թարումեանի «զրոյցներ համակարգչի մասին» գիրքն առաջին անգամ հրատարակուել ա 2003 թուին՝ թղթի վրայ։
2012֊ին թարումեանն այն հրապարակել ա որպէս էլ․ գիրք։
բացել էի մաեմօ֊ի ընթերցիչով, բայց այն արագ պայթում էր այս գրքի վրայ՝
տեսէ՛ք, էս դրոիդի էքսօրգի դրայւերի խնդիրն ա, որ տէնց սիրուն «արտեֆակտներ» ա տալիս։
յետոյ բացեցի evince
֊ով՝
գրքի յղումը՝ @{https://xn–y9aai3au2bc2f.xn–y9a3aq/գրառում/author/antranigv/}֊ից։
շատ հաւէս ներածութիւն ա իրականում, ազատ գիրք ա, կարող էք խորհուրդ տալ ընկերներին։
#գիրք #թարումեան #հայերէն #տեքնիկա #պատմութիւն #մաեմո #մաեմօ #էկրանահան #ընթերցիչ
անցեալ տարուայ վերջին օրերին փոխեցի [չխելա]ժամացոյցներիս էլեմենտները։
այս ժամացոյցը երկար ինձ թոյլ չէի տալիս ձեռք բերել։
բայց շատ սիրուն էր՝ հէնց դեղինը՝ ու մի կէս կամ գուցէ մի տարի անց չդիմացայ։
ունի վայրկեանաչափ՝ օգնում ա երեւակելիս, ու ցոյց ա տալիս լուսնի ֆազաները, մակընթացութիւններն ու տեղատւութիւնները՝ դժուար ա թերագնահատել դրանք իմանալու կարեւորութիւնը։
էսպիսի դիզայն չեմ սիրում, ու ձեռք էի բերել որպէս ամենահանդուրժելի տեսքով խօսող ժամացոյց։
առաւօտը մինչ վերջնական արթնանալը մի քանի անգամ թեթեւ արթնանում եմ, ու դա կարող ա շուտ լինել։ բայց եթէ աչքերս բացեմ ժամը ճշտելու համար՝ էլ չեմ քնի։ ժամանակին n900 էի պահում հետս, այն espeak֊ով կարողանում էր ժամ ասել։ բայց դա էլ էր խնդիր՝ եթէ քնում ես n900֊ի հետ՝ միշտ չի որ առաւօտը այն կը գտնես, կամ գտնելը այնքան բարդ չի լինի, որ չես արթնանայ։
իսկ ձեռքիդ կապած ժամացոյցն իրավիճակ ա փոխում։
ի դէպ, շատերը նեղւում են ժամացոյցով քնել՝ ես միշտ տարած էի տեքնիկայի ու հէնց էլեկտրոնիկայի վրայ ու մանկուց ժամացոյցով եմ քնել, որ տեքնիկայից չբաժանուեմ։
հիմա էս խօսող ժամացոյցը անսպասելիօրէն ձեռքիս դուրս գալիս ա։ ի սկզբանէ ինձ թւում էր քեարթոտ՝ չափազանցումներով դիզայնի մէջ, աեւլդորութիուններով։ բայց գուցէ էդ պատճառով էլ ա հաւէս նայւում՝ ես սիրում եմ որոշ տիպի քեարթութիւն, օիրնակ՝ ճապոնական։ ու երբ գիտեմ դա մշակոյթ ա արտայայտում՝ թէկուզ քեարթոտ մշկաոյթ՝ վայելում եմ որ ես այդ արտայայտութեան կրիչն եմ, դեարակատար եմ։
#ժամացոյց #սպառողական #տեքնիկա #մշակոյթ #նկարներ #առօրեայ
ես վերջերս շատ եմ նկարում միջին ֆորմատ՝ աւելի յստակ՝ նկարում եմ mamiya rb67֊ով, որի ժապաւէնի վրայ թողած նկարի չափսը՝ մօտ 6x7 սանտիմետր ա։ իրականում 7.5 ա, ու այդ խցիկով հիմա շատ եմ նկարում ինստաքս, որը 6x6 ա։
աչքի ա ընկնում՝ ինչ կարճ յստակութեան խորութիւն ա (depth of field), միջին ֆորմատով լուսանկարելիս։ օրինակ, բոյսիկի մի տերեւիկը ֆոկուսի մէջ ա, ու դրան շաաատ մօտ գտնուողները՝ արդէն չէ։
մտածեցի՝ սովորական ժապաւէնի կադրի չափ լուսազգայուն մակերեւոյթ ունենալու դէպքում՝ ո՞րն ա էն սեթափը, որով հնարաւոր ա նման բան ստանալ։
պարզւում ա՝ բնաւ էլ անհասանելի բան չի, ես նման սեթափներ ունեմ։
ահա, այս կայքի հաշուիչով ստուգեցի։ իմ մամիյայի 120մմ ոսպնեակը՝ 3.8 մաքսիմալ բացուածք ունի։ դրեցի՝ չորս՝ ֆորա տալով սովորական չափսին։ այս մակերեւոյթի120մմ֊ին համապատասխան սովորական կարդի համար ոսպնեակը կը լինի՝ 56մմ։ ու չնայած ես ունեմ հէնց մամիայի 56մմ (ու մտածում էի՝ տեսնես ինչի՞ ա հէնց տէնց տարօրինակ 56, ոչ թէ հէնց 50, ու հիմա մտածում եմ՝ կարո՞ղ ա որ համապատասխանի իրենց միջին ֆորմատի խցիկների 120֊ին), որոշեցի փորձել հէնց սովորական հիսունը, որը շատ շատ խցիկների հետ եկող լռելեայն ոսպնեակն էր։
ապա տեսնում ենք, որ 50մմ֊ի դէպքում, 135 ժապաւէնի կադրի չափսի դէպքում ունենք լրիւ նոյն յստակութեան խորութիւնը, ինչ ես ստանում եմ 6x7֊ի դէպքում՝ 120մմ֊ով։ փաստօրէն, ոչ մի անհասանելի բան, ընդամէնը 1.4 ոսպնեակ։
եթէ փոխենք 1.4֊ը աւելի սովորական 1.8֊ով՝ ապա 0.13 մետրը կը դառնայ 0.17 մետր։ մեծ տարբերութիւն չի։
փաստօրէն՝ միջին ֆորմատին համեմատելի յստակութեան խորութիւն ստանալու համար ունենալով սովորական ժապաւէն կամ այսպէս կոչուած «ֆուլֆրէյմ» թուանշային խցիկ՝ բաւական ա ձեռք բերել 1.4 բացուածքով ոսպնեակ։
իհարկէ, վիճակը շատ ա փոխւում երբ ունես այսպէս կոչուած «կրոպ» կամ APS-C սենսոր։ ապա օրինակ ֆուջի x100֊ը որի ոսպնեակի ամենամեծ բացուածքը 2.0 ա, 23մմ իր ոսպնեակով նոյն հեռաւորութեան պայմաններում կունենայ 0.61 մետր յստակութեան խորութիւն։ եւ իսկապէս, էդ խցիկով պէտք չի ակնկալել այսքան սիրուն լղոզած ֆոնով դիմանկարներ ստանալ։
#ֆոտո #ժապաւէն #թուանշային #միջին_ֆորմատ #դիմանկար #ֆոկուս #լուսանկարչութիւն #տեքնիկա #ոսպնեակ #յստակութեան_խորութիւն #բացուածք #կայք #հաշուարկ #էկրանահան #ուտէնց