արցախի առցանց գրադարանը գոյութիւն ունի, ու հրապարակել ա ղարաբաղի բարբառի բառարան։
@tigran@xn–y9a6bah4ck.xn–y9a3aq
#բառարան #արցախ #բարբառ #հայերէն
մէկին տեսայ, չէինք սպասում, այլ թեմայից էինք ուզում խօսել, բայց շեղուեցինք մեր բանակային պատմութիւնների։
նա արցախցի ա էդ կողմերն էր։
ասում ա՝ դէ ահաւոր չէին սիրում սպաները երբ տեսնում էին մենակ զինուոր ինչ֊որ տեղ գնայ իր գործերով։ պատուհանից տեսնում էին, զանգում ստորադասներին, բղաւում՝
— ադինոկի խաժդենեաները կտրցրէ՛ք։
կտրցրէքը, ոնց հասկանում եմ, արցախի բարբառով՝ դադարեցնելն ա։
ասում ա, նաեւ կտրցնում էին կարապներին։ ըստ հրամանի։
ուրեմն, զօրամասերում մշակոյթ էր ձեւաւորուել ա չորս թղթերից թղթէ կարապներ սարքել։ արդէն հմտացել էին, մաստագիտացել՝ էս թուղթը մի ուղարկէք, էն թղթից ուղարկէք։ յետոյ գունաւոր թուղթ էին ստանում, օրինակ կտուցները վարդագոյն թղթից էին անում։
ու ասում ա, շտաբից հրաման ա եկել՝
— կարապները կտրցրէ՛ք։
ու կտրցրին, war on կարապներ էր յայտարարուած։ շատ կարեւոր էր կարապներին կտրցնելը։
ասում ա, դէ նաեւ, զինուորը պէտք ա միշտ «զբաղուած» լինի։ ասում ա, մի տեղ կար, որ դէ խոտ էր աճում, մեզ էլ ստիպում էին էդ խոտը բահերով կտրել։ բարդ էր, բան, մեզնից մէկն ասաց՝ ստեփանակերտում ծանօթների մօտ խանութ կայ, էնտեղ նէնց նիւթ կայ, որ լցնէք, յետոյ ինչ ուզում ա լինի, ադրբեջանին էլ էդ հողերը տաք, երբէք բան չի աճելու էնտեղ։ ասում ա՝ չթողեցին, զի բա ինչո՞վ զինուորին զբաղեցնէին։ իսկ հողը, ի դէպ, ադրբեջանին մնաց։
ասում ա, էդ գործերից ամենաշատը չէի սիրում սառոյց կոտրելը։ ասում ա՝ շատ բարդ ու զզուելի գործ էր։ ու ասում ա, ես մտածեցի, այ ես ֆիզիկա գիտեմ, այ ես կիրթ եմ, արի թեթեւացնեմ գործը։
գնացի ճաշարան, էնտեղ ընկերս էր, ասի՝ կարա՞ս մի բուռ աղ տաս։ ասաց՝ ի՞նչ մի բուռ՝ առ քեզ մի ղազան աղ։
ասում ա, ղազանը բռնել էի, քայլում, սերմերի պէս ցանում աղը։
ասացի ընկերներիս՝ տեսէք, էսա արեւը դուրս կը գայ ինչ կը լինի, շատ հեշտ կը հաւաքենք էդ սառոյցը։
մէկ էլ անցնում ա ինչ֊որ սպայ։
տեսնում ա, հարցեր ա տալիս, գովում ա իրան։ ասում ա՝ այ ապրես, այ խելացի ես, այ տէնց ա պէտք կիրթ ձեւերով խնդիրներին մօտենալ։
ասում ա՝ լրիւ փայլում էր դէմքս, նէնց ինձնից գոհ էի։
սպան գնաց, մի տասնհինգ րոպէից վազելով վերադարձաւ։
ասում ա՝ աղը ո՞րտեղից։
դէ, ո՞րտեղից, ի՞նչ ասէի, հո չէ՞ի ասի ղազանով աղ ենք խնդրել տանից ուղարկեն։ ճաշարանն էլ դէմն ա։
ասացի՝ ճաշարանից։
ասում ա՝ ջղայնացաւ, սկսեց բղաւել որ զինուորի բերանից ուտելիք ենք տանում, գնաց։
ասում ա՝ պատկերացնում եմ ոնց էր գնում֊գնում, մէկ էլ մտածեց՝ բա ո՞րտեղից իրանց աղ, ու ոնց փոխուեց իր դէմքը, ու հետ վազեց։
ասում ա՝ տէնց ինձ տասնհինգ րոպէյուայ ընթացքում նոյն գործի համար եւ գովեցին եւ կշտամբեցին։
#բանակ #պատմութիւն #բարբառ #հայերէն
#լեսբիական #բարբառ #յունարէն
ասում ա (սամուէլ բաբայեանի պահով)՝
— ուգլի մագազինումը կալբասի օչերեդ ա։
#սամուէլ_բաբայեան #արցախ #քաղաքականութիւն #ստրկամտութիւն #բարբառ #գաղութացում
քարը թող ըրած ա։
#բարբառ #հայերէն
ասում ա՝ բարեկամս սիւնիքից առաջին անգամ երեւան եկաւ, տրոլէյբուսը տեսաւ, ասաւ՝
— էս ինչ մաշին ա, քեանդիրներից կախ ընկած քեանում ա։
#բարբառ #հայերէն
ես գնահատում եւ կարեւորում եմ փոքր համայնքներ։ փոքր համայնքն էլ ա համայնք, ու տարբեր ա, ու ապրելու իրաւունք ունի, ու կարեւոր ա։ ու դրա անդամներն են կարեւոր։
ու ես այնքան կուզէի, որ տարբեր փոքր համայնքներ լինեն, ու վանաձորում գոնէ մի տեղական հանգոյց լինէր, ասենք դիասպորայի կամ մաստոդոնի, ու այնտեղ համայնք ձեւաւորուէր, որ լոռուայ բարբառով տեղական եւ գլոբալ ակտուալ բաներ են քննարկում, ու թեպէտ մենք երբեմն չենք հասկանայ զի կոնտեքստին ծանօթ չենք, կարդալով կը սկսէինք պատկերացնել։
բայց դա ընդամէնը երազանք ա։ այդպէս տեսանելի ժամանակում չի լինի։
ու ոչ միայն այն պատճառով, որ վանաձորում ապակենտրոնացուած ցանցի հանգոյց չի լինի, այլ նաեւ այն պատճառով, որ վանաձորցիների զգալի մասը պատրաստ են լինել երեւանցի եւ նախընտրում են գեղեցիկ ու հարազատ լոռուայ բարբառին՝ երեւանեանը, երեւի որովհետեւ կարծում են, թէ այն աւելի վեհ ա։
ուզում եմ վանաձորում լինի համալսարան, քուլ գժանոց համալսարան, որի շուրջ կը ստեղծուի էկոհամակարգ, աշխատատեղեր, ստարտապներ, սրճարաններ՝ կեանք։
ինձ դուր չի գալիս որ մենք ունենք մի մեծ երեւան, ու չապրող այլ քաղաքներ։ էդ այսօրուայ հայաստանի ամենալուրջ խնդիրներից ա։ ու ես չեմ ուզում ապրել մայրաքաղաքում։ դա բնաւ էլ պարտադիր չի որ մայրաքաղաքում ապրես։ ես հաճոյքով կապրէի փոքր հով քաղաքում, ինձ ընդամէնը պէտք ա համայնք, աշխատանք ու մշակութային կեանք։
#բարբառ #համացանց #համայնք #համալսարան #
Սիւնիքում ասում են՝
— քեզ սոտ են խափալ։
նշանակում ա, սուտ են ասել, բառացի՝ սուտ են խաբել, ոնց որ ճիշտ խաբել կայ։ բայց դա կրկնակի ժխտում ա, ու ես կը հասկանայի, որ ճիշտ են ասել։
#հայերէն #բարբառ
տեսե՞լ էք՝ https://www.youtube.com/watch?v=mQ1RL-NOAMo #բարբառ #գիւմրի #արցախ #հայերէն
արեւելահայերէն՝ ձուկ արեւմտահայերէն՝ ծուգ գիւմրերէն՝ ձուգ։ արցախերէն՝ ծիւկն
#բարբառ #ձուկ #հայերէն
— Տունում եմ — տանն եմ։ — Չգնաս էլ չես գնացել — գնաս՝ գնաս, չգնաս՝ չգնաս։ — Չի տարբերում — ինչպէս ուզում ես։ — Միս էլնի, կպնի ջանիդ — կեր։ — Հոտ ա տալիս — բուրում է։ — Յոգնած չէլնես — непереводимый фольклор — Տեղդ դատարկ — պակասդ զգացւում է։ — Էրեսիդ մի բեր — թաքուն պահիր։ — Հեր չէ — ինչո՞ւ ոչ (warum nicht)։ — Վաղն էլ է օր։ — Յիշա՞ր։ — Յիշամ։ — բայց զանգել չեն ասում՝ զանգամ, ասում են՝ զանգ խփամ։ — Մե հատ հարց հարցնեմ։ — Խօսում իմ — խօսում էի։ Օրինակ՝ զանգում իմ, չես վերցնում։ — Խօսացիմ — խօսեցի։ — Խոբ էլ — տենց էլի։ — Ինստիտուտը վառե՞լ են — ինստիտուտը ջեռուցւո՞ւմ է։
#իրան #բարբառ #հայերէն
ազիզ լա գրկի ինձ
#լոռի #բարբառ #հայերէն #քաթըրդեյ #կատու #կատուներ #սթիքեր #նկար
կարող է թուալ, որ «մալիշկա» գիւղի անունը սլաւոնական ծագումնաբանութիւն ունի։
պարզւում է, «մալ» բարբառներում նշանակում է՝ «անասուն», «կենդանի»։ ասենք գիւմրում կասեն՝ «ինչխ որ մալ էղնիս»։
«իշկա»՝ «աշել», «իշել» — անասուններին նայել, «մեյնթեյն» անելն է։
մալիշկան — անասնապահների գիւղն է։
ու իրօք, այնտեղ ասենք մոլոկաններ չեն ապրել, որտե՞ղից սլաւոնական անուանում լինէր։
#մալիշկա #մալ #գիւղ #ծագումնաբանութիւն #բարբառ #հայերէն #լեզու
գորիսի բարբառով ձուածեղն եղուձու է։ ուր եղը նշանակում է իւղ։ (: իսկ թանը աբդուխ է։
#հայերէն #գորիս #բարբառ #ձուածեղ #եղուձու #իւղ #աբդուխ #թան
ընդիւր էլ նեհէ է լինում։
#պատճառահետեւանքային_կապ #բերդի_բարբառ #բերդ #բարբառ #ընդիւր #հայերէն
մուկնմանդիլ — սարդոստայն։ մկան մանելու թել։
ճուղուպուր — ընկոյզ, ճիւղի վրայի գունդը։
տկողին — պնդուկ, տ֊ն բացասում է, կող չունեցող։
չթաղուկ — դեղձ։ թաղ՝ ճիւղ։
քաթ, պընգլ — հեքիաթ։
կիրկամօտ — շաբաթ։ կիրակու նախորդ օրը։
շոքին տակ — շոքը՝ շողք, ստուեր։
#հայերէն #բարբառ #արցախ #մուկնմանդիլ #սարդոստայն #ճուղուպուր #ընկոյզ #տկողին #պնդուկ #չթաղուկ #դեղձ #կիրկամօտ #շողք #ստուեր #լեզու
աաա՜ ասում ա՝
— տատս էլ էր Քրիստոֆ Վալցի պէս խօսում, իր մասին հոգնակի։ ասում էր՝ «մենք հիւանդ ենք», կամ «արի մեզ հետ հաց կեր»։ Մշեցի էր։
#զերո֊թեորեմ #քրիստոֆ֊վալց #թերի֊գիլիամ #բարբառ #հայերէն #աաա՜
Հայրս Բեռլին սովորելու էր ուղարկել նաև աղջկան
Սառային (հայտնի թոքաբան Գրիգոր Սաղյանի կնոջը): Շուշիում չէին հասկանում
ինչպես կարելի է աղջկան մենակ ուղարկել Գերմանիա, բայց Սառան շատ լավ էր սովորում, ոսկե մեդալով ավարտել էր Շուշիի երրորդ գիմնազիան և մինչև Գերմանիա գնալը գերմաներեն գիտեր: 1913-ին հայրս ու մայրս մեկնեցին Գերմանիա և Շվեյցարիա` զավակներին տեսնելու: Հիշում եմ, որ արտասահմանայան անձագիր ստանալու համար հայրս մեր բակում ապրող Սարգսին տվեց իր և կնոջ անձնագիրը, չորս ռուբլի և ուղարկեց ոստիկանական բաժին: Այդքան հեշտ էր: Գերմանիայից ինձ ու քրոջս շվեցարական ժամացույց էին բերել: Բեռլինում, երբ Սառայի հետ գնացքի իրենց կուպեում տեղավորվել էին, Սառան կանգնած էր մնացել, իսկ հորս կողքին մի տղամարդ է նստած եղել: Հայրս հայերեն ասել էր աղջկան. «Սառա, մատաղ քեզ, էս կողքես նստած էշին կլյոխը, վեր հասկանար, եր կկենար տու կնստեիր»: Ու հանկարծ, տղամարդը վեր է կենում ասելով. «Ներողություն, պարոն, թեպետ դուք ինձ «ավանակ» կոչեցիք, ես ուրախությամբ իմ տեղը զիջում եմ տիկնոջը»: Հայրս Շուշիում շատ էր պատմում այս դեպքը
#Շուշի #Բեռլին #Գերմանիա #ուսում #վիզա #պատմութիւն #բարբառ #հայերէն