ազգային պատկերասրահում էլ կայ երեւան ֆոտօ ֆեստի ցուցադրութիւն՝ 7֊րդ ու 1֊ին յարկերում։
երեւի առաջին անգամ պատկերասրահի պատմութեան մէջ սովէտական շրջանը նկարագրուած ա որպէս օկուպացիա։
համադրողը վրացի ա՝ նեստան նիջարաձէ։
այդ շրջանից կան վրաստանի գիւղերի նկարներ, երեւանի, գիւմրու տեսարաններ։
պլպլան ժամը՝
երեւան՝
հայ հիփսթերներ՝
մագնում գործակալութեան նկարների մէջ ցուցադրուած ա նաեւ կարլ դէ կայզերի զուարթնոցի նկարը՝
այդ նկարի մասին 2013֊ին հրապարակում եմ արել։
զոնտիկ՝
եթէ չէք տեսել այս անձրեւանոցներին վերաբերող գրառումս, ապա տեսէ՛ք այստեղ։
ցուցադրութիւնը կը լինի մինչեւ նոյեմբերի 28֊ը։ պատկերասրահն աշխատում ա մինչեւ երեկոյեան վեցը, բայց կիրակի օրերը՝ մինչեւ հինգը։
#պատկերասրահ #ցուցահանդէս #փառատօն #երեւան #գիւմրի #պատմութիւն #օկուպացիա #անձրեւանոց #զուարթնոց #ֆոտո #ֆոտօ #լուսանկարչութիւն #ցււցադրութիւն
https://www.yuliagrigoryants.com/
#լուսանկարչութիւն #ֆոտո #ֆոտօ #արագած #տիեզերական_մենութիւն #յուլիա_գրիգորյանց #իւլիա_գրիգորեանց #գիրք
#զենիտ #զէնիտ #ֆոտո #ֆոտօ #լուսանկարչութիւն #էկրանահան #խսհմ #պատմութիւն #խցիկ
շատ հետաքրքիր յօդուած ու սպանիչ նկարներ՝ այստեղ
#քաղաք #լուսանկարչութիւն #ֆոտո #ֆոտօ #պատմութիւն #հոնգկոնգ #ժապաւէն
karmir֊ի 250 iso ժապաւէնի վրայ, երեւակելուց յետոյ երեւում ա՝
ke 05 6556 8732
ոնց որ նման ա kodalith ժապաւէնի։
ահա ոնց որ այդ ժապաւէնով նկարելու մասին յօդուած։ բայց ասում ա՝ 12 iso֊ով ա նկարել։
մէկ էլ այս թուղթն եմ գտել ժապաւէնի մասին։
թղթի մէջ iso առհասարակ նշուած չի։
իսկ կարմիրը վաճառում ա որպէս 250 iso, մենք էլ փուշ ենք արել որպէս 400։
իրանք երեւակել են՝ երեւի գիտեն ինչպէս։
բայց ինչպէ՞ս։
massive dev chart֊ի առաջադէմ փնտրելու համակարգով գտայ սա՝
https://www.digitaltruth.com/devchart.php?Film=Kodalith+6556&Developer=&mdc=Search&obs=Y
ասում ա d-19֊ով երեւակէք հինգ րոպէ, եթէ նկարուած ա 16 iso լուսազգայունութեամբ։
բայց նոյն ժապաւէ՞նն ա։
այդպէս էլ չհասկացայ դեռ։ սքան անեմ հետաքրքիր ա ինչ տեսք ունի։
#ժապաւէն #ֆոտո #ֆոտօ #լուսանկարչութիւն #հետազօտութիւն
վերջերս խաղ եմ անում nokia n900֊ի fcamera֊ի հետ։
ու ահա ձեզ այսպիսի համեմատութիւն՝
վերեւի ձախ նկարը՝ ինչպէս էր geeqie֊ն նախադիտում fcamera֊ի սարքած dng նիշքը։ վերեւի աջ նկարը՝ ինչպէս ա fcamera֊ն ինքն իր dng֊ից սարքել jpg։ ներքեւի ձախ նկարը՝ ինչպէս իմ սկրիպտը որ օգտագործում ա ufraw-batch սարքեց jpg՝ fcamera֊ի dng նիշքից։ ներքեւի աջ նկարը՝ վերեւի աջ նկարի վրայից քաշած kodachrome64 lut ֊ով տեսքն ա։
#համեմատութիւն #լուսանկարչութիւն #տէք #ֆոտո #ֆոտօ #n900 #fcamera #էսթետիկա #էկրանահան #նկար
ուրեմն, @sevan@convo.casa ֊ն ինձ տուել էր էս վիդեօ հետազօտութիւնը ուր պարզում էին որ ոսպնեակով ա նկարել ուոնգ կար֊ուայի «fallen angels» ֆիլմը։
սփոյլեր ալէրտ՝ 9.8մմ ու 6.8մմ։
նիւթի ամենասկզբում բացատրում ա, ինչի մասին ա առհասարակ խօսքը, որ տելէֆոտօ ոսպնեակը էսպէս ա նկարում, իսկ լայնն՝ էսպէս։
բայց՝ մենք, լուսանկարիչներս, սովոր ենք որն ա մեր այսպէս կոչուած 35մմ լրիւ կադրի 50մմ֊ն, ու որն ա մեր իմացած 35մմ֊ն ու 28մմ֊ն։
ես օրինակ շատ եմ սիրում քսանութ ու աւելի լայն ոսպնեակներ, որովհետեւ սիրում եմ մարդկանց կոնտեքստով ներկայացնել, ու դիմանկարներ առանց կոնտեքստ շատ չեմ անում։
բայց, մեր՝ լուսանկարիչներիս իմացած կադրը՝ 24մմx36մմ ա։ ըստ որում՝ 24մմ֊ն կադրի բարձրութիւնն ա, դա այն կողմից ա ուր կադրերը իրարից բաժանւում են։ իսկ 36֊ը լայնութիւնն են, ժապաւէնի ուղղութեամբ կողմն ա։
իսկ կինօ կադրերը տարբեր են։ լաւ չէի յիշում ինչպէ՞ս տարբեր։
ու ահա ճշտեցի վիքիից՝
ահա, աւելի փոքր ա դասական կադրը՝ 22x16։ ապա, մտածեցի՝ մեզ, լուսանկարիչներիս համար, ըստ երեւոյթին իրենց 9մմ֊ն կը դառնայ մի այլ բան, զի կադրը մեզ մօտ աւելի մեծ ա։ ապա ոպսնեակը կընկալուի աւելի նեղ։ բայց ինչքա՞ն նեղ։ ո՞րն ա ապա էդ ոսպնեակի էկուիւալենտը մեր իմացած «լրիւ կադրի» մեր իմացած մմ֊ներով։
ուաու, իսկ ես ունեմ ծրագիր, որը հէնց այդ համար գրել եմ։ որ հասկանամ, օրինակ, իմ 6x7 նկարող mamiya rb67 ֊ի համար նախատեսուած 50մմ ոսպնեակը, մեր իմացած սովորական ժապաւէնի համար նախատեսուած օբյեկտիւի ո՞ր մմ֊ին ա համարժէք իրա լայնութեամբ։ չէ՞ որ էստեղ ժապաւէնը մեծ ա, ու դրա վրայ շատ աւելի ա տեղաւորւում, քան սովորական կադրի։
հա, ես վաղուց գրել եմ ծրագիր, որով կարողանում եմ իմանալ, որ իմ mamiya rb67֊ի 50մմ օբյեկտիւը համապատասխանում ա մօտաւոր սովորական ժապաւէնի վրայ նկարող 23մմ ոսպնեակի։
նոր աշխատեցրի, ու էսպիսի շեղուած տառատեսակներ եղան։ երեւի gtk֊ն ա թարմացել, կամ թեմա՞ն gtk֊ի, ու էսպէս եղաւ։ բայց կարեւոր չի, երեւում ա։
ապա ո՞րն ա լինելու 6.8մմ֊ն (չէի նախատեսել իրական թուեր, ապա 7մմ֊ն) ու 9.8մմ֊ն (փորձենք 10մմ֊ն)։
ահա, ուրեմն մեր իմացած համարժէքը կը լինէր՝ մօտ 11մմ, ու մօտ 16մմ։
բայց սա դասականն էր։
այլ ֆորմատներ կային՝
իսկ ո՞ր ֆորմատով են նկարել ընկած հրեշտակներին։ ինչպէ՞ս իմանալ։
ահա այս նիւթը համեմատում ա նախկինում հրապարակուած ու վերջերս «ռեմասթէր» արուած նոյն ֆիլմերի «բլուրէյ» թողարկումները։
բացի գոյներից նաեւ կադրի կողմերի յարաբերակցութիւնն ա փոխուել։
մօտաւորապէս նոյն պատմութիւնն ա, ինչպէ եղաւ ձայնագրութիւնների հետ՝ երբ էլփի ձեռք բերելը վերջին օրինական ձեւերից էր գտնելու հին, ոչ ռեմասթեր արուած ձայնագրութիւններ։
ու այս նիւթից կարող ենք իմանալ որն էր եղել բնօրինակի կադրի կողմերի յարաբերակցութիւնը։
ուրեմն բնօրինակի կադրը 21.95մմx18.6մմ ա։
ներմուծում եմ իմ ծրագրի մէջ՝
քանի որ 18.6 չունեմ հաշուեցի 18֊ի ու 19֊ի համար՝ էլի 15 ա։
իսկ այ 7մմ֊ի դէպքում տարբերութիւն կայ։
կամ 11 կամ 10մմ ա։
ինչեւէ, շատ տարբերութիւն չեղաւ, ու նաեւ պատկերացում կազմեցինք թէ երբ ասում են 6.8մմ կամ 9.8մմ, իրականում խօսքը մեր իմացած 10-11֊ի ու 16֊ի մասին ա։
ու տէնց։
#ոսպնեակ #կինօ #հետազօտութիւն #ֆոտօ #ֆոտո #լուսանկարչութիւն #լայնութիւն #կինո #կադր #ընկած_հրեշտակները #ուոնգ_կար-ուայ #վոնգ_կար-վայ #արուեստ #արհեստ #ծրագրակազմ #յարաբերակցութիւն #ժապաւէն
պարբերաբար փնտրում էի ու չէի գտնում ինչպէս երեւակել 110 ժապաւէնը, ի՞նչ կոճ օգտագործել, ու փնտրել եմ չեմ գտել առցանց խանութներում էդ կոճերը։
եւ գտայ կէտում՝ էս մեկնաբանութեան մէջ։
փաստօրէն կոճ կարելի ա ձեռք բերել էստեղ կամ տպել։
#ֆոտո #ֆոտօ #լուսանկարչութիւն #ժապաւէն
էս լուսանկարիչը նոր ա ալիք բացել, ու ի՛նչ հաւէս ու կրեատիւ ա այն վարում։
https://www.youtube.com/watch?v=ffO3nvpgs2w
#ֆոտո #ֆոտօ #լուսանկարչութիւն #ֆոկուս #փողոց
շաատ հետաքրքիր գիրք ա՝
լուսանկարնե են տարբեր հայ գաղութներից։
ու էս գնով էդքան մեծ գիրք՝ ապշելու ա։
կուզէի ճարել։
#ֆոտօ #լուսանկարչութիւն #հայերէն #արեւմտահայերէն #գաղութ #համայնք
ուրեմն ինտերնետներում խօսակցութիւններ կան, որ հին ccd
սենսորների գոյները «լաւն են»։ գոյներն իսկապէս այլ են, բայց դա ccd
֊ից չի՝ նրանից ա որ բայերի մատրիցը այլ ձեւ էր՝ առաջ ամէն գոյնի ֆիլտրը թողնում էր շատ աւելի նեղ գոյնի սպեկտր, քան էսօր։ օրինակ, կանաչը թողնում էր կանաչ կանաչ, եւ կանաչակապոյտը չէր անցնի։ իսկ էսօր աւելի լայն սպեկտր ա թողնում, կանաչագրեթէկապոյտը անցնում ա։
ըստ երեւոյթին նրա համար ա, որ աւելի ճիշտ, ու աւելի մարդուն հաճելի գոյներ ստացուեն։
եւ ահա ձեզ օրինակ, ես ունեմ canon g1
— առաջին սերնդի, բաւական առաջադէմ point and shoot
խցիկ։ ունի 3.3 մեգապիքսել սենսոր։
շատ հաստ եւ հաւէսն ա։ (:
ահա թէ ինչ ա ստացւում իրանով՝
զըռ կանաչ։ (:
անց կացնենք սենսիայի lut
֊ով՝
արդէն կարելի ա նայել։
կամ էստեղ ինչ պայծառ են՝
ու ապա աստիայի lut
֊ը կիրառելուց յետոյ՝
ու տէնց։
#ֆոտո #ֆոտօ #լուսանկարչութիւն #լուսանկարներ #գոյն #տեք #խցիկ #պատմութիւն #դիզայն
պետապիքսելը գրել ա մի մարդու, ես կասէի, արուեստի գործի մասին։
նա ստեղծել ա diy
նախագիծ raspberry pi
օգտագործելով՝ խցիկը նկարում ա ֆոտօ, աշխատեցնում ա նէյրոնային ցանց, որը ճանաչում ա նկարը, եւ ձեւակերպում եղածը որպէս տեքստ։ յետոյ այդ տեքստը տալիս ա «դալի» աբ֊ին, ու այն ըստ նկարագրութեան գենեարցնում ա լուսանկար։ այդ լուսանկարն էլ համակարգը ուղարկում ա «ինստաքս» տպիչին, որը եւ տպում ա նկար։
դու նկարում ես, բայց ստանում ես այլ նկար, քան նկարել ես, բայց ոչ լրիւ այլ։
մօտաւորապէս ինչ նկարել ես՝ ստանում ես։
ինձ էստեղ նաեւ շատ հետաքրքրեց որ էս մարդը նախագծի շրջանակներում կարողացել ա ջոկել, ինչպէս ա աշխատում «ինստաքս» տպիչի հաղորդակարգը, ու հիմա կարելի ա կպնել պարզապէս լինուքսից ու ուղարկել նկար՝ այլեւս պէ՛տք չի «անդրոիդ» կամ «այօս» սարք, ու ֆուջիի սեփականատիրական յաւելուածը։ յէ՛յ։
իր նախագիծը՝ «ինստաքս» տպիչի հետ խօսում ա «բլութութով», բայց յղում ա մի այլ նախագծի որ կարողանում ա շփուել ֆուջիի «վայֆայ» տպիչների հետ։
#ինստաքս #տպիչ #նախագիծ #խցիկ #ֆոտօ #լուսանկարչութիւն #արուեստ
էն օրը լեւան կոգուաշուիլու հարցազրոյցն էի լսում, ասում ա՝ «էնքան գէշ ա, որ նոյնիսկ սիրուն ա»։
շատ սիրեցի էդ խօսքերը։
ես առաջ աւելի վատ լուսանկարիչ էի, զի ես չէի ուզում նկարել էս ու էն, որից զզւում եմ։ իսկ էսօր ես աւելի եմ ունակ գեղեցկութիւն տեսնել դրա մէջ։ կամ գոնէ համարել որ պէտք ա արձանագրել։ իսկ երբեմն էնպիսի անհաւատալու բաներ են լինում՝ որ չի կարելի չնկարել։
#անկապ #արուեստ #լուսանկարչութիւն #հարցազցոյց
կոյր թեստ կարող էք անել, առանց իմանալու որ նկարը որ հեռախօսով ա արուած՝
#ֆոտօ #լուսանկարչութիւն #հեռախօս #խելախօս #թուանշային_լուսանկարչութիւն #հաշուողական_լուսանկարչութիւն #էսթետիկա
մտածեցի որ մի հատ Էլ լուսաչափ կը գրեմ՝ աւելի պրիմիտիւ, որն օգտակար կը լինի lomo instant
ոչ automat
խցիկներ օգտագործողներին։
էս դէպքում դու ունես ֆիքսուած iso
, ունես ֆիքսուած պահաժամ, ու միակ կարգաւորումդ ա բացուածքը՝ -2
, -1
, 0
, +1
, +2
։
ահագին բարդ ա լինում հասկանալ, ու թանկարժէք թղթիկները փչացնում ես։
մէկ էլ ունի bulb
, իհարկէ, կարելի ա ասել՝ պահի բալբ, էսքան վայրկեան, ու նոյնիսկ հաշուել այդ ժամանակը։
#միտք #յաւելուած #լուսաչափ #լոմօ #ինստաքս #ֆոտօ #լուսանկարչութիւն #բացուածք #պահաժամ
#թուանշային #ժապաւէն #ժապաւէնային
#ֆոտօ #լուսանկարչութիւն
գագիկ յարութիւնեանի ցուցահանդէսն ա բացուել պատմութեան թանգարանում՝ https://yewtu.be/watch?v=ycC8Qj_xFWs
ես էլ փոստեր էի տեսել միրզի դիմացը։
#ֆոտո #ֆոտօ #լուսանկարչութիւն #պատմութիւն
կոսենկօ֊ն՝ այօսի համար դեհանսերի մասին՝ https://bibliogram.pussthecat.org/p/Cflu-FWF-jh
հիմա այօս ընկերներս օրհնեալ են լինելու։
#այօս #օրհնեալ #կոսենկօ #ֆոտո #ֆոտօ #լուսանկարչութիւն
մէկ էլ պատկերակը լինուքսի վարկածում փոխեցի, սինք արի անդրոիդի վարկածի հետ։
այն creative commons
֊ի տակ էր ֆլիքր֊ում, թէ չէ նախկին պատկերակը անկապ գտած ֆոտո էր։
ու lux
֊ն ա ցոյց տալիս հիմա, երկու վարկածում էլ։
ու հաւէս ա, որ «ֆրէյմուորք» լափթոփիս վրայ էլ ա նատիւ աշխատում։
զի լինուքսն իրա լուսաչափը տեսնում ա։ (:
էհ։
#լինուքս #ծրագիր #յաւելուած #ֆրէյքմուորք #լափթոփ #մաեմօ #մաեմո #մաեմօ-լեսթէ #էկրանահան #ֆոտօ #լուսանկարչութիւն
ուրեմն, ամաչելու սխալ եմ գտել իմ, փլէյ վերբեռնած, անդրոիդի վարկածի photolightmeter
֊ի մէջ։
բայց դէ ո՞րտեղից իմանայի, դոկումենտացուած չի, ԱԶՆԻՒ ԽՕՍՔ։ (:
լինուքսում հեշտ ա՝ պարզապէս ֆայլից կարդում ես։ դէ էլի լաւ դոկումենտացուած չէր, բայց եղաւ ջոկել։ տառապեցի, փորձեցի, ջոկեցի։
իսկ անդրոիդում ահագին բարձր մակարդակի ափի ա, ու ո՞վ կը մտածէր, որ սենսորը կարող ա «ստոպ» արած վիճակում լինի, ու այն պէտք ա «ստարտ» անել։ չեմ էլ հասկանում ինչ ա դա նշանակում, զի արդե՞օք նոյնը չի՝ միջուկը լինուքսն ա, մի ֆայլից երբ կարդում ես՝ տուեալները ստանում ես։
բայց, ի դէպ, անդրոիդների տակ, էդ նոյն /sys/bus/iio/devices
֊ի մէջ չեմ գտնում լոյսի սենսորի նիշք։
ու դէ, չգիտեմ որտեղից ա անդրոիդի ափի֊ն վերցնում որ տայ։
բայց ինչեւէ, ընդամէնը այս երկու տողն ամէնը փոխեցին։
ու ստուգեցի՝ անդրոիդի ու փայնֆոնի վրայ, լրի՛ւ նոյն ցուցմունքներն են հիմա տալիս երկու յաւելուածները՝ մէկը լինուքսի, մաեմօ֊ի, միւսը՝ անդրոիդի, շատ հաւէս ա։
վիդեօ կանեմ, կը հրապարակեմ։
ու տէնց։
#լուսաչափ #լուսանկարչութիւն #ֆոտօ #լինուքս #մաեմօ #անդրոիդ #յաւելուած #պասկալ #տեք
պարզւում ա, ես հետեւում եմ canny cameras բլոգի հեղինակին ֆլիքրում։
այս անգամ պտտուեցի ֆլիքրով, նկատեցի էլի շատ հետաքրքիր բաներ։
օրինակ, վիետնամական թուանշային դիզայներական թղթէ խցիկների մասին։
այս նկարն, օրինակ, դրանով ա արուած, այդպիսի ցածր կոնտրաստով սեւ֊սպիտակ նկարներ ա տալիս։
մէկ էլ, այս օրերին, երբ ժապաւէնը թանկ ա, իմ սիրած kodak tri-x֊ը լաւ գներով չեմ գտնում, որ 1000 կամ 1600 EI նկարեմ։ տեսնեմ այս մարդը kentmere 400 ա նկարում 1600֊ով ու ահագին լաւ ա ստացւում՝
այդ ժապաւէնը լինում ա առնել մօտ $30֊ով հինգ հատը, որը չտեսնուած, հին գների պէս ա։ դէ ֆօման էլ նման գին ունի։
ու տէնց։
#ֆոտո #ֆոտօ #լուսանկարչութիւն #խցիկ #ժապաւէն
մոռացայ ասել, նաեւ հարցրի, որ յիշում եմ իր գիրքը՝ «կենդանի թուանիշը», թարգմանւում էր անգլերէն։
զի ռուսերէն չկարդացող ընկերներ ունէի, որ ուզում էի կարդային։
ասաց՝ թարգմանուած ա, ազատ դրած ա, փնտրի կը գտնես։
ու իսկապէս՝ https://blog.dehancer.com/lifelike-book/
կարճ ասեմ՝ ես միշտ զգում էի, որ թուանշային խցիկով արուած լուսանկարներիս գոյները ինձ դուր չեն գալիս։ երբ բացայայտեցի որ raw ֊ն մշակելով աւելի շատ բան եմ կարողանում անել՝ մի քիչ թեթեւացայ, բայց մէկ ա, ինչքան չէի խմբագրում, չէի հասկանում ինչ անել, եւ ինչի համար։ օրինակ նկատել էի, որ դեսաթուրէյթդ վիճակը դուրս գալիս ա, բայց չէի հասկանում՝ ինչի՞։
կոսենկօն ամէն ինչ լաւ բացատրում ա այս գրքում։ սկսած նրանից ինչ ա գոյնը, ինչպէս սովորել տեսնել գոյն։
ինքը դէ գիտէք, հիմա գրեթէ միայն ժապաւէն ա նկարում։ իսկ եթէ ոչ ժապաւէն՝ ապա այֆոնով, եւ դեհանսերով մշակում ա։
գիրքը շատ լաւն ա, ու նոյնիսկ եթէ թուանշային լուսանկարներ չէք անում, բայց լուսանկարչութեամբ եւ արուեստով հետաքրքրւում էք, պէտք ա կարդալ։
այն քիչ գրքերից ա, որ դրա պէս անգլերէն գրուած գիրք չգիտեմ, որ խորհուրդ տամ։ ինձ թւում ա չկայ։
ահաւոր լաւ գործ ա արել կոեսնկօն։
#գիրք #լուսանկարչութիւն #ֆոտո #գոյն #պաւել_կոսենկօ #արուեստ #էսթետիկա #ճաշակ #անգլերէն
էն օրը, չիմացաք, ուրեմն մտքովս անցաւ մտնել վայրապար։
դէ նաեւ մի քանի ժապաւէն կար վերցնելու։
ոչմութոչլոյսը սուրճ չէր վաճառում, թէ չունէր, չեմ յիշում, մտանք լիւմէն սուրճ առանք, ու գնացինք վայրապար։
մտնում ենք, էնտեղ ահագին փոխել են, աթոռներ են դրել լիքը, ու թօրոսի մասը տէնց այցելուներին իր տարածքից բաժանող սեղան ունի։
էդ սեղանի մօտ թօրոսն ինչ֊որ ռուսների հետ ա խօսում, մենք մօտենում ենք, նա ասում ա՝
— չես հաւատայ, ես նոր պատմում էի որ էստեղ կայ դեհանսերի ֆան։
նայում եմ ում հետ ա խօսում, կողքից հա, ոնց որ կոսենկօյին նման ա, բայց ոնց որ ինքը չլինի։
ասում եմ՝
— նա ա՞։
ասում ա՝
հա՛։
ծանօթացանք պաւելի հետ, շատ ջերմ էր, մի քիչ խօսեցինք, նա սկսեց հետաքրքրուել, բա ի՞նչ էք նկարում, բա ֆոտոները ո՞րտեղ կան։ առաջարկեց անմիջապէս ֆրենդուել՝ ֆբ, ինստագրամ։ էհ։ տուեցի մատեանի ու ֆլիքրի յղում։ :/
լրիւ կարող էր կարճ կապել, բայց էնքան խօսեցինք որ նոյնիսկ ցոյց տուի իր դեհանսերից մեր հանած լուտերը, ու ոնց եմ դրանք սէյլֆիշում օգտագործում։ բնաւ չտխրեց եւ չջղայնացաւ։
փոխարէնն ասաց՝ դեհանսեր հիմա լինուքսի համար էլ ենք անում։ ահագին զարմացայ, բաց էի թողել այդ նորութիւնը։ ասաց՝ հա, բրիտանական ամենավեհ ֆիլմերի գոյներով զբաղուող ընկերութիւնը լինուքսով ա աշխատում, մեզնից ուզել են դեհանսեր, բայց էն պայմանով որ լինուքսի համար շինած լինի։ ու արդէն կայ քաշելու համար։
ասաց գրի եթէ չկարողանաս ձրի արտօնագիր ստանալ, կամ ինչ։
ահագին շփոթուել էի, ու յետոյ ահագին յուզուել էի։
հա՛, իսկ գիտէ՞ք ինչի ա հայաստանում։ դեհանսերի ընկերութիւնը ստե՛ղ ա գրանցում։
ես ժամանակին իր հետ մի քիչ շփուել էի, երբ տելեգրամ ունէի, ու դէ չէր յիշի, չասացի… էհ… էլի տխրեցի, որ չունեմ էն կապերի հնարաւորութիւնը։ բայց ինչեւէ։
հա, ոնց որ այդքանը։ հիմա գրեցի ու էլի յուզուած եմ։
#երեւան #վայրապար #դեհանսեր #լուսանկարչութիւն #ֆոտո #ժապաւէն #պատմութիւն
իլեա բորգը, որ կինզուլիսի կայքում շատ հետաքրքիր դասընթաց ունի, պարզւում ա ակտիւ ա dpreview ֆորումներում։
ու պարզւում ա, բացի նրանից, որ լուսանկարիչ ա, նաեւ ծրագրաւորող ա, այն էլ՝ libraw֊ի հեղինակն ա։
նաեւ ունի բլոգ կենդանի մատեանում։
#բորգ #բլոգ #մարդիկ #ծրագրակազմ #լուսանկարչութիւն #ֆոտո #ֆոտօ #դաըսնթաց #ռուսերէն
եօզէֆն այստեղ գրել ա, որ աջ նկարում canon 5D֊ն սեղմել ա կանաչի գոյնը ե՛ւ ծառի վրայի մամուռի, եւ դիմացի տերեւների դէպի մի գոյն, մինչդեռ velvia ժապաւէնը ընկալել ա կանաչի տարբեր երանգներ։
հետաքրքիր օրինակ ա, ու գուցէ նրանից ա որ 5D֊ն հին խցիկ ա, կամ նրանից ոնց ա լռելեայն մշակում սենսորի տուեալներն ու ստանում jpeg ֆորմատի նիշք։
իսկ ես կոսենկօյից ազդուած նշեմ, որ ինձ բնաւ «ճիշտ» գոյները չեն ստիպում ժապաւէն նկարել, այլ ժապաւէնի գոյները, որ պարտադիր չի իրականութեանը մօտ լինեն։
#ժապաւէն #մէջբերում #ֆոտո #ֆոտօ #լուսանկար #թեստ #լուսանկարչութիւն #արուեստ
https://www.youtube.com/watch?v=_CM7ogriL3M
թէդ ֆորբսին վաղուց չէի դիտել, զի տպաւորութիւն ունեցայ որ հին տեսակի վիդեօներ էլ չի անում, ու աւելի ա կենտրոնանում երկաթի եւ նոր «ֆիչըրների» վրայ, հեռանալով էականից։
իսկ այս տեսանիւթում նա «վերադառնում ա», եւ այս նիւթն աւելի ա նման իր հին նիւթերին։
նաեւ, իսկ դո՞ւք ինչ ոսպնեակ էք սիրում։
ես ահաւոր սիրում եմ 28մմ֊ն։ եթէ ասէք՝ միայն մի ոսպնեակ վերցրու՝ դա կը վերցնեմ։ կամ 20֊ը։ գուցէ 24֊ը վերցնէի, եթէ ունենայ։ էհ, չունեմ։
եթէ ասէք երկու ոսպնեակ վերցրու՝ կը վերցնեմ 28֊ն ու 50֊ը։ եթէ ասէք երեք՝ կը վերցնեմ նաեւ 135֊ը։
էս երեքն ինձ համար թիւրինգ քոմփլիտ հաւաքածու ա՝ ամէն ուզածս նկար կանեմ, չեմ ասի՝ էհ, եթէ էն ոսպնեակը հետս լինէր։
որ էսքանն ասացի, նաեւ արտայայտեմ զգացմունքներս նորաձեւ հեռախօսների մասին՝ որպէս ֆոտոխցիկ։
այո, թւում ա թէ, հեռախօսը ունի հսկայական առաւելութիւն՝ այն քեզ հետ ա։ իմ հեռախօսը «հեռախօս» չի, բայց հետս ա, կոմունիկատոր ա։ միշտ։
բայց պիտի նշեմ՝ հետս ա նաեւ խցիկ։ համարեա գրեթէ միշտ։ վերջին շրջանում այդ խցիկը կարող ա լինել polaroid izone a330 (դախ խցիկ ա՝ 3մպքս, խորհուրդ չեմ տալիս, ես պարզապէս սիրում եմ դախ խցիկներ), իսկ կարող ա լինել fujifilm t410wm֊ը՝ 1/2.3 ինչ սենսոր, 16մպքս։ ինքը ամենաէժան ֆուջի փոյնթ ընդ շութերից էր։ raw չի նկարում։
(առաջինը հինգ դոլարով եմ արել, երկրորդը՝ տաս)։
28մմ֊ին համարժէք ոսպնեակ ունի՝ այդ պատճառով եմ սիրում ու հետս ման տալիս։
xperia xa2֊իս սենսորը նոյն չափի ա։ բայց երբ համեմատում եմ՝ շատ աւելի որակեալ նկարներ են աչքիս համար ստացւում ֆուջի֊ով։ ենթադրում եմ՝ որովհետեւ օպտիկան ա լաւը, աւելի լուրջ (չնայած եւ անլուրջ) ոսպնեակ ա։ իհարկէ իմ carl zeiss֊ը չի, բայց լուրջ ա հեռախօսի ոսպնեակից։ նաեւ, եթէ նկատել էք, նոյնիսկ ֆիքսած ֆոկուսային հեռաւորութեամբ օճառաման խցիկներն ոսպնեակը մի քիչ առաջ են դնում, ու հեռախօսի պէս տափակ չեն։
նոյնիսկ sony xperia pro i֊ը ունի առնչուող խնդիր՝ սենսորը 1 ինչ ա՝ չտեսնուած հեռախօսների մէջ, բայց քանի որ ոսպնեակը չեն կարողանում բաւական հեռու տեղաւորել սենսորից՝ տափակութիւնը կարեւոր յատկանիշ ա՝ սենսորի ամբողջ մակերէսը չեն կարողանում օգտագործել։ տափակութիւնը լաւ յատկութիւն չի խցիկի համար։
իհարկէ, ես ամենաշատը ջանում եմ հետս ժապաւէնային փոքր խցիկ լինի։ ու դա կարող ա լինել mamiya u֊ն՝ բայց մէկ մէկ կախւում ա, կամ պիկաչուն՝ nikon l35ad֊ն։ ի դէպ, հէնց առաջին վարկածը պիկաչուի, զի այն ունի զտիչ աւելացնելու հնարաւորութիւն։ երկրորդ վարկածում սարքել են քուլ, բայց այդ հնարաւորութիւնից զրկող ինքնափակուող ոսպնեակ։
ասածս մամիյան էլ, նիկոնն էլ, աւաղ 35մմ ոսպնեակ ունեն, բայց դա շատ խնդիր չի։ նման խցիկները յաճախ առհասարակ 40֊ին աւել ֆոկուսային հեռաւորութիւն ունեն։ բայց փոխարէնը՝ ժապաւէն ա, ու եթէ սեւ սպիտակ ա՝ ահաւոր սիրուն հատիկներով, նկարել եմ նոյն կամ նման նկարներից եւ ժապաւէնի, եւ թուանշայինի վրայ, ու միշտ հիացել եմ ժապաւէնի արդիւնքով, ու մտածել, որ գուցէ անիմաստ ա ժապաւէն հետս չունենալ։
այսպէս ես նախընտրում եմ հեռախօսի մէջ ինուեստ չանել, որպէս խցիկի։
ու էլի առնչուող թեմա ա՝ իսկական սեւ սպիտակ նկարները։ ես մտածում էի ժամանակին nokia 9 pure view֊ի մասին, մասնաւորապէս որպէս էժան ձեւ իսկական սեւ սպիտակ նկարներ ստանալու (առանց բայերի զտիչի խցիկով), բայց նաեւ մտածել էի՝ չեմ ուզում սեփականատիրական անդրոիդ, իսկ եթէ այն հանեմ՝ ապա նոկիայի խցիկի ծրագրակազմը երեւի չեմ ունենայ, ու չեմ կարողանայ սարքն օգտագործել որպէս ֆոտո խցիկ։
նոյնը երեւի կարելի ա ասել եւ թանկ սոնիների մասին՝ անդրոիդը հանելով ու փոխարինելով սէյլֆիշով, կամ թէկուզ լինեէյջով, կորցնում ես նաեւ խցիկի ծրագրակազմը։ երեւի թէ։
ու ես որոշել էի որ սեւ սպիտակ նկարներ ես առանց այդ էլ անում եմ՝ kodak tri-x֊ի վրայ։ ու փոխարէնը ինուեսթ արի սկաների մէջ։
ու տէնց։
#ժապաւէն #ֆոտո #թուանշային #լուսանկարչութիւն #արուեստ #երկաթ #խցիկ #անկապ
սերգէյ մակսիմիշինի պատմութիւնները՝ https://daily.afisha.ru/archive/vozduh/art/sergey-maksimishin-90-uspeha-fotografa-eto-umenie-rasskazyvat-bayki/
#լուսանկարչութիւն #ֆոտո #արուեստ #պատմութիւն
>սա այն ա ինչ մարդիկ չեն հասկանում, երբ փորձում են կեղծել ժապաւէնային տեսք թուանշային զտիչներով։ ժապաւէնը կարող ա ամենատարբեր ձեւերով արձագանքել տարբեր լուսաւորութեանն ու տարբեր ոսպնեակներին։
#ֆոտո #կոդակ #ժապաւէն #էմուլեացիա #զտիչ #էկրանահան #անալոգ #անալոգային #ֆոտօ #լուսանկարչութիւն
եթէ յիշում էք, ես ունէի մաեմօյի համար գրուած լուսանկարչի գործիք՝ photographic light meter։ այն վերցնում էր լոյս սարքի «ambient light sensor»֊ից, եւ հաշւում խցիկի կարգաւորումները՝ պահաժամը, բացուածքը։
ահա, այսպէս աշխատում էր մոտորոլա դրոիդ չորսի վրայ, մաեմօ լեսթէ համակարգի տակ՝ https://toobnix.org/w/bdb44078-0236-43bf-a189-6f6865f60d7a
տառատեսակի չափսը յետոյ ֆիքսեցի։
իսկ երէկ գիշերը նստեցի, բաւական հեշտ տեղափոխուեց անդրոիդի վրայ՝ delphi֊ի fmx֊ի միջոցով։
մի քանի փոփոխութիւն պէտք եկաւ՝ օրինակ LCL֊ի Label.Caption֊ը FMX֊ում՝ Label.Text ա։
ու եթէ լինուքսի վարկածում վազում եմ /sys/bus էդ կողմերով, որ գտնեմ լուսաչափի նիշքն ու կարդամ դրանից տուեալներ, ապա այս դէպքում պարզապէս անդրոիդի ափին եմ կանչում՝ իհարկէ FMX֊ի կլասի միջոցով։
տեղափոխելը տեւեց մի երեք ժամ, բայց եթէ հմտութիւններ արդէն ունենայի՝ կարող էր տեւել տասնհինգ րոպէ։
դեռ թեստաւորել եմ միայն մի նոկիա 8֊ի վրայ, աշխատում ա՝
նկարները երէկ գիշերն եմ արել։
ու տէնց։
#անդրոիդ #լուսաչափ #մաեմօ #մաեմո #պասկալ #դելֆի #լուսանկարչութիւն #ֆոտո
մարդիկ, ահաւասիկ լուսանկարչութեանը (հիմնականում) ու արուեստին վերաբերող դաշնեզերքի հոսքերի ցանկ՝
curatingcuteness@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
kikili@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
emulsive@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
35mmc@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
gerardexupery@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
alexkunztaipei@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
shootwithfilm@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
kosmofoto@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
analogcafe@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
casualphotophile@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
onfilmonly@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
erickim@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
johnnymartyr@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
filtergrade@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
menexmachina@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
davidhancock@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
lomography@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
danfinnen@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
evensteve@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
carlosgrphoto@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
myfavouritelens@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
fujifilm@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
filmphotographyproject@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
thephoblographer@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
resurrectedcamera@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
attemptsat35mm@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
randomphoto@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
davidhume@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
amirko@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
damianwithsandra@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
hisafoto@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
patdavid@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
schneidan@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
photoanalogue@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
silvergrainclassics@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
archdaily@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
dezeen@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
designboom@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
fstoppers@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
petapixel@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
diyphotography@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
germanpostwarmodern@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
dieselfutures@xn--y9azesw6bu.xn--y9a3aq
#ֆոտո #լուսանկարչութիւն #ֆոտօ #ժապաւէն #տեք #հոսք #դաշնեզերք
ինչպէս լուսանկարել առանց լուսաչափի՝ http://www.fredparker.com/ultexp1.htm
#ֆոտո #ֆոտօ #լուսանկարչութիւն #հմտութիւն #յօդուած
ինչ չափի նկարներ էին ստացւում mamiya rb67֊ով նկարելիս՝ նախկինում fp-100c֊ով, եւ հիմա՝ instax square֊ի վրայ՝
#ֆոտո #լուսանկարչութիւն #խցիկ #համեմատութիւն #ժապաւէն #տեքնոլոգիաներ #տեք #էսթետիկա
պաւել կոսենկօն հրապարակել ա նոր լուսանկարներ հայաստանից՝ https://pavel-kosenko.livejournal.com/869973.html
նկարները այֆոնով են արուած, ու նա կիրառել ա իր ստացած cinestill 800t ժապաւէնի lut֊եր՝ դեհանսեր ծրագրով։
#պաւել_կոսենկօ #հայաստան #լուսանկարչութիւն #լուտ #դեհանսեր #ֆոտո #այֆօն #ժապաւէն
#ֆոտո #պատմութիւն #մելանդեր #1889 #կրկնակի_լուսակայում #լուսանկարչութիւն
#լուսանկարչութիւն #ֆոտո #ֆոտօ #ինստագրամ #համացանց #ծառայութիւն
«լետիթիւդ» պոդքաստը հիւրընկալել ա ժերար էքզիւպերիին, ում ես ճանաչում եմ իր բլոգից։
այս էպիզոդը շատ հետաքրքիրն ա։
իսկ բլոգին կարելի ա հետեւել նաեւ սփիւռքից։
ահա պոդքաստի հոսքը եթէ ուզէք հետեւել։
#ֆոտո #պոդքաստ #ժերար_էքզիւպերի #պատմութիւն #զրոյց #լուսանկարչութիւն #փողոցային_լուսանկարչութիւն
այստեղ պատմում ա, որ այն կինօ ժապաւէնի նեգատիւները, որ c41֊ով ա երեւակել, աւելի խիտ, աւելի լուսաւոր են թւում, իսկ նրանք, որ երեւակել են ecn-2֊ով՝ հէնց կինօյի պրոցեսով՝ աւելի մութ են։
ինձ թւում ա նրանից ա, որ c-41֊ի ջերմաստիճանն աւելի բարձր ա։ ու փաստացի փուշ ա ստացւում։ իսկ նա ըստ երեւոյթին նկարել ա այդ կինօ ժապաւէնը առանց իսօն բարձրացնելու՝ EI500֊ով։
ահա թէ ինչու, իմ հասկանալով, cinestill֊ը համարւում ա 800 iso ժապաւէն, երբ kodak vision֊ը, որից այն ստացած ա՝ 500 iso ա։ ըստ երեւոյթին նրանից ա, որ կոմպենսացնում են c-41 երեւակումը։
#ֆոտո #ֆոտօ #լուսանկարչութիւն #ժապաւէն
աստուած, շատ դուրս գալիս են՝
@{ emulsive unofficial ; emulsive@spyurk.am} 28.10.2020, 15:01:01
Add to Queue: Interviewing Kyle McDougall
#addtoqueue #articles #featured #interviews #kylemcdougall #robertjdavie posted by pod_feeder_v2
#ֆոտո #լուսանկարչութիւն #ժապաւէն #մեքենայ #պատմութիւն #քաղաք
fuji industrial ժապաւէնի, որ էլ չի արտադրւում՝ գները թռել են։ էսօր էս ամենացանկալի ժապաւէններից մէկն ա։
բայց այն երբեք չի եղել ֆուջիի ամենաթանկ կամ գնահատուած ժապաւէնների ցանկում։ պարզապէս հիմա, որ անհետանում ա՝ մէկ էլ սկսեցին գնահատել՝ էս ինչ գոյներ են, էս ինչ լաւն ա։
իրականում ինդաստրիալը՝ fujicolor 100֊ն ա, իսկ էսօր վաճառքում եղած եւ արտադրուող fuji c200֊ը՝ նախկին fujicolor 200֊ն ա, ու պիտի նշեմ, որ ինձ աւելի ա դուր գալիս իր լռեցուած կարմիրներով։
էնպէս որ ձեռք բերէք fuji c200, նկարէք, որ ֆուջին դա էլ չփակի, ու կտրուկ չսկսէք գնահատել։
#ժապաւէն #լուսանկարչութիւն #ֆոտո
ես վերջերս շատ եմ նկարում միջին ֆորմատ՝ աւելի յստակ՝ նկարում եմ mamiya rb67֊ով, որի ժապաւէնի վրայ թողած նկարի չափսը՝ մօտ 6x7 սանտիմետր ա։ իրականում 7.5 ա, ու այդ խցիկով հիմա շատ եմ նկարում ինստաքս, որը 6x6 ա։
աչքի ա ընկնում՝ ինչ կարճ յստակութեան խորութիւն ա (depth of field), միջին ֆորմատով լուսանկարելիս։ օրինակ, բոյսիկի մի տերեւիկը ֆոկուսի մէջ ա, ու դրան շաաատ մօտ գտնուողները՝ արդէն չէ։
մտածեցի՝ սովորական ժապաւէնի կադրի չափ լուսազգայուն մակերեւոյթ ունենալու դէպքում՝ ո՞րն ա էն սեթափը, որով հնարաւոր ա նման բան ստանալ։
պարզւում ա՝ բնաւ էլ անհասանելի բան չի, ես նման սեթափներ ունեմ։
ահա, այս կայքի հաշուիչով ստուգեցի։ իմ մամիյայի 120մմ ոսպնեակը՝ 3.8 մաքսիմալ բացուածք ունի։ դրեցի՝ չորս՝ ֆորա տալով սովորական չափսին։ այս մակերեւոյթի120մմ֊ին համապատասխան սովորական կարդի համար ոսպնեակը կը լինի՝ 56մմ։ ու չնայած ես ունեմ հէնց մամիայի 56մմ (ու մտածում էի՝ տեսնես ինչի՞ ա հէնց տէնց տարօրինակ 56, ոչ թէ հէնց 50, ու հիմա մտածում եմ՝ կարո՞ղ ա որ համապատասխանի իրենց միջին ֆորմատի խցիկների 120֊ին), որոշեցի փորձել հէնց սովորական հիսունը, որը շատ շատ խցիկների հետ եկող լռելեայն ոսպնեակն էր։
ապա տեսնում ենք, որ 50մմ֊ի դէպքում, 135 ժապաւէնի կադրի չափսի դէպքում ունենք լրիւ նոյն յստակութեան խորութիւնը, ինչ ես ստանում եմ 6x7֊ի դէպքում՝ 120մմ֊ով։ փաստօրէն, ոչ մի անհասանելի բան, ընդամէնը 1.4 ոսպնեակ։
եթէ փոխենք 1.4֊ը աւելի սովորական 1.8֊ով՝ ապա 0.13 մետրը կը դառնայ 0.17 մետր։ մեծ տարբերութիւն չի։
փաստօրէն՝ միջին ֆորմատին համեմատելի յստակութեան խորութիւն ստանալու համար ունենալով սովորական ժապաւէն կամ այսպէս կոչուած «ֆուլֆրէյմ» թուանշային խցիկ՝ բաւական ա ձեռք բերել 1.4 բացուածքով ոսպնեակ։
իհարկէ, վիճակը շատ ա փոխւում երբ ունես այսպէս կոչուած «կրոպ» կամ APS-C սենսոր։ ապա օրինակ ֆուջի x100֊ը որի ոսպնեակի ամենամեծ բացուածքը 2.0 ա, 23մմ իր ոսպնեակով նոյն հեռաւորութեան պայմաններում կունենայ 0.61 մետր յստակութեան խորութիւն։ եւ իսկապէս, էդ խցիկով պէտք չի ակնկալել այսքան սիրուն լղոզած ֆոնով դիմանկարներ ստանալ։
#ֆոտո #ժապաւէն #թուանշային #միջին_ֆորմատ #դիմանկար #ֆոկուս #լուսանկարչութիւն #տեքնիկա #ոսպնեակ #յստակութեան_խորութիւն #բացուածք #կայք #հաշուարկ #էկրանահան #ուտէնց
լաւիկն են պոլարոիդները։ միրզոյեանն էլ ա պոլարոիդների վրայ նկարում։
#պոլարոիդ #ինստանտ #ֆոտո #ժապաւէն #միրզոյեան #լուսանկարչութիւն
@{ fstoppers (unofficial) ; fstoppers@spyurk.am} 4/16/2020, 8:33:28 PM
The Magic of Ken Yu’s Polaroids
#featuredartists #fstoppersoriginals #interview #pictures #portraits posted by pod_feeder_v2
պոլարոիդ sx-70֊ի ձեռնարկում կան յօրինուածք անելու խորհուրդներ։
օրինակ, ասուում ա որ աւելի լաւ ա խցիկն իջեցնես, որ աւելորդ բաներ չերեւան, այլ երեւայ մարդը։
ինձ թուում ա՝ այս պատճառով ա որ լռելեայն ոսպնեակը, որ գալիս էր մինչ զում ոսպնեակների տարածումը՝ հիսուն մմ էր։
զի մարդկանց հետաքրքիր ա նկարել մարդկանց։ առաջին անգամ մարդկութեան պատմութեան մէջ, առհասարակ, մարդիկ կարողացան համեմատաբար հեշտ ստանալ իրենք իրենց ու մօտիկների նկարներ։
ի տարբերութիւն՝ փողոցային լուսանկարիչները յաճախ օգտագործում են աւելի լայն ոսպնեակներ՝ զի մարդը էնքան հետաքրքիր չի իրենց, ինչպէս մարդը ենթատեքստում։
բացառութեամբ մի քանիսի, ասենք՝ բրեսոնի, որ նկարչկական կրթութիւն ունենալով նախընտրում էր հիսուն մմ֊ի պատկերը՝ առանց շեղումների ու քեարթու էր համարում լայն օբյեկտիւները։
#լուսանկարչութիւն #ֆոտո #ճաշակ
աւելացրի նախորդ տարածած գրառման հեղինակի՝ @{David Hume (unofficial); davidhume@spyurk.am}֊ի հոսքը։ #ֆոտո #լուսանկարչութիւն
այստեղ ասում ա՝
For some time, I held an opinion that images, or my images in particular, should be able to convey the message I intend to send to the viewer, even if the message is to ask questions about what is portrayed or what the story is behind the photograph.
ու էդպէս յաճախ մարդիկ շատ դատող են նրանց հանդէպ, ով այլ դրդապատճառներ ունի լուսանկարելու, ասենք, քան իրենք։ ու դա կոտրում ա սկսնակների։
And generally, I have come across a similar view in camera clubs, where appeasing to judges is more important than straying away from the norm and creating something different
ինձ կոնկրետ մի ֆոտո դասընթաց մի քանի տարի հետ էր գցել։ ամէնը, ինչ ես սիրում էի անել՝ ահաւոր դուր չէր գալիս իմ դասատուին։ ու քանի որ նա ինձ համար համ հեղինակութիւն էր, համ հաւէս շփուելու մարդ, ես համոզուած էի, որ «լաւ» նկարներ չեմ անում։
դա նաեւ արուեստից թոյլ բեքգրաունդ ունենալու պատճառով էր։ չնայած, կարծես թէ հետաքրքրւում, էի ու կարծես թէ լրիւ անգրագէտ չէի, բայց մէկ ա լիքը բան չէի հասկանում։
ու նաեւ նրանից էր, որ լիբերալ ուղերձը՝ լինելու դու, ոնց կաս, բարդ էր ինձ հասնում։ բայց կարո՞ղ ա ես դեբիլ եմ։ բայց ես տեսնում եմ չէ՞, նրան, որ համոզուած ա, որ նիւտոնի օրէնքը սխալ ա, ու ես գիտեմ որ նա չի ջոկում։ ես գիտեմ, չէ՞, որ մարդիկ կան, տափակ երկրին են հաւատում։ ես ի՞նչ իմանամ, որ ես իրենցից տարբեր եմ, որ ես ինչ֊որ սխալ չեմ անում։
ինչեւէ, շարունակեմ կարդալ։ #լուսանկարչութիւն #ֆոտո #արուեստ #յօդուած
@{ fstoppers (unofficial) ; fstoppers@spyurk.am} 12/16/2019, 10:03:36 PM
Do Pictures Always Need to Speak a Thousand Words?
#fstoppersoriginals posted by pod_feeder_v2
այստեղ ասում ա՝\r
\r
Reds are more muted than other Fujifilm films, films like Superia 200, or the Industrial 100 are much more vivid and intense. Definitely I prefer this muted red tones, a little bit more “red firebrick” than bright red.\r
\r
որ կարմիրը լռեցուած ա էս ժապաւէնում։\r
ու աւելի թանկ՝ սուպերիաներում՝ աւելի քիչ ա լռեցուած։\r
\r
նոյնը կարող եմ կանաչների մասին ասել։ կանաչները c200֊ի լռեցուած են։\r
\r
ու սուպերիայի կանաչները չեմ սիրում, աւելի են նման թուանշայինների կանաչներին։\r
\r
էդ պատճառով ահաւոր սիրում եմ եւ c200֊ը, ե՛ւ kodak vision 50d֊ն։ \r
այ այս նկարում լաւ երեւում են վիժնի այդ լռեցուած կարմիրներն ու կանաչները։\r
ի դէպ այս յօդուածի հեղինակն էլ վիժնի ռեւիւ ունի։\r
իմ նկարածը՝ վիժն երկուս ա, իրենը՝ վիժն երեք, նոր սերնդի ժապաւէն ա։\r
\r
ու սա այն օրինակներից ա, երբ ինչ֊որ ապրանքն աւելի թանկ ա, #բայց_պէտք_չի։ ու տէնց։\r
\r
#բայցպէտքչի #ֆոտո #լուսանկարչութիւն #ժապաւէն #էսթետիկա #տեքնոլոգիա #գոյն\r
\r
\r
\r
—-\r
\r
@{ carlosgrphoto (unofficial) ; carlosgrphoto@spyurk.am} 9/10/2019, 1:12:36 AM\r
\r
\r
\r
Fujifilm Fujicolor C200 Review\r
\r
\r
\r
Fujifilm Fujicolor C200 is a daylight balanced, ISO 200 film offered by Fujifilm, currently is one of the few films remaining in the Fujifilm consumer series after the discontinuation of Superia 200. Along with Fujicolor C200 the other option is the Fujicolor X-TRA 400, a similar film in the ISO400 range.\r
\r
\r
\r
When searching for more information about this film, many people wonder if this film is a re-packed Superia 200 others affirm that is Agfa Vista Plus 200. I can confirm that is not any of those, it looks similar to the Agfa, but it is quite different from the Superia 200. I believe the Fujifilm Fujicolor C200 is a different and low-cost Fujifilm emulsion that is cheaply produced, in order to reduce costs and keep a consumer film in the market. The main difference probably is the lack of the famous 4th layer included in Superia 200. Although C200 is introduced as the cheapest option available, I was quite pleased with the results, much more than with the Superia 200. Without getting too technical, here is how the structure of both films looks side by side.\r
\r
\r
\r
Name | Fujifilm Fujifilm Fujicolor C200 \r
—|— \r
ISO | 200 \r
Developer | C-41, CN-16 \r
Available formats | 35mm \r
Exposures | 24, 36 \r
DX coding | Yes \r
Availability | ★★★★★ \r
\r
\r
\r
The advantage of reviewing a cheap film is that I don’t need to break the piggy bank to buy it, I was able to buy several rolls to try them in different lights and situations. With this film, I used my -now defunct- Nikon F100 with the 24-120mm f3.5-5.6D when hiking and camping in Taiwan. A F90x / 50mm f1.8D for the beach trips, along with the Nikon FM2 with a 28mm and a 50mm f1.8 Ais for my daily life shots, trips to the US and a trip in the French Pyrenees.\r
\r
\r
\r
\r
\r
The Fujifilm Fujicolor C200 is a really balanced film, rendering a quite balanced palette. As with many Fujifilm films, greens are one of its strongest points. Not so vivid as the Superia line, and it always rendered slightly warm green tones. Not as warm as Kodak Colorplus 200, but warmer than I remember them in the real scene.\r
\r
\r
\r
\r
\r
Shooting at box speed gives you very natural and pleasant blue tones, really wide tonality and surprisingly this film is quite forgiving in the highlights considering its price.\r
\r
\r
\r
\r
\r
Reds are more muted than other Fujifilm films, films like Superia 200, or the Industrial 100 are much more vivid and intense. Definitely I prefer this muted red tones, a little bit more “red firebrick” than bright red.\r
\r
\r
\r
\r
\r
Same as blue tones, yellow tones are natural, balanced and true to color.\r
\r
\r
\r
In addition, I tested this film in some portraits, with some friends withd ifferent skin tones under natural light and direct flash, to see how this film reacts to different situations. You can click to enlarge this gallery.\r
\r
\r
Is not a film designed for portraits, but still does a really good job. Natural skin tones, slightly more warm or magenta than they were in real life, but it can be easily solved in post (none of these pictures was edited). In my opinion, is MUCH better than the discontinued Superia 200, and better than Superia 400 shot at box speed (overexposing will solve the magenta skin tone). It wouldn’t be my top choice for a portrait session, but it definitely has the potential to be an excellent balanced walk-around film.\r
\r
- *\r
\r
Color chart and measurement of the colors.\r
\r
\r
\r
YELLOW Average Colour R:240.0 G:210.0 B:56.0\r
\r
RED Average Colour R:210.0 G:110.0 B:60.0\r
\r
BLUE Average Colour R:68.0 G:121.0 B:158.0\r
\r
GREEN Average Colour R:158.0 G:195.0 B:76.0\r
\r
See also: How do I measure the colors?\r
\r
- *\r
\r
\r
\r
\r
\r
\r
\r
Overexposing the C200 one stop (Shot at 100 ISO)\r
\r
There is a small yellow cast over the picture, in the green tones it gets more accented than in other tones, blues are more pastel than at box speed.\r
\r
\r
Underexposing C200 one stop (shot at 400 ISO)\r
\r
Blues become strong and more vibrant. However, greens become muddier and they start to fade in the shadows. Shadows become slightly greenish, really typical feeling of other Fujifilm films. I’m not a fan of this green shadows, but I saw people doing a great job doing low-key portraits and work with this technique and they look amazing. I’d rather go for a similarly-priced 400 ISO if you really need the extra speed.\r
\r
\r
- *\r
\r
Fujifilm Fujicolor C200 is a film that I really like. It is widely available, it is cheap, you can buy 24 and 36 exposures and the latitude is amazing, you can easily underexpose without worrying too much on burning the highlights. Grain is quite controlled for such a cheap film. With a good scanner and a few minutes of editing you can get amazing results with it. It wouldn’t be my top choice in the range of cheap films, I’d rather shoot Superia X-TRA 400 at ISO200, or Kodak Colorplus at 200 as well. But, you can’t go wrong with this film, for almost any situation.\r
\r
YES\r
\r
- Daily use, load it in your camera and ready to go. It will respond correctly to any situation.\r
- Experiment with it, overexpose, underexpose, all the results came out great from every camera I used it.\r
- Widely available, cheap and good, what else do you need?\r
\r
\r
\r
NO\r
\r
- If you are looking for a sharp, clean image. I felt that it can be quite muddy sometimes.\r
- I wouldn’t overexpose it too much, better go for the Superia X-TRA 400 for almost the same price.\r
\r
\r
\r
\r
\r
Check out the gallery for more shots taken with this film!\r
\r
- *\r
\r
[](https://carlosgrphoto.com/2018/11/03/fujicolor-c200-review/france-py enees-ariegeoises-jul-2017-nikon-fm2-fujicolor-c200011/) [](https://carlosgrphoto.com/2018/11/03/fujicolor-c200-review/film-taiwan-camping-ktv-mar2017-nik n-f100-fujicolor-c200011/) \r
#filmreviews #35mm #35mmfilm #35mmfilmreview #35mmreview #agfa #analogphotography #c200review #colorplus #film #filmreview #fujicolor #fujicolorc200 #fujicolorc200review #fujifilm #fujifilmreview #iso200 #iso200film #iso400 #kodakcolorplus200 #nikon #photography #review #superia\r
posted by pod_feeder_v2\r
\r
\r
\r
—-\r
\r
\r
\r
#1998 #նիւ_եօրք #նյ #քաղաք #փողոց #ֆոտո
@{ մարիամ ; wordsthatidefend@spyurk.am} 06.04.2019, 13:27:25
A newly arrived immigrant eats noodles on a fire escape. New York City, USA, 1998. Chien-Chi Chang/ Magnum Photos
#photography #լուսանկարչություն #լուսանկարչութիւն #լուսանկար
#ֆոտո #նիւ_եօրք #նյ #1998 #քաղաք #փողոց
@{ մարիամ ; wordsthatidefend@spyurk.am} 06.04.2019, 13:30:26
Immigrants sleeping on a fire escape to avoid the summer heat. New York City, USA, 1998. Chien-Chi Chang/ Magnum Photos
#photography #լուսանկարչություն #լուսանկարչութիւն #լուսանկար
#ֆոտո #վիետնամ #զոյգ
@{ մարիամ ; wordsthatidefend@spyurk.am} 06.04.2019, 13:40:54
Couples provide proof of identity and marriage so that the women can get visas to Taiwan. Ho Chi Minh City, Vietnam, 2003. Chien-Chi Chang/ Magnum Photos
#photography #լուսանկարչություն #լուսանկարչութիւն #լուսանկար
Ես գուցէ ասել եմ, որ սեթը, այսօր իմ հասկանալով, վաւերագրական նկարի պէս ա, փողոցային լուսանկարի պէս ա, այն այն մասին ա թէ ովքեր են հաւաքուել այդ օրը այդ վայրում՝ ես այդ ժամանակաշրջանում ինչ երաժշտութիւն եմ լսել, ինչպէս եմ ինձ զգում, ով են մարդիկ ով գալիս են, ու ոնց են արձագանքում իմ դրած գործերին, մենք ծանօթանում ենք, ու փորձում ենք ընդհանուր հայտարարի գալ, նոր մարդիկ են աւելանում ընթացքում, տեղի աշխատողները կարող ա գնան գան, հազար ու մի բան ա կատարւում, լիքը անկանխատեսելի բաներ են պատահում, ու սեթն էլ այդ ամէնից ձեւաւորւում ա։
Սեթերիցս մէկը տեխնիկական պատճառներով չի ձայնագրուել։ Ու մի աղջիկ ասաց՝ «տանը մի հատ էլ նուագի նոյնը, ձայնագրի ու հրապարակի»։ Ես փորձեցի իրան բացատրել, որ տանը ձայնագրած սեթը, թէեւ հնարաւորինս մօտ փորձեմ անել նրան, ինչ եղել ա ակումբում՝ նոյն սեթը չի լինի։ Կը լինի այլ սեթ։ Փորձեմ բացատրել։
Անցնենք ծրագրաւորմանը։ Գոյութիւն ունի structural equivalence ու name equivalence։ Ասենք թէ ունենք տիպ human՝ այն ունի դաշտեր՝ name, weight, height, age։ ու ունենք տիպ alien, ով նոյնպէս ունի դաշտեր՝ name, weight, height, age։
TYPE
human = RECORD
name : ARRAY 64 OF CHAR;
weight, height, age: INTEGER
END;
alien = RECORD
name : ARRAY 64 OF CHAR;
weight, height, age: INTEGER
END;
Ապա մենք կարող ենք ունենալ փոփոխական Valod՝ human տիպի, ու փոփոխական FordPrefect՝ alien տիպի։
VAR
Valod: human;
FordPrefect: alien;
Եթէ ծրագրաւորման լեզուն չի պարտադրում name equivalence, մենք կարող ենք վերագրել FordPrefect֊ը Valod֊ին՝
Valod := FordPrefect;
Սա լրիւ վալիդ կոդ ա Modula-3֊ում, բայց ոչ՝ Oberon֊ում։
Եթէ կազմարկումն անցաւ, ապա թւում ա թէ, ծրագիրը պէտք ա որ չպայթի, գոնէ վերագրման ժամանակ։
Բայց արդե՞օք մենք այլ տեսակի սխալ չենք անում, ու ի՞նչ հետեւանքների ա բերելու այդ սխալը, ո՞նց ա պահելու իրան ծրագիրը, դա արդէն աւելի դժուար ա կանխատեսել։
Վերադառնանք սեթին։ Տանը նուագած ու ձայնագրած սեթը որը ձտգում ա կրկնել մի այլ, իսկական լայւ նուագած սեթ նման ա փողոցային լուսանկար բեմադրելու փորձի, իսկ այդ ժամանակ նոյնիսկ եթէ դու կարողանաս ամէնն անել նոյն կերպ (ինչը ակնյայտ չի որ հնարաւոր ա կամ հեշտ ա), դա միեւնոյն ա կը լինի փողոցային լուսնկարի պէս մի բանի բեմադրութեան փորձ, ոչ թէ փողոցային լուսանկար։
Ու եթէ տանը՝ ստուդիայում անել սեթ՝ ապա անել կարգչով, սիրուն, մտածուած, բոլոր մանրուքները հաշուի առած սեթ յստակ յաջորդականութեամբ։ Բեմադրուած լուսանկարի պէս։ Բայց ես բեմադրուած լուսանկարներ սովորաբար չեմ անում, այդ պատճառով ա գուցէ, որ դեռ չեմ վառւում ցանկութեամբ հանգիստ նախապէս մոնտաժած սեթ պատրաստելու։ Ինձ դուր ա գալիս փողոցի անկանխատեսելիութիւնը, ինձ դուր ա գալիս փողոցի ոչ կատարեալ լինելը, կադրի ոչ կատարեալ լինելը՝ բազմազան պատճառներով՝ եսիմով մտաւ կադրի մէջ, կոմպոզիցիան փչացրեց, լոյսը խաղաց, անցաւ կամ գնաց, ժապաւէնի վրայ անկապ կէտ եղաւ, մութ էր, լուսազգայունութիւնը չհերիքեց, ու երկար պահաժամի պատճառով լղոզուեց շարժումը։ Այդ ամէնը ահաւոր սիրուն ա, թէկուզ եւ «սխալ» կոմպոզիցիա արած կամ այլ «թերութիւններով» ու կեանքն ա անկատար, ու ինձ դուր ա գալիս որ լուսանկարներս ու սեթերս կատարեալ չեն։
ու տէնց։
ես 2008֊2009֊ին հետեւում էի վիւիան մայերի այն տղայի բլոգին։ ու յիշում եմ որ վիւի նկարներն այն ժամանակ ինձ այնքան չէին տպաւորել, ինչպէս յետոյ, երբ բացայայտեցի իրեն կրկին, երեւի 2016֊ին։ գտայ իր ինքնանկարների գիրքը միրզոյեանում ու մտածեցի՝ աաա, ես իրան գիտեմ։ ու սկսեցի կրկին փնտրել համացանցում։
ահա, ձախից սքանն ա, որը այն ժամանակ մալուֆն արել էր իր ֆլատբեդ ծրիչով ու հրապարակել բլոգում, աջից պրոֆեսիոնալ արուած սքան ա, որը հրապարակուած ա մալուֆի վիւին նուիրուած կայքում այսօր։
սքանի որակը ազդում ա ընկալման վրայ։
շատ, ու ոգեւորիչ գրուած ա այն մասին, ինչո՞ւ խցիկդ նշանակութիւն չունի։
ընդհանուր առմամբ վիճելու առարկայ չի՝ խցիկն, ու տեխնիկան գերագնահատուած են, կարեւորն այն ա, ինչ ա մարդու գլխի մէջ, իր ընկալումը, ու ինչպէս ա դա արտայայտւում իր լուսանկարի միջոցով։
հիմա ուզում եմ ասել այն մասին՝ ինչո՞ւ ունի նշանակութիւն խցիկը։ ու ժապաւէնը։ ու խմբագրելը։
շատ սիրուն օրինակ են բերում՝ չէ՞ որ գրամեքենան չի տեքստ գրում, այլ մարդը։ այո, գրամեքենան նոութփեդի պէս բան ա, տեքստի էական յատկանիշը հենց քոնթենթն ա, տեքստը ինքը։
ինձ համար գրքի թղթի որակը նշանակութիւն ունի, բայց դա, ակնյայտ ա, որ էական յատկանիշ չի։
լուսանկարի էական յատկանիշն էլ ա այն, թէ ինչ ա պատկերուած, բայց միակ էական յատկանիշը չէ։ ճիշտ այնպէս, ինչպէս շորի էական յատկանիշը ոչ միայն այն ա ինչ ձեւ ա այն դիզայնած, այլ եւ այդ շորի էական յատկանիշն ա ինչ կտորից ա այն։
այսպէս, մեր ընկալման վրայ ազդում ա, արդեօք լաւ որակով ենք լսում երաժշտութիւն, թէ վատ։
ու այո, երբեմն անորակը՝ էական յատկանիշ ա, բնականաբար, քանի որ անորակը՝ նոյնպէս որակ ա։
ու այդ յատկանիշները տարբեր են ազդում ընկալման վրայ, կախուած ոսպնեակներից, ժապաւէններից, մշակումից, չմշակած լինելուց, պալիտրաներից, երանգներից։
տեսէք, չեմ ասում՝ թող լաւ, դասական գոյներ լինեն, կամ «ժապաւէնային», կամ հարմոնիկ, կարող ա մարդն ուզում ա «տապոր» գոյն խփի, քանի որ էդ բան ա արտայայտում։ նոյնիսկ ճակատին ֆլեշը կարող ա օգտագործուել որպէս գործիք։
ես ինքս սիրում եմ շեշտել, որ ամէն ինչով էլ նկարում եմ՝ ե՛ւ թուայինով, ե՛ւ ժապաւէններով, ե՛ւ տարբեր ժապաւէններով, եւ լոֆայ հեռախօսանման գործիքներով, ու այո, իմ մօտ գուցէ այդ պատճառով նկարները ստեղծում են տպաւորութիւն, որ մի ոճի մէջ չեն, այո, տարբեր կտորներով կարած շորեր են, բայց ըստ քոնթենթի իմն են, իմ մասին են։
առհասարակ, ինձ համար ակնյայտ ա, որ քո մասինը քո ինքնանկարը չի (չնայած ինքն էլ ա քո մասին ասում՝ որ չես ջոկում, որն ա քո մասինը), քո մասինը՝ էն ա ինչ ես նկարում, ու ինչպէս։
ու եթէ «դիսոնանս» գոյներ ունես, էդ միշտ չի նշանակում, որ դեբիլ ես, էդ նշանակում ա, որ էդ ես ուզել անել։
ու ընդհանրապէս, եթէ չես էլ ուզել, սովորաբար, կարծում եմ, ֆոտո֊ի մէջ ամէնը իր տեղն ա լինում, որովհետեւ ինքը այն մասին ա, որ է՛ս մարդը, է՛ս վիճակում, է՛ս զարգացմամբ, է՛ս գիտելիքներով, է՛ս զգացողութիւններով, է՛ս խցիկով, եղել ա ա՛յստեղ, ու բնական ա, որ իր նկարը պէտք ա լինի է՛ս գոյներով, է՛ս ոսպնեակով, է՛ս որակների։ էդ էլ ա ասում իր մասին, նոյնիսկ եթէ նա ինքը գիտակցուած ընտրութիւն չի արել։
կամ եթէ ընտրութիւն չի, բայց գիտակցուած ա։
թերափեւթտներն ասում են՝ ինչ ուզում էք արէք, կարեւորը գիտակցուած լինի։ (:
ու ֆոտո֊ի մէջ ամէնը սովորաբար իրար սազում ա, քանի որ իրականութեան մասին ա, ու հեղինակի մասին ա, եթէ նոյնիսկ նա շատ ուզի ինքն իրեն կեղծել։
ու ես էլ կարող եմ հանգիստ լինել, ինչքան էլ ուզեմ ինձ իմ տեքստերու կեղծել, մէկ ա հասկանալի ա, որ կեղծում եմ, ասենք, ու ինչը, ու ինչի, կամ ում համար։
լոյս ձեզ, որը գուցէ եւ բարի լինի։
ուզում եմ պատմել, թէ ոնց ինձ մօտ հարց առաջացաւ՝ ո՞րն է իմ նկարը՝ դրա սքա՞նն է արդեօք, որ ես ձեզ ցոյց եմ տալիս։
ես չէի մտածում՝ սքան էին անում, կամ ես էի անում՝ ցոյց էի տալիս։
յետոյ մի օր նկարեցի սլայդ։
ու դա ամէնը փոխեց։
ես գիտեմ, հա, որ սլայդը կարելի է ծրել ու մշակել, ստանալ որոշակի ինտերպրետացիա, ու հրապարակել։
բայց նաեւ ես հենց այդ սլայդի վրայ լաւ զգացի, որ իր որակը ես չեմ ստանում սքանելիս։
ու նաեւ ես ակնյայտօրէն զգացի որ տեխնիկական որակը կապ ունի էսթետիկական ընկալման հետ։
որակը, կամ անորակ լինելը՝ հաւէս հատիկները, լղոզուած շունը, թեքած հորիզոնը, չֆոկուսը։
թէկուզ նաեւ վատ սքանը՝ երբեմն ինձ աւելի է դուր գալիս։
բայց երբեմն էլ՝ չի բաւարարում։
ու ապա ես տեսայ, որ ես ունեմ սլայդ՝ ու նա վերջն է նրանով, որ դու ժապաւէնին նայելով արդէն տեսնում ես նկարը։ ինքը տեսականօրէն էլ ինտերպրետացիա չի պահանջում, եթէ քեզ շատ պէտք չէ։
ու երեսեցի որ սքանը չի արտայայտում, բնաւ չի արտայայտում իսկական սլայդը։ որ ինձ պէտք է սլայդ պրոյեկտոր, ես պրոյեկտեմ սլայդը պատին կամ էկրանին։ այդպէս այդ ժապաւէնը կը հասնի իրեն արտայայտելու մաքսիմալ հնարաւորութեանը։
ու ապա ո՞րն է իմ սեւ սպիտակ նկարի ամենաարտայայտիչ վիճակը, եթէ ես կարող եմ այն սքան անել լաբում, յետոյ տանը, աւելի լաւ որոշիութեամբ, աւելի լաւ գոյներով, բայց չֆոկուս, ու յետոյ տանը՝ աւելի լաւ քան երկու նախորդ դէպքերում, աւելի լաւ սկաներով, որը ես գիտեմ որ ամենալաւը չէ։
ու գուցէ տաս տարի անց լինի սկաներ, որ աւելի լաւ է սքան անելու այդ ժապաւէնը։
ու ես մտածում եմ, որ ըստ դիզայնի, ինչպէս սլայդը նախատեսուած է դիտել պրոյեկտած, նեգատիւը տպում են։
ու ապա տպած նեգատիւը եւ կը լինի աւարտուն աշխատանք։
ես իհարկէ կարող եմ մշակել նկարը, ու փոստել ինտերնետում, ու ասել որ դա է աւարտուն աշխատանքը։
իմ ընտրութիւնն է։
բայց ես այդպէս չեմ ընտրում այսօր։ ես մտածում եմ, որ իմ համացանցում ցուցադրուած նկարները փաստօրէն ապրոքսիմացիա են իսկական նկարի։
իսկ իսկական նկարը ես չգիտեմ ինչ ձեւ է, միայն կարող եմ ենթադրել, քանի որ չեմ տպել։
ու եթէ սքանը մէկ է համարում եմ ապրոքսիմացիա, կարող եմ եւ տպածից սքանել, ի՞նչ տարբերութիւն, որից ես ապրոքսիմացիա ստանում։ աւարտուն գործից, նոյնիսկ, գուցէ աւելի տրամաբանական է։ արդե՞օք ժապաւէնն է բնօրինակը, թէ՞ բնօրինակը այն տպածն է, որը ձեռքի մէջ պահել ես կարող։
դա իհարկէ հեղինակի որոշումն է։
բայց որպէս հեղինակ ես չեմ կարողանում լաբի վատ սքանը, կամ իմ վատ սքանը համարել բնօրինակ։
ոչ էլ նեգատիւ ժապաւէնն եմ կարողանում համարել բնօրինակ։ այն նեգատիւ է, աւարտուն աշխատանք չի։
տպածը ենթադրում եմ որ բնօրինակ համարելու աւելի շատ պատճառներ կունենամ։
բայց այստեղ ես մտածում եմ, որ իհարկէ, չեմ տպելու սքանածը, ու ինձ պէտք է իսկական օպտիկական տպելու հնարաւորութիւն։ ու տենց, նման մի բան։ կիսուեցի ձեզ հետ ֆոտո֊ի մասին նոր մտքերով։
այդ մասին շատ է խօսւում, գնահատւում է, որ մարդ ինքնավստահ է լինում։
իմ համար ինքնավստահութիւնն էլ աւելի բարդ էր ինչ֊որ արուեստին վերաբերող հարցերում։
իսկապէս, չէ՞ որ աւելի հեշտ է ռացիոնալիզացնել ուժեղ տիպաւորում գնահատելը, քան ասենք որ քեզ այսպիսի ֆոտո է դուր գալիս։
այդ ինքնավստահութիւնը՝ քո մտածողութեան, ճաշակի ու հակումների մէջ, աւելի հեշտ է ձեռք բերել, եթէ քո շուրջը նման մտածողութեան, ճաշակի մարդիկ շատ կան։
եթէ չկան, աւելի հեշտ է հարցնել ինքդ քեզ, արդե՞օք չես սխալւում քո նախընտրանքներում կամ եզրակացութիւններում։
այսպէս, շուրջս մարդիկ էին, ով c++֊ը կամ ջաւան համարում էին ամենալաւ տեքնոլոգիան։ ու ինձ մնում էր կպնել այդ ճամբարներից որեւէ մէկին։ կարծում եմ խելքս կը հերիքէր, աւելին, ինչ֊որ բան գրելու ուղին աւելի հեշտ կը լինէր։
այսպէս, ես տառապում էի եւ լուսանկարչութեան մէջ։ ինձ դուր եկող իմ նկարները բնաւ դուր չէին գալիս ուսուցչին, ում լուսանկարչութեան դասերին ես գնում էի։ ու նա իմ համար հեղինակութիւն էր, ու իրենից շատ կարեւոր բաներ ես սովորել եմ։ ինչո՞ւ պիտի իր ճաշակին չվստահէի։
ու այդպէս, տանջւում էի, անում էի նկարներ որ դուրս գալիս էին, ու չէի հրապարակում, ասում էի՝ անկապն են։ անում էի նկարներ, որ իրեն աւելի դուր կը գային, ու հրապարակում էի, չգիտակցելով որ դրանք իրականում աւելի կարգին ու անհետաքրքիր են։
այսպէս ես համարում եմ որ ֆոտո֊ի դասընթացների գնալը ինձ որպէս լուսանկարիչ աւելի հետ է գցել, քան օգուտ է տուել։
այսպէս ես կարող եմ հպարտանալ որ իմ ՏՏ֊ին վերաբերող կրթութիւնը ինձ շատ չի խանգարել իմ ուղին գտնելու։ կամ գուցէ դա այդ իսկ կրթութեան թերացումներից էր՝ օրինակ այն պատճառով, որ այն ժամանակ ծրագրաւորման վրայ շատ չէին կենտրոնանում, ու փոխարէնը մենք լիքը ասենք կիսահաղորդիչների տեսութիւն ենք անցել։
ու ես ինձ հարցնում էի՝ չէ՞ որ այս մարդը ասենք, վատ նկարներ է անում, ու արդե՞օք նա չպէտք է լսի աշխարհին, ով իր նկարները չի գնահատում։ ո՞նց կարող է նա այդքան ինքնավստահ լինել ու շարունակել անել այն ինչ անում է։
ընդհանուր առմամբ, այսօր ես կասեմ՝ հենց այդպէս։ պարզապէս երեւի չարժի մտածել որ արածդ վերջն է ու դու չգնահատուած յանճար ես։ պարզապէս ինչ կաս դա ես։
յիշեցի այս պահին մի զրոյց երիտասարդ նախաձեռնողների, ու մի ճարտարապետի միջեւ։ նախաձեռնողներն իրենք էին ինտերյեր դիզայն արել ու հարցրին՝ «ի՞նչն ենք սխալ արել», ու ճարտարապետը շփոթուեց հարցից՝ «ո՞նց թէ սխալ», քանի որ սխալի հարց չի, դուք էլ այսպէս էք արել։ «լաւ, ի՞նչ կը փոխէիր» — հարցրին։ «ոչ մի բան» — պատասխանեց, — «դա ձեր դիզայնն է, ու բացի նրանից որ ինձ դուր է գալիս, այն ձերն է, եթէ փոխելու ցանկութիւն ունենաք, փոխէք ինչպէս ձեզ հաւէս է, ու կարծում եմ ինձ էլի այստեղ դուր է գալու»։ «ես իհարկէ կարող եմ մի քանի միտք տալ, ու կը տամ, բայց դրանց լուրջ մի վերաբերուէք, միայն եթէ մտածէք որ հաւէս միտք է, պարզապէս մտքներով չի անցել մինչ այդ, ապա փորձէք օգտագործել»։
այսօր ես աւելի ինքնավստահ եմ քան երբեւէ իմ արածների եւ ընտրածների մէջ այն պատճառով, որ արդէն ընդունել եմ որ իմ արածն՝ իմ արածն է, ու իմն էլ դա է։ «լաւն» է, «վատն» է, «սխալ» է, «սխալ» չէ, ի՞նչ կարեւոր է։
գիտակցել եմ, որ այդ իմ շարունակուող տառապանքները մէկ է շատ բան չեն փոխում, ես փոխւում եմ ինքս, փոխւում են իմ նախընտրութիւնները, բայց ես ինքս եմ փոխւում ու զարգանում, ու ոչ այն ուղղութիւններով, ուր հեշտ է գնալը։
փաստօրէն այսպէս է ստացւում։ եթէ մէկ է «ճիշտ» ուղին չես ընդունելու, իւրացնելու, չես կարող, ապա ինչո՞ւ իզուր տառապէս։
ես ինձ եմ ընդունել։ ու նաեւ ընդունել եմ որ ես բնաւ կարեւոր չեմ ու իմ արածն էլ շատ կարեւոր չի։ ու ինձ ծիծաղելի է երբ մարդիկ կարեւորութիւն են տալիս իրենք իրենց արածին։
զբաղւում ենք էլի։
կարեւորը իզուր չտառապելն է։ ինչ ուզում ես դա էլ արա։ որ լեզուն դուր է գալիս դրանով էլ գրի։
բայց որն է այստեղ սխալը, դա մտածելն է թէ սա «կարգին» է, ու ապա պէտք է այսպէս անել։ ու այո, իմ չսիրած գոութու էլ է երբեմն էֆեկտիւ օգտագործել, այո։ բայց իմ նախընտրած լեզւում այն բացակայում է իհարկէ։
ի վերջոյ ես եկել եմ նրան, որ ես ինքնավստահ եմ այն առումով, որ ես գիտեմ ինձ ինչ է դուր գալիս, ու թքած թէ դա բռնում է թէ չի բռնում ուրիշի ճաշակին, քանի որ դա ամենաանիմաստ զբաղմունքն է՝ ինքդ քեզ անդադար քուեսշն անելը, եթէ մէկ է չես կարող փոխուել այն ուղղութեամբ որը հարազատ չի։
այնպէս որ ես գիտեմ ես ինչ եմ ուզում ստանալ, կամ ինչ միտք է անցնում։ ու իհարկէ, ես սովորում ու փոխւում եմ, քանի որ երբ ես գիրք եմ կարդում, կամ ուրիշների նկարներ եմ նայում, ես գտնում եմ ինչն է իմը, ինչը իմը չէ։
դա էլ կրթութիւնն է, երբ տարբեր բաներ գիտես, ու կարող ես ընտրել, քանի որ ամէն ինչի ինքդ չես կարող հասնել։
այդ պատճառով էլ ահաւոր դուրս չի գալիս երբ խօսում են տեքնոլոգիայի պրոպագանդայի մասին, մարդկանց պարզապէս պէտք է բոլոր այլընտրանքների հետ ծանօթացնել, ու թող իրենք ինչ ուզում են ընտրեն։ ու այո, այդպէս այսօր կրթութեան մէջ չի արւում, ծանօթանում են միայն ամենախորացողները։ բայց դա չի նշանակում որ պէտք է հակառակն անել՝ ծանօթացնել միայն քո սիրածի հետ ու չծանօթացնել այլ մօտեցումների հետ։
ու տենց։
այս նկարը դիտելիս, մէկը մեկնաբանել է թէ ինչքան բան է հասկանում այդ մի նկարից։
մարդիկ պատկերներ, այլ մարդկանց, տեսարաններ, եւ հետեւաբար լուսանկարներ տեսնելիս՝ «պարս» են անում, վերլուծում են, ու տրամաբանական շղթաներ կազմում։ իրենց համար մի հայեացքից ակնյայտ է այն, ինչը պատկերուած էլ չէ։
մենք ունակ ենք բազմաթիւ բաներ իմանալ տեղանքի եւ մարդկանց կեցութեան մասին, որ նկարում չկան էլ։
այդ պատճառով էլ Շերլոքի կերպարը այդքան հոգեհարազատ է մեզ, նա կատարելութեան է հասցրել այն ունակութիւններն որ բոլոր մարդիկ ունեն, բայց չեն գիտակցում։ ու արտայայտւում է դա մասնաւորապէս նոյն տրամաբանական շղթաները կառուցելիս, երբ մարդիկ նայում են նկարներ ու հասկանում այն ինչ նկարում չկայ։ ու տենց։
այստեղ գրում էի այն մասին, ինչպէս են մարդիկ սկսում երանգների հարստութիւնը ընկալելուց հաճոյք ստանալ։
երեկ երեկոյեան լոյսի տակ մի շէնք էի նկարում ու ակնյայտ դարձաւ, թէ ինչու լուսանկարիչներն նախընտրում են այդ թոյլ լոյսը։ ընդհանուր առմամբ՝ նորութիւն չի․ ուժեղ լոյսի տակ կոնտրաստն ուժեղ է։ իսկ ուժեղ կոնտրաստը նշանակում է պակաս քանակի գոյներ, երանգներ։
երեկոյեան կամ առաւօտեան թոյլ լուսաւորութիւնը թոյլ է տալիս «բռնել», «էքսփոզ» անել երանգային հարստութիւնը։
էլի խորհուրդների մասին․
հիմա մոդա է խորհուրդ տալը, ինչպիսի նկարներ չնկարել, քանի որ դրանք «կլիշէ» են։ ասենք թէ, ասում են՝ «մի նկարէք ուտելիք», կամ «մի՛ արէք սելֆիներ»։
ինձ այսօր թւում է որ սրանք շատ վատ խորհուրդներ են։
մարդիկ միշտ արել են ուտելիքի, ժամանցի եւ իրենք իրենց նկարներ։ պարզապէս առաջ դա կոչւում էր՝ նատիւրմորտ ու ինքնանկար։
ո՞րն է լուսանկարչութեան իմաստը։ լինել պրոֆեսիոնա՞լ։ դրանով փո՞ղ աշխատել։ տպուել նեյշնըլ ջեոգրաֆիքո՞ւմ։ նկարել հարսանի՞ք։ գովա՞զդ։
ես հիմա հակուած եմ մտածել որ հաւէսն է իմաստը։ նկարելը պարզապէս հաւէս է։
ու մեզ պէտք են նկարներ, որ նշանակութիւն ունեն։
ու եթէ դու նկարում ես տատիկիդ, չի նշանակում որ նկարդ աւելի վատն է քան կարշի չերչիլի նկարը։
եթէ լաւ ես նկարում։
ես կարող եմ համաձայնել, որ «մայր հայաստանը» նկարելու իմաստ գուցէ եւ այդքան էլ չկայ։ բայց քաղաքում նկարելու իմաստ միշտ էլ կայ՝ այսօր այն այլ է։ նոյնիսկ մի մարդ այսօր այլ է։ այլ միջավայրում, այլ տրամադրութեամբ, այլ մտքերով։ ու եթէ դու իրեն տեսնում ես, չես կարող ասել, որ թէ ես քեզ երեկ նկարել եմ, էլ ինչի՞ նկարեմ։ մարդը «մայր հայաստանը» չէ, ով նոյնիսկ կոնտեքստից է կտրուած, եթէ եղանակը քիչ թէ շատ անփոփոխ է։
մուրակամիի մօտ մի հատուած կայ, երբ մարդը մոմ է պահում, ու մութ սենեակում է։ ու նա մի մասը լուսաւորում է, յետոյ միւս, յետոյ էլի էն առաջինը, ու տեսնում է որ ամէն ինչ արդէն փոխուել է։
դա մեր մասին է։ կեանքի մասին է։ մարդկանց մասին է։
մարդիկ, կենդանիները, միջավայրը միշտ փոխւում են, ու չի լինի նոյն տեղի ու նոյն մարդու երկու նման նկար անել։ այլապէս մենք չէինք կարողանայ մարդկանց հետ ընկերութիւն անել։ կասէինք՝ դէ երեկ իր հետ խօսել եմ, էլ այսօր ի՞նչ խօսեմ։
եւ քաղաքն է կենդանի։ քաղաքն օրգանիզմ է, ու փոխւում է։
չես կարող ասել՝ ես այս փողոցն արդէն նկարել եմ։ այն արդէն այլ է։ արեւն այլ է։ լոյսն այլ է։ մարդիկ այլ են։ ամէնն այլ է։
ու թէկուզ դու ընկերների հետ զբօսնելիս նկարներ ես արել, այդ նկարները կարեւոր են, նշանակութիւն ունեն, ու կարեւոր են ոչ միայն իրենց՝ ըկներներիդ համար։ մեզ բոլորիս համար են կարեւոր։ ինչի, պարտադի՞ր է անծանօթ անցորդ լինի որ նկարես։ նկարն աւելի վե՞հ է եթէ անծանօթների ես նկարում։
այո, այսօր աշխարհում լիքը լաւ լուսանկարիչ կայ։ դաշտը գերհագեցած է։ շատերն են լաւ նկարներ անում։ բայց դա վատ չէ։ շատ էլ լաւ է։ այսօր մշակութային պայթիւնի ժամանակ է։ հիանալի է։
կարելի է գնահատել այս ժամանակը, եւ չտխրել, որ ասենք վաթսունականներին չես ապրել։ ինչո՞վ է հիմա աւելի վատ։ ժամանակն ու տարածութիւնը միշտ էլ լաւն են։ ամէն տեղ եւ ամէն ժամանակ նկարելու արժանի բաներ լինում են։ նայած ում համար։ ու նայած ոնց ես տեսնում։
այնպէս որ սոյն մանիֆեստի ուղերձն է՝ նկարիր սելֆի, նկարիր ուտելիք, նկարիր ի՛նչ ուզում ես։ եւ ոնց ուզում ես։ սա ահագին ինտուիտիւ գործընթաց է։ ու ինչպէս չի լինի սովորել ծրագրաւորել առանց ծրագրաւորելու, եւ ուրիշների կոդը կարդալու, չի լինի սովորել լուսանկարել առանց լուսանկարելու ու ուրիշների նկարները նայելու։ ու, իրականում, այլ, քեզ դուր եկող լուսանկարիչների հետ շփուելն է կարեւոր։ դա բարդ է, ու մի քիչ հեշտանում է, եթէ նա բլոգ ունի, ու լինում է առցանց շփուել ու մի քիչ իր մտածողութեան մասին պատկերացում կազմել։ այդ պատճառով էլ, ի դէպ, փորձում եմ իմ նկարները մի քիչ աւելի «օփեն սորսոտ» դարձնել, որ գործընթացի մասին որոշ պատկերացում լինի՝ ոսպնեակ, ժապաւէն։
ու տենց։
ֆոտո սայթերն ես այսօր անիմաստ եմ համարում․ լիքը օրդինար, գերմշակած նկարներ, խորհուրդներ, որոնց արժէքն այսօր իմ համար կասկածելի է՝ աչքերը ֆոկուսի մէջ, հորիզոնը ծուռ, լղոզուած չլինի, եւ այլն։ ֆոտո֊ն արուեստի ձեւ է, ու ինձ կարող է պէտք է թեք հորիզոն, որ ցոյց տամ, որ ամբողջ աշխարհն այս տատիկի վրայ է ընկնում, ինձ պէտք է լղոզած, որովհետեւ շարժում է, ու որովհետեւ սիրուն է, ու ճշգրիտ ֆոկուսը գերագնահատուած է — աւելի կարեւոր բաներ կան։
արդե՞օք մարդը պէտք է գնայ այնտեղ ու լսի այդ խորհուրդները, փոխարէնը կարեւոր բաների մասին մտածի։
իսկ կիսուելու համար, կասէի, բաւական են ասենք նոյն սոց․ ցանցերը։
դրանց հետ, սակայն, այլ խնդիր կայ։ լայքերը։
մարդը սկսում է մոտիւացուած լինել հրապարակել այն նկարները, որոնք պահանջուած են, ու կարող է ապա մոտիւացուած լինել նոյն ձեւ օրդինար, բայց պահանջուած նկարներ անելու, ինչպիսին են այդ նոյն ֆոտո կայքերում։
ես երեւի կուզէի սոց ցանցի օպցիա, ուր լայքերն հնարաւոր լինի անջատել։ որ չստանաս՝ «լաւ նկար է», ու չասես՝ «շնորհակալութիւն»։
շնորհակալութիւն՝ որն արդէն նշանակում է՝ շնորհակալոթիւն, ես գիտեմ որն է լաւ նկարը։ իմ նկարն է։ ես գիտեմ։
ու տենց։
մի տղայ, ում հետ ես ճանապարհորդել եմ, նայելով ինչ եմ նկարում, ասում էր թէ՝ տես, ինչ նկար էլ սեւ սպիտակ սարքես, աւելի լաւ է նայւում։
ես իր հետ չհամաձայնեցի, բայց հասկանում եմ, ինչու է այդպէս մտածում։
խնդիրն այն է, որ գունաւոր նկար անելը շատ բարդ է։ եւ դա էլ աւելի է բարդանում քանի որ խցիկների փրեդեֆայնդ ալգորիթմները, մեղմ ասած, լաւացնելու կարիք ունեն։ այդ պատճառով ենք նկարում «ռաու» ու յետոյ երկար տառապում դրանց վրայ։
ընդհանուր առմամբ, կամերան վերցնում է սենսորի տուեալները, բայեր դեքոմփոզիշն ալգորիթմով վերածում գունաւոր նկարի, ընթացքում գոյներ հնարելով, այո, հնարելով, մենք հնարած գոյներ ենք տեսնում, ու մի երկու շատ պարզ նախընտրանքով անում է կամ աւելի կոնտրաստ՝ բնանկարի դէպքում, կամ աւելի հանգիստ՝ դիմանկարի ռեժիմում, ջպեգ նիշք։ մի քիչ առաջ է գնացել ֆուջին, որ ունի ժապաւէնի էմուլյացիայի ռեժիմներ, բայց եւ դրանք, ըստ իս, լաւացնելու տեղ ունեն ու ունեն(ու ես կարծես սկսում եմ հասկանալ, թէ ինչպէս)։
աւելին, ես չեմ կարծում որ մեզ պէտք են ժապաւէն էմուլյացիա անող թուային կամերաներ։ մեզ պէտք է լաւ գոյներով նկարներ ստանալ։ պարզապէս ժապաւէններով այսօր դա աւելի հեշտ է (դէ եթէ շատ այլ բաներ կարողանում ես անել), քան թուայինով։ ժապաւէնը անմիջապէս, որպէս կանոն, տալիս է քիչ թէ շատ լաւ գոյներով նկար (եթէ տարբեր պայմաններ բաւարարուած են՝ դեյլայթ ժապաւէնն օգտագործւում է դեյլայթ պայմաններում, եւ այլն եւ այլն)։
ու հենց դա է, վատ լռելեայն մշակումն է պատճառը, ով մենք ստանում ենք շատ վատ գոյներ։ ու դա է պատճառը, որ լիքը մարդ, ներառեալ ինձ, հաճոյք են ստանում ժապաւէնային նկարներից։
ես հիմա այստեղ բնաւ չեմ փորձում պնդել, որ եթէ մենք լաւ ալգորիթմներ մտածենք, ապա ժապաւէնով նկարելն իմաստ չի ունենայ։ դա լրիւ այլ պրոցես է, իրեն բնորոշ դժուար կանխատեսելի արդիւնքներով, ու իրեն բնորոշ հաւէս գործընթացով, եւ բնորոշ արդիւնքով (ասենք ես շատ եմ հաւանում անալոգային աղմուկը) այնպէս որ ժապաւէն ընդդէմ թուային դեբատներն այսօր բաւական անհետաքրքիր է ինձ թւում։ ինքս երկուսն էլ ահաւոր սիրում եմ։
իսկ չհամաձայնեցի ակնյայտ պատճառով՝ լաւ գունաւոր նկարը՝ լաւ գունաւոր նկար է, ու բնաւ չի շահի այն սեւ սպիտակ սարքելուց։
այլ հարց է, որ բայ դեֆոլթ մենք թուային մեթոդներով տուպը չենք ստանում լաւ գոյներ։ ու այսօր ընդհանուր առմամբ փրկութիւնը ժապաւէնն է, լաւ բալանսաւորուած լաւ ժապաւէնը(չէ, ես յատուկ սքան եմ անում սխալ բալանսով, ես յատուկ օգտագործում եմ ժամկետանց ժապաւէն, բայց դա արդէն էքսպերիմենտներ են, սա այլ է)։
ինստագրամի պէս ծրագրերը լրիւ այլ ուղղութիւն են վերցրել՝ իրենք չեն ձգտում լաւ գոյներով նկար ստանալ, իրենք ձգտում են հետաքրքիր դարձնել նկարը ֆիլտրեր աւելացնելով, որը լրիւ այլ բան է։ այդպիսի բան ես քենոնի դեֆոլթ նախընտարնքներում ունենալ չէի ուզի։ ես կուզէի աւելի լաւ գունային բալանս, ես կուզէի աւելի լայն երանգնային «հնչողութիւն», ես կուզէի պակաս հագեցածութիւն։ շատ այլ բան էլ, որ մի քանի տողում չես ասի։
վսկո֊ի կամ ալիեն էքսփոժրի ֆիլտրերը կորեր են կիրառում, բայց իրենք, ինստագրամի պէս, հաշուի չեն առնում նկարն ինչ ձեւ է դրանք կիրառելիս։ ամէն նկարն ունի տարբեր լուսաւորութիւն, ամէն նկարի մէջ կան տարբեր գոյներ, ու պո խորոշեմու այդ նկարները պէտք է լաւ վերլուծել, ու ըստ նկարի որոշել թէ ինչ անել որ գոյնի հետ եւ որտեղ, որ ստացուի լաւ նկար։ սա շատ սիփիու պաշարներ պահանջող պրոցես է, մանաւանդ եթէ օգտագործել լայւ փրեվիւ, ու գուցէ դա է պատճառներից մէկը, որ դեռ ոչ մէկ այդ մասին լուրջ չի մտածել։ բայց երբ խցիկների մէջ աւելանան աւելի հզօր պրոցեսորներ, լրջօրէն կիրառուի աւտովեկտորիզացիան, այդ ժամանակ երեւի մենք խցիկներից կը ստանանք հաւէս թուային գունաւոր նկարներ։
ու տենց։
նախկինում ես նկատում էի ինչպէս է տեխնիկան փոխում էսթետիկան։ ասենք, թուային մոնտաժը բերեց մեզ «դիսկրետ» մոնտաժ։
յետոյ սկսեցի նկատել ինչպէս ճաշակն ու հասարակութիւնը սահմանում են տեքնոլոգիաները։
սկսենք, օրինակ, լուսանկարչութիւնից։ ճապոնական ժապաւէնները տալիս են աւելի քիչ կոնտրաստ պատկերներ, ու, հետեւաբար՝ այդ պատկերներում աւելի շատ են գոյների երանգները։ ճապոնական ժապաւէնները նաեւ աւելի սառը պատկերներ են տալիս։ ամերիկեան ժապաւէնները, ընդհանուր առմամբ, աւելի կոնտրաստ են, ու աւելի տաք պատկերներ են ստանում։
սա գուցէ կապ ունի նրա հետ, որ ճապոնական դպրոցականներն արդէն աւելի շատ երանգ են կարողանում տարբերել, քան եւրոպական դպրոցականները։ եթէ եւրոպացուն ցոյց տալ պալիտրա, եւ հարցնել, ո՞ր գոյնի ներկն է ընտրում, ասենք պարիսպ ներկելու համար, նա կարող է ընտրել եղածից որեւէ մէկը։ ճապոնացին կարող է ասել՝ ինձ պէտք է այս ու այս երանգի արանքում։ հետեւաբար այսպիսի կատալոգները ճապոնացիների համար այլ են։ իսկ դա ըստ երեւոյթին կապ ունի նրա հետ, որ ճապոնիայում աւելի շատ են էսթետիկայի հետ կապուած առարկաներն, ու նոյնիսկ իկեբանան՝ դպրոցական առարկայ է։
երանգների ընկալումը զարգացուող յատկութիւն է։ օրինակ, փոքր, մինչ դպրոցական երեխաները դեռ դրանք լաւ չեն տարբերում, այդ պատճառով էլ իրենց խաղալիքներն ունենում են մի քանի, ու շատ պայծառ գոյներ․ ասենք վառ կարմիր, վառ կապոյտ։ ես ինքս գիտեմ մի երեխայ, ում մայրիկը չի կարողանում սովորեցնել տարբերել կապոյտն ու երկնագոյնը, բայց նա տարերում է կապոյտն ու նարնջագոյնը։
ու այն մարդիկ, ով ունեն աւելի զարգացած գունային ընկալում, ով աւելի շատ երանգներ են տեսնում, աւելի են հաճոյք ստանում պակաս կոնտրաստով, բայց երանգներով հարուստ նկարներ դիտելիս։
իսկ այսօր ֆուջին է՝ ճապոնական ընկերութիւնն է, որ ստեղծել է x-trans սենսորը, եւ իրենց խցիկները լրիւ այլ որակի պատկերներ են տալիս, քան մնացած բոլոր արտադրողներինը, ով օգտագործում է դասական բայեր սենսորը։
նոյն ֆուջիի տնօրէնն, ի դէպ, մի անգամ հարցազրոյցում խոստովանել է, որ ֆուջիի մի շարք խցիկների (ասենք fujifilm xa) շուկան՝ ասիան է․ ասիացի աղջիկներն են։
But cameras like the X-A2, while they haven’t done as well in the USA, they’re popular in Asian countries.
Սակայն X-A2֊ի պէս խցիկները, դրանք լաւ չեն վաճառւում ԱՄՆ֊ում, բայց շատ պոպուլար են ասիական երկրներում։
Young women are buying these cameras, and the primary reason they like them is for their rendition of skin tones.
Աղջիկներն առնում են այդ խցիկները, եւ ամենակարեւոր պատճառն այն է որ նրանք հաւանում են դրանցով ստացուող մաշկի գոյները։
այս էջն էլ բացատրում է որ այդ կամերան յատուկ նախագծուած է որ հարմար լինի սելֆիներ անել։
այդ ժամանակ ես մտածեցի՝ տեսնես, ինչո՞ւ են ասիացի աղջիկներն աւելի հետաքրքրուած որակեալ սելֆիներ անելու մէջ, քան, ասենք, արեւմուտքի աղջիկները։ եւ աւելի յստակ, ի՞նչն է իրենց աւելի հետաքրքրում՝ սելֆին, թէ՞ որակը։
արդե՞օք ասիացի աղջիկներն աւելի են հետաքրքրուած իրենք իրենց ցոյց տալու մէջ։ եւ եթէ այդպէս էս, ապա ինչո՞ւ իրենց չի հերիքում՝ արեւմուտքի աղջիկների պէս՝ ասենք այֆոնի խցիկի նկարը։
յետոյ կարդացի, որ արեւելեան, եւ մասնաւորապէս ճապոնական շուկան շատ բծախնդիր է։ ճապոնիայում կան ահռելի մեծութեան դահլիճներ, ուր մարդիկ ընտրում են ամենալաւ աուդիոտեխնիկայից ամենալաւը։ ու որակեալ աուդիոտեխնիկայի պահանջն այնետղ անհամեմատ աւելի մեծ է, քան արեւմուտքում։
ու ապա գուցէ ասիացի աղջիկների՝ խցիկների հանդէպ բծախնդիր լինելը պարզապէս ասիացիների՝ տեխնիկայի հանդէպ ստանդարտ բծախնդութեան շրջանակներում է․ իրենք չեն բաւարարւում հեռախօսի ինքնանկարով, որովհետեւ հեռախօսի կամերաները թոյլ են, եւ իրենք ուզում են աւելի լաւ նկարներ ստանալ։ ահա ձեզ մի այսպիսի աղջիկ, ով գուցէ եւ գիտի APS-C֊ն ինչ է։ նաեւ, ես չգտայ ոչ մի յղում, կամ հետազօտութիւն այն մասին որ ասիայում աղջիկներն աւելի շատ են սելֆի անում, կամ աւելի շատ են հետաքրքրուած սելֆիներով, քան արեւմուտքում։ հաւանական է թւում որ տարբերութիւնն իսկապէս հենց ասիացիների՝ իրենց նկարների հանդէպ աւելի բարձր պահանջներն են։
հետաքրքիր է նաեւ, որ ականջակալների, աուդիո տեխնիկայի շուկայում էլ կան տարբերութիւններ, որ շատ նման են ժապաւէնների տարբերութեանը։ արեւելեան շուկայում նախընտրում են այն աուդիոտեխնիկան, որն աւելի լաւ արտայայտում է աւելի բարձր յաճախականութիւնները։ այդպիսի տեխնիկան կոչւում է սառը՝ ասենք՝ սառը ականջակալներ։ արեւմուտքում նախընտրում են ցածր յաճախականութիւններ, ու այդպիսի ականջակալները կոչւում են՝ տաք ականջակալներ։ շատ նման է եւ ֆոտո֊ին, արեւմուտքում ընդհանուր առմամբ նախընտրում են տաք նկարներ, ու կոդակի ինժեներներն էլ, ըստ երեւոյթին դրանք էին նախընտրում, ու նախագծում աւելի տաք պատկերներ ստացող ժապաւէն, իսկ ճապոնացի ճարտարագէտները նախընտրում էին սառը գոյներ, թեթեւ, բաց, սպիտակ մաշկ, ու հակուած էին այդպիսի լուսանկարչական ժապաւէններ նախագծելու։
ու տենց։
ես վաղուց ինքս ինձ հարց էի տալիս՝ ինչո՞ւ այֆոնը, կամ դրա պէս մի բանը, չծնուեց ճապոնիայում։ ճապոնիայում կային, թւում է թէ, բոլոր նախադրեալները՝ որակեալ ճարտարագէտներ, ով փայլուն տեխնիկական լուծումներ են գտնում։ արդէն կար պոպուլար աուդիո փլեյերը՝ սոնի ուոլքմենը։ արդէն կար խելախօս՝ սոնի էրիքսոնը։ կային զանազան լոկալ շուկային սպեցիֆիկ սմարտֆոնոտ ծառայութիւններ։
թւում է թէ, մնում էր միացնել սոնի էրիքսոնը ու սոնի ուոլքմենը, յաջող լուծել մի քանի տեխնիկական խնդիր ու ահա։
մինչ այդ ես ինձ հարցնում էի՝ ինչո՞ւ անձնական համակարգիչների շուկայում ճապոնացիները չդարձան առաջինը։ ինչո՞ւ իրենք չսկսեցին այբիէմ փիսի֊ի կամ մակինտոշի պէս մի բան։ ինչո՞ւ դրանք պիտի ծնուէին միացեալ նահանգներում։
հիմա ես ունեմ բացատրութիւն, որը կը փորձեմ շարադրել։
ճապոնիայում ստաբիլ եւ կլանային հասարակութիւն է։
ճապոնիայում՝ ինդիւիդուալների հասարակութիւն չէ։
ճապոնիայում, ինչպէս եւ նահանգներում, եղել են տանը ոտքի վրայ համակարգիչ հաւաքողներ։ ամերիկայի այդպիսի մարդկանցից էր Էփլի հիմնադիր Վոզնյակը։ Եւ ենթադրում եմ, որ ճապոնացի Վոզնյակի հետ եղաւ այն, ինչ եղել է ամերիկացի Վոզնյակի հետ։ Երբ Վոզնյակը ցոյց տուեց իր փայտէ կորպուսով համակարգիչը իր կորպորացիայի մենեջմենթին, իր վրայ ծիծաղեցին։
Կորպորացիաները չէին զգում, որ գոյութիւն կարող է ունենալ տան համակարգիչների շուկայ։ յայտնի արտայայտութիւն է՝ շուկայում կարող է լինել պահանջարկ, գուցէ, տաս տան համակարգիչների։ ու որ երբ այդպիսի արտադրող յայտնուի, իրենց բիզնեսը վտանգուած է լինելու։
ես վտանգուած եղաւ՝ ի պատասխան էփլին այբիէմը խուճապահար, հապշտապ արտադրեց այբիէմ փիսի֊ն։ բայց ուշ, եւ ոչ այնքան լաւ, ինչպէս էփլը։ այդ պատճառով փիսի֊ն մակի հետ առաջին մօտ տաս տարին համեմատելի չէր։
կարծում եմ ճապոնիայում սկզբում տեղի է ունեցել նման մի բան։ փայլուն ճարտարագէտները չէին կարողացել կորպորացիայների կառավարիչներին համոզել սկսել տան համակարգիչների արտադրութիւն եւ լուրջ զբաղուել այդ գործով։ դա նշանակում էր կտրուկ փոփոխութիւնների գնալ, եւ կորպորատիւ դանդաղաշարժ մեքենաները դրան միշտ չէ որ պատրաստ են լինում։
իսկ էփլը ճապոնիայում չէր ծնուի, քանի որ մէկ մարդու ուժերից վեր է կլանային, կորպորատիւ միջավայրում իր ֆիրման բացել, եւ վնասել եղած ֆիրմաների բիզնեսին։
իսկ ամերիկայում ջոբսը գտել է ինուեստորներ, եւ սկսել է գործը։ եւ երկու ընկեր ով աւտոտնակում էին գործ անում, փոխեցին տեղեկատուական տեքնոլոգիաների շուկան, ու թերեւս, ամբողջ աշխարհը։ ընթացքում շատ կորպորացիաներ վնասներ կրեցին, բայց շահեց պրոգրեսը, ու շահեց սպառողը։
այնպէս չէ, որ կորպորացիաները երբեք չեն կարողանում են ժամանակին կողմնորոշուել։
ասենք, ֆուջիի նոր տնօրէնը երկու հազարականների սկզբին արեց շատ ոչ պոպուլար քայլ, բարդ քայլ ճապոնիայի համար։ նա զգաց, որ անալոգային ֆոտո֊ի շուկան վնասուեու է, ու դեռ այն ժամանակ, երբ ոչ մի վտանգ կարծես թէ առկայ չէր, փակեց մի քանի գործարան ու ազատեց լիքը աշխատողներ։ նա կտրուկ փոխեց ֆուջիի ուղղութիւնը, եւ այդ պատճառով ֆուջին ոչ միայն դեռ գոյութիւն ունի, այլեւ թուային լուսանկարչութեան մէջ ամենայաջողակ ֆիրմաներից է։
սակայն, միեւնոյն է, եւ ֆուջին, եւ քենոնը, եւ նիկոնը այսօր լուսանկարչական շուկայում ընդամէնը մի փոքր նիշ են զբաղեցնում։
ֆոտո շուկան վերցրել են գուգլն ու էփլը, քանի որ լուսանկարների ճնշող մեծամասնութիւնն արւում է խելախօսներով։
երկուսն էլ՝ եւ գուգլը եւ էփլը ստեղծել են աւտոտնակային անհատներ։ քանի որ ամերիկան է այդպիսի տեղ, ուր հասարակութիւնը լիբերալ է՝ եւ խաղի կանոնները բոլորի համար նոյնն են։ գոնէ աւելի նոյնն են, քան այլ երկրներում։
այդ պատճառով էլ ամն֊ն է առաջատար երկիր, եւ մնալու է առաջատարը։ ամն֊ում կը փլուզուեն զանազան կորպորացիաներ, կը կատարուի այն, ինչը հզօր կորպորացիաների բիզնես շահերին հակասում է։ քանի որ դա այն տեղն է ուր մէկ առանձին մարդն ունի նշանակութիւն։ մէկ մարդ ով աշխատում է աւտոտնակում եւ կորպորացիաների կոնսորցիումը պէտք է խաղան նոյն կանոններով։ եւ կորպորացիաները պարտւում են առանիձն մարդկանց։ սա ընդհանուր առմամբ եւ կոչւում է ազատականութիւն։
ու տենց
ուզում եմ գրել փոստերներից եւ սլոգաններից։
բայց դիսքլեյմեր՝ ես ոչ պրոֆեսիոնալ սոց․ ինժեներ եմ, ոչ էլ դիզայներ։
ինչ գրում եմ՝ անձնական ընկալման մասին է, ու օբյեկտիւ լինելու պրետենզիա չունի։
սլոգաններ․
մենք ունենք հհկ֊ի «անվտանգութիւնն» ու հակ֊ի «խաղաղութիւնը»։
անվտանգութիւն բառի մէջ կայ վտանգ բառը։ «անվտանգութիւն» սլոգանը իմ համար սպառնալիքի մասին է։ ես հասկանում եմ այսպէս՝ վտանգաւոր է, մենք օկեանիայի հետ կռուի մէջ ենք, եւ առհասարակ շրջապատուած ենք թշնամիներով, այնպէս որ եկէք չկենտրոնանանք ինչ֊որ մանրուքների վրայ՝ տնտեսութեան վիճակ, կոռուպցիա, առողջապահութիւն՝ կարեւորն անվտանգութիւնն է։
թշնամու օղակի մէջ գտնուելու մասին խօսքերը՝ դիկտատուրաների աւանդական կուտն է։
«անվտանգութիւնն»՝ իմ համար ոչ թէ յոյս ներշնչող, այլ վախի մէջ պահող ուղերձ է՝ «տեսէք, է, վտանգաւո՛ր է, էլ մի՛։»։
«խաղաղութիւնը»՝ դրա լրիւ հակառակն է՝ պոզիտիւ ու բնաւ չմանիպուլատիւ սլոգան է։
ինձ թւում է այնքան ակնյայտ, որ «խաղաղութիւնը»՝ ժողովրդավարութեան մասին է, ազատ տնտեսութեան մասին է, միջազգային առեւտրի եւ համագործակցութեան մասին է, իսկ անվտանգութիւնը՝ դիկտատուրայի, եւ бесправие֊ի, խաղաղութեան եւ համագործակցութեան յոյս չտուող սլոգան է, անելանելիութեանը յղող սլոգան է։ ու այն, որ հհկ֊ն դա է ընտրել՝ ահագին բնութագրող է՝ իրենք ուրիշ առաջարկելու բան, ընդհանուր առմամբ, երեւի թէ չունեն։
ծառուկեան դաշինքի սլոգանները՝ կոչեր են՝ հաւատա, վստահիր, պահանջիր։ ինձ «հաւատա»֊ն յիշեցնում է «հաւատա որ փոխես»֊ը, ու առհասարակ, ինչի՞ պիտի հաւատամ կամ վստահեմ։ իմ ընկալմամբ «հաւատա» ասողը նա է, ով արդէն իրեն վարկաբեկել է, ու այսպէս համոզում է՝ «ես այլեւս լաւը կը լինեմ, հաւատա, վստահիր»։ եթէ հաւատալ եւ վստահել պէտք է առաջադրուողներին, ապա, երեւի, պահանջել նո՞յնպէս իրենցից է պէտք։ ասում էք, որ ընտրելուց յետոյ մի հատ էլ պէտք է լինելու պահանջե՞լ որ խոստումնե՞րը կատարէք։ լո՞ւրջ։
անուանումներ․
ելք֊ը, դէ, տեղով սլոգան է, որը, երեւի շատ լաւ միտք էր։ գուցէ յղում է իրավիճակից ընդհանուր առմամբ իսկ մասնաւորապէս՝ ԵՏՄ֊ից անյապաղ ելքին։ ելք֊ն իհարկէ աւելի լաւ է, քան «ելք չկայ»֊ն, յոյս ներշնչող է։ նաեւ շեշտող է, որ այժմ վիճակը բնաւ լաւը չէ։ ոչ թէ՝ «ապրելու ենք աւելի լաւ», ինչպէս ասում էին կոմունիստներն ու այսօր ասում է հհկ֊ն։
ելք֊ի անյապաղութիւնը սակայն ինձ լուրջ չի թւում․ ես կը հասկանայի, եթէ իրենք ասէին նման մի բան՝ «մենք կը ջանանք առանց ռդ֊ի հետ յարաբերութիւնները փչացնելու հնարաւորինս լաւացնել կապերն արեւմուտքի հետ, ու կարծում ենք, որ դա հնարաւոր է»։ այդ ԵՏՄ֊ն էլ գուցէ ինքն իրեն էլ մեռնի, այնպէս չէ որ շատ կենսունակ է թւում այսօր։
ու արդե՞օք եթէ ելքը լինի իշխանութեան, ու «անյապաղ» քայլեր անի ԵՏՄ֊ից դուրս գալու ուղղութեամբ, իրենց «մի գիշերուայ մէջ» չեն անի առաջարկութիւն, որից իրենք չեն կարողանայ հրաժարուել։
ընտրութիւն, փոփոխութիւն, յաղթանակ՝ ընտրութիւն — լաւ, փոփոխութիւն՝ վաղուց պէտք է, յաղթանակ — օ…կեյ։
«քաղ․ պայմանագիր» — պայմանագիրն այն է, ինչ հնարաւոր է դարձնում համագործակցութիւն ու տարբերում է մարդկանց կենդանիներից։ պայմանաւորուածութիւն պահելը, թէկուզ ենթադրուող, ոչ գրուած պայմանաւորուածութիւն, — դա քաղաքակրթութեան մասին է։ առեւտուրը, տնտեսութիւնը, հնարաւոր չեն, եթէ պայմանաւորուածութիւնները չեն պահւում։ կարող եմ ենթադրել, որ մարդկանց «բարոյականութիւն» հասկացութեան հիմքում է հենց պայմանաւորուածութիւններ պահելը․ պայմանաւորուածութիւն պահելը՝ բարոյական է, չպահելը՝ անբարոյական։ ընդհանուր առմամբ, ես կը բերէի «բարոյականութիւն» բառը այդ պարզ սահմանմանը։
«լուսաւոր հայաստան — մեր գործի տեղում «լուսաւոր հայաստանից» տղայ կայ, նա այդպէս զանգում է ու ասում՝ «բարեւ ձեզ, այսինչն եմ լուսաւոր հայաստանից», ու մենք այդպէս մտածում ենք, թէ մենք, տեսնես, ո՞ր հայաստանից ենք։
«օեկ»֊ը ինչ էլ անի, իրեն ռեբրենդ չի կարողանայ անել։ «օեկ»֊ը միշտ մնալու է «օեկ»։
«հակ» — ենթադրում եմ որ ոգեշնչուած է Գանդիի ստեղծած հնդկական կոնգրեսից։ ենթադրում եմ, որ ԼՏՊ֊ն ահագին ոգեշնչուած է Գանդիից, եւ ենթադրում եմ, որ այն, որ իննսունականներին մեզ յաճախ Հ1֊ով Գանդիի մասին ֆիլմեր էին ցոյց տալիս, դրա հետեւանքն է։ Գանդիից ոգեշնչուած լինելը, ըստ իս, ահագին լաւ է մարդուն բնութագրում։ ու ապա «խաղաղութիւն» սլոգանն էլ աւելի հասկանալի է դառնում։
ՕՐՕ֊ի մասին չգիտեմ ինչ ասել՝ ես չեմ հասկանում ով են այդ մարդիկ, ու ինչ են անում այդ փոստերների վրայ։ Լոգո֊ն իմ վրայ նոյնիսկ աւելի անհասկանալի տպաւորութիւն է թողնում։
Ի՞նչ այլ ձեւ կարելի էր դասաւորել տառերը — ունենք երկուսի երեք աստիճան հնարաւորութիւններ․
ՕՕՕ
ՕՕՐ
ՕՐՕ
ՕՐՐ
ՐՕՕ
ՐՕՐ
ՐՐՕ
ՐՐՐ
Երեւի Ր֊ն մէջտեղում է սիմետրիայի համար, ՕՐՕ֊ն նախընտրել են՝ ՕՕՐ֊ին, ՐՕՕ֊ին, ու միւս ՕՕՐ֊ին եւ միւս ՐՕՕ֊ին։ (: նաեւ, եթէ Ր֊ի տեղը լինէր Հ՝ ապա կը ստացուէր՝ ՕՀՕ (գրեթէ՝ «դոբրի է՛֊է՜խ»)։ Մէկը պիտի լինէր պատասխանատու եւ հանդէս գար անունով, ոչ թէ ազգանունով։ Իսկ եթէ գրէին դասականով, չէ՞ որ ՀՅԴ֊ն (հո֊հի֊դա֊ն) այդպէս անում է՝ Յովհաննիսեան, ապա կը ստացուէր ՕՕՅ, ՅՕՕ, կամ ՕՅՕ։ օյ֊ը շփոթուած է, յո֊ն մի քիչ աւելի ռէպերական է, քան պէտք է, իսկ օյօ֊ն մի քիչ աւելի քեաւառական է։ այնպէս որ երեւի իրօք՝ օրօ֊ն ամենալաւ տարբերակն էր։ (:
փոստերներից՝
վատն են, էլի, վատն են։ գոյները, գծերը, ամէն ինչը։
ես չեմ կարող դրանք քննադատել՝ պարզապէս վատն են, լրիւ։
եթէ նորմալոտ լինէին՝ կը լինէր ասել՝ «գիտէ՞ք, այստեղ սա է վատը, իսկ այսպէս գուցէ աւելի լաւ լինէր»։
բայց յաջող փոստեր կայ՝ դա հակ֊ի փոստերն է։ ես չգիտեմ, իրենց մօտ պատահակա՞ն է դա ստացուել, թէ՞ լաւ դիզայներ է դրա վրայ աշխատել։
ֆոտոները սեւ սպիտակ դնելը շատ լաւ միտք էր։ դա լուծում է գոյների խնդիրը, մասնաւորապէս մաշկի գոյնի, եւ անկանխատեսելի տպագրութեան խնդիրը։ նաեւ որոշակի կոլլաժ֊ութեան համ է տալիս, որը հաւէս է, ու սրամիտ է նայւում։
փոստերը պարզ է ու համեստ, աչքի մէջ ոչ մի բան չի խցկում։
գոյները քիչ են՝ կապոյտն ու կարմիրը՝ սաթուրեյշնը գցած, իրար հետ լաւ նայւում են։
փոստերը պարզ է, իսկ երբ անում ես պարզ բան, սխալներ անելու հնարաւորութիւնը շատ աւելի քիչ է, քան եթէ բարդացնում ես։ այդ պատճառով էլ յաջողուել է։
ինձ միայն դուր չի գալիս, որ «ԼՏՊ տակոյ մալադոյ», ինչի՞, այս վերջին տարիներին մի հատ լաւ նկար արուած չկա՞ր որ օգտագործէիք։ Երիտասարդ ԼՏՊ֊ն անցեալում է, այսօր մենք ենք ուրիշ, նա է ուրիշ, երկիրն է ուրիշ, խնդիրներն են ուրիշ։ Այսօր եթէ ինձ պէտք է ԼՏՊ, ապա ոչ էն ԼՏՊ֊ն, այլ այսօրուայ ԼՏՊ֊ն։ Բարի եղէք տուէք ինձ այսօրուայ ԼՏՊ֊ին։
ՀՅԴ֊ն էլ ափդեյթ արուած չէ։ այսօրուանը չէ։
Մնացած փոստերների մէջ, ոնց ասեմ, դժուարանում եմ լաւ բան գտնել։ Մէկի գլխից ինչ֊որ բան է դուրս գալիս, այն թիւը չգիտես ինչու գրադիենտ է, ու չգիտես ինչու այս տառատեսակով, գոյները շատ են, ու պայծառ, իսկ երբ շատ են՝ աւելի բարդ է անել այնպէս, որ իրար հետ լաւ նայուեն, մանաւանդ եթէ պայծառ են։
ծառուկեան դաշինքի ոսկեզօծ լոգո֊ին, սակայն, կպնելու բան չունեմ՝ լրիւ արտայայտում է, սազում է։ (: ու շատ լաւ է որ երեք դի է, լոյս է գցած վրան, ու տենց մի մասն աւելի ստուեր է։ ինքը չէր կարող լինել «ֆլատ» դիզայն, քանի որ ծառուկեանը բնաւ «ֆլատ» չի։ պէտք է լինէր էսպէս, ինչպէս կայ։
ես էլի կուզէի լաւ բաներ ասել, որ ինքս ինձ աւելի լաւ զգամ, որ մի քիչ աւելի լաւ տեղ եմ ապրում, ուր լաւ դիզայն ես տեսնում, բայց աւաղ, չեմ կարողանում։
ինչեւէ, ես շատ բան չեմ հասկանում, անկապ գրառումներ եմ անում։
ցանկանում եմ ձեզ (եւ մեզ) թուլանալ եւ փորձել ստանալ էսթետիկական հաճոյք ընտրութիւններից։
մինչ։
https://www.youtube.com/watch?v=z0nVzvD9QYk
ու տենց
սպանտչ հարցազրոյց «սրեդա ակումբի մասին։ կռահէք ո՞ւմ հետ՝ պաւել կոսենկո֊ի, «կենդանի գոյն գրքի հեղինակի։
#գիրք #ժապաւէն #լուսանկարչութիւն #հարցազրոյց #ռուսերէն #գոյն #պաւել_կոսենկո #ֆոտո
այս տեքստը վաղուց էի ուզում գրել, բայց ինչեւէ։
ուրեմն, վերջերս վաթինեանի ցուցահանդէսն է բացուել, ուր շրջանակների մէջ, տրանսլիտով գրուած է, ասենք՝ «STEX MENQ @NKERNEROV TJJUM ENK» կամ ասենք «ES EN NKARNERIC A VOR PITI ZGAS» եւ ինձ ամենաշատ դուր եկած գործն ասում էր՝
յիշեցի երկու պատմութիւն․
Ա․
խոհանոցում ես իմ համար թէյ էի լցնում, ինչ֊որ աղջիկներ էին նստած, ուրախ էին, ու երեւի այդ ուրախութիւնից ինձ դիմեցին, ինչ֊որ այդ «լաւագյոն ուսանող» ծրագրից էին խօսում։
ես էլ արտայայտուեցի, որ կարծում եմ, որ մեր մօտի hall of fame֊ը hall of shame է, որ ես տը մտածում էի սա կամ նա նորմալ մարդիկ են, կարծես նորմալ են հագնւում, կարծես տգէտ չեն, բայց գնում են, ՍՍ֊ի ձեռքից մրցանակ են ստանում։
զարմացան՝ ասացին, բայց ի՞նչ կայ։
ասում եմ՝ ակնյա՞յտ չի, որ դա լեգիտիմ դառնալու, երեւալու ձեւ է, որ տեսէք, այս խելացի մարդը, որը անկասկած խելացի է, լաւ է սովորել, լաւ տեսք ունի, «սիրուն բոյով» աղջիկ է ասենք թէ, իմ ձեռքերից մրցանակ է վերցնում, ձեռքս սեղմում է, միասին նկարւում ենք։
ուրեմն ոչինչ, որ արիւնոտ էր իշխանութեանս գալը, ուրեմն ոչինչ, որ կեղծիքներ են եղել, ոչինչ այն ամէնը, որը օրինակարգ լինելու հիմքը չի ամրապնդում՝ տեսէք, սա ամրապնդում է։
— պէտք է,— ասում եմ,— ոչ մէկ, ով արժանի է, չուզէր այդ մրցանակը ստանալ, ոչ մէկ չուզէր գնալ այդ լուսանկարում երեւալ, պէտք է այդ մրցոյթը իգնորուած լինէր։ ու ապա այս օրինակարգացնելու միջոցը չէր էլ կիրառուի։
— բայց, — ասաց ինձ ինչ֊որ մի աղջիկ վիրաւորուած,— այս 600.000֊ը ուսանողի համար փոքր փող չէ, չարժէ մեղադրել ուսանողներին։
— դէ, — ասում եմ, — փողի չափն ի՞նչ կապ ունի։ եթէ վաճառւում ես, ապա վաճառւում ես։
ինչ֊որ վեր կացան, գնացին։ սեղանին թուղթ մնաց, թղթի վրայ ֆոտոներ էին։
այդ աղջիկը մրցանակ ստացողներից էր՝ նոր էր ստացել։
հիմա, սակայն, որ տեսնում է միշտ ասում է՝ «բարեւ ձեզ»։ ինչի «մե՞զ», ես կարծես մի հատ եմ, բայց ինչեւէ։
Բ․
«Հակահարուած»֊ի Արտակին վերջերս սահմանել են։
Արտակը ինչ֊որ ստուարաթղթից տանկ է սարքել, մտել է դրա մէջ, ու քայլել է Երեւանով մէկ։ Այցելել է զանազան կառավարական շէնքեր, ներառեալ «բաղրամեան 26»֊ը, այնտեղ իրեն ասել են ոստիկանները՝ «զգոյշ եղիր, լոյսեր չունես, կարող է խփեն քեզ»՝ նա մայթով չէր ման գալիս, այլ աւտոմեքենաների գծով։
այսպէս, քաղաքով պտտուել է, գնացել է նալբանդեանի աած֊ի շէնքի մօտ, եթէ չեմ սխալւում, թողել է տանկն այնտեղ։ ասում են թէ՝ խփել է ինչ֊որ դարպասի ստուարաթղթով, նոր թողել֊գնացել է։
հիմա Արտակին դատում են՝ անցեալ շաբաթ դատ էր։
քանի որ աած֊ի աշխատողները հոգեւոր տառապանքներ տարան այդ դէպքից։
ահա թէ ինչպէս Արտակին սահմանել է իշխանութիւնը։
Եթէ իր արածը արհամարհուած մնար, կը ստացուէր, որ Արտակը յիմարի մէկն է։ Երեխայական բան է արել։
Բայց Արտակի արուածին արձագանք եղաւ։
Ապա նա յիմարի մէկը չէ, նա արդէն կարեւոր մարդ է՝ քաղաքական մոտիւներով հետապնդուող արուեստագէտ է, դիսիդենտ է, այլախոհ է։
մորալ․
Այս երկու պատմութիւնը չարհամարհուելու մասին էին։
Մեզ պակասում է արհամարհելը։
Չէի հրաժարուի այնպիսի իրականութիւնից, ուր եւ այդ մրցոյթը, եւ Արտակի զբօսանքը արհամարհուած լինէին։
Արհամարհենք զմիմեանս։ Ամէն։
պէտք չէ։
պայուսակի մէջ խցիկի համար տեղ լինել չլինելու հարց պէտք է չառաջանայ։ խցիկը պայուսակի մէջ ի՞նչ գործ ունի։ խցիկը վրադ է, արդէն ընթացիկ լոյսին կարգաւորուած, որ պահը բաց չկորցնես։
(:
լուսանկարիչները շարք հրապարակելիս, ջանում են որ դրա մէջ թոյլ նկարներ լինեն։ ասում են՝ այլապէս, եթէ միայն լաւ նկարներ ես դնում, մարդիկ դրանք չեն գնահատում։ պէտք է թոյլերը տեսնեն, որ գնահատեն։ :/ թէ չէ երբ միայն լաւն են տեսնում, մտածում են այդպէս էլ պէտք է լինի։
ու տենց
նայում եմ, ֆլիքրում պարզւում է մաեմո խումբ կար, արդէն մեռած, ու ինչ հաւէս հաքերական համայնք էր հաւաքուել մաեմո֊ի շուրջը՝ ֆոտոներ մաեմո֊ից կառաւարուող ուղղաթիռներով, գիտական հաշուիչներով, զանազան ծրագրերով, բութ լոադերներով, սրամիտ հետդիրներով։
ո՞ւր են այդ մարդիկ։ ֆլիքրով երեւում է՝ մէկը լումիա է առել, դրանով է նկարներ անում։ մէկը՝ հտց։ բայց այլեւս այդ հաքերական տրամադրութիւնը չկայ։ իչնի՞ի։
գուցէ այդ «լաւ» ու «վատ» կոմպանիաները իրօք գոյութիւն ունեն։ միջավայրը կապ ունի, չէ՞։ ակնյայտ է, որ ՄԻԹ֊ում այլ միջավայր է քան մեր կոռումպացուած եւ ամբողջովին փտած պոլիտեխնիկում։
մաեմո֊ն հոսք էր ստեղծել, կրեատիւ դասի մի հոսք, ուր այդ մարդիկ ընկել էին։
իսկ հիմա այդ հսոքը չկայ, ու իրենք այդ հոսքից դուրս մի ձեւ ապրում են, ինչպէս բոլորը։
ու գուցէ իմ, ասենք gta04֊ի մեյլ լիստեր կարդալը այդ հոսքի կարոտն է, ես այդ պատճառով եմ տխրում որ մաեմոն մահացաւ։ ու ես լրիւ զգում եմ, որ ոչ սեյլֆիշը, ոչ անդրոիդը այդ իմ ասածը չապահովեցին, չստեղծեցին։
ու ի դէպ, գուգլ թրենդերին նայելով, ակնյայտ է, ինչու յոլլա֊ենք փողի կարիք ունեն։ իրենք երբեք այդ հանրայնութիւնը չեն վայելել։ չգիտեմ ինչու։ կարծես վատ մարկետինգ չէին անում։
այս կանաչ Յոլլա֊ն Ֆինլանդիայի հետ կապ չունի՝ Կալիֆորնիայի կուրորտներից է։ ։Պ դեղինի աճն է պէտք համեմատել նոկիայի հետ։
երեւի աւելի լաւ պատկեր ցոյց է տալու մաեմո եւ սեյլֆիշ համեմատելը։
հետաքրքիր է նաեւ, որ ն900֊ով լաւ հետաքրքրուած էին Իրանում։ երեւի մենք թերագնահատում ենք իրենց տեխնիկական պոտենցիալը, ու «տեխնար» մարդկանց քանակը։
ու տենց
Տեսածրելու գործընթացի արդիւնքում ամէն նկարն աւելի փափուկ է ստացւում։ Դա այն պատճառով է, որ ծրիչը չի կարողանում ստանալ նկարի լրիւ տուեալները, փոխարէնը բաժանում է այն մասերի, եւ միջինացնում արժէքները։ Արդիւնքում՝ բարձր կոնտրաստ ունեցող սահմանագծերի կոնտրաստն ընկնում է, եւ պատկերն աւելի փափուկ է դառնում։
ես փորձում էի հասկանալ, այդ RMS֊ն ինչի մասին է։ հիմա թուղթ գտայ, որը շատ հարցերիս է պատասխանում եւ հիմա աւելի լաւ եմ հասկանում ժապաւէնը ինչ է։ (:
այս Յունիոն ֆոտո լաբը շատ շատ շատ ուժեղ «շարփենինգ» է անում ժապաւէնից ծրած նկարները։ այդ պատճառով էլ «գրեյն»֊ի պէս աղմուկ կայ իրենց տուած նիշքերում։
միւս անգամ եթէ այնտեղ անեմ, խնդրելու եմ շարփենինգը անջատի առհասարակ։ եթէ պէտք է ինքս կաւելացնեմ։
միւս իրենց խնդիրն է սառը նկարներ տալը։ իսկ իրենցից ստացած նկարներում շատ աւելի դժուար է տաքութիւնը փոխել քանի որ ջպեգը (իսկ իրենք միայն ջպեգ են տալիս) բաւական տեղեկատւութիւն չի պարունակում։
ի դէպ սա միայն իրենց խնդիրը չէ։ ֆլիքրի ժապաւէնային նկարների զգալի մասը «օվերշարփ» է արուած։ որպէս կանոն որեւէ լաբի լռելեալ կարգաւորումների պատճառով։
ու տենց
կարծես PGI֊ն պարզ է, իսկ RMS֊ը ի՞նչ է նշանակում։
սեփականատիրական գրաֆիկական ծրագրի ռեւերս ինժեներինգ եմ անում, ահա ինչից ինչ եմ ստանում՝
քանի որ այդ գործիքը միայն ջպգ է կարողանում պահել, այստեղ են կորուստները։
բայց ընդհանուր առմամբ հասկանալի է ինչ է անում։ ։Պ
ու տենց
Ես չեմ վստահում, ու նոյնիսկ արհամարհում եմ մարդկանց, ով գործում են աշխարհը զաւթելու ամբիցիայով… նրանք, ով չունեն ինքնատիրապետում ու արտադրում են անպէտք անորակութեան մեծ քանակներ։ Ես ոչ գրաւիչ եմ դա գտնում։ Համակրում եմ ձեն ստեղծագործողների՝ նրանք մի քանի աշխատանք են ստեղծում, յետոյ մի պահ յապաղում։
#ֆոտո #սաւլ_լեյթեր #սաուլ_լայթեր #սաուլ_լեյթեր #արուեստ #քաղուածք #լուսանկարիչ #ֆոտո #լուսանկարչութիւն
Երբեմն զարմանում եմ մարդկանց վրայ ով օրագիր է պահում։ Երբեք չեմ մտածել իմ գոյութեան մասին որպէս կարեւոր բանի։
#ֆոտո #սաւլ_լեյթեր #սաուլ_լայթեր #սաուլ_լեյթեր #արուեստ #քաղուածք #լուսանկարիչ #ֆոտո #լուսանկարչութիւն
հասկանում եմ, որ գեղեցկութիւն փնտրելը այսօր շատ մոդաիկ չէ։ տառապանք, օրհաս եւ թշուառութիւն՝ այսօր դրանք են հետապնդելու համար արժանի։
#ֆոտո #սաւլ_լեյթեր #սաուլ_լայթեր #սաուլ_լեյթեր #արուեստ #քաղուածք #լուսանկարիչ #ֆոտո #լուսանկարչութիւն
Ընկերս՝ Հենրին, մի անգամ ասաց, որ ես հնարաւորութիւններին անտարբեր լինելու տաղանդ ունեմ։ Նա կարծում էր որ ես կարող էի աւելի լաւ կարիերա անել, սակայն փոխարէն ես գնում էի տուն, խմում սուրճ ու նայում պատուհանից։
#ֆոտո #սաւլ_լեյթեր #սաուլ_լայթեր #սաուլ_լեյթեր #արուեստ #քաղուածք #լուսանկարիչ #ֆոտո #լուսանկարչութիւն
Կեանքիս մեծ մասը ես անտեսուած(իգնորուած) էի։ Շատ ուրախ էի այդ համար։ Իգնորուած լինելը՝ մեծ լիազօրութիւն է։ Կարծում եմ, որ այդպէս եմ սովորել տեսնել այն, ինչ ուրիշները չեն տեսնում, ու արձագանքել իրադրութիւններին այլ կերպ։ Պարզապէս նայում էի աշխարհին, ոչ մի բանի պատրաստ չլինելով։
#սաւլ_լեյթեր #սաուլ_լայթեր #սաուլ_լեյթեր #լիազօրութիւն #կեանք #արուեստ #քաղուածք #լուսանկարիչ #ֆոտո #լուսանկարչութիւն
#խցիկ #գեղեցկութիւն #լուսանկարչութիւն #ֆոտո
այսպիսի հաւէս մրցոյթներ են լինում, որ իմանաս քո քաղաքը։
սա նկարել եմ ֆոտո֊ի պատմութեան թանգարանում։
ֆոտոներ իհարկէ արած ունեմ ցոյցերից։
ինչի՞ չեմ հրապարակում։ արդեն ասել եմ, որ այս տարի սկսել եմ անմիջապէս չհրապարակել, սպասել, յետոյ կրկին նայել։ ու տեսնել, դուրս գալի՞ս են թէ ոչ։
սա նշանակում է, որ ես իմ վրայ աւելի քիչ եմ «սոցիալական մեդիա»֊ի դերն ու պատասխանատւութիւնը վերցնում։ իհարկէ, սա նաեւ այն մասին է, որ շատ լաւ է, որ ուրիշներն այդ դերը իրենց վրայ վերցրել են։ ու ես կարող եմ հանգիստ սրտով դա չանել։
ու այո, ես երեւի հետաքրքրուած չեմ ռեպորտաժային ֆոտոներ անելու մէջ։
ուզում եմ աւելի մնայուն, ժամանակից դուրս նկարներ անել։ նոյն ցոյցից այն նկարը, որ նայուելու է մի քանի տարի անց, օրինակ։
իհարկէ, ամբիցիոզ է հնչում, բայց ոչ մեծամիտ։ ես գիտեմ, որ դրա համար պէտք է աշխատել՝ փնտրել, փնտրել, փնտրել, ու նկարել, նկարել ու նկարել, ոչ թէ սպասել, երբ կարդը ինքը գալու է գիրկդ, իսկ դու բարոյաճես չխկացնել։ ու իհարկէ, մի քիչ էլ բախտ։ բայց բախտը չի բացւում, սովորաբար նրանց, ով ոչ մի բան չի անում։ ։Ճ
կրկին, փորձում եմ հասկանալ՝ մարդկային/չմարդայինը որն է։ ու մտածում եմ, որ էմփաթիան է, ու ոչ քեզնով անկեղծ հետաքրքրուելը։ լինի դա այլ մարդ, կամ շուն, կամ որեւէ մէկը, ում կարող ենք հասկանալ, որովհետեւ ում չենք կարող հասկանալ… դէ, չենք կարող։ (նկատի ունեմ ՌԱՈՒ֊ի ընկալման թունելը)
ու զուգահեռ է մտքիս գալիս լուսանկարչութեան հետ։
լուսանկարչութիւնն ոչ քո մասին է, այլ քո հետաքրքրուածութեան մասին է բացի քեզնից այլ բաներով։ իհարկէ, այն, ինչով ես դու հետաքրքրւում՝ քո մասին է։ բայց ես այդ մասին չեմ։
ես կէս տարուց շատ է գրեթէ նկար չեմ հրապարակել։ բայց շատ եմ արել։ ու երբ նայում եմ, մտածում եմ, ո՞րը հրապարակել, տեսնում եմ որ նրանք, որ ինձ ժամանակին շատ էին դուր գալիս, բնաւ էլ կիսուելու բան չեն։ որովհետեւ եթէ այդ օրը հրապարակուած չլինէին, հետաքրքիր էլ չէ հրապարակել։
ու ապա նկատում եմ, որ կան ասենք լուսանկարներ, որ ընդհանուր առմամբ օրագրային են։ ու դրանք տարածելը կը նշանակի՝ տեսէք ես ինչ հետաքրքիր տպասալ ունեմ։ տեսէք ես ուր եմ եղել։ տեսէք ես ինչ հետաքրքիր կեանք եմ ապրում։
բայց չի նշանակի՝ էս ի՜նչ սպանիչ շուն է։ չի նշանակի՝ շարք շները եւ իրենց բները, կամ անտուն շները՝ տարածաշրջանում։
այսինքն՝ իմ մասին է, այդ շների մասին չէ։ ճիշտ է, այն որ ես շուն եմ նկարում, իմ մասին է։ բայց դուք հասկացաք։
օրագրային ոճի նկարներ այսօր հաւաքւում են ինստագրամում։ պարզապէս այն պատճառով որ մարդկանց մեծ մասը մարդկային չի, բաւական նարցիսիկ է եւ ինքնասիրահարուած, ու ինքնացուցադրւում են անում են օրագրային նկարներ։ այնպէս, ինչպէս կորպորացիայի փի֊առ բաժինն է հաւաքում կորպորացիայի մասին մեդիայում յայտնուող նիւթեր, ընկերութեան մասին բլոգ է վարում, կամ տարածում մեդիայում իրենց մասին նիւթեր։ դէ՝ փաբլիկ ռիլեյշնս։ բիզնես։ շուկան պահանջում է։
ու դա փաբլիկ ռիլեյշնսի մասին է, ոչ թէ ֆոտո֊ի։ պարզապէս եկէք չխառնենք։
լուսանկարիչը բացի բեւեռացնող, անդրամանուշակագոյն, գունաւոր եւ այլ զանազան ֆիլտրերի կարիք ունի մի փոքրիկ հեռակառաւարուող ամպիկի։ երբ արեւը խանգարում է, ամպիկը տեղաւորի այնպէս, որ «ֆիլտրի» լոյսը։
երկար չէի կարողանում ձեւակերպել, որն է իմ համար ինստագրամի՝ որպէս ձեւ, եթէ կարելի է այն ընդհանրացնել, թիւր կողմը։
չէ չէ, կան հիանալի մոբայլ նկարիչներ, ու ես ինքս շատ եմ նկարել մոբայլ խցիկով, ու շարունակում եմ նկարել։ ամէն ինչով էլ նկարում եմ
ուզում եմ ասել, դեռ երբ մոնտաժում էի, լաւ զգացի որ՝
տեքնիկան սահմանում է էսթետիկան։
տեքնիկան, որ սովորաբար օգտագործում են ինստագրամշիկները, կարողանում է, յամենայն դէպս այսօր, քիչ թէ շատ տանելի որակով դետալներ վերցնել․ այս դռան բռնակը, այս բաժակը, այս, թէկուզ մեքենան։
այսպիսով ինստագրամշիկը դառնում է իրեր հաւաքող։ (պարտադիր չէ որ դառնայ, այսպէս յաճախ ստացւում է)
ու իրեր հաւաքելով, նա չի կարողանում տեղաւորել իր նեղ շրջանակի մէջ այդ իր ցոյց տուածի միջաւայրը, ենթատեքստը, յարաբերութիւնները այլ դետալների հետ, իր տեղը միջաւայրում, եթերը, կրկին՝ կոնտեքստը։
այսօր նայում էի Վիվիան Մայերի ինքնանկարները։
ես չգիտէի ինչքան սպանիչ ու ինչքան շատ ինքնանկարներ ունի նա։ հիմա զգում եմ ինչ հարազատ է ինձ իր դէմքը։
ես այնքան երջանիկ եմ որ ապրում եմ այն ժամանակ երբ ֆոտո կայ։
ու ես այնքա՜ն բաւականութիւն եմ այսօր ստացել ու այնքա՜ն լաւ եմ ինձ զգում։
որ դրանից լաւ պարզապէս մարդ չի կարող զգալ։
ու ուզում եմ ձեզ բոլորին, ով ինձ կանչում է տարբեր զանազան հետաքրքիր տեղեր, կամ առաջարկում է տարբեր հետաքրքիր զանազան զբաղմունքներ, կամ ասում է, ինչի ես պէտք է ինձ վատ զգամ, ու ինչ անեմ, կամ ինչպիսին լինեմ, որ ինձ լաւ զգամ, ուղարկել գրողի ծոցը, կամ էլ չէ, ձեր զանազան հետաքրքիր տարբեր տեղերը։
ես գիտեմ ես ինչպէս եմ ինձ լաւ զգում։ ինչ եմ սիրում անել։ թէկուզ ինձ մօտ չի ստացւում։ բայց կարեւորն այն չէ ստացւում է թէ չէ։ ինձ համար եւ հաքելու, եւ վրիպազերծելու, եւ նկարելու պրոցեսն արդեն այնքան գերող է, որ ինձ պարզապէս այլ բան պէտք չէ։
բարի գիշեր։ ու ցանկացնում եմ ձեզ տարած լինել։ ու ոչ թէ մարդու վրայ, այլ մի այլ բանի։ լաւ եղէք։
այսօր ընկերոջս հետ օբյեկտիւներ էինք փորձարկում՝ իր ու իմ բերած օբյեկտիւները։
բացում էինք դիաֆրագման, ու նկարում էինք, ֆոկուսուելով ինչ֊որ հատուածների վրայ։
քանի որ բաց դիաֆրագմայի պարագայում օբյեկտիւը իր թոյլ կողմերն է ցոյց տալիս։
ստացւում էր, բնականաբար, բոքէ։ այն, ինչի վրայ ֆոկուս եմ բռնել՝ ֆոկուսի մէջ, իսկ այն, ինչի վրայ չեմ բռնել՝ լղոզուած։
ու ես մտածեցի, որ սէրը, ինչպէս եւ ֆոտոն, ընկալման մասին է։
այն որ իմ ֆոտոն իմ ընկալման մասին է՝ դա ակնյայտ է։
սէրն այն մասին է, երբ ես լայն բաց աչքերով ֆոկուսւում եմ քո լաւ էութեան վրայ, փոխարէնը ֆոկուս բռնելու՝ կենտրոնանալու քո վատ յատկանիշներին։ շուրջդ առանց այդ էլ շատ են մարդիկ, ով դա անում են։ եւ թերեւս իմ շուրջ։
իսկ ինձ համար դա չէ կարեւորը քո ֆոտոյի մէջ։ ինձ համար կարեւոր է այն լաւը, որ ես գիտեմ, որ տեսնում եմ, ու ես այդ եմ ֆոկուսի մէջ պահում, լղոզելով այն, ինչ էական չէ։
ես ուզում եմ տեսնել քեզ ոչ այնպէս, ինչպէս ընկերդ, ով բաւարարուած, կամ ոչ այնքան էլ, մնացել է քեզնից այսօր։ ոչ այնպէս, ինչպէս գործընկերդ, ում դու, գուցէ քաշել ես, կամ չորել։
ես ուզում եմ տեսնել քեզ ոչ այնպէս, ինչպէս տեսել է շեֆդ, որ այսօր քեզնից գոհ չէր, ոչ այնպէս, ինչպէս քեարթը, ով քեզ ծաղրել էր, ոչ այնպէս ինչպէս նա, ով ականատես է եղել քո անյաջողութիւններին։
ոչ այնպէս, ինչպէս այլ մարդիկ են քեզ ընկալել։
ես ուզում եմ լինել նա, ով տեսնում է քո լաւ էութիւնը, անկախ նրանից, որ կան մարդիկ, ով կենտրոնանում են քո վատ յատկանիշների վրայ։
իսկ եթէ դու իմ հանդէպ լաւ բան չես արել, ես անկարող եմ քեզ չներել, քանի որ ես գիտեմ, որն է քո մէջ կարեւորը, ու ես գիտեմ, ինչպէս պտտել ֆոկուսի անիւը։
Մամիյա օբյեկտիւները գնահատւում են որպէս 120 խցիկի ամենասուր պատկերն տուողներ։ Պենտակոն օբյեկտիւները, սակայն, լաւագոյն դէպքում ադեկւատ են, ու ահաւորն են վատագոյն դէպքում (ասենք եթէ ռուսական են)։ Սա օպտիկական որակն է։ Եթէ մեխանիկական որակը դիտարկենք, ապա մենք համեմատում ենք ճապոնական դիզայնի եւ ճարտարագիտութեան ամենալաւ նմուշներից մէկը արեւելեան բլոկի դիզայնի եւ ճարտարագիտութեան լաւագոյն նմուշներից մէկի հետ։
#մամիյա #պենտակոն #օբյեկտիւներ #լուսանկարչութիւն #դիզայն #նախագծում #անգլերէն #ճարտարագիտութիւն
Ժապաւէնով լուսանկարելը նման է թղթի վրայ ծրագիր գրելուն։ Չես կարողանում նոյն պահին աշխատեցնել, համոզուել, ճիշտ է աշխատո՞ւմ թէ՞ ոչ։ Որպէս կանոն սխալ է չէ՞ լինում։ Դէ մեզ մօտ, ոչ թէ ասենք Վիրտի։ Քանի որ ինչ֊որ մանրուք միշտ հաշուի չես առնում։ Այնպէս էլ լուսանկարում՝ կամ մի բան այնպէս կտրած չէ, կամ պէտք էր խցիկը մի քիչ ձախ շարժել, եւ այլն։
Թուային խցիկը թոյլ է տալիս տեղում վրիպազերծել (դեբագ անել), տեսնել ո՞նց է, ու կրկին նկարել։
Եթէ դա բեմադրութիւն է, գուցէ լաւ ստացուի։
Բայց դրանով է լուսանկարչութիւնը տարբերւում, որ կարող է եւ բեմադրութիւն չէ։ Ու նոյնիսկ եթէ քաղաքի, փողոցի նկար չէ, ուր արդեն պահն անցել է, այլ, ասենք բնանկար է, այդ պահը կրկին կարող է անցնել։ Քանի որ ամպերը, արեւը, անձրեւը, ստեղծում են անկրկնելի մի տեսարան, որը կարող էլ երբեք չլինի։
Այդ պատճառով ֆոտո անելիս, աւելի, քան ծրագրաւորման մէջ, պէտք է «թղթի վրայ գրուած ծրագիրը» մտքում լաւ վերլուծես, ու արագ։ Քանի որ վրիպազերծելու հնարաւորութիւն, մեծ հաշւով, սովորաբար չունես։ Թէկուզ եթէ թուային խցիկով ես նկարում։
եւ այդպէս
ասք լուսանկարներ վրիպազերծելու մասին՝ http://norayr.arnet.am/weblog/2014/09/18/ասք-լուսանկարներ-վրիպազերծելու-մասի/
#լուսանկարչութիւն #ֆոտո #արուեստ #արհեստ #ծրագրաւորում
Ինչ խոսք, խորհրդահայ ազգային գաղափարաբանությունը՝ իր արժեքներով, համոզմունքներով ու ներկայացման տիրապետող ձեւերով ժամանակին թույլ է տվել կառուցել միավորիչ հավաքական ինքնություն, ձեւավորել ազգային համերաշխություն: Բայց ներկա պայմաններում դրանք ոչ միայն ժամանակավրեպ են, միտք ու երեւակայություն կաշկանդող, այլեւ ակներեւորեն ծառայում են ներկա սոցիալական կարգի եւ հայոց ռուսահպատակության անխափան վերարտադրությանը:
http://hetq.am/arm/news/56466/patkerner-urish-qaxaqic.html
#քաղաք #երեւան #լուսանկարչութիւն #ֆոտո #հրաչ֊բայադեան #անի֊գեւորգեան #ինքնութիւն #############