2022-03-25-10132698

էն օրը, չիմացաք, ուրեմն մտքովս անցաւ մտնել վայրապար։

դէ նաեւ մի քանի ժապաւէն կար վերցնելու։

ոչմութոչլոյսը սուրճ չէր վաճառում, թէ չունէր, չեմ յիշում, մտանք լիւմէն սուրճ առանք, ու գնացինք վայրապար։

մտնում ենք, էնտեղ ահագին փոխել են, աթոռներ են դրել լիքը, ու թօրոսի մասը տէնց այցելուներին իր տարածքից բաժանող սեղան ունի։

էդ սեղանի մօտ թօրոսն ինչ֊որ ռուսների հետ ա խօսում, մենք մօտենում ենք, նա ասում ա՝

— չես հաւատայ, ես նոր պատմում էի որ էստեղ կայ դեհանսերի ֆան։

նայում եմ ում հետ ա խօսում, կողքից հա, ոնց որ կոսենկօյին նման ա, բայց ոնց որ ինքը չլինի։

ասում եմ՝

— նա ա՞։

ասում ա՝

հա՛։

ծանօթացանք պաւելի հետ, շատ ջերմ էր, մի քիչ խօսեցինք, նա սկսեց հետաքրքրուել, բա ի՞նչ էք նկարում, բա ֆոտոները ո՞րտեղ կան։ առաջարկեց անմիջապէս ֆրենդուել՝ ֆբ, ինստագրամ։ էհ։ տուեցի մատեանի ու ֆլիքրի յղում։ :/

լրիւ կարող էր կարճ կապել, բայց էնքան խօսեցինք որ նոյնիսկ ցոյց տուի իր դեհանսերից մեր հանած լուտերը, ու ոնց եմ դրանք սէյլֆիշում օգտագործում։ բնաւ չտխրեց եւ չջղայնացաւ։

փոխարէնն ասաց՝ դեհանսեր հիմա լինուքսի համար էլ ենք անում։ ահագին զարմացայ, բաց էի թողել այդ նորութիւնը։ ասաց՝ հա, բրիտանական ամենավեհ ֆիլմերի գոյներով զբաղուող ընկերութիւնը լինուքսով ա աշխատում, մեզնից ուզել են դեհանսեր, բայց էն պայմանով որ լինուքսի համար շինած լինի։ ու արդէն կայ քաշելու համար։

ասաց գրի եթէ չկարողանաս ձրի արտօնագիր ստանալ, կամ ինչ։

ահագին շփոթուել էի, ու յետոյ ահագին յուզուել էի։

հա՛, իսկ գիտէ՞ք ինչի ա հայաստանում։ դեհանսերի ընկերութիւնը ստե՛ղ ա գրանցում։

ես ժամանակին իր հետ մի քիչ շփուել էի, երբ տելեգրամ ունէի, ու դէ չէր յիշի, չասացի… էհ… էլի տխրեցի, որ չունեմ էն կապերի հնարաւորութիւնը։ բայց ինչեւէ։

հա, ոնց որ այդքանը։ հիմա գրեցի ու էլի յուզուած եմ։

#երեւան #վայրապար #դեհանսեր #լուսանկարչութիւն #ֆոտո #ժապաւէն #պատմութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ երեւան  վայրապար  դեհանսեր  լուսանկարչութիւն  ֆոտո  ժապաւէն  պատմութիւն