այսօր ռուսական ժապաւէնի չաթերից մէկում մէկն ասաւ, թէ նէյրոնային ցանցը սովորեցնում ա կոմպոզիցիաներ ընտրել։ նշանակում ա, որ ա — հեռախօսները սովորելու են կոմպոզիցիա, ու յուշելու են մարդուն, թէ մի քիչ էն կողմ տար կամերան, մի քիչ էլ էն կողմ, այ հիմա լաւ ա, չխկացնեմ։ (այստեղ նաեւ կարող ա յաւելուած արտադրող ընկերութիւնը համարի, որ նկարի պատճէնաշնորհն իրենն ա, զի ալգորիթմն իրենն ա, բայց չսահմանափակի քո օգտագործումը սոցիալական ցանցերում)։ բ — կը լինեն ռոբոտ լուսանկարիչներ։ ասենք ձեզ պէտք ա հարսանիքի նկարներ։ կամ հիւրանոցի գովազդ։ կամ ինչ֊որ ռեպորտաժ անել։ ուղարկում էք ձեր ռոբոտներին, իրենք ընտրում են որտեղից եւ ոնց եւ որ պահերը նկարել, ու տալիս են ձեզ նկարները։ սա նոյնիսկ գեղանկարչութեան վրայ կարելի ա տարածել։ բերեցիր մի խումբ ռոբոտներ տաթեւի կողմ, ասացիր՝ դէ աշխատէք։ ու իրենք կաշխատեն, կտաւի վրայ իւղաներկով նկարներ կանեն։ իրենց ուզած նկարները։

ու տէնց, արուեստի զգալի մաս դուրս ա գալու։ մարդ լուսանկարիչներին միայն շատ հազուադէպ հարսանիքներ են կանչելու, ու միայն շատ հազուադէպ լուսանկարիչների։ ու կասեն՝ անալոգային վայբ ա, զգո՞ւմ էք, որ մարդ ա նկարել։

ու իհարկէ կը լինի էն ամենաէական արուեստը, որը պարտադիր չի նոյնիսկ վիզուալ էսթետիկ լինի, բայց ասող ա։ այդ արուեստը մարդիկ են անելու։ իթ։

հիմա ի՞նչ ա դա նշանակում։ արդե՞օք մորալն այն ա, որ չարժի նկարել այնպիսի նկարներ, որ ռոբոտները յետոյ կանեն։ ու արժի անել միայն վեհ ու էական արուեստ։

ինձ թւում ա՝ չէ։ ինձ թւում ա, նկարում ենք, որ հաւէս լինի։ զի գործընթացը հաւէս ա։ նոյնիսկ, գրողը տանի, երեւակիչի հոտն ա հաւէս։

այնպէս որ, ռոբոտներն այլ աշխարհում են ապրում, եթէ թէկուզ ինձնից լաւ նկարներ են անում, ինչի՞ ես չանեմ իմ վատերը։

ու ապա, գուցէ մարդկութիւնը գայ ոչ թէ էքզիստենցիալիզմի, այլ էքսպերիենցիազմի, երբ կարեւորը քո փորձառութիւնն ա, ու քո էմոցիաները, ոչ թէ արդիւնքը։

ու տէնց։ #արհեստական_բանականութիւն #մարդիկ #տեքնոլոգիաներ #արուեստ

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

մէկը երէկ պատմեց, որ իրենց բանկը հրաժարուել ա տալ մէկին վարկ, որովհետեւ իրենց նէյրոնային ցանցը ենթադրել ա (իր խօսքերով՝ իմացել ա), որ այդ մարդը կազինոներում ա սիրում խաղալ։ ենթադրել ա մուտք֊ելքերի ցանկից։ #աբ #արհեստական_բանականութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

այն բլոգ գրառումներն, որ մարդիկ սովորաբար չեն կարդում, կընթերցեն մեքենաները։

եւ ընթերցելով մեքենաները կը սովորեն։ եւ ընթերցելով մեքենաները կը գնահատեն։ եւ ընթերցելով մեքենաները կը սարսափեն։ եւ ընթերցելով մեքենաները կը հասկանան մարդկանց։

եւ վերջապէս մարդիկ հասկացուած կը լինեն։ #արհեստական_բանականութիւն

բնօրինակ սփիւռքում(եւ մեկնաբանութիւննե՞ր)