կեղծելու կուլտուրայի բացակայութիւն՝ https://www.vice.com/en/article/7kbTim/the-internet-is-debunking-russian-war-propaganda-in-real-time
#կուլտուրա #զլմ #պատկեր
ուրեմն «նովոյե վրեմեա»֊ով քոչարեանի դատի մասին նիւթ ա, ալեքսանդր իսքանդարեանին են հարցնում՝ «բա մարդիկ աւելի լաւ կապրե՞ն դրանից», ու իսքանդարեանը լուրջ֊լուրջ պատասխանում ա թէ, դէ չէ, մարդիկ դրանից աւելի լաւ չեն ապրի, ձերբակալութիւններով չի որ մարդիկ աւելի լաւ են ապրում, ու չի ասում, թէ ի՞նչ ես շեղում, բալիկ ջան, հարցն այն չի, մարդիկ աւելի լաւ են ապրում թէ չէ, հարցն այն ա, որ մեղաւորները պէտք ա պատժուեն։
էդ ոնց որ դատ լինի, գող են բռնել, նստեցնում են, ու լրագրողը հարցնի՝ դրանից մարդիկ աւելի լա՞ւ կապրեն, էդ տրամաբանակա՞ն հարց ա։
#զլմ #ռք #աի #դատավարութիւն #հարց #քարոզչութիւն #արդարութիւն
Այժմ իշխանության այս կամ այն թևի կողմից հովանավորվող բազմաթիվ, հատկապես՝ համացանցային ԶԼՄ-ներ կան, որոնք խոսում են ընդդիմադիր, հաճախ՝ նույնիսկ արմատական լեզվով, որն էլ, ինչպես ասացի, մասամբ բացատրվում է ներիշխանական մրցակցությամբ, մասամբ էլ՝ հասարակական միջավայրի ընդհանուր փոփոխմամբ: Եվ իշխանական #քարոզչություն ֊ն էլ մի կողմ թողած, եթե ուշադիր լինեք, ապա խոշոր ուժերից և խաղացողներից ոչ ոք այլևս պաշտոնական մակարդակով չի խոսում նախկին իշխանական լեզվով: Համընդհանուր տարածում է ստացել ընդդիմադիր լեզուն, կարելի է ասել՝ #2008 թ. #Հրապարակ ֊ի լեզուն: Պարզ է, որ ընդդիմությունն է դրանով խոսում, բայց, եթե ուշադիր լինեիք, կնկատեիք, որ #Սերժ֊Սարգսյանի նախընտրական քարոզչության մեծ մասը՝ ելույթները և հոլովակները, կառուցված էին այնպես, կարծես նա ոչ թե իշխանական, այլ #ընդդիմադիր թեկնածու է: Նույնիսկ #Ռոբերտ֊Քոչարյան ֊ն իր հարցազրույցներում խոսում է նույն այդ լեզվով: Բոլոր ցանցային #ԶԼՄ -ները, ում կողմից էլ հովանավորվեն՝ նույն լեզուն են օգտագործում: Որքան էլ սա համարենք ձևական, սակայն, դա վերջին տարիների ուժգին հասարակական ակտիվության շոշափելի արդյունքներից կարելի է համարել: Այս ամենը, մի կողմից՝ նպաստավոր էր որևէ ընդդիմության համար #2013 թ. #ընտրություններ ֊ի շրջանակում (կոնտեքստում), բայցև մյուս կողմից՝ #մարտահրավերներ պարունակող էր:
http://168.am/2013/03/16/196578.html
#Հրանտ-Տեր-Աբրահամյան #Լեւոն #Րաֆֆի #բարեւ #Տեր-Պետրոսյան #ՀրանտՏերԱբրահամյան #հեղափոխություն #բարեւահեղափոխություն #կրեածիվ #հղանցք #2013 #2008 #քաղաքականություն #ընդդիմություն #Միշիկ #Սերժ #ՍերժՍարգսյան #ընտրություններ #ՍԴ #ընտրակեղծիք #Մարս #Հրատ #կյանք #armvote13 #barev #Raffi #barevolution #arvote #March1 #մարտի1 #հարցազրույց