2024-02-26-22245506

նախ ասեմ որ կորի դոկտորովի բեռլինի ելոյթը վերջն էր ու շատ կուզէի լսէիք կամ տեքստը կարդայիք։

իսկ մենք էն օրը խօսում էինք արհեստական բանականութիւնից։

մէկը՝ դասախօս էր, ասում էր՝ չեմ հասկանում ինչ ա կատարւում։ ես իրան ասում եմ՝ առաջադրանք գրի՝ գրում ա, ուղարկում եմ ուսանողներին։ իրանք իրան են տալիս որ լուծի, յետոյ ուղարկում են ինձ։ ես էլի իրան եմ տալիս, ասում եմ՝ ընկեր, դո՞ւ ես գրել, ասում ա՝ հա՛։

մէկն էլ ասաց՝ դէ ուսանողներն էլ են իրան տալիս, ասում են՝ ընկեր, դո՞ւ ես գրել՝ ասում ա՝ հա, ասում են՝ դէ ոնց գրել ես՝ տէնց էլ լուծի։

էսօր էլ մտածում էի, որ արհեստական բանականութիւնը դեռ չարացած չի, դեռ փող չեն աշխատում իրանով, ոնց հասկանում եմ։ ու եթէ էսօր գուգլի տուած առաջին յղումները գովազդ են, ապա ապագայում բնաւ բացառուած չի, որ արհեստական բանականութեան առաջին պատասխաննեերը լինեն վճարուած։

օրինակ, հարցնես՝ վնասակա՞ր ա հեռախօսը գիշերը թողնել լիցքաւորուի, կամ հեռախօսը հետդ տանել գոլորշիով բաղնիք՝ կասի՝ դէ չէ, առանձնապէս՝ թող լիցքաւորուի, էդպէս աւելի յարմար ա։ որովհետեւ այդ համար հեռախօս արտադրող ընկերութիւնները վճարել են՝ որ էսպէս ասի որ շուտ փչանայ մարտկոցդ ու շուտ առնես յաջորդ հեռախօսը։ իսկ եթէ աւելի շատ խօսեցնես, ասես՝ բայց ինչքանո՞վ ա ազդում, ո՞նց չի վնասում, կարող ա եւ խոստովանի, որ եթէ էսպէս ու էսպէս անես՝ աւելի երկար կը ձգի։

ի՞նչ ա արդէն էսօր անում, որովհետեւ այդ համար վճարուած ա՝ աստուած գիտի։ բայց ինքն էլ շատ հզօր՝ փնտրող համակարգից աւելի շատ հզօր, օրակարգ տանելու ձեւ ա։

ու ապագայում շատ կարեւոր կը լինի քո սերուերի վրայ քո արհեստական բանականութիւն քշելը։

#արհեստական_բանականութիւն #աբ #ազատութիւն #գաղտնիութիւն #ապակենտրոնացում

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ ich-bin-ein-bratapfel  արհեստական_բանականութիւն  աբ  ազատութիւն  գաղտնիութիւն  ապակենտրոնացում