ասք սիգնալի մասին։
չեն թողնում այլընտրանքային յաւելուածներով իրանց կպնեն։
կապիտալիստ խոզեր։
իսկ մարդիկ ասում են՝ սիգնա՜լ, սիգնա՜լ։
կան իսկապէս ազատ տեքնոլոգիաներ՝ ոչ կենտրոնացուած եւ երբ հաղորդակարգը ժողովրդավարապէս ա կառավարւում՝ համայնքի կողմից։
#էկրանահան #սիգնալ #կենտրոնացում #ապակենտրոնացում #համացանց #հաղորդակցութիւն
ամէն անգամ երբ գրում են առանց պետութիւն լուծուող խնդիրների մասին, ուզում եմ շեշտել, որ կան խնդիրներ որ չեն լուծւում առանց կենտրոնի։
այսօր յիշեցի սեւանը, կամ իրականում շատ բնապահպանական խնդիրները նման են նրանով որ պահանջում են կենտրոնի միջամտութիւն։
պէտք ա լինում արգելել, եւ խիստ հետեւել որ արգելքը կատարուի՝ օրինակ խեցգետիններ այդչափ չբռնեն, որ ջրիմուռ ուտող չլինի։
հիմնականում «շէյրդ ռեսուրս» ֊ների հետ կապուած են լինում այն խնդիրները որ պահանջում են կենտրոնացուած լուծումներ։
ու տտ֊ում էլ, կայ սմարթ փոյնթեր, որ խնդիրների զգալի մասը լուծում ա ինքն իրենով, բայց ոչ բոլոր խնդիրները, զի չի կարողանում վերեւից նայել անտառին ու առանձին ծառեր ա տեսնում, միայն իր օբյեկտին յղողներին ա հաշւում։ ու կայ կենտրոնական աղբի հաւաքիչ (գարբաջ քոլեքթոր), որ շրջանագծային կախուածութիւնները դրսի աչքով կարողանում ա տեսնել եւ ցխել մեծ խմբերով՝ շատ արդիւնաւէտ։
նաեւ, շատ եմ գրել՝ քաղաքում, ուր բոլորն անում են էնպէս, ինչպէս իրենց յարմար ա՝ առանց ժողովրդավարական ձեւով ընտրուած կենտրոնի, նման քաղաքը բոլորն ատում են։ պէտք ա լինում դրսի աչք, եւ երբեմն կիրթ, հմուտ կենտրոնական նախագծում։
եւ ի վերջոյ՝ շատերն են ուզում առանձնատան մէջ ապրել, բայց առանձնատները կենսակայուն չեն՝ եթէ գիւղի տների պէս չեն եւ ունեն քաղաքային յարմարաւէտութիւն, եթէ կան ասֆալտած ճանապարհներ, մայթեր, մայթերին ծառեր, լուսաւորութիւն, կոյուղի, ջրահեռացում, եւ մենթէյն անելու լիքը բան։ նոյնիսկ հովացնելն ու տաքացնելն ա այնքան թանկ, որ եթէ եւ մի առանձին ընտանիք կարողանում ա իրան թոյլ տալ՝ մոլորակի սքէյլում մենք չենք կարող այդչափ co2 մեզ թոյլ տալ։ եւ քաղաքները պէտք ա սահմանեն առանձնատների համար փոքր տարածքներ, զի քաղաքի բիւջէն նման քիչ խտութեամբ թաղամասերը քամում են։
այլ օրինակ՝ եթէ մի մարդ պահում ա երեք կով՝ օկ ա, եթէ երկու մարդ՝ օկ ա, բայց երբ կովերը շատանում են՝ բնութիւնը վարի են տալիս, եւ դա էլ իրար հետ պայմանաւորուելով դժուար լուծուող խնդիր ա զի կով պահողների շահերից չի բխում դրա լուծումը՝ բխում ա լրիւ այլ եւ գուցէ հեռու ապրող մարդկանց շահերից, զի բնութիւնն իրենցն էլ ա։
#ապակենտրոնացում #կենտրոնացում #նախագծում #բնապահպանութիւն #քաղաք
արագ փորձեմ գրել գեւորգ քեշիշեանի ելոյթից։ նա հէնց այն մարդկանցից ա երեւում ով ահաւոր ոգեւորուած ա թեքնոլոգիաների զարգացմամբ, ու կարծում ա որ շատ լաւ գործ ա անում մարդկութեան համար։
ես գուցէ կը թուամ նեղմիտ, կամ չափազանց կոնսերուատիւ, բայց ինձ դուր չի գալի ուր ա աշխարհն այսօր գնում։ ու ինձ դուր չեն գալիս կենտրոնացուած համակարգերը։
նախ ինքնավար մեքենաներից։ իրենք էլ են այդ գործի մէջ փորձում մտնել, ու նա հա կրկնում էր՝ «մտածէք այդ մասին» արտայայտութիւնը։ տիպա չենք մտածում, հա՞։ ասում ա՝ ինչ հաւէս կը լինի, տեսէք մենք հիմա ունենք հինգ ջի թեքնոլոգիան, մի գիգաբիտ վայրկեանը, ու դրա կիրառութիւններից մէկն ա ինքնավար մեքենաները՝ դրանք կպած են ամպերին, բոլոր որոշումները կատարւում են ամպերում, ու ամպի միջի արհեստական բանականութիւնը սովորում ա բոլոր մեքենաների փորձից, ու կարողանում ա այդ բոլոր մեքենաներն առանց ուշացումների կառավարել։
լո՞ւրջ։ այդքան ոգեւորի՞չ ա։ լո՞ւրջ չէ՞ք ուզում տեսնէք որ single point of failure համակարգ էք ստեղծում։ այդ խնդիրն ի դէհ միայն ՏՏ֊ում չի հանդիպում։ դա ձախականների ստանդարտ խնդիրներից ա, երբ իրենք փորձում են կենտրոնացուած կառավարում օգտագործել։
ու ի՞նչ եթէ որոշ չարամիտ էակներ՝ մարդիկ, հաքերներ, այլ երկրի հաքերներ, կամ գուցէ այլմոլորակայիննե՞ր, վնասեն այդ կենտրոնը։ թէկուզ բաշխուած կենտրոնը ի դէպ՝ կոնցեպտուալ մակարդակում այն միեւնոյն ա կենտրոն ա։ ու կը լինի սայֆայի պէս՝ կենտրոնը վնասում ես, ու բոլոր մեքենաները կիրառելի չեն։
չէ՞ որ ասում ա գեւորգը, դա հիասքանչ ա։ ինչների՞ն ա ձեզ պէտք սեփական մեքենայ։ ասում ա՝ հաւէս կա՞յ առաւօտը կիսաքնած քշելու էն դեբիլների մէջ, էն ա մեքենայի մէջ հաց կուտես կամ կը քնես, կամ երեկոյեան յոգնած մի հատ էլ մտածես մեքենան կառավարելու մասին։ եւ ի՞նչ իմաստ կայ բոլորը առաւօտը իրենց մեքենայով գան գործի, թողնեն արեւի տակ, յետոյ գնան տուն։ աւելի լա՞ւ չի համայնքի մեքենաները լինեն, շրջեն քաղաքով, ում երբ պէտք ա վերցնեն։
էս մարդը կարծես շուկայական տնտեսութեան բեքգրաունդով մարդ ա, իսկ սա շատ նման ա չէ՞ սոցիալիստական գաղափարներին։ պարզապէս այն տարբերութեամբ որ կորպորացիաներին են պատկանում մեքենաները։ մենք կարծես թէ վերջերս ենք սոցիալիստական մօտեցումներից պրծել, ու դեռ յիշում ենք, ու ուրախ ենք որ կարող ենք ունենալ սեփական մեքենայ եւ թողնել այն արեւի տակ, կամ չթողնել մեր գործն ա։
նաեւ, իր օրինակը կորեկտ չէր՝ միեւնոյն ա ցերեկը մեքենաների պահանջն ու ճանապարհների ծանրաբեռնուածութիւնը ցածր են, մեքենաները անկապ քաղաքով շրջելու են կամ կայանելու են իրենք իրենց։ տրաֆիկի մեծ մասը առաւօտն ու երեկոյեան ա, ու միեւնոյն ա էդ քանակի մեքենայ պէտք ա մարդկանց գործից տուն հասցնելու համար։ այ հասարակական տրանսպորտով երթեւեկել խթանելը, կամ մի մեքենայի մէջ աւելի շատ մարդկանցով երթեւեկել խթանելը կարող ա օգնի եւ բնապահպանական եւ տրաֆիկի նուազեցման առումով, ու դա այսօր կիրառւում ա։
ասում էր՝ դէ պէտք ա ճնշել քաղաքական գործիչներին, որ ասենք քաղաքի որոշ մասեր սկսեն արգելել ոչ ինքնավար մեքենաներով մուտք։ այո՛, ահա թէ ինչի մասին էք մտածում։ հիանալի, տնտեսական շահերը միշտ բերում են քաղաքական հարցերին։ #բայց_պէտք_չի։ ես այդ քաղաքական քայլին չեմ սատարի։
ցոյց էր տալիս ինքնավար մեքենաներն ինչպէս են տեսնում աշխարհը։ ահա՝ տեսէք, գրել ա 93% ճշտութեամբ մեքենայ ա ճանաչել։ ուրեմն, ասում ա, երեւի կատու չի։
լո՞ւրջ։ դու մե՞զ ես ասում։ սա «քանի տոկոս գարանտիա կարաս տաս» հարցի պատասխան ա։ իսկ կարո՞ղ ա մի հատ էլ երդուի այդ մեքենան որ կատու չի այն օբյեկտը։ ո՞ւմ արեւ ա երդուելու։ գուգլի՞։ քուալքոմի՞։ լաւ օկէյ, սա լուծելի խնդիր ա, սրան չեմ կպնում։ իմ խնդիրն ա կենտրոնացած համակարգը, վերահսկողութիւնը անծանօթ կորպորացիաներին յանձնելը։
ու վերջապէս ընդհանուր առմամբ կարելի ա գեւորգին հարցնել, նա իրեն մատրիցում ո՞ր դերում ա տեսնում՝ Ճարտարապետի, Սմիթի, Երկուորեակների, թէ՞ Սերափի։
բարի գալուստ Նոր Աշխարհ։ եւ երջանկութիւն ձեզ։ #քուալքոմ #տեխնոլոգիաներ #տտ #թեքնոլոգիաներ #ապագայ #գիտութիւն #կենտրոնացում #ապակենտրոնացում
որ ասում են՝ ռսս֊ը մեռել է, ճիշտ են ասում։ եթէ չի մեռել, պարտուել է։ պարտուել է ապակենտրոնացումը։ յաղթել է ֆեյսբուքն ու թուիթերը։ հաղթել է կենտրոնացած համացանցը։ այդպէս էլ պէտք է լիներ։
իսկ մեզ(ինձ՞) մնում է գնալ ռեզերուացիաներ, հնդկացիների պէս։ որ այդ համացանցային ռեզերուացիաներում մեր ուզածով շփուենք։ ու երեւի թէ, պահածոյանանք։ քանի որ քիչ ենք, ու օդ չի խաղում։ երբ օդ չի խաղում, սկսւում է փտելը։
#համացանց #կապիտալ #կենտրոնացում #ապակենտրոնացում #ռեզերւացիա #սփիւռք
#Հիմա, դառնալով խաղաղ հեղափոխության սցենարին. ո՞րն է զանգվածային մոբիլիզացիայի նպատակը: Դա #Բաղրամյան֊26 -ի #գրոհ ֊ը չէ, ոչ էլ #ինքնանպատակ #երգ ու #պար ֊ը: Նպատակն է՝ կամազրկել բռնապետությանը: #Բռնապետություն ֊ն` ըստ սահմանման, պետք է #բռնություն գործադրի, և այն ի սկզբանե ավելի ուժեղ է, քան #ժողովուրդ ֊ը:
Պետք է հասնել այնպիսի իրավիճակի, որպեսզի բռնապետությունն ի զորու չլինի ուժ գործադրել, կամ ուժ գործադրելու փորձը տապալվի, այսինքն՝ հրամանները չկատարվեն: Այդպես եղավ #Վրաստան ֊ում, #Ուկրաինա ֊յում, #Եգիպտոս ֊ում, #Թունիս ֊ում: Որտեղ դա չեղավ, եղավ քաղաքացիական պատերազմ՝ #Լիբիա, #Սիրիա, որն արդեն լրիվ այլ #սցենար է, և որևէ մեկը #Հայաստան ֊ում ո՛չ կարող է դրա #պատասխանատվություն ֊ը ստանձնել, ո՛չ էլ դրա ռեսուրսն ունի:
Երբ տեղի է ունենում զանգվածային #մոբիլիզացիա և #կենտրոնացում, իշխանության մեջ եղած հակասությունները կարող են սրվել, և ներքին ճեղքեր առաջանալ, որի արդյունքում՝ իշխանության ներսում հանդես են գալիս #մարդիկ և #խմբեր, որոնք կա՛մ բացահայտ անցնում են #Հրապարակ ֊ի կողմը, կա՛մ էլ ներսում #սաբոտաժ են անում, կա՛մ էլ վերջին պահին չեն կատարում հրամանները: Այլ #տարբերակ չկա: Այլ տարբերակը զինված #ապստամբություն ֊ն է: Եթե որևէ մեկը մեզանում դա #խելամիտ է համարում կամ կարծում է, որ կարող է անել՝ թող անի:
Իսկ նա, ով խոսում է անզեն ժողովրդին #Բաղրամյան֊26 տանելու մասին, թող մտածի այն պատասխանատվության մասին, որը կրելու է՝ ոչ թե 10, այլ 100-ավոր #զոհ ֊երի և դաժան պարտության, ոչնչացման համար անհավասար կռվում: #2008 թ. մեզանում #փորձ արվեց #դասական #խաղաղ հեղափոխության սցենարն իրականացնել: Դա չգործեց, որովհետև որքան էլ արդյունքում #իշխանություն ֊ը թուլացավ, ներքին ճեղքեր առաջացան, սակայն ուժ կիրառելու ռեսուրսը չսպառվեց և ամեն բան ավարտվեց #Մարտի1 -ով: Չնայած դրան, Մարտի 1-ից հետո հաջողվեց պահել #Շարժում ֊ը միայն այն բանի շնորհիվ, որ #ընդդիմություն ֊ը խուսափեց ուղիղ #ճակատամարտ ֊ի, «գրոհելու» սցենարից: Եթե դա էլ լիներ, կունենայինք #մղձավանջ, կոտրված հասարակություն և հերթական «բարոյական» #հաղթանակ:
http://168.am/2013/03/16/196578.html
#Հրանտ-Տեր-Աբրահամյան #Լեւոն #Րաֆֆի #բարեւ #Տեր-Պետրոսյան #ՀրանտՏերԱբրահամյան #հեղափոխություն #բարեւահեղափոխություն #կրեածիվ #հղանցք #2013 #2008 #քաղաքականություն #ընդդիմություն #Միշիկ #Սերժ #ՍերժՍարգսյան #ընտրություններ #ՍԴ #ընտրակեղծիք #Մարս #Հրատ #կյանք #armvote13 #barev #Raffi #barevolution #arvote #March1 #մարտի1 #հարցազրույց