#Հիմա, դառնալով խաղաղ հեղափոխության սցենարին. ո՞րն է զանգվածային մոբիլիզացիայի նպատակը: Դա #Բաղրամյան֊26 -ի #գրոհ ֊ը չէ, ոչ էլ #ինքնանպատակ #երգ ու #պար ֊ը: Նպատակն է՝ կամազրկել բռնապետությանը: #Բռնապետություն ֊ն` ըստ սահմանման, պետք է #բռնություն գործադրի, և այն ի սկզբանե ավելի ուժեղ է, քան #ժողովուրդ ֊ը:

Պետք է հասնել այնպիսի իրավիճակի, որպեսզի բռնապետությունն ի զորու չլինի ուժ գործադրել, կամ ուժ գործադրելու փորձը տապալվի, այսինքն՝ հրամանները չկատարվեն: Այդպես եղավ #Վրաստան ֊ում, #Ուկրաինա ֊յում, #Եգիպտոս ֊ում, #Թունիս ֊ում: Որտեղ դա չեղավ, եղավ քաղաքացիական պատերազմ՝ #Լիբիա, #Սիրիա, որն արդեն լրիվ այլ #սցենար է, և որևէ մեկը #Հայաստան ֊ում ո՛չ կարող է դրա #պատասխանատվություն ֊ը ստանձնել, ո՛չ էլ դրա ռեսուրսն ունի:

Երբ տեղի է ունենում զանգվածային #մոբիլիզացիա և #կենտրոնացում, իշխանության մեջ եղած հակասությունները կարող են սրվել, և ներքին ճեղքեր առաջանալ, որի արդյունքում՝ իշխանության ներսում հանդես են գալիս #մարդիկ և #խմբեր, որոնք կա՛մ բացահայտ անցնում են #Հրապարակ ֊ի կողմը, կա՛մ էլ ներսում #սաբոտաժ են անում, կա՛մ էլ վերջին պահին չեն կատարում հրամանները: Այլ #տարբերակ չկա: Այլ տարբերակը զինված #ապստամբություն ֊ն է: Եթե որևէ մեկը մեզանում դա #խելամիտ է համարում կամ կարծում է, որ կարող է անել՝ թող անի:

Իսկ նա, ով խոսում է անզեն ժողովրդին #Բաղրամյան֊26 տանելու մասին, թող մտածի այն պատասխանատվության մասին, որը կրելու է՝ ոչ թե 10, այլ 100-ավոր #զոհ ֊երի և դաժան պարտության, ոչնչացման համար անհավասար կռվում: #2008 թ. մեզանում #փորձ արվեց #դասական #խաղաղ հեղափոխության սցենարն իրականացնել: Դա չգործեց, որովհետև որքան էլ արդյունքում #իշխանություն ֊ը թուլացավ, ներքին ճեղքեր առաջացան, սակայն ուժ կիրառելու ռեսուրսը չսպառվեց և ամեն բան ավարտվեց #Մարտի1 -ով: Չնայած դրան, Մարտի 1-ից հետո հաջողվեց պահել #Շարժում ֊ը միայն այն բանի շնորհիվ, որ #ընդդիմություն ֊ը խուսափեց ուղիղ #ճակատամարտ ֊ի, «գրոհելու» սցենարից: Եթե դա էլ լիներ, կունենայինք #մղձավանջ, կոտրված հասարակություն և հերթական «բարոյական» #հաղթանակ:

http://168.am/2013/03/16/196578.html

#Հրանտ-Տեր-Աբրահամյան #Լեւոն #Րաֆֆի #բարեւ #Տեր-Պետրոսյան #ՀրանտՏերԱբրահամյան #հեղափոխություն #բարեւահեղափոխություն #կրեածիվ #հղանցք #2013 #2008 #քաղաքականություն #ընդդիմություն #Միշիկ #Սերժ #ՍերժՍարգսյան #ընտրություններ #ՍԴ #ընտրակեղծիք #Մարս #Հրատ #կյանք #armvote13 #barev #Raffi #barevolution #arvote #March1 #մարտի1 #հարցազրույց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

#Հեղափոխոթյուն ֊ը միտք է, կազմակերպվածություն և հստակ կամք, որը հենվում է միջին դասի, այլ ոչ թե չունևորների վրա:

Աշխարհում հայտնի է #խաղաղ, ոչ #զինված հեղափոխության մի տարբերակ, գոնե այդ է հուշում ոչ միայն պատմական, այլև մեր աչքի առջև վերջին մի 10 տարում տարբեր երկրներում տեղի ունեցած գործընթացների փորձը: Այդ տարբերակն է՝ զանգվածային, հրապարակային #մոբիլիզացիա, որի առիթն առավել հաճախ համապետական #ընտրություններն են: Մոբիլիզացիան ենթադրում է #հանրահավաք ֊ներ, առավել հաճախ՝ շուրջօրյա, հնարավորության դեպքում՝ #գործադուլ ֊ներ, #դասադուլ ֊ներ և այլն: Բայց այդ ամենն ինքնանպատակ չէ: «Խաղի» իմաստն ուժային հավասարակշռության խախտումն է ի վնաս գործող բռնապետական իշխանության: Պարզ է, որ #անզեն ժողովուրդն ինքնին ոչինչ չի կարող անել զինված բռնապետության դեմ, նույնիսկ, եթե #ժողովուրդ ֊ը մեծամասնություն է: Միայն #հայ #քաղքենի #մտավորական ֊ության մշուշոտ և #անպատասխանատու #երազանք ֊ներում գոյություն ունի անզեն ժողովրդով իշխանության բաստիոններ գրոհելու #սցենար ֊ը կամ էլ «սոցիալական բունտ» առասպելաբանական #հղանցք ֊ը (#կոնցեպտ ֊ը), համաձայն որի ժողովուրդը (ընդ որում՝ դրա #չունևոր մասը) ինքն իրենով ապստամբում է և ինչ-որ բանի հասնում: Համենայն դեպս, մատների վրա կարելի է հաշվել այնպիսի պատմական օրինակներ, երբ չունևորների տարերային #ապստամբություն ֊ները բերել են իշխանության փոփոխության, եթե այդպիսի օրինակներ առհասարակ կան: #Հեղափոխոթյուն ֊ը միտք է, կազմակերպվածություն և հստակ կամք, որը հենվում է #միջին֊դաս ֊ի, այլ ոչ թե չունևորների վրա: Եթե մեզանում #մարդիկ կան, ովքեր այլ կերպ են պատկերացնում, ապա դա միայն արդյունք է նրա, որ մեր #առաջադեմ համարվող մտավորականը մտածում է ոչ թե պատմական և հասարակագիտական, այլ դպրոցական դասերից` որպես մշուշոտ հուշ մնացած գրական-գեղարվեստական կամ էլ խեղված պատմական ստորոգություններով (կատեգորիաներով):

http://168.am/2013/03/16/196578.html

#Հրանտ-Տեր-Աբրահամյան #Լեւոն #Րաֆֆի #բարեւ #Տեր-Պետրոսյան #ՀրանտՏերԱբրահամյան #հեղափոխություն #բարեւահեղափոխություն #կրեածիվ #հղանցք #2013 #2008 #քաղաքականություն #ընդդիմություն #Միշիկ #Սերժ #ՍերժՍարգսյան #ընտրություններ #ՍԴ #ընտրակեղծիք #Մարս #Հրատ #կյանք #armvote13 #barev #Raffi #barevolution #arvote #March1 #մարտի1 #հարցազրույց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Այժմ իշխանության այս կամ այն թևի կողմից հովանավորվող բազմաթիվ, հատկապես՝ համացանցային ԶԼՄ-ներ կան, որոնք խոսում են ընդդիմադիր, հաճախ՝ նույնիսկ արմատական լեզվով, որն էլ, ինչպես ասացի, մասամբ բացատրվում է ներիշխանական մրցակցությամբ, մասամբ էլ՝ հասարակական միջավայրի ընդհանուր փոփոխմամբ: Եվ իշխանական #քարոզչություն ֊ն էլ մի կողմ թողած, եթե ուշադիր լինեք, ապա խոշոր ուժերից և խաղացողներից ոչ ոք այլևս պաշտոնական մակարդակով չի խոսում նախկին իշխանական լեզվով: Համընդհանուր տարածում է ստացել ընդդիմադիր լեզուն, կարելի է ասել՝ #2008 թ. #Հրապարակ ֊ի լեզուն: Պարզ է, որ ընդդիմությունն է դրանով խոսում, բայց, եթե ուշադիր լինեիք, կնկատեիք, որ #Սերժ֊Սարգսյանի նախընտրական քարոզչության մեծ մասը՝ ելույթները և հոլովակները, կառուցված էին այնպես, կարծես նա ոչ թե իշխանական, այլ #ընդդիմադիր թեկնածու է: Նույնիսկ #Ռոբերտ֊Քոչարյան ֊ն իր հարցազրույցներում խոսում է նույն այդ լեզվով: Բոլոր ցանցային #ԶԼՄ -ները, ում կողմից էլ հովանավորվեն՝ նույն լեզուն են օգտագործում: Որքան էլ սա համարենք ձևական, սակայն, դա վերջին տարիների ուժգին հասարակական ակտիվության շոշափելի արդյունքներից կարելի է համարել: Այս ամենը, մի կողմից՝ նպաստավոր էր որևէ ընդդիմության համար #2013 թ. #ընտրություններ ֊ի շրջանակում (կոնտեքստում), բայցև մյուս կողմից՝ #մարտահրավերներ պարունակող էր:

http://168.am/2013/03/16/196578.html

#Հրանտ-Տեր-Աբրահամյան #Լեւոն #Րաֆֆի #բարեւ #Տեր-Պետրոսյան #ՀրանտՏերԱբրահամյան #հեղափոխություն #բարեւահեղափոխություն #կրեածիվ #հղանցք #2013 #2008 #քաղաքականություն #ընդդիմություն #Միշիկ #Սերժ #ՍերժՍարգսյան #ընտրություններ #ՍԴ #ընտրակեղծիք #Մարս #Հրատ #կյանք #armvote13 #barev #Raffi #barevolution #arvote #March1 #մարտի1 #հարցազրույց

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Հեղինակների համոզմամբ, բարգավաճ և աղքատ երկրների տարբերությունը բացատրվում է ոչ թե նրանց աշխարհագրական դիրքով, բնական հարստություններով, լավ կամ վատ կառավարմամբ, ազգային մտածելակերպով կամ մշակույթով, այլ բացառապես պետական հաստատությունների՝ ինստիտուտների որակով։ Բարգավաճ երկրներում, որոնց իշխանությունները շահագրգռված են տնտեսության զարգացմամբ ու ժողովրդի բարօրությամբ, պետական հաստատությունները, որոնք բնութագրվում են որպես «ներգրավող ինստիտուտներ» (inclusive institutions), նպաստում են ազգի բոլոր ստեղծագործ ուժերի ներգրավմանը, ինչն անհնար է առանց ժողովրդավարության, իրավունքի գերակայության, ազատ մրցակցության և սեփականության անձեռնմխելիության ապահովման։ Իսկ աղքատ երկրներում, որոնց իշխանություններն առաջնորդվում են միայն սեփական հարստացման ու իրենց իշխանության հավերժացման շահագրգռությամբ, գործում են, այսպես կոչված, «կորզիչ ինստիտուտներ» (extractive institutions), որոնց խնդիրն է վանել ազգի բոլոր ստեղծագործ ուժերը և ամեն ինչ կենտրոնացնել իշխանությանն ապօրինաբար տիրած ավազակախմբի ձեռքում։ Ցավով պետք է ավելացնեմ, որ գրքում Հայաստանը, որպես օրինակ, հիշատակված է աշխարհի մի քանի «ձախողված պետությունների» շարքում։ գրքի հղումը #Լեւոն #Տեր-Պետրոսյան #հարցազրույց #ընտրություններ #Ter-Petrossian #interview #elections #Armenia #Հայաստան #fail #nation #ազգ #democracy #ժողովրդավարություն #freedom #ազատություն #books #book #գիրք #գրքեր

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

  • Ցավալին այն է, որ հենց այդ կանխորոշվածությունն է #Հայաստան ֊ի ամենամեծ դժբախտությունը, որովհետև դրա մղձավանջային հետևանքն ինձ համար ակնհայտ է։ Եթե #Սերժ֊Սարգսյան ֊ի նախագահական առաջին ժամկետում մեր երկրից #արտագաղթ ֊ել է տարեկան 50 հազար մարդ, ապա երկրորդ ժամկետում արտագաղթելու է արդեն տարեկան 100 հազար։ Այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը կանգնելու է դեմոգրաֆիական աղետի և պետականության կորստյան վտանգի առջև։ Բնակչության թվի շեշտակի նվազման հետևանքով տաս-քսան տարի հետո մեր երկիրը կորցնելու է իր պաշտպանունակությունը և կրկին հայտնվելու է #1920 թվականի երկընտրանքի առջև, այսինքն՝ վերջնական բնաջնջումից խուսափելու և ազգի գոյությունը մի կերպ ապահովելու համար, սեփական իշխանությունների ձեռքով ինքնակամ հրաժարվելու է անկախությունից և, որպես դաշնության սուբյեկտ կամ ասոցացված անդամ, ուղղակի մտնելու է #Ռուսաստան ֊ի կազմի մեջ։ Այնպես որ, եթե վերադառնանք Ձեր նախորդ հարցին, ապա ներկայիս նախագահական ընտրարշավն ինձ ավելի շատ #ժանտախտ ֊ի ժամանակ տեղի ունեցող #խրախճանք, քան որևէ այլ բան է հիշեցնում։ http://www.ilur.am/news/view/8158.html

#Լեւոն #Տեր-Պետրոսյան #հարցազրույց #ընտրություններ #Ter-Petrossian #interview #elections

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

Ես #Լևոն Տեր-Պետրոսյանին մտավոր կարողությունը և հոգևոր արժանիքները շատ բարձր գնահատած եմ և, մանավանդ, արժանացած եմ հրապարակային հայտարարության, որով նա ինձ իր ընկերն է համարում:

Եվ այդ հայտարարությունը իմ անձիս հանդեպ շատ թանկ արժե ինծի համար և ես ալ, ահավասիկ, հայտարարում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ալ իմ ընկերս է և ես անհնար է, որ իրեն հանդեպ անարգալից վերաբերմունք ունենամ և վիրավորական խոսք ասեմ:

Այսօր ալ հազարավոր մարդիկ Լևոն #Տեր-Պետրոսյան չեն սիրում և այն ժամանակ ալ զինքը չէին սիրում, երբ ինքը երկրի նախագահն էր:

Էլ ինչ ասեմ, երևի այդպես ալ կրնա ըլլալ, որ մարդ մի բան չսիրի և չիմանա, թե ինչո՞ւ համար չի սիրում:

#Ողջույն, #Լեւոն:

#armenian-painters #HakobHakobian #ՀակոբՀակոբյան

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)