ուզում եմ ասել որ ոնց հասկանում եմ՝ lemmy ֆորումները տարբերւում են activity pub մէյլ լիստերից նրանով որ ունեն ուեբ ինտերֆէյս։
ու կարելի ա ե՛ւ գտնել այդ խմբերը ձեր հանգոյցից ու հետեւել, ե՛ւ մեկնաբանել, ե՛ւ այդ խմբերիբոլոր անդամներին հրապարակում ուղարկել ընդամէնը նշելով ֆորումի/խմբի հասցէն։ շատ նման մէյլ լիստերին։
ահա, փնտրեցի եւ գտայ ե՛ւ ծմակուտից ե՛ւ թթից։
ահա, սա technology@lemmy.world խումբն ա հէնց lemmy.world֊ի ուեբ ինտերֆէյսով՝
բայց կրկին՝ ուեբ ինտերֆէյն էական չի, կարելի ա այն չունենալ կամ երբէք չտեսնել։
իսկ ահա գտայ նոյն տեղը ծմակուտից ուլթթից՝
ու տէնց։
#դաշնեզերք #ապակենտրոնացում
երբ քեզնից ապակենտրոնացում բառը լսել են՝ գուցէ հարցնեն, ի՞նչ կարծիքի ես «բլու սքայի» մասին։
ու մէկը նոյնիսկ փնտրեց եւ գտաւ այս, երկու հաղորդակարգը համեմատող հրապարակում։
ուզում եմ այն մեկնաբանել՝
հեղինակը կենտրոնանում ա «բլուսքայի» եւ «աքթիւիթի փաբի» հաղորդակարգերի, տեքնիկական ասպեկտների վրայ։ ընդհանուր առմամբ լաւ վերլուծութիւն ա։
բայց տեքնիկական ա, ես մի քիչ անց կը գրեմ քաղաքական ասպեկտի մասին, ինձ համար անհնար ա նման վերլուծութիւն առանց քաղաքական մասը հաշուի առնելու։
տեքնիկականի մասին՝ ինձ համար ակնյայտ ա որ «աքթիւիթի փաբն» աւելի լաւ ա նախագծուած։
հիմնականում՝ ֆեդերացիայի պատճառով։
եթէ մի հանգոյցում հրապարակում ես արել՝ այն «ֆեդերացւում» ա այն հանգոյցներ, ուր դու ունես հետեւորդներ։ այն չի ֆեդերացւում այն հանգոյցներ, ուր դու հետեւորդներ չունես։
դա բնական ա, եւ էսպէս են աշխատում համացանցային այլ համակարգեր, օրինակ մէյլը կամ xmpp֊ն։ ու նաեւ այդպէս ա աշխատում շօշափելի աշխարհի փոստը՝ ուղարկողից գնում ա միայն ստացողին։
ըստ երեւոյթին «բլուսքայի» նախագծողների առջեւ դրուած էր աւելի մեծ խնդիր՝ ինչպէ՞ս անել, որ նոյն հրապարակումը հասանելի լինի անկախ նրանից, որ մի հանգոյցից ես դու այն փորձում դիտել։
ինչի՞ ա այդ խնդիրը դրուած եղել՝ ես ենթադրում եմ որ դա կոմերցիոն աշխարհի համար նորմա ա՝ պէտք ա ստեղծել «օգտուող» կոչուողի համար հնարաւորինս կոմֆորտ փորձառութիւն, եւ պէտք չի նրան բացատրել, ինչի ա էնպէս որ նոյն հրապարակումը երեւում ա այստեղից, բայց չի երեւում այն տեղից։
ընդհանուր առմամբ մարդուն կրթելը համարւում ա վատ մօտեցում։
ու որպէսզի ամէն հանգոյցից երեւայ ամէն հրապարակում՝ պէտք ա այդ հրապարակումը ուղարկուի ամէն հանգոյցին։
դա նման ա նրան, որ քեզ հասցէագրուած նամակն ուղարկուի աշխարհի բոլոր փոստային ծառայութիւններ, որպէսզի դու կարողանաս այն ստանալ աշխարհի ցանկացած փոստի գրասենեակ մօտենալով՝ ինչպէս ամն֊ում, այնպէս էլ մեքսիկայում, այնպէս էլ անտարկտիդայում։
հետեւաբար՝ հանգոյց պահելը թանկանում ա։ քո հանգոյցը պէտք ա պահի ոչ միայն քո ու քո ընկերների հաղորդակցութիւնը, այլ աշխարհում բոլոր մարդկանց։ ու եթէ փոքր «աքթիւիթի փաբ» հանգոյցը կարելի ա պահել թոյլ լինուքս տպասալի վրայ, ապա «բլուսքայ» պահելու համար պէտք ա լուրջ սերուեր, եւ տարածքի հարիւրաւոր տերաբայթներ։
դաւադրապաշտական կարծիքներ կան, որ դա հատուկ ա արուած, որ հանգոյց պահելու գինը լինի այնքան բարձր, որ հանգոյց պահել ոչ մէկ չուզի։
գուցէ դա էլ ա դեր խաղացել։ մեծին հասկանալի ա մեծը, եւ հասկանալի չեն մանրերը։ բայց ինձ թւում ա ոճռորոշն եղել ա «ֆիչըրի» պահանջը՝ որ ամէն տեղից ամէն ինչ լինի հասանելի, եւ մարդկանց պէտք չլինի բացատրել ինչի տարբեր տեղերից երեւում են տարբեր բաներ։
յօդուածում նաեւ անդրադառնում ա իրական խնդրին որ կայ «աքթիւիթի փաբ» համակարգերում՝ տարբեր հանգոյցներում մի գրառման տակ կարող են լինել տարբեր մեկնաբանութիւններ։ մի հանգոյցում կարող ա բացակայեն որոշ մեկնաբանութիւնները։ եւ տեքստի հեղինակն ասում ա, որ անշուշտ էդ խնդիրը «բլուսքայը» կարողացել ա լուծել։
բայց այդ խնդիրը ոչ միայն «բլուսքայի» ձեւով ա լինում լուծել։ այդ խնդիրը շատ յաջող կերպով լուծուած ա «դիասպորա» հաղորդակարգում եւ ապակենտրոն սոցիալական ցանցում։
«դիասպորայում» գրառման պատասխանատուն այն սերուերն ա, որի վրայ ի սկզբանէ գրառումն արուած ա։ ես գրել եմ spyurk.am֊ում՝ ապա բոլոր մեկնաբանութիւններն ուղարկւում են spyurk.am֊ին, եւ սերուերը դրանք ուրախութեամբ ցոյց ա տալիս գրառման տակ։ նոյն սերուերը ուղարկում ա ստացուած մեկնաբանութիւնները բոլոր այն սերուերներին, ուր կան գրառմանը հետեւող մարդիկ։
դա այն պատճառով ա որ «դիասպորայում» կայ գրառում ու կայ մեկնաբանութիւն։ իսկ «աքթիւիթի փաբն» որդեգրել ա այսպէս կոչուած «միկրոբլոգինգի» մշակոյթը, ուր մեկնաբանութիւնն էլ ա լիարժէք գրառում։ եւ հնարաւոր ա այդ մեկնաբանութիւնը տարածել, եւ հնարաւոր ա որ մեկնաբանութիւնն աւելի շատ տարածումներ ստանայ, քան գրառումը, որին այն արձագանք ա։
եւ այս մոդելը ապակենտրոն դարձնելուց ստացւում ա էնպէս, որ տարբեր հանգոյցներում կարող ա երեւան տարբեր մեկնաբանութիւնների շղթաներ։
նկատի ունեմ՝ էնպէս չի որ պէտք էր «բլուսքայի» նման թանկ լուծում, կարելի ա նոյն խնդիրը լուծել այնպէս, ինչպէս արել ա «աքթիւիթի փաբին» իր դիզայնով աւելի մօտ «դիասպորան», որը չի պահանջում շատ ռեսուրսներ։
բայց հիմա հասայ ամենակարեւորին՝ ինչի՞ ա «աքթիւիթի փաբը» նախագծուած այնպէս, ինչպէս նախագծուած ա։
նախ այն պատճառով որ կար ապակենտրոնացման աւանդոյթ ու նման ձեւ ա աշխատում էլեկտրոնային փոստը, ու նման ձեւ ա աշխատում xmpp֊ն։ նաեւ այն պատճառով որ սկզբից կային այդ ձեւով աշխատող զանազան ապակենտրոն սոցիալական ցանցերի նախագծեր՝ friendica֊ն, արդէն նշուած diaspora֊ն, hubzilla֊ն, pump֊ը, եւ այլն։ բոլորը կամ աշխատում էին իրենց իսկ հաղորդակարգով, կամ սովորում իրար հաղորդակարգերը։
մի պահ եկաւ որ էդ բոլոր նախագծերի մարդիկ հաւաքուեցին, ու որոշեցին պայմանաւորուել մի հաղորդակարգի մասին։ իսկ քանի որ իրանք web dev֊եր էին, ու հաղորդակարգերը http֊ով էին ուղարկում֊ստանում ամէնը, նրանք դիմեցին w3c հկ֊ին, ասացին դուք ուեբ ստանդարտներով էք չէ՞ զբաղւում, սա մեր ուեբ ստանդարտն ա, կը գրանցէ՞ք, նրաք էլ գրանցեցին։
ու իհարկէ այդ մարդկանց համար կարեւոր էր որ հնարաւոր լինի պահել փոքր հանգոյցներ։ չէ՞ որ հաղորդակցութիւնը չի ենթադրում որ բոլորը բոլորի հետ շփուեն։ ես շփւում եմ էս ու էս ու էս մարդու հետ։ իսկ էն մարիդկ շփւում են էն ու էն մարդկանց հետ։ համայնքը նախագծել ա հաղորդակարգն հաշուի առնելով համայնքի կարիքները։ իսկ համայնքում գիտակցում են որ պարտադիր չի մարդը հարուստ լինի որ հանգոյց պահի։ համայնքում ընդունուած ապահել փոքր ընտանեկան հանոգյցներ։
կայ հաղորդակարգի կայացման երկու կարեւոր պատճառ՝ ամենակարեւորն այն ա որ այն ժողովրդավարապէս կառավարուող ա, եւ ստեղծուած ա համայնքի կողմից՝ համայնքի մասնակիցները որոշակի համաձայնութիւնների եւ փոխզիջումների են գնացել։ եւ բոլորը համաձայնել են որ դա պէտք ա լինի իրենց միաւորող հաղորդակարգը։
երկրորդ պատճառը, որ այդքան կարեւոր չէր, բայց կարեւոր ա, այն ա որ համայնքը գրանցել ա հաղորդակարգը դրա համար եղած ինստիտուտում, եւ եղած ինստիտուտը աշխատել ա ոնց պիտի աշխատէր։
այստեղ պէտք ա նշել երկու բան՝ մէկն այն ա որ դիասպորան չի մասնակցել «աքթիւիթի փաբի» ձեւաւորմանը, ու փաստացի բոյկոտել ա այն։ «դիասպորայի» դեւերը բերում են տեքնիկական պատճառներ այն մասին, ինչի ա «դիասպորա» հաղորդակարգն աւելի լաւը, քան «աքթիւիթի փաբը»։ եւ նրանք որոշեցին չմասնակցել։ ինձ թւում ա այդ որոշմանը նպաստել ա նաեւ այն շատ «դիասպորայի» նախագծողները կասկած չունէին որ իրենց նախագիծը կը շարունակի լինել ամենաօգտագոծուող ապակենտրոն սոցիալական ցանցը։ «դիասպորա» հանգոյցներում կային տասնեակ անգամներ աւելի շատ մարդիկ, քան բոլոր այլ հաղորդակարգերով աշխատող այլ հանգոյցներում միասին։ եւ դժուար էր պատկերացնել որ էդպէս չի լինի։
յաճախ ասում են, թէ «մաստոդոնն» էր այն պատճառը, որ «աքթիւիթի փաբը» կայացաւ։ ես այդպէս չեմ կարծում։
«աքթիւիթի փաբ» ստանդարտին հետեւող տարբեր համակարգեր պէտք ա նախագծուէին։ եւ դրանցից ոմանք կը լինէին յաջողակ, իսկ ոմանք՝ չէին լինի։ բայց ոչ թէ «մաստոդոնն» էր պատճառը որ «աքթիւիթի փաբը» կայացաւ, այլ հաղորդակարգի ժողովրդավարական եւ ներառական բնոյթն ա երաշխաւորել որ ներկայ եւ ապագայ նախագծերի մեծ մասը պէտք ա ընդունուած ստանդարտին հետեւեն։ կամ սկսեն հետեւել։
«դիասպորան» չսկսեց, եւ այն երբեմն կամ էլ յաճախ անուանում են «մեռած հարթակ»։ ինձ այդ անուանումը դուր չի գալիս, զի քանի կայ մի հոգի որ ծրագրակազմը պահում ա եւ օգտագործում՝ այն մեռած չի։ բայց այո, այսօր «դիասպորան» բնաւ ապակենտրոն սոցիալական ցանցերից ամենաօգտագործուողը չի։
եւ կարեւոր չի՝ լաւն ա այն թէ վատը։ էականն այն ա որ մարդիկ ժողովուել եւ որոշել են ինչպիսին պիտի լինի ընդհանուր հաղորդակարգը։ եւ երեւի ընթացքում ոչ բոլորն են լրիւ երջանիկ եղել նրանով ինչ ստացուեց, ու այն ինչ ստացուեց փոխզիջման արդիւնք էր։ բայց այն հաշուի ա առել բոլորի կարծիքները, մօտեցումները։ եւ լաւն ա թէ վատը՝ այն ա որի մասին կայ հանրային համաձայնութիւն։
իսկ «դիասպորա» հաղորդակարգը թող հազար անգամ «լաւը» լինի՝ այն չի օգտագործուի զուտ իր տեքնիկական առաւելութիւնների (եթէ դրանք կան) պատճառով։
ամենակարեւորը՝ ժողովրդավարութիւնն ա ու ներառականութիւնը։
#հաղորդակարգ #ժողովրդավարութիւն #ներառականութիւն #ապակենտրոնացում #համացանց
էս մարդը հաշուել ա որ իրան կարելի ա 23 ձեւով գրել։
դէ ես բազմիցս ասել եմ՝ 25 տարի առաջ էլ մարդիկ ունէին՝ aol, yahoo messenger, icq, microsoft֊ի ինչ֊որ բան, ու տեղական bumerang messenger֊ը որ աշխատում էր freenet֊ով կպած լիենլով, կամ եթէ ընկերներդ են freenet.am֊ով կպել։
ու հա, քանի որ չեն թողնում մի տեղից միւս գրել, եւ մի հարթակ լքելու գինը քեզ համար շատ են բարձրացնում, զի դէ իրենք կը մեռնեն, եթէ բոլորն իրենցից գնան, էդ իրենց համար կեանքի֊մահուան հարց ա, էդ պատճառով էլ բոլորը տառապում են հազար հատ նոյն գործառոյթով, բայց տարբեր ծրագրից ունենալով։ զի էս մարդու հետ շփւում ես սրանով, իսկ էն մարդու հետ՝ նրանով։
բայց ձեզ խաբել են, գցել են, կարելի ա մի հաշիւ ու մի ծրագիր ունենալ, ու շփուել բոլոր֊բոլորի հետ։
պարզապէս ձեզ չեն թողնում։
ես կրկնեմ, գուցէ պիտի շաբաթը մէկ գրեմ դա։ երբ ինձ ասում են՝ արի ֆէյսբուք կամ այլ տեղ, որ կարողանաս մեզ հետ շփուել, ես պատասխանում եմ, որ էդ ինձ չի որ չեն թողնում շփուել, ես կարող եմ, էդ իրանց չեն թողնում ինձ հետ շփուել իրենց հարթակից դուրս։
ի՞նչ անել երբ քեզ չեն թողնում։ չեն թողնում ծնողները, օրինակ։ մեծանում ես՝ գնում են։
բայց էս կորպորացիաների ձեռքը բոլորը անզօր երեխաներ են։ բա ի՞նչ ենք անելու եթէ վեհ էս ընկերութիւնը իրա վեհ լուծումով չլինի։ ու դեռ լաւ ա եթէ մի քիչ նեարդայնացած երեխաներ են, զգում են որ իրենց չեն թողնում, բայց չեն կարողանում էդ տոքսիկ յարաբերութիւնից դուրս գալ։ իսկ մարդիկ էլ կան վայելում են։ հոգոց։
ասում ենք՝ համացանց, բայց համա չի։ մի հատ լար ա դէպի էս մի կորպորացիա, մի հատ էլ լար ա դէպի էն մէկը։ ու կորպորացիան քեզ լաւութիւն ա անում, թելերից քաշելով։
#անկապ #համացանց #ապակենտրոնացում #ազատութիւն
էս կայքը չկայ էլ ոնց որ։
բայց ժամանակին արել էի էկրանահանը ու կարծես թէ երբէք չեմ հրապարակել՝
#կէտ #ծմակուտ #էկրանահան #մաեմօ #դաշնեզերք #ապակենտրոնացում #ազատութիւն
ցանցերի կառուցուածքը լաւ հետազօտուած թեմա ա։
օրինակ մենք գիտենք, որ mesh (ցանցաւո՞ր, բջջայի՞ն) ցանցերը լաւ չեն մասշտաբաւորւում։ ու պատահաբար չի որ համացանցը՝ հիերարքիկ կառուցուածք ունի՝ դա արդիւնաւէտ ա մեծ մասշտաբներում։
փոքր մասշտաբում՝ լրիւ ապակենտրոն mesh ցանցը կարող ա շատ արդիւնաւէտ աշխատել։
ըստ երեւոյթին նման պատճառով ա որ ունենք պետութիւններ՝ երբ մասշտաբաւորում ես՝ արդիւնաւէտ եւ կենսունակ դիզայնն ա, ուր ապակենտրոնացումը պահպանւում ա, բայց առաջանում ա հիերարքիա։
ու էւոլիւցիայի պէս պրոցես ա եղել որ բերել ա նրան ինչ կայ՝ պետութիւնների ձեւին։
կարեւոր ա նշել՝ հիերարքիա՝ չի նշանակում ուղղահայեաց։ ուղղահայեացը՝ բացարձակ ձեւն ա, երբ հանգոյցներ այլեւս չկան։ այդպէս էլ բնութագրում են դիկտատուրան՝ անուանում են՝ իշխանական ուղղահայեաց։ դիկտատուրան ձգտում ա ապակենտրոն հիերարքիկ հանգոյցները բերել ուղղահայեացի։ դրա հակառակը mesh֊ն ա, բացարձակ տափակն ա, երբ բացակայում ա հիերարքիա։ այդ երկու ծայրայեղութիւնների արանքում հիերարքիկ համակարգը կարող ա լինել շատ տարբեր։ եւ լինում ա։
դիկտատորների կամ աւտորիտար առաջնորդների զռանները մեզ լինում ա, ասում են թէ ժողովրդավարութիւն չկայ, ի նկատի ունենալով որ բացարձակ ժողովրդավարութիւն չի լինում։ իսկապէս, սովորաբար mesh չի՝ բայց միեւնոյնն ա, ապակենտրոն ա։ պարզապէս ամէն հանգոյցի շահերը հաւասար չեն հաշուի առնւում, կան աւելի հաւասար հանգոյցներ։ ու այդ վիճակը կարող ա լինել շատ տարբեր, երբ աւելի հաւասարները քիչ են, կամ շատ, ուժեղ են կամ տկար։
ու մեզ չեն ասում որ դիկտատուրա չի լինում։ որովհետեւ աւելի հեշտ ա պատկեացրնել դիկտատոր որ համակարգը բերել ա ուղղահայեացի կամ դրան մօտ, քան mesh ցանց։
ու զռանին պատասխանն այն ա, որ եթէ mesh չի, դա չի նշանակում որ ժողովրդավարութիւն չի։ դա տարբեր ձեւերի ապակենտրոն հիերրաքիկ ցանցեր են՝ աւելի կենտրոնին հպատակ, կամ աւելի տափակ։ ինչքան աւելի տափակ՝ այնքան լսելի ա դառնում առանձին հանգոյցի ձայնը, կամ այդքան աւելի մեծ ա հաւանականութիւնը որ գարաժում սկսուած ընկերութիւնը կը սնանկացնի գիգանտների։
մակ֊ն էլ բաւական դիսֆունկցիոնալ ա իրան դրսեւորում երբեմն՝ ու էն պատճառով որ հիերարքիան բաւական ուժեղ չի՝ ուղղահայեաց չի, չէ՞, խսհմ֊ի պէս չի, եւ ապակենտրոնացումը՝ ուժեղ ա արտայայտուած։ մի կողմից՝ չի լինում որոշ խնդիրները լուծել, միւս կողմից՝ ուղղահայեացը շատ ա վախենալու, դրա համար էլ էդպէս չի։
ինձ թւում ա մենք, շատերս, կարօտ ենք մինչ ինդուստրիալ եւ երեւի մինչ ագրարային, աւելի mesh֊ին մօտ համայնքների։ մարդկութեան պատմութեան իննսուն տոկոսը մենք եղել ենք փոքր համայնքներում ապրող հաւաքող֊որսորդներ։ ու փոքր համայնքում mesh֊ը լաւ ա աշխատում։ այդ պատճառով էլ ձգտում ենք աւելի տափակ համակարգեր կառուցել, որտեղ հնարաւոր ա։ նոյն համացանցում ու նոյն համացանցի վրայից վերացարկուելով։ լաւ ենք մեզ զգում դաշնեզերքի փոքր քոզի համայնքներում։
չենք կարողանում իւրացնել կապիտալիզմը։ համակերպուել դրա հետ։ նախկինում մէկը արհեստաւոր էր։ նա ունէր նշանակութիւն եւ առեւտրային mesh֊ին մօտ ցանցի հպարտ հանգոյց։
հիմա նա վարձու աշխատող ա գործարանում։
երբեմն նա գտնում ա ինքն իր համար բացատրութիւն, սիրում ա ռումբը, սիրում ա կորպորացիան, դառնում ա կորպորացիայի պատրիոտ, նոյնականացնում ա ինքն իրան մի հզօր բանի հետ, մխիթարանք գտնում նրա մէջ որ հզօր, մեծ, ու ոչ ընկալելի օրգանիզմի բջիջ ա։
ու հեռախօսների համակարգն ա մեզ յիշեցնում ով ենք մենք՝ ու ինչքան ենք մասշտաբաւորուած՝ երեւանի բնակիչը գիտի քանի նիշ ա պէտք երեւանի հեռախօսահամարին։
իսկ դաշնեզերքում դու էսինչ համայնքի էսինչն ես, օգտանուն@հանգոյց, դու նշանակութիւն ունես, ինչպէս էն գիւղի դարբինը, կամ նշանակութիւն որ ունէիր մինչ ագրարային շրջանում։ (դա նաեւ արտայայտւում էր արտաքնապէս՝ մի կեաժ մարդու պատճառով մի երկու սերունդ անց ամբողջ համայնքը կարող էր դառնալ կեաժ, իսկ մեր մեծ աշխարհում դժուար թէ մի մարդ այդքան ազդեցիկ լինի)։
մենք սովոր ենք լինել փոքր ակուարիումի մեծ ձուկը, կամ գոնէ ձուկը, զի այդպէս ենք ապրել գրեթէ միշտ։
իթ աւելի արտօնեալ մարդիկ՝ օրինակ մանր ձեռներեցի զաւակները, աւելի են սովոր mesh֊ին, աւելի են սովոր հպարտութեանը եւ ուղղահայեացի մաս լինել չեն երազում։ իսկ սուպերմարկետի աշխատողն աւելի անյոյս ա՝ սովոր ա ուղղահայեացին, ելք չի տեսնում։
#ազատութիւն #ապակենտրոնացում #մասշտաբաւորում #ցանց #համացանց #դիզայն
ասք սիգնալի մասին։
չեն թողնում այլընտրանքային յաւելուածներով իրանց կպնեն։
կապիտալիստ խոզեր։
իսկ մարդիկ ասում են՝ սիգնա՜լ, սիգնա՜լ։
կան իսկապէս ազատ տեքնոլոգիաներ՝ ոչ կենտրոնացուած եւ երբ հաղորդակարգը ժողովրդավարապէս ա կառավարւում՝ համայնքի կողմից։
#էկրանահան #սիգնալ #կենտրոնացում #ապակենտրոնացում #համացանց #հաղորդակցութիւն
dns֊ը մնացել ա համացանցի ամենակենտրոնացուած համակարգը։ չնայած եւ բաւական ապակենտրոն ա՝ ամէն սերուերն ունի իր հեղինակաւոր dns սերուեր, եւ բաւական բաշխուած՝ արմատի dns֊ները բաշխուած են տարբեր երկրներով։
օրինակ, հէնց աշխատում ես թոռի .onion դոմենների հետ՝ ապա չկայ անունների կենտրոնացուած համակարգ՝ ու դոմէյնների համար թոռ անուններն ենք օգտագործում։ եկանք այփիի պէս հասցէի, զի հէշը նման ա մեքենայի այփիին նրանով, որ ընթերնելի անուն չի։ միւս կողմից՝ չկայ կենտրոնական հեղինակութիւն որ կը հաստատի որ էս դոմէնն իսկապէս քոնն ա։ դա հաստատում ա քեզ մօտ եղած պրիւատ բանալին։
էսպէս էլ scuttlebutt֊ի օգտանունները՝ հէշի կամ քուքիների պէս թուեր են, զի համակարգերը նախագծուած են որպէս կենտրոններից չկախուած։
#ապակենտրոնացում #նախագծում
նախ ասեմ որ կորի դոկտորովի բեռլինի ելոյթը վերջն էր ու շատ կուզէի լսէիք կամ տեքստը կարդայիք։
իսկ մենք էն օրը խօսում էինք արհեստական բանականութիւնից։
մէկը՝ դասախօս էր, ասում էր՝ չեմ հասկանում ինչ ա կատարւում։ ես իրան ասում եմ՝ առաջադրանք գրի՝ գրում ա, ուղարկում եմ ուսանողներին։ իրանք իրան են տալիս որ լուծի, յետոյ ուղարկում են ինձ։ ես էլի իրան եմ տալիս, ասում եմ՝ ընկեր, դո՞ւ ես գրել, ասում ա՝ հա՛։
մէկն էլ ասաց՝ դէ ուսանողներն էլ են իրան տալիս, ասում են՝ ընկեր, դո՞ւ ես գրել՝ ասում ա՝ հա, ասում են՝ դէ ոնց գրել ես՝ տէնց էլ լուծի։
էսօր էլ մտածում էի, որ արհեստական բանականութիւնը դեռ չարացած չի, դեռ փող չեն աշխատում իրանով, ոնց հասկանում եմ։ ու եթէ էսօր գուգլի տուած առաջին յղումները գովազդ են, ապա ապագայում բնաւ բացառուած չի, որ արհեստական բանականութեան առաջին պատասխաննեերը լինեն վճարուած։
օրինակ, հարցնես՝ վնասակա՞ր ա հեռախօսը գիշերը թողնել լիցքաւորուի, կամ հեռախօսը հետդ տանել գոլորշիով բաղնիք՝ կասի՝ դէ չէ, առանձնապէս՝ թող լիցքաւորուի, էդպէս աւելի յարմար ա։ որովհետեւ այդ համար հեռախօս արտադրող ընկերութիւնները վճարել են՝ որ էսպէս ասի որ շուտ փչանայ մարտկոցդ ու շուտ առնես յաջորդ հեռախօսը։ իսկ եթէ աւելի շատ խօսեցնես, ասես՝ բայց ինչքանո՞վ ա ազդում, ո՞նց չի վնասում, կարող ա եւ խոստովանի, որ եթէ էսպէս ու էսպէս անես՝ աւելի երկար կը ձգի։
ի՞նչ ա արդէն էսօր անում, որովհետեւ այդ համար վճարուած ա՝ աստուած գիտի։ բայց ինքն էլ շատ հզօր՝ փնտրող համակարգից աւելի շատ հզօր, օրակարգ տանելու ձեւ ա։
ու ապագայում շատ կարեւոր կը լինի քո սերուերի վրայ քո արհեստական բանականութիւն քշելը։
#արհեստական_բանականութիւն #աբ #ազատութիւն #գաղտնիութիւն #ապակենտրոնացում
ապակենտրոնացման մասին հրաշալի նիւթ՝
gemini://degrowther.smol.pub/20221101_twitter_autonomy
#անգլերէն #ապակենտրոնացում
ես չեմ հասկանում ու երեւի էլ չեմ հասկանայ, ոնց ա որ մարդիկ չեն ընկալում, որ համացանցում չեն, որ հեռուստատեսութեան թարմացուած/ժամանակակից տարբերակն են օգտագործում, երբ վայելում են իրենց ինսագրամը, ֆէյսբուքը, տելեգրամը, վայբերը, ուոթսափը, դիսքորդը, ու նաեւ սիգնալը ու չգիտեմ էլ ինչը։
ոնց ա որ ընկալում են xmpp֊ն կամ activity pub֊ը «եւս մի հարթակ» որն իրենց համար նաեւ էդքան էլ մրցունակ չի՝ չի ձգում։
ախր բացատրել են, պատմել են, ու տեսնում են՝ սա էս սերուերից ա, նա՝ էն, իսկ էս սենեակը էն սերուերում ա, էն սենեակը՝ էն։
տեսնում են, ու վստահ եմ՝ հասկանում են։
չեն ընկալում։
ու դէ չեն օգտւում, կամ հազարից մէկ կը մտնեն, կասեն՝ «էս հարթակը», որը հարթակ չի՝ ինտերնետ ա։ վերջապէս ինտերնետից ես օգտւում, ո՞նց չես զգում որ մինչեւ էդ չէիր օգտւում։
կամ գուցէ ես ծեր եմ, ինձ համար ինտերնետի սահմանո՞ւմն ա այլ, քան իրանց։ իրանք կարծում են որ ինտերնետը՝ հեռուստատեսութեան ժամանակակից տարբերա՞կն ա։
բայց ո՞նց չեն զգում, ո՞նց չեն ձգտում իսկական ինտերնետին։
կամ ինչպէ՞ս ա ստացւում որ որոշ մարդիկ զգում են, իսկ որոշ մարդիկ՝ չէ։
ու ես արդէն յոյս չունեմ որ չզգացողները կը զգան։
իսկ ո՞վ ա զգում։
պիտի ասեմ որ նախ դաշնեզերքի մարդկանց զգալի մասը օգտւում ա դաշնեզերքի հանգոյցներից, բայց մէկ ա ընկալում ա դաշնեզերքը որպէս եւս մի հարթակ։ նրանք որ օգտւում էլ են՝ էլի չեն ընկալում։
չէ՛, կարող ա եւ ընկալում են որ միայն «մաստոդոն» չի ու դրա մի հանգոյցը չի։
բայց մէկ ա գրում են՝ այստեղ լաւ ա, այստեղ սէնց մարդիկ են։ իսկ այ պայմանական «թուիթերում» վատ ա՝ այնտեղ այլ մարդիկ են։
օգտուողներից շատերն էլ են նոյնն անում ու նոյն ձեւ համեմատում անհամեմատելին։ տարբեր տիպերի են։ չես կարող ցանցը համեմատել պարանի հետ, որի ծայրին հանգոյց ա։ ցանցը կարող ես համեմատել այլ ցանցի հետ։
ինտերնետը կարող ես համեմատել ֆիդօնէթի հետ։ նոյնիսկ ոչ «ֆրինէթի» կամ «սքաթլբաթի» (որ ցանցեր են ի տարբերութիւն նրա ինչ կոչում են «սոցիալական ցանցեր» չնայած դրանք ընդամէնը հանգոյցներ են), զի դրանք ինտերնետի վրայից են աշխատում՝ էլի ինտերնետի մաս են։
իսկ ով ջոկում ա՝ յաճախ ինձ շատ օտար մարդիկ են։ մարդիկ են որ էնքան են ատում ամն֊ն եւ այդ պայմանական արեւմուտքը , որ չեմ հասկանում ոնց՝ սիրում են պուտինին , լաւրովին, ու նոյնիսկ հիւսիսային կորէայի կիմին։
ասում են՝ «տեսա՞ր ոնց լաւրովն ասեց» ու ուրախանում են որ որեւէ քչից֊շատից հզօրութիւն ունեցող էութիւն իրանց գիտակցածը ասեց՝ ապտակեց իրանց ատածին։
բայց դա ասում են յարմարաւէտ տեղաւորուելով էդ նոյն արեւմուտքում, ուր իրանց աւելի լաւ ա, քան ռուսաստանի դաշնութիւնում (որը դաշնութիւն չի) կամ կորէայի ժողովրդական հանրապետութիւնում (որը հանրապետութիւն չի՝ պարզապէս «յաջողուած» դոնէցքի ժողովրդական հանրապետութեան պէս էութիւն ա։ եթէ յաջողուած բառով կարելի ա անուանել սով ունեցող երկիրը)։
իհարկէ, դաշնեզերքում կան մարդիկ որ հասկանում են ինտերնետն ինչ ա ու դրան են ձգտում։ բայց իմ տպաւորութեամբ՝ քիչ։
նախ չեմ հասկանում ոնց չեն ընկալում նրանք ում դաշնեզերքը չի գրաւում։ ու յետոյ չեմ հասկաիում ոնց չեն ընկալում նրանք որ դաշնեզերքն օգտագործում են ու անում են նոյն տրամաբանական սխալը՝ համեմատում են ինտերնետը պայմանական «թուիթերի»՝ ինչ֊որ ծառայութեան հետ։
իսկ ով ընկալում ա՝ շատերին ես չեմ ընկալում։ զի ո՞նց ա կարելի չտեսնել որ ռուսաստանը կամ հիւսիսային կորէան նախանձելի տեղեր չեն։
ո՞նց ա կարելի մի տեղում լինել պատերազմի դէմ, իսկ միւս տեղում՝ ռազմական ագրեսիան արդարացնել, ու նոյնիսկ ուրախանալ եթէ յաջողում ա։ կամ դժգոհել որ արեւմուտքը օգնում ա բռնութեան զոհին, չի թողնում մենակ։
ու երբ ասում եմ՝ ինտերնետ, ինձ ասում են՝ տէք ես կարեւորում, եւ ոչ թէ շփումը։ էլի՛ չեն ընկալում՝ ազատութիւնն եմ գնահատում ու դրան աւելի մօտ լինելու միջոցները։
#մարդիկ #հարթակ #դաշնեզերք #ինտերնետ #համացանց #ապակենտրոնացում #ազատութիւն
փաստօրէն ես իրան էլի էի տարածել։
այսօրուայ աշխարհը հիերարխիկ ուժի պայքարն է ցանցային ուժի դէմ
#ապակենտրոնացում #հիերարքիա #հիերարխիա #պայքար #աշխարհ #ազատութիւն
ի դէպ դաշնեզերքի եւս մի առավելութիւն՝ դիցուք ուզում ես հայաստանի ինտերնետին վնասել՝ ինչքա՞ն ջանք պէտք ա ծախսես առանձին տարբեր հանգոյցներ կոտրելու համար, ու ո՞րն ա ազդեցութիւնդ, եթէ ամէն հագնոյցն ունի տաս օգտատէր։
իսկ մի հատ արմինկօ ես կոտրում՝ իրանց մօտ հոստ եղած հարիւրաւոր կայքեր վնասում ես։
էսպէս պայմանական արմինկօն կենտրոն ա, ու տապալման միակ կէտն ա (single point of failure ուզում եմ ասել, բայց չգիտեմ ինչպէս)։
դրա զուգահեռն ա՝ դրոնով ուռալին խփելը՝ մի ջանք, հարիւրաւոր զոհեր, ընդդէմ լիքը մանր ջիպերի՝ էդքանի դրոն չի հերիքի։
#անվտանգութիւն #դաշնեզերք #ապակենտրոնացում #համացանց
երէկ ֆփերսընն ասաց որ յաւելուած գրելն իրան շատ ա տանում, ու մասնաւորապէս որովհետեւ մի մարդ կարող ա կիրառելի ու օգտակար յաւելուած գրել։
ես էլ մեկնաբանեցի, որ դա մարդու սանդղակին համապատասխան (human scale) (ֆփերսըն, այ այսպէս կարող եմ այլաբանութիւն օգտագործել) ծրագրակազմ ա։ երբեմն դրան ասում են lowtech
։ դէ քաղաքներ կան մարդու սանդղակին, չափսին համապատասխան, փողոցներ՝ ուր փողոցը նեղ ա, ու աւելի կոմֆորտ ա։ ու պատահական չի որ փարփեցու փողոցը դարձաւ փաբերի ու սրճարանների փողոց՝ նեղ ա։ սարեանն էլ ա նեղ։ ու սարեանը կոր ա՝ հետեւաբար չես տեսնում անվերջութիւն, ու դա աւելի կոմֆորտ ա։ նոյն ձեւ հրապարակը եթէ շատ ա մեծ՝ տագնապում ես։
ու ասացի որ դրա համար եմ oberon
֊ը սիրում՝ մի հոգի՝ գուցէ ես, կարող եմ մի ամսում քոմփայլեր գրել։
նա էլ ասաց թէ հա, նոյնը լիսպի հետ՝ երեւի ամէն լիսպիստ մի լիսպ գրել ա իր կեանքում։ (:
ես էլ յիշեցի որ gemini
֊ն էլ ա մարդու սանդղակին համապատասխան՝ նախագծուած ա որ ամէն մարդ կարողանայ իմպլեմենտացնել հաղորդակարգը մէկ֊երկու օրում, ու օրինակ սպասարկիչ կամ դիտարկիչ գրի։
ահա, օրինակ, solderpunk
֊ի՝ gemini
ստեղծողի go
իրականացում, հարիւր տողից քիչ կոդով՝
https://tildegit.org/solderpunk/gemini-demo-3
յ․ գ․ ապակենտրոնացումն ինչ լաւ բան ա՝ էսօր jabber.am
֊ը չի աշխատում, բայց ես չոլ.հայ
֊ի ժողովրդին տեսնում եմ ու կարող եմ չաթուել։
#յաւելուած #քաղաք #փողոց #հրապարակ #սանդղակ #մարդ #օբերոն #ջեմինի #լիսպ #ապակենտրոնացում
մտածում եմ, եթէ օրինակ ռուսաստանի հիւսիսի ժողովուրդը, որ արտիկլներ են օգտագործում՝ բառավերջում աւելացնելով «-то», «-те» (իսկ «ստանդարտ» ռուսերէնում արտիկլներ չկան), ունենային իրենց դաշնեզերքի հանգոյցներն ու այնտեղ շփուէին ոչ թէ «ստանդարտ» «ճիշտ» ռուսերէնով այլ հէնց իրենց լեզուով կամ դիալեկտով, դա իրենց լեզուն մի տեսակ աւելի օրինական, լեգիտ կը դարձնէր՝ կարձանագրուէր որ այդ բարբառը կամ լեզուն օգտագործւում ա տեքնիկական խնդիրներ քննարկելու համար, քաղաքների բարեկարգումը, քաղաքականութիւնը՝ կունենար դէ ֆակտօ գրաւոր լեզուի կարգավիճակ։
իսկ դա կարձանագրէր հէնց էդ մարդկանց համար, որ իրենք ունեն այլ ինքնութիւն, որը պարտադիր չի լինի ռդ քաղաքացու ինքնութիւնը։ ու հետեւաբար իրենք չպէտք ա, օրինակ, ատեն ուկրաինացիներին, կամ վստահեն օստանկինեան քարոզչութեանը։
#ապակենտրոնացում #քաղաքականութիւն #համացանց
ուրեմն, դինօս պոստմարկէտօսի ոչ մի ձեւ չէր կպնում իւնիկոդ տիրոյթիս։ ասում էր՝ սերտիֆիկատների խնդիր կայ։
բայց սերտիֆիկատների խնդիր չկայ, openssl
֊ով ստուգել եմ՝ նորմալ ա։
երբ միացնում էի դինօն դեբագ ռեժիմում, էսպիսի հաղորդագրութիւններ էի տեսնում՝
յետոյ խորհուրդ տուեցին ստուգել ոչ թէ openssl
֊ով, այլ gnutls
֊ով, զի դինօն պարզւում ա դա ա օգտագործում։ ու ահա՝
pine64-pinephone:~$ gnutls-cli -p 5269 ծոց.հայ --starttls-proto=xmpp
|<1>| There was a non-CA certificate in the trusted list: CN=xn--89ave6c.xn--cbbu1a.xn--y9a3aq.
|<1>| There was a non-CA certificate in the trusted list: CN=xn--cbbu1a.xn--y9a3aq.
|<1>| There was a non-CA certificate in the trusted list: CN=xn--y9aa5a3bb4bo5cd.xn--cbbu1a.xn--y9a3aq.
Processed 149 CA certificate(s).
Cannot convert ծոց.հայ to IDNA: An unimplemented or disabled feature has been requested.
իսկ իմ մեքենայ վրայ ամէնը նորմալ էր։
պարզեցի՝ gnutls
֊ը alpine
֊ից ա գալիս postmarketos
, էնտեղ էլ ստուգեցի, շինման գրանցամատեանում տեսայ
checking for LIBIDN2... no
configure: WARNING: *** LIBIDN2 was not found. You will not be able to use IDN2008 support
բացեցի այս յայցը, նոյն օրում լուծեցին խնդիրը։
քանի որ պոստմարկէտս «էդջի» վրայ ա, անմիջապէս ստացայ թարմացումները եւ կարողացայ մուտք գործել։
եւ հիմա օգտւում եմ, յէյ։
#ազատութիւն #ծրագրակազմ #ջաբեր #ապակենտրոնացում
ե՛ւ activity pub֊ը, ե՛ւ diaspora֊ն ունեն մի ընդհանուր խնդիր։
համացանցի կարեւոր յատկութիւնն ա ինձ համար՝ պատմութիւն պահելը։ ճիշտ ա, շատ բան ջնջւում ա, բայց ընդհանուր առմամբ, համացանցում հնարաւոր ա բացայայտել պատմութիւն։ համացանցը նման ա քաղաքի, որ ունի հին մաս։ այդ հին մասի որոշ հատուածները վերակառուցւում ու արդիականացւում են։
բայց մնում ա հին բովանդակութիւն։ օրինակ, photo.net֊ի ֆորումը թարմացրին, կարծես նոյնիսկ լրիւ փոխեցին ծրագրակազմը, բայց բովանդակութիւնը մնացել ա։
կամ, ես ութսունականների գրառումներ ու քննարկումներ եմ կարդացել usenet֊ի հատուածում։
համացանցը նաեւ պատմութեան մասին ա, ու հնարաւորութիւն ա տալիս պատկերացնել, ինչի ա էն ինչ ունենք էսօր էնպիսին, ինչ կայ, ու ինչ ա եղել նախկինում։ եւ որ այն ինչ էսօր ա՝ միշտ չի էդպէս եղել։
(քանի օր առաջ խօսում էի մէկի հետ, պատմում էի մոբայլ սարքերի համար հայերէն ֆոնտերի ոդիսականը, նա ասաց՝ երբ ես սկսեցի օգտուել ինտերնետին կպած սարքերով՝ ամէն տեղ հայերէն լինում էր տեսնել, չէի էլ պատկերացնում որ ժամանակին էդպէս չի եղել, կամ որ դա խնդիր ա եղել)
ու հիմա անցնեմ մեր ապակենտրոն ցանցերի խնդրին՝ եթէ դու բացում ես նոր հանգոյց, ու հետեւում ես ինձ՝ իմ տասից շատ տարուայ պատմութիւնը չի ֆեդերացւում քեզ մօտ։ քո հանգոյցում պիտակին կտացնելով չես տեսնում ինչ եմ ես գրել ու նշել այդ պիտակով տաս տարի առաջ, ու չի երեւում ինչ քննարկումներ են եղել նոյն թեմաներով։
օրինակ ֆորումներում լինում են հին քննարկումներ, ու երբ նոր շղթայ են բացում նոյն թեմայից, յաճախ մոդերատորները ուղղորդում են, ցոյց են տալիս հին շղթայի տեղը՝ եթէ այն ինչ ուզում ես արտայայտել, կամ հարցնել, դեռ չեն արտայայտել կամ հարցրել՝ աւելացրու։
այս յատկութիւնը ապակենտրոն հանգոյցների՝ պատմութիւն սինք չանելը՝ ինտերնետի տրամաբանութեան դէմ ա ինձ համար, զի ինտերնետն ինձ համար նաեւ պատմութեան մասին ա։
միակ տեքնոլոգիան որ էդ հարցը լուծում ա, ի դէպ՝ secure scuttlebutt֊ն ա։ երբ մարդուն հետեւում ես՝ իր ամբողջ պատմութիւնը սինք ա լինում քեզ մօտ։
իսկ մեզ մօտ երեւի կարելի ա լուծել սինք անող բոտեր գրելո՞վ։ լաւ չեմ պատկերացնում ինչպէս։
ու տէնց։
#համացանց #պատմութիւն #դաշնեզերք #ապակենտրոնացում
շատ կարեւոր ա ինձ համար չաթում կախուած մնալը։
չաթեր կան, որ չեմ հասցնում կարդալ, բայց կախուած մնում եմ։
ինչի՞՝ նախ իհարկէ յոյս կայ որ կը ստացուի կը կարդամ։
բայց ամենակարեւորը՝ որ հասանելի լինեմ, որ ես կամ։
եթէ հարց լինի ինձ հետ կապուած՝ կը բզեն, կը զգամ։ ես այնտեղ եմ իրենց համար։ որ կապ լինի։
ըստ որում՝ ոչ թէ նոյնիսկ կապ էս կամ էն մարդու հետ՝ այլ հէնց կապ չգիտեմ ում հետ էն հանրային սենեակում։
ես զգացի որ դա կարեւոր ա, երբ հանրային սենեակներից անհետանում էին մարդիկ, ում պահի տակ ուզում էի բան պատմել։ կամ հարցնել։ ու զգում էի՝ չկան։ յետոյ գալիս էին, ասում էին՝ շատ էր աշխատանքը։
ու ես այնտեղ եմ, ես կամ իրենց համար։
բայց ցաւում եմ, որ ես, չնայած այդքան ցանկութեան լինելու՝ չկամ իմ իրական ընկերների համար։
ու չէ, նրա համար չի որ «ես տեքը աւելի եմ կարեւորում քան յարաբերութիւնները», ինչպէս նշեց նախկին ընկերս։ նաեւ տեքը չէ՝ ազատութիւնը։ ու նրա համար չէ որ իրենք դէ տեք մարդիկ չեն՝ չեն ջոկում, չեն «կարում»։ լիքը ծրագրաւորողներ կան էդ իրական մարդկանց մէջ, որ երեւի կանէին, եթէ ուզէին։
բայց ընդհանուր ընկալումն ա՝ սա ա դախ կամ կտցրած, սրա համար առանձին յաւելուած չենք պահի։ ի՞նչ աշխարհ կայ այդ «յաւելուածի» հետեւում, որը յաւելուած չի, այլ հաղորդակարգի մասին ա՝ չի էլ հետաքրքրում։
ու դէ, շատ ցաւում եմ, որովհետեւ եթէ մի քիչ այլ աշխարհ լինէր ու իրենք լինէին այլ աշխարհի գեներացուած մարդիկ, ոչ թէ այս՝ լրիւ այլ ձեւ կը լինէր։ ես իրենց չեմ մեղադրում՝ մարդիկ միջավայրից շատ կախուած են։ ես էլ։
բախտս էլ ա բերել, շաաաատ շատ յանգամանքներում, որ էսպէս ստացուեց ու էսպէս մարգինալացայ՝ չկարողացայ չմարգինալանալ։
բայց ինչեւէ։
մինչ։
#ազատութիւն #ապակենտրոնացում #համացանց #յարաբերութիւններ #մարդիկ
ես ամէն օր չեմ արթնանում սմ֊ին շէյրելու մտքով, բայց՝
https://www.youtube.com/watch?v=yu-u686Ccac
ոչ էլ ուզում եմ ձեզ մանիպուլացնել։ պէտք ա մարդը զգայ որ ազատութեան ա ձգտում եւ առանց էքստրեմալ պայմանների։
իսկ սա էքստիմի մասին ա։
բայց ամէն դէպքում, գրողը տանի՝ եթէ չունէք jabber հաշիւ տեղական սպասարկչում՝ ունեցէք։
եթէ ունէք՝ ընկերներին, մօտիկներին բերէք՝ որ կապ ունենաք։
https://jabber.am֊ը գիտէք։ կամ ձերը բացէք։
եթէ մարիքս էք ուզում՝ sep.am֊ը չգիտէք էսօր կա՞յ թէ չէ՝ պատրաստուէք։
իսկ աւելի լաւ կը լինէր պատրաստուել պէտք չլինէր, այլ կարողանայիք ապրել առանց տտ մեծն գիգատների կախուածութիւնից։
ում հետ կարող էք շփուել ջաբերով՝ շփուէք, գրողը տանի, ի՞նչ ա ձեզ պէտք։ ինչի՞ իրար հետ չէք խօսում էդպէս։
ես չեմ ուզում միայն ինձ՝ ցնդածի, հոգեկանի հետ խօսէք, ընկերներ ունէք՝ իրենց հետ շփուէք։
#ազատութիւն #ապակենտրոնացում
այստեղից իմացայ որ կան ընկերութիւններ, որ «ուայրգարդով» տալիս են իրական այփի։
յօդուածագիրը պատմում ա ինչպէս ա կարգաւորել արեւային էներգիայով սնուցուող բլոգ՝ շատ հաւէս մարտահրաւէր։
եւ ամիսը ութ դոլար վճարելով առնում ա իրական այփի հոփի ֊ից։
անթել կապի շատ նման սեթափով ես էլ եմ օգտուել երբ ապրում էինք արուարձանում՝ այնտեղ մեզ լարով միացնելու ազատ բնիկ չգտնուեց։
ես էլ էի օգտագործում «kuwifi»֊ի «երթուղիչ», որի վրայ տեղակայեցի openwrt եւ ձեռք բերեցի «ջիէսէմ» մոդուլ, միացրի այն իր տպասալի minipcie սլոտին։ օգտագործում էի հին, դեռ «օրանժից» մնացած սիմ քարտ, որով հնարաւոր էր ստանալ անլիմ ինտերնետ։ առանց տրաֆիկի սահմանափակման, ոչ թէ առանց արագութեան լիմիտի։ արագութիւնը բաւական թոյլ էր։
իմանայի՝ գուցէ կը փորձէի այդ տարբերակը, մտքովս նման բան անցել էր, բայց փնտրեցի ու չգտայ։ եթէ ճիշտ եմ յիշում, «վիպիէն» որ իրական այփի տրամադրէր գտել էի, բայց դրան նոյնիսկ «օփենվիպիէնով» չէր լինում կպնել՝ լոկ հատուկ «ուինդոուս» ծրագրով։
այն ժամանակ ուայրգարդն էլ մէյնլայնի մաս չէր։ սա օրինակներից ա որ մանրուք, որն առաջ պարզապէս չկար, այսօր փոխում ա կեանքի որակը։
աւելացնեմ՝ եթէ ձեր սպասարկիչը ամիսը 200 գբ֊ից քիչ տրաֆիկ ա ծախսում՝ հանգիստ կարող էք օգտուել վիւասելի այս ծառայութեամբ։
#տեք #կապ #սպասարկիչ #ապակենտրոնացում #ազատութիւն
հազար անգամ նոյնը գրել եմ, էսօր էլ մեկնաբանել եմ մի տեղ, այստեղ էլ փակցնեմ, ոչինչ, մէկ ա այլ ձեւ ա գրուած՝
սոցցանցը չեմ իմանում ինչ ա, իրականում։
համացանցը՝ մարդկանց ցանցն ա, առաջին հերթին։ ու մարդիկ պահանջ ունեն մի քանի բանի։ գրել մի բան, արտայայտուել, ու կարդալ այլ մարդիկ ինչ են գրել, կամ ոնց են արտայայտուել։
եթէ աբստրակտ՝ ապա դա ա։
նախկինում էսպէս էր՝ մարդը ներկայացուած էր իր համալսարանի սպասարկչով (սերուերով)։ ունէր էնտեղ հաշիւ, ու էդ հաշիւն օգտագործելով շփւում էր այլ մարդկանց հետ՝ այլ սերուերներից։
մէյլն այդպէս ա աշխատում չէ՞։ այ այդ ձեւը։ զի համացանցն ի սկզբանէ նախագծուած ա որպէս ապակենտրոն համակարգ։
հիմա ֆէյսբուքը, օրինակ, մի հանգոյց ա այդ ցանցում։ տուել ա մարդկանց, որ չեն իմանում ինչպէ՞ս կայք բացել ու այնտեղ գրել, ու ինչպէ՞ս հետեւել այլ մարդկանց համացանցում, այդ հնարաւորութիւնը՝ գրելու եւ կարդալու։ եւ անուն մտածեց նոր դրա համար՝ «սոցիալական ցանց»։ բայց մոլորեցնում են էդ անուանումով, զի ցանց չեն՝ հանգոյց են։
ու «բոլորը֊բոլորը» ունեն հաշիւ այդ հանգոյցում։ որ իրար հետ շփուեն։
ինչի՞՝ զի ֆէյսբուքը չի թողնում շփուել իրանից դուրս՝ այն պարադրում ա իր հանգոյցում հաշիւ ունենաս որ այլ մարդկանց հետ շփուես այդ հանգոյցում գտնուող։
եւ մարդիկ չգիտեն, որ իրականում համացանցն ապակենտրոն ա։ իրենք մտածում են որ նորմալ ա որ ֆբ֊ի մարդկանց համար պէտք ա կպնել ֆբ, իսկ թուիթերի մարդկանց հետ շփուելու համար պէտք ա կպնել թուիթեր։
ինձ ասում են՝ «արի ֆբ, որ մեզ հետ կարողանաս շփուել»։ ու չեն իմանում, որ նէնց չի որ ես չեմ կարողանում իրենց հետ շփուել՝ իրենք են որ չեն կարողանում, իրենց ա որ թոյլ չի տալիս ֆբ֊ն ինձ հետ շփուել։
իրենք են պարիսպի հետեւում։ ես չեմ։
այլ հարց ա, որ այո՝ քանի որ ես պարիսպից դուրս եմ՝ ես իրենց հետ չեմ կարող շփուել։
այստեղ ուր գրում ես, եթէ նկատել ես, դու թութ.հայ հանգոյցից ես, բայց կան մարդիկ ամենատարբեր հանգոյցներից՝ չոլից, ոստայնից, արեւից, կէտից, ծմակուտից, անքունից, եւ այլն։
եւ ծմակուտն այլ տեսք ունի, եւ ծմակուտը որ աշխատի՝ այլ ծրագրակազմ ա իրա վրայ օգտագործւում։
բայց դա մեզ չի խանգարում կապի մէջ լինել։
զի համացանց։
#համացանց #ապակենտրոնացում #սոցիալական_ցանց #ցանց #ազատութիւն #գրագիտութիւն
այլսւես չենք կարող քերել bibliogram.pussthecat.org
֊ի միջոցով։ ինստագրամը բլոկել ա այդ սպասարկիչը։
կարող եմ իմը դնել, որը կը քերի ինստագրամը, եւ կը տայ rss
, բայց ո՞րն ա ինձ բլոկելու խնդիրը։
ճիշտը ինստագրամից եան տալն ա։
@{https://xn–69a.xn–99axc.xn–y9a3aq/users/Qol} խնդրում եմ, ինստա վերբեռնում ես՝ կէտ էլ առանձին ջանք դիր ու վերբեռնիր։
որ ինտերնետում էլ լինեն։
կէտի ծածկագիրը կը տամ։
սկրիպտները, որ սինք էին անում՝ կանգնեցնում եմ։
#ապակենտրոնացում #համացանց
երէկ կարողացայ էնպէս անել, որ թութ.հայ
֊ում այլ հանգոյցների աւատարները սկսեն երեւալ։
ոչ բոլոր, ըստ երեւոյթին, բայց չգիտես ինչի՝ ծմակուտի, ոստայնի, կէտի, անմենշի, անքունի աւատարները՝ բոլորը կորցրել էր թութը։
սկսեցի խորանալ, ու լիքը շղթաներ գտայ այդ մասին՝ սա, սա, գուցէ սա, ու բոլորը հին, ու ոնց տեսնում եմ gargron
֊ը ֆիքսել ա։ ու մի քանի տեղ նկատեցի, որ ֆիքսել ա թէ չէ՝ ասում են եթէ արդէն էդպէս ա, եթէ քո հանգոյցը գիտի այդ այլ հանգոյցի մարդու մասին, ու իր աւատարը սինք արած չի՝ էլ չի էլ թարմացնի, բայց եթէ ուզում էք համոզուել որ ֆիքսն աշխատում ա՝ գնացէք նոր մարդ գտէք, ում մասին ձեր հանգոյցը հաստատ չգիտի, ու կը տեսնէք որ աւատարն ու պրոֆիլը բերում ա։
էդ բաւական ոչ ոգեշնչող ա հնչում, էլ ի՞նչ ֆիքս, բա եղած խնդիրնե՞րը ոնց լուծել։
ու մի տեղ գտայ։ եթէ դա չլինէր գրած, պիտի ռուբի դեւ ճարէի, որ խորանար, օգնէր այդ հարցում։ այլապէս հնարաւոր չէր լինի լուծել։ կրկին՝ ահաւոր կարեւոր ա ամէն թողած ակնարկն ինտերնետում։
ու էսպէս, այո, լուծեցի՝
cd ~/live
RAILS_ENV=production bundle exec rails c
a = Account.find_remote('USERNAME', 'REMOTE.DOMAIN')
a.reset_avatar!
a.reset_header!
a.save
ըստ որում, եթէ ծմակուտի մարդու էի անում՝ a.reset_header!
֊ը վերադարձնում էր nil
զի դէ չունի, պարզւում ա, header
այդ մարդը։
եթէ նկատէք որ էլի ինչ֊որ մէկի պրոֆիլը կամ աւատարը սինք չի լինում՝ ասէք, լուծեմ։
#մաստոդոն #տեք #ապակենտրոնացում #համացանց
բաժանեցի տարբեր վիդեօներ տարբեր ալիքներով՝
https://toobnix.org/a/tanakian/video-channels
առանձին՝ կոլեկցիոն վիդեօներ, առանձին՝ անձնական, առանձին՝ տեք, առանձին՝ դիջէյ սէթեր։
#անոնռադիօ #տուբնիքս #ապակենտրոնացում
ապակենտրոնացումը պանացեա չի ու առանց քաղաքական ազատութիւնների այնքան էլ արդիւնաւէտ չի նպաստում ցանցում խօսքի ազատութեանը։
աւտորիտար երկրում կը փակեն սերուերներ՝ դրսի եւ ներսի, այն տարբերութեամբ, որ ներսի սպասարկիչը պահող մարդկանց վրայ շատ եւ հզօր ազդեցութեան լծակներ կան։
այլ խօսքերով, այսօրուայ ռուսաստանում, ուր կարող են փակել դրսում եղած սպասարկիչը, կամ նոյնիսկ համացանցի զգալի մասը, ներսում սպասարկիչ պահելը արդէն չափազանց բարդ ա եւ վտանգաւոր։
այն, որ մենք մեր տներում սպասարկիչներ ենք պահում արդէն համեմատաբար ազատ երկրում ապրողների արտօնութիւն ա։
առաջնայինը քաղաքական ազատութիւններն են։ իսկ դրանց առկայութեան դէպքում մենք գուցէ աւելի անկախ կարողանանք լինել օգտագործելով մեր հանգոյցները։
տարածուած ա այն միտքը, որ եթէ ունենք ազատ երկիր, ապա փրայւասին եւ ապակենտրոնացումը պակաս կարեւոր են, եւ պետութեան կամ կորպորացիաների հանդէպ աւելի մեծ վստահութիւն կայ։
մինչդեռ ապակենտրոնացումը ըստ էութեան հակառակ ա աւտորիտար պետութեան կառուցուածքին, աւտորիտար կառավարումը ձգտում ա կենտրոնացման, որովհետեւ դա աւելի հեշտ վերահսկուող համակարգ ա։
ապակենտրոնացումը կարող ա դառնալ հնարաւոր, եւ կիրառելի գործիք ազատ պետութեան մէջ։ զի անազատ պետութեան մէջ, ըստ էութեան, կիրառելի չի։
#ազատութիւն #ապակենտրոնացում #քաղաքականութիւն #համացանց
https://media.libreplanet.org/u/libreplanet/m/the-net-beyond-the-web/
#ջեմինի #ջեմինայ #ոստայն #ցանց #ապակենտրոնացում #մինիմալիզմ #ազատութիւն #անգլերէն
շատ եմ սիրում իր պոդքաստը։
ահա իր նոր ֆիդը։
#պոդքաստ #պարխոմենկօ #ապակենտրոնացում #էկրանահան #քաղաքականութիւն #ազատութիւն #ռուսերէն
լաւ նորութիւն spyurk.am
ջաբեր հաշիւ ունեցողների համար, յուսամ յուսալի կաշխատի՝
այսուհետ կարող էք կպնել ցանկացած irc
սենեակներին օգտագործելով միայն ջաբեր հաշիւը։
այդ համար պէտք ա ներմուծել սենեակի անունը, օրինակ այսպէս՝
#oberon%irc.libera.chat
իսկ կոնֆերանս սենեակի սպասարկիչը՝
bibi.spyurk.am
յէ՛յ։
ինձ շատ ա դուր գալիս ջաբերը նրանով, որ կարելի ա մի հաշիւ ունենալ, ու կպնել տարբեր եւ զանազան սենեակների, որ գտնւում են լրիւ այլ սպասարկիչների վրայ։ հիմա նաեւ irc
սենեակների։
եւ եթէ սովորաբար կպնում ես irc
սպասարչի ուղիղ, այն գիտի այփիդ, դրա փոփոխութիւնները, իսկ այսպէս կրկին, սերուերդ քո տեղեկատւութիւնը թաքցնում ա, քեզ ներկայացնելով։
ու տէնց։
յ․ գ․ եթէ չունէք սփիւռքի հաշիւ, նմանատիպ կամուրջներ էլի կան, ասում են jabber.fr
֊ն ունի (չեմ ստուգել), ու փորձել էի այս կամուրջը։
յ․ յ․ գ․ լիբերայի #ada
սենեակը վերջն ա, ինչպէս եւ ##programming
֊ը։
#սփիւռք #ջաբեր #այառսի #կամուրջ #բիբումի #չաթ #համացանց #ապակենտրոնացում #####
մտածում եմ, դէ ջեմինի֊ում չկայ գուգլի պէս փնտրող համակարգ։
եթէ նաւարկում ես ջեմինի կապսուլներով, նկատում ես քեզ հետաքրքիր բան, կարող ես ինքդ քեզ համար մի նիշքի մէջ նոթեր պահել՝ սէնց բան կար էս յղումով։
յետոյ երբ պէտք լինի՝ փնտրես քո նոթերի մէջ։
ու մտածեցի՝ աքթիւիթի փաբը կամ դիասպորան դա աւտոմատ անում են՝ բերում են քեզ մօտ, քո սերուերի մէջ, այլ սպասարկիչների տուեալներ։ փնտրես ըստ պիտակի՝ ու հաւանական ա որ կը գտնես։
#համացանց #ջեմինի #ապակենտրոնացում #անկապ
ռոբ բրէքսմենը մատուցում ա իր ծառայութիւնը որպէս ֆբ֊ին այլընտրանք։
բայց այն ֆեդերացուած չի, ու կրկին կենտրոն ա։ պարզապէս նա երդւում ա որ իրան կարելի ա վստահել։ ես կարծում եմ, որ ճիշտ ա ասում, բայց դա ախր լուծում չի։
#ապակենտրոնացում #գրաքննութիւն #գաղտնիութիւն #համացանց
իրականում ինտերնետում շատ բան չի փոխուել։
առաջ մի քանի հոգով էինք, ու չկային ծառայութիւնները։
էսօր կան ծառայութիւնները, դրանցով օգտուող մարդիկ, ու էլի մենք, մի քանի հոգով, որ դրանցից չենք օգտւում եւ օգտագործում ենք համացանցն ապակենտրոն ձեւով։
ու ընդհանուր առմամբ, ինչի՞, պէտք էր այլ բա՞ն սպասել։ բնական ա, որ ոչ ̶բ̶ի̶թ̶ի̶ բանիմաց օգտուողին կը ̶դ̶ա̶յ̶ա̶ղ̶ե̶ն̶ մատուցեն գործարքներ, որոնցից նա երջանիկ կը լինի՝ զի առհասարակ թուանշային յեղափոխութիւնը հրաշք ա, եւ աննախադէպ հնարաւորոթիւններ ա տալիս։ պարզապէս օգտուողը չգիտի, որ կարող էլ մի քիչ այլ գործարքի գնալ։
մեկուսացուա՞ծ ենք այդ մարդկանցից։ իսկ ե՞րբ չէինք։ վաղ ֆբ֊ի կամ կմ֊ի հա՞մն ա բերանում մնացել։ դէ դրանք էլ էն չեն, ինչ եղել են։ այսօր երբ ասում են «բլոգ գրէք», նկատի ունեն՝ արտայայտուէք ֆբ֊ից դուրս, լինի կարդալ։
սարսափելի մենա՞կ ա ապակենտրոն համացանցում, ֆեդի֊ում, ջեմինայում՝ ինչն էր այլ ձեւ իննսունականներին։ կամ ո՞վ էր հասկանում, կամ կուզէր հասկանալ, եթէ կարդար, էս ֆիդոշնիկները ի՞նչ են անում իրենց ցանցերում։ ֆիդօշնիկներին էդ մարդիկ օտար էին լինելու, էդ մարդկանց էլ՝ ֆիդօշնիկները։
նոյն դաշնեզերքում մարդիկ արդէն չափազանց շատ են, որ հասկացուած չլինեն։ լիքը մարդ կայ, որ սեփականատիրական ծրագրակազմի հաճոյքներից ա խօսում, ու լաւ չի հասկանում ուր ա ընկել։ շատ են ճապոնացիները, բայց ինչպէս այսօր մէկը նկատեց՝ ճապոնիայում բնաւ զարգացած չի ազատ ծրագրակազմի համայնքը։
ու տէնց։
#համացանց #նախագծում #ապակենտրոնացում #ազատութիւն
ռդ֊ից ընկերոջս հետ եմ խօսում, պատմում ա, որ իրենց քաղաքական ակտիւիստները նստած են առանձին փակ չաթերում, իրար հետ քաղաքականութիւն են քննարկում։
ասում ա՝ իբր փորձում են պաշտպանուած լինել, որ ասածների համար չբռնեն նստեցնեն։ բայց, ասում ա, չէ՞ որ ասածների համար նոյն յաջողութեամբ կարող են նստեցնել՝ չաթում ամէն մէկը կարող ա էկրանահան անել, որի հիման վրայ գործ կը սկսուի։
իսկ ներքին անվստահութիւնը իրար հանդէպ կարող ա վհուկների որսի վերածուել։
ասում ա՝ չեմ հասկանում, ինչի՞ համար ա պէտք քաղաքականութիւնը ոչ հանրային քննարկել։ դէ, բացի այն դէպքից, երբ կոնկրետ մարդուն ես ուզում քո տեսակէտը հասցնել։
մի այլ միտք էլ էր ասել, նման բան ես վաղուց «զոմբիների» «ես քաղքէնի եմ» երգի մասին էի գրել՝ ասում ա որ չի սիրում «վատնիկ» բառը, որը պիտակում ա պուտինի երկրպագուներին, եւ իրենց ներկայացնում որպէս դեբիլ ալկաշներ։
ասում ա՝ մեր խնդիրը հանրութեան մի մասը ծաղրելը չի, մեր խնդիրը իրենց կարծիքը փոխելն ա։ իսկ էդ ձեւով դու իրենց պարզապէս նեղացնում ես՝ քաղաքական հայեացքների վրայ քո ուզած ձեւով չես ազդում։
#քաղաքականութիւն #վերահսկողութիւն #ազատութիւն #զրոյց #ապակենտրոնացում #գրաքննութիւն #հանրութիւն #հրապարակայնութիւն
եթէ չգիտէք, պատմեմ, որ եօթիւբը փակել էր բլենդերի ալիքը, եւ այլ մեծ լսարաններով ալիքներ, մասնաւորապէս MIT֊ի դասընթացները։
որպէսզի միացնեն ալիքը, գուգլը պահանջում էր ստորագրել բովանդակութեան մոնետիզացիայի նոր համաձայնագիր եւ միացնել գովադաը ալիքում
նման ա նրան, որ քաղաքական որոշում ա կայացուել վրայերթելու այն ալիքներին, որ մեծ լսարան ունեն, բայց գովազդ չեն միացնում՝ ոչ իրենք են գովազդից փող ստանում, ոչ էլ թողնում են գուգլը աշխատի։
արդիւնքում բլենդեր հիմնադրամը որոշում կայացրեց բացել սեփական peertube հանգոյց։
#նայեզդ-ատկատ-ատյեզդ #բլենդեր #ապակենտրոնացում #ազատութիւն
իթ իմ յարաբերութիւններին շատ վնասում ա սոշըլհոմը՝ ես չեմ կարողանում լայքել մարդկանց գրածները, ու իրենք չգիտեն իմ հիացմունքի մասին, ու ես չեմ կարողանում տարածել գրառում, որը շղթայի մէջ առաջինը չի։
ու մարդիկ չգիտեն իմ դրական եւ գերդրական վերաբերմունքի մասին, նոյնիսկ յաճախ չգիտեն, տեսե՞լ եմ գրածը։
ու երեւի եթէ շատ լինէին սոշըլհոմ օգտագործող մարդիկ, հաղորդակցութեան որակը դաշնեզերքով մէկ կը նուազէր։
#համացանց #հաղորդակցութիւն #յարաբերութիւններ #կապ #կապեր #մարդիկ #լուծում #նախագծում #մինիմալիզմ #դաշնեզերք #սոշըլհոմ #ապակենտրոնացում #ծրագրակազմ
irc֊ն հաւէսն ա որպէս տեքնոլոգիա, ու որ արագ ա, բայց…
լաւ, հասկացանք լիբերայի հաշիւ ունեմ։ բայց նաեւ առանձին հաշիւ ունեմ irc.ozorg.net֊ում, irc.sdf.org֊ում, irc.soylentnews.org֊ում, նաեւ կպնում եմ, լաւ ա առանց հաշիւ, pine64֊ի irc֊ին։
էսքան հաշիւ ունենալու հաւէս չկայ։
ինձ դուր ա գալիս որ ջաբերում ունես մի հաշիւ, ու էդ հաշուով ես կպնում քո սերուերին։ իսկ քո սերուերը ներկայացնում ա քեզ այլ սերուերների չաթերում։
ու օրինակ, դա փրիւասիի առումով էլ ա հաւէս՝ իմ սերուերը չի մատնում իմ այփին։
իսկ այառսի սերուերն իմանում ա իմ այփին։ զի իմը չի, ու ուղիղ իրան եմ կպնում։
ու էդ իսկական ինտերնետի մասին չի, ապակենտրոն ինտերնետում քո սերուերն ա քեզ ներկայացնում։
#համացանց #հաղորդակարգ #ապակենտրոնացում
ես ի դէպ եօթիւբիս (տէ՞նց էր բատիկեանը գրել) ալիքը փակել եմ։
ինձ տուբնիքսը շատ ա դուր գալիս։
ինչի՞ ամէն ինչ պիտի եօթիւբում լինի։
այն օրն էլ ընկերներիցս մէկի հետ էինք, նա վիրտուալ իրականութիւնից էր խօսում, ես էլ ասացի որ մի վիդեօ էի տեսել, ոնց ա մէկը կարգաւորել որ լինուքս դեսքթոփը վի ակնոցներով տեսնի։
սկսեցի փնտրել եօթիւբում, չեմ գտնում։ մտածեցի՝ կարո՞ղ ա էնտեղ չեմ տեսել։ ու յիշեցի որ տուբնիքսում եմ տեսել։
ու էնտեղ բացեցի ցոյց տուի։
ինձ շատ դուր եկաւ էն միտքը որ կայ բովանդակութիւն, որը եօթիւբում չկայ։
մի օր էլ սէթերս սաունդքլաուդում չեն լինի։ այո։
ցանցառների համար էլ փիրթիւբ սեթափ կանեմ։ էսա ազատուեմ, շեքսպիրն էլ ա ազատւում, սկսենք նոր սեզոն։
#ապակենտրոնացում #համացանց
ամէն անգամ երբ գրում են առանց պետութիւն լուծուող խնդիրների մասին, ուզում եմ շեշտել, որ կան խնդիրներ որ չեն լուծւում առանց կենտրոնի։
այսօր յիշեցի սեւանը, կամ իրականում շատ բնապահպանական խնդիրները նման են նրանով որ պահանջում են կենտրոնի միջամտութիւն։
պէտք ա լինում արգելել, եւ խիստ հետեւել որ արգելքը կատարուի՝ օրինակ խեցգետիններ այդչափ չբռնեն, որ ջրիմուռ ուտող չլինի։
հիմնականում «շէյրդ ռեսուրս» ֊ների հետ կապուած են լինում այն խնդիրները որ պահանջում են կենտրոնացուած լուծումներ։
ու տտ֊ում էլ, կայ սմարթ փոյնթեր, որ խնդիրների զգալի մասը լուծում ա ինքն իրենով, բայց ոչ բոլոր խնդիրները, զի չի կարողանում վերեւից նայել անտառին ու առանձին ծառեր ա տեսնում, միայն իր օբյեկտին յղողներին ա հաշւում։ ու կայ կենտրոնական աղբի հաւաքիչ (գարբաջ քոլեքթոր), որ շրջանագծային կախուածութիւնները դրսի աչքով կարողանում ա տեսնել եւ ցխել մեծ խմբերով՝ շատ արդիւնաւէտ։
նաեւ, շատ եմ գրել՝ քաղաքում, ուր բոլորն անում են էնպէս, ինչպէս իրենց յարմար ա՝ առանց ժողովրդավարական ձեւով ընտրուած կենտրոնի, նման քաղաքը բոլորն ատում են։ պէտք ա լինում դրսի աչք, եւ երբեմն կիրթ, հմուտ կենտրոնական նախագծում։
եւ ի վերջոյ՝ շատերն են ուզում առանձնատան մէջ ապրել, բայց առանձնատները կենսակայուն չեն՝ եթէ գիւղի տների պէս չեն եւ ունեն քաղաքային յարմարաւէտութիւն, եթէ կան ասֆալտած ճանապարհներ, մայթեր, մայթերին ծառեր, լուսաւորութիւն, կոյուղի, ջրահեռացում, եւ մենթէյն անելու լիքը բան։ նոյնիսկ հովացնելն ու տաքացնելն ա այնքան թանկ, որ եթէ եւ մի առանձին ընտանիք կարողանում ա իրան թոյլ տալ՝ մոլորակի սքէյլում մենք չենք կարող այդչափ co2 մեզ թոյլ տալ։ եւ քաղաքները պէտք ա սահմանեն առանձնատների համար փոքր տարածքներ, զի քաղաքի բիւջէն նման քիչ խտութեամբ թաղամասերը քամում են։
այլ օրինակ՝ եթէ մի մարդ պահում ա երեք կով՝ օկ ա, եթէ երկու մարդ՝ օկ ա, բայց երբ կովերը շատանում են՝ բնութիւնը վարի են տալիս, եւ դա էլ իրար հետ պայմանաւորուելով դժուար լուծուող խնդիր ա զի կով պահողների շահերից չի բխում դրա լուծումը՝ բխում ա լրիւ այլ եւ գուցէ հեռու ապրող մարդկանց շահերից, զի բնութիւնն իրենցն էլ ա։
#ապակենտրոնացում #կենտրոնացում #նախագծում #բնապահպանութիւն #քաղաք
մարդիկ պարզապէս չգիտեն՝ ո՞նց ա հնարաւոր կապի մէջ լինել, եթէ ոչ հսկաների առաջարկած ծառայութիւններից ̶օ̶գ̶տ̶ո̶ւ̶ե̶լ̶ո̶վ̶ կախուած լինելով։
մեծ մասը փորող չեն։
փորողներն էլ կը գտնեն ոչ պարտադիր լաւ այլընտրանքներ՝ գուցէ տելեգրամ, իսկ գուցէ այսիքիւ, իսկ գուցէ որեւէ փախած «մեսինջեր», բայց դժուար՝ բաց հաղորդակարգ։
այո, շատերը չեն էլ ուզում իմանալ, բայց շատերը պարզապէս նոյնիսկ չգիտեն որտեղ փորել։
#համացանց #ազատութիւն #ապակենտրոնացում
երբ երեխայ էի, զգում էի ինչքան կարեւոր ա ինձ համար պատմութիւնը։ ու ոչ աբստրակտ, ու ոչ դպրոցական, այլ շօշափելի՝ ծնողների դարակներում բաներ գտնելը, որ ինձնից շուտ էին ստեղծուել, երեւանում հին շէնքեր տեսնելը։
պատմութիւնը զգալը հակատոտալիտար ա։ պատմութեան չլինելը տոտալիտար ա, երբ պատմութիւնը հնարաւոր ա ամէն ձեւ մանիպուլացնել ըստ իշխանութեան օգուտի։
իսկ երբ կայ այդ շօշափելի պատմութիւնը, շատ տեղերում ա, հնարաւոր չի ամէնն էնպէս փոխել, որ չլինի ջոկել։
իհարկէ, կարող ա հին շէնքը մնալ, բայց մեզ համոզեն, որ… չգիտեմ, իննունականներին սա եղել ա էսպէս, ոչ թէ էնպէս, ու մարդիկ էլ ինչ ասես կը խօսեն՝ ոչ ամենավստահելի պատմութեան աղբիւր են, ու արքիւներից կարելի ա կարեւոր թղթերը հեռացնել։
ու այստեղ կրկին գալիս եմ ապակենտրոն ինտերնետին՝ կենտրոնացուած համակարգում պատմութիւն կեղծելը հեշտ ա՝ մի տեղից ես կեղծում։ ապակենտրոն ինտերնետը քաղաքի պէս ա՝ զանազան շէնքեր կան, ու ինքնակառավարման բաւական բարձր հնարաւորութիւններով, եւ այդ շէնքերն իրենց իսկ տեսքով վկայում են, պատմութիւն են։
#քաղաքականութիւն #ազատութիւն #համացանց #ապակենտրոնացում #ժամանակ
sdf֊ի չաթում fr330m֊ի հաղորդումն ենք լսում ու ապակենտրոնացումից ենք զրուցում, սէնց յղում տարածեցին՝
https://sdf.org/?tutorials/jabber
#ապակենտրոնացում #ազատութիւն
ես հիմա վիդեօներ եմ վերբեռնում տուբնիքս։
այն նոյնպէս դաշնեզերքի մաս ա։
էջս սա ա՝ https://toobnix.org/a/tanakian/video-channels
իսկ թթից երեւում ա այսպէս՝ https://թութ.հայ/web/accounts/125555
իսկ չոլից՝ այսպէս՝ https://թ.չոլ.հայ/web/accounts/106738718496779898
աւաղ հին վիդեօները չկան։ պէտք ա նախ ինձ հետեւէի, նոր վիդեօներ լցնէի։ (: կամ մի օր ռեշէյրերով կը գան։
#լսելիք #ապակենտրոնացում #անոնռադիո #անոնռադիօ #դաշնեզերք
ձեզ ըստ հետաքրքրութեան ջաբեր սենեակներ գտէք՝ https://search.jabber.network/rooms/1
#չաթ #յաբեր #շփում #ապակենտրոնացում #կապ
ինչի չօգտագործել տելեգրամ՝ https://videos.lukesmith.xyz/videos/watch/21122909-f723-4816-b0c3-70974b1d5bc7 https://xn--y9azesw6bu.xn–y9a3aq/content/3283710/ https://spyurk.am/posts/3368106 — այստեղ էլի յղումներ կան
https://spyurk.am/posts/3566566 https://spyurk.am/posts/3508728 https://spyurk.am/posts/3351471 մի քիչ երկար՝ https://spyurk.am/posts/4731965 https://xn--y9azesw6bu.xn–y9a3aq/content/3859805/
#տելեգրամ #անվտանգութիւն #ապակենտրոնացում #ազատութիւն
մէկը գրէր ֆֆ֊ի յաւելում, որ ես ծմակուտից որեւէ գրառում տեսնելով կարողանայի այն տարածել՝ ստեղծելով նոր գրառում, որն ընդգրկում ա եղած գրառումը, դրա հեղինակին եւ հեղինակի աւատարը։
ապա ես կը կարողանայի տարածել դիասպորայի գրառումները դէպի մաստոդոն եւ աքթիւիթի փաբ, ու հակառակը։
#դաշնեզերք #դիասպորա #մաստոդոն #ապակենտրոնացում #հաղորդակարգ
այսօր կարգաւորեցի որ չոլի չաթով աւդիօ ու վիդեօ զանգեր աշխատեն։
@{ameoba@xn–69a.xn–99axc.xn–y9a3aq}֊ի հետ ստուգեցինք, զանգ արինք։
(:
#չոլ #չաթ #ջաբեր #ապակենտրոնացում #համացանց #ազատութիւն
ոնց հասկանում եմ, փիջինը չի կարողանում աշխատել ջաբերի իւնիկոդ տիրոյթների (դոմէն) եւ օգտանունների հետ։
բայց դինօն եւ քոնուերսէյշնսը կարողանում են։
ու ապշելու ա որ prosody֊ն եւ xmpp֊ն ինքը սատարում են իւնիկոդին լրիւ, ամէնուր։
երէկ prosody֊ի չաթում հարցրի՝ կաշխատի՞ իւնիկոդ տիրոյթով, բոլորը սկսեցին տժժալ, մէկը ցոյց տուեց nödåtgärd.se հանգոյցը, միւսը՝ 🤖.yaxim.org֊ը, միւսը՝ ツ.op-co.de ֊ն։ տարբեր բաներ էին փորձում յիշելով, էս երկրորդը տէնց էլ չյիշեցին ոնց էր, բայց վերջինը ես էլ ստուգեցի՝ աշխատում ա։ ツ
#չաթ #ջաբեր #ջաբբեր #ապակենտրոնացում #համացանց #ազատութիւն #իւնիկոդ #ծրագրակազմ #փիջին #դինօ #քոնուերսէյշնս
@{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/angelicapickles} @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/ameoba} @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/hrachoohi} @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/varya} մարդիկ, ես ահաւոր ուզում էի որ ոչ թէ դուք գայիք թութ, այլ դուք ունենայիք ձեր մաստոդոն հանգոյցը։ նոյնիսկ գուցէ ձեր գրադարանի սենեակում։ նոյնիսկ դուք էլ այն սեթափ անէիք։
ու ապա դուք կը զգայիք որ ոչ թէ եկել էք «հայկական թուիթեր» ինչը թութը չի, այլ որ դուք ձեր հանգոյցն ունէք, բայց քանի որ դաշնեզերքը ապակենտրոն ա, մենք կարող ենք լինել կապի մէջ։
ու դուք կը տեսնէիք տեղական հոսքի մէջ իրար գրառումները, իսկ համաշխարհային հոսքի մէջ, կամ էն հոսքի մէջ ում հետեւում էք՝ մեր գրառումները, ում հետեւում էք, չնայած մենք ձեր հանգոյցից չենք։
տեսէք, ես էլ թթից չեմ։ բայց տեսնում էք գրածս։
ես ունեմ lab.am, ժամանակին ռուբէնին տուել էի step.lab.am֊ը որ նա մաստոդոն տեղակայի։ բայց նա հա զբաղուած էր։ հիմա մտածում եմ, գուցէ ձեզ հե՞տ քննարկենք ձեր հանգոյցի անունը։ տեսնում եմ որ stepanavan.org֊ն ազատ ա, բայց գուցէ դա անկապ ա, զի շատ ա ուղիղ։ օրինակ, կարելի ա անել chol.am կամ չոլ.հայ (նայեցի, ազատ ա), միտքս ինչի՞ց եկաւ, որ ռուբէնը ձեր չոլն էր ցոյց տուել, կամ ինչ֊որ ասոցիացիա որ ունէք, գուցէ ձեր կոմիքսներում օգտագործել էք ինչ֊որ բան, որը կարող ա դառնալ դոմէնի անուն, եւ գուցէ ինչ֊որ բան օգտագործել էք, որը կարող ա դառնալ լոգօ։
օրինակ ես մտածում էի որ էս գրառմանը կից «կապի հանգոյցը» կարելի ա որպէս ետնանկար օգտագործել ինչ֊որ տեղ ձեր հանգոյցում։ նկարն արել եմ շահումեանի թանգարանում, էնտեղի նկարներից մէկի մասն ա։
տես նաեւ՝ https://ապակենտրոն.հայ/
#դաշնեզերք #ապակենտրոնացում #համացանց
յ․ գ․ եթէ դոմենի անուն որոշէք, ես մի ժամում սեթափ կանեմ ձեզ սեփական հանգոյց։ զի էս պահին դեռ ինքներդ չէք ձգի։ բայց չաթ սերուեր կը ձգէք, կարծում եմ, կարող էք անել միասին։
այստեղ կայ բաց ջաբեր սենեակների ցանկ՝
https://search.jabber.network/rooms/1
#չաթ #ապակենտրոնացում #ջաբեր #ազատութիւն #համացանց
սէնց համայնք գտայ՝
իսկ ինչպէ՞ս գտայ՝ բացայայտեցի որ blabber/conversations֊ն ունի “discover channels” հնարաւորութիւն, իսկ disroot֊ը ալիքն այնտեղ առաջիններից մէկն ա։
#համայնք #ապակենտրոն #ապակենտրոնացում #ազատութիւն
իմ սիրելի ընկերներ։ չեմ հեգնում։
ինչո՞ւ չէք օգտագործում sep.am։
ամէն դէպքում ապակենտրոն հաղորդակցութիւն ա, մատրիքսի հանգոյց ա։
միայն կուզէի այնտեղից յարմար կամուրջ լինէր որ մեզ հետ, ջաբեր քշողների, շփուել լինի։
#մատրիքս #ապակենտրոնացում #համացանց
էն օրը բացատրում էի մի տեք ընկերոջս, որ համ ծրագրակազմից ա շատ լաւ, եւ էլեկտրոնիկայից, ինչպէս ա աշխատում բաշխուած հաղորդակցութիւնն ու scuttlebutt հաղորդակարգը։ չհաւանեց, նախընտրում ա ապակենտրոն դիզայնը որ սպասարկիչը պահի տեղեկատւութիւնը, եւ ոչ նա՝ իր սարքերում։
#ապակենտրոնացում #բաշխուած #նախագծում
կարգաւորեցինք՝ էս պահից նաեւ jabber.am֊ն ա կարելի օգտագործել զանգերի եւ տեսազանգերի համար։ ու spyurk.am֊ի ու jabber.am֊ի մէջ էլ ա աշխատում։
զանգերին սատարում են՝
անդրոիդի կլիենտ՝ conversations(fdroid֊ում՝ ձրի), blabber.im
մակօսի՝ beagle im։
այօսի՝ siskin։
յղումներ՝ jabber.am֊ում։
#jabber #xmpp #ջաբեր #չաթ #ապակենտրոնացում
ես որ գրեցի, յիշեցի «քննարկուած թեմայ» լինելու մասին մի քանի բան։
ու ոնց երբ նորեկներ էին գալիս սփիւռք, բացայայտում էին օգտատէրերի հին գրառումները, պիտակներով շրջելով, ու դիմում էդ հին մարդկանց, ասում՝ բայց ինչի՞ էլ չէք գրում։
ու ես չեմ յիշում, հանրային էր էդ պատասխանը մի անգամ, թէ չէ՝ բայց այն մասին էր, որ, թէ էլ ի՞նչ գրենք։ ասում էր՝ դուք եկել էք, ու ձեր խնդիրների մասին էք գրում, որ մեզ համար անցած էտապ են։ եկել էք, նոյն ֆիլմերն էք բացայայտում, որոնց մասին մենք արդէն կիսուել ենք։ եկել էք, ու նոյն թեմաներն էք քննարկում, որ մեզ արդէն հետաքրքիր չեն։ ու մենք ի՞նչ գրենք էս ընկալողի համար, յաճախ հասկացուած էլ չենք լինի։ դուք ձեր մէջ խօսէք։ մեզնից մի խնդրէք մենք էլի ակտիւանանք, զի, դուք իրականում չէք էլ ուզում մեզ այնպիսին, ինչպիսին մենք այսօր ենք։
ու միտքը կարող եմ շարունակել, ասել նաեւ՝ նոր ընկալող կայ, որի մօտ հին արտայայտուողը պատրաստ չի արտայայտուել, զի ընկալումը զգում ա։
որ մի քիչ հեշտ լինի պատկերացնել, ահա օրինակ՝ ես շատ բան չեմ գրի անգլերէն հոսքում։ իրենք չեն հասկանայ, պիտի մանրամասն բացատրեմ կոնտեքստը։ եթէ պատմեմ, դիցուք, ինչ խնդիրներ ունենք ժողովրդավարութեան հետ, կասեն՝ «է մեզ մօտ բեթար ա», ու դա անիմաստ ա դարձնում կիսուելը։ կարելի ա տուրիստական նիւթ տալ, որ նայեն, իմանան հայաստանի մասին։
այս թեմային նաեւ անդրադարձել եմ, երբ ասում էի որ մեր գործի տեղի յարկում հետաքրքիր զրոյցներ լինում էին, մինչեւ ինչ֊որ պահի մի սերունդ եկաւ, ում համար ակնյայտ չէր էն, ինչ մեզ համար էր ակնյայտ։ մեզ համար ակնյայտ էր սեռերի հաւասարութիւնը, ու որ սերժը վատն ա։ իսկ էդ նոր մարդիկ համ խօսելու ձեւով էին տարբերւում, եւ կրկին քննարկման էին դնում էն ինչ մենք վաղուց քննարկել անցել ենք։ իսկ մենք դա ընդունելով այլ բաների մասին ենք խօսում։
ու քանի որ իմ ու մի քիչ մեծ տարիքային խումբը հաւէս չունէր քննարկելու ինչի կանայք պիտի նոյն իրաւունքներն ունենան, կամ ինչով ա վատ տնտեսութեան համար սերժի վարչակարգը, մենք ինքներս էլ սկսեցինք աւելի քիչ շփուել, մեր փոքրիկ խոհանոցը ազատ թողնելով նոր սերնդի էրեխէքի համար։
այստեղ նշեմ, որ էդ ժամանակն էլ անցաւ, ու յետոյ նորեկների մակարդակը կտրուկ աճեց։ բայց մի ժամանակաշրջան կար, որ էս մարդկանց հետ պարզապէս խօսելու էներգիա չկար, որովհետեւ այլեւս զրոյցը ընդմիջում չէր լինի, գործը կը լինէր ընդմիջում։ բայց նոյնիսկ երբ առաջադէմ սերունդը եկաւ, ում հետ իրար ահագին հասկանում էինք, մենք իրենց հետ շատ չէինք շփւում՝ մեր կեցութիւնն էր այլ, իրենցը՝ այլ։ ու մեզ յուզողը մէկ ա այլ էր, ու շատ շփման եզրեր չէինք գտնում։ իրենց իրենցով էր աւելի հետաքրքիր, մեզ՝ մեզնով։
ու գուցէ հանգոյցները որ համայնքներով են, պիտի տարիքներ ունենան։ օրինակ, էս քսան տարուայ համայնք ա, էստեղ թինէյջերը չի ուզի մտնել, զի քրեշերից ու դէյթերից չեն խօսում, ու հասկացուած չի լինի։ ու որպէս կանոն չի ուզի լսել էն ինչի մասին էն ծերացած հանգոյցում են խօսում։ միշտ չէ՝ ես երբ թինէյջեր էի, ընկերներս քառասուն տարեկան էին, ամենաերիտասարդը՝ երեսուննանց աղջիկ էր։ բայց դէ «ընկերներս», որովհետեւ այո, մի մասը հասկանում էի, իսկ շատ բանի մասին ինձ հետ չէին խօսի, ինչպէս ես չէի խօսի շանս հետ քաղաքականութիւնից։
իսկ գուցէ հանգոյցներով շփումն առհասարակ անկապ ա, ու «տեղական հոսք» պէտք չի։ ու դիասպորայի դիզայնն աւելի ա լաւը, զի խմբերի ես բաժանում մարդկանց, ու հետեւում նրանց, ում հետաքրքիր ա, եւ չես հետեւում նրանց, ում հետաքրքիր չի։ կամ հետեւում ես, բայց կարդում ես այլ խմբերի գրածը։ բայց սփիւռքը մի հատ էր՝ փաստացի միակ հայալեզու հանգոյցն էր, որտեղ համայնք էր ձեւաւորուել։ ու էնպէս չէր ոնց մնացած աշխարհում՝ որտեղ ուզում ես հաշիւ ես բացում, ու գերմանացին ամերիկացու հետ խօսելիս շատ աւելի լաւ են իրար հասկանում, քան հայը՝ գերմանացու կամ ամերիկացու հետ։
կամ էլ էս ապակենտրոն դիզայնն ա սատարում հանգոյծների համայնքներին, ու եթէ մենք անցնենք լրիւ բաշխուած դիզայնի՝ օրինակ secure scuttlebutt հաղորդակարգով ախշատող մի բանի, դա կը լինի այն տեղը, ուր մարդ մարդու հետ ա, ու համայնքով չի։ սայց էստեղ էլ, կրկին, պիտի սինք լինես որեւէ սպասարկչից, պիտի մարդկանց բացայայտես որեւէ սպասարկչից։ որի՞ց՝ երեւի կուզես լոկալից, զի ենթատեքստդ աւելի լաւ են պատկերացնում։ ու երեւի կրկին՝ չես գրի լոկալ քաղաքականութիւնից եթէ իմանաս որ քեզ կարդում ա էն նոր զելանդիայի ծրագրաւորողը, որ ենթատեքստը չի պատկերացնում։
ու ապա կրկին նոյն խնդիրների մէջ ես լինելու, կրկին ջանալու ես անգլերէն հաշիւ ունենալ, որ անկապ բաների մասին գրես, կամ աւելի վիտրինայոտ հայաստան ցոյց տաս (զի այլը չի ընկալուի), ու հայերէն հոսք, ուր աւելի անկեղծ ես, ու աւելի կարեւոր, քեզ համար բաների մասին ես գրում։
ու նոյնը նոյնիսկ երեւան ամսագրերի հետ էր, ռուսալեզու երեւանը՝ գլամուր էր, փայլող թղթի վրայ, եւ սաթուրէյթդ գոյներով, իսկ լոկալ հայալեզու երեւանը էժան թղթի վրայ էր, ու անկեղծ, շատ աւելի անկեղծ քան էն մէկը։
գուցէ եւ սա, եւ համայնքները անխուսափելի են։ ու բնաւ էլ խնդիր չեն, ու խնդիրները այլ են։
բայց ես սկսեցի նրանից, որ ինձ թւում ա կարեւոր, կամ կասէի՝ իրական խնդիրներ կան, որ պէտքա լուծել, ու ջանք դնել լուծելու համար։
ու աւելի լաւ ա գնամ գործերս անեմ, որ ազատ լինեմ, ու չարուած գործն անեմ, իմ ուզած ծրագրերը գրեմ, քան իզուր էսքան ժամանակ եմ ծախսել, գրել եմ։ մի հատ էլ վտանգ ունեմ, որ սխալ կը հասկանան, չեմ էլ ուզում հանրային հրապարակել, որ ոչ մէկ չնեղանայ։
այս առումով, իհարկէ, լերրի դէյւիդը վերջն ա։ այնքան լաւ ա ցոյց տալիս մարդիկ ինչքան են սիրում սխալ հասկանալ, ու նեղուել, ու ատել, ու տշել, ու ջնջել մարդկանց ինչ֊որ մանրուքնեի պատճառով։
այսպէս, ութերորդ սեզոնի վերջին էպիզոդում իրան հանում էին նիւ֊եօրքից, զի էդպիսի մարդուն չեն հանդուրժի նիւ֊եօրքում։
ու տէնց։
#համայնք #ապակենտրոնացում #համացանց #զրոյց #պատմութիւն
>Մեյլը նայեցի, գրած էր forjonasfans@gmail.com (կամ նման մի բան)։ Մտայ gmail.com եւ տեսայ որ ասում ա «դէ բա գրանցուի, ու մեյլ ուղարկի» ես էլ գրանցուեցի, որ իրենց մեյլ ուղարկեմ։
>Յաջորդ օրը գնում եմ եւ պատմում Օվսաննային, որ նամակը ուղարկել եմ, ու նա ինձ ասած ո՞նց, ՋիՄեյլում գրանցուեցի՞ր։ ասեցի՝ հա, տարօրինակ ա, դէ ես scs-net.sy֊ի հաշիւ ունէի, բայց երեւի իրենք ուզում էին գրանցուեմ։
>եւ ծուղակն ընկայ։ շատ տարօրինակ էր ինձ համար։ ու սկսեցի կարդալ իմեյլի մասին, ու հասկացայ ինչ է SMTP֊ն։ ու հասկացայ որ կարող էի չգրանցուել այլ մի անգամից իմ մեյլից ուղարկել։
#համացանց #պատմութիւն #իմակ #մէյլ #ազատութիւն #մենաշնորհ #կապ #ապակենտրոնացում
ուզում եմ ասել, վերջին ցանցառների այս մասը, այստեղից սկսած որ դիտէք՝ էնտեղ պատմում եմ, ու քննարկում ենք շշուկի հաղորդակարգը, որ թոյլ ա տալիս ոչ թէ ապակենտրոն, այլ բաշխուած հաղորդակցութիւն։
կարճ ասեմ՝ քո տեղեկատւութիւնը քո սարքի մէջ ա։ տարածւում ա ընկերներիդ, եթէ հանդիպում ես իրենց նոյն վայֆայ տիրոյթում, ու ձեր սարքերը սինք են լինում։ կարող էք նաեւ չաթ անել այդպէս, մի տիրոյթում, յղում ուղարկել իրար, ձեր յղումը սարքից սարք ա գնալու, սերուեր պէտք չի։
եթէ մի ֆիզիկական տիրոյթում չէք՝ կարող էք կապի մէջ լինել կպնելով այսպէս կոչուած «փաբ» սպասարկչի։ որը իրականում մարդու, կոնտակտի պէս բան ա։ ու ապա փաբ սերուերը առանց տեսնելու փակ գրառումները, կը կարողանայ կապել քեզ ու ընկերներիդ։
ամենակարեւորը՝ եթէ աած֊ն, յանցաւոր էլեմենտները, ով ուզում ա լինի՝ գողանայ սպասարկիչը, կամ անջատի սպասարկչի լոյսը, ինտերնետը՝ բան չի փոխուի՝ ձեր տեղեկատւութիւնը, բովանդակութիւնը՝ ձեր սարքի մէջ ա։ կարող էք կպնել այլ «փաբ» սերուերի, ու սինք լինել ընկերների հետ։
վատ կողմն այն ա, որ ստիպուած ես ընկերներիդ կիսածները պահել հէնց քո սարքում։ ու դա տեղ ա զբաղեցնում։
անդրոիդի յաւելուածը կոչւում ա manyverse — այն, որը ես փորձել եմ։ վախենում եմ որ մի քիչ ներդի ա «սովորական» մարդու համար։ այօսի համար կայ planetary յաւելուածը։
կարգչի համար կայ patchwork֊ը։ բայց ինքնութիւնդ չի կարող լինել նոյնը՝ երկու սարքերում, օրինակ՝ կարգչում ու հեռախօսում։ տարբեր հաշիւներ են դրանք։ դա էլ շատ լաւ կողմ չի։ բայց շատ լաւ կողմ ա այն, որ քեզ բան անել հնարաւոր չի մինչեւ ամբողջ աշխարհը քեզ բան չանի։
ուզում եմ ասել՝ փորձէք, խնդրում եմ։ իսկ ես ձեզ կարող եմ տալ իմ փաբ սպասարկչի հրաւէր։ բայց իմը կարեւոր չի՝ կարելի ա ցանկացած այլ փաբ սպասարկչով օգտուել։
#շշուկ #ապակենտրոնացում #համացանց #կապ #անցանց #առցանց #տեք #համայնք
ես ջաբերի մասին գրառում էի անում, կորցրի, չիմացայ ոնց, ու յետոյ ուզում էի ssb֊ի, շշուկի մասին անել, ու manyverse ու patchwork ծրագրակազմերի մասին, ու որ ssb.spyurk.am սերուիս էլ ունեմ սինք անելու համար (էս պահին անջատած ա), բայց տէնց չհաւաքուեցի գրել։
եթէ հաւէս անէք նայել ինչ ա՝ սինք սերուերիս հրաւէր կը տամ։
բայց ամենահաւէսն էն ա որ ցանկացած սինք սերուերի կարող ես կպնել սինքրոնանալու համար։
#համացանց #ազատութիւն #ապակենտրոնացում (նոյնիսկ ապակենտրոն չի սա, բաշխուած ա երեւի) #նախագծում
մարդիկ, սպանիչ նորութիւն, մենք ունենք https://օրագիր.հայ/ — @{https://xn–69aa8bzb.xn–y9a3aq/users/antranigv}֊ն ա պահում՝ բլոգ համակարգ ա, ուր կարող էք գրել, ու ձեզ կը լինի հետեւել դաշնեզերքից։
յէ՛յ։ երազա՛նք ա։
#դաշնեզերք #բլոգ #ցօգ #համացանց #ապակենտրոնացում
պլերոմա նախագծից ինձ պատասխանեցին, որ դիասպորայի հաղորդակարգն աւելացնել տեսանելի ժամանակում չեն պլանաւորում։ այնպէս որ իսկապէս, սոշըլ հոմը մնում ա միակը, որ երկու դաշնեզերքների հետ կարողանում ա կապի մէջ լինել։
#պլերոմա #դիասպորա #ապակենտրոնացում #համացանց
էսօր @{Իմանդես; deepvoid@spyurk.am}ի հետ էինք քննարկում մի ծրագրակազմի դիզայն, ու մտածեցի, կրկին, որ մարդիկ չեն իմանում ինչ գրել՝ ըստ աշխարհընկալման, ինչ հնարաւոր ա, ինչ ցանկանում են՝ արդէն պատրաստ ա։ ու մտածում են՝ է՞լ ինչ յաւելուած կամ կայք կարելի ա պատրաստել։
իսկ ոչ հէնց յաւելուած/կայք՝ էնքա՛ն հարցեր կան, բայց իրենք այդ աշխարհներից չեն։
ու երբ ասացի՝ մտքովս անցաւ, որ էդ միջավայրը, աշխարհը, ուր ապրում են՝ սահմանում ա պահանջներ, ու առաջարկում ա լուծումներ՝ այդ պահանջների։
եւ մարդիկ (ես նախանձո՜ւմ եմ) երջանիկ են, զի իրենց պահանջները բաւարարուած են։
իսկապէ՛ս, շատ հարուստ աշխարհում են ապրում՝ ամէն բանի համար, ինչպէս ասում են՝ «there’s an app for that», բայց այս յաւելուածների աշխարհից դուրս, կամ աւելի ճիշտ՝ տակից՝ այնքա՛ն անելու բան կայ։
ու ես շատ եմ ուզում ինձ երջանիկ եւ բաւարարուած զգալ։ բայց չեմ կարողանում։ այնքա՛ն եմ ուզում։
երբեմն բաւարարուած եմ զգում, ու վայելում եմ ապակենտրոն ցանցը՝ գործի մէջ։ թերթելով տարբեր հանգոյցների բովանդակութիւնն ինձ հաճոյք ա պատճառում հէնց գործիքների աշխատանքին հետեւելը, ոչ հէնց բովանդակութիւնը։ բայց ես նաեւ բաւարարուած չեմ այդ գործիքների իրականացումից՝ օպտիմալ չեն գրած, ու այ դա իմ վրայ ազդում ա։ բայց ապակենտրոն դիզայնն աշխատում ա, ու դա ես տարբեր մարդկանց էջեր գտնելով վայելում եմ։
#տեքնոլոգիաներ #խնդիրներ #մարդկութիւն #աշխարհ #ապակենտրոնացում #դիզայն #նախագծում
ժամանակ առ ժամանակ ինձ մեղադրում են, որ ես ապակենտրոնացման կողմնակից լինելով, խորհուրդ եմ տալիս սրճարաններ, գրասենեակներ երեւանի կենտրոնից դուրս չբացել։
նախ ասեմ, որ համացանցը այլ դէպք ա, իսկ յետոյ անդրադառնամ իրական ֆիզիկական տարածքներին, եւ որն ա իմ հասկանալով քաղաքի ապակենտրոնացումը։
համացանցը այլ դէպք ա՝ կարեւոր չի, որտեղ ես գտնւում՝ կարող ես կապի մէջ լինել այլ մարդկանց հետ։ եւ այն ըստ նախագծի տափակ ա, ու բոլորը երեւալու կամ ընկալելու նոյն հնարաւորութիւնն ունեն։
դա հանրային տարածքի ֆունկցիան ա՝ քեզ ցոյց տալ, եւ ուրիշներին նայել՝ կապի մէջ լինելը, եւ ըստ էութեան, համացանցն այդ հանրային տարածքն ա՝ ամբողջութեամբ։
ի տարբերութիւն՝ եթէ ֆբ֊ում ես՝ կարեւոր ա որտեղ ես գտնւում՝ այնտեղից դուրս կապ չկայ, չկան պատուհաններ, ինչպէս կազինօներում։ դու մեկուսացուած ես, եւ կապի մէջ ես նրանց հետ, ով քեզ հետ գտնւում ա այդ պատերի ներսում։
եթէ այդ վիճակը չլինէր՝ համացանցի ապակենտրոնացման մասին խօսել էլ պէտք չէր լինի՝ այն արդէն ապակենտրոն ա։
խնդիրն իրականում այն ա, որ հանրային տարածքում (ապակենտրոն) մարդ չկայ՝ մարդիկ հիմնականում հաւաքուել են կոնկրետ շէնքի պատերի մէջ, եւ վախենում են այնտեղից դուրս գալ, զի բոլորն այնտեղ են։ նրանք, որ հանրային տարածքում են՝ մեկուսացուած են մնացածից, որովհետեւ հանրային տարածքում մարդաշատ չի։
յաճախ բերել եմ օրինակ, որ երբ հայերէն ինչ֊որ բան ես փնտրում, արդիւնքներում լինում են ակումբ․ամ֊ի հին գրառումներ, ուորփրեսի բլոգ փոստեր, բայց ոչ՝ ֆբ֊ի քննարկումներ։ դրանք հանրային տարածքում չեն։ աւելին՝ եթէ մի բան ասուել ա ֆբ֊ում, դու պէտք ա լինես ֆբ֊ում, որ կարդաս։ դու չունես հնարաւորութիւն ապակենտրոնացուած տեքնոլոգիաներով՝ դիցուք ռսս֊ով, հետեւել որեւէ հեղինակի։
այդ պատճառով, ի դէպ, ես չեմ կարծում որ ֆբ֊ում գրողին կարելի ա կոչել բլոգեր, որովհետեւ բլոգի սկզբնական սահմանումը հէնց թարմացուող հոսքի մասին ա, որի թարմացումներին կարելի ա հետեւել, եւ հետեւել այլ տեղերից, որը բնական էր՝ ինտերնետի դարաշրջանում։ դէ ո՞նց ա կարելի պարտադրել որ նոյն տեղից հետեւես՝ ակնյայտ ա որ մարդը չպէտք ա գրանցուած լինի բլոգսփոթում որ հետեւի բլոգսփոթում գրող մարդուն՝ եւ այդ մարդն էլ չպիտի գրի հէնց բլոգսփոթում՝ ընդհակառակը, երբ բլոգը դառնում ա յայտնի, մարդիկ առնում են իրենց սեփական տիրոյթ եւ պահում անձնական սպասարկիչ, իրենց գործառոյթներն աւելի վերահսկելի, կառավարելի դարձնելու, իսկ կեանքը՝ աւելի յարմարաւէտ։
ի տարբերութիւն՝ ֆբ֊ում ըստ սահմանման չկայ ճկունութիւն, կամ քո գործառոյթներն աւելի կառավարելի դարձնելու հնարաւորութիւն։ ֆբ֊ին անհրաժեշտ ա ստեղծել պատրանք, որ ինտերնետն ու ֆբ֊ն համարժէք են, որ ֆբ֊ն ինտերնետն ա ինքն իրենով, եւ դրանից դուրս ոչ մի բան գոյութիւն չունի։ եւ զգալի չափով ֆբ֊ին յաջողել ա այդ պատրանքը ստեղծել։
այդ պատճառով ա ֆբ֊ի պայմանագիրը՝ սատանայոտ՝ լինելով ֆբ֊ում դու զրկում ես այլ տեղերում գտնուած մարդկանց քեզ հետեւելու հնարաւորութիւնից, եւ փաստացի պարտադրում՝ եթէ կապ ես ուզում՝ ապա պիտի լինես ֆբ֊ի մասնակից՝ սա ա գործարքը։
միայն ու միայն այլընտրանքի բացակայութեան պարագայում, երբ ֆբ֊ից դուրս գոյութիւն չունի ոչ մի բան՝ կամ գոնէ էնպիսի տպաւորութիւն կայ՝ ֆբ֊ն դառնում ա ձեռնատու գործարք, այդ պատճառով էլ ֆբ֊ին պէտք ա անել ամէնը, որ մարդիկ առանձնապէս ֆբ֊ից դուրս չնայեն։ ի՞նչ ա պէտք՝ բիզնէսի էջ՝ խնդրեմ, այն ֆբ֊ում ա։ ուզում ես չեքի՞ն լինել՝ եղիր մեզ մօտ։ նկա՞ր լցնել՝ մեզ մօտ։ միայն դուրս չգաս։ ո՞ւր պիտի դուրս գաս՝ ինստագրա՞մ՝ մերն ա արդէն։ մենք ենք, ուրիշ մարդ չկայ։
եթէ մենք համեմատենք սովորական հանրային տարածքների հետ՝ ապա այս պարագայում, երբ բոլորը ֆբ֊ում են՝ հրապարակում մարդ չկայ, փողոցներում մարդ չկայ։ իրենք բոլորը մտել են մոլլ, կամ կազինո՝ առանց պատուհանների տեղ, իրենց տեսնելու համար դու էլ պիտի մտնես մոլլ, եւ ընդունես մոլլի պայմանագիրը։ հանրային տարածքն էլ ունի պայմանագիր՝ հանրութիւնը ունի պայմանագիր, բայց դա հանրութեան համաձայնութիւնն ա, ոչ թէ կոնկրետ բիզնէսի հետ քո կնքած պայմանագիրը։
հիմա բալետի երկրորդ մասը՝ տեղանքը քաղաքում։ անգլերէն ասացուածք կայ, որ բիզնէսի համար կայ երեք ամենակարեւոր նախապայման՝ լոքէյշն, լոքէյշն, լոքէյշն։ այո, երեւանում եւ սրճարանի համար դա կենտրոնն ա։ իսկ եթէ դուք գիւղում էք, ապա խորհուրդ չեմ տայ ձեր խանութը (սրճարանի համար բաւական մարդ չի լինի) բացել «գիւղամիջից» այն կողմ։ իսկ երեւանում՝ կենտրոն։
այլ քաղաքում, որն արդէն աւելի ապակենտրոն ա՝ այդ կենտրոններից իւրաքանչիւր մէկում։
մեր խնդիրն այն ա, որ երեւանն արդէն ապակենտրոն քաղաք չի՝ կենտրոնացուած ա։ եւ ոչ մէկ առանձին֊առանձին չի կարող այն դարձնել ապակենտրոն։
օկ, իսկ ինչո՞վ ա մի լոքէյշնը աւելի շահաւէտ միւսից։
ընդհանուր առմամբ՝ արդե՞օք դա էն տեղն ա, ուր հանրութեանը հարմար ա, հաճելի ա գտնուել, քայլել։ ժամանակակից urban design֊ը ունի որոշակի լուծումներ այն մասին, թէ որն ա մարդ կենդանու համար՝ իր ֆիզիկական եւ հոգեբանական յատկութիւններով՝ լաւ քաղաքային միջավայրը։ օրինակ, դեռ վաղուց նկատել են, որն ա մարդուն հարմար, ընկալելի, մարսելի հրապարակի չափսը։ իսկ այսօր արդէն՝ զանազան փորձեր արուել են, սխալներ գործուել են, դասեր քաղուել են։ սա իհարկէ ճանապարհի վերջը չի, բայց սկիզբն էլ չի՝ հարցը բաւական հետազօտուած ա։
այսօր մենք գիտենք, որ (երեւանի) բանգլադէշի պէս տեղերը՝ լաւ քաղաքային միջավայրի մասին չեն։ իսկ երեւանում, աւաղ, ընդհանուր առմամբ, կենտրոնից բացի մենք ժամանակակից քաղաքային միջավայր առանձնապէս չունենք, իսկ կենտրոնում այն մեղմ ասած՝ անթերի չի։
անիմաստ ա վատնել փող, եւ ներդրում անել մի տեղում, ուր կորուստներ էք կրելու, եւ մի օր չէք դիմանալու եւ փակուելու էք։ աւաղ, դուք ինքնուրոյն չէք կարող դարձնել քաղաքի որեւէ մի մաս՝ քաղաքային, հարմարաւէտ։
ես կողմ եմ ապակենտրոն քաղաքներին, ուր դուք կարող էք բացուել շատ տարածքներում։ ըստ որում այդ կենտրոնների մէջ չկայ յստակ սահման, դրանք միացուած չեն իրար լայն փողոցներով, անցումը մի մասից միւսն աննկատ ա, եւ տեղափոխումը հեշտ՝ եւ հետիոտնի եւ հեծանուորդի համար։ աւաղ այդ ապակենտրոնացումը այսօր մեզ մօտ իրատեսական չի, զի արդէն շատ բան ա այլ կերպ արուած, կառուցուած, ասֆալտած։
ինչ ա այսօր հնարաւոր՝ ձեւաւորել կենտրոնից դուրս լաւ քաղաքային միջավայր ունենալու հանրային պահանջ։
լաւ քաղաքային միջավայր ստանալն իմ հասկանալով, աւելի հեշտ ա, քան դրա հանրային պահանջ ստեղծելը։
օրինակ, դա չի լինի շատ աւելի թանկ, քան մամիկոնեանցի կամ այլ բարձրայարկ թաղամասերը կառուցելը։ դրանց փոխարէն կարելի էր ստեղծել քաղաքում հաւէս տեղ, սակայն նախ պէտք ա հանրային պահանջ՝ կամ էդ շէնքերում բնակարաններ ցանկացողների սակաւութիւն։
էսօրուայ սխալներն ուղղել շատ բարդ ա, ինչպէս եւ այսօր շատ բարդ ա ուղղել նախկինում արուած սխալները։ եւ բնաւ էլ, ինչպէս, երեւի մեսչեանը համոզուեց՝ ընդամէնը բուլդոզերի գործ չի։
հետաքրքիր ա, տեսէք,որտեղ եմ գտել յօդուածը՝ ոչ բնօրինակն ա, ոչ այդ յղման տեքստում հպարտօրէն յայտարարուած ֆբ֊ի խումբը։ բլոգային գրառման մէջ ա գտնուել, զի դա ա համացանցի մաս, հանրային տարածքի վայր։
#ապակենտրոնացում #համացանց #քաղաք #միջավայր #նախագծում #հանրութիւն
հիմա, որ մենք ունենք եւս մի հայերէն հանգոյց, առաւել եւս ակտուալ ա, որ գրառումներին յղումներ ճիշտ թողնէք։
երբ մտնում էք գրառման էջ՝ հասցէային տիրոյթում գրուածը չի որ պէտք ա վերցնել, տարածելու համար։
այդ յղումը սովորաբար կարճ ա, օրինակ՝ https://spyurk.am/posts/4387113
եւ տանելու ա կոնկրետ հանգոյցի էջին։ եթէ դու այդ հանգոյցում մուտք գործած չես՝ չես կարողանայ մեկնաբանել։
փոխարէնը պէտք ա վերցնել գրառման էջից յղում, այն գտնւում ա գրառում անողի անուան տակ, եւ աւատարից՝ աջ, մոլորակի (եթէ բաց ա) նշանի մօտ։ յղման վրայ գրուած ա, երբ ա այն արուել՝ օրինակ երեք ժամ առաջ։
այդ յղումը վերցնելով, ստանում ենք՝ https://spyurk.am/posts/fc9e36309ce801384233342e993310ef
։
ապա վերցնում /posts
֊ով սկսուող մասը՝ /posts/fc9e36309ce801384233342e993310ef
եւ յղուել դրան։
օրինակ՝ [յղում](/posts/fc9e36309ce801384233342e993310ef)
այս յղումը կերեւայ բոլոր հանոյցներից, եւ կը տանի ձեզ ձեր հանգոյցի, ուր մուտք գործած էք այն էջը, որում երեւում ա էն հանգոյցի գրառումը, ու կարող էք ձեր հանգոյցում այն մեկնաբանել, կամ հաւանել։
#սփիւռք #նշաձեւ #յղում #համացանց #կուլտուրա #ապակենտրոնացում
այս կայքի մասին երէկ իմացայ @{hal9000; _hal_9ooo@spyurk.am}֊ի փակ գրառումից։ յիշեցնեմ, որ դիասպորան անտանելի սեքիւր ա, ու եթէ դուք հրապարակման պահին իր ոչ մի խմբի մէջ չէք եղել, ապա հաւանական ա որ էդ գրառումը երբեք էլ չէք տեսնի։
գրառումը յղում ա էս յօդուածին որը պատմում ա թիմ բերներս լիի նոր նախագծի մասին։ եւ իր հերթին յղում ա երկու կայքի՝ https://inrupt.com/ եւ https://solid.mit.edu/։
յօդուածին կարող էք ծանօթանալ, ու դէ նաեւ տեսէք ստորեւ դէմք թռնելու մասին ինչ կայ։
#ապակենտրոնացում #համացանց #ազատութիւն #գաղտնիութիւն #վերահսկողութիւն
@{ դէմքին թռնողները (face punches on the web) ; aptak@spyurk.am} 5/1/2020, 8:13:39 PM
դէ գիտէք, որ ըստ gdpr֊ի կայքերը ձեզ հարց են տալիս քուքիների վերաբերեալ։ յաճախ պարզապէս թռած են դէմքին, ասելով՝ օ՞կ ես, ասա՝ օկ եմ, որ դէմքիցդ իջնեմ։
ու դէ մարդիկ ասում են՝ հա, օկ, դիր քո քուքին, ու չեն հասկանում ինչի ա իրենց կեանքը սէնց բարդ։ եւրոպական բիւրոկրատների պատճառով ա բարդ։ որ իբր լուծում են տալիս ինչ֊որ հարցի, բայց էնպէս, որ լուծում էդքան էլ չի, բայց մարդկանց նեարդերին ազդում ա։
սակայն այս կայքը՝ www ստեղծողի նախագիծը՝ հարցնում ա, ու ունի հնարաւորութիւն՝ browse without cookies։ էդքան պարզ։ ընդամէնը պէտք էր, եթէ դէմքին թռնում ես, այլընտրանք տալ։
you know, that because of gdpr web sites started to punch you in a face asking if you’re ok they will store cookies in your browser.
and people usually say - yes, ok, put your cookie or whatever it is, i don’t understand, just get out of my face. and wonder why life became so hard. because of european bureaucrats. this happens when you try to come up with some solution, but instead you don’t necessarily solve the problem, but leave many people doing useless things.
however this site, which, by the way presents technology from www creator, gives you an alternative: browse without cookies. that simple. and noone has to suffer. there only had to be the alternative.
#ապտակ #դէմքին_թռիչք #թռիչք_դէմքին #inrupt #www #facepunch #face_punch #www #web
ահաւոր հաւէս ա որ hackaday կայքում հնարաւոր ա առանձին հեղինակներին հետեւել rss֊ով, իւրաքանչիւրի համար առանձին հոսք են գեներացնում։
ի դէպ հայկական ժամանակը առաջ նոյն ձեւ էր անում ու ես հետեւում էի փաշինեանի ու տէր֊աբրահամեանի հոսքերին rss֊ով, բայց չէի տեսնում որեւէ բան ասենք սպորտի մասին։
աւաղ էսօր հժ֊ի կայքը էլ էն չի ու առհասարակ rss չունի։ այլապէս այն նոյնպէս կը բերէի սփիւռք, ինձ հետաքրքիր ա լինում կարդալ իսկ առանձին մտնելու հաւէս միշտ չի որ լինում ա։
#համացանց #ապակենտրոնացում #թերթ
վերջերս jolla֊ն՝ հէնց jolla ֆիրմայի առաջին սարքս հա միացուած եմ պահում։ նոյնիսկ իր վրայ ունեմ եւս մի tooter որը կպնում ա անգլերէն մաստոդոնիս հաշուին։ ու ուզում էի լինկ ստանալ ջաբերով՝ միացրի ջաբերը, տեսնեմ՝ xperia֊ի ջաբեր կլիենտը դուրս գցեց՝ անջատուեց։ էքսպերիայինը միացրի՝ եօլլայինը դուրս եկաւ։
հասկացայ՝ resource֊ն ա խնդիրը։ ամէն ջաբեր կլիենտ երբ կպնում ա՝ նշում ա resource ու sailfish֊ի լռելեայն կլիենտի ռեսուրսը՝ Jolla ա հէնց։
մտածեցի՝ ո՞նց փոխել։ յիշեցի որ այն իրականում libpurple֊ն ա օգտագործում, ու նայեցի .purple֊ի մէջ, կարո՞ղ ա փիջինական accounts.xml գտնեմ։ չէ՝ այլ բաներ կային, բայց ոչ դա։ իսկ resource֊ը հաշուի հետ ա նշուում։
հասկացայ որ ինչո֊ր տեղ հարդկոդ արած ա։ ուզեցի together.jolla.com֊ում բացել զրոյց այդ մասին, իսկ այն լաւն ա, ասում ա նախ փնտրի, յետոյ կը բացես փնտրածդ եթէ չգտնես։
փնտրեցի ու գտայ։ հետեւեցի, բնականաբար, ու ափվոտեցի։ ես վեցերորդ հետեւողն էի։ հաւէս ա շատ որ սէյլֆիշի հեղինակները ջաբերն աւելացրել էին լռելեայն, հասցէագրքի հետ ինտեգրած հաշիւների մէջ։ չնայած շատ մարդ չի օգտուում։ տուեալ դէպքում՝ վեց հետեւող ենք։
ինչ֊որ mc-tool
ծրագրով ա հնարաւոր փոխել։ (:
հմ, պարզուում ա telepathy-mission-control փաթեթից ա։ (: mc stands for mission-control (:
ու դէ եղաւ, հա։ էքսպերիայի ջաբերի ռեսուրսը նշեցի sailfish_xa2, եօլլայինը դէ մնաց Jolla (:
ու տէնց։
#սէյլֆիշ #ջաբեր #լինուքս #իւնիքս #տեքնոլոգիաներ #տտ #ռեսուրս #յոլլա #եօլլա #չաթ #կոնսոլ #ու_տէնց #հեռախօս #խելախօս #տելեփատի #գործիք #ապակենտրոնացում #ազատութիւն
ուզում եմ ասել՝ մի՛ քշէք զում՝ https://protonmail.com/blog/zoom-privacy-issues/ #վերայսկողութիւն #ազատութիւն
բայց իրականում՝ զումը մասնաւոր դէպք ա։ իհարկէ, բնականաբար, բա պէտք ա հետեւի, պէտք ա չարաշահի։ զի կարող ա, ու զի փող կայ դրա մէջ։ միայն յիմարը կը հրաժարուի այդ եկամուտից։
մի բան էլ՝ վերջերս փիջինն էի բզբզում, ու մտածեցի՝ տեսէք՝ առաջ փիջինը կարողանում էր աջակցել համարեա գրեթէ բոլոր հաղորդակարգերը։ զի այո, կար եահու, այսիքիւ, ջիթոք, ֆբ, աօլ, աիմ, եւ այլն՝ բայց մեծ մասամբ հաղորդակարգը բաց էր ու հնարաւոր էր մշակել կլիենտ, որն՝ այո, օգտւում ա ամպից, կենտրոնից, բայց գոնէ ազատ ա։
այն ժամանակ նաեւ ունէինք սքայփի բինար լիբ, որը կարելի էր ինտեգրել՝ փիջինը դրա միջոցով տալիս էր սքայփին կպնելու հնարաւորութիւն։ նոկիան էր սքայփից առել նման լիբ՝ արմ պրոցեսորի համար ու ինտեգրել էր n900֊ի հասցէագրքի, չաթերի մէջ, կար՝ զանգել, զանգել սքայփով, զանգել ջաբերով։ արդէն ոչ ազատ, բայց գոնէ ինտեգրուող էր։
էսօր իրավիճակը փոխուել ա՝ մենք ունենք ուոթսափ, որը երբ հնարաւոր էր նոյն փիջինով ջաբերով կպնել՝ բան էր անում էն մարդկանց հաշիւները, ով տէնց անում էին, ունենք վայբեր՝ որին կպնել հնարաւոր չի։ առաջ հաղորդակարգը բաց պահող ծրագրերը այն փակում են՝ օրինակ այսիքիւն։
առաջ մարդկանց մեծ մասի համար անխուսափելի էր ունենալ՝ եահուի, այսիքիւի, աօլի հաշիւներ որ չաթուեն տարբեր ցանցերում գրանցուած իրենց ընկերների հետ։ բայց կարող էին քաշել մի ազատ մեսենջեր եւ գոնէ չաշխատեցնել առանձին՝ եահու մեսենջեր, այսիքիւ եւ այլն։
էսօր մեսենջերների աշխարհը շատ աւելի փակ ա՝ չէ, դու պիտի ունենաս մանուշակագոյն վայբեր, ու պիտի ունենաս հէնց ուոթսափի յաւելուածը, եւ այլ ձեւ չունես։
ու իհարկէ լսում են, ու իհարկէ ծախում են։ զարմանալի կը լինէր՝ եթէ չլսէին ու չծախէին։
կայ ազատ աշխարհ, կան ազատ ծրագրեր։ ու ինձ իհարկէ տխուր ա որ ստեղ կան մարդիկ, ում ես պիտի ասեմ՝ մի քշէ՛ք զում, զգօ՛ն եղէք։ որովհետեւ ինձ ցաւում ա իմ ընկերների համար։ որ իրենք չեն ուզում լինել չհամաձայնող։ նա, որ երբ ընկերութիւնում, ախպերութիւնում օգտագործեն զումօտ մի բան՝ ասի՝ չէ, կներես։ կան ազատ եւ ապակենտրոն այլընտրանքներ։
#չէկներես #չէ_կներես #մեսենջեր #հաղորդակցութիւն #համացանց #ապակենտրոնացում #վերայսկողութիւն #ազատութիւն
ապակենտրոնացումը եւ single point of failure֊ի չլինելու խնդիրը ոչ միայն մեր ոլորտում ա էական։
այս ռոգանի պոդքաստում ուր խօսում են առողջապահութիւնից, այդ հարցերն էլ են շօշափում։
օրինակ, կաթիլային համակարգերի պարկերի 85%֊ը արտադրւում ա պուերտո֊ռիկօյում, ու եթէ էնտեղ լինի մրրիկ, ու վթար, ապա մարդկութիւնը մնում ա առանց դրանց։
ու մենք դասեր չենք քաղում։
#առողջապահութիւն #spof #մարդիկ #ապակենտրոնացում #անվտանգութիւն
սա կարող ա սնոբական հնչի, բայց չի՝ բնաւ։
ինձ թւում ա՝ էս համայնքը՝ հայաստանեան ժամանակից առաջ ա։
առհասարակ, մարդկանց խմբեր լինում են, ու հայաստանի պատմութեան մէջ, եւ ցանկացած տեղ՝ աշխատավայրերում, որ աւելի առաջ են, կամ աւելի հետ։
այսպէս, ինձ բողոքում էին, որ երբ մեր յարկի ծխարանը սկսեց սպասարկել նաեւ ռադիօ ինժեներներին, ապա զրոյցների մակարդակը կտրուկ իջաւ։ նման բան նաեւ նկատում էի մեր յարկի խոհանոցում՝ ստիպուած էինք լինում մեզ համար կամ արդէն քննարկուած, կամ անվիճելի պնդումների քննարկմանը՝ կրկին եւ կրկին, որը հաւէս չի։ կոպիտ օրինակ՝ էն որ սերժը դանդաղեցնում ա հայաստանի զարգացումը, գէյեր, գործի տեղում ծխելը, կանանց ծխելը։ տէնց բաներ մենք չենք քննարկում։
բայց էն օրը մեքենայի մօտ իջայ՝ կողքը լսեցի՝ «հիսուն տարի անց լեսբիներն են տիրելու», «դրանց էսա կը թողնեն ամուսնանան, ու իրենք էրեխեք կը որդեգրեն», մտածեցի՝ իմ փաստարկները չեն ընկալուի, ու չխառնուեցի։ դէ էդ արդէն մեր յարկը չէր, դա ռադիո ինժեներներն էին։ բնականաբար։
ու դէ, չեմ զարմանում՝ ակնյայտ ա, որ մերոնք, քսան֊երեսուն տարի առաջ՝ ընդունուել են բարձր գնահատականներով, իսկ իրենք՝ հազիւ ութեր հաւաքելով։ բայց եւ այդ մասին չեմ։ էդ զտումը, թէ ով որտեղ ա աշխատելու՝ շուտ են անցել։ ըստ որում՝ արդար զտում չի, ինձ թւում ա։ որովհետեւ՝ ռադիօ աւարտածը չպէտք ա լինէր էն ինչ կայ։ թող լինէր մի ուսանող, բայց լաւ եւ ուժեղ ռադիօ մասնագէտ։ ոչ թէ անկապ մարդ, ով ընդամէնը բանակից էր խուսափում։ միւս կողմից էլ՝ էս մարդիկ գոնէ ինչ֊որ կրթութիւն ստացան, գոնէ դասախօսներին են կաշառել, գոնէ կողքից լսել են մի երկու դասախօսութիւն, գոնէ կարող ա ինչ֊որ նորմալ մարդ տեսած կան։ գուցէ սէնց աւելի լաւ ա, չգիտեմ։
ինչեւէ։ ես յիշում եմ ֆբ֊ն։ ինչ֊որ հրաման կար ոստիկանութեանը՝ երեւի մինասեանն էր մտածել՝ էմօներին բռնելու վերաբերեալ։ ու մամուլը ստացաւ հրաման գրելու՝ էմօները վտանգաւոր են՝ իրենք ինքնասպան են լինում։ ու սկսեցին ինչ֊որ էրեխեքի հալածել՝ էրեխեքի, որ մազերը սեւ էին ներկում։ ու ամբողջ հայութիւնը ֆբ֊ում սկսեց բանավիճել էս թեմայի շուրջ՝ իրական թեմաները մի կողմ դնելով, ինչը նշանակում ա՝ իշխանութիւնը իր նպատակին հասաւ։
էն, որ մեր պարկինգում կանգնած գեադեքի սրտերում արձագանք գտաւ բհկ֊ի պատգամաւորի խօսքը՝ փաստ ա։
հիմա, իհարկէ, իշխանութիւնը մեզ հետ էր քաշում ժամանակի մէջ։ ու երեւի ժողովուրդը, ընդհանուր առմամբ, էդ իշխանութիւնից առաջ էր՝ ժամանակի մէջ։ բայց եւ ակնյայտօրէն, էսօր հանրութիւնը հետ ա՝ ժամանակի մէջ։ էսօր չի ապրում։
հիմա եթէ ես լինէի ֆբ֊ում՝ ես ստիպուած էի լինելու ներգրաւուել էս բհկ֊ի արձագանքի ալիքների մէջ, կամ գոնէ գրել՝ թէ կեղծ օրակարգ ա՝ ես էդ մասին խօսելու չունեմ։ ու ստեղ գուցէ կը գտնուէին մարդիկ, որ կը մեղադրէին, որ վախեցայ, չպահեցի արժէքներս, չարտայայտուեցի, չփաստարկեցի։ ամբողջ քաշն իրենք են տանում։
երեւի թէ լաւ ա, որ ընդհանուր քննարկումներ լինում են։ երեւի թէ հանրութեանը օգտակար ա։ միւս կողմից՝ էն մարդիկ, որ էսօր են ապրում, ստիպուած են շփուել էն մարդկանց հետ, որ էսօր չեն ապրում, ու նեարդայնանալ։
ու ես վերջերս մտածում էի՝ այէսթիսի֊ի մեր դասընթացի էրեխեքին բերել ենք ջաբեր՝ էնտեղ չաթ ունեն, ու քննարկում են բաներ։ մտածեցի՝ կարո՞ղ ա արժի իրենց մաստոդոն բերել, որ համ քննարկեն, համ մեկուսացուած չզգան։ ու զգացի՝ որ մեր հանգոյցում իրենք չեն գոյատեւի։ ու մտածեցի, որ ես դէ երբ ում կանչում եմ թութ, երեւի սովորաբար նոյն ժամանակի մէջ են ապրում։ ու առանձնապէս չեմ կանչել մարդկանց, որ մեր ժամանակի մէջ չեն։ ու նաեւ՝ մեր ժամանակի մարդիկ պարտադիր չի, որ կպնեն, հաւանեն թութը։ դա չի հարցը։
բայց զգացի, որ էդ էրեխեքն էլ լաւ կարող ա չզգան իրենց, կոմֆորտ չզգան մեր հանգոյցում, համ էլ իրենց պէտք ա մի տեղ, էն իրենց ջաբեր չաթի պէս, որ իրար խելքի լինեն, ու իրար հետ շփուեն, բայց եւ կպած լինեն ընդհանուր ցանցին։ էդպէս ես իմ տեղական հոսքում իրենց գրածները չեմ տեսնի, ու չեմ նեարդայնանայ, իսկ իրենք, եթէ ուզեն՝ մեզնից ում ուզեն կը հետեւեն։
ու դէ ֆբ֊ն էլ ա փորձում որ լրիւ տափակ տարածքից ելք լինի՝ խմբերի մէջ, եւ ալգորիթմներով՝ իրենց առաջարկաց լուծումը։ բայց իրենց առաջարկած լուծումով դու ընտրութիւն շատ չունես՝ ինչ կուզի՝ ցոյց կը տայ, ինչ չէ՝ չէ։ թթի դէպքում՝ լրիւ գլոբալ տարածքը կայ, բայց կան համայնքներ։ ու երեւի թէ, ամէն մարդու համար՝ իրեն սազող հանգոյց կայ, ու դէ էդ հանգոյցների հանրութիւններն էլ են փոխուելու ու զարգանալու, նաեւ այլ հանգոյցների հետ կապի շնորհիւ։ չգիտեմ։ ու մտածեցի՝ իրենց առանձին հանգոյց ա պէտք սարքել։ բայց չգիտեմ։
չգիտեմ։ ամէն դէպքում՝ իրենց մեզ մօտ բերելը կը նշանակէր՝ իրենց եւ մերոնց որոշակի դիսկոմֆորտ տալ։ ու տէնց եւ իրենք դժուար կը կպնէին էդ շփման ձեւերին, եւ մերոնք՝ ստիպուած կը լինէին գուցէ փոխել այսպէս ասած՝ դիսկուրսը։ ու դժուարանում եմ ասել, դա լաւ ա թէ չէ։ բայց երեւի, աւելի ճիշտ ձեւ ա՝ տարբեր հանգոյցներ ունենալը, ու տարբեր մարդկանց՝ տարբեր հանգոյցներ հրաւիրելը։ տէնց մի բան։ իսկ մենք, ստեղ ու թթում՝ լիազօրութիւն ունենք, շքեղութիւն ունենք, չմասնակեցլու դաւնգրէյդ քննարկումների մէջ։ ու չտեսնելու դրանք։ միւս կողմից՝ էդ նաեւ մեզ կտրում ա հայաստանեան իրականութեան որոշակի մասից։ #սփիւռք #թութ #ապակենտրոնացում #համացանց արագ եմ գրել, երկար եմ գրել, զի ժամանակ չունեմ։
ես իմացայ, ինչու դուք պէտք ա բերէք ծանօթներին ջաբեր (ըստ երեւոյթին պիքս֊արտ կամ քոնուերսէյշնսի միջոցով)։ ինձ մօտ հիմա աննախադէպ վիճակ ա՝ ջաբերից լիքը մարդ առցանց։
ու էդ մարդկանց մօտ ես միակ կոնտակտը չեմ։
երբ միակն եմ՝ սովորաբար չեն լինում առցանց՝ մտնում գրում են ինձ երբ պէտք եմ։ կամ էլ թութ են մտնում զուտ ինձ նակակելու համար։
էդ ստեղծում ա անհաւասար յարաբերութիւններ՝ դու երբ ուզես՝ չես գրի, իսկ իրենք երբ ուզեն՝ կը գրեն։
այդ պատճառով, նաեւ որ իսկապէս մնան, ու ես տեսնում եմ արդէն, որ էդ իրատեսական ա, զի լիքը մարդ առցանց տեսնում եմ՝ բերէք ընկերներին ու ասէք, որ բերեն ընկերներին։
ակնյայտ ա, որ բոլորը չեն մնայ, բայց եթէ մարդու մօտ երկու երեք կոնտակտ կայ՝ արդէն վատ չի։ ու արդէն նա քեզ մօտ էլ կը լինի առցանց։
մենք ուոթսափից կամ վայբերից վատը չենք։ եթէ մարդը ուոթսափ֊ֆբ շփւում ա, իսկ մեզ հետ լայեաղ չի անում նորմալ բանով շփուել, էդ իրականում նոյնիսկ վիրաւորական կարելի ա դիտարկել։ բայց, երեւի, պէտք չի։ ում ասես՝ տալիս են, իսկ ստեղ իրենցից բան չեն էլ ուզում բացի շփումից՝ ոչ մի թաքնուած կամ ոչ շարժառիթ, գովազդ, ոչ մի տեղեկատւութեան՝ որպէս ապրանքի պահանջ, ու մէ՞կ ա չի՞ գալիս մարդը։
ու չէ, չի զիջում ջաբերը, համեմատելի լուծում ա։
իսկ ով յայտնւում ա որ գրի՝ մի օր ջնջելու եմ ռոսթերից՝ անյաւասար յարաբերութիւններին սուր րզգայուն եմ։
#յարաբերութիւններ #ապակենտրոնացում #ջաբեր #չաթ #համացանց
#ազատութիւն #ապակենտրոնացում #քննարկում #խօսքի_ազատութիւն #խօսք
@{ մարիամ ; wordsthatidefend@spyurk.am} 07.03.2019, 19:03:29
12։03֊ից 13։40 էս տղան շատ֊շատ֊շատ֊շատ֊շատ կարեւոր բան ա ասում, ու ասում ա հստակ, նկատեք իր ձայնի տոնայնությունը, շեշտադրումները։ ու աղջիկն ասում ա՝ բա գիտե՞ք, շնորհակալություն, մենք ջանում ենք, հաշվի կառնենք, լա, լա, լա։ ապա ասում ա՝ people can protest our rules, we can let them do that! աստվաաած։ ասում ա՝ we can let them do that, հասկանու՞մ եք, ասում ա՝ we. չի ասում՝ մարդիկ իրավունք ունեն, կարող են եւ այլ, ասում ա՝ մենք կարող ենք թույլ տալ, ասում ա՝ մենք, ասում ա՝ կարող ենք, ասում ա՝ մենք ենք կարող։
#մարդիկ #հասարակություն #արժեքներ #ազատություն #համացանց
— էն որ ես կամ սփիւռքում, ցուկերբերգին չի խփում, զի ես մէկ ա կամ ֆէյսբուքում։ — ինձ թւում ա մի քիչ խփում ա։ դու սփիւռքում ակտիւ ես, ֆէյսբուքում՝ չէ։ ու իրենց էդ շատ վատ չի, բայց վատ ա։ էդ ոնց որ կին ունենաս, բայց նա ուրիշի հետ ա քնում։ — բայց դէ ունես, կին ա՝ ճաշ ա եփում։ — երեխաներին մանկապարտէզ ա տանում։
#զրոյց #ֆէյսբուք #սփիւռք #ազատութիւն #ապակենտրոնացում
ստեղ դնեմ որ չմոռանամ դիտել՝ https://invidio.us/watch?v=DZCBRHOg3PQ
#ապակենտրոնացում #համացանց #խօսք #ազատութիւն
ասք ջաբերի մասին․
ուրեմն, գուգլ թըլքը՝ ջաբեր էր։ ու կարելի էր իրան կպնել ցանկացած ջաբեր կլիենտով։ ու ես մարդկանց բերում էի գուգլ, զի գիտէի, որ իրենք հետեւել են ընդունուած ապակենտրոն տեքնոլոգիային, ու ես կը կարողանամ չաթուել էդ մարդկանց հետ առանց գուգլում հաշիւ ունենալու։
եւ գուգլի նշանաբանն էր՝ don’t be evil այն ժամանակ։
յետոյ եկաւ էրիկ շմիդնտը ու իր գրքում «ինչպէս ա աշխատում գուգլը» գրել ա որ ապշել ա երբ տեսել ա, որ ժողովում մէկն ասում ա՝ սէնց քայլ կանենք, էսքան փող կաշխատենք, մէկ էլ մէկը վեր ա կենում, ասում ա՝ բայց չէ որ դա հակասում ա մեր սկզբունքին՝ չար չպէտք ա լինենք, ու մէկ էլ բոլորը համաձայնում են՝ հա, չի կարելի տէնց քայլ անել, ու չեն անում։
ու դէ գուգլի նշանաբանը հիմա փոխուել ա, հիմա՝ do the right thing ա, ճիշտը պէտք ա անեն։ իսկ ճիշտը իրենց կարծիքով, դէ մի հատ ա, ու ասենք դեմոկրատներին աջակցելն ա։ ու շուխուռներ էլ են եղել, հիմա չեմ յիշում, ասենք որ երբ թրամփ ես փնտրում, դեբիլ նկարներ ա բերում, երբ հիլարի ես փնտրում՝ ուրիշ բաներ ա բերում, չգիտեմ, ինչեւէ։
յետոյ դէ բացուեց ֆէյսբուք չաթը։ ու այն էլ էր ջաբեր։ մի տարբերութեամբ՝ չէր լինում չաթուել այլ ջաբեր սպասարկիչների մարդկանց հետ։ ու ես հա, կարգաւորում էի ջաբեր կլիենտը, ֆբ֊ի իւզերնէյմով ծածկագրով կպնում էի ֆբ֊ին, տալիս էր ընկերներովս լի ցանկ, չաթւոմւ էի։ բայց ֆբ֊ի հաշուով, ոչ թէ այլ հաշուով։
այսինքն նոյնն էր, ինչպէս եւ գուգլի դէպքում, բայց գուգլը չէր փակել այլ սպասարկիչների հետ չաթուելու հնարաւորոթւիւնը, որը լռելեայն կար, իսկ ֆէյսբուքը՝ փակել էր։
ու երբ ես գնացի ֆբ֊ից, մարդիկ ինձ ասում էին՝ հետ արի, թէ չէ չես կարող մեզ հետ չաթուել։ ու ես փորձում էի իրենց բացատրել, որ նէնց չի որ ես չեմ կարող իրենց հետ չաթուել, էդ իրենց չեն թողնում ինձ հետ չաթուել։ իրենց ֆէյսբուքը արհեստական ձեւերով չի թողնում։ իսկ իրենց մտքով չի անցնում որ էդպէս ա։
#չաթ #ֆէյսբուք #գուգլ #ջաբեր #ապակենտրոնացում #ազատութիւն
էն որ խնդիր կայ, ու այն ինչ֊որ ձեւ SSO֊ով լուծուած ա, ես համամիտ եմ։
սակայն չեմ կարող չնշել, որ կարելի էր աւելի լաւ լուծել։ ու դրա համար պէտք ա ոչ բաւարարուած լինել, ու ոչ հիացած նրանով ինչ կայ, ու ինչ տրամադրում են։ իսկ դրա համար պէտք ա հանրութիւնը, ոչ թէ ես կամ դու կամ քամին, այլ հանրութիւնը պահանջ ձեւաւորի։ իսկ դրա համար հանրութիւնը պէտք ա լինի բաւական կիրթ։ հոգոց։ որը իմ հասկանալով երբեք չի լինի։
օրինակ՝ ծրագրաւորողների զգալի սեգմենտ եղաւ այնպիսին, որ ձեւաւորեց ազատ գործիքների պահանջ։ ինչի հետեւանքով դոթնեթն ու սուիֆթը ազատ են՝ ազատ լինելը մրցակցային առաւելութիւն ա։
արդեօք կը լինի մի պահ, երբ չինացի աղջիկը, ով օգտւում ա ինստագրամով (իրենց մօտ փա՞կ չի, չգիտեմ), պահանջ կը ձեւաւորի, որ կարեւոր չի որտեղ ես լցնում նկարներդ, կարողանաս հետեւել այլ տեղ լցնող մարդուն։
արդեօք պահանջ կը ձեւաւորուի լաւացնել եւ կիրառել մի օփէնայդիի պէս նոյնականացման մեխանիզմ, ոչ թէ կայք սարքողը պիտի ֆբ֊ի համար առանձին օգտագործի ֆէյսբուք քոնեքթը, իսկ թուիթերի համար իր ափին։
հակառակը՝ երբ թուիթերը հանեց ռսս֊ը, հանրութիւնը չբողոքեց։ ոչ ոք չասաց՝ սա մեզ համար էական յատկութիւն էր՝ մենք գնացինք այլ տեղ։
զի նոյնիսկ եթէ փոքրամասնութեան համար էական էր, իրենց ընկերների եւ համայնքների համար՝ ոչ, ու այդպիսով, բոլորը մնացին թուիթերում, իսկ թուիթերը օգտւում ա իր դերից ու մեր վզին կապում ա ինչ ուզի, զի նա ինչ կուզի կանի, զի ունի այդ ուժը, զի ժողովուրդը, ով վերջնական սպառողն ա, եւ քաղաքացին, ընդհանուր գոհ ա։
ու չգիտի, ինչից դժգոհ լինել։
հիմա ինձ թւում ա, ծուղակը, որի մէջ տեքնոլոգիական մարդը կարող ա ընկնել այն ա, արդեօք դու գոհ ես, թէ ջոկում ես, որ ինչ֊որ բան էն չի։
եթէ ես գոհ եմ, ապա ես մտածում եմ, որ երեւի ինչ֊որ բան չեմ ջոկում, ու վախենում եմ էդ վիճակից։
#տեքնոլոգիաներ #նոյնականացում #ապակենտրոնացում
ինձ պատմում էին բլոքչէյն հիմնուած սոցիալական ցանցերի մասին, ու ես մտածեցի, արդեօք ես բիտքոյնի երկրպագու եմ, թէ չէ։
ու մտքովս անցաւ, որ մէկ գլոբալ բլոքչէյն, դա գլոբալացման մասին ա։ սկսենք տարադրամից։
արդե՞օք ես կարծում եմ, որ լաւ միտք ա, եթէ մենք չունենանք դրամ, այլ մտնենք եւրո կամ ռուբլու գոտի։
երբ դու դունես քո տարադրամը, ու քո երկրի տնտեսական վիճակը վատ ա, տարադրամիդ գինը ընկնում ա, ու դա քեզ հնարաւորութիւն ա տալիս ճգնաժամի դէմ պայքարելու։ էժան աշխատոյժ ես ունենում, հետեւաբար էքսպորտ ես անում աւելի ցածր գներով, հետեւաբար՝ աւելի մրցունակ ես։
յունաստանի, պորտուգալիայի խնդիրներից մէկն էլ դա ա, որ եւրո գոտում են, ու եթէ իրենց տնտեսութեան վիճակը վատ ա, դա այնքան էլ չի արտայայտւում եւրոյի գնի վրայ։
ամերիկեան եւ աւստրիական լիբերտարիան դպրոցների տարբերութիւններից մէկը նրանում ա, որ աւստրիացիները պնդում են, որ բոլորը պէտք ա իրաւունք ունենան իրենց տարադրամը ստեղծելու, եւ դրանց մէջ կարող ա լինել մրցակցութիւնը, իսկ ամերիկեան միլտոն ֆրիդմանը փաստարկներ ա բերել ինչու ա լաւ, եթէ պետութիւնն ա կառավարում տարադրամը։
պետութիւնը չի ապրում աշխարհում, ուր բացի իրենից այլ պետութիւններ չկան։ եթէ ունես կարեւոր վտանգ, ասենք պատերազմ, քեզ պէտք ա արագ արձագանքել, ու այդ դէպքում փող տպելը քեզ օգնում ա։ այո, փող տպելով դու արժեզրկում ես տարադրամդ, բայց երբ ունես ընտրութիւն՝ պարտուել պատերազմում ու դադարել գոյատեւելուց, թէ արժեզրկել դրամդ տպելով աւելի շատ դրամ, երկրորդը նախընտրելի տարբերակ ա երեւում։
դրամ տպելը՝ անուղղակիօրէն յարկում ա, ըստ որում առանց ընտրութեան՝ բոլոր շերտերին նոյն կերպ։ բոլորի գրպանից փող ա հանում։ ըստ որում, եթէ դու ամն֊ի պէս պետութիւն ես, ու քո դրամից դրսում էլ շատ ունեն, ապա դու փող տպելով, փող ես հանում նաեւ արտասահմանցիների՝ այլ պետութիւնների քաղաքացիների գրպաններից։
հիմա, եթէ մենք բոլորս ունենք մի տարադրամ, մի, ասենք բիտքոյն, արդեօք դա մեզ որպէս հասարակութիւն դարձնում ա աւելի մրցունակ, կամ աւելի դիմադրողունակ։
եթէ մենք ունենք ապակենտրոնացուած սոցիալական ցանց, կամ ես ու դու ունենք անձնական մէյլ սպասարկիչ, ապա իմ հանգոյցն ու քո հանգոյցը գիտեն որեւէ բան։ այլ հանգոյցները չգիտեն։
եթէ ամէնը պահւում ա մի բլոքչէյնի մէջ, թւում ա թէ գրանուլարութեան մակարդակը աւելի մեծ ա, ինդիւիդն ա անկախանում հանգոյցից, բայց ապա բոլորն ունեն աքսես նոյն տեղեկատւութեանը։ դիցուք մենք ծայրից ծայր կրիպտաւորել ենք տեղեկատւութիւնը, ու այն այսօր ոչ մէկ չի կարող կարդալ։ ապա մի օր գալիս են քուանթային ռոբոտներ, ու կարդում են ամէնը մէկ գլոբալ շղթայից։
այսինքն սինգլ փոյնթ օֆ ֆէյլըր բաշխուած համակարգերում մնում ա։
նաեւ՝ բազմազանութեան համար պէտք են սահմաններ։ եթէ մենք ընդունում ենք, որ բազմազանութիւնը արժէք ա։ իսկ ես մասնաւորապէս մի պատճառ գիտեմ՝ տարբեր պետութիւններ ընդունում են տարբեր գոյատեւելու ստրատեգիաներ, մէկը վարի ա գնում, միւսը չէ՝ ու դա նախընտրում եմ գլոբալ կառավարութեանը։
այո, կարող ա լինել գլոբալ կառավարութիւն, ինչպիսին էր մեզ համար, ի դէպ սովետը, ու այո, ասել էր՝ ես իմ ձեւով որոշում եմ կայացնում՝ դուք ու ադրբեջանցիները սուս մնացէք ու մի ձեւ իրար հետ եօլա գնացէք։ խսհմ֊ը փլուզւում ա, ու մենք յիշում ենք, որ մենք կոնֆլիկտ ունենք, ու սկսում ենք իրար մորթել։
շատ երկրներ այսօր ստիպուած են զինուել, ու իրենց հարեւաններն են ստիպուած զինուել, որովհետեւ երկու կողմն էլ վստահ չեն, որ միւսը չի խփի, եթէ դու թոյլ եղար։
արդեօք գլոբալ կառավարութիւնը ընդունելի տարբերակ ա ձեզ համար, որ էդքան անիմաստ ծախս չարուի, ու այդ փողերը կարողանանք ուղղել այլ, աւելի հաւէս տեղեր՝ բժշկութիւն, ասենք։
իմ պատասխանն ա՝ չէ, զի ես աւելի քիչ ազդեցութիւն ունեմ գլոբալ իշխանութեան վրայ, ու եթէ այն դառնում ա գլոբալ դիկտատուրա, կամ եթէ անյտեղ ընդունւում են օրէնքներ, որոնց հետ ես համաձայն չեմ, մեր հասարակութեան դրանց վրայ ազդեցութիւնը անհամեմատ աւելի թոյլ ա, քան մեր տեղական իշխանութեան վրայ։
եթէ գլոբալը կառավարութիւնը լաւն ա՝ կարող ա ամէնը լաւ լինել, բայց կարող ա եւ վատն ա դառնում։ նաեւ, մէկի համար լաւը միւսի համար վատ ա։ նայած որոնք են այդ գլոբալ կառավարութեան առաջնահերթութիւնները։
հիմա բազմազանութեան ու սահմանների մասին։ մի երկիրն անում ա սխալ, միւսը չի անում, մէկը ֆէյլ ա լինում, տարբեր չափի, կարող ա վատ են ապրում, կարող ա դադարում են գոյատեւել, բայց գլոբալ աղէտ չի լինում։
նաեւ, մենք բազմազան ենք, զի դա տեսակի դիմադրողականութեան համար լաւ ա։ ու սեռական բազմացումը մասնաւորապէս այդ պատճառով էր պէտք՝ բազմազանութիւն ստեղծելու համար։ եթէ դու ունես իրար նման գեներ, ապա մի վիրուս կարող ա լրիւ պոպուլեացիան վերացնել։
ու մի բան էլ՝ փոփոխութիւնները, մուտացիաները ամրապնդւում են պոպուլացիաներում։ չեն ամրապնդւում ինդիւիդուալ մակարդակի վրայ։
եթէ մենք չունենանք էթնոսներ, ռասաներ, ու բոլորս ձուլուենք, մի կողմից, թւում ա թէ իրար դիսկրիմինացնելու պատճառ աւելի քիչ կունենանք (բայց ինձ թւում ա, միշտ էլ կը գտնենք ինչի համար դիսկրիմինացնել), բայց միւս կողմից մենք կրճատում ենք ռեցեսիւ գեների փուլը։
ասենք իռլանդիայում շատ են կարմրահերները, ու մեծ հաւանականութիւն կայ, որ ոչ կարմրահեր ծնողների մօտ ծնուելու ա կարմրահեր երեխայ, զի շատ հաւանական ա, որ երկուսն էլ այդ ռեցեսիւ գենն ունեն։ եթէ մենք բոլորին իրար խառնում ենք, հաւանականութիւնը, որ երկու հոգում մօտ կը լինի ռեցեսիւ նոյն գենը, ու նրանք կունենան կարմրահեր երեխայ, կտրուկ նուազում ա։ հետեւաբար, մարգինալացնում ենք այս կամ այն յատկութիւնները։
հիմա սա միայն արտաքինի մասին չի, ինչ֊որ մարդիկ ինչ֊որ պատահականութիւնների ձեւով ծնւում են ինչ֊որ ձեւ տարբեր, ու գուցէ տարբեր են ընկալում իրողութիւնը, ու գուցէ այդ պատճառով են հակւում այլ ձեւ նայել ու այլ գիտական տեսութիւն են առաջարկում, ու մեզ բոլորիս դա օգուտ ա տալիս։ եթէ մենք բոլորս գենետիկ առումով իրար աւելի մօտ ենք, ու տարբերուելու աւելի քիչ տարբերակ ունենք, արդեօք էդ չի բերի գիտութեան աւելի դանդաղ զարգացմանը, կամ յանճարների աւելի քիչ յայտնուելուն։
կամ եթէ խօսենք լեզուի մասին՝ լեզուն ենթադրում ա ու սահմանում ա մտածողութիւն։ ու հակաուտոպիաներում պետութիւնները սահմանում են լեզուն, որ աւելի մեծ վերահսկողութիւն ունենան։
եթէ մենք ունենք լեզուների բազմազանութիւն, դա նոյնպէս առաւելութիւն ա բոլորի համար, մարդկութեան համար, ինչպէս եւ բազմազան գենետիկ փուլ։ ու գլոբալացուած աշխարհում լեզուները մեռնում են, ինչը փաստ չի, որ լաւ ա բոլորի համար։
այսպէս, բաւական խառը կիսուեցի խառը մտքերով, ես հակուած եմ զգուշանալ համաշխարհայնացումից, ու հակուած եմ գնահատել սահմանները, տարբերութիւնները, ու բազմազանութիւնը, չգիտեմ ինչի։
#համաշխարհայնացում #գլոբալացում #լեզու #բազմազանութիւն #ապակենտրոնացում #ազատութիւն
թթի հրաւէր՝ https://xn--69aa8bzb.xn–y9a3aq/invite/w9cXhDpY վաւեր ա մի օր, հինգ հոգու համար։
ինչի՞ կարող ա ուզէք գալ թութ։
յաւելուածներ կան։ յաւելուածները ծանուցումներ են տալիս, հարմար են։
կայ տեղական ու դաշնային հոսք։
այսպիսի պիտակ կայ՝ https://թութ.հայ/tags/tokyocameraclub
թթում diesel sweeties ստեղծողն ա, ու pepper and carrot ստեղծողն էլ ա, ըստ որում՝ նա՝ իր հանգոյցից։
խորհուրդ եմ տալիս հետեւել հաքեր նիւս բոտին
սէնց տեսք ունի։ դիասպորայի ու մաստոդոնի տարբերութիւնները
#սփիւռք #թութ #ապակենտրոնացում
նաեւ, վերջերս մտածում էի, որ ես զարգացած չեմ բնաւ։
ես խորացած եմ որոշ բաների մէջ, ու դա զարգացման մասին չի։
իսկ զարգացած մարդիկ շուրջս շատ կան։ ասենք, եթէ ռազմադիջիթեք ենք գնում, լաւ զգում եմ, ինչքան ոչ մի բան չեմ հասկանում։ իսկ կողքիններս հասկանում են։
կամ ահա, նոյնիսկ գիֆ սարքելու կուլտուրա չունեմ։
ու իմ չզարգացմանը ու մարգինալացմանը (ես գիտեմ ինչ ծիծաղելի ա ու որ սծիլի մէջ ա էս բառն օգտագործելը, այդ պատճառով էլ օգտագործում եմ) նպաստում են՝ հա, հետաքրքրութիւններս, բայց նաեւ ինչ֊որ ուժեղ՝ չմասնակցելու ցանկութիւն։
ասենք, չեմ ուզում մասնակցել այդ ընդհանուր խնջոյքին ինստագրամում, երբ յիշում եմ, էդ ինչ ա։ ուզում եմ ինտերնետ օնլի սիմ քարդը հանել հեռախօսից, դնել վայֆայ բաժանող սարքի մէջ, երբ յիշում եմ, որ ջիէսէմ չիպը սովորական հեռախօսների նախագծերով, օպերատիւ յիշողութիւնը կարդալու հնարաւորութիւն ունի։ ուզում եմ դա էլ հազուադէպ միացնել, երբ յիշում եմ, որ տեղանքս միշտ միշտ գրանցւում ա։
ու հա, յուսով եմ գիտեմ որ ըստ երեւոյթին մարդու պէտք չեմ։ ես չեմ հարցը։ ես չեմ պէտք, մենք ենք պէտք։
ու ես չեմ ուզում այդ գործընթացում մասնակցել։ գինը դէ, բարձր ա, չմասնակցելու, զի նաեւ չես մասնակցում որոշ, լայն ֆորմատով շփումներին։ ու կտրւում ես լաւ մարդկանցից։ բայց դէ ինչ կայ դա ա։ միշտ պէտք ա վճարես բոլոր քայլերիդ համար, ու նաեւ այն քայլերի, որոնք ճիշտ ես համարում։
#համացանց #վերահսկողութիւն #ապակենտրոնացում
արագ փորձեմ գրել գեւորգ քեշիշեանի ելոյթից։ նա հէնց այն մարդկանցից ա երեւում ով ահաւոր ոգեւորուած ա թեքնոլոգիաների զարգացմամբ, ու կարծում ա որ շատ լաւ գործ ա անում մարդկութեան համար։
ես գուցէ կը թուամ նեղմիտ, կամ չափազանց կոնսերուատիւ, բայց ինձ դուր չի գալի ուր ա աշխարհն այսօր գնում։ ու ինձ դուր չեն գալիս կենտրոնացուած համակարգերը։
նախ ինքնավար մեքենաներից։ իրենք էլ են այդ գործի մէջ փորձում մտնել, ու նա հա կրկնում էր՝ «մտածէք այդ մասին» արտայայտութիւնը։ տիպա չենք մտածում, հա՞։ ասում ա՝ ինչ հաւէս կը լինի, տեսէք մենք հիմա ունենք հինգ ջի թեքնոլոգիան, մի գիգաբիտ վայրկեանը, ու դրա կիրառութիւններից մէկն ա ինքնավար մեքենաները՝ դրանք կպած են ամպերին, բոլոր որոշումները կատարւում են ամպերում, ու ամպի միջի արհեստական բանականութիւնը սովորում ա բոլոր մեքենաների փորձից, ու կարողանում ա այդ բոլոր մեքենաներն առանց ուշացումների կառավարել։
լո՞ւրջ։ այդքան ոգեւորի՞չ ա։ լո՞ւրջ չէ՞ք ուզում տեսնէք որ single point of failure համակարգ էք ստեղծում։ այդ խնդիրն ի դէհ միայն ՏՏ֊ում չի հանդիպում։ դա ձախականների ստանդարտ խնդիրներից ա, երբ իրենք փորձում են կենտրոնացուած կառավարում օգտագործել։
ու ի՞նչ եթէ որոշ չարամիտ էակներ՝ մարդիկ, հաքերներ, այլ երկրի հաքերներ, կամ գուցէ այլմոլորակայիննե՞ր, վնասեն այդ կենտրոնը։ թէկուզ բաշխուած կենտրոնը ի դէպ՝ կոնցեպտուալ մակարդակում այն միեւնոյն ա կենտրոն ա։ ու կը լինի սայֆայի պէս՝ կենտրոնը վնասում ես, ու բոլոր մեքենաները կիրառելի չեն։
չէ՞ որ ասում ա գեւորգը, դա հիասքանչ ա։ ինչների՞ն ա ձեզ պէտք սեփական մեքենայ։ ասում ա՝ հաւէս կա՞յ առաւօտը կիսաքնած քշելու էն դեբիլների մէջ, էն ա մեքենայի մէջ հաց կուտես կամ կը քնես, կամ երեկոյեան յոգնած մի հատ էլ մտածես մեքենան կառավարելու մասին։ եւ ի՞նչ իմաստ կայ բոլորը առաւօտը իրենց մեքենայով գան գործի, թողնեն արեւի տակ, յետոյ գնան տուն։ աւելի լա՞ւ չի համայնքի մեքենաները լինեն, շրջեն քաղաքով, ում երբ պէտք ա վերցնեն։
էս մարդը կարծես շուկայական տնտեսութեան բեքգրաունդով մարդ ա, իսկ սա շատ նման ա չէ՞ սոցիալիստական գաղափարներին։ պարզապէս այն տարբերութեամբ որ կորպորացիաներին են պատկանում մեքենաները։ մենք կարծես թէ վերջերս ենք սոցիալիստական մօտեցումներից պրծել, ու դեռ յիշում ենք, ու ուրախ ենք որ կարող ենք ունենալ սեփական մեքենայ եւ թողնել այն արեւի տակ, կամ չթողնել մեր գործն ա։
նաեւ, իր օրինակը կորեկտ չէր՝ միեւնոյն ա ցերեկը մեքենաների պահանջն ու ճանապարհների ծանրաբեռնուածութիւնը ցածր են, մեքենաները անկապ քաղաքով շրջելու են կամ կայանելու են իրենք իրենց։ տրաֆիկի մեծ մասը առաւօտն ու երեկոյեան ա, ու միեւնոյն ա էդ քանակի մեքենայ պէտք ա մարդկանց գործից տուն հասցնելու համար։ այ հասարակական տրանսպորտով երթեւեկել խթանելը, կամ մի մեքենայի մէջ աւելի շատ մարդկանցով երթեւեկել խթանելը կարող ա օգնի եւ բնապահպանական եւ տրաֆիկի նուազեցման առումով, ու դա այսօր կիրառւում ա։
ասում էր՝ դէ պէտք ա ճնշել քաղաքական գործիչներին, որ ասենք քաղաքի որոշ մասեր սկսեն արգելել ոչ ինքնավար մեքենաներով մուտք։ այո՛, ահա թէ ինչի մասին էք մտածում։ հիանալի, տնտեսական շահերը միշտ բերում են քաղաքական հարցերին։ #բայց_պէտք_չի։ ես այդ քաղաքական քայլին չեմ սատարի։
ցոյց էր տալիս ինքնավար մեքենաներն ինչպէս են տեսնում աշխարհը։ ահա՝ տեսէք, գրել ա 93% ճշտութեամբ մեքենայ ա ճանաչել։ ուրեմն, ասում ա, երեւի կատու չի։
լո՞ւրջ։ դու մե՞զ ես ասում։ սա «քանի տոկոս գարանտիա կարաս տաս» հարցի պատասխան ա։ իսկ կարո՞ղ ա մի հատ էլ երդուի այդ մեքենան որ կատու չի այն օբյեկտը։ ո՞ւմ արեւ ա երդուելու։ գուգլի՞։ քուալքոմի՞։ լաւ օկէյ, սա լուծելի խնդիր ա, սրան չեմ կպնում։ իմ խնդիրն ա կենտրոնացած համակարգը, վերահսկողութիւնը անծանօթ կորպորացիաներին յանձնելը։
ու վերջապէս ընդհանուր առմամբ կարելի ա գեւորգին հարցնել, նա իրեն մատրիցում ո՞ր դերում ա տեսնում՝ Ճարտարապետի, Սմիթի, Երկուորեակների, թէ՞ Սերափի։
բարի գալուստ Նոր Աշխարհ։ եւ երջանկութիւն ձեզ։ #քուալքոմ #տեխնոլոգիաներ #տտ #թեքնոլոգիաներ #ապագայ #գիտութիւն #կենտրոնացում #ապակենտրոնացում
մտածում եմ, որ երբ ես ֆբ֊ից դուրս էի եկել, այն դեռ էդ ֆենոմենը չէր դարձել, ինչ հիմա ա։ ու չնայած ես նւնւում էի, որ չեմ շփւում, համայնքիցս կտրուած եմ, եւ այլն, բայց ամէն դէպքում, ասեմ որ գոհ եմ որ այնտեղ չկամ։ ու իրականում չեմ ուզում լինել։ չեմ ուզում վաճառել իմ արժէքները կապի փոխարէն։ չէ լուրջ։ իհարկէ, հիմա ինձ մօտ ժամանակաշրջան ա ինքնավստահութեան, ու ինքս իմ մէջ հաւատքի։ բայց մէկ ա։ էն ինչ անում էի մէկ ա անում էի, պարզապէս հիմա ինձ էդքան չեմ խարազանում որ «սխալ» էի։
ու էն որ ինքը հիմա փաստացի փոխարինում ա ինտերնետը ու տենց ֆենոմեն ա դարձել, ու էդ վերջին սկանդալը տուեալների վաճառքի, թրամփի վերլուծութիւնների ու ֆբ֊ի բաժնետոմսերի, դէ թրամփին մի կողմ, հա, բա դուք ինչի՞ էք էդ խաղի մէջ մասնակցում։
ու իրօք, ես չեմ կարծում, որ ֆբ֊ն հէնց որ մի շատ հարմար գործիք ա։ ես չեմ կարծում որ այլընտրանքները էդքան վատն էին։ ես հակուած եմ կարծել, որ ֆբ֊ի յաջողութիւնը ընդհանուր գլոբալացման պրոցեսների շրջանակներում ա։ ու որ գլոբալացումն էլ կախուածութիւն ունի մարդկանց զարգացման հետ։
ու որ այո, խնդիրն այն ա, որ մարդկանց մեծ մասը չգիտի ինչ անել ինտերնետի հետ։ ու գիտի ինչ անել զննիչի, ու ֆբ֊ի հետ։ ու մայքրոսոֆթի «ինտերնետ էքսփլորեր»֊ը շատ արտայայտիչ անուն ա, քանի որ այն ընդհանուր մայքրոսոֆթի այն ժամանակուայ գոնէ «պարզեցման» ու դեբիլացման շրջանակներում էր՝ «ֆոլդեր» բառը երբ ներմուծուեց, որը շեղում ա, ակնյայտ չի, բայց «դայրեքթըրի» բառը որը իմաստը արտայայտում ա երեւի շատ բարդ էր մարդկանց համար։ իրենց օգտատէրերի զանգաուածի։
ու հիմա ֆբ֊ն ջանում ա փոխարինել ինտերնետը, իսկ դրա օգտատէրերը օկ են, դէ գլոբալիզացիա ա, դէ հա, ինտերնետը՝ ֆբ֊ն ա, ու եթէ չկաս այնտեղ, ապա չկաս։ ու էլի կասեն՝ որ դու հեռախօս չունես ու ֆբ չունես՝ չես սիրում շփուել։ լո՞ւրջ բայց։ էդքան բաւարարուած լինելը ֆբ֊ով, էդքան հիանալը ցուցանիշ ա գրագիտութեան ու գիտակից լինելու մակարդակի։
ու նաեւ ինտելեկտուալ շեմի։ որն իրական ա։ սա ընդունել ա պէտք։ ու խնդիրն այն ա, որ քանի որ մարդկանց մեծամասնութիւնը դժուարութեամբ են որոշ շեմեր յաղթահարում, իսկ մենք նացի չենք, ու բոլոր մարդկանց էլ գնահատում ենք, մենք էլ ենք գնում ֆբ՝ այնտեղ ուր կայ շուկայ, ուր դու լսուած կը լինես։ ու հետաքրքիր մարդիկ էլ են ֆբ֊ում կամ թուիթերում, որովհետեւ իրենց շուկայ ա պէտք, լայքեր են պէտք։ սա դատապարտելով չեմ ասում։ բա շփում ա պէտք, մարդը սոցիալական կենդանի ա։ ով բերեց իր մօտ մարդկանց զգալի զանգուածին, կը բերի էն մնացածներին։ իսկ նրանք ով գնում են թուիթեր կամ դիասպորա՝ որպէս կանոն փնտրում են նենց տեղ, որ արտայայտուեն, բայց այդքան էլ լսուած չլինեն։ դէ քանի որ ֆբ֊ն անոնիմութեանը չի սատարում։ նաեւ, իհարկէ, փորփրող ու խորացող մարդիկ են փորձում հետազօտել նոր տեղեր, բայց դրանք շատ քիչ են։
ու տենց, հիմա ոչ միայն http֊ից դուրսն ա անդերգրաունդ, հիմա ֆբ֊ից դուրսն էլ ա գրեթէ անդերգրաունդ։ (:
մարդկանց, պարզուեց, ինտերնետ պէտք չի, իրենց ֆբ ա պէտք։
դէ հա, մարդկանց իմանալով նորմալ ա, դեռ լաւ ա որ ֆբ֊ով են բաւարարւում։ էլի լաւ ա, միշտ նշել եմ, ինչքան դրական կողմ ունի։
ես երեւի չափազանց գիտակից եմ (քոնշիենշս պետերսոնի ասած) ու դա ոչ միայն ֆբ֊ի առումով ա արտայայտւում։ բայց եւ արկածախնդիր եմ, ու պայքարող։ ու չէ, մենք լուզեր չենք։ էդ դեռ հարց ա ով ա լուզեր։ մենք տը տեսնում ենք ինչպէս են իրենք մանիպուլացւում։ ու ստեղ կարեւոր ա չչարանալ, որ մենք մենակ ենք, այլ էմփաթիա ունենալ իրենց հանդէպ, ու մտածել, ոնց կարելի ա նենաւեազչիւը անել, որ ջոկեն ինչ ա կատարւում իսկ դու դեբիլի ու կրօնապաշտի տպաւորութիւն չթողնես։ ու էդ նոյնիսկ պարտաւորութիւն ա, ոչ թէ մեզ համար ա դա լաւ անել, այլ գուցէ հէնց իրենց համար, ու հասարակութեան համար։ ու հակագլոբալիզմի քայլ ա դա նաեւ։ ու հա, հեշտ ուղի չի։ բնաւ։ սա պահանջում ա տասնամեակներ, ու մենակ լինելու տասնամեակներ։ ու այո, մեծ համայնքներում աւելի հեշտ ա։ ու փոքր համայնքը տաս հոգի չի՝ հազար ա։ ու մենք ունենք լայֆսփան։ ու գիտենք որ էս տարին անկապ անց կացրինք՝ ոչ ոք չի փոխհատուցելու։ բայց եւ մենք էն կենդանիներն ենք, ով անում ա ինչ֊որ բան իմանալով որ չի քաղի պտուղները։ ասենք տենց ծառ ա տնկում։ դէ մինչ։ #դիասպորա #սիւռք #ապակենտրոնացում #անդերգրաունդ #ինտերնետ #համացանց
կենտրոնացուած համակարգերը հեշտ կառավարելի են, ու հեշտ խոցելի։ ու հիմա ուզում եմ ասել այլ խոցելիութեան մասին՝ տեսէք, եթէ կայ մի իշխանական ուղղահայեաց, ասենք սս֊ն, իրան կարելի ա մի գիշերուայ մէջ ստիպել որ նա որեւէ որոշում կատարի՝ ասենք ետմ մտնելը։ երբ մենք ունենաք իսկական քաղաքական դաշտ՝ այն մանիպուլացնելը շատ աւելի բարդ ա՝ պէտք ա լիքը տարբեր քաղաքական գործիչներ մանիպուլացնել։
նոյնը երբ մենք ունենք մի կազմակերպութիւն՝ գուգլ ա, ֆէյսբուք ա, մի կազմակերպութեանը ճնշելն աւելի հեշտ ա, քան ապակենտրոնացուած սփռուած հանգոյցների ֆեդերացիա։ կամ եթէ բոլորը օգտւում են նոյն պրոցեսորներով, բոլորին հեք անելն ա հեշտ։ ու սա ոչ միայն տեղեկատւութիւն հաւաքելու մասին ա, սա այն պղպջակների մասին էլ ա, որոնց մէջ մենք յայտնւում ենք, ու ասենք վարկած կայ, որ այսօր քաղաքական հայեացքները բեւեռացել են հէնց այն պատճառով, որ մենք տեսնում ենք այն ինչ ուզում ենք, ու հակառակ տեսակէտի հետ աւելի քիչ ենք ծանօթ։ նաեւ այսպէս կորցնում ենք կապն իրականութեան հետ, որովհետեւ մեզ կարող են ցոյց տալ այն ինչ պէտք ա տեսնենք, ու ցոյց չտալ, այն ինչ պէտք չի։ նոյն թուիթերում շադոուբանը, ասենք։
ու եւս մի շերտ՝ ասենք գոնէ «իրենք» իմանային ինչ են անում, խնդիրն այն ա, որ իրենք էլ լաւ չգիտեն ինչ են անում։ կան նէյրոնային ցանցեր, դրանք ոչ ոք լաւ չի հասկանում ոնց են աշխատում, նրանք հետազօտելով ու սովորելով իմ վարքագիծը, ու մտածելով թէ ինչ ինձ ցոյց տան, ինչը չէ, կամ կազմելով իմ իրենց ընկալած պատկերը, ինչ֊որ որոշումներ են կայացնում։ ու այնպէս ա ստացւում որ ոչ «իրենք» են հասկանում մեզ հետ ինչ են անում, ոչ մենք ենք հասկանում մեզ հետ ինչ են անում, ու էդ առհասարակ ահաւոր խառն ա ու ոչ մէկ բան չի հասկանում։
էլոն մասկենց առաջարկած ժողովրդավարութեանը հասնելու լուծումը, երբ մարդիկ կիբորգացուելու են, ու ունենալու են ուղեղից դայրեքթ աքսես թու ինտերնետ՝ դա էլ շատ երազող ա, ու վտանգաւոր՝ չէ՞ որ եթէ ուղեղդ հասանելի ա ինտերնետից, իրեն կարելի ա նենց հեք անել, որ դու մտածես այն ձեւով, ինչպէս պէտք ա (յղում բլեք միրորի զինուորների էպիզոդին)։ չնայած էդ էլ իրականում պէտք չի, մենք արդէն իսկ մտածում ենք այնպէս ինչպէս պէտք ա որ մտածենք։ ամէնը արւում ա շատ նուրբ, ու երբ, կամ եթէ ուղեղը ինտերնետին միացնելու հարցը ծագի (չնայած կրկնում եմ, առանց դրա էլ ա մեզ շատ հեշտ կառավարել), մենք ինքներս ենք ուզելու որ դա լինի, քանի որ անհամեմատ աւելի լայն հնարաւորութիւններ կունենանք, ու ինչպէս այսօր առանց մէյլ չենք կարող ապրել, կամ առանց ֆբ, այնպէս էլ առանց դրա չենք կարողանալու։ ու նաեւ աշխատել, քանի որ դրա առկայութիւնը կը դարձնի մեզ աւելի մրցունակ աշխատաշուկայում ու պարզապէս աշխատանքի համար ա պէտք լինելու։
ու տենց։
#անվտանգութիւն #գուգլ #թուիթեր #ապակենտրոնացում
ուրեմն առաջ ինձ թերթիկ էին բերում, թէ այսինչ համարին զանգէք ասէք ջրի հաշուիչի ցուցմունքները։ հիմա սկսեցին բերել թերթիկ, թէ այսինչ վայբերին ուղարկէք հաշուիչի նկարը։
ես զանգում եմ այդ համարով, ասում եմ՝ կը լինի՞ վայբերով չուղարկեմ, մեյլով ուղարկեմ։
ասում է՝ չէ, այդպէս էլի ասող է եղել, ես մեյլը կոմպով բացել եմ, հեռախօսով էկրանից նկարել եմ, ուղարկել եմ «իրենց», չեն ընդունել։
ասում եմ՝ իսկ ինչի՞ մեյլը հեռախօսով չէք ստուգում։
ասում է՝ չեն թողնում, մեր մօտից փակել են մեյլը, միայն ներքին մեյլ ունենք։ մտածեցի՝ ցանցով են մեյլին աքսես փակել, երեւի։
ասում եմ՝ ա — իսկ եթէ ես ձեր ներքին մեյլին ուղարկե՞մ; բ — իսկ տանը վայֆայ ունէ՞ք, դրան կպնէք հեռախօսով։
ասում է՝ չէ, ներքին մեյլը դրսից նամակներ չի ստանում, ու չէ, մէկ է հեռախօսի մէջ այնպէս են արել որ մեր անձնական մեյլ չօգտագործենք։
տենց, ուզում եմ ասել, սովորէք, տեսէք ինչպէս է լինում երբ այթի֊ն լուրջ է վերաբերւում իր գործին։
հ․ գ․ հա այնպէս են խօսում հետս մարդիկ, ոնց որ դեբիլ եմ, բան չեմ հասկանում, ու XXI֊րորդ դարից չեմ, որ անդրոիդ ու վայբեր չունեմ։
հ․ հ․ գ․ այո ես անդրոիդ էմուլյատորը յոլլայից հանել եմ, չունեմ, վայբեր ջենթու֊ի վրայ օգտագործելու համար պէտք է համակարգս ռեքոմփայլ անեմ ու դարձնեմ ոչ իմ ուզած համակարգը։ այդ համար ընկած եմ գործընկերների հետեւից, խնդրում եմ որ վայբերով նկար ուղարկեն ամիսը մէկ։
իսկ գործընկերները չեն ուզում, քանի որ էդ կնոջը որ աւելացնում են կոնտակտ լիստի մէջ, ասում են՝ կինս կասի, էս ո՞վ է, ո՞ւմ ես աւելացրել։ ուղարկում ու տեղում ջնջում են։ ու քոնֆիրմեյշն չենք ստանում որ ստացել է էդ կինը։ ու տենց։
#տեղեկատուական_տեխնոլոգիաներ #լուծումներ #վայբեր #ապակենտրոնացում #երեւան֊ջուր #երեւան
ֆրիդոմբոքսի ներկայացումը անցեալ տարի ապրիլին՝ http://moglen.law.columbia.edu/sflc2015/04_freedombox.webm
այնպէս էլ չհասկացայ արդեօք այն արդէն հասանելի է սպառողի համար։
այժմ միայն այս հնարաւորութիւններն են հասանելի, ասում են, որ մասնաւորապէս աւելացնելու են էլ․ փոստի սպասարկիչ, դիասպորա եւ/կամ գնուսոշլ։
մտածում եմ, արդեօք դիասպորան այդ սարքի համար չափազանց ծանր չէ։
յուսով եմ սարքը հասանելի եւ մատչելի կը լինի, եւ մարդիկ կառնեն, եւ դա զգալի կապակենտրոնացնի համացանցը։
#ֆրիդոմբոքս #ազատութիւն #ապակենտրոնացում #համացանց
Ինչու չօգտագործել Տելեգրամ չաթը։
Այդ ժամանակուանից ես Դիասպորայում եմ։
Ամփոփելով, Տելեգրամի դէպքում մենք ունենք ազատ կլիենտ, կլիենտից սերուեր կրիպտաւորմամբ։ Ունենք սպասարկիչ, որ մենք չենք կարող վերահսկել, փոխել, չենք կարող ընտրել այլ Տելեգրամ սպասարկիչ։ Գաղտնիութիւնը վերահսկւում է Տելեգրամի տէրերի կողմից։
Իսկ օրինակ, Մոզիլլա Ֆայրֆոքս զննիչը ազատ կլիենտ է կլիենտից սերուեր կրիպտաւորմամբ։ Ֆեյսբուքը՝ սպասարկիչ է, որ մենք չենք վերահսկում, չենք կարող փոխել, կամ ընտրել այլ դիմագրքի սերուեր։ Գաղտնիութիւնը վերահսկւում է դիմագրքի տէրերի կողմից։
Աւելացնեմ ինձնից՝ ջաբերի դէպքում մենք ունենք կլիենտից կլիենտ կրիպտաւորման առնուազն երկու ձեւ։
#գաղտնիութիւն #վերահսկողութիւն #ազատութիւն #ազատ_ծա #չաթ #տելեգրամ #դուրով #վկ #վկոնտակտե #ջաբեր #դիմագիրք #ֆեյսբուք #ֆայրֆոքս #աած #ֆսբ #համացանց #ապակենտրոնացում
Վահագնը խօսելու է ապակենտրոնացման մասին։
#ապակենտրոնացում
մենք չպէտք է էլի աշխատենք մեր սիրած մականունը ամէն մի սերուիսում գրանցել։ ինտերնետը այդպէս չէ կառուցուած։ ունենում ես սիրածդ անունը, ասենք՝ վալոդ, անդո, աթ ինչ֊որ մի տեղ, որ ընտրել ես։ կամ քո դոմենում։
ու վերջ, ամէն տեղ ներկայանում ես որպէս դու։ սա օփենայդին է։ իսկ կարդում ես բոլորին ռսս֊ով առանց գրանցուելու։ գրողը տանի, իրենք մեզ ստիպում են ունենալ հազար ինքնութիւն։ իսկ մենք ստիպւում ենք։ #խի՞ #ապակենտրոնացում #համացանց
որ ասում են՝ ռսս֊ը մեռել է, ճիշտ են ասում։ եթէ չի մեռել, պարտուել է։ պարտուել է ապակենտրոնացումը։ յաղթել է ֆեյսբուքն ու թուիթերը։ հաղթել է կենտրոնացած համացանցը։ այդպէս էլ պէտք է լիներ։
իսկ մեզ(ինձ՞) մնում է գնալ ռեզերուացիաներ, հնդկացիների պէս։ որ այդ համացանցային ռեզերուացիաներում մեր ուզածով շփուենք։ ու երեւի թէ, պահածոյանանք։ քանի որ քիչ ենք, ու օդ չի խաղում։ երբ օդ չի խաղում, սկսւում է փտելը։
#համացանց #կապիտալ #կենտրոնացում #ապակենտրոնացում #ռեզերւացիա #սփիւռք
էս ԳՆՈՒ Սոշլ֊ով աշխատող կայքերը ահագին դուրս գալիս են։ Ասենք սա՝ https://quitter.se/
#ապակենտրոնացում #համացանց #միկրոբլոգինգ
երեկ երբ խօսում էինք Վանաձորցի երաժիշտների հետ, մէկն ասաց, Վանաձորի տվ֊ով որ հոլովակ պտտես, ոչ մէկ չի տեսնի, պէտք է փող հայթայթես, որ Երեւանի տվ֊ներից մէկով պտտես, որ Հայաստանով մէկ նայում են։
ու սա լրիւ ապակենտրոնացման մասին է։ հեռուստատեսութիւնը ապակենտրոնացուած համակարգ չէ, քանի որ Երեւանում Վանաձորի տվ֊ները չեն բռնում, տեխնիկապէս։
իսկ համացանցը ապակենտրոնացուած է, ու լինի դա Յութիւբն թէ Վիմէօ֊ն, թէ ինչ֊որ այլ, թէկուզ քո ստեղծած սերւիսը, երկուսն էլ ցանցով մէկ երեւում են։ Ու Յութիւբը ստեղ գլոբալ, կարեւորագոյն, գուգլի ստեղծած տվ է, ուր հոլովակ տեղադրելն փող չի պահանջում։
Այլ հարց է, որ Յութիւբն աւելի շատ դիտողներ ունի, դա ոնց որ, եթէ Վանաձորի ալիքները Հայաստանով մէկ հեռարձակուեր, միեւնոյն է, շատերը նայելու էին Երեւանի ալիքները։ Բայց համացանցը գոնէ հնարաւորութիւն է տալիս ընտրութեան։
Գուցէ բարդ է Վանաձորեան ալիքներին կազմակերպել հեռարձակում Հայաստանով մէկ, գուցէ թանկ է, բայց անհամեմատ էժան պիտի լինի կայք ունենալը, ու ուղիղ եթեր կայքի էջից, գոնէ, կազմակերպելը։
Իսկ հիանալի կը լիներ, որ բոլորս սովորէինք ոչ միայն Երեւանի տվ, կամ Յութիւն դիտել, այլ մի ծրագրով, ինչպէս ջիփոդերն է, հետեւել այս ալիքին Յութիւբից, եւ այն ալիքին Միւնխենի ռադիո֊ից, եւ այն ալիքից, Էխո Մոսկվի֊ից, եւ այն ալիքից, որ հօրեւղբոր տղան է կազմակերպել իր տանից։ Բայց դրա համար առնուազն պէտք է, որ հօրեղբոր տղան, եւ Վանաձորի տվ֊ն սովորեն հեռարձակել համացանցում անկախ, առանց Յութիւբի, ինչպէս անում է Անտեննէ Բայերնը, եւ բոլոր իրենց յարգող հեռուստա եւ ռադիո կայանները։
ու տենց
նեթսուկուկու֊ն պորտ արեցին վալա֊ի
#ապակենտրոնացում #վալա #նեթսուկուկու #ծրագրաւորում
սփի՜ւռք, թարմացել ենք, տեսանելի նորութիւններից՝ ունենք հարցումներ կատարելու հնարաւորութիւն։ ։Ճ ունենք վիճակագրութեան ինտերֆեյս։
թարգմանելու նոր բաներ կան, ասենք այս պատուհանի տակի «You can use Markdown to format your post»֊ը։ ։Ճ
խաղաղութի՜ւն, սէ՜ր, վայֆա՜յ։
բոլոր հանգոյցներն հաւասար են, բայց որոշ հանգոյցներն… ինքներդ էլ գիտէք։
Հ․ Գ․ ըհմ, նաեւ, յուսով եմ, քարտէզներին կʼաւելանայ մեր հանգոյցը կրկին։
#սփիւռք #թարմացում #հարցում #թարգմանութիւն #խաղաղութիւն #սէր #վայֆայ #ազատութիւն #ապակենտրոնացում
Լաւ հոդւած է, լրիւ մէջբերումներ են՝
Այսօրվա աշխարհը հիերարխիկ ուժի պայքարն է ցանցային ուժի դեմ http://www.lragir.am/index/arm/0/interview/view/95789
#Գևորգ֊Տեր֊Գաբրիելյան #ապակենտրոնացում #սովետ #ռեալպոլիտիկ #իդեալպոլիտիկ #վարչակարգ #պուտին #ռուսաստան #հայաստան #ուկրայինա #ղրիմ #մայդան #մարտի1 #իվանիշվիլի #րաֆֆի #լիպարիտյան #կոռուպցիա #նոմենկլատուրա #կրթություն #արժեքներ #ազատություն
Յիշո՞ւմ էք չէ, ասենք ֆրինեթի ժամանակը։ Երբ նիքով հնարաւոր էր հասկանալ, արդեօ՞ք մարդը հին օգտւողներից է, թէ նոր։
Առաջինները հնարաւորութիւն ունէին գրանցել իրենց անունները։ Դա այնքա՜ն գժանոց էր, երբ ունէիր, ասենք նորայր աթ ֆրինեթ։
Երեւում էր, որ հնաբնակ ես։
Դէհ, յահու֊ում այդ մասին անհնար էր մտածել։ Բոլոր լաւ անունները վաղուց զբաղեցւած էին։
Ու ապա մարդիկ սկսեցին ո՛վ՝ իր անուն֊ազգանունով հաշիւներ բացել, կամ անուն ազգանունից կազմւած յապաւում֊բառախաղով, ո՛վ էլ՝ հաքերական ձեւով, ասենք օ֊ի տեղը զրօ նշել, եւ այլն։ Կամ էլ՝ պետք էր լինել հնարամիտ, ու քեզ բնութագրող կեղծանուն մտածել։ Ինչը շատ հաւէս է։ Կարելի էր իմանալ, ով է իր կեանքում պուպսիկ88 մեյլ․ռու֊ն ու ով է մարիշոկ2֊ը։
Բայց, ինչպէս ասում է այս փոստերում մտահոգւած մարդը, այդ ժամանակներն էլ են անցել։ Յաջողակ չեն կեղծանուն ընտրելիս նոյնիսկ ծայրայեղ մարգինալները։
Խնդիրը աւելի է բարդանում, եթէ մեյլի հաշիւ չէք բացում, այլ ասենք՝ սքայփի։ Քանի որ եթէ մեյլի դէպքում կարելի էր գնալ, ու ասենք կանադա․քոմ֊ում, կամ մոզամբիկի փախած սերւերում գրանցել անունովդ հաշիւ, ապա սքայփը միակն է եւ անկրկնելի։ Կենտրոնացւած սերւիսների հե՞տ ինչ անել, ինչպէ՞ս այդ հարցը լուծել։
Լուծել, իրականում պէտք չէ։ Փոստերի հեղինակը բնաւ չի հասկացել, որ համացանցն ըստ բնոյթի ապակենտրոնացւած է։ Որ եթէ ֆրինեթը միակ հայկական տեղական ազատ մեյլ սերւերն էր՝ ֆրինեթ ցանցի մէջ, ապա համացանցում միշտ էլ կարելի է գտնել հարմար սերւիս։ Կամ՝ ստեղծել քոնը, գրանցո՞ւմ էին, չէ՞ իրենց ազգանունով դոմեններ, ու մեյլէր սարքում՝ արամ@արամեան․քոմ, ասենք։ Ահա, իսկ արի ու արա դա սքայփի, կամ դիմագրքի, կամ էլ որեւէ այլ սերւիսի դէպքում։
Այո, պատասխանը՝ ապակենտրոնացումն է։ զբաղւա՞ծ է ջոյնդիասպորայում օնիկը՝ գնա գերասպորա․դէ կամ սփիւռք․ամ։ Միշտ էլ տեղ կգտնես։ Բոլորին հարմար տեղ կգտնւի։ Քանի որ սերւերների քանակը սահմանափակւում է միայն ռեալ այփի֊ների քանակով, իսկ ռեալ այփի֊ները ipv6 ստանդարտով աւելի են, քան ատոմները մեր մոլորակի վրա։
Կենտրոնացւած սերւիսները կմեռնեն, ու ինչքան քիչ մենք իրենցով օգտւենք՝ այնքան շուտ։ Կամ ստիպւած կլինեն ապահովել ապակենտրոնացւած միջավայրում աշխատանք։ Ու դիմագիրքը ստիպւած կլինի թողնել իր յուզերներին «ֆրենդել» գփլասից, ու այլ սոցիալական ցանցերից։
Իսկ աւելի լաւ է՝ բացիր քո հանգոյցը, եւ տէր եղիր այն տարածքի, ուր քո սպասարկիչն է, քո տւեալներով հանդերձ։
Հ․ Գ․ — արդեն եկել է այլ ժամանակը։ Ժամանակը, երբ դիմագիրքը, օդնոկլասնիկը, եւ այլ սպասարկիչները չեն թողնում ունենալ հնարած անուն։ Իսկ ազատ ծառայութիւնները, դիասպորա֊ֆրենդիկա֊ի պէս, թողնում են մնալ անանուն։ ։Ճ
եւ այդպէս
Առաջինները հնարաւորութիւն ունէին գրանցել իրենց անունները։ Դա այնքա՜ն գժանոց էր, երբ ունեիր, ասենք նորայր աթ ֆրինեթ։
Երեւում էր, որ հնաբնակ ես։
http://norayr.arnet.am/weblog/2013/12/23/ասք-անուն-ընտրելու-մասին/
#համացանց #սփիւռք #ապակենտրոնացում #ազատութիւն
Այն ժամանակ, երբ կարգիչները դարձան «անձնական» կարգիչներ, այսինքն դարձան հասանելի եւ մատչելի հասարակ մարդկանց համար, մենք կանգնեցինք ճամփաբաժանի մոտ։
Կար երկու ելք․
֊ կրթել մարդկանց, որ նրանք կարողանան օգտվել կարգիչներից։
֊ անել կարգիչներն այնպես, որ մարդիկ առանց հասկանալու, առանց կրթության կարողանան դրանցով օգտվել։
Բնական է, որ մարդկանց կրթելը ընկերությունների խնդիրը չէր։ Ավելին, իրենց ձեռնտու էր, որ մարդիկ կիրթ չեն, որովհետեւ այնպես նրանք ավելի մեծ կախվածության մեջ են լինում ընկերություններից, կարգիչներ եւ ԾԱ արտադրողներից։
Փաստացի հետո դա բերեց նրան, որ ոչ թե մարդիկ կարողացան օգտվել կարգիչներից, այլ կարգիչները, (կարդա կորպորացիաները) կարողացան օգտվել մարդկանցով։
Այսինքն ընկերությունները ձեռք բերեցին աննախադեպ կոնտրոլ։
Մեկ անգամ եւս նույն հարցը ծագեց այն ժամանակ, երբ կարգիչները փոքրացան, ու տեղավորվելով ձեռքի մեջ, կոչվեցին խելախոսներ, փաստացի դարնալով աննախադեպ մատչելի փոքր կարգիչներ։
Այդ նույն խնդիրը թույլ է տալիս ուրիշներից անհամեմատ շատ փող աշխատել ֆեյսբուքին։
Նա միակն է։ Նա հավաքել է մարդկանց մեծ մասին իր մոտ։
Նա հզոր է, իսկ ուժը փտացնում է։
Նա կենտրոնացրել է համացանցը իր մոտ։ Մարդկանց համար համացանցն եւ ֆեյսբուքը դառնում են հոմանիշներ։
Ապակենտրոնացված համակարգում մարդիկ կօգտվեին տարբեր ծառայությունների պրովայդերներից, ու մեկ է չէին կորցնի միմյանց հետ շփվելու հնարավորությունը։
Այսպիսի ապակենտրոնացված համակարգի փորձ է, կրկնում եմ, դիասպորան։ ի դեպ, ահա ձեզ հրավեր։
Սակայն web 2.0֊ն, արդեն իսկ այնպիսին է, որովհետեւ մենք ունենք rss բաժանորդագրվելու, եւ openid ինքնությունը հաստատելու համար։
Ինչը մենք չունենք, կրթությունն է ու մարդիկ ով կարող են օգտվել եղած տեքնոլոգիաներով։ Կամ ստեղծել նոր, ավելի լավ տեքնոլոգիաներ։ Դրանց կարիքն էլ կա։
Այդպիսի ավելի լավ տեքնոլոգիայի փորձ է՝ սերվեր առհասարակ չպահանջող retroshare ցանցը։ Բայց մարդկանց մեծ մասը դրանով օգտվել չի կարողանա։ Կվախենա արդեն երբ ստանա gpg բանալի պարունակող հրավեր։
Որովհետեւ մենք ունենք կրթության խնդիր։
Կրթության մասին մի քիչ էլ կգրեմ հաջորդ անգամ։
ու տենց
Այդպես է ստացվում, որ մանրուքները ստիպում են գլոբալ հարցերից մտահոգվել․
Եվ ձեռքի հետ իմանալ որ ջմեյլը նայում է գաղտնագրով սեղմված զիպ արխիվները։
Ահավասիկ՝
ուղարկում եմ իմակ իմ դոմենի իմ հասցեից իմ մեյլ սպասարկչից, իմ հասցե շնիկ առնետ կետ ամ-ից։
Ու՞մ՝ ընկերոջս, ո՞րտեղ՝ ջմեյլ։ Ընդ որում հատուկ չեմ ուղարկում ջմեյլով, որ չասի յանիմ աթաչիդ մեջ exe-ներ կան, փախար։
Ու առհասարակ, ի՞նչ եմ անում ջմեյլը եթե իմ փոստային սպասարկիչը ունեմ, վեբմեյլ ինձ հարմար չէ, ու իմ բոլոր սարքերից էդ նամակները իմափով ստանում եմ։
Ինչեւէ, ջմեյլը պարզապես տուպը հրաժարվում է ընդունել windows ծրագիր պարունակող աթաչմենթ։
mail to: *********@gmail.com 74.125.155.27 failed after I sent the message. Remote host said: 552-5.7.0 Our system detected an illegal attachment on your message. Please 552-5.7.0 visit http://mail.google.com/support/bin/answer.py?answer=6590 to 552 5.7.0 review our attachment guidelines. o9si2543066qcu.179
— Enclosed are the original headers of the message.
e>