասներով։ նայում եմ ու սիրտս ցաւում ա որ չեն կարողացել։
մէկը՝ ամերիկեանի, նախագահականի վերեւները ընկած տարածքն ա։ եթէ էնտեղ փողոցներ լինէին, ոչ թէ ճանապարհներ, քայլելի միջավայր, կառաջանային հանրային վայրեր, կամ մի հատ էլ հանրային վայր ըստ նախագծի նախատեսէին՝ վերջ տեղ էր լինելու։
միւսը՝ հեռուստաաշտարակի մօտակայքում կառուցուող շէնքերը՝ անմիջապէս երկու գրաւիչ բան կայ, համ տեսարանը քաղաքին, համ աշտարակն ա կողքդ։ էնտեղ էլ բաւական էր քայլելի միջավայր սարքել՝ ամէն օր էնտեղ էի գնալու։
ու հա, նախկին սիւնիքի մարզպետի տան կողմերի, մոնումենտի վերեւի լանջում կառուցուողը։ ուր նոյնիսկ յոյս չկայ որ գնացքի գծի փոխարէն առաջացած ճանապարհը կը դառնայ փողոց՝ այն կոչւում ա «ուլնեցի֊ռուբինեանց աւտոմայրուղի»։ իսկ փոխարէնը կարող էր լինել շատ հաւէս քայլելի տարածք։ հիմա մարդիկ իրանք ջոկել են որ խոստումնալից տեղ ա, ու գալիս նայում են քաղաքին, ամէն գիշեր շատ կայանած մեքենաներ կան, զոյգեր կան։ չնայած էդ տեղը կոչւում ա «ջանդամի գեօռ», զի ժամանակին շատ հեռու էր։
միայն էդ տեղում են կանգնում, որովհետեւ միայն էդ տեղն ա որ չի եղել փակել փողոցից, շատ ա «դիք», ու էնտեղ հնարաւոր չի բան կառուցել։ ճիշտ ա, մարդիկ էլ իրենց ամենալաւ կողմից ցոյց չտուեցին, էդ դիտահարթակից նայում ես ներքեւ՝ ամէնը շշեր են։
նոյնը դաւթաշէնի կողմից ձորի բերանը։ դէ էն կողմից՝ ̶w̶e̶s̶t̶ ̶c̶o̶a̶s̶t̶, աջ ափից գոնէ թումօյի այգին կայ։ քաղաքի կողմից ձորն արդէն չի օգտագործած՝ միայն «մալականի այգին» ա օգտագործել։ այնինչ այդ այգին կարելի էր ձգել ձորի երկայնքով ու տէնց երկար քայլելի հանրային տարածք ստեղծել։
աշխարհում սովորել են՝ նախկինում քաղաքները ծովափներն ու գետափները չէին ջոկում օգտագործել՝ լայն ճանապարհներ էին գցում էնտեղ, ու կտրում մարդկանց ափեցիր։ հիմա ճանապարհները հանում են, հանրային վայրեր ստեղծում։ դա եւ նիւ֊եօրքն ա արել, եւ փարիզը։ դէ քաղաքներ կան, ուր միշտ էլ քայլելի են եղել գետափնեայ տեղերը, օրինակ ցիւրիխը։ մեր ափերն էլ ձորերն են։
շատ կարեւոր ա որ փողն ինտելեկտին, հմտութիւններից առաջ չանցնի։ դա նոյնիսկ գիւղերում ա երեւում։ երբ փող չկայ՝ ֆունկցիոնալ են մօտենում, սիրուն տունիկներ սարքում։ երբ կայ՝ աւելորդութիւններով եսիմինչ, զի ճաշակը դեռ չի հասել փողին։
կամ երբ փող կայ, իսկ ինտելեկտը չի հերիքում՝ անում ես էն ինչ արել ենք երեւանում վերջին քսան֊երեսուն տարին։ գիւմրին փող չունէր, ու ամէն անգամ էնտեղ գնալիս ես մտածում էի՝ ահաւոր ա որ աղքատ ա, բայց լաւ ա կապիտալ չկայ էդ ամէնը քանդի այլանդակի։ ու հիմա երբ կապիտալն արդէն կայ՝ եւ մեծ կապիտալը, եւ մարդկանց ձեռքում էլ մի քիչ փող կայ՝ ամէնը էնպէս չի արւում ոնց կարուէր ընդամէնը տաս տարի առաջ։
սովորական մարդկանց հետ խօսում եմ, ասում են՝ ինչ յիմար էի, էն փայտից սիրուն պատմական պատուհանը կամ դուռը հանեցի, էս յիմար մետաղապլաստը դրեցի, հիմա եմ ջոկում, էն ժամանակ չէի ջոկում։ նոյնը խոշոր կապիտալը։ նոյնը քաղաքային իշխանութիւնները։
ու տէնց։
#քաղաք #նախագծում #երեւան #հանրային_տարածք #քայլելի_միջավայր #գիւմրի #մարդիկ
թիֆլիսից՝ — վարորդները ահագին քաղաքակրթուել են։ շատ անսպասելի ա լինում, բայց հիմնականում ճանապարհ են տալիս։ զգում են որ քեզ պէտք ա, ասենք դուրս գալ պարկինգից, ու էլի հանգիստ կանգնում են ու հանգիստ սպասում են։ սիգնալ տալ չկայ։ վիճակը էդպէս չի մարնեուլիում, ուր ահաւոր են քշում ու կտում են ամէն կողմից։
— քարտով չյաջողուեց վճարել միայն մի կնոջ, որ նռան հատիկներ ու բարբարիս էր վաճառում խաղաղութեան կամրջի մօտ։ մնացածին՝ նոյնիսկ փողոցային նռան հիւթ ճզմողին եղաւ վճարել քարտով։
— սոֆիա մելնիկովայի ֆանտաստիկ դուքանը թարմացրել ա մենիւն՝ այնտեղ հիմա կան մելնիկովային նուիրուած գրքից մէջբերումներ, նկարներ, ու բանաստեղծութիւններ։ նշանակում ա՝ հայերէն տառեր, եւ ասենք բաժբեուկ֊մելիքեանի պոեզիան։ գործերը նաեւ տպած կախած են պատերին։
— ոչ մի փակ տարածքում այլեւս չեն ծխում։ ու գիտէք, ես որ ընդհանուր առմամբ հակուած եմ որ «օբեկտի» տիրոջը չթելադրեն, ծխում են իր մօտ թէ չէ, ու շուկան էդ հարցը լուծի, հասկանում եմ որ ոչ մի վատ բան չեղաւ, մէկ մէկ դուրս են գալիս ծխելու, ում պէտք ա։ մելնիկովան դրանից չդարձաւ չմելնիկովա, ու ոչ մի աղէտ չեղաւ։ շատ հանգիստ չեն ծխում։
(հիմա գրեցի, ու մտածեցի, չէ՞ որ հանրային տեղերի մասին ա խօսքը։ ու եթէ ես առաջ ասում էի, թէ կանգառներում կամ տրանսպորտում՝ հասկանում եմ որ արգելուած լինի, որովհետեւ ընտրուիթիւն չունես, իսկ այ սրճարան կարող ես եւ չգնալ՝ դա այլ տիպի հանրային տարածք ա, հիմա մտքովս երկու բան անցաւ՝ նախ հա, մէկ ա հանրային ա, ու երկրորդը՝ շուկան ա իրականում էդ հարցը լուծում։ այն երկրներում, ուր շուկան էնպիսին ա, որ պիտի ծխեն, նման օրէնք ընդունելն իրատեսական չի։ իսկ էն երկրներում, ուր մարդիկ ընհդանուր առմամբ հասկանում են, որ պէտք չի չծխողներին խանգարել ու ծխցնել, ու կան առանց օրէնք էլ վայրեր ուր չեն ծխում՝ էնտեղ նման օրէնքը եւ կը գայ։ օրինակ՝ երբ տաս տարի առաջ հայաստանում կար միայն մի չծխելով տեղ՝ աչաջուրը, բնական ա որ նման օրէնք ոչ մէկ չէր ընդունի։ երբ էսօր լիքը տեղերում չեն ծխում, նոյնիսկ միրզոյեանում, ապա արդէն նման օրէնքը կարող ա լինել, որովհետեւ հանրութիւնը հակւում ա նրան, որ էդ ա նախընտրելին։
ու դէ երեւի նոյնը արտասահմանում եղաւ՝ հանրութիւնը հակուեց՝ ուրեմն ժողովրդավարութիւնը եւ շուկան են։
— մարդիկ սիրում են լռուել փողոցներում։ էդ եղել ա, ու շարունակում ա լինել։ անկապ հաւաքւում են ու մի տեղ կանգնում խօսում են կամ անկապ կանգնում են։ ինձ թւում ա՝ մոսկուա֊պիծերում էլ տէնց բան կայ, բայց վստահ չեմ։ հաւէս ա ամէն դէպքում։ չէ, ծխելու օրէնքի հետ կապ չեմ տեսնում։
— կեանքը էլ աւելի ա աշխուժացել։ ահաւոր շատ նոր բացուած տեղեր։
— լիքը փոքր մեքենաներ կան։ իսկապէս շատ փոքր։ երեւանում ես էդքան փոքր մեքենաներ չեմ տեսել։ ինձ դուր ա գալիս՝ ունես փող փոքր մեքենայի՝ քշում ես փոքր մեքենայ։ ու այո, կարող ա թոշակառու ես ու հազիւ ես շարժւում, ու յարգուած մարդ ես։ քեզ սիգնալ չեն տալու։ ոչ մէկին սիգնալ չեն տալու, որովհետեւ սիգնալ տալու դարն անցել ա։ գոնէ թիֆլիսում։
— մի միջոցառման եմ եղել, որ միայն տեղացիներ էին՝ ջազ էին նուագում իրենց թատրոններից մէկի ֆոյեում, ու մարդիկ եկել էին, գարեջուր ու գինի էին խմում, պարում֊խօսում էին։ մի քանի հարիւր հոգի։ հետաքրքիր ա, որ մեզ մօտ ջազ լսում են, միայն նստած, ու եթէ խմելով՝ ապա սուրճ կամ կոնեակ, բայց ոչ գարեջուր։ ու մտածում եմ, լրիւ կարող էին մեզ մօտ երաժիշտները էդպէս փող աշխատել, ու մարդիկ էլ շատ աւելի հաւէսով կը գային։ ջազն էլ չէր ընկալուի որպէս անհասկանալի կամ շատ վեհ բան։ ու չէ, ինձ էդ երաժշտութիւնը մօտ չէր, ու մեր ջազ նուագողները բնաւ չեն զիջում։
— հայերէն խօսքն ամէնուր էր։ ու հայերը նէնց… լաւ չէին հագնուած։ չգիտեմ էլ, որտե՞ղ են էդ ամէնը առնում, ճարում։ երեւի մալաթեայի՞ց։
— վրացիները հիմնականում շատ սծիլնի տեսք ունեն։ սանրուացքները, հագուկապը։ շատ հաւէս ա իրենց նայել։
— հին շէնքերը ունեն տեքստուրաներ, պատերը հարթ չեն, ու այո, ես բաուհաուս սիրում եմ, բայց հին շէնքերի տեքստուրաները հաւէս համ են տալիս քաղաքին։
— կաֆէ գալերի֊ում էլ ֆանքշն ուան ա։ ամէն տեղ ա։
— մարնեուլիի սմարտը փակուել ա, իրա փոխարէն վրացական ցանցի խանութ ա՝ սպառ կամ սպար, չգիտեմ։
— բացայայտել եմ պելամուշի անունով ուտելիք։ հետաքրքիր բան ա։
— ֆոտոգրաֆիայում ապրող կատուի անունը՝ սուպրա ա։ էդ վրացերէն նշանակում ա՝ խնջոյք։ հետաքրքիր ա որ ֆոտոգրաֆիա հա ինչ֊որ մարդիկ մտնում են։ ու դա համ էն մասին ա, որ շուկայ կայ, համ էլ էն մասին ա, որ թիֆլիսում տարածքները էժան են, ու կարելի ա վերցնել։ երեւանի կենտրոնում տարածքներն աւելի թանկ են։
— ֆոտոգրաֆիայում վաճառուող սուրճը՝ քոֆի լաբի սուրճն ա։
#թիֆլիս #տփղիս #կատու #սուպրա #երթեւեկութիւն #սուրճ #սպար #պելամուշի #ջազ #միջոցառում #շուկայ #հանրային_տարածք #ժողովրդավարութիւն