նա ամերիկեանում մի քանի տեքնիկական դաս ունի, ու քչերից ա որ ինձ վրայ շատ լաւ տպաւորութիւն ա թողել։
@{ լրագիր ոչ պաշտոնական ; lragir@spyurk.am} 16.09.2020, 5:00:09
Դավիթ Դավթյան. Թշնամու դեմ հաղթանակը պետք է կայանա նաեւ քարոզչական մարտադաշտում
Սառա Գասպարյան, Նյու Յորք
Զրուցակիցս թուրք/ադրբեջանական հակահայ քարոզչության սինդիկատի դեմ անզիջում պայքար մղող, քարոզչական պատերազմում Ադրբեջանի թիվ մեկ վիրտուալ թշնամի՝ Դավիթ Դավթյանն է: Նա իր ընտանիքի հետ վեց տարի առաջ է Նահանգներից տեղափոխվել Հայաստան: Դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, միևնույն ժամանակ՝ անգլալեզու մեդիա տիրույթում զբաղվում է ակտիվ քաղաքական վերլուծական գործունեությամբ: Նա իր խարանող մեկնաբանություններով հակազդել է շուրջ 800 հակահայ հոդվածների, հեղինակ է անգլերենով հրատարակված առցանց և տպագիր 45 հոդվածների: Վերջերս moderndiplomacy.eu առցանց պարբերականը հրատարակեց Դ. Դավթյանի հեղինակած՝ “Հայաստանի գոյութենական սպառնալիքները և ռազմավարական հարցերը” աշխատությունը, որն արդի աշխարհաքաղաքական խառնակ իրավիճակում Հայաստանի մարտահրավերների մասին անգլերեն լեզվով իրազեկող կարևորագույն կռվաններից է:
Հայաստանում բացվող օրը դադար չունի ներքին կյանքին առնչվող բուռն իրադարձություններից: Հանրության ողջ ուշադրությունը կենտրոնացված է ներհայաստանյան կյանքի վրա: Ինչպե՞ս է սկսվում ձեր օրը: ****
Ես օրս սկսում եմ մեկ գավաթ թունդ սուրճով, google alert որոնողական կայքից ստացված հակահայկական հոդվածների ընթերցմամբ և դրանց դեմ հակազդող մեկնաբանություններ գրելով: Եթե ես հետևեմ նաև Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացներին, թերևս կարող եմ խելագարվել: Իմ ուշադրությունը կենտրոնացած է միայն Հայաստանին վերաբերող միջազգային քարոզչության վրա:
Ե՞րբ եք սկսել հակազդել Ադրբեջանի պատվիրած հակահայ քարոզչությանը: ****
Վաղուց, երբ համացանցը դեռ նոր մուտք էր գործում ամերիկյան հանրության կյանք, ես առաջինը սկսեցի առցանց տարածել Հայ դատին առնչվող քաղաքական նյութեր: Դրանց ի պատասխան, թուրքերը սկսեցին ինձ հակազդել մեծ քանակությամբ կեղծված պատմական տեղեկություններով: Ես սկսեցի շատ կարդալ հայկական աղբյուրներ և հարձակվողական պատասխաններ տալ թուրքերի տարածած ստերին: 1991-թին արդեն թուրքական հատուկ ծառայության գործակալների համար անունս հայտնի էր որպես՝ թուրքերի թշնամի: Այդ մասին ինձ տեղեկացրեց Լոս Անջելեսում ապրող իմ անվանակիցը, որին Թուրքիա մուտքի վիզա տրամադրելու համար երկար հարցաքննության էին ենթարկել իմ հետ ազգակցական կապ ունենալու կասկածանքով, թեպետ ես ապրում էի Բոստոնում և երբեք չեմ ճանաչել Դավիթ Դավթյան անուն-ազգանունով այդ անձին: Հետո սկսվեցին մարտական գործողությունները լեռնային Ղարաբաղում և Խորհրդային Միության փլուզումը: Այն ժամանակ UseNet-ում, ինչը հետո զարգանալով դարձավ՝ google, մի քանի ադրբեջանցիներ կային, նրանց թվում էր՝ այսօր Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը, ում հետ հաճախ թեժ բանավեճերի մեջ էի մտնում: Ես գրեցի բազմաթիվ հոդվածներ Usenet-ում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Ստանում էի հսկայական քանակությամբ ատելության նամակներ ադրբեջանցիներից ի պատասխան՝ իմ տարածած սումգայիթյան ջարդերի մասին ականատեսների վկայությունների: Հաճախակի ԱՄՆ հատուկ ծառայության աշխատակիցները ինձ հրավիրում էին tete `a tete խոսակցության: Այդ աշխատակիցներից շատերը կապված էին Իսրայելի և տեղական սիոնիստական խմբերի հետ: Նրանք ինձ մեղադրում էին Ադրբեջանին զրպարտելու մեջ, քանի որ Իսրայելը Ադրբեջանին համարում էր բարեկամ երկիր: 2014-ին ես ընտանիքիս հետ Մ. Նահանգներից տեղափոխվեցի Հայաստան և շարունակեցի ադրբեջանական հակահայ հոդվածներին հակազդելու իմ առաքելությունը: Ինձ համար կարևոր էր, որ այդուհետ իմ մեկնաբանությունները ուղեկցվեին բնակությանս վայրի մասին հետևյալ տվյալով՝ Երևան, Հայաստան:
Որքանո՞վ է կարևոր հակահայ հոդվածներին պատասխան մեկնաբանությամբ արձագանքելը: Ո՞վ է դրան ուշադրություն դարձնում:
Հայերը պատերազմի մեջ են, չնայած Երևանի փողոցներում շատացող Bentley -ների և Rolls Royce -ների: Երևանը թիրախ է թե’ ադրբեջանական և թե’ թուրքական զենքի համար: Լեռնային Ղարաբաղի հայերը բավականին շատ մարտեր են շահել, որպեսզի նվաճեն իրենց հողի վրա ազատ ապրելու իրավունքը: Պատերազմները սակայն, շահում են դիվանագետները: 21-րդ դարում ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի ճնշումը հասարակական մտքի վրա կարող է նպաստել ցանկացած պատերազմի հաղթանակին: Տեսեք, թե ինչպես տրոհվեց Հարավսլավիան: Նույնիսկ մինչև հիմա այդ գործի շատ հանգամանքներ գաղտնի են պահվում:
Fakenews-ի իրողության պայմաններում ընթերցողի մեկնաբանությունները կարևոր են: Սա հատուկ ծառայությունների համար ամենապարզ միջոցն է պարզելու տվյալ հոդվածի վերաբերյալ ընթերցողի կարծիքի իսկությունը: Մեկնաբանությամբ հակահայ հոդվածներին հակազդելը կարող է փչացնել ադրբեջանական պատվեր կատարող հոդվածագրի հեղինակությանը: Մինչդեռ, հակառակ պարագայում, այդ լրագրող - վերլուծաբանները կկառուցեն իրենց հեղինակությունը հայերի մասին իրենց գրած կեղծիքների վրա: Ասում են. “Ճշմարտությունը պետք է նրան, ում համար այն նշանակություն ունի”: Սա դատարկ փաստարկ է դարձել fakenews-ի մեր ժամանակներում: 21-րդ դարում ճշմարտությունը արժեզրկվում է, ցավոք: Հայկական կայքերը լի են պատմական ճշմարտությամբ, սակայն մնացել են ստատիկ վճարում:
Որքանո՞վ է վտանգավոր Ադրբեջանի ծավալած հակահայ քարոզչությունը:
Նացիստական քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսը հայտարարել է. «Եթե դուք բավական մեծ նշանակության սուտ եք ասում և անընդհատ կրկնում եք, մարդիկ ի վերջո սկսում են հավատալ դրան»: Ահա թե ինչու է վտանգավոր Հայաստանին և հայերին վարկաբեկող ադրբեջանական սիստեմատիկ ապատեղեկատվությունը: Որպես օրինակ նշեմ 1992-ի փետրվարին Խոջալուի դեպքերը: Ադրբեջանը Խոջալուի մասին ստեղծել է «ցեղասպանության» իր առասպելը, թեպետ կան բազմաթիվ վկայություններ Խոջալուի ճշմարիտ դեպքերի մասին: Ադրբեջանն իր այդ “մեծ” սուտը կրկնում է ամեն տարի փետրվարին և իր ժողովրդին քարոզում է, որ տեղի ունեցածն իրո’ք ցեղասպանություն էր: Հայաստանին վարկաբեկելու քաղաքական նկատառումներով Խոջալուի հիշատակին աշխարհում բարձրացվել են կոթողներ և հուշարձաններ, մի քանի երկրներ ճանաչել են այն, այդ թվում՝ ամերիկան մի քանի նահանգներ: Ահա թե ինչ կարող է անել “մեծ” սուտը:
Ադրբեջանը հայերի դեմ իր ատելության քարոզչությամբ թիրախավորում է մանավանդ հրեա ընթերցողին: Իրինա Ցուկերմանի՝ «Իրավանի խանության» մասին հոդվածին առաջինը պետք է որ Հայաստանի պատկան մարմինները արձագանքեին: Ձեր հոդվածը սակայն, միակ հակահարվածն էր այդ կեղծիքին: Ի՞նչ պետք է արվի Իսրայելում Հայաստանի դեսպանության կողմից հրեական լրատվամիջոցներում հակահայ մոլորեցնող քարոզչությունը կանխելու համար:
Իրինա Ցուկերմանի գրած աղբին արձագանքելու իմ ջանքերը բխում են նման հոդվածները որպես՝ անձնական վիրավորանք ընդունելուց: Դրանք զրպարտություն ու հայհոյանք են ուղղված ոչ թե մեկ անձի, այլ՝ հայ ժողովրդի դեմ: Ես դա ընկալում եմ որպես անձնական վիրավորանք, ասես՝ դանակով խոցեն սիրտս: Ես տեղյակ չեմ, թե Իսրայելում ՀՀ դեսպանը Ադրբեջանի տարածած հակահայ քարոզչության պրոբլեմի ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկում: Իսրայելն ասում է, որ ազատ խոսքի ջատագով երկիր է, սակայն եթե հայկական մեդիա տարածքում թողարկվեր այսքան քանակությամբ հակահրեական քարոզչություն, ինչպես դա անում են հրեա վարձու հեղինակներն իրենց լրատվամիջոցներում, ապա անմիջապես հայերը կպիտակավորվեին որպես Իսրայելի թշնամի և հակասեմականներ:
Տավուշյան մարտերից հետո տարբեր մեդիա պարբերականներում ի հայտ եկան թվով 50 հակահայ հոդվածներ, որոնց դուք մեկ առ մեկ հակազդում էիք: Սա անընդհատ մեկ մարդու մասնակցությամբ մարտադաշտ չի կարող լինել: Ի՞նչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները արտաքին քարոզչական ոլորտում Հայաստանի հետաքրքրությունները պաշտպանելու համար:
Ժամանակակից աշխարհում պարտադիր պայման է քարոզչական բանակ ունենալը, մանավանդ՝ կիսապատերազմական իրավիճակում ապրող Հայաստանի համար: Հայաստանի կառավարությունում գործում են վերլուծական կենտրոններ, որոնք սպասարկում են ներկառավարական և ռազմական կառույցներին: Կառավարությունը պետք է ուղեղային կենտրոնների կարողությունները օգտագործի նաև իր արտաքին քարոզչության սպասարկման համար, նվաճելու հնարավորինս շատ հայամետ հանրային կարծիք, միտք և հոգի:
Ես պետք է պայքարեմ հակահայկական կեղծիքի դեմ այնքան ժամանակ մինչև՝ ձեռքերս դադարեն աշխատելուց: Ինձ պետք չեն “ապրես” ասող երկրպագուներ, որոնք իրենց հակազդող մեկնաբանություններով, հոդվածներով չեն մասնակցում Ադրբեջանի դեմ մղվող քարոզչական պատերազմին:
Մի քանի խոսք, խնդրեմ, վերջերս MD առցանց պարբերականում ձեր հեղինակած աշխարհաքաղաքական ձեռնարկի մասին: Որքանո՞վ է կարևոր նման հրատարակումների դերը հայոց պատմությունը կեղծողների դեմ պայքարում: ****
Այս աշխատությունը, որ վերնագրել եմ՝ “Հայաստանի գոյութենական սպառնալիքները և ռազմավարական հարցերը”, գրել եմ երկու կատեգորիայի ընթերցողի համար՝ հայերի և նրանց թշնամիների համար:
Հրատարակումից մի քանի օր հետո ադրբեջանական վերլուծական կենտրոնից բողոքել են իմ ձեռնարկի դեմ ինչ-որ անիմաստ և հիմնազուրկ մեղադրանքներով: Եթե ես ադրբեջանցիների տեղը լինեի, կնախընտրեի լռել, քան հանրայնորեն ի ցուց դնել սնամեջ բողոքավորի կեցվածք:
Արդեն ավարտվել է իմ աշխարհաքաղաքական ձեռնարկի հայերեն թարգմանությունը: Այն, կարծում եմ, մեծ հետաքրքրություն կառաջացնի ոչ միայն անգլալեզու և հայ ընթերցողի, այլև՝ մեր թշնամիների շրջանում, որոնք թերևս պետք է ճշտեն հայոց պատմությունը կեղծելու իրենց շանսերը:
#հարցազրույց posted by pod_feeder_v2
Կախա֊ի ամենալավ հարցազրույցներից է՝ http://slon.ru/russia/kak_delat_reformy_v_rossii-1185417.xhtml
#կախա֊բենդուկիձե #վրաստան #բարեփոխումներ #ռուսերէն #հարցազրույց
Ирена Лесневская о борьбе власти с независимым телевидением, движении в Советский союз и превращении журналистов в идеологов. Часть 1
А что, есть сомнения? Конечно, страх. Они видят, что происходит в Киеве, они видят, что происходит в Тайланде, они видят, что происходит в разных странах, где власть не справляется. Поэтому она будет зажимать и дальше. Что вы думаете, они не знают и не понимают, что эти люди, которые сидят сегодня арестованные за 6 мая, ни в чем неповинны? Прекрасно знают. Не хуже нас всех. Это показательная порка: не смейте выходить, не смейте присоединяться, не смейте и так далее. «Давайте договариваться, мы вас водим, вот вам партия, вот вам выборы, вот вам это, вот вам то». Вот этого журналиста накормили, вот этого накормили, вот этого взяли на работу, вот этому зарегистрировали партию и так далее.
…
Вчера какой-то человек из КПРФ у Соловьева в программе кричал в студии, но сказал: «Вы не понимаете, мы движемся в сторону СССР, слава Богу. Еще несколько лет, и мы, наконец, возродим то, что мы все потеряли, мы вернемся в него. Это самое лучшее, что могло произойти за эти последние десять лет».
…
Из этого всего получается такая концепция: народ ленив и не любопытен. Он не покупает хорошие книги, он не смотрит и не покупает хорошее кино, он любит «Ментовские войны». Может быть, в таком случае уже и успокоиться, и сказать: то, что у нас есть, это то, что мы заслужили?
…
#cccp #ссср #дождь #лесневская #лобков #интервью #разговор #страх #свобода #свобода-слова #майдан #киев #таиланд #кпрф #выборы #люди #խսհմ #սովետ #դոժդ #լեսնեւսկայա #հարցազրույց #զրույց #վախ #ազատություն #ազատութիւն #խոսքի֊ազատություն #խօսքի֊ազատութիւն #մայդան #մարդիկ
Уход Украины отдельно в Евросоюз или в ассоциацию с Евросоюзом рушил всю путинскую конструкцию
как мне сказал один украинский политик, который очень близок к Януковичу, когда я его спросил - “а как вы будете выходить из этой ситуации в отношении оппозиции?” - он сказал: “а мы будем петлять, вот, петляем”
http://echo.msk.ru/programs/beseda/1213257-echo/
#россия #украина #янукович #интервью #эхо #ռուսաստան #ուկրայինա #մաքսային֊միություն #յանուկովիչ #հարցազրույց #եւրոպա #ազատություն #ընդդիմություն
այսօր սքան անելիս էի լսում, շատ հավես հարցազրույց է, չնայած շատ թարմ չէ, բայց շատ բաներ ժամանակից դուրս են։ ինչպես միշտ էխո֊յում, կարելի է կարդալ ու լսել ու դիտել։ ահա։
http://www.echo.msk.ru/programs/albac/1096510-echo/
#echo #interview #turkey #police #protest #law #турция #полиция #протест #закон #էխո #հարցազրույց #թուռքիա #օրենք #պրոտեստ #ոստիկանություն #բռնություն #ազատություն
Նավալնու մեղադրանքը, կփակե՞ն արդյոք Սկոլկովոն, ո՞վ է կառավարելու երկիրը։
Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը երեք մասից Անձրեւ ալիքում՝
Рубен Варданян о разоблачениях Навального, закроют ли Сколково и кто будет править страной…
http://www.youtube.com/watch?v=vZ6x-5watkc
http://www.youtube.com/watch?v=M1pW7LkbHzk
http://www.youtube.com/watch?v=-YzkEf4iOXs
#Ռուբեն֊Վարդանյան #Սոբչակ #հարցազրույց #Սկոլկովո #Նավալնի #Ռուսաստան #վարչակարգ #ազատություն #ապագա #անձրեւ #Рубен-Варданян #Собчак #Навалный #Сколково #интервью #Россия #свобода #будущее #режим #дождь #Ruben_Vardanian #Sobchak #interview #tvrain #rain #Skolkovo #Navalni #freedom #Russia #regime #future
http://aniv.ru/about/news/ver-sam-v-sebja-naperekor-vselennoj-intervju-s-arturom-ishhanjanom
հետաքրքիր հարցազրույց, շոշափվում է հայաստանում զենքի նախագծումն ու արտադրությունը։
#պայքար #պատմություն #գիտություն #հարցազրույց #անիվ
Մեսրոպ Մաշտոցը գրանտակեր էր։ ց Ալեքսանդր Իսկանդարյան։ http://www.aniv.ru/archive/42/etot-borsch-varitsja-zdes-intervju-s-aleksandrom-iskandarjanom/
#Մաշտոց #գրանտակեր #հայերեն #հայաստան #հայրենադարձություն #մշակույթ #անկախություն #մեջբերում #հարցազրույց #Ալեքսանդր֊Իսկանդարյան #բորշ ######
#Հիմա, դառնալով խաղաղ հեղափոխության սցենարին. ո՞րն է զանգվածային մոբիլիզացիայի նպատակը: Դա #Բաղրամյան֊26 -ի #գրոհ ֊ը չէ, ոչ էլ #ինքնանպատակ #երգ ու #պար ֊ը: Նպատակն է՝ կամազրկել բռնապետությանը: #Բռնապետություն ֊ն` ըստ սահմանման, պետք է #բռնություն գործադրի, և այն ի սկզբանե ավելի ուժեղ է, քան #ժողովուրդ ֊ը:
Պետք է հասնել այնպիսի իրավիճակի, որպեսզի բռնապետությունն ի զորու չլինի ուժ գործադրել, կամ ուժ գործադրելու փորձը տապալվի, այսինքն՝ հրամանները չկատարվեն: Այդպես եղավ #Վրաստան ֊ում, #Ուկրաինա ֊յում, #Եգիպտոս ֊ում, #Թունիս ֊ում: Որտեղ դա չեղավ, եղավ քաղաքացիական պատերազմ՝ #Լիբիա, #Սիրիա, որն արդեն լրիվ այլ #սցենար է, և որևէ մեկը #Հայաստան ֊ում ո՛չ կարող է դրա #պատասխանատվություն ֊ը ստանձնել, ո՛չ էլ դրա ռեսուրսն ունի:
Երբ տեղի է ունենում զանգվածային #մոբիլիզացիա և #կենտրոնացում, իշխանության մեջ եղած հակասությունները կարող են սրվել, և ներքին ճեղքեր առաջանալ, որի արդյունքում՝ իշխանության ներսում հանդես են գալիս #մարդիկ և #խմբեր, որոնք կա՛մ բացահայտ անցնում են #Հրապարակ ֊ի կողմը, կա՛մ էլ ներսում #սաբոտաժ են անում, կա՛մ էլ վերջին պահին չեն կատարում հրամանները: Այլ #տարբերակ չկա: Այլ տարբերակը զինված #ապստամբություն ֊ն է: Եթե որևէ մեկը մեզանում դա #խելամիտ է համարում կամ կարծում է, որ կարող է անել՝ թող անի:
Իսկ նա, ով խոսում է անզեն ժողովրդին #Բաղրամյան֊26 տանելու մասին, թող մտածի այն պատասխանատվության մասին, որը կրելու է՝ ոչ թե 10, այլ 100-ավոր #զոհ ֊երի և դաժան պարտության, ոչնչացման համար անհավասար կռվում: #2008 թ. մեզանում #փորձ արվեց #դասական #խաղաղ հեղափոխության սցենարն իրականացնել: Դա չգործեց, որովհետև որքան էլ արդյունքում #իշխանություն ֊ը թուլացավ, ներքին ճեղքեր առաջացան, սակայն ուժ կիրառելու ռեսուրսը չսպառվեց և ամեն բան ավարտվեց #Մարտի1 -ով: Չնայած դրան, Մարտի 1-ից հետո հաջողվեց պահել #Շարժում ֊ը միայն այն բանի շնորհիվ, որ #ընդդիմություն ֊ը խուսափեց ուղիղ #ճակատամարտ ֊ի, «գրոհելու» սցենարից: Եթե դա էլ լիներ, կունենայինք #մղձավանջ, կոտրված հասարակություն և հերթական «բարոյական» #հաղթանակ:
http://168.am/2013/03/16/196578.html
#Հրանտ-Տեր-Աբրահամյան #Լեւոն #Րաֆֆի #բարեւ #Տեր-Պետրոսյան #ՀրանտՏերԱբրահամյան #հեղափոխություն #բարեւահեղափոխություն #կրեածիվ #հղանցք #2013 #2008 #քաղաքականություն #ընդդիմություն #Միշիկ #Սերժ #ՍերժՍարգսյան #ընտրություններ #ՍԴ #ընտրակեղծիք #Մարս #Հրատ #կյանք #armvote13 #barev #Raffi #barevolution #arvote #March1 #մարտի1 #հարցազրույց
#Հեղափոխոթյուն ֊ը միտք է, կազմակերպվածություն և հստակ կամք, որը հենվում է միջին դասի, այլ ոչ թե չունևորների վրա:
Աշխարհում հայտնի է #խաղաղ, ոչ #զինված հեղափոխության մի տարբերակ, գոնե այդ է հուշում ոչ միայն պատմական, այլև մեր աչքի առջև վերջին մի 10 տարում տարբեր երկրներում տեղի ունեցած գործընթացների փորձը: Այդ տարբերակն է՝ զանգվածային, հրապարակային #մոբիլիզացիա, որի առիթն առավել հաճախ համապետական #ընտրություններն են: Մոբիլիզացիան ենթադրում է #հանրահավաք ֊ներ, առավել հաճախ՝ շուրջօրյա, հնարավորության դեպքում՝ #գործադուլ ֊ներ, #դասադուլ ֊ներ և այլն: Բայց այդ ամենն ինքնանպատակ չէ: «Խաղի» իմաստն ուժային հավասարակշռության խախտումն է ի վնաս գործող բռնապետական իշխանության: Պարզ է, որ #անզեն ժողովուրդն ինքնին ոչինչ չի կարող անել զինված բռնապետության դեմ, նույնիսկ, եթե #ժողովուրդ ֊ը մեծամասնություն է: Միայն #հայ #քաղքենի #մտավորական ֊ության մշուշոտ և #անպատասխանատու #երազանք ֊ներում գոյություն ունի անզեն ժողովրդով իշխանության բաստիոններ գրոհելու #սցենար ֊ը կամ էլ «սոցիալական բունտ» առասպելաբանական #հղանցք ֊ը (#կոնցեպտ ֊ը), համաձայն որի
ժողովուրդը (ընդ որում՝ դրա #չունևոր մասը) ինքն իրենով ապստամբում է և ինչ-որ բանի հասնում: Համենայն դեպս, մատների վրա կարելի է հաշվել այնպիսի պատմական օրինակներ, երբ չունևորների տարերային #ապստամբություն ֊ները բերել են իշխանության փոփոխության, եթե այդպիսի օրինակներ առհասարակ կան: #Հեղափոխոթյուն ֊ը միտք է, կազմակերպվածություն և հստակ կամք, որը հենվում է #միջին֊դաս ֊ի, այլ ոչ թե չունևորների վրա: Եթե մեզանում #մարդիկ կան, ովքեր այլ կերպ են պատկերացնում, ապա դա միայն արդյունք է նրա, որ մեր #առաջադեմ համարվող մտավորականը մտածում է ոչ թե պատմական և հասարակագիտական, այլ դպրոցական դասերից` որպես մշուշոտ հուշ մնացած գրական-գեղարվեստական կամ էլ խեղված պատմական ստորոգություններով (կատեգորիաներով):
http://168.am/2013/03/16/196578.html
#Հրանտ-Տեր-Աբրահամյան #Լեւոն #Րաֆֆի #բարեւ #Տեր-Պետրոսյան #ՀրանտՏերԱբրահամյան #հեղափոխություն #բարեւահեղափոխություն #կրեածիվ #հղանցք #2013 #2008 #քաղաքականություն #ընդդիմություն #Միշիկ #Սերժ #ՍերժՍարգսյան #ընտրություններ #ՍԴ #ընտրակեղծիք #Մարս #Հրատ #կյանք #armvote13 #barev #Raffi #barevolution #arvote #March1 #մարտի1 #հարցազրույց
Այժմ իշխանության այս կամ այն թևի կողմից հովանավորվող բազմաթիվ, հատկապես՝ համացանցային ԶԼՄ-ներ կան, որոնք խոսում են ընդդիմադիր, հաճախ՝ նույնիսկ արմատական լեզվով, որն էլ, ինչպես ասացի, մասամբ բացատրվում է ներիշխանական մրցակցությամբ, մասամբ էլ՝ հասարակական միջավայրի ընդհանուր փոփոխմամբ: Եվ իշխանական #քարոզչություն ֊ն էլ մի կողմ թողած, եթե ուշադիր լինեք, ապա խոշոր ուժերից և խաղացողներից ոչ ոք այլևս պաշտոնական մակարդակով չի խոսում նախկին իշխանական լեզվով: Համընդհանուր տարածում է ստացել ընդդիմադիր լեզուն, կարելի է ասել՝ #2008 թ. #Հրապարակ ֊ի լեզուն: Պարզ է, որ ընդդիմությունն է դրանով խոսում, բայց, եթե ուշադիր լինեիք, կնկատեիք, որ #Սերժ֊Սարգսյանի նախընտրական քարոզչության մեծ մասը՝ ելույթները և հոլովակները, կառուցված էին այնպես, կարծես նա ոչ թե իշխանական, այլ #ընդդիմադիր թեկնածու է: Նույնիսկ #Ռոբերտ֊Քոչարյան ֊ն իր հարցազրույցներում խոսում է նույն այդ լեզվով: Բոլոր ցանցային #ԶԼՄ -ները, ում կողմից էլ հովանավորվեն՝ նույն լեզուն են օգտագործում: Որքան էլ սա համարենք ձևական, սակայն, դա վերջին տարիների ուժգին հասարակական ակտիվության շոշափելի արդյունքներից կարելի է համարել: Այս ամենը, մի կողմից՝ նպաստավոր էր որևէ ընդդիմության համար #2013 թ. #ընտրություններ ֊ի շրջանակում (կոնտեքստում), բայցև մյուս կողմից՝ #մարտահրավերներ պարունակող էր:
http://168.am/2013/03/16/196578.html
#Հրանտ-Տեր-Աբրահամյան #Լեւոն #Րաֆֆի #բարեւ #Տեր-Պետրոսյան #ՀրանտՏերԱբրահամյան #հեղափոխություն #բարեւահեղափոխություն #կրեածիվ #հղանցք #2013 #2008 #քաղաքականություն #ընդդիմություն #Միշիկ #Սերժ #ՍերժՍարգսյան #ընտրություններ #ՍԴ #ընտրակեղծիք #Մարս #Հրատ #կյանք #armvote13 #barev #Raffi #barevolution #arvote #March1 #մարտի1 #հարցազրույց
http://www.youtube.com/watch?v=spPDqgZ4qGg
պետք չէ #Արցախ ֊ի ազատությունը կապել մեկ մարդու հետ։ Հիշո՞ւմ եք, որ #Ստալին ֊ը մահացավ, ողբում, ասում էին, #աշխարհ ֊ը կործանվեց։
#Վարդան֊Պետրոսյան #հարցազրույց #barevolution
Հեղինակների համոզմամբ, բարգավաճ և աղքատ երկրների տարբերությունը բացատրվում է ոչ թե նրանց աշխարհագրական դիրքով, բնական հարստություններով, լավ կամ վատ կառավարմամբ, ազգային մտածելակերպով կամ մշակույթով, այլ բացառապես պետական հաստատությունների՝ ինստիտուտների որակով։ Բարգավաճ երկրներում, որոնց իշխանությունները շահագրգռված են տնտեսության զարգացմամբ ու ժողովրդի բարօրությամբ, պետական հաստատությունները, որոնք բնութագրվում են որպես «ներգրավող ինստիտուտներ» (inclusive institutions), նպաստում են ազգի բոլոր ստեղծագործ ուժերի ներգրավմանը, ինչն անհնար է առանց ժողովրդավարության, իրավունքի գերակայության, ազատ մրցակցության և սեփականության անձեռնմխելիության ապահովման։ Իսկ աղքատ երկրներում, որոնց իշխանություններն առաջնորդվում են միայն սեփական հարստացման ու իրենց իշխանության հավերժացման շահագրգռությամբ, գործում են, այսպես կոչված, «կորզիչ ինստիտուտներ» (extractive institutions), որոնց խնդիրն է վանել ազգի բոլոր ստեղծագործ ուժերը և ամեն ինչ կենտրոնացնել իշխանությանն ապօրինաբար տիրած ավազակախմբի ձեռքում։ Ցավով պետք է ավելացնեմ, որ գրքում Հայաստանը, որպես օրինակ, հիշատակված է աշխարհի մի քանի «ձախողված պետությունների» շարքում։ գրքի հղումը #Լեւոն #Տեր-Պետրոսյան #հարցազրույց #ընտրություններ #Ter-Petrossian #interview #elections #Armenia #Հայաստան #fail #nation #ազգ #democracy #ժողովրդավարություն #freedom #ազատություն #books #book #գիրք #գրքեր
#Լեւոն #Տեր-Պետրոսյան #հարցազրույց #ընտրություններ #Ter-Petrossian #interview #elections
#Անդրիաս֊Ղուկասյան ֊ի #հարցազրույց ֊ը #Ա1+ ին, #ուպուծյու #ընտրություններ