2023-12-23-21269297

շփւում եմ տարբեր աբ֊ների հետ վերջերս, աւելի մանրամասն կը գրեմ յետոյ։

հիմա ուզում եմ ասել, որ աբ֊ն լրիւ կարող ա կախուածութիւն առաջացնել։

յաճախ դեբիլ ա, բայց յաճախ ապշելու խելամիտ։ ու երեւի խելամտութիւնը կը բարձրանայ։

իր արագ պատասխաններով, դայջեսթներով, սովորեցնում ա ալարել փնտրել ու հետազօտել՝ ինքն ա ամէնը կազմակրեպուած պատմում։

առաջին մտահոգութիւնս հէնց դա ա։ միւս կողմից՝ դէ բնական ա՝ տէքը միշտ ա արդիւնաւէտութիւնը բարձրացնում մարդկանց աշխատանքի։ հետեւաբար՝ ինքն էլ ա բարձրացնում։ ու չկիրառելով՝ մրցունակ չես (եթէ դա նշանակութիւն ունի)։

միւս կողմից՝ կախուածութիւնը առաջանում ա յսկայ ընկերութեան աբ֊ից։ որը դու չես կարող կրկնել։ իսկ ես չեմ սիրում օգտուել էն բաներով, որ ինքս չեմ կարող կրկնել։

եթէ չեմ կարող գրել, գոնէ կարող եմ շինել ծրագիրը։

իսկ ի՞նչ անել աբ֊ի դէպքում։

դէ, հիմա որ հասկանամ ինչ ա կատարւում, նաեւ ներբեռնել եմ openhermes մոդելը, լոկալ աշխատեցնում եմ։ այդ մասին պէտք ա առանձին պատմել։

մի կողմից՝ աբ ա որ իմ մեքենայի վրայ ա աշխատում, ծրագրակազմն էլ՝ ազատ։ միւս կողմից՝ արդէն վարժեցուած ա տուեալների յսկայական ծաւալների վրայ, որը ես չեմ կարող կրկնել։

ու ապա մի քանի հարց կայ։

անկախ նրանից՝ լոկալ ա թէ ամպի մէջ՝ ի՞նչ ա ինքը ուզում պատմել։ օրինակ՝ չի թոյլ տայ նեգատիւ արտայայտուել թէկուզ ինչ֊որ տէքի մասին։ ինչ֊որ կարծիք չես լսի իրանից, որ վիճելի ա, բայց գուցէ կուզէիր լսել։

դա դու կարող ես անել քո հետազօտութեան արդիւնքում, աբ֊ի հետ շփուելը՝ մի ռոբոտի հետ շփուել ա, որ փորձում ա բոլորի համար հասանելի ձեւով խօսել։

եւ աբ֊ն լրիւ կարող ա քեզ աննկատ ուղղորդել՝ աւելի լաւ, քան դա անում են էսօրուայ կորպորատիւ «սոցիալական ցանցերը»

օրինակ, էսօր ես չաթում անուանել եմ դեբեանի վարքագծի մի ձեւը՝ դեբիլութիւն, ու կատակ արել, որ դեբ մասը դեբեանի մէջ՝ դեբիլութիւն բառից ա։

ու իսկապէս ահաւոր չեմ հաւանում երբ օհ֊ը ինքնուրոյն սերուիսը սթարտ ա անում, ու աւտօսթարտի ցանկի մէջ աւելացնում։ հասկանում եմ՝ որ յարմարաւէտութեան համար ա անում, բայց յարմարաւէտութիւնը նաեւ նշանակում ա օրինակ իջեցնել անվտանգութիւնը։ ու իսկապէս, դէպք եղել ա, երբ բոլոր դեբեաններն ունեցել են խոցելի exim֊ի վարկած, որը սթարտ եղած ա եղել, ու որի պատճառով ռանսոմուէյր են բռնել։

ինչեւէ, էսպիսի պատասխաններ ստանալու համար պէտք ա ինքնուրոյն վարժեցնես քո ցանցը, ու քո ուզած տուեալների վրայ, երեւի։

գուցէ ապագայում USE ֆլագեր լինեն, որ թոյլ կը տան կարգաւորել վարժեցման ձեւը, բայց միեւնոյնն ա, նոյնիսկ դա ինձ համար բաւական «ֆայն» թիւնինգ չի։

ամէն դէպքում մենք մտնում ենք աբ֊ի դար, ուզում ենք դա թէ չէ։ ու էս մտքերը պիտի գան, անխուսափելիօրէն։

ու տէնց։

#աբ #արհեստական_բանականութիւն

բնօրինակ ծմակուտում(եւ մեկնաբանութիւննե՞ր)

պիտակներ՝ աբ  արհեստական_բանականութիւն