շատ հետաքրքիր յաճախ տրուող հարցեր երկրաշարժների մասին՝
https://www.usgs.gov/programs/earthquake-hazards/faqs-category
#երկրաշարժ #հարց #անգլերէն
ուրեմն «նովոյե վրեմեա»֊ով քոչարեանի դատի մասին նիւթ ա, ալեքսանդր իսքանդարեանին են հարցնում՝ «բա մարդիկ աւելի լաւ կապրե՞ն դրանից», ու իսքանդարեանը լուրջ֊լուրջ պատասխանում ա թէ, դէ չէ, մարդիկ դրանից աւելի լաւ չեն ապրի, ձերբակալութիւններով չի որ մարդիկ աւելի լաւ են ապրում, ու չի ասում, թէ ի՞նչ ես շեղում, բալիկ ջան, հարցն այն չի, մարդիկ աւելի լաւ են ապրում թէ չէ, հարցն այն ա, որ մեղաւորները պէտք ա պատժուեն։
էդ ոնց որ դատ լինի, գող են բռնել, նստեցնում են, ու լրագրողը հարցնի՝ դրանից մարդիկ աւելի լա՞ւ կապրեն, էդ տրամաբանակա՞ն հարց ա։
#զլմ #ռք #աի #դատավարութիւն #հարց #քարոզչութիւն #արդարութիւն
իսկ ո՞նց են պահում գաղտնագրերը, եթէ ոչ բաց տեքստով։
— եթէ գաղտնագրով կրիպտաւորեմ, ապա մարդը մէկ է պէտք է գաղտնագիր հաւաքի։
— եթէ բանալիով, ապա ո՞րտեղ պահել բանալին։ եթէ ծրագրի հետ է գալիս, կարելի է այն հանել ծրագրից, եթէ ծրագիրը ասենք առաջին անգամ միանալիս գեներացնի բանալի, մէկ է որտե՞ղ պահել։
— եթէ ինքս մի ձեւ իրականացնեմ, կոդից երեւում է, քանի որ ազատ ծա է գրածս։
այլ վարկածնե՞ր։ մտածում եմ, երեւի անկապ չէ որ փիջինը բաց տեքստով է պահում։
#ծրագրաւորում #հարց
հարցեր, որ ես տալիս եմ հարցազրոյցին՝ http://jvns.ca/blog/2013/12/30/questions-im-asking-in-interviews/ հատուկ @{համարյա թե չէ ; ach94er@spyurk.am} ֊ի համար
#հարց #հարցազրոյց #աշխատանք
հետաքրքիր ա, ինչպե՞ս ստացվեց, որ այստեղ մենք այլ կերպ ենք մեզ պահում, քան դիմագրքում։ ավելի շատ հղումներ տարածելով, մեջբերելով, ոնց որ գռիդերի ընկերների տարածած հոսքերը նայենք/կազմենք ինքներս։
դիմագրքում, ի տարբերություն, ավելի շատ փորձում են «ստատուս գրել», ինչ֊որ մի միտք ձեւակերպել, ու դրանով շոյանքը քաղել։ դիմագրքի այդ ոճը կարող է թվալ ավելի կենցաղային, (թեմաների պատճառով, թեկուզ մեր լոկալ ակտուալ թեմաների), բայց միեւնույն ժամանակ, կարելի է այն մեկնաբանել որպես ավելի կրեատիվ։ ի՞նչ եք կարծում այդ մասին։
նաեւ, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է այդպես ստացվում, նրանի՞ց է, որ սփյուռքում է այսպես ընդունված, ու մենք ենթագիտակցաբար սկսում ենք իրենց պես գործել, թե նրանից, որ մեկ է, ավելի են շոյվում ոչ թե ստատուս֊մտքերը(թեկուզ անգլերեն), այլ հղումները (եթե այդպես է), թե նրանից է, որ մենք այստեղ քիչ ենք, իսկ մեր մտքերը՝ այն ավելի երկրին մոտ, մեզ համար ակտուալ մտքեր են(եթե այդպես է)։ հմ՞։
#սփիւռք #դիմագիրք #հոգեբանություն #վարքագիծ #հարց #քննարկում