• Ցավալին այն է, որ հենց այդ կանխորոշվածությունն է #Հայաստան ֊ի ամենամեծ դժբախտությունը, որովհետև դրա մղձավանջային հետևանքն ինձ համար ակնհայտ է։ Եթե #Սերժ֊Սարգսյան ֊ի նախագահական առաջին ժամկետում մեր երկրից #արտագաղթ ֊ել է տարեկան 50 հազար մարդ, ապա երկրորդ ժամկետում արտագաղթելու է արդեն տարեկան 100 հազար։ Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը կանգնելու է դեմոգրաֆիական աղետի և պետականության կորստյան վտանգի առջև։ Բնակչության թվի շեշտակի նվազման հետևանքով տաս-քսան տարի հետո մեր երկիրը կորցնելու է իր պաշտպանունակությունը և կրկին հայտնվելու է #1920 թվականի երկընտրանքի առջև, այսինքն՝ վերջնական բնաջնջումից խուսափելու և ազգի գոյությունը մի կերպ ապահովելու համար, սեփական իշխանությունների ձեռքով ինքնակամ հրաժարվելու է անկախությունից և, որպես դաշնության սուբյեկտ կամ ասոցացված անդամ, ուղղակի մտնելու է #Ռուսաստան ֊ի կազմի մեջ։ Այնպես որ, եթե վերադառնանք Ձեր նախորդ հարցին, ապա ներկայիս նախագահական ընտրարշավն ինձ ավելի շատ #ժանտախտ ֊ի ժամանակ տեղի ունեցող #խրախճանք, քան որևէ այլ բան է հիշեցնում։ http://www.ilur.am/news/view/8158.html

#Լեւոն #Տեր-Պետրոսյան #հարցազրույց #ընտրություններ #Ter-Petrossian #interview #elections

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)